Օրվա լրահոսը
Մշակութային երեկոն կասեցված
Այսօր Երեւանի կամերային երաժշտության տանը կայանալու էր Հայաստանի մտավորականների միության նախաձեռնած մշակութային երեկոն՝ նվիրված Հայ Հեղափոխական Դաշնակցության 105-ամյակին: Պատմության դափնիները մեր հասարակական–քաղաքական դաշտում երկակի են ընկալվում, թեեւ 100-ամյա սահմանագիծը հատած կուսակցությունների քանակը հետզհետե համալրվում է: Օրինակ, ՀԿԿ առաջնորդ Սերգեյ Բադալյանը վերջերս իր կուսակցության ծննդյան տարենիշը համարեց 1895-ը: Ավելին՝ ըստ նրա, կուսակցությունը զուտ հայկական ծագում ունի
Մեր ճաշակը մեզ հետ է
Ինչպես օրերս հայտնել է «Ռոյթըր» գործակալությունը, ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը, որը հայտնի է մեզ «Հիմնական բնազդ» կինոնկարով, արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւին՝ արվեստի բնագավառում նվաճումների համար, դառնալով արվեստի եւ գրականության շքանշանի դափնեկիր։ Այդ շքանշանը նրան տվեց Ֆրանսիայի մշակույթի ՚ նախարարը։ Խեղճուկրակ «պարզապես Մարիան», որն ի տարբերություն իր գործընկերուհու, կատարում է այնպիսի հերոսուհիների դերեր, որոնք չեն
Հարեւանների՞ն էլ մեզ հետ վերցնենք
Ժամանակին հանրաճանաչ եւ շատ սիրելի դերասաններից մեկը մի պատմություն էր անում: Թատրոնը, որտեղ նա աշխատում էր, հյուրախաղերով գտնվում էր Բեյրութում։ Տեղի հայության ներկայացուցիչները, ինչպես եւ ընդունված է, հրավիրեցին հայրենական մուսայի ծառաներին «մի կտոր հաց ուտելու»։ Բնականաբար, սեղանի շուրջ խոսակցությունը շեղվեց ազգային խնդիրների, «հայի բախտի» թեմաների վրա: Ներկաներից ոմանք կողմնակից էին հանրահայտ մի տեսության, որի էությունը
Մհեր Մկրտչյան. «Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր…»
Հուշի այս անմոռաց պատառիկը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, մեր աշխատակից Սարո Գյոդակյանը գրի է առել 88-ի մարտի 14-ին, այսինքն` այն օրը. երբ մեր ժողովուրդը հավերժություն ճանապարհեց իր անվանի զավակներից մեկին՝ Հենրիկ Մալյանին: Այդ օրն անչափ տխուր էր Մհեր Մկրտչյանը։ Այդ տխրությունից Էլ ծնվել է երախտիքի այս գողտրիկ խոսքը: Հենրիկ Մալյանի ծննդյան 70-ամյակի առթիվ տպագրելով
Բարեփոխումների նոր համակարգը
Արդեն մի քանի տարի է՝ ինչ Հայաստանում հայտարարված է տնտեսական բարեփոխումների քաղաքականություն, որը հասարակությունն ընկալում է շատ պարզունակ ձեւով: Նրա ճնշող մեծամասնությունը հանդիսատեսի դերում է, սպասում է, թե այդ վերափոխումները երբ որեւէ արդյունք կտան։ Առկա է սպասման մթնոլորտը։ «Հանդիսատեսներին» չեն հետաքրքրում մանրամասները։ Նրանցից ուղղակի պահանջվում է սպասել մինչեւ արդյունքների ի հայտ գալը։ Անցկացվող բարեփոխումներում բաց
Հարմանդարյանը իրականում Հարմանդայան է
Երեկ «Դրո»-ի դատավարության ամբողջ նիստը նվիրված էր ամբաստանյալ Հարմանդարյանի՝ դատարանում տված ցուցմունքների քննարկմանը: Պարզվում էին մանրամասները, ճշտվում էին դետալները, այդ թվում ամբաստանյալի ազգանունը։ Պարզվում է, նա ոչ թե Հարմանդարյան է, ինչը հետեւում է քրեական գործի նյութերից, այլ Հարմանդայան։ Իհարկե, մանրուք է, այնուամենայնիվ… Սակայն շատ ավելի կարեւոր փաստեր երեկ այդպես էլ չճշտվեցին: Հարմանդայանը չկարողացավ հիշել, թե
Լույս չտալու պատրվակները շուտով կվերանա՞ն
Եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին, ապա մոտավորապես երկու շաբաթից մեզ սպասում է լույսի առատություն։ Հենց նման ժամանակահատված է, ասում են, պահանջվում, որպեսզի ՀԱէԿ-ի երկրորդ բլոկը սկսի էլեկտրաէներգիա արտադրել։ Այնպես որ պետք է սպասել համընդհանուր հրճվանք ՀԱէԿ-ի գործարկումից, ինչպես նաեւ հայրենի իշխանությունների համընդհանուր փառաբանում, քանի որ սրանք, ճիշտ է, մի փոքր ուշացումով, կարողացան կատարել նախընտրական խոստումները։ Միայն
Միջանցիկ քամիներ ընդդիմության տիրույթում
Հայաստանում այսօր «ընդդիմություն» հասկացությանը երկու մակդիր են հատկացնում՝ «արմատական» եւ «կառուցողական», սակայն իշխանության դիրքերից տրվող բնորոշումներից առավել կարեւոր են ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերի փոխհարաբերությունները (չշտապենք դրանք կոչել համագործակցություն, դաշինքներն ու պառակտումները նոր են հասունանում): Թեպետ ակնհայտ միտումները արդեն որոշակի են՝ կուսակցությունների առաջատար դեմքերը մամուլում հրապարակային գնահատականներ են տալիս միմյանց, անցյալ են այն ժամանակները, երբ ընդդիմությունը
Պետիկյանն այլեւս չի՞ կրակելու
Որքան էլ չդժգոհեն մեր երդվյալ պացիֆիստները, տղաների ամենասիրած խաղալիքը եղել եւ մնում է զենքը՝ ատրճանակը, հրացանը, ավտոմատը։ Ճիշտ է, այդ թուլությունը բնորոշ է բոլոր տարիքի տղամարդկանց՝ այն տարբերությամբ, որ նրանց «խաղալիքները» երբեմն սպանում են։ Հենց այդ հանգամանքն է, որ ճակատագրական դեր խաղաց Հայաստանում սիրված եւ բավականին զարգացած սպորտաձեւի՝ հրաձգության համար 90թ.. երբ սովետական հատուկ ծառայությունները
«4-րդ իշխանություն՝ կա, ե՛ւ չկա…»
Այսօր քչերը, այդ թվում եւ լրագրողներից շատերը, չգիտեն, որ Հայաստանում գործում է երիտասարդ ժուռնալիստների «4» միությունը, որի նպատակն է օգնել երիտասարդներին՝ իրենց ընդունակությունները դրսեւորելու այս բնագավառում, պաշտպանվելու արհեստական այն խոչընդոտներից, որոնց միջով անցել է լրագրողների մեր ավագ սերունդը։ Իսկ միությունը «4» է կոչվում այն պատճառով, որ մամուլը, ինչպես հայտնի է, համարվում է չորրորդ իշխանություն։ Ավելին՝
ԱԱՊՎ-ում թեյ են տալիս
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում Արա Հարմանդարյանը շարունակում էր ցուցմունք տալ։ Նա պատմեց, որ քննչական մեկուսարանի պետ Լյովա Վարդանյանն առաջին իսկ րոպեից հասկացնել տվեց նրան, որ ԱԱՊՎ-ում չեն կատակում։ Ա. Հարմանդարյանին առաջարկեցին ցուցմունք տալ, բայց նախապես բացատրեցին ինչը եւ ինչպես գրել։ Երբ ձերբակալվածը անհամաձայնության նշածներ ցույց տվեց, նրան դաժանաբար ծեծեցին, որի հետեւանքով էլ նա սկսեց ենթարկվել
Արցախյան լուրեր
Հոկտեմբերի 27-ին հրապարակվել է ԼՂ կառավարության որոշումը հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկման համակարգի ստեղծման եւ գործող սորտափորձարկման տեղամասերի կարգավիճակի մասին: Տեղի մասնագետները շատ են կարեւորում այս որոշումը, գտնելով, որ պետության ուշադրության կենտրոնում է հայտնվում Արցախի համար այնպիսի մի կարեւոր ճյուղ, ինչպիսին է սերմնաբուծությունը: Այս օրերին Արցախում են գտնվում ՀՀ ժողկրթության մի խումբ մասնագետներ՝ ՀՀ գիտության
Հատուկ վերաբերմունք
Եվրամիության անդամ-երկրներից Հոլանդիան առաջինն է, որ Հայաստան է ուղարկում կառավարական պատվիրակություն՝ ֆինանսների նախարարի գլխավորությամբ։ 24-ժամյա այցելությունն ակնհայտորեն բավարար չէ պայմանագրեր կնքելու կամ խորազնին ծանոթություններ հաստատելու համար, սակայն բացառիկ առիթ է, որպեսզի ձևավորվեն համագործակցության որոշակի հիմքեր։ Այս կարծիքին էր ե՛ւ Հերիթ Զալմը,ե՛ւ Լեւոն Բարխուդարյանը, որ երեկ հանդիպեցին լրագրողներին՝ հայտնելու իրենց գոհունակությունը, ինչպես եւ լրացնելու լրատվության բաց
Ցնցումների նախաբա՞նը
Ինչպես եւ սպասվում էր, սպառողական շուկան բավականին նյարդային արձագանքեց բենզինի ակցիզային նոր հարկին։ Արդեն ԱԺ-ի որոշման օրը բենզինի գինը բարձրացավ մինչեւ 4000-4200 դրամ։ Ճիշտ է, հաջորդ օրն առավոտյան գինն ընկավ մինչեւ 3800, իսկ երեկ կարելի էր տեսնել բենզին նաեւ 3200 դրամով: Մնացած «ակցիզված» ապրանքների, մասնավորապես ծխախոտի եւ ոգելից խմիչքների գները, դեռեւս մնում են կայունության սահմաններում,
Վլադիմիր Միհրանիչը գլխավոր ժողովրդավար
Երեկ ՄԱԿ-ի գրասենյակի նոր շենքում (Սպանդարյանի նախկին շրջխորհուրդ) կայացավ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հայաստանյան կենտրոնի բացումը, որի հիմնադրման դափնիները բաժանվում են չորս միջազգային եւ տեղական կառույցների միջեւ՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի հայկական ներկայացուցիչ Ռոբերտ Ռոբինսոն, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի պատասխանատու, արտգործնախարարություն եւ Երեւանի պետական համալսարան։ Ողջույնի խոսքով առաջինը հանդես եկավ պրն Ռոբինսոնը, որը ջերմ խոսքեր
Կրկեսային բիզնեսը ամենաեկամտաբերն է…
Չորս հարց Երեւանի կրկեսի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին: – Կրկեսում աշխուժություն է նկատվում, սա երջանիկ պատահականությո՞ւն է։ – Ցավոք սրտի՝ այո։ Չնայած դա այդպես չպիտի լիներ։ Կրկեսը պետք է գործեր ամեն օր, ամեն ժամ։ Չէ՞ որ այն ոչ միայն երեխաների, այլեւ՝ բոլորի համար է։ – Հուսա՞նք, որ այսուհետեւ հուսախաբ չի լինի Երեւանի
Մեծերի ժամանակակիցը լինելը հեշտ չէ
Ռուբեն Ահարոնյանը եւ Ժան Տեր-Մերկերյանը Բախի Կրկնակի կոնցերտը կատարել էին 17 տարի առաջ՝ Երեւանում։ Նույն կատարումը օրեր առաջ հնչեց Մարսելում։ Սա այն քաղաքն է, ուր բնավորված է ֆրանսահայության բավականին հոծ մի զանգված եւ որը օթեւան է տվել Ժան Տեր-Մերկերյանին։ Ս.Վիկտոր եկեղեցու դահլիճը տեղավորել էր 1000-ից ավելի հանդիսականի։ Համերգում կատարվեց նաեւ Վիվալդիի Եռակի կոնցերտը՝ արդեն նաեւ
Վ. Սիրադեղյան. երեւանյան խորհրդակցության արդյունքները գոհացուցիչ են
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 24-26-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տասներորդ խորհրդակցությունը։ Հանդիպման արդյունքների մասին խնդրեցինք պատմել խորհրդակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին։ Եթե անգամ այս խորհրդակցությունում չընդունվեին որոշումներ, չմշակվեին հանցավորության դեմ պայքարի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթեր, գործընկերների հանդիպումը, անձնական շփումներն իսկ լավ, բարերար հող են ստեղծում
Մենաշնորհն ընդդեմ շուկայի
Պետական մենաշնորհները գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Կարեւոր կենսական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, հացը, կապը, ջուրը, եւ այլն, այսօր վերածվել են տնտեսական զարգացման խոչընդոտների։ Անհասկանալի եւ դրանով իսկ կասկածելի են այս ոլորտներում գնագոյացման մեխանիզմները: Իհարկե, շատ զարգացած երկրներում այս ոլորտները, հատկապես էներգետիկան, առավելապես պետական են: Բայց անցումային հասարակություններում, երբ ժողովրդավարական հաստատությունները դեռ
ՀՅԴ անդամները կդառնա՞ն ՀՀ քաղաքացիներ
Երկար սպասված «Քաղաքացիության մասին» օրենքը, որն օրերս ընդունվել է Ազգային ժողովի կողմից, մի շատ հետաքրքրական կետ ունի. քաղաքացիություն ստանալու մասին դիմումը մերժվում է այն դեպքում, եթե տվյալ անձը անդամակցում է մի կազմակերպության, որի գործունեությունն արգելված է ՀՀ օրենքով։ Կասկած չկա, որ օրենքի այդ պահանջը արդեն մոտ ժամանակներս կարող է որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատկերացնենք, օրինակ, որ
«Մարտնչող մատերիալիստի» հետնորդները
Դուք, իհարկե, հիշում եք, թե ով էր «մարտնչող մատերիալիզմի» ջատագովը։ Պրն. Ուլյանովը գտնում էր, որ քիչ է, բավարար չէ կողմնակից լինել այս կամ այն գաղափարական հոսանքին եւ փորձել ապացուցել սրա ճշմարտացիությունը։ Անհրաժեշտ է «մարտնչել»։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվ բոլշեւիկները մարտնչեցին, ոչ միայն ֆիզիկապես կոտորելով գաղափարական հակառակորդներին, այլեւ մի քանի սերնդի մեջ մտցնելով այն գաղափարը,
Մրցանակներն առաքինության համար են
ՄԱԿ-ի կեսդարյա հոբելյանին մասնակցում են 150 պետությունների ղեկավարներ։ Պետությունը մնում է հասարակության կազմակերպման լավագույն ձեւը, ինչպես 1000, 2000, 5000 տարի առաջ։ Նույնն են նաեւ լավագույն պետության մասին մարդկության պատկերացումները: Հազարամյակների հոլովույթում չհնանալով ապրում են յոթ իմաստունների անունները, որոնք մեկական նախադասությամբ բանաձեւել են պետության իրենց ընկալումը։ Հին աշխարհում կրթված մարդիկ քիչ էին, ուստի կարող ենք նկատել,
Լավ եղանակ խոստացեք նաեւ մեզ համար
Հիմա նաեւ գուշակությունների դար է։ Ոչ միայն՝ ինչ կլինի մեկ տարի հետո, յոթ տարի հետո, քառասուն տարի հետո, այլ մեկ ժամ հետո, յոթ ժամ հետո, մեկ օր հետո, յոթ օր հետո… Եվ այդ ամենը կախված է, թե ինչ եղանակ է խոստանում Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունը։ Արդեն քանի օր, որ ամիս կկազմի, դեռ մի երկու ամիս էլ
Արտոնյալ մարդկանց կարգավիճակը
Մարդու կարեւորագույն հատկանիշներից մեկը, որ նա ժառանգում է սերնդեսերունդ, նրա պաշտպանական բնազդն է: Բնության եւ միջավայրի փոփոխվող պայմաններում նա ձգտում է ապահովության։ Անպաշտպան լինելու վախը հաղթահարում է ամենատարբեր եղանակներով։ Մարդը ձգտում է կայունության։ Կայունությունը նրա համար ապրելու ու գործելու հարմար միջավայր է: Հասարակական եւ անհատական պաշտպանական համակարգերը ստեղծվել են շատ վաղուց եւ անընդհատ կատարելագործվել են։
«Գրավը» գրավ դրվեց
ԱԺ եռօրյայի վերջին չորեքշաբթին խոստանում էր նախորդ օրվա դռնփակ նիստերի բացում եւ ցանկալի տեղեկատվության հոսք։ Օրվա ամենաբնորոշ հատկանիշը կառավարության գործուն մասնակցությունն էր՝ ամենաբարձր մակարդակով։ 10.00-ին երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» նախագիծը պետք է դրվեր քվեարկության: Թեեւ պետք է նշել, որ այդ քննարկումները հետաքրքրում էին ոչ բոլոր պատգամավորներին, այլ նրանց մի մասին։
Պահեստը տպավորիչ «թիկնազոր» ուներ
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում հերթը հասավ 7-րդ ամբաստանյալ, Լիբանանի քաղաքացի Արա Հարմանդարյանին։ Նա մեղադրվում է ավազակախմբի անդամ լինելու եւ թմրաբիզնեսի մեջ։ Հարմանդարյանը, ինչպես եւ իր ընկերները, իրեն մեղավոր չի համարում, սակայն ի տարբերություն նրանց, ոչ մի նախնական պայմաններ ցուցմունք տալու համար առաջ չի քաշում։ Երեկ նա պատրաստակամությամբ մոտեցավ խոսափողին, չնայած սկզբում նույնպես հրաժարվում էր մասնակցել
ՆԳ նախարարների խորհրդակցությունն ավարտվեց
Հայաստանն Ադրբեջանցի երեք պատանդ է վերադարձնում ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարները լի են վճռականությամբ շարունակելու համագործակցությունն ու փոխգործակցությունը։ Այդպիսի հետեւություն կարելի է անել ՆԳ նախարարների Երեւանում ավարտված խորհրդակցության արդյունքներից։ Երկու օր Հայաստանի մայրաքաղաքի կառավարական ընդունելությունների տանը լարված աշխատանք էր ընթանում օրակարգային հարցերի շուրջ։ ԱՊՀ կանոնադրության համաձայն մենք մտադիր ենք մեր խորհրդակցությանը տալ ԱՊՀ ներքգործնախարարների
Ակցիզը դեղատո՞մս է
Ինչպես հայտնի է, պրոլետարիատի մեծ առաջնորդը գների միջոցով գանձվող անուղղակի (ակցիզային) հարկերը համարում էր աղքատների շահերին խփող երեւույթ, քանի որ դրանք առնչվում էին նախեւառաջ առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Դժվար թե մեր քաղաքական գործիչներն առանձին հակվածություն ունեն մարքս–լենինյան տնտեսական ուսմունքի հանդեպ, սակայն անապահով խավերի վիճակի մասին մտահոգությունը գերակշռում էր «Ակցիզային հարկի մասին» օրենքի մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ:
Լեզվաշինարար ԱԺ-ի վարդապետությունը
Երեկ ԱԺ եզրափակիչ նիստում տնտեսական եւ վարչատարածքային խնդիրներին զուգահեռ՝ պետք է որոշվեր նաեւ «ՀՀ Պաշտպանության օրենքի» ճակատագիրը, թեկուզ առաջին ընթերցմամբ։ Ինչպես հայտնի է, տվյալ օրենքի շուրջ տարաբնույթ լուրեր էին շրջում, ԳԽ-ում կազմված այս օրենքի նախագիծը համարվում էր կորուսյալ։ Սակայն ինչպես փաստեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյանը, նման լուրերը ակնհայտորեն
Ադամը հայ չէր: Եվ այդ մտքի հետ պետք է հաշտվել
«Առավոտ» օրաթերթում հրապարակված Վահրամ Մարտիրոսյանի «Մի ժողովրդի պատմություն» հոդվածում այն միտքն էր արծարծվում, որ հայերը տառապում են ազգային սնափառությամբ, բայց իրականում ոչ մի նշանակալի արժեք չեն ստեղծել, եւ մենք պետք է դա ընդունենք, որպեսզի «փոխադարձ հիասթափություն» չապրենք: Մի կողմ թողնենք այն, թե հեղինակն ինքը ինչ արժեքներ է դավանում։ Պարզ է, որ այդ թեմայի շուրջ պետք