Օրվա լրահոսը
Անապահովության «փարոսային» չափանիշները
Հավանաբար «Փարոս» կառավարական ծրագիրը, որն իր վրա է վերցրել հանրապետություն մտնող ամբողջ մարդասիրական օգնության բաշխման մենաշնորհը, ստանձնել է իր համար չափից դուրս բարդ պարտականություն, խառնաշփոթ մտցնելով անապահով խավերի շրջանակներում։ Ինչպես հայտնի է, անապահով լինելու չափանիշները հետեւյալն են. ընտանիքի կազմը, նրա անդամների սոցիալական կարգավիճակը եւ ընդհանուր եկամուտը։ Չնայած նման մոտեցումն ընդունված է զարգացած երկրներում, Հայաստանում նրա
Մի խաբվեք ժպիտներով
Սեւծովյան համաժողովի արդյունքները Երեկ ԱԺ նախագահի տեղակալ Կարապետ Ռուբինյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի 6-րդ լիագումար նիստի մեր պատվիրակության ղեկավար, թղթակիցների միջոցով հասարակությանը ներկայացրեց դեպի Անկարա իրենց այցելության արդյունքները։ Պատվիրակության կազմում էին նաեւ էդվարդ Եգորյանը եւ Ջուլիետ Կաժոյանը։ Նոյեմբերի 26-ի երկօրյա նախապատրաստական աշխատանքներից հետո՝ բյուրո, հանձնաժողովներ, 6-րդ լիագումար նիստը սկսել է իր աշխատանքները՝ օրակարգում ունենալով
Անկախ Հայաստանի ամենամանրամասն բյուջեն
Դեկտեմբերի 4-ի ԱԺ եռօրյայի սկիզբը նշանավորվեց «ՀՀ 1996 թվականի պետբյուջեի նախագծի» մասին օրենքի քննարկմամբ։ 14.30՝ օրակարգի հաստատումից հետո, որտեղ բացի բյուջեից՝ նախատեսված էին նաեւ 1994 թվականի բյուջեի կատարողականի հաստատումը, «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության», «Անշարժ գույքի», «Հյուպատոսական ծառայության», «ՀՀ հողային հաշվեկշիռը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատելու» եւ «Արտոնագրերի մասին ՀՀ օրենքը կիրարկելու» ՀՀ Գերագույն
Հայաստանում պայքարը գաղափարախոսության դեմ չէ
Հարցազրույց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ – Այսօր ետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ակնհայտ է սոցիալ-դեմոկրատիայի, այսինքն՝ ձախ ուժերի հաղթարշավը։ Հայաստանում ձախ կուսակցությունները չկայացան. Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը։ – Համաձայն եմ ձեր գնահատականին, բայց չեմ կարծում, թե աջ ուժերն են կայացել։ Ընդհանրապես քաղաքական ուժերի կայացումը Հայաստանում դեռ չի ավարտվել։ Եթե
Նիկոլը առանց դիպլոմի էլ է Նիկոլ
«Լրագրի» առաջատար աշխատակից եւ հայաստանյան անկախ մամուլի դրական իմիջը ապահովող լրագրողներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի 5-րդ կուրսից։ Ֆակուլտետի ղեկավարությունը, որը, կարծես թե, պետք է հպարտանար նման շրջանավարտով, մտահոգված է նրա բացակայություններով։ Նույն ղեկավարությանը չի մտահոգում այն հանգամանքը, որ վերջին 5 տարվա ընթացքում բաժինը չի պատրաստել Նիկոլի մակարդակի լրագրողներ. իսկ այսօր
Հարկավո՞ր է արդյոք լրագրողին կուստոմս
Օրերս մի մասնավոր զրույցի ժամանակ, պարզվեց, որ ՀՀՇ տպագիր օրգան՝ «Հայք» թերթի ամբողջ աշխատակազմից միայն մեկն է հանդիսանում… նշված կուսակցության անդամ։ Այն էլ հրատարակության գլխավոր խմբագիրը, որն, ի դեպ, ընդամենը երկու ամիս առաջ է անցել ՀՀՇ շարքերը։ Այս առթիվ արժե հիշեցնել, որ անցյալում ոչ ՍՄԿԿ անդամները զանգվածային լրատվության միջոցների ղեկավարելուն մոտ չէին թողնում։ Նույնիսկ խմբագրությունների
Աղքատության սահմանումը վերջնական չէ
Լճացման ամենաեռուն ժամանակների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ կայսրության գահին միմյանց հաջորդում էին զառամախտի ակնհայտ բացիլակիրները՝ քայքայված, սպառված, ուժահատ ու փնթփնթան ծերուկները, որոնց հեռուստապաստառներին հարմար տեղավորելու համար հսկայական ջանքեր էին պահանջվում։ Մի շրջանում քարոզիչների ու վավերագրողների վիթխարի զորախմբին ավելացան նաեւ բժշկագիտության նորարարները։ Նրանց «գյուտերի» շնորհիվ մամուլը լցվեց ծերունական իմաստությունը գովերգող հոդվածներով։ Դրանց գերխնդիրը ընթերցողներին համոզելն
Ինչ լծակներ կօգտագործի Ռուսաստանը
Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները բավականին խորն են, սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշ ուղղություններով դեռ մեղմ է եւ անորոշ։ Հիշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռեւս ղեկավարում է Անդրեյ Կոզիրեւը՝ Արեւմուտքի համար ամենաընդունելի գործիչը Ռուսաստանում։ Ռուսաստանում այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կոզիրեւն առ այսօր նախարար է Արեւմուտքի պահանջով։ Նրա դիրքորոշումն այսօր հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։
Միշտ նույնը՝ վճարիր, որ ստանաս
Պետք չէ նախանձել «Աբովյանի շրջանի Գառնի, Զովք, Կաթնաղբյուր, Ջրաբեր եւ մի շարք այլ գյուղերի» բնակիչներին։ Ձմռանը իրենց բնակարանները գազով ջեռուցելու եւ խոհանոցում գազօջախի վրա կերակուր պատրաստելու իրավունքը նրանք դյուրությամբ չեն նվաճել։ Բայց, ինչպես ասում են, դա խնդրի հաջորդ կողմն է, առաջինը, միեւնույն է, մարդկային սովորական նախանձն է։ Հանրապետության ո՞ր բնակիչը երանի չի տա բարեկեցության հուշը
«Խաչիկ, դու ճիշտ չես»
«Ազգ» թերթի նոյեմբերի 28-ի համարում ոչ անհայտ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «ՀԱԷԿ-ում կա 1600 տակառ ռադիոակտիվ թափոն։ Ըստ իմ վերջին տեղեկությունների, Ֆրանսիայից եկած ներկայացուցիչները հայտնել են, որ դրանք պայթունավտանգ են, քանակն այնքան է, որ առաջացել է կրիտիկական զանգված, որից կարող է պայթյուն առաջանալ»։ Պարզելու համար, թե որքան է այս հայտարարությունը մոտ իրականությանը, Արմենպրեսի թղթակիցը դիմեց
Ինչ օգուտներ սպասենք «լիսենկոներից»
Ռուսաստանում նախընտրական արշավի եռուզեռը շարունակվում է։ Քաղաքական գործիչներից ժողովրդին ուղղված այնքան շատ խոստումներ են հնչում, որ, կարծես, դեկտեմբերի 17-ից հետո այս կամ այն կազմակերպության հաղթանակի հետեւանքով կյանքը կտրուկ կբարելավվի։ Բնականաբար, մարդիկ զգուշորեն են վերաբերվում նման խոստումներին, նրանք հիշում են դեռ 91-ի եւ 93-ի նախընտրական խոստումները, եւ այդ իմաստով ներկա քաղաքական ուժերի գովազդային բնույթի քարոզչությունը այդքան
Իրանցի վարորդին սպանողը մահապատժի է ենթարկվելու
Երեկ ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց Իրանի քաղաքացի Իրահ Ֆուր Միրզա-Բեկի սպանության գործի քննությունը՝ դատապարտելով մարդասպանին առավելագույն պատժի։ Դատարանը մեղավոր ճանաչեց Սողոմոն Քոչարյանին՝ 1966թ. ծնված, նախկինում Բաքվի, այժմ Գորիսի բնակիչ։ Ինչպես իր մեղադրական ճառում նշեց դատախազը, ամբաստանյալի անձը իսկապես հակասական գնահատականներ է առաջացնում. մի կողմից նա քաջ ազատամարտիկ է, Ղարաբաղի գրեթե բոլոր խոշոր ճակատամարտերի մասնակից, որը
Հարցաքննություն մեղադրյալ հորիզոնի հետ
Քննիչ- Մեղադրյալ Հորիզոն, դուք գիտե՞ք ինչի համար եք մեղադրվում։ Մեղադրյալ- Կռահեցի։ Երեւի ծննդյանս օրը հուլիսի 10-ից դեկտեմբերի 1-ը տեղափոխելու համար։ Քննիչ- Իսկ Դուք գիտե՞ք, որ դա նույնպես կեղծարարություն է։ Մեղադրյալ- Համենայնդեպս, զեղծարարություն չէ։ Քննիչ- Ի՞նչ, ուրեմն Դուք ուզում էիք բռնել նաեւ զեղծարարությա՞ն ճանապարհը։ Մեղադրյալ- Ախր, ես… Քննիչ- Լռե՛ք, երբ որ խոսում են։ Մեղադրյալ- Հենց էնպես
Թուրքական երկու մոդել
Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Թուրքիայում ֆեմինիզմը կարկառուն հաջողությունների է հասել։ Դրա ամենահամոզիչ ապացույցը վարչապետական բազկաթոռը բազմիցս նվաճած Թանսու Չիլլերի գոյությունն է: Բարձրաշխարհիկ թրքուհին իր կանացի հմայքին է ենթարկել ոչ միայն սեփական երկրի, այլեւ արեւմտյան տերությունների հասարակությունները։ Նրան ամենուր ընդունում են, լսում, ծափահարում եւ, իհարկե, վստահում։ Ինչքան անկասելի են թրքուհու հրապույրները։ Նա կարող է հայտնվել ամենահեղինակավոր
Հայոց դրամագիտական արժեքները
Կենտրոնական բանկը մեր դրամավարկային քաղաքականության իրականացնողն է եւ պատասխանատուն, սակայն ֆինանսատնտեսական գործառույթներին զուգահեռ՝ պատմամշակութային-գեղագիտական նրբերանգներ են ծագում։ 1994 թ. դեկտեմբերի 1-ին ԿԲ-ի Արտարժույթի, թանկարժեք մետաղների եւ քարերի գնման ու վաճառքի բաժինը զատվեց մայր շենքից՝ տեղավորվելով դատաիրավական մարմինների եւ իրանական առեւտրի հանգուցակետում՝ Գերագույն դատարանի, դատախազության եւ նախկին ոսկերչական խանութի՝ այժմ իրանական առեւտրի կենտրոնի միջեւ։ Այս բաժնի
Մեղավոր են ուրվականները
Աղքատի աշունն ավարտվեց, աղքատները հույս ունեն, որ գոնե կիսով չափ այդպիսին կլինի նաեւ ձմեռը։ Հույսը հայկական-վերացական երեւույթ է, իսկ ամերիկյան օգնությունը՝ միանգամայն գործնական միջոցառում։ Արդեն քանի ամիս է՝ այն ավետում է, որ Հայաստանի բոլոր դպրոցները ձմռան ամիսներին ապահովված կլինեն անհրաժեշտ վառելիքով ու վառարաններով, ինչը կբացառի ուսումնական պարապուրդները, իհարկե, երեխաներից չխլելով արձակուրդները վայելելու բերկրանքը։ Ձմռան առաջին
Սպասելով շեֆերի հաղթանակին
Խանդավառ միջոցառումները, որոնցով կոմունիստները նշեցին նրանց համար պայծառ տոնը՝ Հայաստանի սովետականացումը, պարզվում է, բացի ամեն ինչից նաեւ Հայաստանի կոմկուսի լուրջ հայտն էին՝ քաղաքական գործունեության ակտիվացմանն ուղղված։ Դրա մասին երեկ պաշտոնապես հայտարարեցին կոմկուսի ներկայացուցիչները՝ եւս մեկ անգամ հիշեցնելով ժողովրդին, այդ թվում նաեւ լրագրողներին, որ «կա այդպիսի կուսակցություն», ընդ որում՝ նրա առաջնորդների կարծիքով, այն ամենախոշորն է հայաստանյան քաղաքական
Հայաստանում 5 թայֆա կա. Այդպես է կարծում Դավիթ Վարդանյանը
Երեկ տեւական ընդմիջումից հետո ԱԺՄ-ն ասուլիս էր կազմակերպել, որի առիթը 1996 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ վարչապետի հետ կայացած հանդիպումն էր։ ԱԺՄ-ի սենյակում փայտի վառարանը հաճելի ջերմություն էր արձակում՝ մեղմելով տնտեսական եւ քաղաքական կտրուկ ժխտումների պաղ մթնոլորտը։ Ասուլիսը բացեց լրատվական կենտրոնի ղեկավարը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանական խմբակցության եռյակին՝ Դավիթ Վարդանյան, Արշակ Սադոյան, Սեյրան Ավագյան, որին միացել
Անանձնական նամականի
Ծանր ջուր Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ պարոն Վահագն Խաչատրյանին Պարսից աշխարհում արդեն ծովացող «հայկական երկաթահեղեղից» ոչ նվազ, իսկ կենսական նշանակությամբ ամենքին հուզողը մեր մայր ոստանում ջրի հիմնահարցն է, որի լուծման Ձեր քաղաքապետարանի գործադիր տարբերակը պարզապես դեմ է մաքուր խղճին ու առողջ բանականությանը։ «Դափնու» է արժանի այն քայլը, որով իմաստափոխվեց «ջրի գին» հնավանդ արտահայտությունը։ Ծայրագույն
Մարդկային սաղմի իրավունքն ու գինը
Մինչ աշխարհի տարբեր պետություններում օրենսդիրները վիճում են հղիության արհեստական դադարեցման թույլատրման մասին, տարեկան հարյուր հազարավոր «պոտենցիալ» երեխաներ զրկվում են ապրելու հնարավորությունից: Հասարակության մեջ նույնպես կարծիքները բեւեռացված են։ Հարցը քննարկվում է տարբեր հարթություններում. մարդու իրավունքի պաշտպանությունից մինչեւ դիտավորյալ սպանություն։ Գիտնականները պնդում են, որ նորագույն սարքավորումներով հնարավոր է դարձել ապացուցել, որ սաղմը զգում է բոլոր միջամտությունները ու
Ճշտումներ
Չափազանց հավաստի աղբյուրներից հաջողվեց պարզել, որ «Սրա՞նք են ձեր կադրերը» («Լրագիր», 23 նոյեմբերի) հոդվածի հեղինակը լրագրող Լիզա Ճաղարյանը չէ։ Տպագրելով այդ տեղեկությունը, ենթադրում ենք նաեւ, որ ընթերցողների 99,99 տոկոսը վաղուց արդեն մոռացել է, թե ինչ էր գրված այդ հոդվածում։ Միանգամայն համաձայն ենք «Լրագրում» ավելի վաղ արտահայտված այն կարծիքի հետ, որ մամուլը լրագրողների անձնական երկխոսությունների, բանավեճերի
Լրագրողական տարի. Ովքեր են լավագույնները
Ընթացիկ տարին լրատվական աշխարհի համար ինչ-որ առումով բացառիկ էր։ Հայաստանում ազատ մամուլի ի հայտ գալուց ի վեր, առաջին անգամն է, որ միանգամից մի խումբ լրագրողներ մրցանակների են արժանանում. «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Նարեկ Մեսրոպյանն ու հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած «Ոսկե գրիչ» մրցանակին, իսկ «Ազգ» օրաթերթի լավագույն լրագրող Հակոբ Ասատրյանն ու հեռուստալրագրող, «Առավոտ»
Վարդագույն թվեր
Դատելով հերթական վիճակագրական հաշվետվությունից, որը ներկայացնում է ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանը, գրեթե առանց վարանելու, իսկապես կարելի է կոչել «երկիր դրախտավայր»։ Նախ՝ նախկին եղբայրական հանրապետությունների հետ համեմատած, մենք ունենք ամենաբարձր ներքին համախառն արտադրանք՝ 105,3% եւ ամենաբարձր արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 101,6%: Այս ցուցանիշներով մեզնից շատ-շատ հեռու են մնացել
Ֆաշիզմի վտանգը առկա է
«Առավոտ» թերթում հրապարակված հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանի հոդվածը իր մեջ չէր պարունակում ոչ մի նորություն, կապված նրա աշխարհայացքի եւ քաղաքական դիրքորոշումների հետ: Այս գործիչը գիտակցաբար իր վրա է վերցնում ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական, ֆաշիստական գաղափարախոսությունը, ներկայանալով որպես յուրօրինակ հայկական Ժիրինովսկի, Հիտլեր կամ Ստալին։ Նրա դիրքորոշումները կրում են ցուցադրական, էպատաժային, թատերականացված բնույթ, հետապնդելով որոշակի նպատակներ։ Ընդ որում, պետք
Մարտավարությունը փոխելու ժամանակը
Այսօր ցանկացած քաղաքական կամ մերձքաղաքական վերլուծություններում հղումներ են կատարվում դեպի ժողովուրդը, որին կամ հաճոյախոսում են, կամ հանդիմանում՝ վերջինս փոքր-ինչ ավելի սակավ, սակայն հաճոյախոսության հիմքում էլ թաքնված բողոքն է. ժողովուրդը համառորեն չի արդարացնում քաղաքական դեմքերի հույսերը՝ թե՛ հատկապես ընդդիմության, թե՛ մասամբ իշխանության։ Ինտելեկտուալ շրջանակներում վերլուծում են հայոց ընտրախավի (էլիտա) գոյության հարցը՝ բոլոր հույսերը կապելով նրա առասպելական
«Նրա մի փոքր խոնավացած, լուրջ աչքերը…»
«Առավոտի» այս տարվա թիվ 175-ում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը ձեր ուշադրությանն էր ներկայացրել Մհեր Մկրտչյանի երախտիքի խոսքը՝ ուղղված անվանի կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանին: Եվ ահա տպագրում ենք Հենրիկ Մալյանի խոստովանանք-գնահատականը Մհեր Մկրտչյանի մասին։ Այն միաժամանակ հարգանքի խոնարհում է անվանի արվեստագետների հիշատակին.. Մհեր Մկրտչյանի արվեստը ես շատ բարձր եմ գնահատում։ Ես գիտեմ նրա երեւակայության ու շնորհի անսպառ
TV. քարոզչության կիզակետը
Մասնագետների մասին Հաղորդումները հեռարձակելու գումարներին եթե ավելացնենք լույսի, վառելանյութի, ջրի, տնտեսական եւ տեխնիկական ծախսերը, պարզ կտեսնենք, որ ստեղծագործողին գրեթե ոչինչ չի մնում։ Ի՞նչ անի ստեղծագործողը. ապստամբի՞ (փորձեր եղան, արդյունք՝ չիք) թե՞ թողնի եւ գնա: Գնացողներ էլ եղան. մեր լավագույն ռեժիսորներն այսօր աշխատում են ԱԱՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, ՌԴ-ի հեռուստաընկերություններում՝ պատիվ բերելով նրանց եթերին։ Իսկ մենք շարունակ
Անդրկովկասը Եվրոպա չէ
Հարավսլավական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը նահանջեց։ Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու հարցում Միացյալ Նահանգները գնաց մինչեւ վերջ՝ առանց զիջումների։ Հակամարտությունների ցանկում իր կարեւորությամբ երկրորդը ղարաբաղյան հակամարտությունն է։ Պատահական չէ, որ վերջերս հաճախ են դարձել այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան։ Ընդ որում, այցելում են խիստ հերթականությամբ՝ մեկ Արեւմուտքից, մեկ՝ Ռուսաստանից։ Սա բացատրվում է նաեւ նրանով, որ աշխարհի համար արդեն պարզ
Դեկտեմբերի 1-ից կյանքը կթանկանա
Դեկտեմբերի 1-ին սպասվող ակցիզային նոր հարկի կիրառմանը շուկան նախօրոք պատասխանեց գների աճով։ Բնականաբար, դա առաջին հերթին անդրադարձավ բենզինի գնի վրա, որը անցած շաբաթվա վերջին, բարձրացավ մինչեւ 3000-3200 դրամ 20 լիտրի համար՝ նախկին 2500-ի դիմաց։ ԱԺ-ի որոշումից անմիջապես հետո բենզինի գինը նույնպես բարձրացավ եւ տատանվում էր 3600-3800-ի սահմանում։ Սակայն, այն ժամանակ գինը շատ շուտ իջավ նախկին
ԱԺ-ն չի որոշում, առաջարկում է
Երեկ կայացավ ԱԺ մշտական հանձնաժողովների եզրափակող նիստը, որի օրակարգում երեք հարցեր էին. ա) ՀՀ 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում՝ զեկուցող՝ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյան, բ) 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից արված առաջարկությունների ամփոփում՝ զեկուցողներ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ եւ գ) ՀՀ 1994թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկում՝