Օրվա լրահոսը

Կրակողը Արմենակյանը չէր

 «Առավոտի» նախորդ համարում տպագրվել էր մի լուր, ըստ որի թիվ 61 դպրոցի տնօրեն, Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վանյանը դեկտեմբերի 10-ին աշխատասենյակ մտնելով հայտնաբերել է, որ իր պատուհանին կրակոցների հետքեր կան։ Պարոն Վանյանը դա բացատրել է Նորք-Մարաշի համայնքապետ, երկրապահ Արմենակ Արմենակյանի հետ լարված փոխհարաբերություններով։ Թերթի այս հրապարակումը խիստ վրդովեցրել էր ԱԺ պատգամավոր, «Արարատ-Լադա» ձեռնարկության

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԵԼԻՔ ԵՐԵՎՈՒՅԹԸ

Անդրադառնալով վերջին ժամանակներում ԱԺ-ում արմատացած սովորությանը, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Կոմունիստների ժամանակ կողմ էին խոսում եւ կողմ էին քվեարկում, իսկ հիմա երկրապահները դեմ են խոսում, բայց կողմ են քվեարկում։ Սա նոր երեւույթ է, որ հավանաբար գիտնականները պետք է ուսումնասիրեն»։ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՕԾՈՒՄ ԱԺ պատգամավոր, «Երեւանշին» ա/մ ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՓԱՐԻԶՈՒՄ

Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակվող «Europa 40+» թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Փարիզում Խորհրդարանական համաժողովի քաղաքական հարցերի կոմիտեն քննարկելու է ղարաբաղյան հիմնահարցը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ նշված հիմնահարցի լուծումից է մեծ չափով կախված այդ երկրների Եվրոպայի խորհրդին անդամակցելը։ ԱՐԾՐՈՒՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է Վերջին օրերին հաղորդվել էր, թե հանրապետության վարչապետի պաշտոնն

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ ընդդիմութեանը չյաջողուեց անջատել Նէրքին գօրծերը Ազգային անվտանգութիւնից, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց Գառնիկ Իսագուլեանին եւ Եգօր Մուրադեանին, պատուիրելով, որ նրանք յամատէղ ստէղծեն «Ազգային անվտանգութիւն» անուանեալ բօլօրովին այլ մի կազմակէրպութիւն։ Եւ նրանք, միասին

ԻՆՉՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է: Այդ օրն աշխարհի տարբեր մասերում աջերն հավաքվում են ասելու, թե իրենք ունեն աջ մնալու իրավունք, ձախերն՝ իրենց ձախությունը պաշտպանելու իրավունք, հոգով հարուստները, որպես որակական փոքրամասնություն՝ ընտրելու իրավունք, կապիտալիստները՝ ընտրվելու իրավունք, խնայդրամարկղերում իրենց ավանդները կորցրած ավանդատուները՝ բարոյական վեականգնման իրավունք, պատգամավորները՝ կոճակ սեղմելու իրավունք… Մի խոսքով, յուրաքանչյուր ոք

«ԼՔՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԿԻՐՃԸ»

Ընդունված է ասել, որ կանայք են լքում իրենց երեխաներին, եւ ոչ, ասենք՝ մայրն ու հայրը երեխային թողեցին ծննդատանը։ Սա գուցե անտրամաբանական է, սակայն միանգամայն բնական. կնոջ մեջ մայրական բնազդը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդու մեջ՝ հայրականը։ Դրա համար էլ լքված փոքրիկի հանդիպելիս շտապում ենք դատապարտել «անսիրտ» մորը եւ մոռանում «անջիգյար» հայրիկի մասին։ Սակայն եթե

ՎԱՈՒՉԵՐԸ, ՈՐ ԿՐԱԿՈՒՄ ՉԱՅՐՎԵՑ, ՋՐՈՒՄ ՉԽՈՐՏԱԿՎԵՑ

«Միշտ ճշմարիտն ասեք։ Ճիշտ բաներ շատ ասեք։ Շատ ավելի ճշմարիտ բաներ ասեք, քան ձեզնից սպասում են։ Երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը»,- ուսուցանում են մարքեթինգի դասագրքերը։ Մեր տնտեսական ղեկավարությունը, հավանաբար, հրաշալի յուրացրել է այս միտքը։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի հատվածը՝ «երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը» խորհուրդը։ Արդեն մի քանի ամիս է՝ փորձում ենք պարզել, թե վերջապես

ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅՈՎ

Երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նրան հետեւեցին իր բազմաթիվ թիմակիցները, քաղաքական դիտորդները նշում էին, որ ինչ որ կերպ հրաժարական է տալու նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն: Սակայն քանի որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությունը կաթողիկոսի հրաժարականի մեխանիզմ չի ենթադրում, պետք էր սպասել այլ զարգացումների: Դրանք երկար սպասեցնել չտվեցին: Այս տարվա սկզբներին կաթողիկոսը

Հակամրցանակը պետք է «Առավոտը» ստանար

Հերթական ոչ լեգիտիմը ԱԻՄ-ը որոշեց, թե ով է տարվա լավագույն իրավապաշտպանը եւ նրան տվեց 300 հազար դրամ, իսկ ամենավատ լրագրողին՝ սեւ ակնոց եւ մեկ տուփ բամբակ։ Մրցութային հանձնաժողովի անդամներ՝ ոչ ԱԻՄ-ական Պերճ Զեյթունցյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը ներկա չէին մրցանակաբաշխությանը։ Ներկա չէր նաեւ Պարույր Հայրիկյանը։ Բայց դրա փոխարեն ներկա էին ԱԻՄ-ականներ Արամ Հարությունյանը,

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ ՔՉԱՑՆԵՆՔ

Հարցազրույց պետաիրավական հանձնաժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Մեր հանձնաժողովը դեռեւս մի քանի ամիս առաջ որոշել էր լսումներ կազմակերպել մի շարք հարցերի շուրջ։ Դրանք վերաբերում էին ինչպես մարդու իրավունքների պաշտպանվածությանը, դատական համակարգին, տեղական ինքնակառավարմանը, այնպես էլ ստուգումների պաշտպանվածության գործընթացներին։ Խորհրդարանում այսօր գոյություն ունի ստուգումների անցկացման կարգի վերաբերյալ օրենսդրական երեք նախագիծ, որոնցից մեկը

Հերթական սպանությունը

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որից երեքը կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել է։ Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում։ Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խոռխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում

ՊԱՐԱՊ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ

Հիմա էլ Տեր-Սահակյանի դատը Երկրորդ օրն է, ինչ Վճռաբեկ դատարանի 2-րդ հարկի դահլիճում սկսվել եւ շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի եւ 9 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Դատական նիստը նախագահում է ԳԴ նախկին անդամ, այսօր արդեն Խորհրդային շրջանի ժողդատարանի դատավոր պրն Տարիել Մանուկյանը։ Պետական մեղադրողն է՝ Ռուդիկ Գրիգորյանը։ Սույն քր. գործի մեղադրական եզրակացությունը 95 թերթից

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ

Հետաքրքիր կլիներ Հրանտ Բագրատյանի տեսակետը Ինչ հաստատակամությամբ նախկին բարձրաստիճան իշխանավորները պնդում են, որ 1993-ի մարտին կառավարության օպերատիվ կառավարման շտաբի նիստում խոսվել էր 72 հազար տոննա կորած մազութի մասին եւ դրան հետեւել էր պինդ եւ հեղուկ վառելիքի ձեռնարկության տնօրեն ու փոխնախարար Երվանդ Զախարյանի պաշտոնանկությունը, քրեական գործի հարուցումը եւ Հայաստանից նրա երկարամյա բացակայությունը՝ նույն հաստատակամությամբ էլ ներկա

ՔԽ-ՈՒՄ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԲԱԶԵՆԵՐԻՆ

ՔԽ-ի՝ մաքուր ձեռքերով գործադիր քարտուղարը կատարեց իր պատմական առաքելությունը՝ կազմակերպելով նախկինների գնահատումը։ Հրանտ Խաչատրյանին այժմ փոխարինեց Հայաստանի սոցիալիստական ուժերի միության ատենապետ, «պրոֆեսիոնալ պատմաբան», 46-ամյա Ռուբեն Խուրշուդյանը, որն իր առաջին ճեպազրույցից ստացած տպավորության համաձայն՝ խուսափում է սուր ու կտրուկ գնահատականներից, ավելի շատ տեսաբանի խառնվածք ունի եւ իր խնդիրը մասնավորապես ռազմավարական հիմնադրույթների համագործակցաբար ծրագրավորումը եւ ներքաղաքական կայունությունն

ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ՄԵԿՏԵՂ ՉԻ ԵՓՎՈՒՄ

«Հայրենիք» պատգամավորական խմբի ճեպազրույցում Սոս Գիմիշյանը լրագրողներին հաղորդեց հետեւյալը. «Հայրենիք» խումբն արդեն հասցրել էր քննարկել Վահրամ Խոռխոռունու սպանության հարցը։ Իրենք սպանության հանգամանքներում տեսնում են քաղաքական երանգներ։ Մտահոգություն արտահայտվեց, որ հանրապետությունում ստեղծվել է լարված իրավիճակ. «Չի բացառվում, որ ամեն ինչ զարգանա արագացված տարբերակով։ Վիճակը ծանր է։ Մեկ ամանի մեջ երկու գլուխ չի եփվի։ Կամ՝ կամ։ Առավել

Ա-Ն ԸՆԿԱՎ, Բ-Ն ԿՈՐԱՎ, ԻՍԿ Գ-ն…

Քաղաքական խորհուրդը տեւական ընդմիջումից հետո հաջողեց նախագահին առընթեր մի նիստ անցկացնել։ Որոշվեց մասնավորապես ՔԽ-ի գործադիր քարտուղարի ընտրության հարցը։ Հրանտ Խաչատրյանի վերընտրության հարցում լիակատար փոխհամաձայնության չեկան, իսկ ձայների մեծամասնությամբ գործադիր քարտուղար ընտրված ՀՍՈՒՄ-ի ատենապետ Ռուբեն Լենդրուշի Խուրշուդյանը հետո լրագրողի հարցին, թե այդ նիստի ընթացքում արդյոք անդրադարձե՞լ են Վահրամ Խոռխոռունու սպանությանը, բացասաբար պատասխանեց. «Մենք չհասցրինք ուղղակի անդրադառնալ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց հրաժարական տուած արքային՝ աւէտելով. «Ժօղովուրդն արդէն խնդրում է»։ «Շա՞տ է խնդրում»,- աչքերին ու ականջներին չհաւատալով՝ հարցրեց Լեւօն Տ-Պ-ն։ «Շա՜տ,- պատասխանեց եւ ասաց Հրէշտակը,- Ազատութեան հրապարակում արդէն հաւաքուել են»։ Եւ

Կուսությունը միանշանակ պրոբլեմ չէ

Գեղամ Վարդանյան՝ սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն – Մինչ ամուսնությունը կուսության պահպանության խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ բժշկական եւ բարոյահոգեբանական։ Ի սկզբանե մարդիկ հակված են եղել կուսության պահպանությանը, ավելի նախնադարյան ժամանակաշրջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, գործել են, այսպես ասած, սիրո տաճարներ, որտեղ կատարվել է ամուսնացող աղջիկներին կուսությունից զրկելու արարողությունը՝ բժշկական լեզվով ասած՝ դեֆլորացիան։ Քրիստոնեության ընդունումից

ԿՈՒՅՍ ՉԼԻՆԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

Անահիտ Սարգսյան. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար – Դա խիստ անհատական հարց է։ Կուսության պահպանումը պե՞տք է, թե՞ ոչ, այդպես չի կարելի հարցը դնել։ Իհարկե, պատահական կապերը բոլորովին ցանկալի չեն, եւ ավելի գերադասելի է ավանդույթների պահպանումը։ Բայց հիմա քաղաքակրթությունն այնքան է առաջ գնացել, որ դա անհատական, անձնական հարց է։ Թեպետ երիտասարդության շրջանում այդ միտումը շարունակվում

ԿԵՂԾ ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Ներկայումս Հայաստանում մի տեսակ սովորույթ է դարձել ամեն ինչ համեմատել արեւմուտքի հետ, օրինակներ բերել արեւմտյան ժողովրդավարությունից, տնտեսությունից, անգամ բարքերից։ Հետ չմնալով որդեգրած սովորույթից, մի օրինակ էլ ես բերեմ, այս անգամ Ջոն Օսբորնի «Հետ նայիր զայրացած» պիեսից։ Էլիսոն – Դու չես հավատա, բայց ամուսնությունից առաջ մենք ոչ մի անգամ չենք քնել իրար հետ։ Քլիֆ – Իրոք

Վանաձորում շարունակվում են հալածանքները

«Մեր օրերում, երբ ամենուրեք փորձեր են արվում արմատավորելու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, Վանաձորում տեղական իշխանությունների կողմից շարունակվում են կամայական հալածանքները»։ Այսպես է սկսում իր բողոք-նամակը Վանաձորի բնակչուհի Էմմա Նահապետյանը։ 1998 թ. օգոստոսի 14-ին Վանաձորի ժողդատարանի վճռով Է. Նահապետյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում՝ քաղաքի թիվ 3 ԲՇՏ-ում (որ կոչվում է «Թագավորանիստ» ՓԲԸ) որպես անձնագրավարուհի։ Մինչ

ԴԵՊԻ ԿԱՆԱՅՔ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանայք այնպիսի ժողովուրդ են, որ կուզես տաքցրու, կուզես բամբակների մեջ պահիր, կուզես ուսերիդ դրած ման տուր, միեւնույն է՝ հենց որ մի աննշան բան նրանց սրտով չլինի, միանգամից կբացեն դժգոհության կծիկը։ Սոցապ նախարարության ատյանի դահլիճը երեկ առաջին անգամ այս տարվա մեջ ջեռուցվեց Գենդերային հանձնաժողովի նիստին մասնակցող կանանց պատվին։ Նիստը սկսելուց առաջ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը ուշադիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԹՎԵՐ

Լավ ու վատ թվեր չեն լինում։ Չեն լինում նաեւ ուրախ եւ տխուր թվեր։ Թվաբանությունն ինքնին զվարթ կամ մռայլ գիտություն չէ։ Թվերը որոշակի չափ են արձանագրում։ Հենց այդ չափն էլ արդեն կարող է ուրախ կամ տխուր լինել։ Տաղ վասն մարդահամարի Եկող տարի նախատեսվում է մարդահամար անցկացնել։ Եվ հնարավոր է, որ անցկացվի։ Եթե մարդահամարի անցկացումը, կիրառվող մեթոդները

Դիկտատուրայի կարոտախտը

Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանը ասես սֆինքս լինի, այնքան, որ անհասկանալի եւ առեղծվածային է նրա հստակ դիրքորոշումն արեւմտյան առաջադիմական արժեքների նկատմամբ։ Առանձնապես անհասկանալի է նրա որդեգրած քաղաքականությունը հատկապես պետության լիբերալացման եւ դեմոկրատական գործընթացների առավել հետեւողական իրականացման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ անցումը շուկայական հարաբերոությունների ուղեկցվեց, այսպես կոչված, կապիտալի նախնական կուտակման տենդագին գործողություններով, որը, ի վերջո,

ՌԵԿՈՇԵՏ

1994 թ. դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան առաջին հզոր պայթյունը տեղի պիտի ունենար ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամառանոցում։ Ապա հաջորդաբար թիրախ էին դառնալու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն իր մահկանացուն պիտի կնքեր նախագահական կորպուսին տրամադրված ինքնաթիռում, ինչը կատարվելու էր հակաօդային փոխադրական «Իգլա» տեսակի հրթիռով։ 1994 թ. դեկտեմբերի 2-ին, առաջին

Երանի հոգով աղքատներին

Իրավապաշտպան գործունեությունն անշնորհակալ եւ բարդ գործ է։ Մանավանդ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուր քո կատարած գործի արդյունքը քիչ շոշափելի է։ Մինչդեռ մարդու իրավունքներ ոտնահարելը շատ ակնհայտ եւ տեսանելի է։ Կա Մարդու իրավունքների միջազգային հռչակագիր, եւ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե այդ հռչակագրի որ կետն է ինքը խախտել կամ մարդու կոնկրետ որ իրավունքն է

ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԻ ՊՐՈԲԼԵՄԸ

Սուտ է այն, թե իր մեջ ճշմարտության ինչ-որ նշույլներ է պարունակում, բայց մանկուց ինձ հանգիստ չի տալիս մի պատմություն, որն առանց խղճի խայթի կարելի է նաեւ լեգենդ անվանել: Ժամանակին, ասում են, կազմակերպել են Չառլի Չապլինին կրկնօրինակողների համաշխարհային մրցույթ: Ծպտվելով, այդ մրցույթին մասնակցել է նաեւ ինքը՝ մեծն Չապլինը, սակայն նույնիսկ առաջին տասնյակում տեղ չի գրավել… Ինքնըստինքյան

Անշեղորեն կենսագործենք ԱԺՄ 10-րդ համագումարի որոշումները

Դեկտեմբերի 11-ին իր աշխատանքները կսկսի ԱԺՄ 10-րդ համագումարը, որի վերաբերյալ նախնական որոշ պատկերացում կազմելու համար դիմեցինք ԱԺՄ լրատվական ծառայության ղեկավար Արամ Մայիլյանին։ «Այս հերթական համագումարում որոշվելու է ԱԺՄ-ի դիրքը ներկա քաղաքական դաշտում ու նաեւ, թե ինչ ուղղությամբ ենք ուզում գնալ,- ասաց Արամ Մայիլյանը։ – Եվ հետո առանձին մի արտահերթ համագումար կհրավիրվի, որտեղ կորոշվեն ընտրություններին վերաբերող

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ

Քաղաքական տարեվերջի իրադարձությունների կենտրոնում նորից բյուջեն է։ Սկսած այն պահից, երբ կարեւորվեց այդ փաստաթղթի փաստացի ընդունման դերը խորհրդարանում, պառլամենտի կանոնակարգը դեռեւս նման ընթացքներ չէր պարտադրել։ Իհարկե, հիշում ենք անկախության առաջին տարիները, երբ բյուջեի շուրջ քննարկումները խորհրդարանում երբեմնակի էլի թեժ բնույթ էին ունենում, բայց գործընթացն առավել կարեւորվեց այն ժամանակ, երբ վարչապետությունը ստանձնեց Արմեն Սարգսյանը։ Նրա պարագայում

Կամ Լինչ, կամ…

ԱՊՀ լրատվամիջոցները հաղորդում են, որ Շվեյցարիայում ձերբակալվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Լազարենկոն: Ուկրաինայի իրավապահ մարմինները նրան մեղադրում են զանազան մեղքերի՝ պետական ունեցվածքի հափշտակության, արտասահմանում բանկային հաշիվների, յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման եւ այլնի մեջ: Լազարենկոն սառնասրտորեն հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, վստահ հայտնելով, որ ոչ մի տեղ իր անունով ոչ բանկային հաշիվ կա, ոչ էլ որեւէ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31