Օրվա լրահոսը

Սպասելով շեֆերի հաղթանակին

Խանդավառ միջոցառումները, որոնցով կոմունիստները նշեցին նրանց համար պայծառ տոնը՝ Հայաստանի սովետականացումը, պարզվում է, բացի ամեն ինչից նաեւ Հայաստանի կոմկուսի լուրջ հայտն էին՝ քաղաքական գործունեության ակտիվացմանն ուղղված։ Դրա մասին երեկ պաշտոնապես հայտարարեցին կոմկուսի ներկայացուցիչները՝ եւս մեկ անգամ հիշեցնելով ժողովրդին, այդ թվում նաեւ լրագրողներին, որ «կա այդպիսի կուսակցություն», ընդ որում՝ նրա առաջնորդների կարծիքով, այն ամենախոշորն է հայաստանյան քաղաքական

Հայաստանում 5 թայֆա կա. Այդպես է կարծում Դավիթ Վարդանյանը

Երեկ տեւական ընդմիջումից հետո ԱԺՄ-ն ասուլիս էր կազմակերպել, որի առիթը 1996 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ վարչապետի հետ կայացած հանդիպումն էր։ ԱԺՄ-ի սենյակում փայտի վառարանը հաճելի ջերմություն էր արձակում՝ մեղմելով տնտեսական եւ քաղաքական կտրուկ ժխտումների պաղ մթնոլորտը։ Ասուլիսը բացեց լրատվական կենտրոնի ղեկավարը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանական խմբակցության եռյակին՝ Դավիթ Վարդանյան, Արշակ Սադոյան, Սեյրան Ավագյան, որին միացել

Անանձնական նամականի

Ծանր ջուր Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ պարոն Վահագն Խաչատրյանին Պարսից  աշխարհում արդեն ծովացող «հայկական երկաթահեղեղից» ոչ նվազ, իսկ կենսական   նշանակությամբ ամենքին  հուզողը  մեր  մայր ոստանում ջրի  հիմնահարցն է, որի լուծման Ձեր քաղաքապետարանի գործադիր տարբերակը  պարզապես դեմ է  մաքուր խղճին ու առողջ բանականությանը։ «Դափնու» է արժանի այն քայլը, որով իմաստափոխվեց «ջրի գին» հնավանդ    արտահայտությունը։ Ծայրագույն

Մարդկային սաղմի իրավունքն ու գինը

Մինչ աշխարհի տարբեր պետություններում օրենսդիրները վիճում են հղիության արհեստական դադարեցման թույլատրման մասին, տարեկան հարյուր հազարավոր «պոտենցիալ» երեխաներ զրկվում են ապրելու հնարավորությունից: Հասարակության մեջ նույնպես կարծիքները բեւեռացված են։ Հարցը քննարկվում է տարբեր հարթություններում. մարդու իրավունքի պաշտպանությունից մինչեւ դիտավորյալ սպանություն։ Գիտնականները պնդում են, որ նորագույն սարքավորումներով հնարավոր է դարձել ապացուցել, որ սաղմը զգում է բոլոր միջամտությունները ու

Ճշտումներ

Չափազանց հավաստի աղբյուրներից հաջողվեց պարզել, որ «Սրա՞նք են ձեր կադրերը» («Լրագիր», 23 նոյեմբերի) հոդվածի հեղինակը լրագրող Լիզա Ճաղարյանը չէ։ Տպագրելով այդ տեղեկությունը, ենթադրում ենք նաեւ, որ ընթերցողների 99,99 տոկոսը վաղուց արդեն մոռացել է, թե ինչ էր գրված այդ հոդվածում։ Միանգամայն համաձայն ենք «Լրագրում» ավելի վաղ արտահայտված այն կարծիքի հետ, որ մամուլը լրագրողների անձնական երկխոսությունների, բանավեճերի

Լրագրողական տարի. Ովքեր են լավագույնները

Ընթացիկ տարին լրատվական աշխարհի համար ինչ-որ առումով բացառիկ էր։ Հայաստանում ազատ մամուլի ի հայտ գալուց ի վեր, առաջին անգամն է, որ միանգամից մի խումբ լրագրողներ մրցանակների են արժանանում. «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Նարեկ Մեսրոպյանն ու հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած «Ոսկե գրիչ» մրցանակին, իսկ «Ազգ» օրաթերթի լավագույն լրագրող Հակոբ Ասատրյանն ու հեռուստալրագրող, «Առավոտ»

Վարդագույն թվեր

Դատելով հերթական վիճակագրական հաշվետվությունից, որը ներկայացնում է ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանը, գրեթե առանց վարանելու, իսկապես կարելի է կոչել «երկիր դրախտավայր»։ Նախ՝ նախկին եղբայրական հանրապետությունների հետ համեմատած, մենք ունենք ամենաբարձր ներքին համախառն արտադրանք՝ 105,3% եւ ամենաբարձր արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 101,6%: Այս ցուցանիշներով մեզնից շատ-շատ հեռու են մնացել

Ֆաշիզմի վտանգը առկա է

«Առավոտ» թերթում հրապարակված հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանի հոդվածը իր մեջ չէր պարունակում ոչ մի նորություն, կապված նրա աշխարհայացքի եւ քաղաքական դիրքորոշումների հետ:  Այս գործիչը գիտակցաբար իր վրա է վերցնում ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական, ֆաշիստական գաղափարախոսությունը, ներկայանալով որպես յուրօրինակ հայկական Ժիրինովսկի, Հիտլեր կամ Ստալին։ Նրա դիրքորոշումները կրում են ցուցադրական, էպատաժային, թատերականացված բնույթ, հետապնդելով որոշակի նպատակներ։ Ընդ որում, պետք

Մարտավարությունը փոխելու ժամանակը

Այսօր ցանկացած քաղաքական կամ մերձքաղաքական վերլուծություններում հղումներ են կատարվում դեպի ժողովուրդը, որին կամ հաճոյախոսում են, կամ հանդիմանում՝ վերջինս փոքր-ինչ ավելի սակավ, սակայն հաճոյախոսության հիմքում էլ թաքնված բողոքն է. ժողովուրդը համառորեն չի արդարացնում քաղաքական դեմքերի հույսերը՝ թե՛ հատկապես ընդդիմության, թե՛ մասամբ իշխանության։ Ինտելեկտուալ շրջանակներում վերլուծում են հայոց ընտրախավի (էլիտա) գոյության հարցը՝ բոլոր հույսերը կապելով նրա առասպելական

«Նրա մի փոքր խոնավացած, լուրջ աչքերը…»

«Առավոտի» այս տարվա թիվ 175-ում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը ձեր ուշադրությանն էր ներկայացրել Մհեր Մկրտչյանի երախտիքի խոսքը՝ ուղղված անվանի կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանին: Եվ ահա տպագրում ենք Հենրիկ Մալյանի խոստովանանք-գնահատականը Մհեր Մկրտչյանի մասին։ Այն միաժամանակ հարգանքի խոնարհում է անվանի արվեստագետների հիշատակին.. Մհեր Մկրտչյանի արվեստը ես շատ բարձր եմ գնահատում։ Ես գիտեմ նրա երեւակայության ու շնորհի անսպառ

TV. քարոզչության կիզակետը

Մասնագետների մասին Հաղորդումները    հեռարձակելու   գումարներին   եթե   ավելացնենք լույսի,  վառելանյութի, ջրի, տնտեսական եւ տեխնիկական   ծախսերը,   պարզ   կտեսնենք,     որ     ստեղծագործողին գրեթե ոչինչ չի մնում։ Ի՞նչ անի ստեղծագործողը.    ապստամբի՞ (փորձեր  եղան,   արդյունք՝ չիք) թե՞ թողնի եւ գնա: Գնացողներ էլ եղան. մեր լավագույն ռեժիսորներն  այսօր  աշխատում են ԱԱՆ-ի,   Ֆրանսիայի,   Անգլիայի, ՌԴ-ի հեռուստաընկերություններում՝   պատիվ  բերելով   նրանց եթերին։   Իսկ   մենք   շարունակ

Անդրկովկասը Եվրոպա չէ

Հարավսլավական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը նահանջեց։ Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու հարցում Միացյալ Նահանգները գնաց մինչեւ վերջ՝ առանց զիջումների։ Հակամարտությունների ցանկում իր կարեւորությամբ երկրորդը ղարաբաղյան հակամարտությունն է։ Պատահական չէ, որ վերջերս հաճախ են դարձել այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան։ Ընդ որում, այցելում են խիստ հերթականությամբ՝ մեկ Արեւմուտքից, մեկ՝ Ռուսաստանից։ Սա բացատրվում է նաեւ նրանով, որ աշխարհի համար արդեն պարզ

Դեկտեմբերի 1-ից կյանքը կթանկանա

Դեկտեմբերի 1-ին սպասվող ակցիզային նոր հարկի կիրառմանը շուկան նախօրոք պատասխանեց գների աճով։ Բնականաբար, դա առաջին հերթին անդրադարձավ բենզինի գնի վրա, որը անցած շաբաթվա վերջին, բարձրացավ մինչեւ 3000-3200 դրամ 20 լիտրի համար՝ նախկին 2500-ի դիմաց։ ԱԺ-ի որոշումից անմիջապես հետո բենզինի գինը նույնպես բարձրացավ եւ տատանվում էր 3600-3800-ի սահմանում։ Սակայն, այն ժամանակ գինը շատ շուտ իջավ նախկին

ԱԺ-ն չի որոշում, առաջարկում է

Երեկ կայացավ ԱԺ մշտական հանձնաժողովների եզրափակող նիստը, որի օրակարգում երեք հարցեր էին. ա) ՀՀ 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում՝ զեկուցող՝ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյան, բ) 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից արված առաջարկությունների ամփոփում՝ զեկուցողներ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ եւ գ) ՀՀ 1994թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկում՝

Կասպարովը իրեն բաքվեցի է կոչում

Իսկ կարող էր երեւանցի կոչել Շախմատի համաշխարհային օլիմպիադան յոթ սարի ետեւում չէ։ Այս անգամ, ինչպես հայտնի է, այն կայանալու է ՀՀ մայրաքաղաքում։ Եկող տարի Երեւանում կհավաքվեն մոլորակի ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոնի գլխավորությամբ։ Դա կլինի, եթե չեմ սխալվում, Գարի Կասպարովի երկրորդ այցը Հայաստան։ Ցավալի իրողություն է՝ աշխարհի չեմպիոնը առանձնակի ուշադրության չի արժանացնում մեր հանրապետությանը։ Եվ դրա

Այս մայթն իմն է

Մայթ բառն ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մեկնում է այսպես. «փողոցների երկու կողմերի սալահատակված ճանապարհ, հետեւակ անցորդների համար»։ Քաղաքամայր Երեւանում մայթը բոլորովին այլ հասկացություն է, իսկ երեւանցի հետիոտնի համար մայթով քայլելն այնքան էլ դյուրին չէ, երբեմն էլ՝ վտանգավոր։ Երբ մի քանի տարի առաջ սկսվեց նկուղները խանութների, խաղատների, խորովածանոցների վերածելու բուռն գործընթացը, դրանց տերերն առաջին հերթին

Տեղ արեւի տակ

Կամ ինչպես գրավել «արվեստի» տարածքները Տարածք գրավելու պայքարը, որ սկսվեց մայրաքաղաքի շենքերի նկուղային հարկերի գրավումով, արդեն տեղափոխվել է պետական հիմնարկներն ու հաստատությունները։ Ձեռնարկչական ու կոմերցիոն նոր կառուցվածքներին այս արեւի տակ նույնպես տեղ է հարկավոր։ Եվ այդ պայքարը, որ արդեն ստացել է անօրինական ու ահաբեկչական երանգներ եւ մղվում է յուրաքանչյուր հողակտորի, ամեն մի քառակուսի մետրի համար,

Քննություն են տալիս ղեկավարները

Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության ուսումնական զինավարժություններ անցկացնելու ժամանակը պատահաբար զուգադիպել է ատոմակայանի վերաշահագործմանը, եւ հասարակական տարբեր շրջանակներում տագնապալի շշուկներ են տարածվում, թե այդ երկուսը սերտորեն շաղկապված են։ Նման կարգի խոսակցություններին վերջ տալու, ինչպես նաեւ միջոցառման մասին ժողովրդին ավելի հանգամանալի իրազեկում տալու նպատակով երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում անցկացվեց մամուլի ասուլիս։ Վարչության պետ Ստեփան Բադալյանը լրագրողներին

Սիրում է – չի սիրում

Ռուսաստանցիները հիմա չեն ձանձրանում՝ քաղաքական գործիչների նախընտրական հեռուստաբանավեճերը երբեմն ավելի հետաքրքիր են դառնում, քան ամենազվարճալի շոուները։ Կուսակցությունների եւ միավորումների առաջնորդների մենախոսություններից եւ երկխոսություններից առանձին դրվագներ դառնում են թեւավոր խոսքեր եւ նորագույն քաղաքական անեկդոտների հիմք։ Եկել է քաղաքական դոնժուանների աստեղային ժամը՝ ընտրողների սրտերը նվաճելու համար նրանք շռայլում են քաղցր հաճոյախոսություններ եւ ֆանտաստիկ խոստումներ։ Ժողովուրդը, ինչպես եւ

Հրանոթները դեռ լռում են

Զինադադարի խախտումը ձեռնտո՞ւ է միջնորդներին Արդեն 18 ամիս է տեւում Լեռնային Ղարաբաղի ճակատներում հայտարարված զինադադարը, որի պայմանները կողմերը հիմնականում հարգում են։ Սակայն կայուն խաղաղության հեռանկարներն այսօր նույնքան անորոշ են, որքան մեկուկես տարի առաջ։ Չնայած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում բավականին ակտիվ են վարվում, դրանք շոշափելի արդյունքներ չեն բերել՝ կողմերի դիրքորոշումները չեն մոտենում իրար։ Հիմնական խնդիրներում (ԼՂՀ

Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդու սանրվածքը

Ճաղատությունը մեր ժամանակվա հատկություններից մեկն է։ Չնայած բազմաթիվ հրաշագործ դեղամիջոցների, ճաղատ մարդիկ շատանում են, եւ դա ցավալի իրողություն է։ Իհարկե, կարելի է կեղծամ (պարիկ) պատվիրել։ Բնական կեղծամը Ռուսաստանում արժե մոտ 125000 ռուբլի, իսկ արհեստականը՝ 80000: Եվ հետո՝ կեղծամի համար Ռուսաստան հասնելը Հայաստանից բավականին թանկ հաճույք է։ Ի վերջո, մազերը չեն, որ պետք է մեզ գեղեցկացնեն,

Իշխանությունը անձնավորված չպիտի լինի

Հարցազրույց ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանի հետ -Պրն Եգորյան, «Տարածքային կառավարման  մասին» օրենքի նախագիծը մշակման ինչպիսի՞ ընթացքի մեջ է: – Կարծում եմ՝ մոտակա նիստերին մենք այն կառաջարկենք մտցնել օրակարգ։ Սկզբնական փուլում մեր մշակած նախագիծը ուղարկվեց համապատասխան մարմիններին, որտեղից էլ ստացանք բավական կարեւոր առաջարկություններ, այս առումով հատկապես կարեւոր են կառավարության դիտողությունները, բացի այդ՝ մեր

Ինչ տնտեսություն ենք ուզում ստեղծել

Ի՞նչ տնտեսություն ենք ուզում ստեղծել։ Այս հարցին շատ դժվար է պատասխանել։ Առկա պատասխանները ավելի շուտ գաղափարական են: Կարող են պատասխանել՝ շուկայական, կամ ընդդիմության շարքերից կարող է հնչել՝ սոցիալ-շուկայական: Նման վերացական պատասխանն ավելի շուտ հարցից խուսափելու ձեւ է: Ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը համաշխարհսյին տնտեսության մեջ, ո՞ր ճյուղերի վրա պետք է հենվի տնտեսությունը: Ի՞նչը

Դաշնակցությունը հոգեբանություն է

Վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանը, որը Երեւանում Դաշնակցության ներկա իրավիճակի մասին հարցազրույցների շարք էր կազմակերպել մեր ազգային խնդիրներով մշտապես մտահոգ մի խումբ մարդկանց հետ։ Նրա զրուցակիցներն էին «Հայլուր» լրատվական գործակալության տնօրեն Բագրատ Սադոյանը, ՀՅԴ ԳԽ խմբակցության նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը եւ Ազգային ու ռազմավարական

Շնորհավոր, պրն Միրզոյան

Վերջապես եկել է ժամանակը՝ շնորհավորելու Վալերի Միրզոյանին, որը, ինչպես հայտնի է, կրծքով պաշտպանում է մայրենի լեզուն օտար ազդեցություններից: Նրա գործը ողջ է եւ արժանի հետնորդներ է գտել՝ ի դեմս մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչների, ինչպիսիք են, անշուշտ, ԱԺ-ի պատգամավորները։ Ցուցաբերելով կանոնակարգի խանդավառ պաշտպանների կեցվածք, նրանք խստորեն ընդդիմացան «Շամիրամի» իրենց գործընկերուհու փորձերին՝ դիմել կառավարությանը օտար լեզվով։ Մեր

Կադրային եւ այլ հարցեր

Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը շուտով մեկնելու է Ջակարտա, որտեղ աշխատելու է որպես Ինդոնեզիայի նախագահ Սուխարտեի խորհրդական՝ սննդարդյունաբերության գծով։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է ստանձնելու ԱՄՆ-ից վերադարձող նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը։ Վերջինիս պարտականություններն է կատարելու Հրանտ Բագրատյանը։ ՀՀ վարչապետ է նշանակվելու համաշխարհային ազգի առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ ԱԺՄ-ամերձ շրջանակների

Արմատական հեղափոխականի խոստովանությունները

Կարելի է ողջունել այն փաստը, որ «Առավոտ» .թերթը հրապարակել է հանրահայտ դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանի հոդվածը, չկիսելով նրա հայացքները։ Ուրախալի է, որ ի տարբերություն պրն Հովհաննիսյանի, «Առավոտը» գիտի, թե ինչ է նշանակում լայնախոհություն եւ բազմակարծիքություն։ Եվ, իհարկե, ժողովուրդն էլ պետք է իմանա, թե ինչ են իրենցից ներկայացնում նրա, ժողովրդի երջանկության համար պայքարող անձնավորությունները։ Է. Հովհաննիսյանի հոդվածում

Ազատության սահմաններն անսահման չեն

Երկար ժամանակ ընդերկրյա մթությունում մնացած մարդկանց լույս աշխարհ «վերադարձնելիս» սովորաբար կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում՝ նրանց աչքերը կապում են, որպեսզի արեւի ազդեցությանն աստիճանաբար վարժվեն։ Հայ լրագրությունն արեւի կուրացուցիչ լույսերում հայտնվեց առանց նման նախավարժանքի։ Անակնկալի համախտանիշն արտահայտվեց բոլոր դրսեւորումներով, որոնցից ամենացավալին տեսողության ժամանակավոր կորուստն էր։ Սա էլ իր հերթին ողջ մարմինը, ենթարկեց հոգեբանական ցնցակաթվածի։ Երկու երեւույթն էլ

Հումանիտար քաղաքականության խնդիրները

Միջազգային հումանիտար կազմակերպությունների գործունեությունը քաղաքակրթության մի նոր չափանիշ է, որը մերժում է կրոնական, էթնիկ եւ ռասսայական ցանկացած խտրականություն։ Հումանիտար ծրագրերի իրագործումը կոչված է օգնելու կարիքավորներին՝ անկախ վերը նշված գործոններից։ Միջազգային կազմակերպությունների գործունեությունը 20-րդ դարում երկու պատերազմներից հետո որակական փոփոխությունների ենթարկվեց։ Երկրորդ պատերազմից հետո տուժած երկրների վերականգնման ու զարգացման համար, ինչպես նաեւ ազգերի ու պետությունների միջեւ

Պրագմատիզմի ժամանակը

Ռուսաստանի առաջիկա ընտրությունները հետաքրքիր են նաեւ այն տեսանկյունից, թե մեր ժամանակներում ինչ էլեկտորատ կարող են ունենալ գաղափարախոսություններն ընդհանրապես։ Մեկնաբանները Լեհաստանում Կվասնեւսկու հաղթանակը համարում են պրագմատիզմի հաղթանակ։ Նա խոսում էր ոչ թե իդեալներից, այլ տարբեր խավերի եւ խմբերի կոնկրետ շահերից։ Թե հասարակության ինչ վիճակի հայտանիշ է այս հանգամանքը, կարելի է միայն ենթադրել։ Լեհաստանում տնտեսական եւ քաղաքական

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728