Օրվա լրահոսը

ԵՊՀ-ՈՒՄ ՎԱՏ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ ԵՆ

Մայր բուհի ուսանողները, որ միշտ իրենք են ստիպված եղել պատասխանել իրենց դասախոս՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հարցերին, երեկ բացառիկ հնարավորություն էին ստացել հենց նրան «հարցաքննելու»։ Էս գլխից փաստենք, որ առիթից օգտվելու այնքան շնորհք չունեցան, թե նախարարին մի լավ նեղը գցեն։ Դեռ հակառակը, նախարարից, ընդ որում՝ արդարացիորեն, իրենց «բաժին հասավ»։ ԵՊՀ-ի ուսանողական արհկոմի եւ

Անջուր, անլույս,… անխիղճ

Անջուր, անլույս,… անխիղճ Մեր հանրապետությունում վերականգնվել է կոռ ու բահրայի ժամանակաշրջանը։ Մեր հանրապետության քաղաքացին չգիտի՝ ի՞նչ անի, ո՞ր հարկը վճարի եւ ո՞րը չվճարի։ Ջրի վարձը իշխանությունները սահմանել են 420 դրամ։ Ըստ քաղաքաշինության նախարարության՝ կազմակերպված կոմունալ քաղաքականության վարչության պետ Արշակ Նազարյանի, 420 դրամը քաղաքացին պարտավոր է վճարել այն ժամանակ, երբ օրվա ընթացքում ստանում է 250 լ

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԳԱՌՆԻՆ՝ ԱՆՈՒՍՈՒՑԻՉ

Նշանավոր բնակավայրերի ցանկում Գառնին մի առանձնահատուկ տեղ է գրավում։ Հայաստանի մեծ գյուղերից է, ունի 1700 տնտեսություն։ Գյուղն ունի երկու դպրոց, երկու գրադարան։ Մեկի գրապահոցում պահպանվում է 16.000 կտոր գիրք, իսկ մանկականում՝ 10.000։ Մանկական գրադարանի շենքային պայմաններն այնքան էլ մխիթարական չեն, այն առայժմ տեղավորված է նախկին սովխոզի գրասենյակի շենքում։ Գրադարանի վարիչ Մանյա Կարապետյանի հավաստմամբ, 1993-ից ի

Կոնյակի գործարանի ֆրանսիացի տնօրենը նախընտրում է ռուսերենը

«Փետրվարին մոսկովյան վեցերորդ միջազգային «Պրոդէքսպո-99» տոնավաճառում բրենդիի «Արարատ» գործարանի «Նաիրի» եւ «Դվին» կոնյակները նվաճեցին «ոսկե» եւ «արծաթե» մեդալներ։ «Դրսում՝ մրցանակներ, իսկ ներսում՝ տակավին լուծված չէ բրենդիի «Արարատ» ապրանքանիշի նկատմամբ մեր մենաշնորհի խնդիրը»,- ասաց տնօրեն Պիեռ Լառեչը։ Չկա իրավական դաշտ, որն էլ խթանում է կեղծարարությունները։ Որպես ապացույց ներկայացրեց տարբեր վաճառակետերից, խանութներից արկղերով բռնագրավված տարաձեւ դիզայնի կոնյակի

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ «Հայագրոբանկին» դիտելով որպես վայելուչ, պետական օրենքներն ու կարգը հարգող, ֆիրմայի արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող լուրջ կազմակերպություն, համապատասխան պայմանագիր կնքելով, Ապարանի շրջկոոպը 1995 թ. ընթացքում ձեռք բերեց 750,0 հազար դրամի արժեթղթեր (ակցիա), որի տարեկան շահույթը (դիվիդենդ) կազմեց 180 տոկոս։ Պարտավորությունների նկատմամբ բարեխիղճ լինելու դեպքում բանկը 1996 թ. մարտ ամսին

Ընտրությունների մեխանիկան

Ընտրությունների մեխանիկան Իսկ մեզ պե՞տք են ազատ, արդար ընտրություններ Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի թիվ 1 խնդիրը ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է: Այս խնդիրն այն աստիճան է սրվել, որ մարդկանց արդեն թվում է, թե դա ինչ-որ անհասանելի, անհնարին բան է: Եվ մարդիկ այդպես մտածելու իրավունք ունեն, որովհետեւ իրենց աչքով են տեսել ու իրենց մաշկի վրա

ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻ՛ ԳՆԱՑԵՔ

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին Միանգամայն հեռու ենք մեր սոցիալական դժվարությունների արմատները Ձեր եւ երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարման մեջ տեսնելուց։ Նույնքան հեռու ենք մեր պետականության վերականգնումն ու ութնամյա գոյությունը նախագահներիդ իմաստնությամբ կամ շարժման տրամաբանությամբ պայմանավորելուց (դարասկզբին Հայաստանի հետ անկախություն ստացած տարածաշրջանային երկրները մեզ հետ էլ կորցրին այն, իսկ դարավերջին չենք կորցնում դարձյալ մյուսների

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ եւ ՀՀՇ-ն համագումար կանի՞

ՀՀՇ առաջիկա համագումարը նախատեսված է մարտի 5-ին։ Անկասկած, եթե ՀՀՇ-ն իշխանություն լիներ, վաղօրոք հեռուստատեսությունն ու ռադիոն վերոհիշյալ համագումարի նախապատրաստական աշխատանքները կլուսաբանեին, մի քանի գովազդի վարպետներ եւ մուլտիպլիկատորներ էլ հատուկ համագումարային հոլովակներ կպատրաստեին։ Բայց անցան այն ժամանակները, երբ «անոնք ներկա էին», իսկ ՀՀՇ-ն կանգնեց շարասյան վերջում։ Անկախ այս ամենից, արդեն ընդդիմադիր կուսակցություն ՀՀՇ-ն պատրաստվում է իր

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. «ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ»

«Այն, ինչ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի հետ, արտառոց երեւույթ է ոչ միայն մեր խորհրդարանի, այլեւ պառլամենտարիզմի պատմության մեջ ընդհանրապես»,- այսպես սկսեց իր դատողությունները նշյալ փաստաթղթին վերաբերող մեր զրույցում ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ «Առաջին իսկ պահից ԸՕ-ի ընդունման գործընթացը ուղեկցվեց Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով»։ Կար ԸՕ-ի 3 նախագիծ։ Դրանցից մեկը պաշտպանում էին ԱԺ-ում ներկայացված

ԼԱՎ ԼՈՒՐ

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կտրականապես հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե Հայաստանի ո՞ր ոչ պետական բուհերը կստանան պետական կարգավիճակ։ Ի արդարացում նախարարը սրտնեղեց, որ բավականին լուրջ շահարկվել է անզգուշորեն ասված իր այն կանխատեսումը, թե ութսունչորս ոչ պետական բուհերից լավագույն դեպքում 4-5-ը կստանան պետական կարգավիճակ։ Շահարկման գործում իրենց լուման են

Արտակարգ իրավիճակ Արաբկիրի դատարանում

Ժամը 12։00-ին նշանակված քրեական դատավարությանը երեկ սպասեցինք մինչեւ 15։30-ը։ Հարգելով մեզ՝ վերադարձանք խմբագրություն։ Պիտի շարունակվեր ՆԳ եւ ԱԱ նախարարության առաջին գլխավոր վարչության բաժանմունքի պետ Աշոտ Խաչատրյանի եւ երրորդ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատավարությունը։ Նախորդ օրը դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան) մերժել էր որպես վկա դատարան հրավիրելու ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունները,

«Ֆլեշը» եւ «Փնթին» պաշտպանության

Չենք կասկածում, որ մեր վարչապետ Արմեն Դարբինյանը մտահոգ է հայ գործարարների պաշտպանվածությամբ, եւ թերեւս այդ է պատճառը, որ հավաքելով նրանց առաջարկեց «մուծվել»՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրանց այլեւս ոչ ոք չի անհանգստացնի։ Ոչինչ, որ այդ մտահոգությունը մինչեւ վերջ չըմբռնեցին պետական մտահոգություն չունեցող որոշ գործիչներ եւ գործարարներ։ Դրա մասին արդեն մասամբ գրվել է։ Սակայն նույն հանդիպման

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՐԵԹԵ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ վերջապես հաջողվեց շարունակել շուրջ երկու շաբաթ առաջ ընդմիջված արտահերթ նիստը։ Քննարկվեց «Տիգրան Նաղդալյանի մասին» օրենքը Շարունակեցին մտքեր փոխանակել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն, Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» չարչրկված օրենքի շուրջ, որն առավել ՀԱՀ-ի վերաբերյալ գնահատականների առիթ էր։ Խոսրով Հարությունյանը գտնում էր, որ վերջին շրջանում հեռուստատեսության մակարդակը բավական բարձրացել է. «Այն լրատվությունը, որ ստանում ենք՝

«ԲՐՆՁԱԾ ԵՐԿԻՐ»

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, վերջին օրերին Կոտայքի մարզի Արամուս, Կոտայք եւ էլի մի քանի գյուղերում բնակիչներին իրավաբանական խորհրդատվությունների ծառայությամբ է ներկայացել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գյուղացիները լավ էլ գոհ են, որովհետեւ խորհրդատվությունից բացի, նաեւ բրինձ է բաժանվել։ ՀՆՉԱԿՆԵՐԸ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆ Ս. թ. փետրվարի 23-ին ՀՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում ատենապետ Էռնեստ Սողոմոնյանը, փոխատենապետ Ն. Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը

Կարդեբալետի առաքելությունը

«Առավոտը» Մշակույթի նախարարությունից ստացել է հետեւյալ գրությունը. «Հարգելի խմբագրություն, տեղեկացնում ենք, որ երեկ «Վատ լուր» խորագրի ներքո տպագրված փաստարկները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Իրոք, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Ստեփան Դավթյանը, նախարարի օգնական Վարուժան Խաստուրը, Արտաքին կապերի եւ սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ Սպարտակ Ղարաբաղցյանը Օպերայի եւ բալետի

ՕՋԱԼԱՆԱՑՈՒՄ

Քրդական շարժումը երեկ կազմակերպեց իր հերթական հանրահավաքը, կրկին պահանջելով ազատ արձակել PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Այս անգամ Հայաստանում բնակվող քրդերը հավաքվել էին Ազատության հրապարակում, եւ թերեւս, այդ պատճառով վանկարկում էին «Պայքար, պայքար, պայքար»։ Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այս մեկը տարբերվում էր իր բազմամարդությամբ՝ մոտ 2-3 հազար մարդ։ Ազատության հրապարակում «Թուրքիա՝ տեռորիստ, Թուրքիա՝ ֆաշիստ» վանկարկելուց հետո

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

Հայաստանում արդեն ավանդույթ է դառնում ճանապարհ փակելու պրակտիկան։ Այս անգամ Եղեգնաձոր-Երեւան ավտոմայրուղին փակվել է Արտաշատի հատվածում, ուր գյուղացիները դուրս էին եկել ցույցի։ Բնականաբար, դադարեցվել էր ամբողջ երթեւեկությունը։ Ճանապարհները բացվել են միայն այն բանից հետո, երբ տեղ է հասել Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը եւ գյուղացիներին համոզել հեռանալ։ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ազգային հեռուստատեսությունը

ԷԼԻ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

«Առավոտին» հայտնի է դարձել, որ Վահան Հարությունյանը միակը չէ, որն ուղղակի ցուցմունքներ է տվել Վանո Սիրադեղյանի դեմ։ Նաեւ Արմեն Տեր-Սահակյանն է ցուցմունք տվել, որ Վանո Սիրադեղյանի պատվերով է իրականացրել Ղանդիլյանի, Աշտարակի շրջգործկոմի նախագահի եւ այլ սպանություններ։ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ «Օրագիրի» մի հրապարակման մեջ պնդումներ կային գրավյալ տարածքների թալանի վերաբերյալ։ Դատախազությունը, որ հրապարակումներին սովորաբար չի արձագանքում, այս անգամ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ Աշխարհի շատ լուրջ ու հարուստ պետություններ, որպես իրենց տնտեսական զարգացման ստրատեգիական ուղղություններից մեկը, նշում են տուրիզմի զարգացումը (միտումնավոր չենք օգտագործում «զբոսաշրջիկություն» բառը, քանզի, կարծում եմ, որ այն այնքան էլ չի համապատասխանի հարցին, գոնե այս հոդվածին)։ Տուրիզմի նկատմամբ պետական հոգածությունը բացատրվում է նրանով, որ այն ոչ միայն եկամտի լուրջ աղբյուր է

«Մենք սարի պես

«Մենք սարի պես կանգնած ենք» Հայաստանյան թերթերից մեկում ահազանգ էր հնչել Խոջիվանքի գերեզմանատան հայոց շիրմաքարերը եւ շիրմաթմբերը պղծելու մասին։ Անհապաղ գնացինք Խոջիվանք։ Պանթեոնն ու շիրիմները իրենց տեղում էին։ Նույն պատկերը՝ ինչ սրանից 5-10 տարի առաջ։ Եվ դա այն բանից հետո, երբ վերջերս մի քանի «շաբաթօրյակ» էին կազմակերպել Վրաստանի հայ երիտասարդների միության անդամները։ Վանդալիզմի, ապականումի ու

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀՀ կառավարության 19.11. 1998թ. թիվ 727 որոշմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տրվեց ընտանեկան նպաստների ցուցակներում կատարել լրացումներ 5% քվոտայի սահմաններում: Առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ տալու գործընթացին՝ համայնքներին մասնակցելու հնարավորություն տալը ՀՀ սոցապ նախարարը հիմնավորում է այն փաստարկով, որ համայնքներում ավելի լավ գիտեն անապահով ընտանիքներին եւ եթե հիմնական ցուցակներում

«ՌԵԼՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԿՍԿՍՎԻ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ

Հետխորհրդային ու հետսոցիալիստական տարածքներում պրոլետարիատը շարունակում է մնալ որպես կազմակերպված կառույց։ Այդ երկրներում քաղաքական բոլոր ուժերը փորձում են սիրաշահել բանվորներին։ Անցած տարի հանքափորները լուրջ «ցնցեցին» Ռուսաստանի տնտեսությունը։ Կառավարող շրջանակներին բյուջետային ոլորտի (բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն) աշխատակիցների հացադուլ-գործադուլները համարյա չէին անհանգստացնում։ Մեծ Ռուսաստանը միայն հանքափորները կարողացան ցնցել՝ ռելսային պատերազմ հայտարարելով իշխանություններին։ Պատերազմի արդյունքները մի փոքր անսպասելի

Փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են

Եվ այս փաստն ընդունում է նույնիսկ Վահան Հովհաննիսյանը Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը երեկ հանդիպեց Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների հետ։ Ի սկզբանե ասենք, որ պրն Հովհաննիսյանը խտրականություն էր դրսեւորել նրանց նկատմամբ։ Ինչպես մեզ հայտնեց «Եզդիխանա» հասարակական քաղաքական կազմակերպության ղեկավար Սիաբանդ Բաքոյանը, պրն Հովհաննիսյանի աշխատակազմը մերժել է այդ հանդիպման հիմնական նպատակը, որը փոքրամասնություններին Կորյունի փողոցում տրամադրվող

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է»

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանը փոթորկած իրադարձությունների խորապատկերի վրա առաջիկա քաղաքական զարգացումների առումով հատկապես կարեւորվում է Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարը, որը տեղի է ունենալու փետրվարի 27-ին։ Հասարակությանը հայտնի կդառնան նաեւ այս ուժի տեսակետներն առկա զարգացումների վերաբերյալ, ինչի համար եւ այսօր զրույցի ենք հրավիրել Ժողովրդական կուսակցության փոխնախագահ, վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանին։ Մեր զրույցում

ՅԱՓՆՋԻ՝ ԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բա չոմբախը Հայաստանի Հանրապետության կառավարության ՈՐՈՇՈԻՄ 20 հունվարի 1999 թվականի թիվ 30 քաղ. Երեւան Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը հաստատելու մասին Ղեկավարվելով «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը՝ համաձայն հավելվածի։ Հավելված ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 20-ի թիվ 30 որոշման Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը

ՀՀ նախագահի հումորի զգացումը տեղն է

Վահե Գաբրիելյանինը՝ առավել քան Փետրվարի 5-ին ԱԺ-ի ընդունած Ընտրական օրենսգրքի եւ փետրվարի 18-ին այն ՀՀ պաշտոնական տեղեկագրում տպագրվելուց հետո օրենսգրքում հայտնված որոշակի տարբերություններին էր նվիրել երեկվա իր ասուլիսը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։ Համարյա դետեկտիվ ժանրին հավակնող այս պատմությունը եզրափակվեց տեղեկագրում «Նկատված վրիպակներ» գլխով։ Թվով 49 վրիպակները նկատվել էին պատգամավորների ջանքերի շնորհիվ։ Ամեն դեպքում,

ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾՆ Է, ՆԵՐՔԵՎՈՒՄ՝ ՀԱՖԵԶ ԱՍԱԴԸ

Այսպես են գտնում բոլոր սիրիացիները Վերջերս Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախագահական ընտրություններ էին։ Միակ թեկնածուն ներկայիս նախագահ Հաֆեզ Ասադն էր, որին էլ ժողովուրդը երգուպարով վերընտրեց։ Այս առիթով «Առավոտը» հարցազրույց ունեցավ Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր նախարար պարոն Համեդ Հասանի հետ։ -Պրն Հասան, դուք թերեւս միակ դիվանագետն եք, որը մինչ օրս չի հանդիպել լրագրողներին։ Ի՞նչն է պատճառը։

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ ՍԴՀԿ Վարիչ մարմինը հայտարարեց. «Եթե աշխարհն արդարացիորեն զայրացած է ու դատապարտում է Օջալանի ձերբակալությունը, այն դիտում որպես մարդու իրավունքների ոտնահարում, ինչո՞ւ աշխարհը եւ համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներն ամեն անգամ խոչընդոտում են դարասկզբին հայերի նկատմամբ կատարվածին գնահատական ու որակում տալը։ Կշարունակվի այսպես՝ կդատապարտվեն տասնյակ օջալաններ, Աստված մի արասցե, ժողովուրդներ։ Մենք հասկանում ենք քուրդ ժողովրդին, որովհետեւ մենք

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՍՏԵՂԾՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

«Առավոտի» տրամադրության տակ է «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը, որը ներկայացնում ենք ստորեւ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Ստեղծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն։ 2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի

Չկայացած ասուլիսի հետագիծը

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը երեկ հայտարարել էր, որ ասուլիս է հրավիրելու, բայց հետո փոխել էր մտադրությունը։ Այնուամենայնիվ, առանձին լրատվամիջոցների ու նաեւ «Առավոտին» պատմեց, թե այդ ասուլիսում պիտի խոսեր տնտեսական առկա իրավիճակի եւ «Հետագիծ» հեռուստածրագրում գլխավոր դատախազի որոշ պնդումների մասին։ Առանձնացնենք վերջին խնդրի վերաբերյալ պարզաբանումները։ -Հիշեցնեմ, որ այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ «Առավոտին» տված հարցազրույցում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31