Օրվա լրահոսը
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ»
Վերջերս խորհրդարանում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ նախարարությունները տարանջատելու խնդիրը։ «Առավոտն» աշխատում է հավասարաչափ անդրադառնալ թե՛ տրոհման կողմնակիցների եւ թե՛ նրանց ընդդիմախոսների դիրքորոշումներին։ Ներկայացնում ենք ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանի տեսակետը։ -Պրն Հակոբյան, արդեն մի քանի ամիս մամուլում աշխուժորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ-ի բաժանման հարցը։ Փաստորեն, այդ
«ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Սա «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության կարգախոսն է, որի նախագահը՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այժմ իշխանությունները փորձում են կյանքի կոչել «Իշխանության իշխանություն եւ իշխանության ընդդիմություն» կարգախոսը։ «21-րդ դարի» ուղենիշները Թերեւս այսօր Հայաստանի որեւէ կուսակցություն իր անդամների ճշգրիտ թվաքանակը հրապարակելու համարձակությունը չի ունենա։ Այս առումով աննախադեպ էր «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի
ՆԱԽԱԳԱՀԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Բյուջեի ընդունումից հետո Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը կպահանջի կառավարության հրաժարականը: Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը, որին սատարում են առնվազն 6-7 քաղաքական կազմակերպություններ, երեկ՝ ի դեմս նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի, արտահայտեց իր եւ նշյալ մյուսների կարծիքները, թեպետ որեւէ կուսակցության պաշտոնական տեսակետը (հայտարարության, փաստաթղթի ձեւով) դեռ չկար, «բայց ես ձեզ ասում եմ այն տրամադրությունները, որոնք կան մեր քննարկումների
Common sense, common state, common woman
Անգլերենի դասընթաց ըստ Մյուլլերի բառարանի Հարուստ է եւ բազմազան անգլերեն լեզուն: Մասնավորապես, common բառը, ըստ անգլերեն-ռուսերեն՝ ամենատարածված Մյուլլերի բառարանի, ունի տասնյակից ավելի նշանակություններ, որոնք, ինչպես որ դա սովորաբար լինում է, իրական իմաստն արտահայտում են մոտավոր, ոչ ճշգրիտ ձեւով: Common man-ը, ապրի նա Հայաստանում, Ղարաբաղում թե Ադրբեջանում, բնականաբար, լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում common
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կալեդոնական փորձ Երեւի պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ֆրանսիան է եւ այս շաբաթ համանախագահները մեր տարածաշրջան են բերել այսպես կոչված «ընդհանուր պետության» վերաբերյալ առաջարկը։ Որովհետեւ Ֆրանսիան ունի իր Ղարաբաղը՝ Նոր Կալեդոնիան, Խաղաղ օվկիանոսի հարավում, եւ այս կիրակի ֆրանսիական ղարաբաղցիները, այսինքն նոր կալեդոնացիները, հանրաքվե անցկացրին ու 72%-անոց «Այո» ասացին հենց «ընդհանուր պետության» կամ
ՏՎԵՔ ԱՐՇԱԿԻ ՓՈՂԵՐԸ
Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած ԱԺ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հանձնաժողովը օրերս պաշտոնական դիմում է հղել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Արշակ Սադոյանի բացակայությունները 97 թվականին, համարվեն հարգելի։ Վերջինս, ի դեպ, նույն հանձնաժողովի անդամ է ու դեռեւս 97 թվականին նրա վերաբերյալ, երկու անգամ որոշում է ընդունվել այդ մարմնում։ Հավանաբար, մինչեւ հարցը կհասնի դիվանբաշուն, Սադոյանն իր 1000
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է «ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՕՐԻՆԱԳԾԻՆ
«Քաղաքական տեսակետից՝ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման հարցը ես հրատապ չեմ համարում։ Շատ ավելի կարեւոր հարցեր կան ու քաղաքականապես աննպատակահարմար եմ համարում հիմա այդ խնդրով զբաղվելը։ Իսկ իրավական տեսակետից՝ ինձ համար ակնհայտ է, որ ԱԺ-ն նման ձեւով օրենք ընդունելու եւ կառավարության կառուցվածքը փոխելու լիազորություն չունի։ Սահմանադրության համաձայն, տարանջատումը որոշելը նախագահի իմպերատիվ իրավունքն է», – Դավիթ
ՎԱՍՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
Գավառ քաղաքի Բոշնաղյան-17 հասցեի բնակիչ, մեր թերթի մշտական ընթերցող Ա. Զաքարյանը դիմել է «Առավոտ» թերթի խմբագրությանը, ինչպես ինքն է ասում, տարբեր վերադաս կազմակերպություններին, մասնավորապես, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին, ՀՀ մաքսային վարչությանը դիմելուց եւ նրանցից պատասխան չստանալուց հետո։ Կարող ենք պարզապես եզրակացնել, որ քաղաքացին դիմել է գրավոր (ինչպես մեր պարագայում), հետեւաբար արժանացել է այն «պատասխանին», ինչին
ՀԱՑԸ՝ ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Ժամանակ է անցել այն տարիներից, երբ կտրոնով հաց էինք գնում, հերթ կանգնում եւ Աստված գիտե, հասնո՞ւմ էր մեզ հաց, թե այդ օրն էլ սոված էինք մնում։ Փառք Աստծո, հիմա հաց վաճառում են ամեն քայլափոխի։ Ընկերուհուս հետ, խմբագրության շենքի կողքին գտնվող «սեղանիկից» որոշեցինք թխվածքաբլիթ գնել, սեղանի մոտ կանգնած էին եւս երեք գնորդ։ Մինչ վաճառողուհուն կփոխանցեինք դրամը,
ԻՍԿ ԴՈՒՔ ԱՎԱՆԴԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ…
Հարգելի խմբագրություն, ձեր թերթի 26.09.98 թ. համարում զետեղված «Հետ տվեք մեր փողերը» հոդվածը բնակչության եւ, հատկապես, ավանդատուների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Իրեն իրավական կոչելու հավակնություն ունեցող պետությունը ուզում է միակողմանի վճռել որոշակի պայմաններով (պայմանագրով) պետական խնայբանկերում պահ տված ավանդների հարցը։ Ինչ-որ հանձնաժողով (թեկուզ եւ ԱԺ-ի կողմից) կամ հենց ինքը՝ ԱԺ-ն իրավունք ունի՞ արդյոք օրը
Կռապաշտության խորագիր
«Կարեւորն այն չէ, թե տապալել ես կուռքին, կարեւորն այն է, որ քո մեջ սպանել ես կռապաշտին», ասել է ինչ-որ փիլիսոփա։ Առաջին հայացքից ասվածը բացասական տպավորություն է թողնում եւ կարծես ժամանակավրեպ լինի։ Փիլիսոփայի տրակտատ միտքը որպես ճշմարտություն ընդունողները միանգամից կհարցնեն՝ ինչպե՞ս տապալել կամ ինչպե՞ս սպանել։ Իսկ եթե բանականորեն նայենք՝ հարցերն ուղղակիորեն կփոխվեն՝ ինչո՞ւ տապալել կամ ինչո՞ւ
ՈՒՆԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերջին օրերում հայաստանյան լրատվամիջոցներում, մասնավորապես, «Առավոտ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոշ դեպքերում, ղեկավարում են այլ պետությունների քաղաքացիները։ Համապատասխանում է արդյոք դա իրականությանը եւ որքանո՞վ է համապատասխանում միջազգային նորմերին։ ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ԱԳՆ խոսնակ 1. Արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (55-րդ հոդվածի 8-րդ կետ)
«ԷՅՐԲԱՍ»՝ ՏՐՎԱԾ ՀՈՂՄԵՐԻՆ
Անկեղծ ասած, երբեք էլ չեմ երազել որեւէ ճանապարհորդություն կազմակերպել, իսկ եթե կուզեք ավելի անկեղծ՝ ընդհակառակը նաեւ մտածել եմ, թե պետք է ամեն կերպ խուսափել «Էյրբաս-310» ինքնաթիռից երբեւիցե օգտվելուց, որովհետեւ մինչ «սավառնակը» «Հայկական ավիաուղիների» սեփականությունը կդառնար, բազմատեսակ խոսքուզրույց եղավ նրա տեխնիկական հնարավորությունների, անվտանգության համար մուծվելիք երաշխիքային գումարի եւ առհասարակ ինքնաթիռի գնման նպատակահարմարության հարցերի շուրջ։ Ինչեւիցե, թեպետ
Արա Սահակյանի դաստիարակությունը թույլ չի տալիս…
ԱԺ նիստերի դահլիճում թե ծռված գորգ կա՝ Արա Սահակյանն է ուղղում, թե աթոռից պոկված քուղ՝ Արա Սահակյանն է բարձրացնում, թե ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը մոռանում է նշել խոսափողի թիվը՝ Արա Սահակյանն է հուշում։ Պրն Սահակյանից փորձեցի ճշտել, թե սա նոստալգիկ տրամադրությունների՞ արդյունք է, իներցիայի՞, թե՞ ուրիշ բանի։ – Դե՜, դուք ազատ եք ցանկացած բացատրություն տալու։
ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր
ԱԺ երեկվա նիստը իր անարդյունավետությամբ չէր տարբերվում նախորդներից. քվորում չլինելու պատճառով դարձյալ քվեարկություններ չեղան։ Դահլիճն էլ սովորականից նոսր էր. քննարկվում էր «Փախստականների մասին» օրենքի նախագիծը։ Եվ ինչպես ճիշտ նկատեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, պատգամավորների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ փախստականներն ընտրելու իրավունք չունեն։ Հակառակ դեպքում նոր ԱԺ ընտրություններին պատրաստվող պատգամավորները միմյանց ընդհատելով եւ բարձրագոչ խոսքերով
ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ
Շեշելը հայ ժողովրդի լավագույն բարեկա՞մն է «Ընդգրկենք Ռուսաստան-Բելառուս միության մեջ բոլոր սլավոններին, այդ թվում՝ նաեւ հայերին»,- այդպես արտահայտվեց Սերբիայի փոխվարչապետ Վոիսլավ Շեշելը վերջերս Յարոսլավլում կայացած միջխորհրդարանական համաժողովում: Հայերը, ինչպես որ դա սովորաբար լինում է, շոյվեցին համաշխարհային բարձր քաղաքականության ելեւէջներում իրենց անունը շոշափելուց: Այդ փառքի միակ որոգայթն այն է, որ ազգայնական Շեշելը Արեւմուտքի կողմից համարվում է
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հանրապետության առավել հանրահայտ քաղաքական կազմակերպությունների ցուցակում առաջինն է։ «Սնարք» գործակալության հաղորդած տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին «Լոգոս» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցման արդյունքում, 670 հարցվածներից 27,79 տոկոսը նախապատվությունը տվել է ՀԺԿ-ին, 19,77-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 14,33-ը՝ ՀՅԴ-ին, 9,74-ը՝ «Երկրապահին», 6,2-ը՝ ԻՄ-ին։ ՀԺԿ-ի առաջնորդ
ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ
ՀՀ նախագահը շատերին ապակողմնորոշեց սպորտի բնագավառում. հաշվի առնելով նախագահի հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ, որոշ պաշտոնյաներ մոռացան իրենցը։ Անդրադառնանք առավել հայտնի մի քանի քաղաքական գործիչների։ Թենիսի «Արարատ» ակումբի նախագահ Գրիգոր Մելքումյանը «Առավոտին» հայտնեց, որ հիշյալ ակումբ շատ էր հաճախում Վարդան Օսկանյանը՝ մինչ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելը։ «Իսկ հիմա նա շատ հազվադեպ է գալիս մեզ մոտ»։ Երեւույթի մասին որեւէ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից Երեւան ժամանեցին երեկ եւ նույն օրն էլ հանդիպեցին ՀՀ նախագահին։ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես պարզվեց մի հաղորդագրությունից, համանախագահները չեն համաձայնել Բաքվի այն առաջարկին, ըստ որի ԼՂՀ-ն պիտի Ադրբեջանի մաս կազմեր, եւ դրա դիմաց առաջադրել են իրենց տարբերակը՝ «միութենական պետություններ»։ Վերջին որակավորմանը, սակայն, համանախագահ Յուրի Յուկալովը չհամաձայնեց՝ ճշգրտելով՝ «միութենական համընդհանուր
ԼՈՆԴՈՆ, ԳԼԱԶԳՈ, ԷԴԻՆԲՈՒՐԳ
Մեկ շաբաթ տեւած շրջագայությունից հետո Երեւան է վերադարձել բիզնեսին առնչվող հայ մասնագետների խումբը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Արմեն Պետրոսյանը, հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը։ Խումբը եղել է Լոնդոն, Գզազգո եւ Էդինբուրգ քաղաքներում։ Նրանք տպավորված էին հատկապես Գլազգոյի փորձով։ Քաղաքը փաստորեն ինքն
ՓՇԱԼԱՐԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
1998 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի կատարողականի «գրանտներ» տողում վիճակը հետեւյալն է. նախատեսված էր ստանալ 21 մլրդ 317 մլն դրամ, մինչդեռ հոկտեմբերի վերջի դրությամբ ստացվել է ընդամենը 2 մլրդ 415 մլն դրամ։ Այսինքն՝ տոկոսային ցուցանիշը 11,33-ն է։ Նախատեսված գրանտների մի մասը պետք է ունենար ապրանքային տեսք։ Ճապոնիայից, ասենք, սպասվում էին փշալարեր։ Հավանաբար, կառավարությունը մեկուսացնելու համար: Ինչպես
ՆՈՐ «ՄՈԱԲԻՏՅԱՆ ՏԵՏՐԵՐԻՑ»
Առաքելություն ըստ Ալիեւի Սկիզբը՝ թիվ 215 Խորհրդային Միության փլուզումից հետո, Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով ձգտել են խոչընդոտել ինչպես ռուսական գերակայության վերականգնմանը Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Իրանի կողմից տարածաշրջանում քաջալերվող իսլամ արմատականության ազդեցության աճին: Եւ մինչ ԱՄՆ փորձում էր իր ներդրումն ունենալ այնպիսի տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են Չինաստանի սահմանների հստակեցումն ու Աֆղանստանում չդադարող քաղաքացիական պատերազմը,
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՐԲԻՏՐԱԺՈՒՄ
Նաեւ «չկայացած» ծառուղու մասին Վանաձորում լույս տեսնող «Վասն արդարութեան» հանդեսից տեղեկանում ենք, որ հանդեսի հիմնադիր եւ հրատարակիչ՝ Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը հաղթանակել է արբիտրաժում՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի։ Կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել 147 հազար 9 հարյուր դրամի պահանջի մասին այն կապակցությամբ, որ կազմակերպությանը պատկանող՝ մարդու իրավունքների գրադարանը նախկին տարածքից (թատերական 2) «բռնի ուժով» տեղահանելիս, նրան հասցվել
Խաղաղ գոյակցության եռօրյա
Նոյեմբերի 6-9-ը Ծաղկաձորի գրողների սեղծագործական տանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնած «Անկախ լրատվամիջոցների մենեջմենթ։ Լրատվամիջոցների տնտեսական դրությունը եւ պետական մենաշնորհի հաղթահարման ուղիները» թեմայով սեմինարին։ Դժվար է, իհարկե, ենթադրել, որ սեմինարին ներկա բոլոր լրագրողները եկել էին ամենայն արհեստավարժությամբ ներկայացնելու իրենց անկախ եւ «կախյալ» լրատվամիջոցների տնտեսական դրությունը։ Մանավանդ որ, սեմինարի միայն առաջին օրվա
ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԻ՞
Ժամանակին թերթն անդրադարձել է «Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհման խնդրին, եւ միտք էինք հայտնել, թե առողջապահության նախարարը իր համար պահեստային օդանավակայան է պատրաստում, որ, ո՞վ իմանա, եթե մի օր այլեւս նախարար չլինի, գոնե մի խոշոր բժշկական կենտրոնի գլխավոր լինի։ Իսկ դրանից առաջ «Առավոտը» միակն էր, որ գրեց առողջապահության նախարարի՝ ինքն իրեն պրոկտոլոգիայի ինստիտուտի գործադիր տնօրեն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՌՃԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ
«Մեր առաջարկները շատ հստակ են՝ անգամ ոչ մասնագետի, ցանկացած ընթերցողի համար»,- իր տեսակետը հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական ենթահանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը՝ մեկնաբանելով «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին» նախագահին ներկայացված իրենց եզրակացություն հիմնադրույթները։ «Այս համակարգում մոտ 30 հազար աշխատակից կա։ Մենք եւ էներգետիկայի հանձնաժողովը համոզված ենք, որ դա չափազանց ուռճացված թիվ է։ 1990-ին, երբ անհամեմատ
Սոկրատեսը Սոկրատես չէ առանց Ցիկուտայի …
Ամենակարեւորը՝ մենք կորցնում ենք ընթերցողին եւ ունկնդրին, մարդիկ այլեւս չեն հավատում մեզ, որ բարին, գեղեցիկը, հավերժականը վաղուց անտի չենք սերմանում։ Մարդուն ու նրա ցավը հասկանալու փոխարեն որսում ենք փաստեր, որոնում ենք խառնակություններ ու խայտառակություններ, որ հեղինակենք եղած ու չեղած սենսացիաները։ Կարեւորը ալիքի վրա լինելն է, տեղատվությունը մեզ համար չէ, մերը մակընթացությունն է, հընթացս կորոշենք՝ ուր,
ՀԵՏԱՁԳՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷ՞Ր
Նոյեմբերի երրորդ տասնօրյակում նախատեսված է եվրոպական մի նոր հեղինակավոր պատվիրակության այցելությունը տարածաշրջան, որը կգլխավորի Լեհաստանի արտաքին գործերի նախարար պրն Գերեմեկը՝ իբրեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում այժմ նախագահող երկրի ներկայացուցիչ։ Պատվիրակությունը, որը լինելու է նաեւ Հայաստանում, հրավերներ է ուղարկել եվրոպական մյուս կառույցներին եւս, որպեսզի նրանք նույնպես մաս կազմեն տարածաշրջան ժամանելիք խմբին։ Նրանում Եվրոպայի խորհուրդը ներկայացնելու
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
Ուրբաթը Եղիան էր, իսկ Ռոբինզո՞նը… ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության կոնֆերանսին մասնակցում էին 77 ընտրվածներից 71 պատվիրակ։ Մինչդեռ հասարակական պատկերացումներում դեռ հիմա էլ իշխում է այն կարծիքը, որ հնչակները համարյա թե տիեզերագնացների քանակն ունեն։ Հնչեց Հայաստանի հիմնը (կենդանի կատարմամբ), իսկ հիմնից էլ ավելի երկար՝ հնչակյանների օրհներգը… Ընտրվեց նախագահություն (3 հնչակից բաղկացած), 5 հնչականոց քարտուղարություն, խմբկոլ, մանդատային հանձնաժողով։
Դուն էն գլխեն
Վարչապետ Արմեն Դարբինյանը՝ պետականության գլխավոր երաշխավոր Ուրբաթ, հանդիպելով խորհրդարանի «Շամիրամ» խմբակցության հետ, վարչապետ Արմեն Դարբինյանը նշեց, որ պայքարելու է այն բոլոր գործիչների դեմ, ովքեր կասկածի տակ են դնելու նախագահի լեգիտիմությունը: Վարչապետը նաեւ հավելեց, որ 1999 թվականի բյուջեն իր համար նախագահի լեգիտիմության նման մի բան է, եւ նա անխնա պայքար է ծավալելու նաեւ բյուջեի որեւէ կետին