Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ

Ու խմբագրության ստացած պատասխանը Ցանկացած «հոդվածագրի» հաճելի է, երբ իրեն պատասխանում են։ Հատկապես հաճելի է, երբ պետական ատյանից է պատասխան ստացվում։ Դա նշանակում է, որ այդ պետական ատյաններում հարգում են մամուլը եւ «ՀՀ օրենքը զանգվածային լրատվության միջոցների մասին»։ Նույն օրենքը մամուլին պարտավորեցնում է պատասխանը զետեղել իր էջերում եւ առաջին հրապարակման ծավալի չափով։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի

Ո՞վ է ընտրելու

Թե ինչպես կարող են ընթանալ 1999 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, դրա նախանշանները երեւում են այսօրվանից, երբ այս կամ այն ընտրատարածքում ընթանում են պատգամավորական թափուր տեղերի լրացման ընտրություններ։ Այդպիսի մի ընտրություն կայացավ թիվ 40 ընտրատարածքում, որն ընդգրկում է Նոր Նորքի 7, 8, 9 բնակելի զանգվածները։ Հավակնորդների թվում էր նաեւ ԱԺՄ կուսակցության վարչության անդամ, իրավապաշտպանների ակումբի նախագահ

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԼԱԲԻՐԻՆԹՈ՞Ս

Կյանքը միանգամից դեպի լավը փոխելու՝ չգիտես ում կողմից հորինված հեքիաթի հանդեպ համարյա մանկական հավատը արդեն վաղուց տարրալուծվել է համարյա տասը տարվա հնություն ունեցող երանավետությամբ լի այն այն մտածումների հետ, որոնց դրդմամբ մենք ձեռնամուխ եղանք «տոտալիտարիզմի կապանքներից ազատագրվելուն» եւ «արժանապատիվ կյանք» կառուցելուն: Հիմա մենք ուրախ եւ անգամ երջանիկ կլինենք գոնե մի փոքր դրական առաջխաղացում տեսնել, բայց

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՆ Է

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության քարտուղար Շմավոն Շահբազյանի հետ։ Ժամանակին ավարտել է Ֆրանսիայի կառավարման ENA դպրոցը։ -Պարոն Շահբազյան, դեկտեմբերի 16-ին Փարիզում Եվրոպայի խորհրդի կազմակերպմամբ տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։ Իբրեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ նախապատրաստություններով է հայկական կողմը մեկնում Ֆրանսիայի մայրաքաղաք։ -Այո,

ԿԸՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Չնայած 1,5 տարի է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, այնուամենայնիվ, պատգամավորական չորս թափուր տեղեր պետք է լրացվեն։ Այս նկատառումով էլ ԿԸՀ-ն դեկտեմբերի 27-ին նշանակել է լրացուցիչ ընտրություններ։ Հանձնաժողովի դեկտեմբերի 11-ի նիստում ամփոփվեցին հանրապետության 4 ընտրատարածքներում հանձնաժողովների կողմից թեկնածուների գրանցման արդյունքները, հաստատվեցին առաջիկա քարոզարշավում թեկնածուների՝ զանգվածային լրատվության միջոցներից անվճար օգտվելու կարգը եւ քվեաթերթիկների ձեւը։ Աննկատ չմնաց ԿԸՀ

ՖԵՐՋՈՒԼՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՏԵՂԱՊԱՀԸ

Մայր աթոռ սբ. Էջմիածին-Անահիտ Ֆերջուլյան գործի մանրամասները վաղուց հայտնի են հանրապետությանը եւ նրանից դուրս։ Սփյուռքի մի քանի թերթեր եւս մեր հրապարակումներն օգտագործելով (առանց աղբյուրը նշելու), անդրադարձել են խնդրին մի քանի օր առաջ։ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ նշանակված Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընդունեց Ֆերջուլյաններին եւ գործի փաստաբան Հայկ Ալումյանին։ Հանդիպումն անցավ «պրոտոկոլի» պահպանմամբ՝ փոխադարձ ժպիտներ, շնորհակալություններ, սիրալիրություններ,

«Բանկ Օտտոմանից» մինչեւ Եհովայի վկաներ

Վազգեն Սարգսյանի՝ «Հանրապետական» կուսակցության խորհրդի նիստում «ծայրահեղ լիբերալիզմի» վտանգի դեմն առնելու մասին խոսելուց մի քանի օր շուտ նույն միտքը փոքր-ինչ այլ առոգանությամբ «Ա1+»-ի եթերում արտասանեց Ազգային պահպանողական կուսակցության խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը (ՀԱՊԿ) ստեղծվեց 1991-ին Հայ ազգային երիտասարդական միության հիմքի վրա, եւ երրորդն էր, որ գրանցվեց Արդարադատության նախարարության կողմից։ 1992 թ.

ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԻՐ ՄԻՏՔՆ ԱՂԱՎԱՂՎԵԼ ԷՐ

Հարգելի պրն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի 11.12.1998 թ. 238 համարում՝ «Տրամաբանական եզրակացություն» վերնագրի ներքո, խեղաթյուրված է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Խոռխոռունու սպանության առթիվ լրագրողներից մեկի հարցադրմանը տրված իմ պատասխանը (շեշտում եմ, որ եղել է հնչած հարցադրմանը պատասխան, այլ ոչ թե հայտարարություն)։ Իսկ Ձեր թերթի վերը նշված համարում կարդում ենք. «Անդրադառնալով Վ. Խոռխոռունու սպանության խնդրին

ՊԱՏԺԵԼՈԻ «ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ»

Քանի որ «պատիժների» թեման շարունակում է քննարկվել մեր հասարակության տարբեր խավերում, հիշենք, որ գոյություն ունի հասարակական չարիքների դեմ պայքարելու երկու ձեւ՝ բոլշեւիկյան եւ քաղաքակիրթ: Բոլշեւիկյանը բոլորս գիտենք՝ արգելել, պատժել, ջարդել, փշրել: Որոշ սահմաններից դուրս այդ եղանակն անարդյունավետ է. հնարավոր չէ, օրինակ, ամեն շքամուտքում ոստիկան կանգնեցնել, որպեսզի քաղաքացիներն այնտեղ չկեղտոտեն: Պարզապես քաղաքակիրթ երկրներում գիտեն, որ շքամուտքում

ՄԻ՞ԹԵ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Ազգային ժողովի սրահները վերջին օրերին ուղղակի մեղվափեթակի են վերածվել։ Դեկտեմբերի 14-ին խոսվում էր, թե արդեն լուծված հարց է, որ վարչապետ է նշանակվելու ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նախորդ օրերին նույն սրահներում խոսվում էր, թե բյուջեի ընդունումից հետո լուծարվելու է Ազգային ժողովը, իսկ մինչ այդ գլխավոր դատախազն է ներկայանալու խորհրդարան՝ 3-4 պատգամավորի ձերբակալելու թույլտվություն ստանալու համար։

ՄԵՐՈՆՔ ՓԱՐԻԶՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին Փարիզում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունենալիք լսումներին մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել ԱԺ պատվիրակությունը՝ խոսնակ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ։ Նրանում ընդգրկված են նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Գայանե Սարուխանյանը, Հրաչ Գրիգորյանը, ԱԺ նախագահի խորհրդական Անահիտ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը։ Կարդացեք էջ 4։ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ

ԱՌԱՋ ԴԵՊԻ… ՖԵՄԻՆԻԶՄ

Ինչո՞վ է տարբերվում սիրահարված կինը պարզապես կնոջից։ Ոչ միայն դեմքից երբեք չհեռացող անիմաստ ու հիմար ժպիտով, կամ ընդհակառակը՝ անքուն գիշերների ընթացքում թրջած բարձերի քանակով։ Դրանք դեռ չարյաց փոքրագույնն են։ Ամենակարեւոր տարբերությունը «քամելեոնի սինդրոմն» է, որով տառապում են գրեթե բոլոր սիրահարված կանայք, ընդ որում՝ միայն կանայք («քամելեոն» տղամարդիկ բնության մեջ գրեթե չեն նկատվել)։ Երազների կինը Սիրած

Արարատ Գյուլբանգյան. Կարկանդակներ վարչապետի համար

(Տպագրվում է կրճատումներով) -Տեր Աստված, ես սիրում եմ նրան, սա ամոթալի չէ, սա հանցանք չէ, օգնիր ինձ,- այսպես էր միշտ սկսվում տիկին Ռոզայի յուրաքանչյուր նամակ, որ նա պարբերաբար ուղարկում էր մեզ՝ «Լաբիրինթոսի» խմբագրություն այն պահերին, երբ, իր խոսքերով ասած, «կրկնակի տառապանքից հոգնած եւ ուժասպառ, փնտրում էր ելք՝ դիմակայելու կլիմաքսի ժամանակաշրջանի տվայտանքներին»։ Այս նամակ-խոստովանությունները հնարավոր չէր

«ԽԻ ԴՈՒ Ո՞Վ ԴԱՌԱՐ»

Սրտանց ուրախություն ապրեցինք՝ լսելով դատաիրավական բարեփոխումների մասին։ Սակայն երբ կատարվեց առաջին քայլը՝ Վճռաբեկ դատարան, անձնապես զգացի, որ ամեն ինչ փոխվում է, որպեսզի ոչինչ չփոխվի՝ կամ բարեփոխումների անունը կա՝ ամանում չկա… Վեց րոպեում լուծվելիք իմ քաղհայցը լուծում չի ստանում վեց տարում, քանի որ իմ պատասխանող կողմը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, շրջապատը եւ, ինչ խոսք, լիքը գրպանը,

ՔԱՂՑՐԱՇՈՒՐԹ ՀԵՔԻԱԹԱՍԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Կառավարության կազմում կատարված վերջին փոփոխությունները, որ համարյա բոլորի կողմից դիտարկվում են սոսկ այն տեսակետից, թե քաղաքական որ ուժի դիրքերն ամրապնդեցին դրանք եւ հակառակը, քաղաքական վերնախավի գզվռտոցի մեր պայմաններում, իհարկե, գուցե իրոք առաջնային նշանակություն ունեն, սակայն ստվերում են թողնում մի շարք կարեւոր հարցեր, որոնք նորմալ երկրի պայմաններում թերեւս շատ ավելի կարեւոր են բոլոր պարագաներում անառողջ մեր

«Սպանությունը կամ տնտեսական գործունեության հետեւանք չեմ համարում»

Հարցազրույց Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ – Տեղի է ունեցել հանցագործություն, որի պաշտոնական մեկնաբանությունն առայժմ չկա։ Այս իրողությանը դժվար է տալ քաղաքական գնահատական։ Ըստ իս, գնդապետ Խոռխոռունին զինվորական էր եւ չէր զբաղվում քաղաքականությամբ։ Կարծում եմ, կատարված սպանությունը հին հաշիվների, անձնական խնդիրների վրա հիմնված հաշվեհարդար է։ – HTB հեռուստաընկերությունը իր հաղորդագրության մեջ զուգահեռ անցկացրեց ՀՀ

«ՍԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԻՐՆ Է, ՈՉ ԹԵ ՇԵՔՍՊԻՐԻ»

«Արմենիա» հյուրանոցային համալիրում աշխատանքային կոլեկտիվը երեկ երկրորդ անգամ հավաքվեց՝ կառավարությունից պահանջելու իրենց սեփականաշնորհել հյուրանոցի բաժնետոմսերի 20%-ը։ Կոլեկտիվի անդամների՝ բաժնետեր դառնալու ցանկությունը բացատրվում է ոչ միայն շահաբաժին ստանալու ցանկությամբ, այլ նաեւ բաժնետոմսի միջոցով իրենց աշխատելու իրավունքը կորցնելու մտավախությամբ։ Կոլեկտիվի ժողովին հրավիրվել էին նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը։ «Ես մինչեւ վերջին պահը կապված էի նախագահի աշխատակազմի

Խոռխոռունին պատվի սպա էր

Դեռեւս «օրակարգում» են այն խոսակցությունները, որոնք վերաբերում են գնդապետ Խոռխոռունու սպանությանը։ Ու թեպետ արդեն մամուլում եղածին որեւէ նոր դետալ չի ավելացվում, սակայն, այդուհանդերձ, էլի օրվա թեման դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած այդ զարհուրելի դեպքն է։ Այս հիմքով էլ «Առավոտը» խոսակցության հրավեր արեց Ներքին գործոց նախկին նախարար Վանո Սիրադեղյանին եւ տարբեր ժամանակներում ներքին գործոց

ՀԱՄԱՐՅԱ «ՎԱ՛Զ-ԳԵ՜Ն, ՆԱ-ԽԱ-ԳԱ՛Հ»

Կինոյի տան ճակատին փակցված Կաշպիրովսկու նկարը եւ շենքի շուրջ համախմբված մարդկանց բազմությունը պատահական անցորդներին տարակուսանքի մեջ էր գցել՝ բա Կաշպիրովսկու սեանսին էսքանից հետո էլ մարդ կգնա՞։ Իրականում Կաշպիրովսկին այստեղ որեւէ կապ չուներ. պարզապես իր 10-րդ («հոբելյանական») համագումարն էր սկսել ԱԺՄ կուսակցությունը։ Պատվավոր հյուրերի թվում աչքի էր ընկնում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը (հետաքրքիր է, որ տիկին Կապուտիկյանին

Ալբերտ Բազեյանը

Մեկնաբանելով Վահրամ Խոռխոռունու սպանությունը, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը եկավ հետեւյալ եզրակացության. քանի որ պաշտպանության փոխնախարարը սպանվել է իր տան շքամուտքում, հետեւաբար այդ հանցագործությունը կապված չէ գնդապետի աշխատանքի բնույթի հետ: Շատ տրամաբանական է. եթե նրան սպանեին աշխատանքի վայրում, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ սպանությունը կապել պրն Խոռխոռունու ծառայության հետ: Նման փայլուն անալիտիկ ընդունակություններով՝ պրն Բազեյանը հեշտությամբ

Կրակողը Արմենակյանը չէր

 «Առավոտի» նախորդ համարում տպագրվել էր մի լուր, ըստ որի թիվ 61 դպրոցի տնօրեն, Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վանյանը դեկտեմբերի 10-ին աշխատասենյակ մտնելով հայտնաբերել է, որ իր պատուհանին կրակոցների հետքեր կան։ Պարոն Վանյանը դա բացատրել է Նորք-Մարաշի համայնքապետ, երկրապահ Արմենակ Արմենակյանի հետ լարված փոխհարաբերություններով։ Թերթի այս հրապարակումը խիստ վրդովեցրել էր ԱԺ պատգամավոր, «Արարատ-Լադա» ձեռնարկության

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԵԼԻՔ ԵՐԵՎՈՒՅԹԸ

Անդրադառնալով վերջին ժամանակներում ԱԺ-ում արմատացած սովորությանը, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Կոմունիստների ժամանակ կողմ էին խոսում եւ կողմ էին քվեարկում, իսկ հիմա երկրապահները դեմ են խոսում, բայց կողմ են քվեարկում։ Սա նոր երեւույթ է, որ հավանաբար գիտնականները պետք է ուսումնասիրեն»։ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՕԾՈՒՄ ԱԺ պատգամավոր, «Երեւանշին» ա/մ ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՓԱՐԻԶՈՒՄ

Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակվող «Europa 40+» թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Փարիզում Խորհրդարանական համաժողովի քաղաքական հարցերի կոմիտեն քննարկելու է ղարաբաղյան հիմնահարցը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ նշված հիմնահարցի լուծումից է մեծ չափով կախված այդ երկրների Եվրոպայի խորհրդին անդամակցելը։ ԱՐԾՐՈՒՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է Վերջին օրերին հաղորդվել էր, թե հանրապետության վարչապետի պաշտոնն

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ ընդդիմութեանը չյաջողուեց անջատել Նէրքին գօրծերը Ազգային անվտանգութիւնից, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց Գառնիկ Իսագուլեանին եւ Եգօր Մուրադեանին, պատուիրելով, որ նրանք յամատէղ ստէղծեն «Ազգային անվտանգութիւն» անուանեալ բօլօրովին այլ մի կազմակէրպութիւն։ Եւ նրանք, միասին

ԻՆՉՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է: Այդ օրն աշխարհի տարբեր մասերում աջերն հավաքվում են ասելու, թե իրենք ունեն աջ մնալու իրավունք, ձախերն՝ իրենց ձախությունը պաշտպանելու իրավունք, հոգով հարուստները, որպես որակական փոքրամասնություն՝ ընտրելու իրավունք, կապիտալիստները՝ ընտրվելու իրավունք, խնայդրամարկղերում իրենց ավանդները կորցրած ավանդատուները՝ բարոյական վեականգնման իրավունք, պատգամավորները՝ կոճակ սեղմելու իրավունք… Մի խոսքով, յուրաքանչյուր ոք

«ԼՔՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԿԻՐՃԸ»

Ընդունված է ասել, որ կանայք են լքում իրենց երեխաներին, եւ ոչ, ասենք՝ մայրն ու հայրը երեխային թողեցին ծննդատանը։ Սա գուցե անտրամաբանական է, սակայն միանգամայն բնական. կնոջ մեջ մայրական բնազդը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդու մեջ՝ հայրականը։ Դրա համար էլ լքված փոքրիկի հանդիպելիս շտապում ենք դատապարտել «անսիրտ» մորը եւ մոռանում «անջիգյար» հայրիկի մասին։ Սակայն եթե

ՎԱՈՒՉԵՐԸ, ՈՐ ԿՐԱԿՈՒՄ ՉԱՅՐՎԵՑ, ՋՐՈՒՄ ՉԽՈՐՏԱԿՎԵՑ

«Միշտ ճշմարիտն ասեք։ Ճիշտ բաներ շատ ասեք։ Շատ ավելի ճշմարիտ բաներ ասեք, քան ձեզնից սպասում են։ Երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը»,- ուսուցանում են մարքեթինգի դասագրքերը։ Մեր տնտեսական ղեկավարությունը, հավանաբար, հրաշալի յուրացրել է այս միտքը։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի հատվածը՝ «երբեք չասեք ամբողջ ճշմարտությունը» խորհուրդը։ Արդեն մի քանի ամիս է՝ փորձում ենք պարզել, թե վերջապես

ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅՈՎ

Երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նրան հետեւեցին իր բազմաթիվ թիմակիցները, քաղաքական դիտորդները նշում էին, որ ինչ որ կերպ հրաժարական է տալու նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն: Սակայն քանի որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությունը կաթողիկոսի հրաժարականի մեխանիզմ չի ենթադրում, պետք էր սպասել այլ զարգացումների: Դրանք երկար սպասեցնել չտվեցին: Այս տարվա սկզբներին կաթողիկոսը

Հակամրցանակը պետք է «Առավոտը» ստանար

Հերթական ոչ լեգիտիմը ԱԻՄ-ը որոշեց, թե ով է տարվա լավագույն իրավապաշտպանը եւ նրան տվեց 300 հազար դրամ, իսկ ամենավատ լրագրողին՝ սեւ ակնոց եւ մեկ տուփ բամբակ։ Մրցութային հանձնաժողովի անդամներ՝ ոչ ԱԻՄ-ական Պերճ Զեյթունցյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը ներկա չէին մրցանակաբաշխությանը։ Ներկա չէր նաեւ Պարույր Հայրիկյանը։ Բայց դրա փոխարեն ներկա էին ԱԻՄ-ականներ Արամ Հարությունյանը,

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ ՔՉԱՑՆԵՆՔ

Հարցազրույց պետաիրավական հանձնաժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Մեր հանձնաժողովը դեռեւս մի քանի ամիս առաջ որոշել էր լսումներ կազմակերպել մի շարք հարցերի շուրջ։ Դրանք վերաբերում էին ինչպես մարդու իրավունքների պաշտպանվածությանը, դատական համակարգին, տեղական ինքնակառավարմանը, այնպես էլ ստուգումների պաշտպանվածության գործընթացներին։ Խորհրդարանում այսօր գոյություն ունի ստուգումների անցկացման կարգի վերաբերյալ օրենսդրական երեք նախագիծ, որոնցից մեկը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31