Օրվա լրահոսը
Տվյալ դեպքում
Լուծարվել է երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող Սունդուկյանի անվան թատրոնը։ Երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող, Մայր կոչվող թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Վահե Շահվերդյանը։ Կարճ տեղեկանք. Վահե Շահվերդյան՝ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի թատերական ինստիտուտի (նույնպես երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող) ռեկտոր, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հետեւություն. Դժվարությամբ, ցավագին դժվարությամբ, սակայն ուզած-չուզած, հայ
Պրագմատիզմը եւ քաղաքական իրատեսությունը
Ոչ աշխատանքային շաբաթ-կիրակի օրերը Համազգային թատրոնի բեմահարթակում եւ դահլիճում քաղաքական երկխոսություններ էին ու կրքեր։ ԱԺՄ-ն գումարել էր իր հերթական 6-րդ համագումարը՝ հրավիրելով այսօր ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, անկախ մտավորականների եւ հասարակական գործիչների։ Շուրջ 500 կուսակցականներից ընտրված էին 158 պատգամավորներ։ Համագումարը բացվեց ճերմակ մեխակների փնջով, իսկ գործնական աշխատանքը բաժանված էր երեք մասի. ա) ներքաղաքական իրավիճակը՝ զեկուցումներ եւ
Տեղաշարժ՝ ըստ վիճակագրության
Հողի սեփականաշնորհումը նշանավորվել էր հողատեր դարձածների հրճվագին բացականչություններով։ Հրճվանքը հոգսերի տակ պահ տվածները հիմա «բացատրում» են. պետությունը հողը տվեց գյուղացուն՝ երկուսի բեռից էլ ազատվելու համար։ Ամենադժվար գործը նրանց տարհամոզելն է, որովհետեւ լավ են հիշում, որ ե՛ւ այդ դարակազմիկ իրադարձության նախօրյակին, ե՛ւ այժմ, Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն կա, ու այն պետական կառույց է, ասել է թե՝ կոչված
Հայրական հորդորները տեղ կհասնե՞ն
Ինչպես եւ սպասվում էր, օրերս Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հակամարտությունների կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հանձնարարականը: Չնայած կողմերի բուռն ցանկությանը՝ արագացնել կարգավորման գործընթացը, դժվար էր սպասել, որ արտգործնախարարների մակարդակով բուդապեշտյան հանդիպումը կարող էր նպաստել որեւէ հստակ որոշման (կամ նույնիսկ ուղենիշների) մշակմանը Այնպես որ, հանդիպման
Ժամանակն է կողմնորոշվելու
Արեւմտյան մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք փաստում են, թե Հայաստանը (ինչպես եւ ԱՊՀ մնացած երկրները) չի համապատասխանում ժողովրդավարության եւ ազատ շուկայի արեւմտյան ստանդարտներին, որ այստեղ ճնշում են ընդդիմությանը, որ սեփականաշնորհումը հաճախ վեր է ածվում սեփականության պարզ վերաբաժանմանը եւ այլն։ Կարդացեք, օրինակ, այսօրվա մեր համարի 5-րդ էջը: Ինքնին այդ պնդումները, կարծում եմ, հիմնականում համապատասխանում
Պարտության դասերը
ԱԺՄ համագումարի երկրորդ օրը Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իր կուսակցական գործունեության վերլուծությանը, ամենից առաջ փորձեց վերականգնել 1995 թվականի հուլիսի 5-ի ԱԺ ընտրություններում եւ Սահմանադրության հանրաքվեում ընդդիմության պարտության պատմությունը, ԱԺՄ-ի պարտությունը, իրոք, անբաժանելի էր մյուս ընդդիմադիր կուսակցությունների ձախողումից, եւ պատճառը ոչ միայն հերթական չկայացած դաշինքն էր։ Այդ պարտությունը սկսվեց Գերագույն խորհրդում ընտրությունների մասին օրենքի ընդունմամբ։ Որքան մոտենում
Ծխելը՝ տղամարդկության չափանի՞շ…
Դպրոցի հիմնահարցերը բազմիցս են ուշադրության արժանացել մամուլի էջերում։ Դրանք տարբեր են ու բազմազան, սակայն որպես կանոն, այդ հրապարակումների մեջ տեղ են գտնում լոկ առերես երեւացող խնդիրները… Իսկ թաքնվածնե՞րը… զուգարաններում, շենքի պատերի տակ… Խոսքս դպրոցահասակ երեխաների ծխելու երեւույթի մասին է, որը թերեւս մնում է ստվերում, սակայն միանգամայն խոստանում է շատ շուտով լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի առողջապահության
«Ես ինձ արտահայտեցի մինչեւ վերջ…»
Անվանի կինոռեժիսոր եւ օպերատոր Միքայել Վարդանովի եւ Սերգեյ Փարաջանովի տարիների բարեկամությունը բոլորին է հայտնի։ Այդ բարեկամությունից է ծնվել «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմը։ Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը խնդրեց կինոռեժիսորին վերհիշել Մաեստրոյի հետ իր ծանոթություն-բարեկամությունը։ Սովորում էի համամիութենական կինոինստիտուտում։ Հետստալինյան «ձնհալի» ժամանակներն էին եւ հանկարծ, պատկերացրեք, թե ինչ հրաշք կատարվեց։ Էկրանին հայտնվեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»
Մեր հասարակության խորթ զավակները
Նախկին քաղբանտարկյալ եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին ճանաչում եմ համեմատաբար վաղուց, մոտ 7 տարի: Մարդ, որ կարող է իր տեսակետը պաշտպանել մինչեւ բերանին փրփուր հայտնվելը, մարդ, որի գիտակցական կյանքի 8 տարին անցել է խորհրդային կալանավայրում: Եվ շատ զարմացա, երբ մոտ 9 ամիս առաջ Վարդան Հարությունյանը հայտնվեց բարձր պաշտոնում մի համակարգում, որը նրան միշտ հալածել էր՝ Երեւանի
Շատ պարզ պատճառով
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, համալսարանի ղեկավարությունը համարձակվեց Նիկոլ Փաշինյանին զրկել ժուռնալիստիկայի բաժնում «անբավ» գիտելիքներ ստանալու «երկնային պարգեւից»։ Ինչպիսի՜ սրբապղծություն. գրեցի՝ «համարձակվեց»։ Բայց դե փաստ է՝ գրեցի-կարդացիք։ Ըստ տրամաբանության, «Լրագիր» թերթի առաջատար, տաղանդավոր լրագրողի հետ նման հաշվեհարդարը առանց մեծ աղմուկի պիտի որ չանցներ պատմության գիրկը։ Սակայն, քանի որ «ըստ տրամաբանության»-ը մեր օրերում ընդամենը իմաստազուրկ տառակույտ է դարձել, սպասվելիք
ALMA MATER
Կամ ինչո՞ւ է լռում համալսարանը Այսօր համալսարանում գործում են բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ՝ Երակ, Երիտասարդական Հայաստան, Ուսանողական խորհուրդ, Երթ, Երիտասարդ իրավաբանների միություն եւ այլն։ Այդ կազմակերպությունների կանոնակարգերում անպայման կհանդիպեք ուսանողների շահերին ու իրավունքներին սատար կանգնելու ամպագոռգոռ ձեւակերպումների։ Հեռացվեց ուսանող, իսկ նրանք լռում են (չհաշված 1-2 կիսավախվորած հայտարարությունների): Այս կազմակերպությունները չկարողացան օրենքի սահմաններում կազմակերպել «ընդդիմություն-հակազդեցություն» կամայական ընդունված
Ճշտում
«Առավոտ» թերթի խմբագրություն ներկայացավ Գ. Խուդինյանը եւ հայտնեց, որ «Առավոտի» թիվ 243 համարում տպագրված «Դաշնակցության բազեներ ու աղավնիներ» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն, ինքը մեկնաբանություն չի տվել ՀՅԴ Ընդհանուր ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ արաբական մամուլում տպագրված հոդվածի արտահայտությունը սոսկ տվյալ թերթի կարծիքն է եւ չի արտահայտում իր տեսակետը։ Ընդհանրապես ինքը ինտերվյու չի տվել «Առավոտին»։
Նենգափոխության սպասում
Ընթացիկ շաբաթվա սկզբին ամերիկա-ռուսաստանյան փորձագիտական խմբի կողմից անցկացված հասարակական հարցմանը մասնակցել է մի քանի հազար ռուսաստանցի։ Ըստ հարցախույզի տվյալների, հարցման մասնակիցների շուրջ 52 տոկոսը այն կարծիքին է, որ առաջիկայում կայանալիք ընտրությունների արդյունքները կնենգափոխվեն։ Այս տվյալն իբրեւ հիմք ընդունելով, բարեփոխական թեւի որոշ կուսակցություններ ու նրանց հարող լրագրեր արդեն իսկ սկսել են լրջորեն «կասկածել» հրապարակվելիք արդյունքների իսկությանը։
Հակասություն դպրոց-բուհ ճանապարհին
Երեւանի Պետական համալսարանում ուսումնասիրվող արեւելյան լեզուների ցանկում պարսկերենը «հնաբնակներից» է: Դիմորդները ռոմանագերմանական որեւէ լեզվից քննություն են հանձնում եւ ընդունվելով բուհ, հինգ տարում դառնում պարսկերենի մասնագետ։ Տասնամյակներով ձգված այս անհամապատասխանությունը որոշ չափով շտկվեց միայն մի քանի տարի առաջ, երբ որոշվեց մայրաքաղաքի թիվ 59 եւ Աշտարակի շրջանի Կարբիի դպրոցներում որպես օտար լեզու՝ պարսկերեն ուսուցանել։ Նախասիրական մի խումբ
ՀՅԴ-ն կապ չունի «Դրո»-ի հետ
ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովը դեկտեմբերի 8-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է. ա. ՀՅԴ ոչ մի առնչություն չի ունեցել «Դրո» խմբակի կազմության եւ գործունեության հետ։ բ. ՀՅԴ գաղափարական եւ բարոյական արժեչափերը, նրա կազմակերպական կանոնները բացառում են քրեական բնույթ ունեցող որեւէ գործի հետ կազմակերպական որեւիցէ կապ։ ՀՅԴ դատապարտելի է համարում նմանատիպ ամեն մի գործունեություն։ գ. Այդպիսի
Պետությունը ամուր է պետական ծառայողներով
Կարճատեւ դասընթացների կազմակերպման իր փորձով Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցը հասցրել է դառնալ մեր պետականության բաղադրիչներից մեկը։ Երկարատեւ ուսուցման երկամյա ուստարվա սկիզբն այդ իմաստով առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, ուստի հավուր պատշաճի է թվում հանդիսավորության այն չափը, որ երեկ հաղորդվեց բացման արարողությանը։ Միայն այն փաստը, որ հիմնադրումն իր ներկայությամբ նշանավորել էր ՀՀ նախագահը, իսկ առաջին դասախոսությունը
Արքաներն ամեն ինչ կարո՞ղ են
Խեղճ, երկարասրունք Դիանա արքայադուստրին՝ ժառանգական արքայազն Չարլզի տիկնոջը այնքան են ճնշել, որ նա ստիպված եղավ հրապարակավ, հեռուստատեսությամբ խոստովանել իր ամուսնական անհավատարմությունը։ Մեկ տարի առաջ նույն անկեղծությամբ իր արկածների մասին պատմեց եւ ինքը՝ արքայազն Չարլզը, որը հրապարակեց Քամիլլա Փարքեր-Բոլզի հետ իր երկարատեւ սիրային կապի փաստը, որը սկսվել էր դեռեւս ամուսնությունից առաջ։ Բրիտանական բոլոր իրենց հարգող թերթերը,
Ընտրական պետական հոգածություն
Այսօր Հայաստանում մշակութային ճգնաժամի շուրջ բազում սրեր են խաչաձեւվում։ Շուկայական հարաբերությունների թելադրանքով մեր կյանքի թե՛ նյութական, թե՛ հոգեւոր ոլորտները պարտադրված են անցնելու ինքնածախսածածկման։ Այս հարվածը, այսինքն՝ պետական ֆինանսական հոգածության կորուստը, ամենից ցավագին են տանում արվեստագետները։ Կյանք է մտել նոր սկզբունք՝ պատվիրատու-պատվիրակատար, առաջարկ-պահանջարկ։ Սակայն գրական շուկայում հաճախ հայտնվում են միջին, միջինից էլ ցածր որակի արձակի ժողովածուներ,
Առասպել եւ պատմություն
Անկախության տարողությունը միայն քաղաքական կարգավիճակ ստանալու մեջ չէ. անկախության պահը նաեւ որոշումների պահ է, հանգուցային ժամանակ: Որպեսզի որոշումը վճռական լինի, այն պետք է քննարկման նյութ դարձնի առկա կյանքի իր պատկերացումը։ Վճռական որոշումի պահը որոնումն է։ Վճռականությունը կասկածի է ենթարկում նախկին որոշումները եւ լուծումները: Այն վերաիմաստավորման պահ է։ Վերաիմաստավորում, որը վճռաբեկ է այնքանով, որ հարցականի տակ
Պարն ինձ համար անկրկնելի պատկեր է կտավի վրա…
Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց Հայաստանի պարարվեստի միության նորընտիր նախագահ Կարեն Գեւորգյանին եւ հարցազրույց ունեցավ նրա հետ։ – ֊Որպես միության նորընտիր նախագահ՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։ – Կուզենայի թվարկել առաջնայիններից մի քանիսը, աջակցել հայկական ժողովրդական եւ ազգագրական պարարվեստի հետագա զարգացման եւ պրոպագանդման գործին, միավորել պարարվեստի գործիչների ուժերը, նպաստել ժողովրդական եւ ազգագրական
Լավագույն տարիները
Ամեն հանդիպում ու ամեն տպավորություն չէ, որ շտապում է թերթային հրապարակման ատաղձ դառնալ։ Հաճախ թեմաները աննկատելիորեն խույս են տալիս մտքիդ վերին շերտերից, կարծես զգուշացնելով, որ աշխարհինը դառնալու չափ դեռ չեն հասունացել։ Այդպիսի հոգեվիճակում ամենաճիշտը փիլիսոփայական սպասմանը անձնատուր լինելն է՝ թող նյութը բնական փուլերով հասունանա, այդ ընթացքը միշտ էլ պայթյունով է հղի։ Դռնոյան ամուսինների հետ հանդիպումս
Հարգարժան խմբագիր «Առավոտ» թերթի՝ Արամ Աբրահամյան
Նիկոլին թախտից գցել են, բայց Սիլվային ինչո՞ւ եք կպնում
«Քանդենք հինը, սարքենք նորը»
Քանդենք հինը, քանդենք նորը Պատգամավորակարոտախեղդ հայ ժողովրդին վերջերս բախտ է վիճակվել երբեմն-երբեմն հանդիպելու իր սիրելի «միաձայն» ընտրյալներին: Անշուշտ, եթե խավարը չիշխի հայոց օջախներում, որովհետեւ աստվածահաճո այդ հանդիպումները կայանում են «հեռուստաընտրյալ-հեռուստադիտող» կարգավիճակով: Դեկտեմբերի 6-ը այդ երջանկահիշատակ օրերից մեկն էր: Եվ երբ ամբիոն բարձրացավ ՆԳ նախարարը, հեռուստադիտող հայ ժողովուրդը մի պահ մոռացավ, որ մեր երկիրը բազմաթիվ մեծ
Հավատի գործընթաց
Արտասահմանյան դիտորդներին ու գործընկերներին անընդհատ զարմանք է պատճառում հայ պաշտոնյաների աշխատասիրությունը: Դրան երկու բացատրություն են տալիս՝ ջահել են եւ զբաղված են հոգեմոտ աշխատանքով։ Մենք չենք էլ նկատում, որ ամենաքչախոս խորհրդարանականից մինչեւ վարչապետը իրենց առանձնասենյակներում մնում են օրվա մեծ մասը, հանգստյան օրեր ու տոներ չեն ճանաչում: Եթե նկատում էլ ենք, ապա ասելու համար՝ իսկ ինչու են
Հայաստանը դառնում է համադաշնությո՞ւն
Եվ այսպես, իշխանության միջանցքներում վերջերս հասունացած կոնֆլիկտը Վարչատարածքային կառավարման օրենքի վերաբերյալ ստանում է, ըստ երեւույթին, միանգամայն ձեւավորված եւ անկեղծորեն արտահայտված տեսք։ Համենայնդեպս, ոստիկանական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությունը, որով նա մերժեց կառավարության ծրագիրը եւ հրաժարվեց դրան մասնակից դառնալ, վերջնականապես բացահայտեց կողմերի դիրքորոշումները։ Եթե դրան ավելացնենք նաեւ նախարարի զգուշացումը, թե այդ ծրագրի ընդունումը կարող է սկիզբ դնել
Դաշնակցության բազեներն ու աղավնիները
ՀՅ Դաշնակցության 26-րդ Ընդհանուր ժողովն արդեն ավարտվել է, եւ հայաստանյան պատվիրակներն ու հրավիրյալները վերադառնում են։ Ընդհանուր ժողովի հայտարարությունը տպագրվել է մամուլում, հայտնի է նաեւ նորընտիր Բյուրոյի կազմը։ Ձեւային տեսանկյունից հաղթել է մեկ՝ միացյալ Բյուրոյի գաղափարը, այսինքն՝ երկու կամ ավելի գլխադաս կառույցներ ստեղծելու գաղափարը, որի շուրջ լուրջ խոսակցություններ էին ծավալվել թե՛ ժողովից առաջ, թե՛ ժողովի ընթացքում,
«Մայերը Հայաստանում» քանդակը
19-ամյա Սամվելը եւ 73-ամյա Գերհարդ Մայերն այսօր արդեն բարեկամներ են։ Իսկ նրանց բարեկամությունը ծնվեց պատահական, անսպասելի։ Երբ կործանարար երկրաշարժի լուրը հասավ Արեւմտյան Գերմանիա՝ անմիջապես Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ԳՖՀ-ի կառավարությունը, երկրի խոշորագույն կոնցեռնները, բազմաթիվ քաղաքացիներ։ Անմասն չմնաց նաեւ արեւմտագերմանական Շվեբիշ Գմունդ քաղաքի հասարակությունը։ Անմիջապես ստեղծվեց աղետներից տուժածների օգնության քաղաքային խորհուրդ, որը գերմանա-խորհրդային բարեկամության ընկերության աջակցությամբ
«Հայաստանը՝ հայերին…»
Հունվարի 1-ին լրանում է դարասկզբի հայ ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 110-ամյակը։ Մի մարդ, որ զենքի ու մտքի ներդաշնակությամբ էր փորձում լուծել մեր ազգային խնդիրները… Սակայն ի՞նչ է արվել եւ արվելու այդ մեծ հոբելյանը պատշաճ ձեւով նշելու ուղղությամբ… – Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում ընկած են Նժդեհի եւ իր զինակիցների կողմից հիմնադրված
Չկան հոգեկան հիվանդների ամբոխներ
Ստորեւ հարցազրույց ենք ներկայացնում հանրապետության գլխավոր փսիխոթերապեվտ Ցոլակ Հակոբյանի հետ, որը նաեւ Երեւանին մերձակա Քասախ ավանում գտնվող Նեւրոզների հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկն է։ Հետաքրքիր է լսել մասնագետի կարծիքը, թե երկրաշարժը ինչ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի հոգեկան վիճակի վրա։ – 88-ի կործանարար երկրաշարժը մեծ հետք թողեց մեր ժողովրդի կյանքում եւ նույնիսկ մենք՝ բժիշկներս, ականատես
Երկրակեղեւը միշտ նույնն է մնալու
Նույնիսկ այնպիսի երկիր, որպիսին երկրակեղեփ ցնցումներից հանգիստ չունեցող Ճապոնիան է, Կոբեի սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատել։ Այդ «անմեղ» սխալի հետեւանքով քաղաքը պարզապես սուզվեց հողում։ Խորհրդային կայսրությունում սեյսմիկ վտանգի խնդիր ընդհանրապես չկար, կար միայն երկրաշարժերի ուսումնասիրման գիտական ոլորտ։ Դրա զոհն էլ Հայաստանի տարածքի զգալի մասը դարձավ։ Ուստի եւ, երբ 1991-ին հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ),