Օրվա լրահոսը

ԲՈՀ, թե «Թոհ ու Բոհ»

Մեր երկրում կիրարկվում է գիտնականների որակավորման երկաստիճան համակարգ՝ սկզբից թեկնածուական, ապա դոկտորական թեզի պաշտպանություն: Առավել պատվավոր եւ դժվար է վերջինիս պատրաստումը, եւ նույնիսկ խորհրդային վերջին տարիների խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգում այն դիտվում էր որպես սրբություն ու քիչ էր արատավորված: Կարծում եմ, որ դա էր պատճառը խորհրդային գիտության աննախադեպ զարգացման: Նրանք, ովքեր պատրաստվել են 60-70 ականների խորհրդային գիտական

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎՈ՞ՒՄ Է

Երկար ժամանակ է երիտասարդության ներկայացուցիչները, որոնք ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում, մտորում էին պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգ ունենալու մասին։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը տարբեր գերատեսչություններում քննարկվելուց հետո օրերս ընդունվեց կառավարության կողմից։ Հարցերին պատասխանում է երիտասարդության հարցերով զբաղվող փոխնախարար Վահրամ Բարսեղյանը։ – Պրն Բարսեղյան, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ է պետական երիտասարդական քաղաքականության

ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Հայաստանի գյուղերն իրենց գրաված աշխարհագրական, տնտեսական եւ այլ դիրքից անկախ մի տեսակ աշխարհից կտրվածի կարգավիճակ ունեն։ Սակայն այս մեկը՝ «հատուկ կարգով»։ Հարուստ գյուղերը փոքրիկ թագավորություն են պետության մեջ, աղքատները՝ «հատուկ կարգով»։ Սակայն այսօր Հայաստանի գյուղական հորիզոններում դժվար է հարուստ գյուղ գտնել, թերեւս մեկը, երկուսը… ու վերջ։ Գյուղն ու գյուղացին մնացել են իրենց կուսական չիմացության եւ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԺԳՈՒՅՆ, ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՆԵՐԿԱՆ

Ով քիչ թե շատ ծանոթ է Հայաստանի գյուղական բնակավայրերին (մանավանդ, նախալեռնային ու լեռնային) քաջ պատկերացնում է, թե ինչպիսի դժգույն, գորշ ու միապաղաղ օրեր է ապրում գյուղական երիտասարդությունը։ Արդյունաբերության քայքայման հետեւանքով փակվեցին գյուղերի մի զգալի մասում նախկինում գործող արտադրական մասնաճյուղերը, որոնք էականորեն սահմանափակում էին գործազրկության աճի միտումները գյուղական բնակավայրերում։ Լուծարվել են զանազան բնույթի ու կարգի պետական

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ 2.

Խաղաղություն պատերազմի եզրին Կովկասում ապրող տասնյակ ժողովուրդներից ոչ մեկը պատերազմ չի ուզում, սակայն երերուն խաղաղությունը պահպանելու համար բոլորն էլ պատրաստվում են (պատրաստ են) պատերազմի: Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում, Ինգուշեթիայում եւ Չեչնիայում 1992 թվից սկիզբ առած խռովություններն ու հակամարտությունները հենց այդպես էլ կոչվում են՝ չեչենական պատերազմ, օսեթ-ինգուշական: Արդյունքը՝ Վլադիկավկազից մինչեւ Նազրան (Ինգուշեթիայի մայրաքաղաք-Ա.Բ.) փաստականների տասնյակ ճամբարներ, զոհվածների հարյուրավոր

ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ ԷՐ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

«ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց «ՊՂՆՁԻ ԳՈՐԾԻ» հետաքննությունը։ Մեկուկես տարի տեւած այդ մեծ գործի ընթացքը շատերին է հետաքրքրել, մանավանդ, որ հանցագործությանն առնչվում է պետական կարեւորագույն պաշտոն զբաղեցնող մի այր, ինչպիսին տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանն է։ Մտավորականների շրջանում առկա են ակնհայտ դժգոհություններ եւ համաձայնություն Հայկ Սարգսյանին հանցավոր ճանաչելու հարցում»։ «Երկիր», 6-ը հունվարի 1994 թ. Չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ

«Ես ինձ շնորհավորում եմ»

Նոր պաշտոնի առիթով ինքն իրեն շնորհավորեց հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանը՝ այսպիսով ցրելով այն մարդկանց մտավախությունը, ովքեր ոչ մի կերպ չեն կողմնորոշվում՝ շնորհավորե՞լ նրան, թե՞ հանդիպելիս տխուր դեմք ընդունել։ Պարոն Թումանյանի անկեղծությանը կասկածելու հիմքեր հավանաբար չկան, քանի որ իր ասելով. «Իմ անձնական պլաններին այս նոր պաշտոնը համընկնում է»։ Քաղաքականությամբ ավելի լուրջ զբաղվելու համար ավելի

ԴՐԱՄԱՏԻԿ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Հենց այս թատրոնում երեկ կայացած Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովի առիթն էր. կանխատեսել էին, որ ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակի ընդունումը քաղաքական ճգնաժամի վտանգով է հղի եւ որոշել համարժեք լուծումներ նախապատրաստել։ Սակայն ընդունված որոշումների արժեքը բավական նսեմացրեց Պարույր Հայրիկյանի այն հայտարարությունը, թե դրանք նախնական են եւ ենթակա առաջիկա վեհաժողովների կողմից վերանայման։ Նախագահ-ԱԻՄ հարաբերություններ Այնուամենայնիվ, քննարկումները

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 21-ին գումարված Հանրապետական կուսակցության, ըստ էության, վերահիմնադիր համագումարը, որը կոչվում էր ակտիվի նիստ, սպասվածից ավելին մատուցեց հանրապետությունում քաղաքական զարգացումների հնարավոր տարբերակները կանխատեսելու առումով։ Բնականաբար, առանցքայինը Վազգեն Սարգսյանի ելույթն էր, ուր մի քանի կարեւոր շեշտադրումներ արվեցին։ Իր իսկ խոսքերով, Հանրապետական շարժումն առաջնորդելու համար, նա մի շարք պահանջներ առաջ քաշեց, բացառապես դրանց կատարումով պայմանավորելով իր հնարավոր

ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներից ոմանց մոտ մտավախություն կա, թե իրենք չեն հասցնի համապատասխան զեկույց ներկայացնել։ Այդ շահագրգռությունն ունեն բազմաթիվ ուժեր եւ չի բացառվում, որ հունվարին Ազգային ժողովը լուծարվի։ Զեկույցը չլսելուց բացի, կա նաեւ այլ նպատակ. այնպես անել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ձմռանը՝ ժողովրդի ցածր ակտիվությամբ։

ՄԻԱՅՆ ԹԵ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՉՀԱՍՆԻ

Երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձավ չորս թեմայի. ԱՊՀ վարչապետների նիստ, բանակցություններ Եվգենի Պրիմակովի եւ Յուրի Լուժկովի հետ եւ «Առավոտ» օրաթերթ։ Եթե առաջին երեք կետերի վերաբերյալ վարչապետն իր գոհունակությունը հայտնեց, ապա նույնը չի կարելի ասել «Առավոտի» պարագայում։ Թերթի հրապարակումները պրն Դարբինյանին ակնհայտորեն դուր չեն գալիս։ Ամփոփելով իր դժգոհությունները, վարչապետը սպառնաց,

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարերքի մէջ էին, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազում այցի եկաւ նաեւ Սէրգէյին եւ հաւաստիացրեց, որ շատ շուտով կսկսի լաւ ապրել։ Բայց սա այն Սէրգէյը չէր, այլ՝ Բադալեան Սէրգէյը, եւ Հրէշտակը, նորա ձէռքից բռնած, տարավ «Բարեկամութիւն» մետրօ եւ, ծօցից հանելով

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏՔ ՉԷ՞

Էնրիկե Վիվեր Կամինը, կարելի է ասել, այսօր Հայաստանում ապրող միակ իսպանացին է։ Հայաստան առաջին անգամ եկել է 1997 թ. գարնանը. «Չնայած ես այստեղ այնպիսի վատ պայմաններ տեսա, որ իմ ամենավատ երազում անգամ չէի տեսել, սակայն այստեղ ապրելն ինձ դուր է գալիս, ես ինձ արտասահմանցի չեմ զգում»։ Իսպանացի գործարար Էնրիկե Վիվեր Կամինը մեկ տարուց ավելի արդեն

Ո՞Վ Է «ՈՒՏՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Այս տարվա հունիսի հենց առաջին օրը հեռուստատեսության մոսկովյան ծրագրով մի տարօրինակ ռեպորտաժ ցուցադրեցին Սանկտ-Պետերբուրգից: Մինչեւ մազերի արմատը ածիլված լկտի դեռահասների մի խումբ հեռուստախցիկի առաջ զանազան ծամածռություններ անելուց եւ իրենց ֆաշիստներ հայտարարելուց հետո առաջ մղեց բշտիկավոր դեմքով մի ակնհայտորեն «ուռած» պատանու, որը Նեւայի քաղաքի իր բոլոր համախոհների անունից հայտարարեց, թե, մեջբերում եմ բառացի, «Հայերը պիտի ապրեն

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈ՞ՒՆՔ

Հաշված օրեր են մնացել դատավորների որակավորման կամ, ինչպես ընդունված է ասել՝ «ատեստացիոն» քննություններին (պարզվում է, որ բոլոր դատավորները եւ դատավարության հավակնորդները դեռեւս ուսանողական տարիներից առնվազն հինգ առարկայից վերաքննություն են ունեցել): Ինչպես հապճեպորեն ընդունվեցին դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ մտնող օրենքներն ու օրենսգրքերը (երեւի թե Խոսրով Հարությունյան գումարած Արթուր Բաղդասարյան պատասխանատուները (արարիչները) բավարարված խոր… շունչ են քաշել),

ՄՈՒՏՔԸ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Հայժամանակ-եվրաներկա Ընտանիքում ապրելը հեշտ է։ Մանավանդ ապահովված ընտանիքում։ Չոռ ու ցավ կասեն, բայց սոված չես մնա։ Մեր անցյալ ընտանիքը՝ Սովետ Միությունը, այդպես էլ ներկա չդարձավ։ Սիրասուն ընտանիքի փլուզման հոտն առնելուն պես մաքուր եվրոպական ոճով ցույցեր կազմակերպեցինք։ Քանի որ պարծենում էինք քիմիական մեր արդյունաբերությամբ… Մեռավ ընտանիքը, VIVAT ընտանիքը։ «Պայծառ» գալիք ակնկալող նախկին ընտանիքը չդարձավ ներկա, ինչ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐՈՒՄ» ԵՂԵԼ ԵՆ ՍԽԱԼՆԵՐ

Հարցազրույց ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանի հետ -Պարոն նախարար, վերջերս հանդես էիք եկել մամուլում եւ հիմնականում ճանապարհաշինության հարցերին էիք անդրադարձել, մինչդեռ ավիացիայի շուրջ ծավալվող այս վերջին ամիսների խոսքուզրույցին որեւէ կերպ չմասնակցեցիք։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր հետեւողական լռությունը։ – Ավիացիայի մասին պարզապես առիթ չի եղել խոսելու։ «Հայկական ավիաուղիների» վերաբերյալ այսօր կարելի է ասել, որ, իրոք, կան

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՓՉԱՑՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Նոյեմբերի 20-22-ը Ստամբուլում կայացել է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (ԳՖՀ) կազմակերպած քննարկումը՝ «Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով, որտեղ Հայաստանը հրավիրյալ անկախ փորձագետի կարգավիճակով ներկայացրել են Արա Սահակյանը, Շավարշ Քոչարյանը, Բորիս Նավասարդյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Անդրանիկ Մանուկյանը։ Վերջին երկուսն էլ «Առավոտի» եւ «Ազատության» թղթակիցներին ներկայացրին համաժողովի որոշ մանրամասներ։ Անդրանիկ Մանուկյան. «Նախ ելույթ ունեցան Վրաստանի

ԲՈԼՈՐԸ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ԵՆ

ԱԺ-ում թե՛ նիստերի ընթացքում, թե՛ առհասարակ եւ թե՛ կառավարությանը հարցեր տալու ժամանակ դահլիճում թեթեւ աղմուկ է. պատգամավոր մարդիկ են՝ իրար ասելիք ունեն։ Սակայն, հետաքրքիր է, երբ հարցերից մեկին պատասխանելու համար իր ծանր տեղից վեր կացավ ու դեպի ամբիոն ուղղվեց ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, դահլիճում քար լռություն տիրեց։ Սա վախի՞, կասկածամտությա՞ն, թե՞ հարգանքի

Պատասխաններ միշտ ունեցել են, հիմա էլ ունեն

Կարող էին, չէ՞, 50 տոկոսով բարձրացնել ՀՀ անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի քաջությունը կասկած չի հարուցում. երեկվա ԱԺ նիստում նա ջանք չէր խնայում եւ փորձում էր ամեն կերպ պատասխանել պատգամավորների հարցերին։ Ճիշտ է, հարցերին պատասխանելը հարաբերական հասկացություն է։ Օրինակ, Վահագն Խաչատրյանի հարցերին, թե որքանո՞վ է անկախ էներգետիկ հանձնաժողովը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սահման ունի՞, թե՞

Անձնական գործոնը

Անձնական գործոնը Հայաստանի տնտեսական կյանքում չի հաղթանակել լիբերալիզմը՝ ոչ ծայրահեղ, ոչ էլ նույնիսկ չափավոր: Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմի ժամանակ, երբ սեփականության 95 տոկոսը պատկանում է իշխանության հովանավորությունը վայելող մի քանի տասնյակ մարկանց, որոնք չգիտեն, թե ինչ է պետք անել այդ սեփականության հետ: Պատճառների թվարկումը շատ տեղ կզբաղեցնի: Կարեւորներից մեկն, իմ կարծիքով, այն է, որ

«ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՄ, ՀԻՄԱ ԷԼ ՈՒՆԵՄ»

Բնապահպանության նոր նախարար Գեւորգ Վարդանյանի անձը ինչ-որ ժամանակ սկանդալային էր։ Հետո ժամանակը մոռացության մատնեց բարձրացված աղմուկն, ու պաշտպանության փոխնախարարին հաջորդեց բնապահպանության նախարարի պաշտոնը։ Մինչ նրա հետ կարճլիկ զրույցը՝ պրն Վարդանյանը՝ ի զարմանս ինձ, գովեց «Առավոտը»։ – Պրն Վարդանյան, սպասո՞ւմ էիք, որ ձեզ այս պաշտոնը կտան։ Եվ ՊՆ-ից այս ոլորտ գալը որքանո՞վ անսպասելի չէր ձեզ համար։

ԽՈՍՔԻՑ ՀԵՏ ԿԱՆԳՆՈՂԸ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր եւ «Երկրապահ» խմբի անդամ Գալուստ Սահակյանը (ենթադրելի պատճառներով) հերքել էր, թե ինքը խոսել էր Վազգեն Սարգսյանի պաշտոնաթողության անհրաժեշտության մասին։ Նշել էր, թե իր միտքը ճիշտ չի ներկայացվել եւ, որ ինքն ընդամենն ասել էր. «Հանուն ազգի եւ պետության ամեն ինչ հնարավոր է»։ Ի ցույց դնելու համար, թե որքան քիչ արժե այս

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՔՍՈՐԱՎԱՅՐ

Երեքշաբթի օրը վերջապես իրականացավ «Առավոտի» հերթական կադրային կանխատեսումը՝ հարկային տեսչության պետի պաշտոնում Արտաշես Թումանյանին փոխարինեց հերթական «հրացանավոր մարդը»՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը: Հասկանալի է, որ դրանով ուժեղացավ վերջերս բացահայտված իշխանության կուսակցությունը՝ «Հանրապետականը»: Նա ձեռք բերեց հավելյալ կազմակերպչական եւ նյութական լծակներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի նման երկրում ընտրություններ անցկացնելու եւ այնտեղ ջախջախիչ հաղթանակ տանելու

ԲՐՈՆԻՍԼԱՎ ԳԵՐԵՄԵԿԸ ԼԱՎԱՏԵՍ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

Եվ ուզում է ԵԱՀԿ գագաթաժողովն անցկացնել Ստամբուլում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, ԼՂՀ նախագահի, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների, մեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ, իհարկե Պարույր Հայրիկյանի (ոչ թե ԻՄ նախագահ, այլ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ) հանդիպելուց, ԵԱՀԿ նոր առաջարկները քննարկելուց, համաձայնագրեր եւ հուշագրեր ստորագրելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի

ՀԱՅԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՉԵՍ ՀԱՆԻ

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովի զեկուցող Գորան Մագնուսոնը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել պատգամավորական խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ։ Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել Հովհաննես Իգիթյանի հարցով «Հանրապետություն» միավորման կողմից Ստրասբուրգ ուղարկված նամակի հետքերով։ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումներից հետո եվրոպական պատվիրակությունը հայտնվել է շփոթահար վիճակում։ Մի կողմից կուսակցությունները պետք է իրենց

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունաբերության եւ առեւտրի նոր նախարարին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել իր նշանակման վերաբերյալ այլեւայլ ենթադրությունները, թե դա եղել է Վազգեն Սարգսյանի կամ Վահան Շիրխանյանի, մոսկվահայ գործարարների կամ հատկապես Սենիկ Գեւորգյանի միջամտությամբ։ Նախարարը նախընտրեց վերջից սկսել. «Մեր ազգանունների զուգադիպությունը պատահական է։ Սենիկ Գեւորգյանին շատ հարգում եմ, բայց իրար ընդհանրապես չենք ճանաչում։ Ռուսաստանի գործարարների կամ քաղաքական ուժերի ազդեցություն պարզապես

Ուսումնադաստիարակչական ասուլիս

Ուսումնադաստիարակչական ասուլիս «Հայաստանում արվեստաբան չկա, մի հատ կա, էն էլ զբաղված է, դա ես եմ»,- ինքն իր մասին ասաց Հենրիկ Իգիթյանը Երեկ Հայաստանի նկարիչների միության նորընտիր նախագահ Կարեն Աղամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ինչպես հասկացանք, ավելի շատ նպատակաուղղված էր կառավարության եւ, հատկապես, մշակույթի նախարարության աշխատակիցների ցուցաբերած անտարբերությանը իր կազմակերպած ցուցահանդեսին։ Չնայած այն բանին, որ

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՆԵՆՔ ԱՆԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ Մտավորականություն Հայաստանում կա՞ այսօր, թե՞ չկա։ Այս հարցն իսկապես արդիական է, մանավանդ որ, վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ են մշակույթի գործիչները եւ մեր պետական այրերը հայ մտավորականություն եւ մշակույթ բառերը կրկնում։ Շատ կրկնելն, ինչ խոսք, արդյունք է նաեւ այդ երեւույթների բացակայության։ Իսկ եթե կան, ապա ինչպիսի՞ վիճակում են։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱՌԱՋԱՐԿԸ ԵԱՀԿ

Մինսկի խմբի ակտիվացման հերթական փուլը կարծես թե անհաջողության է դատապարտված: Փաթեթային նոր առաջարկը, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուղարովի, ամբողջությամբ հակասում է իր երկրի շահերին եւ չի կարող ընդունելի լինել ներկայացված տեսքով: Ըստ էության, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց առաջարկը, չնայած, ձեւականորեն դա պետք է աներ երկրի ղեկավարը: Այս քայլի դրդապատճառները այնքան էլ անբացատրելի չեն, պարզապես Մինսկի խումբը,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31