Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
1998 թվականը հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ 98-ին նշվեց մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակը։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ արդեն հրապարակել են իրենց դիտարկումներն անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին։ Նույնատիպ խնդրանքով դիմեցինք Հելսինկյան Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին։ -1998 թ. իրոք հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ Տարօրինակ էր, որ դա արեցին պետական այրերը, որոնք մշտապես
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԻՀԱՐ ՕՐԵՆՔԸ
Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմին տվեց մոտավորապես 600 հազար մասնակից, որի ուղիղ կեսը զոհվել է։ Պատերազմից վերադարձած քաղաքացիները հետագայում կառավարության սահմանած (նաեւ՝ միության) արտոնություններից էին օգտվում, կային նույնիսկ վետերաններին սպասարկող հանգստյան տներ, խանութներ, բայց վա՛յ էն սպասարկումներին ու արտոնություններին, որոնք իրականացվում էին հասարակական պարսավանքի ու ամոթանքի պայմաններում։ Եկավ անկախ հայրենիքում ապրելու եւ գնահատվելու ժամանակը։ Հայրենականի մասնակիցների
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-ից բարձրացան միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների սակագները, իսկ 1999 թ. հունվարի մեկից հեռախոսային ծառայության սակագինը: Այն կազմում է 1 դոլար 70 ցենտ (կամ ինչպես ընդունված է՝ համարժեք դրամ): Սահմանված 120 րոպե անվճար խոսակցությունների չափաքանակից հետո 1 րոպեի համար 8 դրամ սակագնի գործարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Մեր պաշտոնյաները «ԱրմենՏելի» վաճառքը համարում են փայլուն գործարք: Չնայած մինչեւ
Պատրաստի պատասխան
Կարելի՞ է արդյոք ցանկացած քննադատությանը գտնել ունիվերսալ, բոլոր դեպքերի համար կիրառելի պատասխան: Իհարկե: Օրինակ. «Դուք այդ ամենն ասում եք ձեր ռեյթինգը բարձրացնելու համար»: Հարգանք անցյալի նկատմամբ 1917 թվականի հեղափոխությունը ռուսաստանցիներից ոմանք, հրճվելով սեփական խիզախությամբ, կոչում են «հոկտեմբերյան հեղաշրջում», իբր այն ոչնչով չէր տարբերվում, ասենք, Պավել Առաջինին «վերացրած» պալատական հեղաշրջումից: Հայաստանի քաղաքական գործիչները մի ժամանակ մեր
Սեփականաշնորհման «կուլիսներում»
Վերնագրից գուցե ընթերցողը ենթադրի, թե հոդվածը նվիրված է սեփականաշնորհման գործընթացի մութ, կասկածելի կողմերին: Մանավանդ, հանրությունը խորապես համոզված է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել եւ ունենում է սարսափելի խախտումներով եւ փոխադարձ մութ պայմանավորվածություններով: Մամուլն էլ չի զլանում տարբեր կողմերից անդրադառնալ սեփականաշնորհման խնդիրներին՝ շշուկներից մինչեւ պաշտոնական տեղեկատվություն: Եւ սակայն հոդվածում ցանկանում ենք խոսել այլ կարգի «կուլիսների»
«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին»
Հարցազրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, վերջերս «Առավոտին» տրված հարցազրույցում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը հայտարարեց, թե դուք, նախքան պաշտոնյա դառնալը կողմ էիք Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը։ Եվ պաշտոնյա դառնալուց հետո փոխել եք ձեր կարծիքը։ Իրո՞ք այդպես է։ – Երբեք։ Ես ձեր թերթից տեղեկացա, որ երբեւէ
ՍԵԼԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Շուտով լրանում է մեկ տարին, ինչ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երեւի արդեն ժամանակն է տեսնել, թե այս մեկ տարին ինչ տվեց մեզ»,- ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ասուլիսն, ըստ ամենայնի, այս կուսակցության համար ավանդական՝ բացառապես նախընտրական աշխուժացման մեկնարկն էր։ Իշխանափոխության տարին առաջինն ԱԺՄ-ն տվեց Հիշեցնելով իր բազմակի պնդումը, որ մեր պետությունը պիտի դուրս գա այն
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ ամենայնի, Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Գեւորգ Բաղդասարյանը, որին շուտով ազատելու են Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից: Պրն Բաղդասարյանը լուրջ գիտնական է, նրա անունը եւ աշխատությունները հայտնի են ԱՊՀ-ում եւ աշխարհում: Վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է, որ նա չափազանց համեստ է կենցաղում եւ ընդհանրապես՝ իր բոլոր դրսեւորումներում պարկեշտ անձնավորություն է: Հենց
Բանկիրները չեն վստահում պետական դատարաններին
Հայաստանի բանկային համակարգում ստեղծվել է միջնորդ դատարան։ Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Միջնորդ՝ հաշտարար դատարանի պատասխանատու է նշանակվել արդարադատության նախկին նախարար, «Կոկա-կոլա-բոթլերս-Արմենիա» ձեռնարկության իրավական ծառայության պատասխանատու Վահե Ստեփանյանը։ Նա եւս մասնակցում էր ասուլիսին, իր տեղակալ Կարեն Մելքոնյանի հետ։ Պարոն Ստեփանյանը նշեց, որ միջնորդ դատարանի գոյությունը քաղաքացիական հասարակության
Ամբաստանյալը սուրբ մարդ է համարում նախարարին
Կենտրոնի եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ դատավարությունն անցավ դատական վիճաբանությունների ունկնդրումով։ Վարդան Բաբայանի նկատմամբ հարուցված քր. գործում դատարանը 28 դատակոչված վկաներից լսեց 12 վկաներին, տուժողին՝ առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանին։ Մեղադրող Գ. Ավետիսյանն իր ճառում ասաց, որ առաջադրված մեղադրանքն ուղղված է եղել ուղիղ անձի իրավունքների, նախեւառաջ արդարադատության դեմ։ Նա ասաց, որ գործով ձեռք
ՄՏՔԻ ԽԵԼՈՔՆ Է ԼԱՎ, ԱՍՈՒԼԻՍԻ՝ ԿԱՐՃԸ
«Ի տարբերություն այլ նախարարությունների ղեկավարների՝ մեր նախարարը շատ բաց է ԶԼՄ-ների համար»։ ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նոր նախարար Հայկ Գեւորգյանին ասուլիսի սկզբում այսպես գովեց նախարարության լրատվական ծառայության պետը։ Սա նախարարի առաջին «լայնածավալ» ասուլիսն էր, եւ պրն Գեւորգյանն այնքան էլ ծանոթ չէր լրագրողների հետ շփվելու «նրբություններին»։ Գիտություն եւ տեխնիկա Ասուլիսի առաջին մեկ ժամը պրն Գեւորգյանը
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
«Իշխանության կուսակցություն» թեմայով բանավեճին մասնակցում էին ՀՀ նախագահի նախկին երեք թեկնածուներ՝ Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Աշոտ Բլեյանը, իսկ Պարույր Հայրիկյանը թեպետ բանավեճին ներկա չէր, բայց նրա կուսակից Ներսես Զեյնալվանդյանի երեսին եթե չնայեիր, նրա ձայնը լրիվ ստեղծում էր Հայրիկյանի ներկայության պատրանքը։ Թեպետ բանավեճի հետ կապ չունի, բայց ուզում եմ առիթն օգտագործել։ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության հրավիրած բանավեճին
ԱՐԱՐՔՑՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչու չի ընդգրկվում «Եվրոուղի» հասարակական կազմակերպության մեջ, «Հանրապետություն» պատգամավորական խմբի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց. «Ես մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ այդ կազմակերպության ստեղծման գործընթացին։ Երբ այն կայանա, ես կմասնակցեմ նրա համագումարին»։ Իսկ ինչո՞ւ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել ՀՀՇ համագումարի անցկացումը նախապատրաստող կազմկոմիտեի հունվարյան նիստին. «Դե, մեկին մասնակցել եմ, մյուսին՝ ոչ, զբաղվածության պատճառով»։
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔԸՐՔԻՆ
Ինչպես «Առավոտին» տեղեկացրին ԱԳՆ լրատվական վարչությունից, արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 5-ին Լոս Անջելեսում հանդիպեց ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին։ ԳԻԱՐՔՄԻ-Ն ՀՅԴ-Ի ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԻ «Քննադատելով Դաշնակցությանը, ԳիԱրՔՄի-ի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը միայն իր անձնական կարծիքն է արտահայտել,- «Առավոտին» հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։- Մեր խորհրդի մոտեցումներն այս խնդրում տարբերվում են։ Ճիշտ է,
ՇԵՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԿԻՐՆ Է ՊԵՏՔ ԳՐԱՎԵԼ
«Ինչպե՞ս կարելի է ժողովրդին 1988-ի նման ոտքի հանել»,- Ազգային ռադիոյի թղթակցուհու այս հարցին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ հարցն ինձ տալիս էին 1995-ին, եւ ես 1996-ին ցույց տվեցի՝ ինչպես»։ Ասուլիսից հետո «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել. եթե 1996-ի նախագահական ընտրություններում այդ «ինչպես»-ը մասնավորապես խորհրդարանի շենքն էր, ուրեմն ԱԺ ընտրություններում էլ այդ «ինչպես»-ը նախագահի
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Դորանք հայոց մէջ նախաքրիստօնեական ժամանակներ էին, այսինքն՝ քրիստօնեութեան հօբէլեանին նախօրդող ժամանակներ, եւ մարդիկ աջուձախ երդվում եւ երդվեցնում էին միմեանց՝ դէռեւս անտէղեակ լինելով յուրեանց Տիրօջ այն խօսքին, որ պատուիրում էր՝ մի՛ երդուիր։ Միով բանիւ՝ դորանք փօխաբէրութեանց ժամանակներ էին, այսինքն՝ մարդիկ ասում էին մի բան եւ անում էին բօլօրովին մէկ այլ բան։
ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄՔԸ
Աբովյանցիների համար Ոսկերչյանը ո՛չ քաղաքապետ է, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր, այլ ընդամենը Կոտայքի մարզի ՀՀՇ նախագահն է Աբովյանի համայնքի ավագանու անդամները (բացառությամբ երկու- երեքից) մի՞թե չգիտեն, որ իրենց քաղաքապետը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանը, հենց ինքը՝ օրենսդիրը կամայականորեն ոտնահարում է օրենքը։ Իհարկե, գիտեն, բայց նրանց ձեռնտու է Ոսկերչյանը, քանզի անօրինականության մթնոլորտում նեղանձնական հարցեր լուծելը շատ
ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ԲԱՂՁԱԼԻՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ
Բազմաթիվ հաշմանդամների, պատերազմի վետերանների, միայնակ մայրերի, որբ երեխաների, միայնակ թոշակառուների եւ հասարակության այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների ամեն տեսակի արտոնություններից զրկելուց հետո մնացել էր ամենամեծ ու դժվար խնդիրը՝ հայտնաբերել նրանց։ Սոցապ նախարարությունը՝ մի կառավարական շտաբ էլ հետը, լծվեցին այդ հրատապ գործին՝ սկսեցին փնտրել կարիքավորներ եւ միաժամանակ այդ կարիքավորներին փնտրելու եւ գտնելու ճիշտ մեխանիզմները։ Խոստացան, որ դա
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆ
1999 թ. հունվարի 1-ին հայ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ պաշտոնյաները անակնկալի եկան՝ տեղեկանալով, թե «ԱրմենՏելը» պատրաստվում է բարձրացնել հեռախոսային ծառայությունների արժեքը՝ մեր ժողովրդին զրկելով կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Մինչեւ իսկ անակնկալի էր եկել կապի նախարար Արտակ Վարդանյանը, որը չէր մասնակցել «ԱրմենՏելի» սեփականաշնորհմանը, որի համար թերեւս շատ է ափսոսում։ Եվ մեր ժողովրդասեր իշխանություններն ու իշխանավորները, նրանց
Մեղավորի փնտրտուք
Առաջ ամեն ինչ պարզ էր. մեր բոլոր դժբախտություններում մեղավոր էր նախագահը /նախկին/՝ համենայնդեպս այդպես էր երեւում «անհաշտ ընդդիմության» աչքին: Այստեղից էր բխում ընդդիմության քաղաքական ծրագրի գրեթե միակ կետը՝ «հրաժարական»: Այն ժամանակ շատ մարդիկ՝ ե՛ւ «հասարակ» ու ո՛չ այնքան «հասարակ», տրվել էին այդ տրամաբանությանը: Այսօր նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմությունը չի պնդում, թե ամեն ինչում մեղավոր է նախագահը
Առողջություն ձեզ, նախագահներ
Ինչպես հայտնի է, Նոր տարուն բոլորը միահամուռ միմյանց առողջություն են մաղթում, իսկ հետո բոլորը միահամուռ հիվանդանում են։ Նախագահներն էլ են մարդ, եւ նրանք էլ են միահամուռ հիվանդանում։ Անցած շաբաթ հիվանդացան Ռոբերտ Քոչարյանը, Բորիս Ելցինը եւ Հեյդար Ալիեւը։ Մեր նախագահը, որքանով հայտնի է, իր ռուս եւ ադրբեջանցի պաշտոնակիցներից ավելի հանգիստ տարավ հիվանդությունը եւ դա հասկանալի է,
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկեց հարկային քաղաքականության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։ Նիստին հրավիրվել էր ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Որպես ՀՀ հարկային տեսչության նախկին պետ, պարոն Թումանյանը բարեխղճորեն ներկայացրեց հարկային դաշտը եւ դրանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղը։ Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ-ում բոլոր հարկերը պետական են, տեղական հարկեր գոյություն չունեն։
Կաշառք «տվողներից» մեկը հետախուզման մեջ է
Առեւտրի նախկին նախարարը դատարան է գալիս տուժողի կարգավիճակով Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը երեկ, ըստ էության, ավարտեց մի դատաքննություն, որն առնչվում էր առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի անվան հետ։ Վերջինս, ի դեպ, դատաքննությանը մասնակցում է որպես տուժող, իսկ սույն քրեական գործը հարուցված է Վարդան Բաբայանի նկատմամբ, որին առաջադրված մեղադրանքն է՝ ակնհայտ կեղծ մատնությունը։ Վարդան
Հետո՞ ինչ, որ նախագահին են պաշտպանել
Թերեւս գովելի նախաձեռնություն էր ՍԻՄ, ԳիԱրՔՄի, Դեմկուս, «Մտավորական Հայաստան», «Հայաստանի սպառողների միություն» եւ «Մարդու իրավունքների պաշտպանություն 96» (կամ 98 – Լ. Ա.) կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ հավաք-ասուլիսը՝ նվիրված սակագների բարձրացմանն առհասարակ։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելին»։ Ամեն ինչ հալած յուղի պես կլիներ, եթե մի պահ մոռանայինք, որ այս կուսակցություններն են հիմնականում սատարել մեր նախագահին՝ ընտրությունների ժամանակ եւ
ՆՈՐԻՆ ՉԳՏԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԵՑԻ՞Ն
ՀՅԴ բյուրոն լուծարել է «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոնը», որն այդ խնդիրների առնչությամբ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ էր հրատարակել։ Լուծարման պատճառները պարզելու համար դիմեցինք կենտրոնի նախկին տնօրեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին. «Եվ դիմել էի բյուրոյին՝ խնդրելով ինձ ազատել կենտրոնի նախագահի պարտականություններից, քանի որ զուտ ֆիզիկապես հնարավոր չէր դա կատարել։ Խնդիրը քննվել է, բայց
ԼԱՎ ԼՈՒՐ
«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին, որովհետեւ որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն»։ Այդպես պատասխանեց Վահան Հովհաննիսյանը Աղասի Արշակյանի այն մեղադրանքին, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչ պաշտոնյա լինելը կողմ է եղել Հայաստանի՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքի մեջ մտնելուն։ Ուրախալի է, որ դաշնակցությունն այժմ ճիշտ ուղու վրա է,
ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Բայց՝ ոչ համերաշխ Թանկացումների այս ֆոնի վրա համարյա թե չնկատվեց էլ, որ Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ն հունվարի 1-ից թանկացրել է անկախ հեռուստաընկերությունների ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Այն էլ տասնյակ անգամ։ Այսինքն՝ անկախ հեռուստաընկերություններն ամեն ամիս պետք է վճարեն 1000 դոլար՝ եթեր դուրս գալու համար։ Այն, որ այս խնդիրն ունի եւ՛ քաղաքական, ե՛ւ տնտեսական ենթատեքստ կամ
ՄԻ ՔԱՆԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ
Որքան խորն ես ուսումնասիրում նոր նշանակված դատավորների պաշտոնական պիտանիության այս տարվա ցուցակները, այնքան ոգեւորվում ես։ Դե, իհարկե, նրանց մասնակցությամբ մեկ «ստուգարքային» դատավարությունը կարող էր բավարար լինել դատավոր դառնալ-չդառնալու հարցում։ Սակայն մերն ուրիշ է, եւ բնականաբար, մեր դատավորների ջուրն էլ, գիրն էլ ուրիշ ջրեն, ուրիշ գրեն են գալիս։ Դատավորի ցմահ պաշտոնում նշանակվելու համար հետաքրքիր նախանձախնդրություն ցուցաբերեցին
ՄՈՒԹ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կազմակերպության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը վերջերս բավական սուր հայտարարություններ է անում։ Դրանց թիրախը մեկ ընտրություններում իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանն է, մեկ՝ ՀՅԴ-ն, ահա այժմ էլ՝ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Աղասի Արշակյանը նշեց. «Բագրատ Ասատրյանին ինչո՞ւ առեւանգեցին եւ 100 հազար դոլար պահանջեցին, քանզի Կենտրոնական բանկի իր աշխատակիցները եւ ինքը երկարաժամկետ վարկ տրամադրելու
ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի հետ նախատեսած հանդիպումն անընդհատ հետաձգվում է։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե արտգործնախարարի համար երեք անգամ ինքնաթիռի տոմս է գնվել եւ երեք անգամ էլ այն հետ է վերադարձվել հանդիպման հետաձգման հետեւանքով։ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս ադրբեջանական մամուլում տպագրված