Օրվա լրահոսը

Դարձյալ Հայրիկյանին ունկնդիր

ԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահին առընթեր մի շարք հանձնաժողովների նախագահ Պարույր Հայրիկյանը վերջերս խիստ հանրամատչելի է դարձել։ Գրեթե երկու օրը մեկ պրն Հայրիկյանը լրագրողների հետ խոսելու, նրանց որեւէ բան հաղորդելու ցանկություն է դրսեւորում։ Լրագրողներն էլ համբերատար լսում են եւ լուսաբանում։ Ինչը կանենք հենց այս պահին։ ԻՄ ներկայացուցիչները մեկ օր առաջ պատիվ էին ունեցել հանդիպել

ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂԱՆ

Ամեն ինչ խիստ առօրեական էր «Օրագիր» օրաթերթի հերթական հյուրը «21-րդ դար» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էր։ Վերջին շրջանում հանրապետության խիստ իրադարձային եւ տագնապալի իրականությունն էր հյուրի եւ լրագրողների հանդիպման հիմնական թեման։ ԱԱ նախկին նախարարի եւ «21-րդ դար» կուսակցության առաջնորդի կարծիքով «… մեղմ ասած, հանրապետությունում իրավիճակը հանդարտ չէ եւ պատճառը ոչ միայն Արծրուն Մարգարյանի

ԼԱՎ ԼՈՒՐ

Բացարձակապես մտադիր չլինելով ինքնագովազդով զբաղվել, հայտնենք, որ Հայաստանի ԶԼՄ ընկերակցությունը «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ սոցիոլոգիական «Քաղաքական կուսակցությունները եւ զանգվածային լրատվամիջոցները առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո» ծրագրով հարցման արդյունքում, հարցաշարի 10-րդ կետում հետեւյալ հարցն էր. «Ո՞ր թերթն եք սովորաբար կարդում եւ վերջին հիշարժան հոդվածի վերնագիրը կամ թեման»։ Այս հարցին ի պատասխան ընթերցողների մեծամասնությունը 16 թերթերի շարքում գերադասեց

ՀՀ դատախազությունը

Ինչպես միշտ, Շերլոք Հոլմսի դեդուկտիվ մեթոդի փայլուն ազգային կիրառմամբ աչքի ընկան հանրապետական դատախազության քննիչները: Նրանք առաջարկեցին խորապես մտածված եւ չափազանց արժանահավատ վարկած, ըստ որի ներքին զորքերի հրամանատարը եւ բազմազավակ հայրը կարող էր ինչ-որ բանից վրդովվելով՝ գնալ մի ամայի տեղ եւ ինքնասպան լինել, ընդ որում իր վրա արձակելով երկու փամփուշտ՝ մեկը կրծքին, երկրորդը՝ գլխին: Ինչպես կասեին

ԽՈՍՐՈՎԸ ՄՇՏԱԿԱՆ ՏՈՄՍ ՉՈՒՆԻ

Կամ ուներ, բայց կորցրել է Քանի որ ԱԺ-ին այդպես էլ չհաջողվեց ստեղծել հանձնաժողով, որը կստուգեր «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման հանձնաժողով, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ է որոշել «խառնվել» այս գործին։ Որոշվել է ստեղծել ՀՀ նախագահին առընթեր մի հանձնաժողով, որի մեջ կընդգրկվեն թե գործադիր իշխանության պատասխանատուներ, թե ԱԺ պատգամավորներ։ Հանձնաժողովի հիմնական խնդիրը պետք է լինի ուսումնասիրել

ԻՆՉՊԵՍ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Փետրվարի 12-ին կոմունիստներն անցկացրին համայնքային նշանակության իրենց վերջին հանրահավաքը։ Հանրահավաքում հայտարարելով այս մասին, տեղյակ պահվեց նաեւ, որ կոմունիստներն այլեւս նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն համաքաղաքային հանրահավաքը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՏՈ ՉԻ ԴՆԻ Նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախագահի վերապահ կարծիքի մասին շրջանառվող լուրերին՝ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Ընտրական օրենսգիրքը չստորագրելու կամ

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՑԱՎՈՒՄ ԵՄ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԱՄԱՐ»

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանի եւ հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանի միջեւ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին վերջինս «Առավոտին» ասաց. «Նման միջադեպերն ինձ համար ընդունելի չեն։ Ցավում եմ, որ այդպես եղավ։ Ես միշտ կողմնակից եմ եղել բացախոսությանը, ու եթե խորհրդարանական մեծամասնությունն ունի նման կեցվածք, կարծում եմ՝ փոքրամասնությունն էլ հակառակ կարծիք լսելիս՝ չպետք է հարձակում գործի»։ Սմբատ

Վիրտուալ իրականություն խորհրդարանում

ԱԺ «իշխանամետ» եւ «ընդդիմադիր» պատգամավորների մեծ մասի գաղափարական ուղղվածությունը ենթակա է հովհարային փոփոխությունների Արժե՞ր, արդյոք, որ ներկայիս ԱԺ-ն ընդուներ ընտրական օրենսգիրքը, քանի որ խորհրդարանը լինելով կեղծիքի արդյունք, իրենից ներկայացնում է Հայաստանում քաղաքական ուժերի ոչ թե իրական, այլ աղավաղված պատկեր։ Ինչպիսի վերադասավորումներ, փոխատեղումներ էլ այնտեղ տեղի ունենան, միեւնույն է, ընտրական օրենսգրքի ո՛չ միասնական տարբերակի կողմնակից խմբերն

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 Վերջին ամիսներին նկատվում է Անդրկովկասի պետությունների, Արեւմուտքի խոշոր տերությունների եւ միջազգային քաղաքական կազմակերպությունների ակտիվությունը Անդրկովկասյան հաղորդակցության ուղիների ձեւավորման ասպարեզում։ Խոսքը նորաստեղծ տրանսպորտային ուղիների եւ դրանց վերանորոգման մասին է։ Այն Միջերկրածովյան-Սեւծովյան ավազանը միացնում է Եվրասիա-Միջին Ասիա ներքին տարածաշրջանների հետ։ Ներկայումս «Եվրամիության» հովանու ներքո ձեւավորվում են երկու խոշոր հաղորդակցության ուղիների նախագծերը, որոնք ուղղված են Անդրկովկասյան տարածաշրջանը «տրանսպորտային

«Գործ տվողների» նոր դարբնոց

Այսուհետ քաղաքացիները պետք է բողոքեն ոչ թե իրավապահ մարմիններին, այլ Աղասի Արշակյանին։ Երեկ պիտի հանդիպեինք Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամում «Վանո Սիրադեղյանի պաշտոնավարությունների ընթացքում նրա ապօրինի գործողություններից տուժած» քաղաքացիների, վերջիններիս իրավունքների պաշտպանության խմբի հետ։ Ոչ, իհարկե, քաղաքացիների հետ հանդիպեցինք (պարզ չի առայժմ քանիսն են) եւ ոչ էլ այդ հանձնախմբի անդամների հետ։ Ներս եկած Աղասի

ՈՒՄ ԲԱԺԻՆ ՄԵՂՔՆ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ

ՀՀ նախագահը որոշել է, որ «դատախազի միջնորդությունը երկրորդ անգամ մերժելու դեպքում Ազգային ժողովը կլուծարվի»։ «Եվ դա միանշանակ է»։ Այս անգամ թե լրացուցիչ ինչ փաստարկներ ու ապացույցներ կներկայացնի գլխավոր դատախազը Վ. Սիրադեղյանի մեղքը ապացուցելու համար՝ ոչ ոք չգիտի։ Տարիներ շարունակ զանգվածային լրատվության միջոցները, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները թմբկահարում էին Վ. Սիրադեղյանի ղեկավարած գերատեսչությունում օրենսդրության պահանջները ոտնահարելու, օրենքի

ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում պրոբլեմներ՝ ինչքան ասես։ Չորս կիլոմետր երկարությամբ նոր բացված ջրագիծը այդ պրոբլեմների շարքից միայն ջրի հարցն է լուծում, այն էլ՝ մի քիչ։ Այդ մի քչից էլ գյուղացիներն ավելի շատ դժգոհ են, քան գոհ։ Թե ինչքանով է տեղին նրանց դժգոհությունը, թերեւս կօգնի հասկանալ Խաչիկում անցկացված մի քանի ժամը։ Զադոյանին սպասելիս Մինչ Հայաստանի

ՀԱՅԿԱԿԱ՞Ն ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ

Խմբագրություն այցելած քաղաքացին հուզված էր։ Պատմում էր, որ փետրվարի սկզբին մեծ դժվարությամբ, իր ասելով գնից ավելի վճարելով, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տոմս էր գնել։ Ավելի էր վճարել, որովհետեւ «Հայկական ավիաուղիների» մոսկովյան գրասենյակի դրամարկղում երկար ու համառ ասել էին, թե տոմս չկա։ Հետո, երբ նստել էր Լխ-86-ը, զարմացել էր, որ բազմաթիվ (մոտ 30) թափուր տեղ կա։ Ու

Անունների հմայքը

Պետական ռադիոն եւ հեռուստատեսությունը, որոնք մշտապես արտահայտել եւ արտահայտում են օրվա իշխանության տեսակետը, «ազգային» անունն են կրում: Դրանում, սակայն, առանձին հավակնություններ չկան: Եթե որեւէ մեկը, ասենք, նման անունով իր սրճարանն է բացում, ապա այս պարագայում մարդիկ դժվար թե թաքնված ակնարկ տեսնեն, թե մնացած՝ մրցակից սրճարաններն ապազգային են: Պետք չէ՞ քաղաքականացնել Հասարակության ծանր վիճակով մտահոգված որոշ

Առանց ավելորդ տհաճությունների

Մինչեւ 1998-ի իշխանափոխությունը Արմավիրում տեղական իշխանությունը բացառապես ՀՀՇ-ական էր։ Մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը, Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանը ՀՀՇ վարչության անդամներ էին, ԱԺ-ում Հանրապետություն խմբակցության անդամներ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տեղական իշխանությանն ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվեց հանրահավաք, մարզպետարանի շենքի շրջափակում՝ մարզպետի հրաժարականի պահանջով։ Մարզպետը հեռացավ, իսկ քարտուղարը հեռացվեց նոր մարզպետ Ալբերտ Հերոյանի հրամանով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ մեր զրույցը սկսեցինք Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին քաղաքական գնահատական տալու խնդրանքով։ -Իշխանություններին քաղաքական գնահատական տալիս է ժողովուրդը ընտրություններով։ Եթե ընտրություններով ժողովուրդը «ոչ» է ասում իշխանություններին եւ ձեւավորվում է նոր իշխանություն, ապա ակնհայտ է բացասական քաղաքական գնահատականը։ Ինձ համար ծիծաղելի է, երբ մի քանի քաղաքական կազմակերպություններ փորձում են քաղաքական

Ժողովուրդը սպասում էր, որ Լուժկովն իրեն ուրախացնի

Ռուսաստանի Դաշնությունում զարգացող քաղաքական եւ տնտեսական իրադարձությունները, նախագահական ընտրությունների բուռն նախապատրաստությունը հուշում են, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Հայաստան (մասնավորապես՝ Երեւան) սոսկ «քույր» քաղաքի ճարտարապետությամբ հիանալու նպատակ չուներ։ Օդանավակայանում նրան դիմավորողների ցանկից ավելի ճշգրիտ հետեւություն կարելի էր անել. այցը Լուժկովի նախընտրական ծրագրի մեջ էր մտնում։ Վարչապետ Արմեն Դարբինյանի եւ կառավարության անդամների լրջմիտ կեցվածքներն էլ

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Վարչապետի ելույթից հետո արտահերթ նստաշրջանի անցկացումը ձախողման եզրին հայտնվեց։ Երեկ նիստը ժամը 13-ին հազիվ սկսեցին։ Ովքեր էին ուզում տապալել նստաշրջանը «Հայրենիք» խումբն «Առավոտին» մի ցուցակ տրամադրեց, որտեղ այն պատգամավորների անուններն են, որոնք իրենց բացակայությամբ քիչ էր մնում տապալեին նստաշրջանը։ Առավոտյան բացակա 94 պատգամավորներից 50-ը «Երկրապահ» խմբի անդամներ էին։ Ընդ որում, ինչպես պնդում էին «Հայրենիքի» անդամները՝

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ես ասել էի, որ մեծ հարգանք ունեմ հնդիկ ժողովրդի նկատմամբ, բայց այդ մարդը, որ եկել է այստեղ, տնօրինում է մեր ազգային արժեքը՝ թող բարի լիներ իր երկրում մի շենք կառուցեր, որ իր ժողովուրդը փողոցում չքներ»,- կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն այսպես վերաշարադրեց «Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ իր խոսքերը, որոնց առնչությամբ իր վերջին հարցազրույցում դժգոհեց

«Ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի»․ Ութ երեխայի տեր գեներալը դժվար թե ինքնասպանություն գործեր

Ուզում էր թողնել համակարգը. «Մի գործ լինի ես իմ էրեխեքին կարողանամ պահել, էստեղից դուրս գամ։ Ախր իրենց ասում եմ՝ ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի…»։ «Իրենքը» չմանրամասնեց։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի Մեծ բազմություն էր հավաքվել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հուղարկավորության արարողությանը։ Կեսօրին մոտ արդեն նրա հարազատներն ու զինակից ընկերները մայրաքաղաքի Սպայի տանն էին, ուր եւ հրաժեշտի համար դրվել էր գեներալ- մայորի աճյունը։ Բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում հավաքվածների մեջ, եւ բոլորն էլ համարյա բացառում էին ինքնասպանության հնարավորությունը՝ միմյանցից

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ» Ինչ-ինչ, սակայն իրադարձությունների անակնկալ զարգացումների պակաս հանրապետությունը չի զգում։ Չբացահայտված սպանությունների շղթան, ինչպես երեւում է, դեռ փակված չէ։ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության առիթով զրուցեցինք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բադալյանի հետ։ Կատարված սպանության մասին որեւէ վարկած պրն Բադալյանը

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ ԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ընդունեց խորհրդարանի՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու տրամաբանությունը։ Իրար հաջորդող չբացահայտված սպանությունները, գլխավոր դատախազի վրա հնարավոր ճնշումներն են նման տրամադրությունների պատճառը։ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանի համար վերոնշյալ տրամաբանությունը ընդունելի չէր. -Եթե Սերժ Ազատիչին անվստահություն հայտնեն, ապա ո՞ւմ

«ՎԱՆՈՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«ՎԱՆՈՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Իրավունքի» փետրվարի 5-11-ի համարում «Ովքեր խափանեցին Վանոյի մերկացումը 1994-ին» հրապարակման մեջ նշված էր, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրող Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագծի առնչությամբ 9 քվեարկությունից 8 կամ 9 անգամ «կողմ» չէր քվեարկել նաեւ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը։ Եվ նրա վրա էլ էր տարածվում երկօրյայի

Չմարսվող շոկոլադ

Չմարսվող շոկոլադ Հայաստանի զարգացումը կարող է ապահովել միայն ժողովրդի կողմից ձեւավորված եւ հասարակության վստահությունը վայելող իշխանությունը: Այդ միտքն այնքան է ծամծմված, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Ես կարծում եմ նույնիսկ, որ կարեւոր չէ՝ այդ իշխանությունը կոմունիստական կլինի թե ՀՀՇ-ական, դաշնակցական թե երկրապահական, միայն թե գործելու մանդատ ունենա: Առանց այդ մանդատի, նույնիսկ ամենաբարի ցանկություններ եւ զարմանահրաշ

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԻՑԻԼԻԱ»

-1992 թվականից ի վեր, երբ սկսվեցին եւ դեռ չեն ավարտվել գործող ու նախկին պաշտոնյաների առեղծվածային, չբացահայտված սպանությունները, գեներալ-մայոր Մարգարյանի սպանությունն իր ողբերգականությամբ ցնցող էր։ Առաջին անգամ անհաջող (կամ՝ նախազգուշական) մահափորձին մարդասպանների կողմից սահմանված պայմանաժամից հետո ի կատար ածվեց մահավճիռը։ Եվ ցինիզմով քննչական, նաեւ լրագրողական էթիկայի խախտումներով, դեպքից ընդամենը 24 ժամ հետո հրապարակ նետվեց միակ վարկածը՝

ԾԱՆՈԹ ՍՑԵՆԱՐ

Ըստ չճշտված լուրերի, բանակի հրամանատարները եւ ղարաբաղյան պատերազմի վետերանները պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ՝ հանուն երկրում կարգուկանոնի հաստատման: ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է «Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանն աննպատակահարմար է համարում կուսակցության պատգամավորական խմբի բացահայտումը խորհրդարանում։ Ու թեպետ մեկ տասնյակից ավելի պատգամավոր կա, որոնք անդամագրվել են ՀԺԿ-ին, սակայն մինչ այս ԱԺ-ի լիազորությունների ավարտը, Կարեն

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Երեկ «Հայլուրին» տված իր հարցազրույցում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց նախորդ օրը դատախազության կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող իր տեղակալ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։ Ըստ նախարարի, պետք է մի քանի անհնարին բաներ հնարավոր լինեին, որպեսզի այսօր լուրջ խոսվեր ինքնասպանության վարկածի մասին։ ՀԱՄ ԷԼ ԳՆԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Բացի այն, որ մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՔՈՒՐ ՍԻՐՈ

Մարդկային զգացմունքներից, թերեւս մեծագույնը՝ սերը, բոլոր ժամանակներում եղել եւ մնում է մեր կյանքի ուղեկիցը, բայց եւ յուրաքանչյուր ժամանակաշրջանում այն այլ կերպ է ընկալվել եւ արտահայտվել։ Դեռեւս 60-ական թվականներին աշխարհում երիտասարդական հեղափոխություն սկսվեց, որի սանձարձակ կազմակերպիչները սիրո ազատություն էին պահանջում, ինչն էլ հանգեցրեց բազմաթիվ ընտանիքների կազմալուծման, ՍՊԻԴ-ի, թմրամոլության եւ այլ արատավոր երեւույթների ի հայտ գալուն։ Այս

«Բա որ Ազգային ժողովը լուծարվի՞»

Երբ հերթական անգամ հետաձգվեց Արաբկիրի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ հրավիրված դատական նիստը՝ ընդդեմ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի, այս հարցը դատավոր Արթուր Առաքելյանին թռուցկախոսքով տվեցին հայցվոր, «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանին շրջապատած լրագրողները։ Ակնհայտ էր, որ Ա. Առաքելյանը խուսափեց տեսականորեն հնարավոր համարվող այդ տարբերակից (մի բան, որ չի բացառել նույնիսկ հանրապետության նախագահը)։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31