Օրվա լրահոսը
ԱՐՋԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՞Ն ՄԱՏՈՒՑԵԼ
ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանը գլխավոր դատախազին նոյեմբերի 17-ին ուղարկած իր նամակին ի պատասխան գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Խաչատուրյանից նոյեմբերի 30-ին ստացել է այս պատասխանը, որի մի հատվածն ենք միայն կրճատել՝ հետո առանձին անդրադառնալու նպատակով։ Հիշեցնենք, որ Աջափնյակի նախկին թաղապետ Թորգոմ Մադոյանի հրաժարականի հանգամանքների եւ Քոչարյանին ձայներ բերելու համար «արջի ծառայությունների»
ԿՈՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ԱՌԱՅԺՄ ԱՌԿԱԽ
Այսօր լրանում է ժամկետը, երբ «Պեռնո Ռիկարը» պիտի մուծեր կոնյակի գործարանի համար մնացած 28 մլն դոլարը։ Վարչապետ Արմեն Դարբինյանը լրագրողներին հայտնեց. «Քննարկումներն այժմ էլ դեռեւս շարունակվում են։ Բավական կոշտ բանակցություններ են»։ Սակայն վստահեցրեց, թե բանակցությունները դեկտեմբերի 10-ին կավարտվեն։ ՄԻԱՅՆ ԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ՉԼԻՆԻ Խորհրդարանի հագեցված աշխատանքային գրաֆիկը, ըստ երեւույթին, խանգարում է ԱԺ պատգամավոր, «Հայմամուլի» տնօրեն Հայկարամ
ԹՈՂ ԻՐԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎԵՆ
«Ինչպե՞ս եք վերաբերվում այն կանխատեսումներին, որ բյուջետային քննարկումների ավարտը Ձեզ համար կարող է ճակատագրական լինել՝ պաշտոնանկության առումով»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետ Արմեն Դարբինյանն ասաց. «Քննարկումների ավարտը ոչ մեկի համար ճակատագրական լինել չի կարող։ Բյուջեի չընդունելը բացասական գործոն եմ համարում ընդհանրապես երկրի կայունացման գործընթացի տեսանկյունից»։ «Ազգի» թղթակիցը վարչապետի կարծիքը հարցրեց «Առավոտի» հրապարակած լուրի վերաբերյալ,
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն օտ ի դօ յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ թիւ մէկ արհէստաւարժ Արմէն Դարբինեան յանդէս եկաւ «Ար» հէռուստատէսութեան գիշէրային մէրկապարանոց ֆիլմերի դէմ, եւ բօլօրն իսկոյն հասկացան, որ վարչապէտը մշտապէս այդ ֆիլմերն է գիշէրները նայում, եւ այդ է պատճառը, որ ցէրէկները
ՑԱԾՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ» ԿԴԻՄԵ՞Ն ՀԱՑԱԴՈՒԼԻ
Մենք ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենք հասանք ճիշտ այն ժամին, երբ ապագա դատավորները մտնում էին շենք՝ «քննությունների»։ Ավտոտեսուչները գիտեին, թե ուր են եկել եւ այդ պատճառով «փոսի» դպրոցից մինչեւ ֆակուլտետ կարողացան ճանապարհ բացել-փակել։ «Դիմորդների» մեծ մասը ավտոմեքենա ուներ… Հետո եկավ «շտապ օգնության» հերթապահ մեքենան. «ընդունելության քննությունների» հանձնաժողովն այդ մասին էլ էր հոգացել։ Սակայն ապագա դատավորներից եւ
«ԱՊՐԵՔ ԵՐԵԽԵՔ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՍ ՉԱՊՐԵՔ»
Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում երեկ տեղի ունեցավ Եվրասիա հիմնադրամից ստացված շնորհի (գրանտ) արդյունքում մի հետաքրքիր հետազոտության քննարկում։ Քննարկումը կազմակերպել էր ինստիտուտի տնօրինությունը։ Հետազոտության արդյունքները ներկայացրեց ինստիտուտի գիտական աշխատող, ՄԱԿ-ի փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նելսոն Շահնազարյանը։ Քանի որ հետազոտությունը խիստ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Հայաստանի երիտասարդ սերնդի առջեւ ծառացած մասնագիտության ընտրության եւ աշխատանքի տեղավորման հարցերի
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀ
«Sin ut sunt, aut non sint» Երեւան, 17.10.94թ. Նամակ N – «Սիրելի ընկ. Երվանդ Մոնոֆարյան՝ Ինչպես խոստացել էի, ըստ կարելիության ամեն շաբաթ նամակ պիտի ջանամ ուղարկել։ Անհամբեր կսպասեմ լսելու արդյունքներն ու հետագա գործունեության մասին ձեր ցուցումները։ Հարցն այն է, որ երբ ես ստացա այս գործունեությամբ զբաղվելու հրամանը, ընկերն էր, որ «ԱՅՈ»-ն ըսավ ու ինքն էլ
ՄԱՔՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ
Հարցազրույց ՀՀ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանի հետ -Պարոն Գեւորգյան, կխնդրեի, որպեսզի ներկայացնեիք, թե անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որքանով են մեծացել կամ նվազել արտահանվող եւ ներմուծվող ապրանքների ծավալները։ -Ծավալները մոտավորապես նույնն են։ Դա պայմանավորված է նրանով, որ շուկան է թելադրում ապրանքների պահանջարկն ու առաջարկը։ Սրա կողքին ասեմ նաեւ, որ ապրանքների ներհոսի շատ չնչին աճ
Սուգի եւ տոնի խառնուրդ
Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ մեր թղթակիցները եղան Գյումրիում, առատ ձյուն էր տեղացել, սակայն դեկտեմբերի 6-ին՝ կապված այցի նպատակի հետ, եղանակն էլ կտրուկ փոխվել էր. Գյումրիում ձյան հետք անգամ չկար։ Նախագահի խորհրդական (մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով) Կասյա Աբգարյանը Գյումրի (հետո նաեւ՝ Վանաձոր) այցելեց՝ շնորհավորելու 1988 թ. դեկտեմբերի 7-ին ծնված երեխաներին։ Նրանց թիվը ողջ
«ԹՈՂ ԻՆՔՆ ԻՄԱՆԱ, ԻՆՉԸՂ ԿԱՊՐԻՄ»
Դեկտեմբերի 7-ին լրացավ երկրաշարժի 10-ամյակը, եւ այդ օրն աղետի գոտին դարձել էր հանրապետության մեծ ու փոքր պաշտոնյաների ուշադրության էպիկենտրոնը։ Այնքան բարձրաստիճան պաշտոնյա կար Երեւանից գնացած, որ լրագրողներիս թվաց, թե երկիրն անտեր է մնացել, եւ հիմա ով ասես՝ կարող է հեղաշրջում կատարել։ Հետո, երբ Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի մոտ հավաքվածների մեջ չտեսանք ՆԳ եւ ԱԱ, ՊՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեքշաբթի Վճռաբեկ դատարանը ազատեց «Վահան Հովհաննիսյան+30» գործով անցնող բոլոր մնացած մեղադրյալներին՝ բացի Տիգրան Ավետիսյանից: Այդ որոշումը բարոյաքաղաքական տեսակետից ինքնին ողջունելի է՝ գործն ի սկզբանե կրում էր խիստ քաղաքականացված բնույթ, եւ այդ «նստվածքը», կարծում եմ, այլեւս ոչ ոքի մոտ չպիտի մնար: Ողջունելի չէ այդ մարդկանց ազատելու հիմնավորումը՝ իրավիճակի փոփոխությունը՝ իբր չկան այն իշխանությունները, որոնց դեմ ահաբեկչություն
«ԼԱՓՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՆԼՈՒՐՋ ՉԷԻՆ
Եվ Հրանտ Բագրատյանը հենց տեղում հանձնարարություն տվեց գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, որ նա պարզի այդ գործի հանգամանքները։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հանրապետության դատախազությունը գործ հարուցեց, բայց այդ ընթացքում Երվանդ Զախարյանն արդեն քաղաքից բացակայում էր։ Մի քանի անգամ գնաց-եկավ՝ նաեւ ցուցմունք տալու եւ պարզապես դատախազությունում իր գործերը կարգավորելու համար։
ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՍԿՍՎԵՑԻՆ
ԱԺ երեկվա նիստը, որտեղ սկսեց քննարկվել 1999-ի պետբյուջեի մասին օրենքը, պատգամավոր Վահագն Խաչատրյանը «անօրինական կամ վարչապետի սիրած արտահայտությամբ՝ ոչ լեգիտիմ» անվանեց։ Խնդիրն այն է, որ մինչեւ ժամը 13-ը չէր հաջողվել քվորում ապահովել. «Բայց այդ ժամանակ շատ ակտիվացան շահագրգիռ անձինք, այդ թվում եւ՝ կառավարության անդամները, որոնք փորձում էին զանգերի միջոցով գրանցել պատգամավորներին,- պատմեց պրն Խաչատրյանը,- որը
ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ
ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ Ով էր իրականում «Դրո»-ի գործում զբաղվում «ինքնագործունեությամբ», ինչ էր արվում այդ գործում ի փրկություն Հրանտ Մարգարյանի «բադամի յուղի», իսկ ինչը՝ ՀՅԴ դիմագծի պահպանման՝ այդ ամենի մասին հատուկ «Առավոտի» համար գրում է «Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը։ Կարդացեք էջ 5։ ՈՉ ԹԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ԱՅԼ ԱՐԾՐՈՒՆԻՆ Հակառակ տարածված կարծիքի, թե Վազգեն Սարգսյանն ու
Դրության տերը «Որոնում» խումբն էր եւ փրկարարական ջոկատները
Երկրաշարժից 27 տարի անց «Դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41 րոպեին Հայկական ՍՍՀ-ում տեղի ունեցավ ավերիչ ուժի երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Լենինական քաղաքից 25 կմ հյուսիս- արեւելք: Երեւանի սեյսմիկ կայանի սարքերը գրանցել են 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ուժը հասել է 10 բալի». սա «Արմենպրեսի» անդրանիկ հաղորդագրությունն էր: Հայաստանում կառավարական հանձնաժողովը գլխավորել
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՄՇԱԿՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ
-1988 թ. դեկտեմբերին, երբ երկրաշարժն եղավ, ես Հայաստանի պետնախագծի կապիտալ շինարարության նախագահի տեղակալն էի։ Ես ու իմ գործընկերները հրաշալի հասկանում էինք, որ 40% փլուզված հանրապետությունը տարիներ շարունակ ենք վերականգնելու, եվ մեր պատասխանատվությունը՝ պետնախագծի դերը գոյություն ունեցող վարչահրամայական կարգերի օրոք։ Այն ժամանակ բոլոր միջոցները ՍՍՀՄ Պետնախագիծն էր տրամադրում, եւ մենք հուսադրվել էինք, երբ երկրորդ-երրորդ օրը մեզ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.06.98-10.12.98թ. գործունեության վերաբերյալ Սկիզբը՝ թիվ 234 Մեր կարծիքով, ոչ միայն պետք է գնահատվի այս վարկային ծրագրի օգտագործման արդյունավետությունը, այլեւ՝ ավելի շատ, պետության վերաբերմունքն այդ տարածաշրջանի ազգաբնակչության հիմնախնդիրների նկատմամբ։ 7. Կառուցվածքային բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում «Սկադեն» եւ «Արմավենի» ընկերությունների կողմից
Փաստաբաններին ուզում են սրի տակով անցկացնել
Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի եւ նախագահության հայտարարությունը Ժողովրդական իրավական պետության ստեղծման եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարեւոր գրավականը պետական մարմինների միջամտությունից անկախ փաստաբանության ստեղծումն է։ Փաստաբանը հաճախ պաշտպանում է քաղաքացու շահերը՝ ընդդեմ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց թույլ տված չարաշահումների եւ ապօրինությունների։ Ամբողջատիրության ժամանակաշրջանում փաստաբանը զուրկ էր պատճաշ լիազորություններից եւ, փաստորեն, ի վիճակի չէր
ՋԱՋՈՒՌ
Պատմում է գյուղապետ Նորայր Մխիթարյանը «Ջաջուռը ստեղծվել է 1828 թվականին, այստեղ ծնվել է Մինասը։ Գյուղը 226 տնտեսություն ունի։ Տարիներ շարունակ, մինչ երկրաշարժը, գյուղը եղել է մի փոքրիկ քաղաք իր բոլոր կուլտուր-կենցաղային հարմարություններով. մանկապարտեզ, դպրոց, կենցաղի տուն, փոստ, թանգարան, մշակույթի տուն։ Աղետը ավերեց գյուղը հարյուր տոկոսով։ Ներկայումս գյուղում չկա ոչ մի կուլտուր-կենցաղային օբյեկտ։ Դպրոցը փայտաշեն տնակում
Նալբանդ-Շիրակամուտ
Գյուղացիների վկայությամբ հանրապետության ամենասակավահող գյուղն է Գյուղն ունի 2600-ից ավելի բնակչություն։ Տարեկան ծնվում է 35-40 երեխա։ Երկրաշարժից առաջ գյուղում եղել է երեք հազարից ավելի բնակիչ։ Երկրաշարժից զոհվել են 323 նալբանդցիներ։ Հաշմանդամ է դարձել 70 գյուղացի։ Գյուղում գործում է փայտաշեն դպրոց, մանկապարտեզը չի գործում, քանի որ սննդի հարցը չի լուծվում։ Վերջին ռուս շինարարն այս գյուղից հեռացել
Լավ բան չէինք էլ սպասում
Աղետի գոտին արդեն տասը տարի դարձել է հանրապետության անբաժանելի մասնիկը, եւ կարծես թե կարգավիճակից դուրս գալու ելքուդուռը չի երեւում։ Երկրաշարժը հիմնավոր ավերեց ամեն ինչ, մարդկանց հոգիներում էլ մի շատ կարեւոր բան փշրվեց ու մնաց անտեր-անտիրական։ Աղետի գոտու մի շարք գյուղերում եւ քաղաքներում մեր պտույտը ոչ մի նոր բան չավելացրեց մեր իմացածին ու տեսածին։ Միակ նորությունն
«ՆԵՐԿԱԾ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՉՀԱՄԲՈՒՐԵԼ»
«ՆԵՐԿԱԾ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՉՀԱՄԲՈՒՐԵԼ» «Յոթ վերք» սբ. Աստվածածնի եկեղեցին Գյումրիի միակ կանգուն մնացած եկեղեցին է։ Այստեղ են վշտառատ գյումրեցիներն իրենց եւ ուրիշների հոգու հանգստության համար մոմ վառում, աղոթում կամ՝ պարզապես նստում ու նայում եկեղեցու պատերին։ Մեր այցելության օրը եկեղեցում պսակադրության արարողություն էր։ Ավարտից հետո կարճ զրուցեցինք եկեղեցու ժամկոչի եւ ավագ սարկավագի հետ։ Եկեղեցի այցելում են աղքատներն
«ՍԱ՝ ՌԻԺԿՈՎԻՆ, ՍԱ՝ ԻՆՁ, ՍԱ՝ ՔԵԶ»
Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը ճեպազրույց անցկացրեց՝ լրագրողներին հայտնելու երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին նախագահի մասնակցության մասին։ «Դեկտեմբերի 7-ի նախօրեին նախագահը կընդունի օտարերկրյա պատվիրակությունների, գործիչների, մի շարք հայտնի անձանց, որոնց երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ունեցած նշանակալի ավանդների համար կպարգեւատրի ՀՀ շքանշաններով եւ մեդալներով։ Այդ անձինք արտերկրից
Արամ Սարգսյանը գնահատեց
Երեկ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը գերազանցեց իր պաշտոնական լիազորությունները. իր անձնական եւ կուսակցական շահերին ծառայեցրեց մեր հարկատուների գումարները՝ նախագահի նստավայրում կազմակերպելով մամուլի ասուլիս, որտեղ արտահայտված մտքերի եւ տեսակետների զգալի մասը ոչ թե պաշտոնական էին, այլ պրն Սարգսյանինն ու Դեմոկրատական կուսակցությանը։ Պրն Սարգսյանը նախատեսել էր հանդիպումը կազմակերպել իր կուսակցությունում, բայց… Արամ Սարգսյանի գլխավորած հասարակական էքսպերտային հանձնաժողովը,
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԵԹԵ ԿՅԱՆՔԸ ԹԵԼԱԴՐԵՑ, ՆՈՐԻՑ ԿԳՆԱՆՔ ՀԱՐԹԱԿ»
«Հրատապ թեմա» շրջանակներում երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր նախագահի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանը։ Վերջինս որերորդ անգամ կրկնեց (նշանակումից հետո), որ սկսած 90 թ. իրենց կուսակցությունը պայքարել է օրենքի իշխանության եւ արդարության համար, որ ինքն օգտվել է իր պատգամավորական լիազորությունից եւ սակայն շտկել որեւէ բան՝ «մեծ մասամբ անարդյունք» է եղել։ «Ես որոշ տատանումներից հետո,
Արա Սահակյան. «Քուանշ»
Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների սառեցման շուրջ ընթացող քննարկումները։ Խոսք առավ եւ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ Նա ի մասնավորի ասաց. «Իմ խոսքը գուցե մի քիչ այսօրվան է վերաբերում, մի քիչ՝ երեկվան, շատ բանով՝ վաղվան, հետո՝ մեզանից հետո եկողներին. ճիշտ կլինի ելույթներ ունենալիս այս խոսափողերի մոտ կանգնածները ձեռքները
«ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՍՈՒՄ Է, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑԻ»
Հենց սկզբից լրագրողներիս բողոքեց «Օրագիրի» երեկվա հյուրը՝ Էդվարդ Եգորյանը։ Անապացույց խոսողների շարքում, չխնայելով, հակառակը՝ նույնիսկ հատուկ շեշտով, նաեւ ՀՀ նախագահին ընդգրկելով՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը կարծես դրանով իր խոսքն էլ ապահովագրեց։ Ինքն այս գնահատականին երեւի թե չհամաձայնի, քանի որ իր պնդումներն անում էր անառարկելի ճշմարտություններ ասողի տոնով, իսկ մնացածներին մի լավ «քլնգեց»։ Հա՛, սխալների մասին.
Այլախոհ ՔԽ-ականները
Քաղաքական խորհրդում ներկայացված երեք՝ նախորդ իշխանություններին առանձնապես չսիրող կուսակցությունների ներկայացուցիչները մերժեցին այդ իշխանություններին դատապարտող ՔԽ-ի կուսակցությունների մեծամասնության կողմից ընդունված՝ համեմատաբար մեղմ փաստաթուղթը եւ որպես հատուկ կարծիք ներկայացրեցին իրենց տարբերակը, որը սկսվում է փոքր-ինչ պարսկական ոճով. «Հանուն ազգային եւ քաղաքացիական համաձայնության վերականգնման»: Տարբերակի առաջին պարբերության մեջ օգտագործված են «ապազգային», «հակաժողովրդական» եւ «հանցավոր» հայտնի ածականները: Անշուշտ, պաշտոնաթող
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Ազգային ժողով այցելած Վազգեն Մանուկյանը, որն ընդամենը մի պահ երեւաց խորհրդարանի նիստերի դահլիճում, անմիջապես շրջապատվեց լրագրողներով։ Առաջին հարցով, բնականաբար, նա անդրադարձավ այն դրդապատճառներին, որոնք իրեն Ազգային ժողով էին բերել։ ԱԺՄ վարչության նախագահն ասաց, որ իր այցելությունը շատ պարզ պատճառ ունի։ Տվյալ պահին խորհրդարանում քննարկվող հարցը խիստ կարեւոր նշանակություն ունի ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ մեր
50-50-Ը ԿՔՆՆԱՐԿՎԻ
Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ երկրապահները կոմունիստների հետ համաձայնության էին եկել համամասնական-մեծամասնական մանդատները 50-50%-ով բաժանելու մասին։ Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին, «Երկրապահի» ընտրական օրենսգրքի պատասխանատու Վիկտոր Դալլաքյանը հավաստեց նման առաջարկի իսկությունը, ասելով նաեւ, թե իրենք դեռ այն չեն քննարկել։ 4000 ՀՍԿԻՉ ՄԵՔԵՆԱ Չնայած հնչած բազմաթիվ հարցադրումներին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանն այդպես էլ չորոշակիացրեց,