Օրվա լրահոսը
ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԸ ԿՈՒՆԵՆԱՆ
ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանի քաղաքագետների միության հերթական համագումարը։ Միության զգալիորեն նորացված վարչության կազմի մեջ ընտրվեցին Հմայակ Հովհաննիսյանը, Տիգրան Ջանոյանը, Նարեկ Մեսրոպյանը, Միքայել Քոթանյանը, Արմեն Խաչատրյանը, Մանվել Բադեյանը, Հենրիկ Գրիգորյանը, Ալբերտ Գեւորգյանը եւ ուրիշներ։ Միության նախագահ վերընտրվեց Հմայակ Հովհաննիսյանը։ Վարչությունը որոշում ընդունեց նոր հասարակական-քաղաքական թերթ հիմնադրելու մասին։ «Ձայն ժողովրդի» անվանումը կրող այդ պարբերականի վերաբերյալ
«Այսօրվա փաթեթը նույն փաթեթն է»
«Օրագրին» երեկ հյուր եկած նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շուրթերից մի շատ հետաքրքիր միտք հնչեց. ԵԱՀԿ Մինսկի համանախագահների արած առաջարկությունների փաթեթը եւ 97-ին արված առաջարկություններն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում։ Պարզապես, այս դեպքում առաջարկություններին միացել է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Այն, թե ինչպես է նման գաղտնի փաստաթուղթն «ընկել» պրն Արզումանյանի ձեռքը, վերջինս այսպես մեկնաբանեց. «Իմ կարծիքը
ԱՂԻՆԵՐԻ ՓՏԱԽՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հարցազրույց ՍԴՀԿ ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանի հետ: -Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե դուք ծախել եք կուսակցության գրասենյակը եւ ընդմիշտ փախել Հայաստանից։ Այժմ կրկին Երեւանում եք։ -Հայաստանից ես մեկնեցի փետրվարի 17-ին, բուժման նպատակով։ Ինձ մոտ հիվանդությունների մի ամբողջ կույտ էր հավաքվել՝ շաքար, սրտամկանի բեկման վտանգ, սեւ թոքի ախտահարում եւ աղիների փտախտ։ Այս ութ ամիսների
Դավիթ Վարդանյանին
Դավիթ Վարդանյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը ԱԺՄ համագումարում հայտարարել է, որ դրական է վերաբերվում հեղափոխությանը, քանի որ, նրա կարծիքով, էվոլյուցիոն ուղին Հայաստանում դեպի վատն է տանում: Կարելի՞ է արդյոք այդ խոսքերից եզրակացնել, որ նախագահի նստավայրում գտնվող իր կաբինետում նա փոքրիկ «Ավրորա» հածանավ է պատրաստում, որի կրակոցներից հետո ԱԺՄ-ական նավաստիները գրոհելու են այդ
«ԹԵԵՎ ԿԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ»
Հարցազրույց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթի հետ -Պարոն Սաադաթ, ի՞նչ սկզբունքով է կատարվում ՀԲ-ի ներկայացուցչի նշանակումը որեւէ երկրում։ Արդյոք թեկնածությունը համաձայնեցվո՞ւմ է կառավարության հետ։ Մասնավորապես, ձեր դեպքում, ՀՀ կառավարության համաձայնությունը որքանո՞վ էր համաձայնեցված։ -Բավական լավ, հաջող հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ, եւ ես այնպես եմ հասկանում, որ նրանք ողջունեցին իմ մուտքը երկիր։ («Նշանակումը երկրի համաձայնության
ԹՌՉՈՒՆԻՉԻ ԽՌՈՎՔԸ
Ընտրական օրենսգրքի շուրջ դեկտեմբերի 18-ին եւս խորհրդատվություններ անցկացվեցին Ազգային ժողովում։ Միջոցառմանը ներկա կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը հետաքրքրվեց, թե ովքեր են ներկա օտարերկրացիները։ Երբ ասացին, որ նրանք Կանադայից են ու IFIS-ն են ներկայացնում, Թռչունիչը վեր թռավ ու հայտարարեց. «Քանի որ Ամերիկան ռմբակոծում է ժողովրդավարության ճանապարհով ընթացող Իրաքը ու ոտնահարում մարդու իրավունքները, ամերիկացիների ներկայության պատճառով՝ ես հեռանում
ՎԱՐԿ՝ ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ըստ ամենայնի, մոտ օրերս ՀԲ-ն մոտ 65 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ կառուցվածքային փոփոխությունների համար։ Սա կլինի մինչ այժմ Հայաստանին տրված առաջին մեծ վարկը։ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։ ԱՆԿԱ՞Խ, ԹԵ՞ ԿԱԽՅԱԼ «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրի վերջին թողարկման հյուր ԳիԱրՔՄի-ի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը հայտարարել էր, թե ՔԽ-ի նիստում Ռոբերտ Քոչարյանն
«ՌԵԼԱՔՍ», ԱՍԵԼ Է ԹԵ՝ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ
Կարծում եմ, կհամաձայնեք, որ ճանապարհորդել բոլորն են սիրում, համենայնդեպս՝ շատ-շատերը։ Բոլորս էլ մեր երազներում փայփայում ենք այս կամ այն երկիր երբեւէ ճանապարհորդելու հնարավորությունը։ Մի մասը նախընտրում է ճանապարհորդության դասական ձեւը. արեւմտյան որեւէ երկիր բարձրաստիճան հյուրանոցով, մյուս մասը՝ նավագնացությունը, երրորդները՝ ասենք, ձիարշավը, չորրորդները՝ վայրի հանգիստն ու էկզոտիկ վայրերը։ Անձամբ ես երազում եմ երբեւէ հանգստանալ Թաիթիում՝ անցնելով
«ԿՈՒՇՏԸ ՍՈՎԱԾԻՆ ՄԱՆՐ ԿԲՐԴԵ»
Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին Պարոն մարզպետ, սկզբում, երբ նոր եկաք մեր շրջան, հույսեր ներշնչեցիք, թե վերջապես մեր շրջանի ղեկավար է դարձել մի մարդ, որն աշխատասեր է եւ գիտի աշխատող մարդկանց գինը, ուրախ է նպաստել նրանց, որպեսզի շրջանը ծաղկում ապրի։ Աշխատել եմ ինժեներ-հիդրոերկրաբան, այնուհետեւ Հոկտեմբերյանի շինանյութերի եւ իրերի կոմբինատում լեռնային վարպետից հասել եմ մինչեւ
ԱՌԱՋԱԴՐԻ՛Ր ՀԱՐՑԸ ԵՎ ԼՈՒԾԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ
Վերջին տարիներին կրթական համակարգում կատարված բոլոր փոփոխությունները, ընդունված կարգի համաձայն, բարեփոխումներ են անվանվում։ Մի բան հաստատ է. կրթական համակարգին փութաջան ազգային բնույթ են հաղորդում։ «Առավոտն» արդեն անդրադարձել է մաթեմատիկայի 2-րդ դասարանի իր բնույթով՝ ազգային, բովանդակությամբ՝ մաթեմատիկական խնդիրներից մեկին։ Սակայն այն եզակի չէ։ Դասագրքի հեղինակները (Վ. Հովհաննիսյան, Արամ Աբրահամյան եւ ուրիշներ) շատ ավելի մեծ խնդիրներ են
ՄՈՒՏՔԸ՝ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Հիշո՞ւմ եք, ճամարտակելու կարիք չկար։ Բավական էր առաջին հանդիպած պոլիցիային հայտնել նվիրական բառերը, եւ անմիջապես մեր հոյակապ ճամփորդը հայտնվում է «հանձնման» առաջին ենթակայանում։ Այստեղից մեր նորաթուխ եվրոպացիների բառապաշարը հարստանում է տարօրինակ արտահայտություններով։ Համբուրգ։ Hauptbahnhof (երկաթուղային կենտրոնակայան)։ Գերմանական համակարգված եռուզեռ։ Աչք է ծակում արեւելյան տիպի շփոթված մարդկանց խումբը։ Թափառող աչքեր, չսափրված դեմքեր, իրերին ու երեխաներին ուշադիր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԸ 66 Է, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆԸ՝ 54
Խորհրդային տարիներին ձեւավորվել էին գյուղատնտեսական համակարգը սպասարկող 12 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք բոլորն էլ գործում են, սակայն նրանց առանձին-առանձին գոյությունը նոր պայմաններում չէր արդարացնում։ 3 մլն դոլար վարկ՝ գիտությանը Նկատի առնելով այս հանգամանքը, գյուղնախարարության, գիտության կրթության եւ նոր տեխնոլոգիաների ներդրման դեպարտամենտը որոշեց. ելնելով այս ինստիտուտների ուղղվածությունից եւ ընդհանրությունից, խմբավորել, ինտեգրացնել դրանք գիտական կենտրոնների մեջ։ Արդեն ստեղծվել
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ՞, ԹԵ՞ «ՏԱՆԻՔԻ» ՏԱԿ
Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները հավանաբար գլխի են ընկել, որ առանձին-առանձին, ինչ-որ տեղ մեկուսի գործունեություն ծավալելը, ոչ միայն խոցելի է, այլեւ աննպատակահարմար։ Երեկ ՀԺՄ-ում լրատվամիջոցների հետ նրանց համատեղ հանդիպումը գոնե այն տպավորությունն էր թողնում, թե այսուհետեւ նրանք համագործակցելու են միմյանց հետ։ Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակը մեզանում եւ ի՞նչ են այս ուղղությամբ անում տեղական կազմակերպությունները։
Ղարաբաղյան կոկտեյլ կոնյունկտուրայի սիրահարների համար
Հայաստանում, լավ է, մարդիկ վերջապես հասկացան, որ աշխարհում չեն քնում-արթնանում՝ մտքներում միայն Ղարաբաղի հարցը, թե ինչ լուծում տան: Կամ Հայաստանում քաղաքականության ասպարեզ են մտնում մարդիկ, որոնք դա հասկանում էին: Երկու դեպքում էլ արդյունքը դրական է: Սակայն այդ մտքերն արտահայտելու համար, պարզվեց, իշխանափոխություն է անհրաժեշտ: Դրանից հետո պարզվեց, որ Հայաստանի վրա երբեք ոչ ոք ճնշում չի
ԻԴԵԱԼԱԿԱՆԻ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը կգումարի հերթական արտահերթ նիստը, ուր, ըստ էության, վերջին անգամ քննության կառնվի ընտրական օրենսգիրքը, ու խորհրդարանում եղած քաղաքական մտայնություններին համապատասխան մի նախագիծ օրենքի տեսք կստանա։ «Առավոտի» թղթակիցն այս առիթով զրույցի հրավիրեց IFES (Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն) հայաստանյան ծրագրի ղեկավար Անդրե Բուշարին։ – Պարոն Բուշար, Ձեր աշխատանքը Հայաստանում սկսել եք այն ժամանակ, երբ
«ԱՌԱՆՑ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՇՐՋԵՔ՝ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՁԵԶ ԹԻԿՆԱՊԱՀ»
Վերջերս ասել էր մի ծերունի Ռոբերտ Քոչարյանին։ Նա էլ առաջարկել էր բանակցել նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, ՆԳ եւ ԱԱ 10-րդ վարչության պետ Գրիգորի Սարգսյանի հետ։ Վերջինս առայժմ հանրահայտությամբ զիջում է իր նախորդին։ Սա Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների ղեկավարի առաջին հարցազրույցն է։ Ծանոթանա՞նք Մայոր Գրիգորի Սարգսյանը 42 տարեկան է, մեկ տղա եւ երկու աղջիկ ունի։ Ստեփանակերտից Երեւան
ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
1998 թ. մարտից Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին ծնվել է 1965 թվականին։ 1988-ին ավարտել է Թբիլիսիի համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը։ Ուսումնառության ընթացքում՝ 1986-88թթ., Հայաստանում ուսումնասիրել է գրաբար, իսկ մինչ դեսպան նշանակվելն աշխատել է «Իվերիա էքսպրես» անկախ թերթի գլխավոր խմբագիր։ Երեկ, մեր նախկին գործընկեր, դեսպան Նիկոլոզիշվիլին Հայաստանի ամերիկյան համալսարանում խոսեց հայ-վրացական արդի
ՄԱՀ-Ը ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՑՐԵՑ, ԵՀ-Ն՝ ՀԱՑԸ
Երեկ Եվրոպական համայնքի (ԵՀ) եւ Հայաստանի 4-րդ համատեղ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրահամայնքի պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Լամորոն հանդիպեցին լրագրողների հետ։ Սա հանձնաժողովի վերջին հանդիպումն է, քանի որ 14 երկիր արդեն վավերացրել են (15-րդի էլ հույսը կա) Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ)։ Սա նշանակում է, որ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսականից բացի, կլինեն նաեւ
ԲԱ ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՄԻԱՆԱԼՈՒ
«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը ծանր կորուստ կրեց։ Այն այլեւս չի տնօրինում Թումանյան փողոցում գտնվող իր գրասենյակը։ Բելառուսական կայարան տանող հայազգի գործիչների գրասենյակում, առանց որեւէ չափազանցության, երեխաների շորեր են փռել պարանին, ճիշտ է՝ բակի կողմից։ Իսկ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» գրասենյակը փնտրվում է։ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ «ԺԱՄԱՆԱԿԸ» Երկար խոսվեց «Հանրապետական» կուսակցության նոր պարբերաթերթի երեւան գալու մասին։ Պարզվում է, որ թերթը կոչվելու
ԱՐՔԱՆԵՐԻ ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր անվտանգության ծառայության ղեկավար Ռոմեն Ղազարյանին այդ ժամանակ ընդունված դիմելաձեւով «շեֆ» էր անվանում։ Ռոբերտ Քոչարյանն իր անվտանգության ծառայության ղեկավարին ուղղակի անունով է դիմում՝ Գրիշա։ Տեւական շրջանի մտերմությունը դա թույլ է տալիս, բայց, այնուամենայնիվ, չի ապահովագրում նկատողություններից։ «Նա ներող մարդ չի՝ ինչքան էլ հետը մտերիմ լինես։ Ընդհակառակը, մտերիմների նկատմամբ շատ ավելի խիստ է եւ
ՏՈՒԺՈՂԸ ՃԱՆԱՉԵՑ ԳՈՂԻՆ, ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ
«Թեժ լեռի՞ց» իջան մի խումբ… գողավոր 1992 թվականի մարտի 21-ն էր։ Ժամը 20-20.30-ի սահմանները։ Ավան-Առինջ թաղամասի 5-րդ շենքի թիվ 6 բնակարան զինված հարձակում կատարեցին մի քանի մարդիկ, հրազենի սպառնալիքով ստիպելով տանտերերին՝ Դավիթ Դանիելյանին եւ Զոյա Տոռոզյանին «ինչ կա-չկան» հանձնել իրենց… «Հանձնվեց» երկու տեսաձայնագրիչ (Sharp, Shivaki), ձայնագրիչ (Soni), աղվեսի մորթուց 1500 դոլար արժողությամբ մուշտակը, բնական կաշվից
«ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՈՏՔՍ ԽԵՐՈՎ ԿԼԻՆԻ»
Ի պատասխան նման կասկածի՝ հույս հայտնեց Արմենպրեսի նորաբաց «Մամուլի սրահի» առաջին հյուրը՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Չնայած պարոն նախարարը լրագրողներիս հետ «ասուլիսային հաճախակի հանդիպման» խոստումներ էր տվել, սակայն երեկվանը մի լա՜վ սպասված էր։ Բայց արդարացավ, որ ասուլիս նախատեսում էր տալ եւ այս հրավերը լավագույն առիթն էր, քանի որ բազմաթիվ կուտակված հարցեր կան, որոնք
ՇՆԻՑ ՄԱԶ ՊՈԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Ամերիկա չենք հայտնագործում, մենք հնարամիտ ժողովուրդ ենք՝ դռնից հանեն, պատուհանի տեղը հո լավ գիտենք։ Ու միայն պատուհանի տեղը չի, որ լավ գիտենք, իմացածներս այնքան շատ է, որ կհերիքի անցումներ տանող առնվազն երեք ժողովրդի (համեստություն ունենանք ասելու, որ, իհարկե, երեք ո՛չ չին ժողովրդի)։ Ինչ էլ որ լինի, նույնիսկ Միխայիլ Զադորնովը (երգիծաբան) չի կարող պատկերացնել, թե երեւակայության
ԱՆՆՊԱՏԱԿ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այն իրադարձությունները, որոնք նկարագրված են ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» հեղինակավոր ամսագրի դեկտեմբերյան համարում, քաջ հայտնի են հայ ընթերցողին։ Այնուամենայնիվ, որոշ կրճատումներով արտատպելով քաղաքական հայտնի մեկնաբան Ժան Գերայի հոդվածը, կարծում ենք, որ կարող է հետաքրքրություն ներկայացնել այն հանգամանքը, որ մեզ հայտնի պատմությունները ներկայացված են արտասահմանյան դիտորդի աչքերով՝ իր յուրահատուկ շեշտադրումներով։ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1998 թ.
Աշխատավարձ չստացավ եւ կորավ
Քաշաթաղի շրջանում բնակվում են հիմնականում Հայաստանի քաղաքացիները։ Սոցիալապես անապահով, իրավականորեն անպաշտպան, խեղճ ու կրակ մարդիկ փախչում են այդ շրջան՝ փորձելով մի կտոր հաց գտնել եւ պաշտպանվել չինովնիկների անօրինականություններից։ Իրականում պարզվում է՝ վիճակը ճիշտ հակառակն է։ Այս շրջանում չեն գործում նույնիսկ այն սակավ իրավական նորմերն ու իրավապահ մարմինները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու
ՌԻԺԿՈՎԻ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ
Օրերս պատգամավոր Վազգեն Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ստեղծվում է նոր հասարակական կազմակերպություն՝ անվամբ «Ապրանքարդյունաբերողների շահերի պաշտպանության միություն»։ Դրանից հետո նա «Առավոտին» հավելյալ մանրամասներ ներկայացրեց։ -Այս նոր ստեղծվող միությունն իր ջանքերը կնպատակաուղղի ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ հորիզոնական կապերի ստեղծման գործին, եւ ինչ-որ չափով մեր արդյունաբերության վերակենդանացմանը նպաստելուն։ Նման մի միություն էլ Ռուսաստանում է ստեղծվել,
Սթրեսային իրավիճակ Դավիթաշեն թաղամասում
Դեկտեմբերի 15-ին Դավթաշենի չորրորդ թաղամասում տեղավորված դպրոցներից մեկն են ներխուժել անհայտ անձինք եւ ուսուցչական կոլեկտիվին եւ աշակերտներին խուճապի մատնել։ Անծանոթներն անհարկի իրարանցում են գցել, հայտարարելով, թե շատ շուտով երկրաշարժ է լինելու։ Ուսուցիչներն ու աշակերտները, ահավոր վախեցած, փորձել են փախչել դպրոցի շենքից։ Ավելի վախեցածները, կոտրելով դպրոցի ապակիները, դուրս են ցատկել երկրորդ հարկից։ Դպրոցը գտնվում է թաղամասի
ԼԵԲԵԴԸ ԿՈՒՏԻ ՀՈՎԻԿԻ ԾԻՐԱՆԸ
Օրերս Կրասնոյարսկի երկրամասում էր հայկական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գագիկ Շահբազյանը, տարբեր նախարարությունների աշխատակիցներ։ Սակայն այս այցելությունից ամենից ավելի օգտվողը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է եղել։ Հենց նրան էլ հրավիրեցինք զրույցի։ -Այցելության նպատակն էր կնքել համագործակցության համաձայնագիր, որով հիմք պետք է դրվի հայաստանցի գործարարների՝ Կրասնոյարսկի
Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում»
Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Սնարք» լրատվական գործակալության հարցազրույցը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ, կարծում եմ, սպառիչ կերպով է ներկայացնում ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիվանագիտության մոտեցումներն այս պահին: Նախ՝ Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում», երբ ասում է, թե «ընդհանուր պետության» գաղափարը նշանակում է Ղարաբաղի փաստացի անկախություն: Նա շատ լավ գիտի, որ աշխարհի
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԻ՞
Ընտրական օրենսգրքի միասնական նախագծի կողմնակից 10 կուսակցությունները բանակցություններ են վարում։ Դրանք բավական դժվար են ընթանում եւ կուսակցությունների ներկայացուցիչները մինչ այժմ նախընտրում էին լռություն պահպանել քննարկումների մանրամասների վերաբերյալ։ Թերեւս միայն Վանո Սիրադեղյանն ու Պարույր Հայրիկյանն էին որոշ բաց ակնարկներ արել։ ՀՀՇ վարչության նախագահը առաջարկել էր ստվերային կառավարություն կազմել ու չորս տարի հետո էլ նույն կազմով մասնակցել