Օրվա լրահոսը
Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով
Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով Հայի մի տեսակ կա, որին եթե որեւէ տեղ դժվարանաս գտնել, ապա հարկավոր է օգտվել «Հայկական ավիաուղիների» ծառայություններից, նստել այնքան աղմուկ հանած «Էյրբաս Ինդուստրի» Ա310-200 տիպի օդանավը, թռչել որեւէ ուղղությամբ, ասենք՝ Փարիզ եւ սրտիդ ուզածի չափ նայել մեր հայերին։ Այնպես պատահեց, որ վերոհիշյալ ինքնաթիռում իրարից անկախ հանդիպեցին մի մեծ խումբ ՀՀ քաղաքացիներ,
ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ
ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ Սփյուռքի ՌԱԿ-ի երկփեղկմանը վերջ տալու նպատակով Փարիզում երեկ հանդիպեցին կուսակցության երկու թեւերից՝ չորսական ներկայացուցիչ։ ՀՌԱԿ վարչության անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւս մասնակցում էր հանդիպմանը, սակայն ոչ թե որպես Հայաստանի ներկայացուցիչ, այլ՝ Լիբանանյան թեւի։ Վերոհիշյալ հանդիպումը որոշվեց անցկացնել Հայկաշեն Ուզունյանի եւ Հակոբ Գազարջյանի պայմանավորվածության արդյունքում։ Պարոն Ավետիքյանի հետ զրուցեցինք
Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող
Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող Հարգարժան պրն Աբրահամյան Անցյալ, ներկա, պարզորոշ է՝ նաեւ ապագա, ԱԺ խոսնակների աջ թեւ Վահագն Մկրտչյանը փետրվարի 25-ին «փայլատակել» է Ձեր թերթի էջերում իր ողջ բարոյական նկարագրով։ Գնահատելի կեցվածք է. հասարակությանը զգուշացրել է, թե ով է ինքը եւ ինչերի է ընդունակ։ Այնուամենայնիվ, քանի որ սույն հրապարակման մեջ քանիցս «անմահացրել է»
ԸՆՏՐԱՀԱՃՈՒՅՔԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Ընտրական խնդիրներին նվիրված ՌԱ(ԼԴ)Կ սեմինարը իր ավարտով շատ ավելի հետաքրքիր էր, քան մնացած ընթացքները։ Խոսք առավ եւ այն այսպես սկսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ թե ամերիկյան բանակում ծառայող կանանց ծառայողական կանոնակարգում խորհուրդ է տրվում. եթե թշնամին փորձում է ձեզ բռնաբարել, ապա ոչ թե դիմադրեք, այլ թուլացեք եւ ստացեք առավելագույն հաճույք։ Քանի որ այս ելույթը նախավերջինն էր,
«ՄԱՄԱ, ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ»
ՀՀ նախագահին ուղղված Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի ծնողների դիմումը անպատասխան չի մնացել։ Երեկ Արսենի մայրը կես ժամով որդուն տեսակցելու թույլտվություն է ստացել։ «Առավոտին» տիկին Աիդան պատմեց հետեւյալը. Արսենը ասել է, որ իրեն ձերբակալելուց հետո, 6-րդ վարչությունում նոր իմացել է, որ գեներալ Մարգարյանը սպանված է։ Արսենին ՊԱԿ-ի մեկուսարանում ծեծել են (բայց այնպես, որ մարմնի վրա
ԼԱՎ ԼՈՒՐ
Փետրվարի 25-ին Երեւանում լույս տեսավ Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը։ Այսուհետ երկշաբաթյա պարբերականությամբ Աթենքում հրատարակվող «Դրօշակ»-ը այս տարվա երրորդ համարից (12-25 փետրվար, 1999 թ.) սկսյալ լույս կտեսնի Երեւանում («Այբ գրաֆիկ» տպարան, Տերյան 72)։ Այսպիսով, իր հրատարակության 109-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ «Դրօշակ»-ը լույս է տեսել հայրենիքում։ ՀՅԴ պաշտոնաթերթը կհրատարակվի Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված պարբերականի կարգավիճակով՝
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՆՈՐԻՑ ԽՈՒՄԲ Է
«Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանի «Հայրենիք» պատգամավորական խմբից դուրս գալուց հետո խումբը համալրվել է նոր անդամով։ Նրանում ընդգրկվել է նախկինում Բաղրամյանի խոզաբուծական ֆերմայի տնօրեն Էդիկ Ասատրյանը, որը Վանո Սիրադեղյանի հարցում ձեռնպահ է քվեարկել։ ԴԵՊԻ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ՝ ԷԺԱՆԱՑՐԱԾ ԳՆԵՐՈՎ «Հայկական ավիաուղիներում» նախապատրաստվում է մի ծրագիր, որը եթե առաջիկա օրերին հաստատվի, ապա Երեւանից Լոս-Անջելես եւ հակառակը
Չինաստանը հետաքրքրվեց «Արմենիկումով»
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն՝ ի տարբերություն այլ դեսպանների, որոնք դեռեւս լռում են, շատ խանդավառված է սպիդի բուժման նոր դեղամիջոցով։ Չինական կողմը, ավելին, գտնում է, որ դեղամիջոցի հեղինակներին պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի։ – Պրն Չժաոշու, Չինաստանն աշխարհի ամենամարդաշատ երկիրն է։ Եթե դժվար չէ, ներկայացրեք, խնդրում եմ, մարդահամարի վերջին տվյալները։
«ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ՄԻ ՂԱԶԱՆՈՒՄ ՉԻ ԵՓՎԻ»
Ցիտատ ԱԺՄ երեկվա հանրահավաքից ԱԺՄ-ի երեկվա հանրահավաքի հիմնական նետերն ուղղված էին Վազգեն եւ Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանի եւ, էպիզոդիկ էլ, վարչապետ Արմեն Դարբինյանի դեմ։ Սակայն հանրահավաքի լեյտմոտիվը ժողովրդի սոցիալական անհուսալի վիճակի արտացոլումն էր՝ ելույթների միջոցով։ Շավարշ Քոչարյանը բացեց միտինգը հիշեցումով, թե «ի՜նչ խղճուկ, ի՜նչ կեղծ վիճակում ենք» բոլորս։ Վանո Սիրադեղյանին դատախազության ձեռքը հանձնելը, ըստ պրն
Խորհրդարանական մեծամասնությունը
Այն պահից, երբ փետրվարի 17-ին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը առաջարկեց քննարկել նախագահի իմպիչմենտով զբաղվող հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ մեծամասնության ջանքերով խորհրդարանը ոչ մի անգամ չապահովեց քվորում՝ քվեարկելու համար եւ այդպիսով չքվեարկեց ոչ մի հարց: Օրինաստեղծ աշխատանքը կազմալուծված է՝ ահաբեկված երկրապահները փախչում են կոճակներից, ինչպես Շերխանը՝ կրակից: Վախենում են, հավանաբար, որ պրն Շահնազարյանը նորից հանդես գա իր
ՀՐԴԵՀԻ, ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
1999 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կոլեգիայի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին պետական թատրոններում գեղարվեստական ղեկավար-տնօրեն անվանացանկային պաշտոնի տարանջատման, Երեւանի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանի կողմից նախարարի հրամանը չկատարելու եւ թատրոնում տիրող իրավիճակին, նախարարության «ՄԱԳ» ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրման եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական
ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿԿԻՍԻ՞ ԱԼ ԿԱՊՈՆԵԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Վանո Սիրադեղյանին երբեւէ առնչված նորանոր հաստատություններ են հայտնվել դատախազության ուշադրության կենտրոնում։ Ստուգում են նաեւ «Մանթաշյանց» եւ «Երեւան» հիմնադրամների գործունեությունը։ Տնտեսական գործունեության նման լայնածավալ ուսումնասիրությունը որոշ կանխատեսումների առիթ է դարձել, որ Վանո Սիրադեղյանի համար իրական է Ալ Կապոնեի բախտին արժանանալու հեռանկարը, որին, ի վերջո, ոչ թե գանգստերական գործունեության համար դատապարտեցին, այլ՝ հարկերը չվճարելու։ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ Արդեն իսկ
ԱՂՄԿՈՏ ԵՎ ԱՆԱՂՄՈՒԿ
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատողներից մեկի վկայությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի յուրաքանչյուր թռիչքից առաջ հատուկ աշխատանք է տարվում ճանապարհն ավտոմեքենաներից, օդանավակայանը մարդկանցից մաքրելու եւ անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն նույնը չես ասի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանի մասին։ Վերջիններս համեստ ու անաղմուկ հասան օդանավակայան եւ նույնքան անաղմուկ էլ մտան ինքնաթիռ։ Երեւան-Փարիզ-Երեւան երթուղուց Մարգարիտ
ԿԱՄՈ՞Ն, ՀԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ ԼԵՎՈՆՅԱՆԸ
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնին անդրադառնալիս հայկական մամուլը լուր հաղորդեց այն մասին, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ թատրոնի գործադիր տնօրենը եւ «Օպերա» ստուդիայի ղեկավարը, շուտով պետք է նշանակվի թատրոնի տնօրեն՝ Լեւոնյանի փոխարեն։ Հեռախոսազրույցի ժամանակ Հ. Խաչատրյանը երեկ հերքեց այդ լուրերը՝ որակելով որպես «ծիծաղելի բամբասանք» եւ ավելացրեց, որ այդ թատրոնի լավագույն տնօրենը հենց Տիգրան Լեւոնյանն է, որին
ՇԱՌՈՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ
Չորեքշաբթի օրվա մեր թերթում «Վատ լուր» խորագրով տպագրեցինք ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երեք աշխատակիցների՝ Ստեփան Դավթյանի (աշխատակազմի ղեկավար), Վարուժան Խաստուրի (նախարարի օգնական) եւ Սպարտակ Ղարաբաղցյանի (նախարարության Արտաքին կապերի եւ Սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ), Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ԱՄՆ հյուրախաղերի մեկնելու մասին։ Այդ լուրը տպագրելով՝ մենք բացատրեցինք, թե
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԵՐԿԻՐԸ
Հայ ռոմանտիկ բանաստեղծները երազում էին, որ կգա երանելի ժամանակ եւ «ամեն աղախին կսովորի պետություն դարձնել», այսինքն՝ կառավարել։ Չեկավ։ Չէր գալու։ Որովհետեւ «պետություն դարձնելը», այսինքն՝ կառավարելը բարդ տաղանդ է, որ ներառում է աշխարհում ամեն ինչ՝ հակադրամիասնության բոլոր կատեգորիաներով նախատեսված ու չնախատեսված։ Իսկ «պետություն դարձնելը» անհրաժեշտություն է։ Ահա եւ սովորում ենք պետություն դառնալ, լինել, ստեղծել… Եվ ինչքան
ՊԱՐՏԱՃԱՆԱՉ «ՄՈՒԾՈՂ» ԾՆՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ
Ամենապարտաճանաչ «մուծող» ծնողներից եմ։ Դպրոցն ու ուսուցիչն այնքան խեղճ վիճակում են, որ նրանց վճարած գումարը ոչ միայն տեղին եմ համարում, այլեւ ամեն մեկիս սուրբ պարտքը, պետական հարկի նման մի բան։ Զանազան միջոցառումների, տոների ու հանդեսների համար վճարած գումարներից բացի, երկու դպրոցահասակ զավակիս համար ամեն ամիս 400 դրամ եմ վճարում դպրոցին։ Չնչին գումար, որը, սակայն, ոչ
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
Ստանալով Էներգետիկայի նախարարության, Ավտոմատ կառավարման համակարգերի, ոչ ստանդարտ տեխնիկական միջոցների վարձակալական ձեռնարկությունում (նախկինում Հայէներգոպրոեկտ ինստիտուտ) աշխատող պահակների բողոք-նամակը, փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Նամակագիրները բողոքում էին, որ 1997 թ. մայիս ամսից աշխատավարձ չեն ստացել (այն դեպքում, երբ այն կազմում է չնչին գումար՝ 3200 դրամ)։ Այդ տարիներին աշխատելիս են եղել 4 հոգով, եւ նույն
ԻՆՉՔԱՆ ՀԱՇՎԻՉ ՈՒՆԵՍ՝ ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ
Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Զինյաթ Օրդուխանյանը եւ նրա եղբայրը իրենց մոր մահվանից հետո զբաղեցրել են նրա տունը, որտեղ որպես առաջնահերթ ժառանգորդներ արդեն իսկ գրանցված են եղել։ Գյուղապետարանի կողմից Զ. Օրդուխանյանը շուտով գրանցվել է իբրեւ առանձին ծուխ, զբաղեցրել է առանձին մուտք եւ վարել առանձին տնտեսություն։ 69-ամյա երկրորդ կարգի հաշմանդամը, չկարողանալով հոգալ ձմեռվա սնունդը եւ վատառողջության
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՎ …
Արդյոք Հայաստանում կձեւավորվի՞ երկկուսակցական քաղաքական համակարգ «Ժողովրդականներ»՝ վստահաբար ոչ հեռու ապագայում այսպես կկոչվեն Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետեւորդները, որոնց առաջին համագումարը հրավիրվելու է օրերս։ Որքանո՞վ է հավանական, որ «Ժողովրդականը» դառնա Հայաստանում երկկուսակցական քաղաքական համակարգի ձեւավորման անկյունաքար։ Հայաստանի քաղաքական քարտեզը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ 60 հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Դրանց ճնշող մեծամասնության անվանումները հայտնի
Մեծ լռություն
ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ Հայաստանում հայտնաբերված ՍՊԻԴ-ը բուժող դեղամիջոցի մասին, առայժմ զուսպ արձագանքի է արժանացել։ Նախագահի մամուլի խոսնակն այդ մասին թերահավատ ժպիտով արտահայտվեց, առողջապահության նախարարը որեւէ դիրքորոշում առայժմ չդրսեւորեց։ Ասպարեզից անհետացավ նաեւ ՍՊԻԴ-ի կենտրոնի տնօրենը։ Հաշվի առնելով աշխարհում ՍՊԻԴ-ի տարածման տեմպերը, հիվանդների չափազանց մեծ թիվը, գոնե լրագրողներս, ակնկալում էինք մեծ հետաքրքրություն՝
«- Լիլի՜թ,- տնքաց Մհերը…»
Ձեռքս դանդա՜ղ սահեցնելով գրքի ողորկ կազմով՝ տենդագին բացեցի սկզբից առաջին էջը, ապա՝ երկրորդը, երրորդը, չորրորդը, մինչեւ հասա նպատակիս՝ բացելով վերջին՝ 121-րդ էջը։ Այրվող դեմքս սուզելով վերջին էջի մեջ՝ անհուսալիորեն փորձում էի հասկանալ՝ մի՞թե սա է հայկական առաջին սիրավեպը՝ Կարինե Աղաբեկյանի «Սիրո հասունացումը»։ Սիրավեպի համաշխարհային պատմության մեջ 20-րդ դարավերջին այս ժանրը ամենաընթերցվողն է։ Ու այս թեմայով
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԿԱՆ
Հանրապետության նախագահն արդեն սկսել է իր հանդիպումները «խոշոր» կուսակցությունների հետ։ Շարքի առաջին հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր, որի նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ «Մամուլի ազգային ակումբի» հյուրն էր։ Պրն Մարգարյանի ասածի եւ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական տեղեկատվության միջեւ էական տարբերություններ (ոճական եւ բովանդակային առումներով) չեղան։ Հանդիպման ընթացքում հանրապետականները նախագահին հայտնել են իրենց անհագուրդ ցանկությունը առաջիկա ընտրություններին
ԼԱՎ ԼՈՒՐ
Քաղաքականացված մուրացկան Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) պատրաստվում է իր թեկնածությունը դնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ «Ինքնակենսագրական եւ ծրագրահենքային» իր հայտում նա, մասնավորապես, նշում է, որ պատրաստվում է նպաստել ԱԺ ընտրությունների օրինականությանը (լեգիտիմիզացիային) եւ հրապարակայնությանը։ «Ծրագրահենքն» ավարտվում է հետեւյալ պնդումով. «Վստահեցնում եմ, որ իմ խոսքի եւ գործի ուժի մեջ դուք դեռ կհամոզվեք»։ Վատն այն է, որ
Արժանի պատասխան
Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց Անգլիայում Wilton Park-ի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին՝ «Turkey։ A Future in Europe?» Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 25 փետրվարի, 1999թ.- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ս/թ.փետրվարի 15-21-ը մասնակցեց Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության Wilton Park կենտրոնի կազմակերպած տարեկան խորհրդաժողովների շարքին մաս կազմող «Թուրքիա՝ ապագա՞ Եվրոպայում» թեմայով միջազգային գիտաժողովին։ Ներկա էին նաեւ եվրոպական երկրների
ՄԵԶԱՆՈՒՄ ԵՎ ՄԵՐ ՇՈՒՐՋ
Հարցազրույց ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ, այդ կառույցի քաղաքական հակահետախուզության վերջին պետ Գեւորգ Սարգսյանցի հետ։ Նկատի առնելով նրա աշխատանքային փորձը, զրույցի հրավիրեցինք Աբդուլլահ Օջալանի ձերբակալմանը հետեւած իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։ -Նախ ասեմ՝ հետեւելով ԶԼՄ-ներին այն տպավորությունն եմ ստացել, որ Թուրքիան անմիջապես իմանում էր, թե ինչ շարժեր էր կատարում Աբդուլլահ Օջալանը։ Թեպետ նա, ասենք մեկ երկրից մյուսը
ԴԵԺԱ ՎՅՈՒ
Չնայած կոնյակի գործարանի, «Արմենիայի» եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ Վահագն Խաչատրյանը որոշակի խնդիրներ էր մատնանշում, որոնց առկայությունը հավաստել էր նաեւ սեփականաշնորհման նախարարը, այնուամենայնիվ, քննարկումներում հնչեցին ընդհանուր քաղաքական փաստարկներ։ Ի վերջո, անցած տարվա հունիսից են այս հարցերը քննարկվում եւ բոլորովին էլ կեղծ հիշողության արգասիք չէ, որ թվում էր, թե այս ամենը բազմիցս լսել ենք։ Մեր կասկածներն իզուր էին,
ՈՎ Է ԳԼԽԱՎՈՐԸ
Աշխատանքից Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանն ազատվեց շատ ավելի մեղմ բնորոշումներով, քան Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանը։ Քաղաքական դիտորդներն այն կարծիքին են, որ Գեղարքունիքում ֆինանսական ստուգումներ կատարելու խնդիր չի առաջացել, քանի որ Ռուդիկ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում փոխարինել է մինչեւ հիմա էլ ջրի վրա գտնվող Վլադիմիր Մովսիսյանին։ Հայտնի է դարձել նաեւ, թե ովքեր էին հավակնում Պավլիկ Ասատրյանի տեղին։
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ, ԻՐՈՔ, ԼՈՒԾԱՐԵԼ Է ԱԺ-Ն
Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր նախաձեռնությունը պատրաստվում է քվեարկության դնել այնժամ, երբ որեւէ քվեարկության համար պատգամավորների անհրաժեշտ քանակ կապահովվի։ Նշենք, որ պաշտոնանկության խնդիրը մեջտեղ գալուց հետո ԱԺ-ում եւ ոչ մի քվեարկություն չի կայացել։ ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ «Ես լսել եմ (չգիտեմ որքանով է
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ
«Պոետի հոգին լսում է ճշմարտությունը, ինչը բացվում է նրա առջեւ այն ոգեշնչված վիճակում, երբ ոգին վեր է հառնում սահմանափակ ու մակերեսային տրամաբանությամբ իմացողությունից» ՌԱԴՀԱԿՐԻՇՆԱՆԱ Դիվանագիտության պատմությանը թեկուզեւ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը տեղյակ է թուրքական, որքան հմուտ, նույնքանեւ նենգ քաղաքական ավանդույթների մասին: Ժամանակին, Բարձր Պորտան հսկայածավալ կայսրությունում ազգամիջյան ընդհարումները կամ էթնո-կրոնական միավորների ապստամբությունները մարելու յուրօրինակ մեթոդաբանություն