Օրվա լրահոսը
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ
Երբ 1998-ի հայտնի իրադարձություններից հետո բազում գրչատերեր խումբ-խումբ նետվեցին Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղի տոնական անցուդարձերը լուսաբանելու եւ երկրի քաղաքական էլիտային ծանոթանալու՝ մեր անելիքը հայրենիքիս այս հատվածում ավարտված համարեցինք: Հիշելով, որ Կովկասում Հայաստանից ու Ադրբեջանից բացի, մի ժամանակ այլ եզերքներ էլ կային, որոշեցինք համոզվել, թե, արդյո՞ք այսօր էլ կան դրանք: Թե՞ Կովկասը վիրտուալ մի տարածաշրջան է, ուր
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ԲՅՈՒՋԵԻՆ՝ ՍԻՐՈՎ
Հեղինակներն իրենք են դնում իրենց ստեղծագործությունների անունները։ Բայց հետո բացառված չէ, որ այն վերանվանվի։ Այդպես, օրինակ, արձանը կարող է դառնալ լպստած շաքարաքլոր, իսկ շենքը՝ կրծած կուկուռուզ։ Ամեն տարի հերթական կառավարությունը կազմում է երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը՝ պետբյուջեի նախագիծը։ Կազմում է ու ներկայացնում խորհրդարանական քննարկման ու հաստատման։ Նախագծի հեղինակները հայրական հոգատարությամբ նաեւ որոշում են իրենց փաստաթղթի
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 7.
Հեղափոխությունը եւ մտավորականությունը Որքան էլ մտավորականության մի ստվար հատվածը շարունակ խուսափի հեղափոխական առնչություններից ու շփումներից, միեւնույն է, հեղափոխությունն անմիջականորեն է առնչվում նրան։ Մտավորականության մի մասը, առանց հապաղելու դառնալով հաղթանակած հեղափոխության ապավեն, առաջին իսկ օրերից սկսում է օգտվել հեղափոխության պտուղներից։ Մյուսները, ակտիվորեն հակադրվելով հեղափոխությանը, նույնպես մնում են խաղի մեջ ու ջրի երեսին։ Երրորդները, շարունակելով իրենց անելիքը
Իսկ դու նստե՞լ ես…
«Նստած-դուրս եկածների» հանդեպ մեզանում միշտ որոշակի եթե ոչ հարգալից, ապա առանձնահատուկ վերաբերմունք է եղել: Ընդունված է նույնիսկ կարծել, որ եթե արական սեռի որեւէ ներկայացուցիչ բանտ չի նստել, ապա նրան դժվար է հասուն տղամարդ համարել: Չգիտեմ, հաշվի՞ է առել այս հանգամանքը Հայաստանի ներկա նախագահը, թե ոչ, բայց նրա մերձավոր շրջապատում հիմա հասուն տղամարդկանց դեֆիցիտ կարծես թե
ՊԱՏՌՎՈՂ ԹՂԹԵՐ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Բազմաթիվ առիթներով խորհրդարանականները դժգոհել են, որ մամուլը միայն ԱԺ լիագումար նիստերն է լուսաբանում եւ չի անդրադառնում հանձնաժողովների աշխատանքին, որտեղ բուռն քննարկումներ են անցկացվում, «թղթեր պատռվում» եւ այլն։ Ընդունելով կշտամբանքի արդարացվածությունը՝ որոշեցինք շտկել մեր բացթողումը եւ մասնակցել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի երեկվա նիստին։ Սակայն, չնայած նախապես ազդարարվել էր, որ բոլոր հանձնաժողովների նիստերը մշտապես
«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի
«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի վարչապետ» Երեկ ուրբաթ էր, եւ հավատարիմ արդեն ձեւավորված ավանդույթին, ժամը 12-ին «Օրագիր» թերթի խմբագրությունում լրագրողները սպասում էին հերթական հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին։ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ առաջիկա խոհրդարանական ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, եւ կա՞ մի քաղաքական մարմին, որը կկրի
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍ
Երեկ սկսվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Վրաստան։ Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեց նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։ Այսքանը՝ պաշտոնական։ Տեղ հասնելուց ու տեղավորվելուց հետո պատվիրակություննը սկսեց աշխատանքային հանդիպումները, իսկ լրագրողներիս հավաքեցին կառավարական շենքում, որտեղ անցկացրինք 2 տաղտկալի ժամ։ Փոխարենը շատ հետաքրքիր ստացվեց նախագահների ասուլիսը, որը նախատեսվածից կրկնակի ավելի տեւեց։ Բնականաբար, կողմերը գոհունակություն հայտնեցին հանդիպումների արդյունքներից, եւ միակ
«ԵՍ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԻՄ ԱՐԺԵՔԸ»
Սեփական արժեքի գնահատման բարձր գիտակցությամբ հայտարարեց Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը։ Ու անմիջապես էլ, երեւի թե շատ անհամեստ չերեւալու համար, շտապեց հավելել, թե նման բան առաջին անգամ է ասում։ Թեպետ պակաս անհամեստություն չդրսեւորեց նաեւ նախկին իշխանությունների հասցեին գովեստներ շռայլելիս։ Իշխանությունը կամովին հանձնելու վերջիններիս քայլը ոչ ավել
Ազգային մտավորականները
Ծաղկաձորում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող հայ գրողները՝ երկրի ղեկավարին իրենց նվիրվածությունը ցույց տալու համար, առաջարկեցին նրան հալածել իշխանությունը չփառաբանող թերթերին, ինչպես նաեւ ավելացնել իշխանությունը փառաբանող պարբերականների քանակը: Զուգահեռաբար նրանք խնդրեցին նախագահին՝ պատժել այն թերթերին, որոնք ըստ արժանվույն չեն գնահատում իրենց /ազգային գրողների/ խոշոր ներդրումը 20-րդ դարի մշակույթի զարգացման
ԻՆՉՊԵՍ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԹՈՒՅԼ ԲԱՆԵՐԸ
Իմ առաջարկներն ու նախագիծը Անցած շաբաթ նորից հետաձգվեց նախկին իշխանություններին դատապարտող պատմական փաստաթղթի հրապարակումը, որը, վստահ եմ, զգալիորեն կբարելավի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եւ կամրապնդի մեր միջազգային վարկը: Այդ առաքելությունը, ինչպես հայտնի է, դրված է նախագահ Քոչարյանին սատարող կուսակցությունների եւ «Շամիրամի» վրա, որոնք միավորված են Քաղաքական խորհրդի մեջ: Հինգշաբթի ՔԽ-ը հիմք ընդունեց դատապարտող փաստաթղթի «Հանրապետական» կուսակցության
ԵՎ ՈՉ ՄԻ «ՊՐԵՄԻԱ»՝ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Արարքցյանի գլխագինը՝ 700 դոլար Առանց սպասելու Արաբկիրի ժողդատարանի վճռին՝ Արշակ Սադոյանին վճարեցին իր աշխատավարձը՝ 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո ընդհատակում անցկացրած ամիսների համար, որոնք ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հարգելի բացակայություն էր համարել։ Սակայն Արշակ Սադոյանն այժմ ստացել է ոչ թե 1000 դոլարին համարժեք դրամ, ինչպես ինքն էր հաշվարկել, այլ ընդամենը 700 դոլար։ Ըստ ամենայնի, պակասորդը կազմում են
ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՐԵԼ ԷՐ ՎԻԶԱ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
«Առավոտին» տեղեկություն էին փոխանցել ժամանակին բավական աղմուկ հանած մի պատմության ավարտի մասին, որ վերաբերում էր Գերմանիայում Հայաստանի դեսպան Ֆելիքս Մամիկոնյանի վերաբերյալ գերմանական «Ֆոկուս» ամսագրի հրապարակած փաստերին։ Մեր աղբյուրը պնդում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազորությամբ՝ Հայաստանի Հանրապետության անունից հայց էին ներկայացրել դատարան «Ֆոկուսի» դեմ եւ… Հայաստանը պարտվել էր ամսագրին։ ԱԳՆ մամուլի ծառայությունից մեր խնդրանքին ի պատասխան
ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ = «ՄԻՆԻ» ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կինոգործիչների միությունն ունի 186 անդամ Խորհրդային կարգերը փլուզվեցին, սակայն նույնը մնացին բոլոր մեխանիզմներն ու համակարգերը, որոնք օրենսդրական դաշտի ու ակտերի բացակայության պատճառով կորցրին իրենց նախկին նշանակությունն ու բուն գործունեությունը։ Խորհրդային տարիներին Հայաստանի (ինչպես եւ մյուս հանրապետությունների) բոլոր այդ մեխանիզմները, համակարգերը եւ հաստատությունները 70 տարի շարունակ գործում էին Ռուսաստանից թելադրվող միութենական հրահանգներով։ Նույնը վերաբերում է
ՈՒ՞մ են վստահում եւ ում՝ ոչ
Վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, որ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անդառնալիորեն փչացել են: Ու թեեւ այդ նույն զգացողությունը կա շատ – շատերի սրտերում, ասպարեզում կոնկրետ փաստեր կարծես թե չկան: Պետությունների հարաբերությունների ջերմության չափը շատ հաճախ որոշվում է ոչ միայն հրապարակային հռչակագրերով, այլեւ փոխօգնության այնպիսի փաստերով, որոնց մասին ընդունված չէ
30 ՀԱԶԱՐ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ ՔԵԶ
ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա. Հովսեփյանին 1996 թվականի ապրիլ ամսին քաղաքացի Հովհաննես Կիրակոսյանը, չարաշահելով մեր վստահությունը, խարդախության ճանապարհով մեզնից յուրացրել է 30 հազար ԱՄՆ դոլար։ Այդ առթիվ մենք դիմեցինք Արաբկիրի շրջանի դատախազություն, որտեղ սկսվեց նյութերի նախապատրաստում։ Այդ ժամանակ, երբ հակառակ կողմի քննության փուլն էր սկսվել, 1998 թ. մայիսի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Երեւանի ՆԳ վարչության
Դարբինյանը հավատարիմ է իր խոստմանը
Երեւանի քաղաքապետ պրն Ս. Աբրահամյանին պատճենը՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետ տիկին Ս. Խրիմյանին, քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պրն Գ. Գեւորգյանին Հայտնում եմ ձեզ, որ 1998 թ. մարտ ամսից մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ, թիվ 61 դպրոցում անցկացվել են ստուգումներ քաղաքապետարանի իրավաբանական վարչության, քաղաքապետարանի կրթության վարչության եւ Նորք-Մարաշ թաղապետարանի համատեղ հանձնաժողովի կողմից, այնուհետեւ ստուգումներ են անցկացրել ՀՀ
ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻՑ
Արձագանք առաջին «Առավոտ» թերթում վերջերս տպագրված «Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին» հոդվածը լիովին զրպարտանք է։ Ստահոդ տվյալները Գոհար Սիմոնյանին է մատուցել Աքորու միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Թոմոյանը՝ հեղինակի շատ սիրելի մորաքույրը։ Հոդվածի առաջին մասում գրված գյուղապետի կրթության փաստը՝ իբր տասը տարում մի կերպ ավարտել է պոլիտեխնիկը, կեղծ է։ Իրականությունն այն է, որ Աքորու
ТИШЕ ЕДЕШЬ-ДАЛЬШЕ БУДЕШЬ
(կամ վերջին պահին կուժեղացվի՞ արդյոք թույլ բանը) Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի երեկվա նիստի օրակարգում մեկ հարց կար՝ բազմաչարչար քաղաքական գնահատականի։ Քաղաքական խորհրդի կողմից հիմք է ընդունվել (Հրանտ Խաչատրյանը համառորեն ուզում էր ասել՝ «Երկրապահի») Հանրապետական կուսակցության՝ թերթերում հրապարակված գնահատականը, իսկ «խմբագրական խումբը առաջիկա շաբաթ պիտի աշխատի այդ հիմքի վրա եւ մեկ շաբաթ հետո ՔԽ-ի հաստատմանը ներկայացնի
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ
Կառավարության վերահսկողության ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի հետ հանդիպումը հայկական մանկավարժական ինստիտուտում իրականացված ստուգումների արդյունքներին ծանոթանալն էր։ Մինչեւ դրանց ծանոթանալը, որոշեցինք մի քանի հարցեր ուղղել պարոն Պողոսյանին։ -Ձեր պաշտոնավարման չորս ամիսների ընթացքում քանի՞ հիմնարկ-ձեռնարկություններ եք ստուգել։ -Ճշգրիտ չեմ հիշում, սակայն մոտավորապես 130 հիմնարկ։ -Բոլոր հիմնարկներում էլ խախտումներ հայտնաբերվե՞լ են։ -Այո։ -Չե՞ք կարծում, որ բոլոր հիմնարկներում էլ
«ՄՈՒԿԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՄՏԱԾԵԼ» ԿԱՄ՝ «ՄԵՐ ԱՅԴ Ի՞ՆՉՆ Է ԾՈՒՌ»
Եվ ամենահոգեհարազատը Լեւոն Հախվերդյանի ելույթից այս խոսքերն էին. «Մեր ժողովրդի եւ մեր մտավորականության դժբախտությունն այս է՝ մենք խոսում ենք անառարկա»։
ՀԱՂԹԵՑ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞Ն, ԹԵ՞ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ
ԻՄ նշանակում է Հայրիկյան եւ Դիվան (Իմ բացատրական բառարանից) Ավանդույթի համաձայն, ԻՄ դիվանի նիստերն ազատ են եւ հրավիրվում են շաբաթվա մեջ ավանդական համարվող ձկան օրը (հինգշաբթի)։ Երեկ բացելով Իմ դիվանանիստը, նախորդ շաբաթվա ամփոփագրերով, Դիվանի խոսնակ Արամ Հարությունյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը եւ հաստատվեց։ ԻՄ գանձապահի հաշվետվությունը տեւեց կարճ եւ ընդամենն արժանացավ դիվանականներից մեկի միջնորդությանը՝ կապված
«ՏԱՆԿՈՎԻ» ՇՂԹԱՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ
«Արմենգոլդեն» համատեղ ձեռնարկության առաջին արտադրանքը՝ ոսկյա շղթան, երեկ նվիրեցին Հայաստանի այս տարվա գեղեցկուհուն։ Նվերը գեղեցկուհու վիզը պետք է գցեր Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։ Սակայն այդ հաճելի գործը (մեր գեղեցկուհու պարանոցին շղթան անցկացնելը) ո՛չ պրն Գրիգորյանի, ո՛չ էլ ներկա տղամարդկանց համար հեշտ չէր. նրանք բոյ-բուսաթով առանձնապես աչքի չէին ընկնում, իսկ գեղեցկուհու հասակը ձգվում էր
Բարեփոխիչ Աբրամիչը եկավ էլ, գնաց էլ
Ինչպես եւ պատահում է նման դեպքերում, լրագրողների ժամուկեսանոց սպասումը փոխհատուցվեց նախագահականի դռների մոտ 10 րոպեանոց բրիֆինգիկով։ ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին, պարզ է, պարապ մարդ չէ։ Այդ պատճառով էլ արագ-արագ, ջուր արածի պես ասաց, ինչ որ ասելու էր։ Երեւան ժամանելով՝ ԱՊՀ գործադիր քարտուղարը ՀՀ նախագահի հետ քննարկել է ԱՊՀ բարեփոխման, ազատ առեւտրի գոտու ստեղծման, «Լեռնային
ՅՈ ԵՐԹԱՍ
«Առավոտի» նախորդ համարում Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը որոշակի մեղադրանքներ էր ուղղել Էդվարդ Եգորյանին, որին եւ այսօր պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն ենք ընձեռում։ -Բանակցություններին մասնակցում էր 11 կազմակերպություն։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանցից 10-ը քվեարկեցին նույն կերպ՝ հօգուտ միասնական տարբերակի եւ չմասնակցեցին «Երկրապահի» տարբերակի քվեարկությանը, իսկ Կոմկուսն այլ վարքագիծ ունեցավ։ Եթե նախնական պայմանավորվածություն չկար,
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ
Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվի ընդլայնված նիստը, որին կմասնակցի, եւ ենթադրվում է՝ ելույթ էլ կունենա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Սա Հանրապետական կուսակցության կառույցներում, այսպես ասենք, «Երկրապահի» ինտեգրման գործընթացը սկսվելուց ի վեր, առաջին հավաքն է, որի վերաբերյալ եւ տեղեկություններ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին. «Մենք, փաստորեն, ամփոփում ենք ՀՀԿ-ի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է
«Ադրբեջանը չի մասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի դեկտեմբերի կեսերին նախատեսած լսումներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Զուլֆուգարովը։ Մոտեցումը պատճառաբանվել է նրանով, որ այդ նիստին չեն հրավիրելու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՆԱՆԸ՝ ԱՄՆ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էսկուդերոն հանդիպում է ունեցել Հեյդար Ալիեւի հետ։ Բնականաբար, ինչպես պաշտոնապես է նշվում, քննարկվել են երկկողմ
ՉԻ ԵՂԵԼ ԵՐԲԵՔ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ ՄԻ ՈՂԲ «ԱՆՈՒՇԻՑ» ՏԽՈՒՐ ԵՎ ԽԻՍՏ ԱԶԳԱՅԻՆ…
ԱՆԳԱՄ՝ ՋՈՒԼԻԵՏԻ ԵՎ ՌՈՄԵՈՅԻ ՎԵՊԸ ՍԳԱՎՈՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ «Մեր ազգային Անուշի սերը ապազգային Ռոմեո եւ Ջուլիետի սերից ավելի պակաս սեր չի։ Եվ այսպես միջազգայնականացնում են մեր ամեն ինչը»,- ազգային գաղափարախոսության վերաբերյալ մեկ շաբաթ շարունակ լրատվամիջոցներով գովազդված գիտաժողովում երեկ հայտարարեց մշակույթի նախարարի խորհրդական Էդվարդ Հովհաննիսյանը։ Վերջինս նաեւ կոչ հնչեցրեց. «Մենք պիտի ազգայնականացնենք ե՛ւ մշակույթը, ե՛ւ ամեն
ԳՆԱՀԱՏԵԼՈՎ
«Առավոտի» խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից վերջերս արված առաջարկի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտում ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայական ամբիոնի վարիչ (ՀՀ նախկին Գերագույն խորհրդի՝ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի փորձագետ, այժմ «Հայք» հաստատության փորձագետ) պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԵԱՀԿ համանախագահներն իմ կարծիքով նոր
ՀՐԱԺԵՇՏ ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂԴԱՏԱՐԱՆԻՆ
ՆԳ եւ ԱԱՆ հակահետախույզները պատժվեցին Մինչ դատավոր Հ. Սարգսյանի եւ դատախազ Գ. Ավետիսյանի դահլիճ մտնելը, ամբաստանյալները զբաղեցրին իրենց տեղերը՝ խնամքով մաքրելով շինարարական աշխատանքների շնորհիվ ներկված եւ գաջոտված աթոռները։ Ինչպես ասում էին, սա միակ դեպքն է, երբ «ԿԳԲ-ի ոտքը խերով եղավ», քանի որ ողջ դատաքննությունն ուղեկցվեց դատարանի շինվերանորոգչական աշխատանքներով։ Թարմ ներկի հոտից սրտխառնուք էր առաջանում եւ
ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ, ԻՍԿ ԴՊՐՈ՞ՑԸ
Կամ՝ ասա ում մարդն ես, ասեմ թոշակիդ տարիքը Պատկերացրեք՝ դպրոցը նույնպես գլխից է խեղճանում, եթե նկատի առնենք, որ այս կենդանի հաստատության գլուխը տնօրենն է։ Չզարմանաք։ Այս հայտնագործությունը արվել է մեր օրերում, ինչպես ասում են՝ հընթացս, 1997 թ., երբ այս նույն պատրվակով կամ պատճառաբանությամբ տնօրինաթափության մի մրրիկ անցավ ողջ Երեւանով։ Ժամանակը դեռ կպարզի, թե բակտերեոլոգիական ինչպիսի