Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՆԵՆՔ ԱՆԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ Մտավորականություն Հայաստանում կա՞ այսօր, թե՞ չկա։ Այս հարցն իսկապես արդիական է, մանավանդ որ, վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ են մշակույթի գործիչները եւ մեր պետական այրերը հայ մտավորականություն եւ մշակույթ բառերը կրկնում։ Շատ կրկնելն, ինչ խոսք, արդյունք է նաեւ այդ երեւույթների բացակայության։ Իսկ եթե կան, ապա ինչպիսի՞ վիճակում են։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱՌԱՋԱՐԿԸ ԵԱՀԿ

Մինսկի խմբի ակտիվացման հերթական փուլը կարծես թե անհաջողության է դատապարտված: Փաթեթային նոր առաջարկը, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուղարովի, ամբողջությամբ հակասում է իր երկրի շահերին եւ չի կարող ընդունելի լինել ներկայացված տեսքով: Ըստ էության, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց առաջարկը, չնայած, ձեւականորեն դա պետք է աներ երկրի ղեկավարը: Այս քայլի դրդապատճառները այնքան էլ անբացատրելի չեն, պարզապես Մինսկի խումբը,

ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ

ՀՀ սահմանադրության 39 հոդվածի պահանջները Երեւանի նախկին Կուտուզովի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող թիվ 96 պտուղբանջարեղենի տաղավարը սեփականաշնորհվել է 1994 թվականի նոյեմբերի 11-ին եւ վերանվանվել «ՕՆԻՔՍ-96» ՍՊԸ։ Ընկերության բաժնետերեր են Ջուլիետա Մինասյանը, Հրաչ Հարությունյանը եւ ընկերության նախկին տնօրեն Օ. Դավեյանը։ Ընկերության զբաղեցրած տարածքի օգտակար մակերեսը 77 քմ է։ Սեփականաշնորհվելուց հետո տնօրենն այդ մակերեսի 14 քմ-ն

ԲՈԼՈՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՑԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Եթե ձեր տան դուռը թակեն սոցապի տեսուչները, անպայման պահանջեք դատախազության թույլտվությունը ձեր տան խուզարկության համար։ Առանց այդ թղթի ոչ ոք իրավունք չունի ձեր տունը մուտք գործել։ Իսկ տեսուչներին հուշում եմ՝ Կասկածոտ հայացքը մեխեք տանտիրոջ աչքերին, չժպտաք, հրաժարվեք սուրճից։ Ցածր ձայնով, բայց խիստ հարցրեք. «Սա՞ է ձեր ամբողջ ունեցվածքը, նկուղ ունե՞ք, հատակի տակ կառույց կա՞»։ Օգտվելով

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՎԵՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ Դատարանների վիճակը վերջին հնարավոր փոփոխությունների շեմին այնքան էլ նախանձելի չէ։ Առաջիկայում սպասվում են դատավորների ընտրություն-քննություններ։ Հասկանալի է, որեւէ ժողովրդական դատավոր այս պարագայում չի ցանկանա գլուխն ավելի բարձրացնել, քան՝ թույլատրելիի սահմանն է։ Նրանցից շատերը կերազեն անգամ անտեսանելի գլխարկ կրել, մինչեւ հողմերն անցնեն։ Այս իմաստով անկասկած դժվար գործ է ընկնել ժողդատավոր Գրիգոր

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ Մարդիկ, եւ հատկապես գործարար մարդիկ, սովոր են աշխատել կաշառք տալով։ Այդ մարդկանց համար չափազանց անլուրջ են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին նախընտրական ծրագրային դրույթները եւ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Նրանք լավ հասկանում են, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու։ Նրանք չեն էլ բողոքում այդ վիճակից՝ իրերի նման դասավորությունն ու տրամաբանությունը

Մանրամասներ շնագլուխների կյանքից

Եթե որեւէ մեկը չգիտի, ճշտեմ, որ բաբուինները կապիկներ են, սակայն իրենց ցեղակիցներից զանազանվում են նրանով, որ շան գլուխ ունեն։ Ասել է, վերին մասում համարյա շուն են, իսկ ներքինում՝ սովորական կապիկ։ Կենսաբանության տեսակետից բաբուինները չափազանց յուրօրինակ կենդանիներ են, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է նրանց հասարակական կյանքի կազմակերպման սկզբունքները։ Բաբուիններին ղեկավարում է ամենախոշոր եւ ուժեղ շնագլուխը,

ԱԶԳԱՅԻՆ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցությունը վարում է ՀՀՇ-ի ռեաբիլիտացիայի քաղաքականություն Այլ եզրակացության հնարավոր էլ չէ հանգել՝ հետեւելով դաշնակների վերջին շրջանի գործունեությանը: Ըստ ամենայնի, ՀՅԴ-ն որոշել է երախտահատույց լինել նախկին ռեժիմին, որն իր հերթին ամեն ինչ անում էր Դաշնակցության վարկանիշը զանգվածների շրջանում բարձր պահելու համար՝ արգելելով կուսակցությունը եւ մի քանի տասնյակ մարդ բանտարկելով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դաշնակները նախագահական

Իրավասությունների նորացո՞ւմ

ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը երեքն էր. նախ, հանձնաժողովի անդամ Օմար Մամոյանի «ետկանչման», մի քաղաքացուհու խափանման միջոցը փոխելու «ձեւը» գտնելու, ապա նախորդ նիստից փոխանցված Երեւանի թիվ 69 դպրոցի ծնողների դիմումին ընթացք տալու հարցերը։ Հանձնաժողովը որոշեց առաջին հարցի կապակցությամբ դիմել եզդիների համայնքին, իրենց ներկայացուցչին փոխելու համար։ Եթե հիշում եք, Օմար Մամոյանը,

ՀՅԴ-Ն ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋՈՒՄ Է «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ»

Թերեւս Վանո Սիրադեղյանը սխալվում էր, երբ նշում էր, թե «Երկրապահն» իրեն «սրտաշարժորեն է համարում Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչից Քոչարյանը քաղաքավարի անընդհատ հրաժարվում է եւ ինչ-որ չափով հենարան է համարում դաշնակցությանը»։ Եթե ներկա վիճակը հաստատուն մնա եւս մի քանի ամիս՝ անտեղի կլինի ՀՀՇ ղեկավարի այն զգուշացումը, թե «ընտրություններից հետո «սուպերնախարար» Վազգեն Սարգսյանից միայն կամուֆլյաժը կմնա» («Առավոտ»,

Կոնկուրսը՝ 4-ը 1-ի

Բազմիցս նշվել է արդեն, որ 1999 թ. հունվարի 12-ից, ըստ ՀՀ Սահմանադրության, գործելու է դատական նոր համակարգ։ Իսկ մինչ այդ քննությամբ կընտրվեն դատավորներ՝ ցմահ, ավելի ճիշտ՝ մինչեւ աշխատանքային կյանքի վերջը՝ 65 տարեկան։ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ երեկ հրավիրած ասուլիսը նպատակ ուներ ներկայացնել դատավորի պաշտոնի հավակնորդների առաջիկա թեսթավորման մանրամասները։ Մի փոքր անցնելով նախապատմությունը՝ նշենք, որ

ՍԱՆԴՈՅԱՆԸ ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ ՉԷՐ ՍՏԱՑԵԼ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին նոր եւ թեմատիկ անեկդոտի ակնկալիքով մոտեցա։ Նաեւ առիթը չփախցրի ճշտելու՝ շա՞տ է ազդվել Վարդան Խաչատրյանի ելույթից։ -Էմոցիոնալ պոռթկումներից կցանկանայի զերծ մնալ։ Պարզապես տհաճ է։ Պատգամավորներից մեկն ասաց, որ մարդ, վերջին հաշվով, բարեկիրթ, դաստիարակված պետք է լինի, չէ՞։ Որոշակի բարոյական նորմեր կան, որոնք չի կարելի շրջանցել։ -Երեւի կանանց նկատմամբ ձեր թուլությունը

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ

Կարեն Դեմիրճյանն ընտրական օրենսգրքի եւ վերջին օրերին դրա շուրջ եղած անցուդարձի մասին -Նախ պետք է փաստենք, որ ընտրական օրենսգիրքը շատ կարեւոր օրենսդրական փաստաթուղթ է եւ խիստ էական նշանակություն ունի հասարակության համար, ուստի որեւէ կուսակցություն չէր կարող զերծ մնալ այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելուց։ Որքանով որ ես եմ տեղյակ, ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների մշակած միասնական տարբերակը Ազգային

«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ 25 ՀՈԳԻ»

Պատգամավորներին այսպիսի աչքալուսանքի արժանացրեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Թեեւ, պետք է նկատել, որ ուրախացողների թիվը 25-ից այդպես էլ չանցավ։ Ինչ խոսք, բոլոր հայտարարություններին անդրադառնալը բավական ձանձրալի է, ուստիեւ մեջբերումներ կանեմ մի քանիսից միայն։ Արմեն Մարտիրոսյանն ընտանեկան նպաստներ վճարելու սկզբունքը գտավ ոչ արդարացի, քանի որ հաշվառման մեջ գտնվող 33 տոկոսը ապահով եւ ամենեւին էլ ոչ կարիքավոր

ԱՇԽԱ՛ՐՀ ԱՆՑԻ՛Ր, ՓՂՈՍԿՐԻ ԱՓԻ, ՔԵՆԻԱՅԻ ՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԿԱ

Կաշառակերության ազգային երանգը Սեփական հարուստ լեքսիկոնի ծափուծիծաղի, բոցաշունչ ելույթների ու հայրենասիրության դրսեւորման հիանալի առիթ կար երեկ ԱԺ-ում. շարունակվում էր «Մաքսատուրքերի եւ մաքսավճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ «Հայոց խորհրդարանի» առաջին ամբիոնի մոտ էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Քննարկման թիրախը օրենքի նախագծի 14-րդ կետն էր նախաառաքումային ստուգումների մասին։ Փաստորեն, առաջարկվում էր միջազգային մրցույթ

ՏԱՔԱՑՎՈՂ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐ

Ընտանեկան նպաստի համակարգի անցնելու կապակցությամբ «Փարոսի» ցուցակները թափով մաքրվում են։ Մաքրման գործընթացը հաճախ հետաքրքիր փաստեր է ի հայտ բերում։ Պարզվել է, որ միայն Երեւանում 150 մեծահարուստ ընտանիք հերիք չէ փաստագրված է «Փարոսում» իբրեւ կարիքավոր, դեռ սեփական լողավազաններում լողալու ախորժակն էլ չեն կորցրել։ Վերոհիշյալ լողավազանները ջեռուցելու համար յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարում է հարյուր հազար դրամ էլեկտրաէներգիայի

«ԴՈՒ՝ ԻՄ ՄԻԱԿԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ԵՒ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» խնդրեց պատասխանել այն հարցին, թե իրո՞ք, ինչպես Վազգեն Սարգսյանն էր հայտարարել Ռոբերտ Քոչարյանի անունից, նախագահը երկրապահներով համալրված ՀՀԿ-ն տեսնում է որպես իր հենարան. «Հիմնական հենարանն է, բայց ոչ միակը»,- ճշտեց նախագահի խոսնակը։ Իսկ մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք այսպիսով արձանագրել ՀՅԴ դերի նվազումը, Վահե Գաբրիելյանը դիվանագիտական պատասխան տվեց.

ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սակայն պաշտոնյա լինել չենք ուզի Երկուշաբթին ծանր օր է։ Սոցապ նախարարությունում երկուշաբթին նաեւ «դիսպետչերականի» օր է։ Անկեղծ ասած, որեւէ մեղք չէի գործել, սակայն, քանի որ այսքան երկար ժամանակ ստիպված եմ սոցիալական ոլորտի լուսաբանությամբ զբաղվել, երեկ որոշեցի ներկա լինել նախարարության «դիսպետչերականին», տեսնել, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում երկրի սոցիալական քաղաքականությունը մշակող նախարարության մեծ ու

Զայրացած էլեկտրոնագործի մենախոսությունը

Ճառ, որը կարող էր Ազգային ժողովում արտասանել նախկին «Ջրմուղ» գիտաարտադրական ձեռնարկության վարչության նախկին ղեկավար, ինժեներ Ալեքսանդր Սահակյանը… Այո՛, ջրի վիճակը վատ է։ Վատ էր նախկինում, իսկ այժմ՝ ավելի վատ։ Մայրաքաղաք մուտք գործող ջրի գրեթե կեսը կորչում է ինչ-որ տեղ՝ խողովակներում, որոնք ժանգոտել են դեռեւս նախկին վարչակարգի օրոք։ Անշուշտ, ջրմուղի համակարգը պետք է բուժել։ Բայց ո՞ր

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԽԱՂ, ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ

Սեփականաշնորհման ուղտն արդեն չոքել է հանրապետական ավիացիայի դռանը։ Կառավարությունը նպատակ ունի ապապետականացնել նաեւ տնտեսության այդ ոլորտը։ Արդեն հայտարարվել է, որ միջազգային աճուրդով վաճառվելու է «Հայկական ավիաուղիների» կառավարման իրավունքը։ Այս գործարքից կառավարությունն ակնկալում է ստանալ 50 մլն դոլար։ Ըստ պաշտոնական աղբյուրների, գործարքի շուրջ տարվող բանակցություններն արդեն մոտենում են վերջնագծին։ Իսկ մինչ այդ «Հայկական ավիաուղիներ» անվան տակ

«Աստծո խո՞սք», թե՞ դրամաշորթություն

Հայաստանում գրանցված աղանդներից մեկի՝ «Աստծո խոսք» եկեղեցու» հավաքները մեծ լսարան են գրավում Առաջին հայացքից դա նման է ռոք համերգի. հարվածային գործիքներն ու էլեկտրակիթառը դղրդացնում են դահլիճը։ Երաժշտության ռիթմի հետ ցնցվում ու ծափ են զարկում մարդիկ։ Երիտասարդական պալատ մտնողը նույնիսկ չի կասկածի, որ այդ աղմուկը գալիս է ոչ թե Nastalgie դիսկոտեկից, այլ նրան հարակից դահլիճից։ «Փառաբանության

ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Թուրքմենստանը, շնորհիվ գազի իր հսկայական պաշարների դարձել է աշխարհի լրջագույն երկրներից մեկը, որի հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար երկրներն ու նրանց ղեկավարները։ Նման լրջագույն երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արամ Գրիգորյանը երեկ ԱԳՆ-ում ներկայացրեց Թուրքմենստանը։ Ի տարբերություն Հայաստանի, այս երկիրն իրեն հնարավորինս հեռու է պահում ԱՊՀ-ից եւ Ռուսաստանից, որի ունեցած պարտքերի պատճառով 1996 թ. մարտի

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՀԱԹԱԹԱ» Է ՏԱԼԻՍ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ես ուզեցի անակնկալի բերել ծառայությունները եւ բերեցի,- հայտարարեց Արմեն Դարբինյանը Նիդեռլանդներից վերադառնալուց հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ վարչապետը նաեւ փորձել էր ծանոթանալ օդանավակայանի այլեւայլ ծառայությունների աշխատանքներին։- Բազմաթիվ անպետք օղակներ կան, որոնք, ըստ էության, խանգարում են ուղեւորների եւ բեռների սպասարկմանը։ Ամեն մի քայլափոխին կարող եք հանդիպել անգործ մարդկանց, որոնք կոչված են ուղեւորներ սպասարկել, բայց դրա

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐՃ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

«Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում։ Նշանակումն ինչպե՞ս ընդունեցիք, Ձեզ պատկերացնո՞ւմ էիք այս ոլորտում»,- մի լրագրողի այս հարցերին բնապահպանության եւ ընդերքի նախարար Գեւորգ Վարդանյանը պատասխանեց. «Դեռ չեմ հասցրել զգալ։ Դժվար է դեռ։ Կառավարությունում աշխատած ժամանակ շատ-շատ եմ շփվել եւ աշխատել այդ հարցերի շուրջ»։ Գեւորգ Վարդանյանը ժխտեց, թե իր տեղափոխությունը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից քաղաքական որոշման հետեւանք

ՆՈՐ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը ՀՀՇ-ի տրորած ճանապարհով էին գնում. վերջինիս համար անցած 8 տարիներին այդպես էլ բանավիճային մնացին այն հարցերը, թե արդյոք ինքն իշխո՞ղ կուսակցություն է եւ լիարժեք պատասխանատվություն կրո՞ւմ է կառավարության գործունեության համար։Շաբաթ օրը տեղի ունեցած մի իրադարձության դրական նշանակությունն անհնար է թերագնահատել՝ ձեւավորվող շարժումը ստանձնում է իշխանությունների քաղաքական հենարանի դերը,

Եգորյանի մատուցմամբ

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի շուրջ համախմբված կուսակցությունների, որոնց ստույգ թիվն այսօր դժվար է ասել, սակայն հաստատապես այլեւս 11 չէ, հերթական հավաքը։ Եթե կոմունիստներին չհաշվենք, դրան չէր մասնակցում նաեւ «21-րդ դար. ԺԱԿ»-ի նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական ենթատեքստ որոնողներին ասենք, որ թեպետ վերջինս այս հավաքների վերաբերյալ արդեն իսկ հասցրել է վերապահ դիրքորոշում արտահայտել, սակայն այս

ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ

Ազգային ժողովի նոյեմբերի 23-ի նիստում պատգամավոր Վահագն Խաչատրյանը, որը Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քարտուղարն է, հարց ուղղեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, որի բովանդակությունը հետեւյալն էր. «Դեկտեմբերի 10-ին ավարտվում է մեր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, եւ ես ուզում եմ իմանալ, թե մենք ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել, որովհետեւ

ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԼԻԱԿԱՏԱՐ Է

Ուղիղ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր Վրաստան՝ որպես Հայաստանի վարչապետ, եւ այդ ուղեւորությունը բովանդակալից ու բեղմնավոր էր եղել։ Այդ մասին հիշեցին արդեն այս տարվա նոյեմբերի 20-ին հանդիպած նախագահներ Քոչարյանը եւ Շեւարդնաձեն։ Քաղաքական հանդիպումներ Առաջինը հանդիպումն էր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության խնդիրներ, եւ, ինչպես

Ժողովրդավարության իսկական մարտիկը

Այսօր տեղի կունենա Գալինա Ստարովոյտովայի հուղարկավորությունը։ Լավ է, որ, ըստ աթեիստների, այս կյանքը լքողները չեն լսում իրենցից հետո իրենց մասին ասվող խոսքերը։ Որովհետեւ միշտ չէ, որ ասվում է այն՝ ինչ պետք է։ Ստարովոյտովան քաղաքական թշնամիներ քիչ չուներ։ Եվ երբ վրա հասավ նրա ողբերգական մահվան լուրը, այդ թշնամիներից շատերը շտապեցին հայտնել, որ ընդամենը մարդկայնորեն են ցավում

ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվգենի Պրիմակովի նշանակման հաջորդ օրը «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում հայկական ծառայության աշխատակից Արմեն Դուլյանը միջանցքում հանդիպել էր Գալինա Ստարովոյտովային եւ հարցազրույցի հրավիրել։ Արծարծվել էին Ռուսաստանի նոր վարչապետի նշանակմանն առնչվող հարցեր, տիկին Գալինան նաեւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իր առաջարկներն էր ներկայացրել, որոնցից մեկը, մասնավորապես, կրկին հանրաքվե անցկացնելն է։ Ստորեւ ներկայացվողն այդ զրույցի ընդամենը պատառիկներն են։ Նշենք,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31