Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԻՏԻ ՀՌԱԿ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՈ՞Վ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ

Լուրը սկզբում բոլորովին անհավանական թվաց, որ Հարություն Կարապետյանը Խոսրով Հարությունյանին առաջարկել էր գլխավորել ՀՌԱԿ-ը։ Այս խնդրի վերաբերյալ հանրապետական վարչությունում անգամ քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին 6 հոգի։ Սակայն խաղաքարտերը խառնել էր ՀՌԱԿ եզրաբանությամբ ասած՝ վերջին տագնապը։ Այդ լուրը մասնակիորեն հաստատեց ՀՌԱԿ շրջանակներին մոտ կանգնած մի անձ, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Որոշ

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵ՞Ր

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, արձագանքելով մեր թերթի երեկվա համարում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեջբերված խոսքերին՝ ասաց, որ ինքը՝ Քոչարյանն է Բոզ գյուղից։ ՈՉԻՆՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐԹ ՉԷ ՆՐԱՆ Սոցիալական արդարության անխոնջ պաշտպան Արշակ Սադոյանին դժվար էր պատկերացնել աշխարհիկ վայելքներ ճաշակելիս։ Այս էր պատճառը, որ լրագրողները խիստ զարմացան, երբ իրենց ներկայությամբ պրն Սադոյանը մի կնոջ համբուրեց։ Ավելին, այդ կինը

ՈՉՆՉԻ՞Ց ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Այնուամենայնիվ հետաքրքիր է. ԱԺ ղեկավարությունը չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում նիստերին պատգամավորների բավարար ներկայություն ապահովել։ Ակնհայտ է, որ սա միայն կառավարությանն է միշտ հաջողվում՝ իրենց հարկավոր օրինագծերի քվեարկության դեպքում եւ շատ էլ չեն ցանկանում իրենց այս հնարավորությունը չարաշահել։ Ինչ որ է, այս մթնոլորտում լիովին պատճառաբանված թվաց նորընտիր մի պատգամավորի նախաձեռնությունը՝ ԱԺ-ի ինքնալուծարման նպատակով ստորագրություններ հավաքելու

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ

Մարտ ամսվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսումներ է կազմակերպելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ քննվելու է 9 հայց՝ ընդդեմ Թուրքիայի եւ մեկ՝ ընդդեմ Ֆրանսիայի։ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ ՊԻՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԻ «Առավոտի» հարցին, թե արդյոք իրեն հիմնավոր է թվում այն վարկածը, որ Արծրուն Մարգարյանի սպանությունն իր թիկնապահներն են իրականացրել՝ ե՛ւ կատարողների, ե՛ւ շարժառիթների առումով, պաշտպանության

ՏԱՔԱՑՆՈՂԻՆ ԿԾԵՑ

ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտնի ելույթը աննկատ չմնաց: Նրան լավ ճանաչող մի նախկին պատգամավոր մեզ տեղեկացրեց, որ 1995 թ. ընտրություններում Դավթաշենի տեղամասում Գեղամյանը չէր հաղթել, ինչը արձանագրվել էր փաստաթղթերով: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի միջամտությունից հետո նա, այնուամենայնիվ, դարձել էր ժողովրդի ընտրյալ: Մի քանի օր առաջ Գեղամյանը հրապարակավ «շնորհակալություն» հայտնեց իրեն մարդամեջ հանողին: ՍՐԱՆ ԷԼ ՀԱՍԱՆ Դատախազությունը

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՏԱՆԸ ԿՔՆԻ, ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ԿԲՈՒԺՎԻ

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը ներկայացրեց իր ծրագրերը՝ այս ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը։ Դրանց մի քանի կետերի շուրջ պարզաբանումների խնդրանքով դիմեցինք նախարարին։ -Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ոլորտում ձեր սկսած քաղաքականությունը կարող է ավարտվել այս ասպարեզից ձեր հեռանալով, ինչպես լինում էր նախորդների դեպքում։ Դա կործանարար չի՞ լինի համակարգի համար։ –

Արդյունաբերական համակարգի ճգնաժամը

Հետխորհրդային տարածքներում տնտեսությունը դարձել է հասարակության դեմոկրատացում անվանվող քաղաքական ֆարսի պատանդը։ «Դեմոկրատացման» գլխավոր հետեւանքը տնտեսության ճգնաժամն է եւ բնակչության կենսամակարդակի անկումը։ Հանրապետության ձեռնարկությունները մի քանի տարի չեն գործում։ Պետությունը այս հարցում ողջ պատասխանատվությունը բարդել է ձեռնարկությունների ղեկավարության վրա։ Հետեւաբար, այսօրվա աղետալի վիճակն ամենեւին էլ զարմանալի չէ։ Ձեռնարկությունների զգալի մասը սնանկ է եւ մեծ պարտքեր ունի

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԱՎԱՆՏՅՈՒՐԻԶՄ

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան Հայաստանում առաջացել է 1995 թ. սեպտեմբերից։ Իր ժամանակին այն ուղեկցվեց հիացական հայտարարություններով, որ հատուկ է կառավարության բոլոր հերթական նախաձեռնություններին, որոնք հետո դատապարտվում են ձախողման։ ՊԿՊ-երի «Ոսկե ժամանակաշրջան» կարելի է համարել 1997 թ. հունվարից հունիսը, երբ միջին եկամտաբերությունը գերազանցել է 60%-ը, իսկ մի շարք աճուրդներում՝ անգամ 80%-ը։ Այդպիսի տոկոսներով այդ ժամանակահատվածում, տարբեր

Համանախագահների որոշումը՝ դիվանագիտական մեծ գաղտնիք

Փետրվարի 15-ին Վիեննայում, այնուհետեւ, 2 օր անց Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումներ։ Ընդհանրապես, նման աշխատանքային հանդիպումներից հետո մամուլին է հասցվում տեղեկատվական որեւէ թողարկում, որտեղ համանախագահները հանդես են գալիս հարցի խաղաղ լուծման, իսկ հակամարտության կողմերը՝ իրենց շահը հաշվի առնելու հույսի արտահայտմամբ։ Վերոնշյալ հանդիպումներից հետո նման բան տեղի չունեցավ։ Ավելին, Վիեննայի հանդիպման հաջորդ

Նորերը հներից «նալոգ» են վերցնում

Փետրվարի 21-ին «Երեւաննախագիծ» ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հետ։ Չնայած դահլիճը մարդաշատ չէր, բայց, այնուամենայնիվ, քաղաքական գործիչը հարկ համարեց ներկայացնել իր տեսակետներն այսօր հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ։ – Պրոբլեմը նա է,- այսպես սկսեց ԱԺՄ անդամը,- որ բոլորի աչքի առաջ, երբ երկաթուղային եւ օդային հաղորդակցությունն էլ լավ է աշխատում,

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԵՆՔ ԱԻՄ-Ը ԴԻՏԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՈՐՊԵՍ ՆՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Փախստականների վարչության նախկին պետը, ՀՅԴ նախկին անդամն այժմ Ինքնորոշում միավորման անդամ է։ Մեխակ Գաբրիելյանի հետ զրույցում կփորձենք պարզել, թե ինչպես է լինում, որ քաղաքական գործիչը մի կուսակցությունից մյուսն է տեղափոխվում։ -Պրն Գաբրիելյան, մոտ 4 կամ 5 ամիս է, դուք ազատվել եք փախստականների վարչության պետի պաշտոնից։ Ձեզ որեւէ այլ պաշտոն առաջարկվե՞լ է։ -Չէ, չի առաջարկվել, եթե

ԱԺՄ սիրեցյալ

ԱԺՄ սիրեցյալ Դավիթ Վարդանյան ԱԺ-ը վտանգավոր էր, քանի որ, անկախ դրդապատճառներից, քննարկում էր հասարակության համար հետաքրքրական՝ սեփականաշնորհման գործարքները։ Նախագահին հաջողվեց ապացուցել խորհրդարանի անգործունակությունը եւ իր հրամանագրով ստեղծել այդ գործարքների օրինականությունը ստուգող հանձնաժողով։ Նախագահն այդ հանձնաժողովում մեծահոգաբար ԱԺ-ին տրամադրեց 3 տեղ, որոնցից 2-ն՝ ընդդիմադիր փոքրամասնությանը։ Ընդդիմությունը հանձինս ԱԺՄ-ի, «Հանրապետության», «Հայրենիքի», հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովին, սակայն «ընդդիմադիրները»՝

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՇՓՈԹ

Կամ «նախաձեռնությունների վերածածկում» Վերջին նորաբանության հեղինակը ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանն է, որն այսպես բնորոշեց այն վիճակը, երբ նախորդ արտահերթ նիստն այդպես էլ չավարտված՝ նորն է սկսվել։ Անցած շաբաթ երկու օր շարունակ քվորում չապահովվեց, որպեսզի քննարկվեին «Հայրենիքի» նախաձեռնությունները եւ քվեարկության դրվեր նախագահի պաշտոնազրկումը նախապատրաստող հանձնաժողովի ստեղծման հարցը։ 2 ժամ 15 րոպե երեկ պահանջվեց, որպեսզի հաջողեցնեն քվորում

«Կոմպրոմատ» նախկինների դեմ

Շաբաթ օրը հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանը հարցազրույց է տվել «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրին։ Պրն Հովսեփյանը հաստատեց, որ ըստ իր միջնորդության, Վանո Սիրադեղյանի հրահանգով սպանված Արթուր Հովհաննիսյանը («Կյաժ» մականունով) ինքը մեղադրվում էր 4 սպանությունների մեջ։ Դատախազը փաստորեն խուսափեց պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գործով Սերժ Ջիլավյանի սպանության փորձում ինքնախոստովանած Նորայր Թադեւոսյանն առ այսօր շարունակում

ԼԱՎ ԼՈՒՐ

«Դեղ» գործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ ՍՊԻԴ-ի դեմ հայտնաբերված դեղամիջոցը փորձարկվել է 13 հիվանդ եւ վիրուսակիր անձանց վրա։ Բոլոր 13 դեպքերում էլ ստացվել է դրական արդյունք, որը համեմատելի չէ մինչ այժմ աշխարհում հայտնաբերված որեւէ արդյունքի հետ։ ՎԱՏ ԼՈՒՐ Ընդամենը 4 օր պաշտոնավարելով իբրեւ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, փետրվարի 21-ին

ՎԻԿՏՈՐԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵ՞Ց ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Խորհրդարանական օրվա ավարտին պարզվեց եւս մի հետաքրքիր դետալ. ե՛ւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել են ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը խմբագրումներով ու վրիպակներով իրենց է ներկայացրել Վիկտոր Դալլաքյանը։ ՎԻԿՏՈՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ «Կանոնակարգված չէ, թե ինչպես պետք է Ազգային ժողովից փաստաթղթերն ուղարկվեն պրեզիդենտի ապարատ, բայց կա տրադիցիա, որը գործել է

Դու անմեղ ես, նախագահն է մեղավոր

ԻՄ նախագահ (համատեղությամբ՝ նախագահի խորհրդական) Պարույր Հայրիկյանի վերջին ասուլիսից հսկայական ժամանակ էր անցել (մոտ մեկ շաբաթ), իսկ նոր ասուլիս այդպես էլ չէր հրավիրվում։ Բայց չկորցնելով պատմական պահը (խորհրդարանական առաջիկա ընտրությունները)՝ Պարույր Արշավիրին երեկ հրավիրեց ավանդական ասուլիսը։ Ճիշտ է, պրն Հայրիկյանն ասուլիսին անձամբ չկար, սակայն նրա շունչը թեւածում էր ողջ ցուրտ դահլիճով։ ԻՄ աշխատակցուհին հայտարարեց, որ

ՍԵՆՍԱՑԻԱ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«13-ը փոքր թիվ է, բայց արդեն թիվ է» ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՝ ՀԱՀ-ի «Դեմքեր» ծրագրում արված հայտարարությունը եթե ճիշտ է, ապա կարելի է դարի սենսացիա հռչակել։ Սակայն այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտին (թեկուզ եւ խիստ կարեւոր) վերաբերող հայտարարությունն արվեց ՆԳ եւ ԱԱ նախարարի կողմից, մի տեսակ տարակուսանք առաջացրեց։ Շատերը մտածեցին՝ հայ ենք, «առուն

Մեր իրական ցանկությունը

Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ չդառնալու եւ, ավելի լայն իմաստով՝ քաղաքակիրթ աշխարհի մեջ չինտեգրվելու պատճառները ներքին են: Դժվար թե Եվրոպայի խորհուրդ ընդունեն մի երկիր, որտեղ իշխող կուսակցություն ընդունվելու համար երիտասարդները երդվում են զենքի վրա: Կամ՝ այդ նույն կուսակցության գաղափարախոսությունը կոչվում է «ազգային գաղափարախոսություն»: Կամ, որտեղ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ կարող է

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, ԹԵ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՎԻԿՏՈՐԻ

Ընտրական օրենսգիրքը երեւի Սահմանադրությունից հետո կամ առաջ, մեկ էլ քաղաքացիական օրենսգիրքը կա, այն բացառիկ խորհրդարանական փաստաթղթերից է, որն ունեցել է անզուգական ոդիսական։ Տվյալ դեպքում, հեռավոր պատմությանը դիմելու հարկ չկա, որովհետեւ ոչ պակաս հետաքրքիր մի պատմության ականատես եղանք Ազգային ժողովի փետրվարի 22-ի նիստում։ Երբ Վահագն Խաչատրյանն է խոսում, միշտ դրանից հետո ինչ-որ բան է պատահում։ Այս

ՀԵՏԵՎԻ՞Ց Է ԽՈՍՈՒՄ

«Ընդհանրապես, իմ ներկայությամբ վարչապետը երբեք չի ասել, որ այս ԱԺ-ն իրեն խանգարում է եւ պիտի լուծարվի»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ընդ որում, խոսքի մեջ շեշտեց «իմ ներկայությամբ» արտահայտությունը։ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ «Դու լավ կանես՝ քաղաքականությամբ չզբաղվես»՝ ԱԺ միջանցքում հանդիպելով ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանին, լրագրողների ներկայությամբ ասաց Վահագն Խաչատրյանը։ «Վաղը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՉՔԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ

«Երկրապահ» պատգամավորական խմբի ստորագրություններով տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգը հընթացս փոփոխության է ենթարկվել։ Այնտեղ ներառված «Պետական վերահսկողության մասին» օրինագիծը հանվել է օրակարգից, որովհետեւ այդ նախագիծը սահմանում է, թե ՆԳ եւ ԱԱ-ն տնտեսվարող սուբյեկտներից իրավունք ունի ստուգումներ անցկացնել միայն նրանցում, որոնք առնչվում են քրեական գործերի։ «Առավոտի» լրատու աղբյուրը հայտնեց, որ օրակարգում փոփոխությունը կատարվել է Արամազդ Զաքարյանի

ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Միլիոնավոր դոլարների անարդյունավետ տնօրինողներ «Սկադենի» մասին գրելը լրագրողական հետաքննության խնդիր չէ։ Փաստերը շարադրված են ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում, մնում է գործող անձանց ու հարակից իրադարձությունների մասին տեղեկություններով խճապատկերը հավաքել։ Ճիշտ է, «Սկադենը» տանիք է ծառայել շուրջ կես միլիոն դոլարի «անարդյունավետ տնօրինման» համար, ինչը համեստ ցուցանիշ է, բայց մասնավոր օրինակով կարելի է եւ ընդհանուրի մասին

Տարիել Մանուկյանի դատավճռի համար մի քանի օր էր պետք

ՀՀ Վճռաբեկ դատարանում փետրվարի 18-ին շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի քր. գործից առանձնացված հանցախմբի 10 անդամների ընդհատված դատաքննությունը։ Սակայն մինչ այդ տեղեկացնենք, որ փետրվարի 17-ին Վճռաբեկ դատարանում հանդես էր եկել դատախազ Յուրի Մանուկյանը, որը մեղադրանք ներկայացրեց Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով (բանդիտիզմ) եւ միջնորդեց դատարանին պատժի չափը սահմանել 5-9 տարի, մասնավորապես Մհեր Գալստյանին, Գուրգեն Մանուկյանին, Սամվել Չափուխյանին, Հովիկ

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

Դաշնակցականների երեւակայությունն ազգային գաղափարախոսությունից դենը չի անցնում։ Կուսակցություններին, իշխանություններին, վայ թե ողջ մարդկությանը «ազգային»-ի ու «ապազգային»-ի բաժանած՝ չեն հոգնում այդ առնչությամբ «բացահայտումներ» անելուց։ Պատանի դաշնակցականներն էլ ի՞նչ պիտի սովորեին իրենց ավագ ընկերներից։ Իհարկե։ Գիտաժողով անել։ Ու անպայման՝ ազգային։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած հանրապետական ուսանողական գիտաժողովը խիստ սպասելի խորագիր

Գնչուները վերադարձել են

Տեղեկանք: Գնչուները բնակվում են գրեթե ամբողջ աշխարհում՝ Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրիայում: Նրանց քանակը 2,5-ից 8 մլն-ի է հասնում: Իսկ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում 70-ական թվականների հաշվարկներով կազմում է 175 000: Բացի իրենց հարազատ լեզվից, սովորաբար տիրապետում են այն պետության լեզվին, որտեղ բնակվում են: Սովորական զբաղմունքը գողությունն է, ինչով զբաղվում են տղամարդիկ: Կանայք

ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ՝ ՍՏՐԱՏԵԳԻԱ, ՄԵԽԱՆԻԶՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարությունում երեկ կազմակերպված խորհրդակցության թեման առողջապահության ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքների համակարգումն էր։ Ներկա էին մոտավորապես 70 կազմակերպությունների (եւ հայկական, եւ միջազգային), Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը։ Ծրագրային ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը։ Մինչեւ այդ հայտնեց, որ ՀՀ վարչապետն ինքն էլ էր

ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ ԴՐԵԼ ԷՐ ԻՏԱԼԱԿԱՆ ՍԱՊՈԳԻ ՏԵՂ

Երեկ Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում Լիբերալ դեմոկրատական կուսակցության հրավիրած հերթական բանավեճն էր «Արդյունավետ պետություն» թեմայով։ Օրվա բանախոսը ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Եղիազարյանն էր։ Արդեն ձեւավորվել է այս հավաքների մշտական մասնակից քաղաքական գործիչների եւ մասնագետների կազմը։ Մասնակցում էին Բ. Արարքցյանը, Կ. Ռուբինյանը, Դ. Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ա. Բլեյանը, Հ. Դուրգարյանը, սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը։

Անհանդուրժողականության երկու մոդելները

Առաջինը. բոլոր բարբառները, բացի այն բարբառից, որով խոսում են իմ հայրենի գյուղում, անհեթեթ են եւ պարզապես ծիծաղելի։ Երկրորդը. Միայն օտարականներն են խոսում ուրիշ բարբառներով, քանի որ նրանք հոգիները ծախել են սատանային։ Հեղափոխության անթառամ գաղափարը Օրերս կոմունիստների առաջնորդը կարծիք է հայտնել, թե այսօր, երեւի, իշխանությունը ժողովրդի ձեռքը խաղաղ ճանապարհով անցնելու վերջին հնարավորությունն է։ Իսկ ի՞նչ է

Հոբելյանների տրամաբանական շղթան

Հոբելյանների տրամաբանական շղթան Այն, որ 2001 թ. Հայաստանում ազգովի տոնելու ենք քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակը, պարզ է բոլորիս. Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ի վեր պետական հանձնաժողով է ստեղծված։ Այն, որ 2001 թվականին, այդուհանդերձ, Հայաստանի 3-րդ հանրապետության 10-րդ տարեդարձը պետք է նշվի, միանշանակ դժվար է ասել։ Ժամանակը գիտի։ 1998-ի փետրվարից մինչեւ 2001 թվականի գարուն ընկած

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31