Օրվա լրահոսը

Շնորհավոր, պրն Միրզոյան

Վերջապես եկել է ժամանակը՝ շնորհավորելու Վալերի Միրզոյանին, որը, ինչպես հայտնի է, կրծքով պաշտպանում է մայրենի լեզուն օտար ազդեցություններից: Նրա գործը ողջ է եւ արժանի հետնորդներ է գտել՝ ի դեմս մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչների, ինչպիսիք են, անշուշտ, ԱԺ-ի պատգամավորները։ Ցուցաբերելով կանոնակարգի խանդավառ պաշտպանների կեցվածք, նրանք խստորեն ընդդիմացան «Շամիրամի» իրենց գործընկերուհու փորձերին՝ դիմել կառավարությանը օտար լեզվով։ Մեր

Կադրային եւ այլ հարցեր

Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը շուտով մեկնելու է Ջակարտա, որտեղ աշխատելու է որպես Ինդոնեզիայի նախագահ Սուխարտեի խորհրդական՝ սննդարդյունաբերության գծով։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է ստանձնելու ԱՄՆ-ից վերադարձող նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը։ Վերջինիս պարտականություններն է կատարելու Հրանտ Բագրատյանը։ ՀՀ վարչապետ է նշանակվելու համաշխարհային ազգի առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ ԱԺՄ-ամերձ շրջանակների

Արմատական հեղափոխականի խոստովանությունները

Կարելի է ողջունել այն փաստը, որ «Առավոտ» .թերթը հրապարակել է հանրահայտ դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանի հոդվածը, չկիսելով նրա հայացքները։ Ուրախալի է, որ ի տարբերություն պրն Հովհաննիսյանի, «Առավոտը» գիտի, թե ինչ է նշանակում լայնախոհություն եւ բազմակարծիքություն։ Եվ, իհարկե, ժողովուրդն էլ պետք է իմանա, թե ինչ են իրենցից ներկայացնում նրա, ժողովրդի երջանկության համար պայքարող անձնավորությունները։ Է. Հովհաննիսյանի հոդվածում

Ազատության սահմաններն անսահման չեն

Երկար ժամանակ ընդերկրյա մթությունում մնացած մարդկանց լույս աշխարհ «վերադարձնելիս» սովորաբար կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում՝ նրանց աչքերը կապում են, որպեսզի արեւի ազդեցությանն աստիճանաբար վարժվեն։ Հայ լրագրությունն արեւի կուրացուցիչ լույսերում հայտնվեց առանց նման նախավարժանքի։ Անակնկալի համախտանիշն արտահայտվեց բոլոր դրսեւորումներով, որոնցից ամենացավալին տեսողության ժամանակավոր կորուստն էր։ Սա էլ իր հերթին ողջ մարմինը, ենթարկեց հոգեբանական ցնցակաթվածի։ Երկու երեւույթն էլ

Հումանիտար քաղաքականության խնդիրները

Միջազգային հումանիտար կազմակերպությունների գործունեությունը քաղաքակրթության մի նոր չափանիշ է, որը մերժում է կրոնական, էթնիկ եւ ռասսայական ցանկացած խտրականություն։ Հումանիտար ծրագրերի իրագործումը կոչված է օգնելու կարիքավորներին՝ անկախ վերը նշված գործոններից։ Միջազգային կազմակերպությունների գործունեությունը 20-րդ դարում երկու պատերազմներից հետո որակական փոփոխությունների ենթարկվեց։ Երկրորդ պատերազմից հետո տուժած երկրների վերականգնման ու զարգացման համար, ինչպես նաեւ ազգերի ու պետությունների միջեւ

Պրագմատիզմի ժամանակը

Ռուսաստանի առաջիկա ընտրությունները հետաքրքիր են նաեւ այն տեսանկյունից, թե մեր ժամանակներում ինչ էլեկտորատ կարող են ունենալ գաղափարախոսություններն ընդհանրապես։ Մեկնաբանները Լեհաստանում Կվասնեւսկու հաղթանակը համարում են պրագմատիզմի հաղթանակ։ Նա խոսում էր ոչ թե իդեալներից, այլ տարբեր խավերի եւ խմբերի կոնկրետ շահերից։ Թե հասարակության ինչ վիճակի հայտանիշ է այս հանգամանքը, կարելի է միայն ենթադրել։ Լեհաստանում տնտեսական եւ քաղաքական

Հարցը փողը չէ, այլ սկզբունքը

Աշխարհում մի քանի ավտոբուս կա։ Չէ, մի քանիսը միայն 18-ի գծի վրա են, աշխարհում շատ ավտոբուս կա՝ սկսած անձնականներից՝ վերջացրած միջմայրցամաքայիններով։ Կարծում եք չափազանցնում եմ։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ։ Որքան էլ տարօրինակ հնչի, հատկապես միջմայրցամաքային երթուղիներն են, որ ամենակարճլիկներն են լինում։ Օրինակ՝ Եվրոպան ու Ասիան միմյանց միացնող կամուրջներով երթեւեկող ռուսաստանյան քաղաքների ավտոբուսներինը։ Դրանք, սովորաբար,

Նորագույն «շուկայական» կեղծիքներ

Պարզվում է, կառավարության հասցեին մեղադրանքներն առ այն, որ պետբյուջետային աշխատողները չեն կարող վերարտադրել իրենց աշխատուժը աշխատավարձի հաշվին (նրա խորհրդանշական բնույթի պատճառով), ոչ այլ ինչ է, քան մարքսիստական մտածելակերպի դրսեւորում։ Համենայնդեպս, այդպես է կարծում վարչապետը, եթե դատելու լինենք խորհրդարանականների հարցերին նրա պատասխաններից։ Վարչապետի կարծիքով, աշխատուժի, որպես ապրանքի, գինը որոշվում է բացառապես պահանջարկով, որը պետական ծառայողների համար

Իշխանութիւնը

Տպագրելով Էդուարդ Հովհաննիսյանի հոդվածը, ավելորդ չենք համարում նշել, որ այստեղ արտահայտված մտքերը խորապես խորթ են մեր մտածելակերպին։ Սակայն Է. Հովհաննիսյանի մտածելակերպը գոյություն ունի հայ իրականության մեջ, եւ դրա մասին պետք է տեղյակ լինի մեր ընթերցողը։ «ԱՌԱՎՈՏ» Աւազակախմբերի համար իշխանութիւնը ինքնանպատակ է եւ յեղափոխութիւնը աւարտւում է իշխանութեան գրաւումով։ Յեղափոխականի համար յեղափոխութիւնը նպատակին հասնելու միջոց է եւ նրա

«Հեղուկանավ «Լենինականը» կբարձրանա Մասիս»

Ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը տարիների մտերմություն է ունեցել իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Շիրազի հետ։ Բանաստեղծի 80-ամյակի առիթով մեր աշխատակից Սարո Գյոդակյանը հանդիպեց անվանի գիտնականին եւ խնդրեց վերհիշել հուշի որեւէ պատառիկ շիրազյան մասունքներից։ 1964թ. հուլիսին հեռագիր է ստացվում այն մասին, որ Ճապոնիայում կառուցված «Լենինական» հեղուկանավը ուղերթի է դուրս եկել եւ լողում է Հնդկական օվկիանոսում, գալիս դեպի Նովոռոսիյսկ։

Հարց ու պատասխանի երեկո ԱԺ-ում

Երեկ ԱԺ-ն իր անդրանիկ հարցերն ուղղեց ՀՀ կառավարությանը։ Դատելով հարցուպատասխանի ողջ ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ այն դառնում է Ազգային ժողովի աշխատանքային ամենահետաքրքաշարժ էջը՝ ի հակադրություն ակնհայտորեն թերբեռնված օրակարգերի։ 18 պատգամավորների ձեւակերպած հարցերը որոշ պայմանականությամբ կարելի է բաժանել 3 խմբի. ա)գաղափարական–քաղաքական, բ)տնտեսական-սոցիալական եւ գ)զուտ հռետորական, այսինքն՝ պատասխան չակնկալող։ Թեեւ պետք է ասել, որ առաջին երկու

Որտեղ են փչում քամիները

Կառավարության հերթական վաղաժամ վախճանի մասին լուրերը, որոնք մեծ ջանասիրությամբ շրջանառության մեջ էին դրվել աշնան սկզբին, փոքր-ինչ չափազանցված դուրս եկան։ Ըստ ամենայնի, Բագրատյանի թիմը, որն արդեն երկարակեցության տեղական ռեկորդ է սահմանել, պահպանում է իր դիրքերը եւ, հավանական է, ունի ոչ վատ հեռանկարներ։ Պարզ է, որ կառավարության շուտափույթ հրաժարականի մասին վարկածները պատահաբար չեն հայտնվել, դրանք ինչ-որ չափով

«Եղծ աղանդոցը» նոր հնչեղությամբ

Արարատյան հայրապետական թեմի «Այրարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Մայիլյանի «Եղծ աղանդոց» գրքույկը։ Եզնիկ Կողբացու նշանավոր գրքի վերնագրով հեղինակը ոչ միայն ցանկացել է շեշտել կապվածությունը հայոց միջնադարի հոգեւոր ավանդներին, այլեւ առաջնորդվել է եղծի՝ հերքման որոշակի սկզբունքների կիրառմամբ։ Ներկայացվող կրոնական կազմակերպություններից յուրաքանչյուրին առանձին մեկ գլուխ է նվիրված, որում Ծագումը խորագրի ներքո տեղեկություններ են տրվում ստեղծման հանգամանքների

Վարդգես Պետրոսյան. «Ուր էլ որ եղել է՝ միշտ «պոռացել է Հայաստան»…

Անվանի արձակագիր եւ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը տարիների բարեկամություն է ունեցել աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հետ։ Հուշի այս պատառիկը, որ ձեզ է ներկայացնում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը, Վարդգես Պետրոսյանը թղթին է հանձնել 81-ի մայիսյան այն օրերին, երբ մեր ժողովուրդը Անմահություն էր ճանապարհում տարագիր իր զավակին… Տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի այդ երկու

Մեռավ մեծ Պանը

Կարդալով վերնագիր դարձած այս թեւավոր խոսքը եւ տեղեկանալով, որ այն վերաբերում է Հայաստանի բնակչության արտահոսքի նվազմանը, բոլոր թերահավատները կըմբոստանան։ Որպեսզի նրանց վերջնականապես զայրացնեմ, միանգամից ամրագրեմ նաեւ մտահանգումս, ոչ միայն արտահոսքն է նվազել, այլեւ ներհոսք է նկատվում։ Քանի որ այս հայտարարությամբ իմ ու ընթերցողների շրջանակը զտվեց, այսինքն զայրացածները դադարեցրին ընթերցումը, ամենահետաքրքրասերների համար մեկնեմ ինձ հանդիպած տվյալներն ու

Հայաստանում քաղաքական աշխուժացում չկա

Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ -Ետխորհրդարանական քաղաքական ժամանակահատվածը Ձեզ համար նշանավորվեց դեպի Արեւմուտք եւ ԱՄՆ այցերով, ո՞րն է նրանց գործնական նպատակադրումը։ – Չէի ասի միայն Արեւմուտք, որովհետեւ հասցրեցի լինել նաեւ Պարսկաստանում, բազմիցս եղել եմ Ռուսաստանում: Իսկ նպատակները 3-ն էին. ուսումնասիրել այդ երկրներում ապրող սփյուռքահայության կառույցները,նրանց հոգսերը եւ հնարավորությունները, ծանոթանալ այդ պետություններում տիրող վիճակին, քաղաքականությանը

Ապահովագրական բժշկությունը ապագայի խնդիր է

Այսօր մենք դրան պատրաստ չենք

Ջեռուցվե՛ք, թե չէ վատ կլինի

Առաջին ցրտերը մեր քաղաքացիներն ընդունում են ավանդական տագնապով՝ տաքանալու հոգսերն առանձնապես դրական հույզեր չեն առաջացնում։ Մանավանդ այն մարդկանց մեջ, որոնք բախտ (կամ էլ դժբախտություն) ունեն ապրելու կենտրոնական ջեռուցման ենթակա շրջաններում։ Անցած տարվա փորձը հաստատեց, որ նման ակցիայի կազմակերպիչները որոշակի ռիսկի են դիմում՝ ջեռուցման համար վարձի միայն 67 տոկոսն էր համալրել պետական գանձարանը։ Ընդ որում, իրական

«Հարկավոր է դեմոկրատիայի պրոցեսը ճիշտ ընկալել…»

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի «Հայ ավետարանչական» եւ «Հույս Հայաստանի համար» բարեգործական ընկերակցությունների ներկայացուցիչ Վեր. Ռընե Ներսես Լեւոնյանի հետ – Պրն Լեւոնյան, ինչո՞վ են զբաղվում այս երկու ընկերակցությունները։ – ԱՄՆ-ի «Հայ Ավետարանչական» բարեգործական ընկերակցությունը ստեղծվել է 1918թ. եւ գործում է ավելի քան 20 երկրներում, իսկ երկրաշարժից անմիջապես հետո կազմվեց «Հույս Հայաստանի համար» ընկերակցությունը։ Գրեթե մեկ տարի է, որ

Ցնորական գաղափարներն անմահ են

50 տարի առաջ գերմանական Նյուրնբերգ քաղաքում սկսվեց մի աննախադեպ դատավարություն՝ մարդկությունը դատապարտեց իր դեմ կատարած հանցագործությունները: Կախաղան հանվեցին նրանք, ովքեր երազում էին Մեծ Գերմանիայի մասին, ի վերջո կործանելով սեփական երկիրը: Անշուշտ, ֆաշիստները «գաղափարի մարտիկներ» են։ Եթե մարդը պատրաստ է «հանուն գաղափարի» ոչնչացնել մեկ մարդու, նա կոչնչացնի հազարներ եւ միլիոններ։ Խանգարո՞ւմ են սլավոնները կամ հրեաները իրականացնել

Օրենսդրական նախաձեռնումների կիսադատարկ պայուսակը

Երեկ ԱԺ եռօրյան բացվեց, ըստ ընդունված կանոնակարգի, 14.30-ին, եւ օրակարգի ընթերցումից ակնհայտ դարձավ, որ մեկ աշխատանքային օրվա կեսն էլ բավական է այն սպառելու համար: Վիճակն առավել դյուրացրեց Ռաֆայել Պապայանը, որն իր հանձնաժողովի անունից առաջարկեց «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի նախագծի վերջնական ընդունումը հետաձգել. պատճառաբանությունը, իրոք, պատկառելի էր՝ չլուսաբանված հարցերի անսպասելի առատություն, որը պահանջում է զօրուգիշեր լարված

Այլընտրանք իսկապե՞ս չկա

Կառավարության տնտեսական քաղաքականության քննադատության ի՞նչ տարբերակներ կարելի է հանդիպել այսօր ընդդիմադիր մամուլում։ Խոսվում է տնտեսության այս կամ այս ոլորտում տիրող աղետալի վիճակի, ստվերային տնտեսության եւ անօրինականությունների, ինչպես նաեւ բարեփոխիչների բարոյական կերպարի մասին։ Բնականաբար մամուլը նման քննադատության իրավունք ունի։ Այլ է քաղաքական ուժերի հարցը, որոնք ոչ միայն պետք է քննադատեն, այլ՝ առաջարկեն այլընտրանք։ Երբեմն կարելի է

Ինչու պարտվեց Լեհ Վալենսան

Եվ այսպես, նոյեմբերի 19-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների չնչին տարբերությամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրահայտ «Սոլիդարնոստի» ղեկավար Լեհ Վալենսան պարտվեց «ձախ ուժերի» ներկայացուցիչ 41-ամյա Ալեքսանդր Կվասնեւսկուց։ Դրանով Լեհաստանում ավարտվեց մի դարաշրջան, որը սկսվեց 1989թ., երբ երկիրը ազատագրվեց Խորհրդային կայսրությունից։ Առաջին հայացքից ձախերի այս աննախադեպ հաղթանակը կարող է պարադոքսալ թվալ մի երկրում, որտեղ ընդամենը 15 տարի

Ո՞րն է նախընտրելին

Պետականը, թե ոչ պետականը «Առավոտի» հարցերին պատասխանում է գիտության եւ կրթության նախարարության գիտամեթոդական կենտրոնի լիցենզավորման, ատեստավորման եւ հավատարմագրման բաժնի պետ Վաղարշակ Խաչատրյանը: – Ի՞ նչը հիմք հանդիսացավ մասնավոր բուհերի ստեղծման համար։ – Մասնավոր կամ ոչ պետական բուհերը ստեղծվեցին սովորելու ցանկություն ունեցողների պահանջով, քանի որ պետական բուհերը իրենց սահմանափակ տեղերով ի վիճակի չէին բավարարելու մրցույթից դուրս

Մամլո տունը պաշարած… կկվիկները…

«Գլաձոր» կառավարման համալսարանը լրագրության բաժինն ընտրած ուսանողներից ապագայի լիարժեք լրագրողներ է պատրաստում՝ առանց ստիպելու այդ ուսանողներին ամեն կիսամյակ տպագրված նյութեր ներկայացնել (ինչպես, օրինակ, մայր բուհում են պահանջում): «Գլաձորում» մասնագիտական (ժուռնալիստիկա) դասընթացների ժամանակ ապագա լրագրողները սովորում են վիճել, քննարկել եւ գնահատել հայ մամուլն ու տարբեր թերթերում ու ամսագրերում զետեղված նյութերը։ Նրանք որոշում են, թե ո՞ր նյութն

Լռության ուխտի ցավը

Վերլուծաբանները չխոնջացող ավյունով չափում-կշռում են հայաստանյան ներկայի եղած ու չեղած խորությունները, մակերեսներն ու միջնորմները։ Իրենց տքնաջան աշխատանքի արդյունքում նրանք բացահայտում են, որ կուսակցությունները ստեղծվում ու պառակտվում են, պատգամավորները՝ ընտրվում ու մոռացվում, նախարարները՝ նշանակվում ու վերանշանակվում, հանձնաժողովները՝ միանում ու բաժանվում, վարկերը՝ ավելանում, պարտքերը՝ նույնպես, տնտեսությունը կենդանանում է, սեփականաշնորհումը՝ մոլեգնում, միջազգային ճանաչումը՝ շողում ու շողշողում։ Եթե չարամտության

Շեղշե լա ֆամ

Ֆեմինիզմի կողմնակիցները Եվրոպայում տագնապի նշաններ են տալիս։ Քաղաքակիրթ աշխարհը նորից սկսել է նեղացնել փափկասուն կանանց, որոնք փորձեր են անում առաջ անցնել տղամարդկանցից բարձր քաղաքականության ասպարեզում։ Անարդար չլինելու համար պետք է նշել, որ դա երբեմն ստացվում էր, եւ, հավանաբար, դա է պատճառը, որ կանայք զրկվել են արական սեռի ասպետական վերաբերմունքից, որի դեմ, ճիշտ է, ինքներն էին մեծ խանդավառությամբ

Դրամի եւ վարկի ապահարզանը

Լարված աշխատանքային շաբաթվա վերջին օրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ ի պաշտոնե հրավիրված նախարարների հետ մեկտեղ, ձեռնամուխ եղավ «ՀՀ 1996թ. Պետբյուջեի մասին» օրենքի նախագծում պետական ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման եւ ձեռնարկությունների բյուջետային վարկավորման հարցերի քննությանը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սամվել Կոտոլիկյանը բավական ընդհանրական փորձեց ներկայացնել պետական ներդրումների ծավալը եւ ուղղությունները։ Այսինքն՝ պատգամավորները հերթական անգամ բախվեցին

Կողմ, թե դեմ՝ առանց կողմնորոշվելու

Միակուսակցական համակարգի մերժումից հետո քաղաքական, հասարակական եւ այլ որակի կազմակերպությունների հայտնվելը հասարակության կյանքում սովորական երեւույթ դարձավ։ Այս վիճակը տրամաբանական էր, որովհետեւ հասարակությունը միաշերտ չէ, երբեք միակարծիք լինել չի կարող, ու նրա տարբեր հատվածների դիրքորոշումը արտահայտվում է որոշակի կառույցների միջոցով։ Բազմակուսակցական ընտրություններն ընձեռում են նպաստավոր պայմաններ՝ իրականությանը համապատասխան հարաբերակցությամբ օրենսդիր մարմին ձեւավորելու համար: Ընդ որում` պետք

Պատիվ ունեմ

Հայ սպան պետք է ոչ միայն լավ իմանա ռազմական մասնագիտությունը, այլեւ ազատ տիրապետի առնվազն երեք լեզուների։ Կարողանա երգել, պարել, լավ հասկանալ գեղարվեստական գրականությունը, խաղալ թենիս եւ վստահորեն ձիավարել։ Ընդ որում, նրա բոյը պետք է լինի ոչ պակաս, քան 170 սմ։ Այդպես է կարծում Հայաստանում առաջին բարձրագույն ռազմական բազմապրոֆիլ ուսումնարանի ռեկտոր, գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։ -Պրն Մարտիրոսյան,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728