Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի հետ նախատեսած հանդիպումն անընդհատ հետաձգվում է։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե արտգործնախարարի համար երեք անգամ ինքնաթիռի տոմս է գնվել եւ երեք անգամ էլ այն հետ է վերադարձվել հանդիպման հետաձգման հետեւանքով։ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս ադրբեջանական մամուլում տպագրված

ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր խորհրդական Արամ Սարգսյանը պիկետ է գլխավորում ընդդեմ մի գործարքի, որն ինքը «փայլուն» էր գնահատում՝ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը բացասաբար է վերաբերվում նման գործունեությանը։ Սակայն խորհրդականների այս ինստիտուտը ստեղծվել է քաղաքական փոխզիջումների արդյունքում եւ խորհրդականներին արգելված չէ կարծիք հայտնելը։ Նախագահն

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների յամար Եւ այդ տարիներին հայոց մէջ աննախադէպ ծաղկում եւ բարգաւաճում էր չօրրորդ իշխանութիւնը, քանզի, ի տարբէրութիւն երրորդ իշխանութեան դատաւորների, չօրրորդ իշխանութեան լրագրողներին ոչ ոք չէր ստիպում երդում տալ։ Այդ իսկ պատճառաւ հայոց մէջ օրէցօր բազմանում էին թէրթերն ու հէռուստաալյակները, բայց, այսույանդէրձ, տէղեկատուական դաշտի յիմնական յաջօղութիւնը պատկանում էր «Երեւանի մամլոյ ակումբի կլօր

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՎՐԱՆՈՐՈԳՈՒՄ

«Տունդ ռեմոնտ անես» այս յուրօրինակ «անեծքը» մեկմեկու «բաշխում» են ոչ թե թշնամիները, այլ հիմնականում հենց տունը նորոգող մարդիկ։ Իսկապես որ տան նորոգումը անեծքի նման բան է. ում է հաճելի շինհրապարակ հիշեցնող տունը, որտեղից ամեն տեսակ ներկերի, քսուքների հոտ է գալիս, ուր որեւէ մաքուր եւ հարմար տեղ չես գտնի անգամ նստելու համար։ Այդուհանդերձ, ոչ ոք չի

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԻ

Կան մարդիկ, որոնք երկրպագում են որեւէ դերասանի, երգչի կամ ուղղակի աստղի, ինչը նորմալ եւ բնական երեւույթ է։ Իսկ կան մարդիկ (հատկապես երիտասարդներ), որոնք այնքան են երկրպագում որեւէ աստղի, որ պատրաստ են կյանքը զոհել հանուն նրա… Կարծում եմ, շատերը կհիշեն այն դեպքը, երբ առաջին անգամ հյուրախաղերով Երեւան եկան «Կոմբինացիա» խումբը, հետո «Լասկովի մայ» խումբը, եւ այդպես

Ո՞Ր ՊԱՇՏՈՆՈՒՄ ՈՒՆԵԻՆՔ ՇԱՏ ԲԱՆ

Դատավոր դառնալ, էն էլ ցմահ, համաձայնեք՝ հրապուրիչ է, եթե պատկերացնենք, որ այս երկրում անգամ հանրապետության նախագահը ցմահ չէ։ Ամենայն հայոց կաթողիկոսից հետո մեր պետության մեջ ցմահ են միայն դատավորները։ Երրորդ պատվավոր տեղում հավակնում են լինել գործազուրկները կամ, ասենք, խաբված ավանդատուները։ Դատավոր դարձան, կարեւոր չէ քննությամբ, թե «կոլոքվիումով», նախկին դատավորներ, քննիչներ, վարչության պետեր, նախարարի տեղակալներ, դատախազության

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ ԷՔՍՏԵՐԻԵՐՈՒՄ

Միջին հայաստանցի ընտանիքի մասին, թվում է, կարող է պատկերացում տալ այն պարտադիր վճարումների փունջը, որը յուրաքանչյուր բնակչի առջեւ դնում է պետությունը։ Իսկ ինչո՞ւ՝ թվում է։ Այդ վճարումների գումարը իսկապես արտացոլում է միջին ընտանիքի սոցիալական վիճակը, միայն թե՝ չվճարումների դեպքում։ Այն բոլոր ընտանիքները, որոնց դիմեցինք այս հարցով, լավագույն դեպքում իրենց վճարումները կատարել են 1996-ի համար։ Ընտանիքներ

Ուրիշի բյուրեղյա երազանքն իրականացնողները

Յուրաքանչյուր վարչապետ իր կառավարման ընթացքում ձեռք է բերում մի որոշակի բյուրեղյա երազանք, որի իրականացումը որպես օրենք, կատարվում է հաջորդի կողմից։ Այս առումով հատկանշական է Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք ՀՀ կառավարության եւ հարկային տեսչության խորքերում առաջացած այն միտքը, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չի կարող լինել կամ դառնալ, եթե Հայաստանի առեւտրական կետերում տեղադրված չեն հաշվիչ էլեկտրոնային դրամարկղեր։

ՀԵՆՑ ՈՐ ԵՎՐՈՆ ԿԱՆԽԻԿ ԴԱՌՆԱ, ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ

Այս տարվա հունվարի 1-ից ստեղծվեց եվրոպական միասնական տարադրամը՝ եվրոն։ Եվրամիության անդամ 11 երկրներ՝ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ավստրիան, Պորտուգալիան եւ Ֆինլանդիան դարձան Եվրոլանդի հիմնադիրներ։ Եվրոն Եվրոպական միության միասնական տարադրամն է։ Այն առայժմ անկանխիկ է եւ կանխիկ կդառնա միայն 2002 թվականին։ Ե՞րբ եվրոն կմտնի Հայաստան հարցով դիմեցինք Կենտրոնական բանկ։ Այստեղից «Առավոտին» պատասխանեցին,

ԽՈՍՔԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ

– Բանավոր կամ գրավոր խոսքում ինչպե՞ս անցնել հաջորդ նախադասությանը, որը ոչ մի կերպ չի հաջողվում կապել նախորդի հետ: – Մտցնում ես «ինչեւէ» բառը ու անցնում առաջ: – Ինչպե՞ս կարելի է բարեկիրթ ձեւով եւ միաժամանակ ջերմորեն հրաժեշտ տալ ընկերոջդ, ցանկանալով նրան հաջողություն: – Դե, դավայ։ – Ո՞ր դարձվածքին են առավել հաճախ դիմում միջին մակարդակի հռետորները: –

Երկխոսություն՝ ճակատագրական որոշումից առաջ

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նիստի սղագրությունից, որի արդյունքում 1998-ի փետրվարի 17-ին ընդունվեց հեռահաղորդակցության մասին օրենքը։ Հիշեցնենք, որ այդ օրենքով հեռախոսակապի համակարգը մենաշնորհային ձեւով փոխանցվում էր «ԱրմենՏելին»։ Խ. Հարությունյան– Թույլ տվեք ինձ, որպես ԱԺ-ի նախագահ, օրենքի վերաբերյալ եւս 2 խոսք ասել։ Այս նախագիծը այն նախագծերից է, որ բավականին երկարաշունչ քննարկումներ է անցել։ Քննարկումներ է անցել,

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ, ԱՅԼԵՎ «MIKA» -ԻՎ

«Հայհացահատիկ» ԲԲԸ-ում երեկ իրացվեց ԱՄՆ կառավարության 15 միլիոնանոց ապրանքային վարկի միջոցներով ձեռք բերված ցորենի մնացած մասը։ 90 տոննա ցորենից մնացել էր 57 տ, որից 43 տ-ի տերը դարձավ «Միկա-Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Լյովա Աղաբաբյանի։ Մնացած 14000 տոննայի համար նոր աճուրդ կկազմակերպվի։ Աճուրդին՝ որպես գնորդ երեք ընկերություն էր մասնակցում (ներառյալ հաղթողը)։ Այն, որ ողջ ցորենը

Մարդու իրավունքների զարգացումը

Ձեզ ենք ներկայացնում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1998 թ. զեկույցի՝ Հայաստանում մարդու իրավիճակին վերաբերող հատվածը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արմատապես փոխեց Հայաստանի քաղաքական դաշտը, բայց կառավարության՝ մարդու իրավունքների գործնական պաշտպանությունը մնաց անփոփոխ։ Հայաստանի կառավարությանը, մարդու իրավունքների 1998 թ. իր հաշվետվության մեջ խեղաթյուրվել էին ընտրական խախտումները, Հայաստանի բանակում զինակոչիկների եւ նախաքննական ձերբակալությունների ժամանակ ֆիզիկական խոշտանգումների

ՍՏՈՒԳՈՒՄ, ՍՏՈՒԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում է այդ համակարգում կատարված ստուգումներին առնչվող որոշ հարցեր։ -Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ ստուգումները կազմալուծում են աշխատանքը, լարվածության եւ նյարդայնության տեղիք տալիս։ Այնուամենայնիվ, այս ամենն անտեսելով՝ դիմեցիք, որ ստուգումներ սկսվեն կրթության եւ գիտության համակարգը հենց այդպիսի վիճակի դատապարտելո՞վ։ Արդյունքներն արդարացրի՞ն այս միջոցները։ – Ներկայումս ծրագրային լուրջ փոփոխությունների շրջանում ենք։ Փորձում

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ բյուրոյի գրասենյակներում հունվարի 16-ին լսափողն իրոք չէին վերցնում։ Փոխարենը հեռախոսազանգերին պատասխանեցին դաշնակցական մի շարք գործիչների բնակարաններում։ Պարապ չէին մնում նաեւ բջջային հեռախոսները։ Շտրեյկբրեխերների անունները չենք նշում զուտ մարդասիրական նկատառումներով՝ որ նրանց անդամությունը հանկարծ չսառեցնեն։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, հեռախոսափողը վերցրին նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի բնակարանում։ Երեւի նրա ընտանիքը

ԶԱՐՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԻՏԵՐ ԹՈՄՍՈՆԻՆ

Պարզվում է, այս փողոցի բնակիչները սերտ հարաբերության մեջ են եղել պրն Թոմսոնի հետ, որովհետեւ վերջինս իր ավտոմեքենայից իջնելիս բարեւել, զրուցել է նրանց հետ, նույնիսկ հայերեն բառեր փոխանակել։ Թոմսոնի հեռանալուց հետո դեսպանատան հետ տեղացիների հարաբերությունները կտրուկ վատացան, մանավանդ այն ժամանակ, երբ ամերիկացիները սկսեցին անվտանգության միջոցառումների հիթշքերթը նախկին Պլեխանովի անվան փողոցում։ «Հիթ-շքերթը» ավարտվեց հունվարի 16-ին, երբ 11

Ազգային շարասյուններ

Գենադի Զյուգանովն անցած շաբաթ հայտնեց, որ հայրենասիրական ուժերը խորհրդարանական ընտրությունների են գնալու երեք շարասյունով. բուն կոմունիստները, «ազգային հայրենասերները» եւ «զուսպ, քաղաքակիրթ, լուսավորված հայրենասերները»: Այստեղ ամենաարժեքավորը վերջին բնորոշումն է: Ստացվում է, որ, ըստ Զյուգանովի, հայրենասիրությունն այնպիսի մութ, գռեհիկ եւ վայրենի մի երեւույթ է, որը կարիք ունի քաղաքակրթվելու, լուսավորվելու եւ զսպվելու: Այսպիսով, այն մարդիկ, որոնք «ժողովրդավար», «լիբերալ»

ՀՀՇ-ՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ԵՆ

Հունվարի 16-ին 1999 թվականին առաջին անգամ հանրապետական խորհրդի նիստ գումարեց ՀՀՇ-ն։ Ինչպես մատուցեց այդ կառույցի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, օրակարգում եղել է 2 հարց։ Մեկ, որ հաստատվել է տարածքային կազմակերպությունների ժողովների գումարման ժամանակացույցը։ Դրանք՝ հունվարի կեսերից սկսած, կձգվեն մինչեւ փետրվարի 28-ը։ Հենց այս հիմքով էլ նպատակահարմար է դիտվել ՀՀՇ համագումարի անցկացումը մարտի 5-ին, որովհետեւ մի

ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ

Արդարադատության նախարարությունն արդեն երրորդ անգամ մերժում է «Հյուսիսային Հայաստան» հասարակական կազմակերպության գրանցումը։ «Հյուսիսային Հայաստանի» վարչության նախագահ Պետրոս Մաքեյանն «Առավոտին» հայտնեց, որ 3 անգամ էլ տարբեր, բայց զուտ տեխնիկական պատճառաբանություններ են որպես հիմնավորում ներկայացվել։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրեն ասել է. «Դու կառավարությունում հարցերը լուծիր՝ ես խնդիր չունեմ»։ ԳՐԵԳՈՐՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻՉԸ Հունվարի 16-17-ին տեղի է

«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ

«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ Հետաքննության մարմիններից «Առավոտին» հաջողվեց պարզել, որ դեկտեմբերի 10-ին սպանված ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունին ժամանակին «կռիշա է կանգնել» գործարար շրջանների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ, օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու հնարավորությունները, մի քանիսի տարած, բայց հետ չբերած փողերի հարցն է լուծել։ ՄԵՐ ՓԱՅ ՀԱՑՆ ԱՌԱՆ Երեկ «Հայհացահատիկ» ԲԲԸ-ում կայացած ցորենի աճուրդին 57000 տոննա վաճառվող

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ

Երդումից հետո Արդեն երրորդ օրն է, ինչ երդումներ տված Վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորներն անցել են իրենց աշխատանքների կատարմանը։ Դատարաններում տիրող այսօրեական իրավիճակը ճշտելու համար, նախընտրեցի շրջագայել Խորհրդային, Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների արդեն առաջին ատյանի անվանյալ դատարաններում։ Խորհրդային շրջանի կամ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ժամը 9.00-ն է եւ մինչեւ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՀ պետբյուջեն վատ սովորություն ունի պարբերաբար սրան-նրան պարտք մնալու։ Անցյալ տարի բացառություն չէր նաեւ «Հայդեղագործություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։ Անցյալ աշնանը մի քանի անգամ ընկերությունը նույնիսկ սպառնաց՝ պարտքը չմարելու դեպքում դադարեցնել դեղամիջոցների առաքումը դեղատներ։ Սպառնալիքը չիրականացվեց, քանի որ բյուջեն հասցրեց գլխի ընկնել, որ նման հարցերում կատակներ չեն անում, եւ գրեթե անմիջապես մարեց պարտքերը։ «Հայդեղագործություն» ՊՓԲ

ՄԱՐԻՈՏ-ԱՐՄԵՆԻԱՆ ԱՐՀԿՈՄ Է ԸՆՏՐՈՒՄ ԵՎ «ԱԶԱՏՈՒՄ» ՏՆՕՐԵՆԻՆ

Յուրաքանչյուր իրեն հարգող կոլեկտիվ, լինի գործարանի, թե մի այլ ձեռնարկության, գտնում է իր շահերը պաշտպանելու ձեւը։ Քաղաքակիրթ երկրներում դրանք արհմիություններն են, որոնք իհարկե խիստ տարբերվում են ԽՍՀՄ փառաբանված, իսկ ավելի ճիշտ՝ ձեւական պրոֆկոմից։ Նման մի ոչ ձեւական արհմիություն ստեղծելու (կամ եղածը ոչ ձեւական դարձնելու) փորձ է կատարում Մարիոտ-Արմենիա հյուրանոցի կոլեկտիվը։ Երեկ նրանք հավաքվել էին ընտրելու

Հայկական ֆինանսական ժամանակացույց

Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված վիճակն իհարկե, չի կարելի բացատրել միմիայն համաշխարհային ֆինանսական ցնցումներով։ Լատինաամերիկյան, ասիական, ռուսական ճգնաժամերից միայն վերջինը էական ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 15-ից նորից փորձելու է պետական արժեթղթեր վաճառել։ Հայաստանում որքան էլ լարված լինի պետական արժեթղթերի շուկան, այն միշտ էլ վերահսկելի է։ Անցած տարվա բյուջեի

ՌՈՄԱՆՍ ՔՑՈՂԱԿԱՆ

Տարեվերջին՝ ֆինանսական լարվածությանը զուգահեռ, լրատվության միջոցներում նկատելիորեն աճել է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ։ Հնարավոր է, որ սա բնական է, օրինաչափ։ Սակայն մամուլը մի դարպասի խաղ է սկսել Կենտրոնական բանկի հանդեպ։ Անկեղծ ասած, Կենտրոնական բանկի մասին որեւէ լավ խոսք ասելու պատճառ գտնելը համարյա անհնար է։ Սակայն տարօրինակ է, որ քննադատվում է միայն գլխավոր բանկը։ Կառավարություն-Կենտրոնական բանկ

ԱՐՏԱԳԱՂԹ

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդին բաժին ընկած պատերազմի եւ շրջափակման փորձություններին ոչ բոլորն են դիմացել: Շատ մարդիկ լքեցին հայրենիքը: Չեմ ուզում նրանց դատապարտել: Բայց եւ հրճվել նրանց կեցվածքով, որքան էլ ցանկանամ, չեմ կարող: Թերեւս կարելի է հասկանալ այն ձեռներեցին, որն արտասահմանում իր բիզնեսի համար ավելի ձեռնտու պայմաններ է փնտրում: Բայց գիտական եւ գեղարվեստական մտավորականության ներկայացուցիչների

Ակն ընդ ական՝ ըստ «Բջնիի»

ՀՀ վարչապետին եւ Կոտայքի մարզպետին անպատասխան նամակներ ուղարկելուց հետո Կոտայքի մարզի Բջնի գյուղի հանքային ջրերի գործարանի աշխատակիցները նամակ են ուղարկել «Առավոտին»։ Նամակի «բուն» բովանդակությունը հետեւյալն է. 1995 թ. գարնանը գործարանի դիրեկտոր Արեւշատ Հարությունյանը գործարանի աշխատակիցներին իմաց է տվել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվելու է։ Աշխատակիցները դիմում են ուղարկել Սեփականաշնորհման հանձնաժողով եւ խնդրել, որ սեփականաշնորհվի

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Նոր տարին սովորաբար նոր հույսեր է արթնացնում, մարդկանց ապագայի հանդեպ լավատեսությամբ լցնում: Իհարկե, ոչ միշտ եւ ոչ բոլորին: Այդպիսի մարդկանց մի ստվար խումբ է հավաքվում ամեն Աստծո օր «Այրարատ» կինոթատրոնի մոտ, այսպես կոչված ֆայլաբազարում: Այստեղ ոչինչ չի փոխվել, նույն անթրաշ մարդիկ են, դեմքի նույն արտահայտությունը, որը մոտավորապես այսպես կարելի է վերծանել. «Մարդ եք, գործ ճարեք,

Երբ կլռեն հեռախոսները, մուսաները կխոսե՞ն

«ԱրմենՏելի» եւ նրա շուրջ ծագած խնդրի կապակցությամբ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կոմունիստները ստիպված են կեսկատակ սպառնալ. ձեզ խելոք պահեք, թե չէ փոստն ու հեռագրատունը կգրավենք («ԱրմենՏելով» եւ մնացածով, այսինքն)։ Հայաստանի Ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ ԶԼՄ ընկերակցության համատեղ հայտարարությունը դարձյալ «ԱրմենՏել» ձեռնարկության կողմից հեռախոսավարձի բարձրացմանը եւ հեռախոսակցությունների նոր սակագներին էր առնչվում։ Հայտարարության

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ

Հունվարի 16-ին Երեւանում կհիմնադրվի մի նոր հասարակական կազմակերպություն: Հասարակական կազմակերպություն, եւ ոչ թե կուսակցություն, որը, առանց իսկ վայրկյան կասկածելու կարելի է ասել, տարբերվելու է մյուս բոլորից։ Բավական է նշել հիմնադիրների անունները՝ ԱԺ նախկին փոխխոսնակներ Արա Սահակյան եւ Կարապետ Ռուբինյան, քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյան, Տեր Հուսիկ քահանա Լազարյան, խորհրդարանի տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31