Օրվա լրահոսը
ՀԱՐԿ ՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒՏԵԼ ՆԵԽԱԾ ՁՈՒՆ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅՆ ՆԵԽԱԾ Է
Հայ պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպությունը (ՀՊԾՄ) ժողովի էր հավաքվել կառավարության նիստերի դահլիճում։ Սկզբում խիստ զարմանալի թվաց, որ պետական ծառայողի «հովեր ունեցողները» ճշտապահ չեն. ժողովն սկսվեց կես ժամ ուշացումով։ Սպասման կես ժամն արդյունավետ օգտագործեցի՝ ծանոթանալով միության սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տեղեկագրին եւ անդրադարձ բաժնից իմացանք, որ ՀՊԾՄ-ի տարեդարձի առթիվ կազմակերպության անդամները սբ. Էջմիածնում մատաղացու գառ են զոհաբերել՝
Սարսափի վարձը
Աշխարհն ինչու՞ է տենդագին վախի մեջ ընկնում հենց միայն այն մտքից, որ իր ինչ-որ մասում կարող են նոր պետություններ գոյանալ: Այդ վախը, կարծում են որոշ հետազոտողներ, ըստ երեւույթին իր գենետիկ արմատներն ունի, իր զուտ ենթագիտակցական մակարդակը: Եվ այն սկիզբ է առնում պատմության մառախլապատ անցյալում, երբ իրատեսությունից հեռու որոշ մարդկանց մտքով անցավ այն ժամանակվա աշխարհի կենտրոնում
ՎԱԶԳԵՆ-ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՎԻԹ-ՎԵՐԱՀՍԿՈՂ
ԱԺՄ-ն հնարավոր պառակտման եզրին 1991 թվին իշխանությունից հեռացած քաղաքական գործիչների մի ստվար եւ հեղինակավոր խումբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, ձեւավորեց Ազգային ժողովրդավարական միությունը։ Այս մարդկանց զգալի մասը ինքնակամ հեռացավ իշխանության լծակներից, փաստարկելով, թե դեմ են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը եւ, իշխանության ներսում գտնվելով, չեն կարող ազդել այդ կուրսի փոփոխության վրա։ 1991-ից ԱԺՄ-ն խնդիր դրեց հասնել
«Կամանդույուշչու» հարցերն առայժմ անպատասխան են
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը չցանկացավ արձագանքել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած հարցադրումներին Հայաստանի եւ Արցախի երեք տարաձայնությունների առնչությամբ։ Դրանք վերաբերում էին տարածքային զիջումների հնարավոր սահմանին, Հայաստանի եւ Ղարաբաղի «մարմնով միանալուն» եւ ԼՂՀ-ի «առաջնակի» զարգացմանը։ Հիշեցնենք, որ պրն Բաբայանն այս առնչությամբ ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը պատասխան կտա՝ կտա, չի՞ տա՝ իր պրոբլեմն
Հայաստանում փոքր է անգամ ամենամեծ կուսակցությունը
Այս եզրակացությանն ես հանգում դրանց թվաքանակի վերաբերյալ հրապարակի վրա եղած տվյալները համադրելիս։ Չի կարելի ակնկալել, որ քաղաքական որեւէ գործիչ լիովին անկեղծ կպատասխանի, թե քանիսն են անդամագրված իրենց կուսակցությանը։ Թերեւս այս իմաստով առավել շրջահայաց են փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչները։ Ասենք, ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանն իրենց թվաքանակի մասին հարցին ի պատասխան միշտ ասում էր. «600-ը չենք անցնում»։
ՍՏԱԼԻՆԸ ՂԱԼԱԹ ԿԱՆԵՐ
Թեպետ հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացը վերջին փուլն է թեւակոխել, սակայն, կարծես, այն իր որակով ոչ բոլորին է գոհացնում։ Խնդրո առարկայի վերաբերյալ արդեն իսկ իր սկզբունքային անհամաձայնությունն է արտահայտել փաստաբանների միությունը, իսկ այսօր նույն դիրքերից է հանդես գալիս նաեւ իրավագիտության դոկտոր, Ազգային ժողովի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը։ Դատաիրավական բարեփոխումները նա բաժանում է 2 մասի՝
ՊԵՏԱԿԱՆ «ՄՈՏԻԿԱՑՈՒՄ»
ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը երկուշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությանը եւ նախագահին: Հավանաբար, նրա «մոտիկացումներում» կային վիճելի եւ անհասկանալի կետեր /ի՞նչ էր, օրինակ, ակնարկում պրն Բաբայանի այն հայտարարությունը, որ ղարաբաղցիների 70 տոկոսը տուն ունեն Երեւանում/: Բայց այդ ամենն առայժմ մի կողմ թողնելով, խոսենք պետական կարգի մասին: Եթե Սամվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ 99-ԻՆ
Քաղաքական բովանդակության առումով առավել հետաքրքիր էր ընտրական օրենսգրքի քննարկումների, հատկապես, ավարտը, երբ արդեն պատգամավորների մի մասը դուրս էր եկել նիստերի դահլիճից, իսկ մյուս մասն էլ անկանոն շարժումներ էր անում շարքերի արանքում եւ նախագահության առջեւ։ Այդ ընթացքում էր, որ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Արշակ Սադոյանի հետ իր հավերժական վեճի այս դրվագում հարկ համարեց հայտարարել. «Այնպես չէ,
ՈՉ ԹԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, ԱՅԼ՝ ԵՆԳՈՅԱՆԸ
Ելույթ ունենալով Ազգային ժողովում, «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի զեկուցող Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենց առաջարկ է ներկայացրել նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Մինչդեռ պարզվեց, որ իրականությունն այլ է։ «Երկրապահի» տարբերակում լրացում կատարելու ընդամենը մեկ առաջարկ է ներկայացրել ոչ թե ՀԺԿ-ն, այլ Ռոբերտ Ենգոյանը՝ պատգամավորական նախաձեռնությամբ։ ԼՂՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՏԱՀՈԳ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադարձել
ՉՀԱՄԵՄԱՏՎԵՍ
ՍԴՀԿ ատենապետ Էռնեստ Սողոմոնյանն «Առավոտին» հայտարարեց տառացիորեն հետեւյալը. «Եղիա Նաճարյանն «Առավոտ» թերթի վերջին հարցազրույցում չի ասել ամենակարեւորը, որ ինքը հիվանդ է ուղեղից։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ես հպարտանում եմ Էդվարդ Եգորյանի հետ իմ ընկերությամբ։ Ես նրան ոչ թե Սահմանադրական հանձնաժողովից եմ ճանաչում, այլ 70-ական թվականներից, երբ նա փայլուն ուսանող էր համալսարանում, եւ հետո՝ փայլուն ասպիրանտ Դուբնայում։
Ցիստիտ. 20 կարեւորագույն պահեր
Ձմեռն արդեն իր իրավունքների մեջ է։ Ամեն ինչից բացի, ձմեռն առանձնանում է նաեւ մի քանի հիվանդությունների խիստ աճով։ Նկատի ունենալով, որ դրանցից մեկը՝ ցիստիտը, ամենաշատն է անհանգստացնում կանանց այն դեպքում, երբ կեղծ երկչոտությունն ու ամոթխածությունը նրանցից քչերին են թույլ տալիս հետաքրքրվել այդ հիվանդությամբ, որոշեցինք մեզ վրա վերցնել «առաքելությունը»։ Եւ այսպես, թվարկենք վերնագրում խոստացված 20 կարեւոր
Ի՜ՆՉ ԱՎԵՐԻՉ ՈՒԺ ՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կամ պատասխան «Առավոտի» 16.12.98 թ. «Հանցագործը շարունակում է շինարարությունը» հոդվածին Նողկալի է մարդկային հոգու չարությունը։ Մանավանդ, եթե զուգակցվում է շահամոլության հետ։ Պարզաբանեմ ասածս. ս/թ օգոստոսից, իսկ փաստացի՝ ապրիլից խախտվել է Այգեստան 11 փ. 89 շենքի բնակիչ Ֆ. Վաղարշակյանի ընտանեկան եւ հոգու անդորրը. մարդը իր տեղը չի գտնում, հոգում կուտակված մաղձն ուտում է իրեն, եւ ապագայի
«ՄԱՐՍ» ԿՈՈՊԵՐԱՏԻՎ- «ՀԻԴՐՈԱՊԱՐԱՏՆԵՐ»
Վեճը ո՛չ վերջ ունի, ո՛չ «սկիզբ» 1989 թ. նոյեմբերի 1-ին պայմանագրով «Մարս» կոշիկի կոոպերատիվը վարձակալեց Երեւանի «Հիդրոապարատներ» գործարանի 102 քմ տարածքը՝ տասը տարի ժամանակով։ 1993 թ. գործարանի նախկին տնօրեն Սարգսյանի կարգադրությամբ, առանց կոոպերատիվի անդամների գիտության եւ մասնակցության, «Մարսի» դռները բացվեցին եւ այդ ընթացքում թալանվեց կոոպերատիվին պատկանող գույքը։ Վնասի չափը, ըստ էության, կազմում էր 9,5 մլն
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՎԻՍԸ»՝ «ԶԻԳԶԱԳՈՒՄ»
Նախորդ տոտալիտար ռեժիմի ժամանակ առեւտուրը կազմակերպված էր շատ պարզունակ եւ անհետաքրքիր ձեւով: Մոտենում էիր կեղտոտ խալաթ հագած տարեց գործակատարուհուն, ասում էիր՝ «մի հատ էս արդուկը տուր, մայրիկ ջան», նա քեզ տալիս էր, փողը ստանում ու հաջողություն ցանկանում: Այլ է մեր լուսավոր դեմոկրատական ժամանակներում, օրինակ, Մաշտոցի պողոտայում գտնվող «Զիգզագ» խանութում: Վաճառողուհիներն այստեղ երիտասարդ են, ճիշտ է,
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Տնտեսական բարեփոխումները վերջին հաշվով մարդկանց կյանքի պայմանները լավացնելու, նրանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն։ Ինչի՞ն էին ուղղված բարեփոխումները մեր հանրապետությունում։ Նախեւառաջ վարչահրամայական համակարգից դեպի շուկայական տնտեսության անցմանը։ Շուկայական տնտեսությունը սեփականության տարբեր ձեւերի առողջ մրցակցության վրա հիմնված, ազատ արտադրողների եւ սպառողների տնտեսությունն է, որտեղ գերակշռում է օրենքն ու ժողովրդավարությունը։ Իսկ տնտեսական արգելքների գործունեությունը կառուցված է սպառողների
Եթե իրոք ուզում ենք համեմատվել
Որքան էլ բարձր կարծիքի լինենք մեր մասին, պիտի ընդունենք նաեւ, որ, երբեմն, համարյա ավանդույթի ուժ ունեցող նաեւ հիմար սովորություններ ունենք: Դրանցից մեկը, որ հաստատ վերջին տարիներին ենք ձեռք բերել, յուրաքանչյուր ընտրությունից հետո լուրջ տեսքով պնդելն է, թե մեր գովական հայրենիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մի անհույս ասիական ծայրամաս, ուր ժողովրդավարություն չկա ու չի
ԺՈՂՈՎՐԴԱԿԱ՛Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,ՈՉ ԹԵ՝ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ
Մարզերում եւ շրջաններում տեղի ունեցող Հայաստանի ժողովրդական կուսակցության կոնֆերանսների ալիքը հասավ Երեւան։ Դեկտեմբերի 20-ին ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում տեղի ունեցավ կուսակցության «Կենտրոն» համայնքի կոնֆերանսը։ ՀԺԿ-ի միայն այս տարածքային կազմակերպությունը 1100 անդամ ունի։ Այս փաստն անընդհատ շեշտվում էր, թե՝ միայն մենք ավելի շատ անդամներ ունենք, քան մի քանի կուսակցություններ միասին։ Այս կոնֆերանսը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունները
«Մենք կդառնանք խորհրդարանական կուսակցություն»
Սպառնաց «Օրինաց երկիր»-ի համաժողովը Շաբաթ օրը, չխնայելով իրենց հանգիստը, ինչպես իրենք բնորոշեցին, «մտահոգության ծնունդ» «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել էին համաժողովի՝ որոշելու, թե որն է լինելու կուսակցության հետագա ռազմավարությունը ձեւավորված քաղաքական դաշտում։ Նաեւ կուսակցության վերջին (ու առաջին) վեց ամիսների գործունեության ամփոփումն էր։ Թեեւ նույն օրվա «Օրինաց երկիր» շաբաթաթերթում կուսակցության անդամների թիվը նշված էր
ԴԱՏԱՊԱՐՏՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՏԱՍՆՅԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1996-ի նախագահական ընտրություններից հետո «Հայաստանի Հանրապետութիւնը» վերլուծությունների հոդվածաշար հրապարակեց, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը։ Թեկնածուների մեջ Հայաստանի ներկայիս նախագահն անգամ թռուցիկ հիշատակված չէր։ Սա եւս մի ապացույց է, թե որքան անհեռանկար գործ է քաղաքական կանխատեսումներով առաջնորդվելը։ Այսուհանդերձ, ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի կողմնակից 10 կուսակցություններն արդեն այսօր են փորձում ծրագրել, թե ինչպես են հանդես
«Ալան-թալանի իսկական կազմակերպիչները»
«Շամիրամի» վերապահումները նախորդ իշխանության վերաբերյալ ՔԽ-ի գնահատականին Թերեւս Քաղաքական խորհրդի նորընտիր բարեկիրթ քարտուղար Ռուբեն Խուրշուդյանը մի քիչ շտապեց՝ հատուկ շնորհակալություն հայտնելով նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականին վերապահումներով «կողմ» քվեարկած «Շամիրամին»՝ անցյալի սխալներն ու վրիպումներն ընդունելու խիզախության համար։ Պետք էր սպասել՝ մինչեւ «Շամիրամը» ներկայացներ նախապես հայտարարած իր երկու վերապահումները։ «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ զրույցում
Մաքսավճարի «առեղծվածը»
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախասրահում, առաջին հերթին, իհարկե, լրագրողական շրջանակներում, ինչ-որ ինտրիգի որոնում կար։ Հետաքրքրության առանցքն այն էր, թե ինչո՞ւ է վարչապետը հայտնվել Ազգային ժողովում։ Ինտրիգն ավելի հետաքրքիր նրբերանգներ էր ձեռք բերում նաեւ նրանով, որ խորհրդարանում գտնվելով հանդերձ, Արմեն Դարբինյանն այդպես էլ չմասնակցեց ընդմիջումներին պարբերաբար գումարվող «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդակցություններին։ Լրագրողներին ֆինանսների եւ
«ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»
ԼՂՀ անկախության հանրաքվեի տարեդարձի առթիվ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ԵՊՀ ուսխորհուրդը կազմակերպել էին հանդիպում ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ։ ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն ասաց, որ անձի գովք չէ, որ իրեն պիտի թույլ տա. «Իրեն (Սամվել Բաբայանին- Ա.Գ.) գործով գիտեք»։ Հրամանատարությունն էլ նրան ոչ ոք չի շնորհել, ինքն է պայքարում նվաճել այն։ Սամվել Բաբայանն
Թեկնածուներ, դուք վախեցե՛ք
Եվ ինքնակամ ներկայացե՛ք Ինչպես հայտնի է, հնչակների նախկին ղեկավար Եղիա Նաճարյանը ոչ մեկի համար հեղինակություն չէ՝ ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ էլ մտավոր տեսակետից: Այնուամենայնիվ, մեր թերթի նախորդ համարում իր հայտնած առնվազն մի տեղեկությունը ճշմարիտ է. 95-ին մարդիկ պատգամավոր էին դառնում՝ Էդվարդ Եգորյանի հետ սաունա գնալու եւ նրան քիսաչիական ծառայություններ մատուցելու շնորհիվ: Ընդ որում, հետաքրքիր
ԱՄՈԹ ՎԱՍՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովում քննության առնվեցին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնց հարցով գլխադասային հանձնաժողովն արտաքին հարաբերությունների համապատասխան կառույցն էր։ Պատգամավորների դատին ներկայացվեց «ՀՀ եւ ԳԴՀ միջեւ տեխնիկական օժանդակության մասին» համաձայնագիրը։ Դրա կողքին՝ նույն պետությունների միջեւ կնքված ֆինանսական օժանդակության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ՀՀ եւ Եվրամիության կնքած համաձայնագիրը, որով նախատեսվում է վարկի տրամադրում Հայաստանին։ Ազգային ժողովում
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ
Ըստ ստույգ տեղեկությունների, հարկային տեսչության նոր պետ Սմբատ Այվազյանն Արթիկի հարկայինի ստորաբաժանման պետին ազատել է այն պատճառով, որ նրա ղեկավարած միավորում այնքան էլ պարզ չի երեւում, թե ի՞նչ է եղել շուրջ 1 մլն հատ ակցիզային դրոշմանիշ։ Հիշեցնենք, որ երկու դրամանոց այդ դրոշմանիշը սեւ շուկայում 40 դրամով է վաճառվում։ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ ՀԵՂԵՂ ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի
«ԱՌԱՎՈՏԸ»՝ ՔԽ, ՌԱԴԻԿԸ՝ ՊՈՒՊՈՒՇ
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը թույլ չտվեց «Առավոտի» թղթակցին մի անմեղ, «տոնական» հարց տալ իրեն՝ պատճառաբանելով, թե «Առավոտը» կեղտոտ թերթ է։ Նրա կողքին կանգնած ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հորդորում էր ուժային նախարարին՝ չզսպել իրեն եւ թերթի մասին ասել սրտի ուզածը։ Ցավոք, «Առավոտի» թղթակիցը չնկատեց՝ արդյո՞ք այդ պահին պրն
Հինգ րոպե, ուրիշ ոչինչ
Այս էլ որերորդ անգամ քաղաքացիները մեզ համոզում են, թե իրենց վերջին հույսը թերթն է։ Սա դեռ ոչինչ։ Բա որ ասում են, թե՝ այս կամ այն նախարարը։ Այստեղ արդեն չնչին կասկած էլ անգամ չի մնում, թե ժողովուրդն իր իմաստնության հետ մեկտեղ, անչափ միամիտ է։ Ներկայացնեմ հերթական մարդկային ճակատագրի պատմությունը։ Երեւանում, Պուշկինի փողոցում, հայտնի «Աքաղաղ» խանութի հենց
«ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԻՐ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ»
Հայաստանի պահպանողական կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ բավական «համարձակ» մտքերով համեմված։ Մինչ հայտարարության նյութին անցնելը, նշենք, որ պահպանողականներին են միացել «Հայ դատ» հասարակական կազմակերպությունը, Հայ աշխատավորների կուսակցությունը, ՀՀ Ազգային վերածննդի կուսակցությունը՝ գրավոր եւ Ցեղապաշտական կուսակցությունը՝ բանավոր։ «Պահպանողական կուսակցությունը (նաեւ վերոնշյալ մյուսները) իր վճռական բողոքն ու տագնապն է հայտնում Իրաքի տարածքն ու խաղաղ բնակչության ռմբակոծման՝ ԱՄՆ-ի
«ՈՏՔԸ ԽԵՐՈՎ ԹՈՂ ԼԻՆԻ»
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ՀՍՆՀ-ն հերթական ջրագիծը բացեց։ Այս անգամ ջրագծի բացմանը մասնակցում էր նաեւ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, որն էլ, դպրոցի բակում ողջունելով դպրոցականներին եւ կարբեցիներին, ասաց. «Ձեզ բարի բախտ եմ ցանկանում»։ Բարի բախտն իր հերթին, բայց որ պարոն Սաադաթի անգլերենը երեխաները բերանբաց լսում էին եւ նույնիսկ մեկ-երկու բառ հասկացան, դա՝ հաստատ։
ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ն խոստանում է ասուլիսային սերիալ
Ամենակարեւորը, որ ընդգծեցին հանձնաժողովի անդամները, այն է, որ վարկային ծրագրեր իրականացնող կազմակերպություններն անընդհատ ստուգումների են ենթարկվել՝ յուրաքանչյուրն առնվազն 10 անգամ։ «Կարելի է ասել, որ ասպատակում է կատարվում տնտեսվարող սուբյեկտներում, մանավանդ ՆԳ եւ ԱԱ կառույցների կողմից, թե տեղի, թե մարզային, թե 6-րդ վարչության։ Վտանգավորն այն է, որ այս ստուգումները չեն փաստաթղթավորվում, եթե, իհարկե, պատվերով չեն։ Խախտում են ՀՀ նախագահի 94 թ. օգոստոսի 1-ի հրամանագիրը, որը ժամանակին գրվեց, որպեսզի Վանո Սիրադեղյանը նման բաներ չանի, բայց Սերժ Սարգսյանը Վանո Սիրադեղյանին անցավ»,- այս հայտարարությամբ էլ իր խոսքը եզրափակեց ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ի նախագահ Պետրոս Մաքեյանը։