Օրվա լրահոսը

«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»

Հարցազրույց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի հետ -Ռուսաստանն ու Բելառուսը հետզհետե խորացնում են իրենց հարաբերությունները։ Երկու երկրների միջեւ կնքվել են նոր պայմանագրեր՝ երկու երկրների քաղաքացիների հավասար իրավունքների, տնտեսական հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ եւ այլն։ Հայաստանին դեպի այդ միություն ձգող ձեր նախաձեռնությունը այս իրավիճակում ինչո՞ւ է պասիվ, Հայաստանը, ձեր կարծիքով, այլեւս չի՞ ձգտում դեպի հյուսիս։ -Այս

«ԲԱ ՈՐ ՄԻ ՕՐ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿԱՊԸ ԿՏՐԻ»

«ԱրմենՏելը» սեփականաշնորհման օրվանից է հնարավոր կապը կտրող, բայց երեւի ավելի կարեւոր գործեր կային, որ «ԱրմենՏելով» ոչ ոք լրջորեն չուզեց զբաղվել։ Հիմա, երբ փաստի առաջ է կանգնել հանրապետության ներքին եւ արտաքին հեռահաղորդակցությունը, բողոքի աղմուկը մեծանում է։ Կանանց կազմակերպությունների առաջին բողոքին միացան այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ եւս։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հատուկ այս հարցի համար ասուլիս էր հրավիրել,

ԱՍՊԵՏԱԿԱՆ

«Ար» հեռուստաընկերության «Ար»-ի ասպետ» մրցանակների բաշխման օրը «Գոյակում» կայացած երեկույթը համեմված էր, մասնավորապես, կիսամերկ գեղեցկուհիների պարերով։ Ասպետներից Կարեն Դեմիրճյանը, նայելով պարող աղջիկներին՝ խոստովանել է. «Եթե սա լիներ մի 12-15 տարի առաջ՝ ինձ մի հինգ անգամ հեռացրել էին կուսակցության շարքերից»։ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկա գրասենյակի նկուղը Առաջին հանրապետության տարիներին բանտ է եղել։ Այնտեղ այժմ

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս Իսրայել կատարած այցը ռուս եւ հայ հայրենասերները, բնականաբար, կապեցին հուդա-մասոնության դավադրության հետ՝ պնդելով, թե այդ այցը առանց պաշտոնական հրավերի էր, ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի «բարի կամքի» դրսեւորում։ Վարդան Օսկանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը հրավերը ստացել է. «Նոտան կա նախարարությունում, կարող եմ ցույց տալ»։ Այս փաստաթղթի առկայությունը ցրում է բոլոր կասկածները

108-ԱՄՅԱ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նախապես նշեց, որ այս ասուլիսը որոշակի հաշվետվություն է լինելու «Դաշնակցության քաղաքական աշնան մասին»։ Ճանապարհորդների ակումբ Անցած տարեվերջը արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքներով հարուստ էր եղել կուսակցության համար։ Միջազգային Ընկերվարականի շրջանակում հանդիպումներ, այցելություններ Ֆրանսիա, Իրան եւ Ռուսաստան, որոնք որոշ չափով արդեն իսկ լուսաբանվել էին դաշնակցական մամուլում։ Հավելյալ ու հետաքրքրական

ՏԵՂ ՏՎԵՔ

Հակառակ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած հակասությունների, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն ընտրվել է ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահ։ Ու թեպետ նա դեռեւս զլանում է ներկայանալ ՀՀՇ վարչության նիստերին, սակայն Երեւանի քաղաքային կազմակերպության բոլոր միջոցառումներին մասնակցում է։ Հիշեցնենք, որ այդ կառույցը գլխավորում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ «Կառավարության անդամները մեզ կատակով ասում

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ

«Կարելի է Ռուսաստանի հետ նորմալ, շատ լավ, սերտ հարաբերությունների մեջ լինել եւ միաժամանակ չզբաղվել ստորագրահավաքներով՝ նպատակ ունենալով մտնել Ռուսաստանի գրպանը կամ որեւէ այլ անցք»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Կարդացեք նաեւ էջ 3: ՔԽ-Ն ԷԼ ԿԿՊՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» Ինչպես «Առավոտին» հաղորդեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը, Քաղաքական խորհրդի այսօր, հունվարի 14-ին տեղի

ՄՇԱԿՈՒՅԹԻ 99 Թ. ԲՅՈՒՋԵՆ 98-Ի ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄՈՏ 950 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կենտրոնական ապարատին (01) (մոտ 115 հազար դոլար) ավելի շատ գումարներ է հատկացվում, քան հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներին (02), մշակույթի տներին եւ կենտրոններին (05)։ Այսինքն՝ նշյալ նախարարության 93 չինովնիկներից յուրաքանչյուրի վրա տարեկան ծախսվելու է 641.244 դրամ։ Հանրապետության հուշարձանների պահպանության համար 1999 թ. պետք է ծախսվի մոտ 400

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԿՄԻԱՆԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ

Արդեն երկրորդ տարին է՝ հայաստանյան իշխանությունները փորձում են իրականացնել փախստականների նատուրալիզացիա, որի իմաստը նրանց Հայաստանի քաղաքացի դարձնելն է։ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականները այդպես էլ չստացան փախստականի կարգավիճակ, իսկ ԱԺ-ն այս տասը տարիների ընթացքում այդպես էլ չընդունեց օրենք փախստականների մասին։ Դրա փոխարեն Հայաստանը 1993-ին միացել է 1951 թ. կնքված փախստականների կարգավիճակի վերաբերյալ միջազգային համաձայնագրին, որը ըստ

Այստեղով Նոր տարին է անցել

Կամ ով ինչ էր «դրել» իր սեղանին Ի՜նչ տոն արեցինք, ի՜նչ տոն։ Ամեն տարի նշում ենք այդ տոնը, բայց միեւնույն է, դրանից «պրծում» չկա. էլի գալիս է։ Մատների վրա հաշված մարդիկ, ավելի ճիշտ դրանց կեսը՝ կանայք են, որ օձիք թափ չեն տալիս այդ տոնից։ Ամեն տարի սրտերի (եւ գրպանների) ուժգին տրոփյունով սպասում ենք բնության այդ

Ի՞նչ ասել է«Ազգադավ հանձնաժողով»

Եւ ինչպե՞ս կամ ինչո՞վ են «վերացնում» այն Տնտեսական, սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված մարդն անխուսափելիորեն նաեւ հոգեբանական ճգնաժամի «զոհ» է դառնում։ Պիտի փաստենք, որ մեր պետության բնակիչների մեծագույն մասն այդ վիճակում է։ Հենց վերոհիշյալ հանգամանքն էլ մեզ երբեմն խանգարում է սթափ, իրատես ու հանդուրժող լինել մեկմեկու հանդեպ։ «Առավոտին» հղած նամակի վերնագիրը («Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը»,

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայինժնախագիծ» բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) մշակել է Երեւանի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ընդարձակ ու ընդգրկուն ծրագիր։ Նրանում առաջադրված հիմնախնդիրները խմբավորված են երկու հիմնական բաժինների մեջ։ Առաջինում ներկայացված են վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական պաշտպանության հետ կապված միջոցառումները, երկրորդում՝ երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հետ կապված առաջարկները։ Վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական

Հպարտանա՞նք

Մենք հպարտանում ենք մեր հայ լինելով, եւ դա շատ բնական է: Բայց ես զգում եմ. եթե վրացի լինեի, նույնպես կհպարտանայի: Իսկ եթե ես թուրք լինեի… Ես ինձ թույլ եմ տալիս հպարտանալ, որ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում: Բայց ինձ համար կարեւոր է գիտակցել, որ բռնության նախաձեռնողը մենք չէինք: Դա մեր ընտրությունը չէր: Բանակցություններ Այսօր մենք

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը

Քաղաքական գործիչները կանխատեսում են Արմեն Դարբինյան (Հայաստանի վարչապետ)– (Պրն Դարբինյանին էլ խնդրեցինք միայն կանխատեսել, թե տնտեսական առումով ինչ տարի է լինելու 1999-ը- Ա. Ի.)։ Բավական դժվար տարի է լինելու, քանզի միջազգային ֆինանսական ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ։ Այս պարագաներում, իհարկե, Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ։ Մենք ծրագրել ենք առնվազն 4%-ի աճ,

ԼԱՎ ԼՈՒՐ

Դավիթաշենի կամրջի շինարարությունը մեծ թափով շարունակվեց մինչեւ նախորդ տարվա վերջին օրը ներառյալ։ Աշխատանքային նման խանդավառության օրինակներն այնքան էլ շատ չեն մեր կյանքում, ինչը հաճելիորեն զարմացրեց դավիթաշենցիներին։ Սակայն նրանց զարմանքն ավելի խորացավ, երբ նոր տարվա 3-րդ օրից շինարարները նույն թափով գործի կպան։ Այսպես աշխատելու դեպքում (եթե ֆինանսական հոսքը չդադարեցվի) Հայաստանի «դարի շինարարությունն» իսկապես կավարտվի այս դարում։

ՆՎԻՐԱԾ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ

Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնի օրը հանրապետության ամենաբարձրահասակ տոնածառի մոտ (Լենինի արձանը փոխարինող) տեղի ունեցավ թատերականացված ներկայացում։ Արարողությանը մասնակցելու էին բերվել նաեւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաները։ Վերջիններս երեւանցիներին հոգեւոր գրքույկներ եւ մոմեր էին բաժանում։ Մարդիկ սկզբում հրաժարվում էին դրանցից՝ կարծելով, թե իրենց առաջարկվում է գնել դրանք։ Իսկ երբ հասկացան, թե գրքույկներն ու մոմերը պարզապես նվերներ

«Ձյունանուշիկին» փրկեց իր ատամնաշարը

Դեպքը տեղի ունեցավ 1999 թ. հունվարի 2-ին, գիշերվա ժամը 3-ին։ Սոնա Արամյանը դեռ նոր էր եկել տուն, երբ սեփական տան պատուհաններին կտկտոց լսեց։ Նրան մի պահ թվաց, թե անձրեւ է գալիս, սակայն, երբ մտաբերեց, թե անձրեւ, այն էլ հունվարին չի գալիս, մտածեց, թե ձյունն է։ Սակայն ձյունն էլ չէր կարող այդպես կտկտալ, աղմկել ու նա,

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Աստված մարդուն ստեղծեց կենսական խիստ կարեւոր օրգաններով։ Դրանցից շատերը մեկ օրինակից են եւ անփոխարինելի։ Սակայն արի ու տես, որ այստեղ էլ մարդու մարդասիրությունը գերազանցեց նույնիսկ Աստծուն։ Այսօր մարդու հիվանդ եւ թույլ օրգանները կարելի է փոխարինել իր նման մեկ ուրիշով։ Հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստումն այնքան էլ նոր խոսք չէ բժշկագիտության պատմության մեջ։ Սա նույնիսկ այնքան է

Սպանությունից անցել է մեկ ամիս

Պաշտպանության փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունից անցել է մեկ ամիս։ Մտայնություն կա, որ այս սպանությունը եւս կմտնի չբացահայտված սպանությունների ցուցակի մեջ։ Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, քննչական խմբի ղեկավար Հակոբ Բաբայանը Վահան Խորխոռունու սպանության հետ կապված որոշ նոր մանրամասներ փորձեց ներկայացնել։ Հայտնի է, որ առաջին իսկ օրվանից քննչական խումբ է ստեղծվել, ընդգրկված են փորձված

ԻՆՉ ԵՂԱՎ 203 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հակառակ մամուլի որոշ հրապարակումների, թե «ԱրմենՏելի» վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, պետք է փաստենք, որ իրականությունը միանգամայն տարբեր է։ «ԱրմենՏելին» ՀՀ հաղորդակցության ցանցին տնօրինելու անվերապահ իրավունք է տալիս «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, որի «Անցումային դրույթներ» գլխի 24-րդ հոդվածում գրված է՝ ՀՀ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «Արմենիա Տելեֆոն կոմպանի» («ԱրմենՏել»)

Ո՞ՆՑ ԹԵ

Հակառակ խորհրդարանում հնչած հայտարարությանը, թե «Հայրենիք» պատգամավորական խումբը չի մասնակցելու բյուջեի քննարկումներին, այդ խմբի երեք անդամ կողմ քվեարկեց Արմեն Դարբինյանի ներկայացրած բյուջեի նախագծին։ Նրանք են՝ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը, «Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանը եւ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Խոսում են, թե վերջինս պետք է նշանակվի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։ Ի

ՎԱԶԳԵՆԸ ԵՎ ՎԱՆՈՆ ՍԵՓԱԿԱՆ TV ԿՈՒՆԵՆԱՆ

Խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաեթերը խիստ խայտաբղետ է դառնալու։ «ART-13-ի» հիմքի վրա Սեյրան Շահսուվարյանը դեցիմետրային հեռուստաընկերություն է ստեղծելու։ Այս ձեռնարկի հովանավորներ են նշվում Վազգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։ Տեղեկություն ունեինք, որ ՀՀՇ-ն էլ է մտադիր սեփական ռադիո կամ հեռուստակայան բացել։ Մասնավորապես նշվում էր, որ վերջինիս համար հիմք կարող է դառնալ «ՄTV. 3+2» արդեն իսկ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ «ՄԱՐՏԻ» ԿԳՆԱՆ ՄԻԱՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Այսօրվանից նոր նշանակված դատավորները կանցնեն իրենց սրբազան պարտականությունների կատարմանը։ Նրանք նշանակվեցին ոչ միայն նախագահ Քոչարյանի հրամանագրով, արդարադատության նախարարի եւ համանուն խորհրդի անդամների առաջադրմամբ, այլ Սահմանադրության 55 հոդվածի 11 կետի համաձայն. մի Սահմանադրության, որը հակասահմանադրական է համարվում մինչեւ օրս… «Շշմեցուցիչ» նշանակումների մեջ այնպիսիներն են, որոնք լավագույնս ծառայեցին նախորդ իշխանություններին, նոր աստիճանի հասցնելով՝ պետպատվեր հասկացությունը։ Նրանց մեջ

Նա Ձմեռ պապը չէր

Անկապ նյութ՝ ուշացած թեմաներով Նոր տարվա առաջին օրերին ով ասես տանդ դուռը չի թակում։ Ստիպված ես բացել, ժպտալ ու ներս հրավիրել։ Ու սկսվում է հերթական կենացամաղթանքային տաղտուկը։ … Հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը նաեւ ձյուն եկավ։ Թաց, սառը, մառախլապատ օր էր, ու դժվար էր հավատալ, թե այդ տհաճ եղանակին որեւէ մեկը կհամարձակվի դուրս գալ տնից։

ՆԵՍՈՅԻ ԴՐԱՄԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ

Ամանորյա արձակուրդներից վերադարձող լրագրողի գործը խեր է։ Առաջին հոդվածի նյութն արդեն մի քանի տարի է «պատվիրված» է։ Խիստ կայուն մշակված սցենարով տարեմուտին համարյա միշտ նույն պատկերն է։ Ամեն տարի տոնական մեծ առեւտրի ընթացքում բնակչությունը տարադրամի խնայողություններն էր հանում շուկա։ Այս պատճառով նախորդ տարիներին Ամանորին նախորդող շրջանում դրամի կուրսը մի փոքր բարձրանում էր։ Անցած տարի պատկերն

ՊԱՐԶՈՒՆԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվեցին բյուջետային քննարկումները: Պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից, քվեարկության շարժառիթներից եւ արդյունքներից, ըստ իս, մնացին դժգոհ: Պատճառները շատ էին, սակայն հիմնականը՝ 1999թ. եւ մոտ ապագայում տնտեսության զարգացման հեռանկարի աղոտությունն էր: Բյուջեի կարգախոսը հավակնոտ էր՝ «զարգացած տնտեսություն եւ ապահովված հասարակություն»: Ընկալելով այն որպես հեռավոր ապագային ուղղված հայտ, համաձայնվել նման հարցադրման հետ կարելի է միայն վերապահումներով: Եւ իրոք,

Համայնքային թնջուկ մը

Պատասխան Երեւանի «Առաւօտ» թերթի անպատասխանատու զրպարտութեանց Երեւանի «Առաւօտ» թերթը իր 30 սեպտեմբերի 1998 թ. համարին մէջ տեսակցութիւն մը կամ հարցազրոյց մը հրատարակած է վիեննաբնակ դիբլ. ինժ. պրն Ռազմիկ Բերանժ Թամրազեան-Յարութիւնեանի հետ, որու մէջ վիրաւորական անճիշդ եւ ծանր ամբաստանութիւններ եւ անխիղճ զրպարտութիւններ կան Աւստրիոյ Հոգեւոր Առաջնորդ եւ Կենտրոնական Եւրոպիոյ եւ Շուեդիայի Հայրապետական Պատուիրակ Մեսրոպ Արքեպս. Գ.

ԵՐԵՎԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԲՅՈՒՋԵ

1998-ին «Առավոտի» վերջին համարում տպագրել էինք փոքրիկ հարցազրույց Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ, որը վերաբերում էր բացառապես վերջինիս քաղաքական գործունեությանն առնչվող հարցերի։ Խոստացել էինք նաեւ, որ Սուրեն Աբրահամյանի՝ մայրաքաղաքի հոգսերին վերաբերող նկատառումները պետք է ներկայացնենք «Առավոտի» 1999 թվականի առաջին համարում, ինչը եւ անում ենք։ – Երեւանի առջեւ կանգնած ամենալուրջ խնդիրը ես համարում եմ այնքան ծեծված

Գործարքը համարել անվավեր

«Արմենիա» հյուրանոցային համալիրի կոլեկտիվը եւ արհկոմը դիմել են ՀՀ նախագահին, պատգամավորներին՝ բաց նամակով, որում մասնավորապես ասված է. Բոլորիս արդեն հայտնի է, որ տնտեսական բարեփոխումների քողի տակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ (խախտելով իրենց իսկ կողմից հաստատված օրենքները) վաճառվում են ստեղծագործ հայ ժողովրդի աշխատանքի արդյունքները, ազգային հարստությունները, պատիվը։ Այդ նույն բախտին արժանացավ նաեւ փակ վարագույրների ետեւում վերջերս վաճառված

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը

Քաղաքական գործիչները կանխատեսում են Ընդունված խոսք է, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Սակայն նույնչափ ընդունված է, որ քաղաքական գործիչը պիտի կարողանա ասել, թե ինչ է լինելու վաղը, իսկ վաղը չէ մյուս օրը բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ։ Այս ամենը նկատի առնելով էլ՝ մի շարք գործիչների առաջարկեցինք իրենց հեռագնա վերլուծությունների արդյունքները ներկայացնել առաջին հազարամյակի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31