Օրվա լրահոսը
ԽԱԽՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Եթե հայերին իրար հետ «կռվացնելու» այլ առիթ չգտնվի, ապա փախստական-տեղացի երկվությունը լիուլի բավարար է դրա համար։ Փախստականները քաղաքացիություն չեն ուզում ընդունել, որովհետեւ տուն են ուզում, աշխատանք են ուզում եւ մարդավայել կյանք։ Եթե այս բոլորը չկա (փաստորեն՝ չկա), ուրեմն հանրապետությունից հեռանալու իրավական, «միջազգային չափանիշներին» համապատասխան պայմաններ են ուզում։ Տեղացիներն էլ իրենց հերթին դժգոհում են՝ իբր թե
Ձվերը միայն վատ պարողին չէ, որ խանգարում են
Դրանում համոզվելու կարիք էլ չկա։ Եվ ընդհանրապես մեր ամեն ինչն է ուրիշ, սկսած թթվասերից, վերջացրած ծխախոտով։ Բայց, չգիտես ինչու, մերն ուրիշ լինելով հանդերձ, ապրանքատեսակների մի որոշ խմբաքանակ եւ հատկապես սննդատեսականին ներմուծում ենք Թուրքիայից եւ Պարսկաստանից։ Այսօրվա դրությամբ Թուրքիան եվրոպական պետություններ սննդամթերք չի կարող արտահանել։ Նաեւ որակի պատճառով։ Եվ Թուրքիան սննդատեսականու մի որոշ մասը ջրի գնով
ՏԱՆԵԼ-ԲԵՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Անգամ շրջափակման պարագայում որոշ ձեռնարկություններ ու գործարարներ շարունակում են զբաղվել տանել-բերելու գործով։ Երկիրը չի կարող ապրել առանց արտաքին առեւտրի։ Հետեւաբար, անընդհատ ինչ-որ բաներ են դուրս տարվում, ինչ-որ բաներ են ներս բերվում։ Տնտեսագետներն այդ տանել-բերելուն ապրանքաշրջանառություն են անվանում, տարածին արտահանում են ասում, բերածին՝ ներմուծում։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի եւ լրատվության բաժինը կպած հաշվում
ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻՆԵՐ
Նոր ընտրությունները անխուսափելիորեն մոտենում են, եւ ամեն մեկիս համար հետաքրքիր է դառնում, թե ովքե՞ր են այս անգամ դառնալու ժողովրդի ընտրյալներ, եւ ինչպե՞ս են ներկայացնելու ժողովրդի ընդհանրական կարծիքը խորհրդարանում: Ցավոք, նախորդ երկու փորձերը ցույց են տալիս, որ հուսադրող քիչ բան կարող է տեղի ունենալ: Ընդամենը հետադարձ հայացք է պետք նետել նախկին ընտրությունների ցուցակին, եւ շատ բան
Ապազգային ուժերի դեմ
Շաբաթ օրը տեղի ունեցած ՍԻՄ-ի կոնֆերանսում ընդունվել է միության ընտրական պլատֆորմը, որի առաջին բաժնում ասված է. «Սահմանադրական իրավունք» միությունը՝ – արձանագրելով համազգային ջանքերի գնով եւ վարչակարգի դիմադրությունը հաղթահարելու ճանապարհով ձեռք բերված պատմական նվաճումները եւ դրանց խորացման անհրաժեշտությունը, – վերահաստատելով իր հավատարմությունը երկրի քաղաքական եւ տնտեսական ազատականացման, ազգային-ժողովրդավարական հանրապետություն կայացնելու, Արցախի հարցի խաղաղ, միջազգային իրավունքի ազգերի
ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ Քանի որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամլո ասուլիսում շատ կարեւոր խնդիրներ արծարծեց՝ հիմքում ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ խոստացավ այդ հարցերին այլեւս չանդրադառնալ, նպատակահարմար համարեցինք ներկայացնել խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները նրա արտահայտած մտքերի վերաբերյալ։ Վիգեն Խաչատրյան, ԼԴԿ նախագահ.- Ըստ էության, պետության ղեկավարի պաշտոնում աշխատող մարդը հրահանգ
«Օրինաց երկիրն» իրոք նոր «Շամիրա՞մն» է
«Մենք այնքան մտահոգված չենք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությամբ եւ հնարավոր ազդեցությամբ ընտրությունների արդյունքների վրա՝ որպես, այնուամենայնիվ, իշխանամետ կուսակցության, որքան, այսպես կոչված, «Օրինաց երկիր» կուսակցության ծավալած բուռն գործունեությամբ։ Քանզի Հանրապետական կուսակցության դեպքում մի դրական բան կա. պաշտպանության նախարարը հստակ ու միանշանակ հայտարարել է, որ ինքն այդ շարժման առաջնորդն է,- ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ
ԻՆՉՈՒ Է ՀԵՌԱՆՈՒՄ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ
Թեպետ ընթացիկ նստաշրջանում ԱԺ-ում բավականին հետաքրքիր ընթացքներ գոյություն ունեն՝ մանավանդ «Երկրապահ» պատգամավորական խմբի վերահսկողությունից խորհրդարանական որոշ գործընթացների դուրս մնալու առումով, սակայն, այսօրվա մեր զրույցն այդ խմբի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հետ հիմքում ուներ միանգամայն այլ երկու հարցադրում։ Քանի որ դրանք միմյանց սերտորեն առնչվում են՝ սկսենք մասնավոր հարցադրումից՝ գնալով դեպի ընդհանուրը։ Ուրեմն՝ առաջին հերթին այն
ԼԱՎ ԼՈՒՐ
Մարտի 14-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական 9-րդ (արտահերթ) պատգամավորական ժողովի երկրորդ փուլը, որին մասնակցում էին ՀՌԱԿ բոլոր ակումբների ներկայացուցիչները։ ՀՌԱԿ պատգամավորական ժողովը քննության առավ կուսակցության Կանոնադրության մեջ մասնակի փոփոխություն կատարելու եւ ՀՌԱԿ մասնակցության մասին Ազգային ժողովի ընտրություններում օրակարգային հարցերը։ Պատգամավորական ժողովը համալրեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության եւ Դիվանի կազմը։ Այսուհետեւ կուսակցության
ՉՈՐՍ ՍԻՄԱԿԱՆ
Հակառակ նրան, որ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ասել էր, թե իրենց կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով ընդամենը երկու թեկնածու է ներկայացնելու՝ իրեն եւ Հայկ Բաբուխանյանին, կուսակցությունը որոշել է մեծամասնական ընտրակարգում հանդես գալ չորս թեկնածուով՝ երկու ՍԻՄ-ական կառաջադրվեն շրջաններում։ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ԴՈՒԲԱՅ Այսօր ՀՀՇ վարչության անդամներ Շահեն Պետրոսյանն ու Անդրանիկ Հովակիմյանը մեկնում են Դուբայ՝ տեղում Վանո Սիրադեղյանին իրավիճակը
ԱԺ-ի կինդերսյուրպրիզը մենք ենք լինելու
Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը մարտի 15-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ։ Հետո չասեք՝ Սաքոն եկավ գող-գող գնաց «Երեւի թե մենք համակերպվել ենք այն մտքին, որ ՀԵԿ-ը զբաղեցնելու է խորհրդարանում մեծամասնություն։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս համակերպվել այս մտքին, որպեսզի ավելի թեթեւ ընդունեք սա, առանց անակնկալի լինի եւ
«ՈՐԵՎԷ ԲԱՆԻՑ ԽԵԼՔԸ ՉՀԱՍՆՈՂ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ»՝ ՊԱՇԱՐՎԱԾ
Խորհրդարանի այս բնորոշումը մերը չէ, այլ Արշակ Սադոյանինը։ Իսկ խորհրդարանն իրոք պաշարված էր։ Եթե հիշում եք, Էդ. Եգորյանը, օրեր առաջ, Արշակ Սադոյանից «խլելով» թեմայի մենաշնորհը, հայտարարել էր, որ մարտի 15-ին ինքը պատրաստվում է խորհրդարանում հանդես գալ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծով։ Առաջարկվում էր էլէներգիայի գները ետ տանել դեպի 1998-ի գները։ Հիշեցնեմ նաեւ, որ Էդվարդ
Վերջինը լինի
Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այդ ընտրությունները կոչված էին ձեւականորեն ամրագրել ավելի վաղ՝ 1998 թվականի հունվար-փետրվարին արդեն տեղի ունեցած պալատական հեղաշրջումը: Ինչպես սիրում է կրկնել Պարույր Հայրիկյանը, այդ ոչ այնքան բարի ծառն առանձնապես բարի պտուղներ չէր կարող տալ: Հավանաբար, ավելի երկարատեւ, բայց եւ ավելի գրագետ լուծում կլիներ, եթե երկրի քաղաքական
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԷՐ. ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԵՐԻՑ
Մարտի 11-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Ղարաբաղի մասին, առաջին «ընթերցումից» կարելի է գնահատել ավելի շուտ հօգուտ «մեզ», քան՝ ի վնաս։ Սակայն մեր քաղաքական գործիչները, կուսակցությունների ղեկավարներն ունեն իրենց տեսակետները, որոնք միշտ չէ, որ համընկնում են։ Վազգեն Մանուկյան (ԱԺՄ նախագահ)– Որոշումը բավականին լավ է հնչում։ Կարեւոր են հատկապես երկու կետ։ Մի կետում, ճիշտ է, նշվում է, որ
Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
«Առավոտի» թղթակցի այն հարցին, մասնակցելո՞ւ եք արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը միանշանակ պատասխանեց՝ «ոչ»։ Ինչ վերաբերում է որեւէ մեկին պաշտպանելուն, Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, մոտեցումը շատ լիբերալ է լինելու։ ՆԱԽ ՀԱՐԲԵՑՈՂ, ՀԻՄԱ ԷԼ ԹՄՐԱՄՈ՞Լ Ըստ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության, դատախազությունը բացահայտել է 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը կամ, ինչպես միշտ ուղղում
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր
«Երկրորդ ուժային նախարարը նման բացահայտ հայտարարություններ չի արել, որ ինքն իր վրա պատասխանատվություն է վերցնում որպես տվյալ կազմակերպության հովանավոր, եւ հնարավոր է, որ «Օրինաց երկրի» գործունեության արդյունքները վերագրվեն Հանրապետական կուսակցությանը»,- կանխատեսեց ՀԺԿ վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ հենց «Օրինաց երկրի» հովանավորն է ՆԳ եւ ԱԱ նախարարը, եւ դրա հետեւանքն է, որ Արտաշատում,
ՄԱՆԿԱՏԱՆ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԿՈՒՇՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Բարեգործի անվան տակ ծպտված հողմաղացներ կան, որ հատկապես աշխուժանում եւ հասարակության աչքին «թոզ են փչում» ընտրարշավ կոչվածների ժամանակ։ Ասվածի ցայտուն օրինակ է նախորդ ընտրությունների օրերին Վանաձորում մանկատուն բացելու պատմությունը, որ հենց այդքանով էլ պիտի սահմանափակվեր՝ հոգսի իրական ծանրությունը թողնելով միայն ներսիններին։ Բայց, բարեբախտաբար, որբերի տեղը գիտեին նաեւ ուրիշները։ -Երբ ես պիտի ստանձնեի մանկատան տնօրենի պարտականությունը՝
Էներգետիկները շարունակում են թանկացնել էլեկտրաէներգիան
Մեր էներգետիկների ամենասիրելի պատմությունը էլեկտրաէներգիայի ինքնարժեքի 25 դրամանոց սակագնից թանկ լինելու մասին հեքիաթն է։ Արդեն մի քանի տարի է, այդ հեքիաթը պատմվում ու վերապատմվում է ամենատարբեր պաշտոնական ամբիոններից։ Ու որպեսզի այն թեկուզ մի փոքր ճշմարտանման լինի, էներգետիկներն ամեն ինչ անում են իրական ինքնարժեքը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով բարձրացնելու համար։ Ոչ մի ուրիշ հեքիաթասաց կամ
Ի ՎՆԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Ընթացող քաղաքական զարգացումները ցավոք ներազդում են նաեւ հասարակական, մշակութային իրադարձությունների վրա: Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրենի հետագա պաշտոնավարության շուրջ ծավալվող աթոռապաշտական կրքերի արդյունքում, ի վերջո, տուժում են գրադարանի ընթերցողները՝ երեխաները: Մարտի 11-ին Արմենիա հեռուստաընկերության Օրը հաղորդաշարի թողարկումը, ըստ իս, ոչ այլ ինչ էր, քան միտումնավոր խեղաթյուրումների շարք գրադարանի հասցեին : Մի քանի տվյալ գրադարանի
Առեւանգվածն Իրաքում
Երեկ Ռաֆիկ Շամոյանը եւ Եզդիների ազգային միության փոխնախագահ Հասան Թամոյանը հերթական անգամ Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջեցին ավելի հետեւողական աշխատել Ռաֆիկ Շամոյանի առեւանգված որդուն՝ 17-ամյա Ռուստամ Շամոյանին գտնելու համար։ 1998-ի սեպտեմբերին անհետացած Ռուստամ Շամոյանը, ըստ ծնողների, գտնվում է Քրդական բանվորական կուսակցության՝ Իրաքում տեղակայված բազաներից մեկում։ Հայաստանում գործող Քուրդիստանի ազգային ազատագրության ճակատի ներկայացուցիչները չեն ժխտում, որ Ռուստամ
ՀԻՆ ՈՒ ՉՀՆԱՑԱԾ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում է գտնվում դիմածնոտային վիրաբուժության մասնագետ, պրոֆեսոր, ազգությամբ սերբ Բրանիսլավ Դիմիտրիեւիչը։ Իր առաքելության մասին մեր զրույցն ավարտվեց բոլորովին այլ թեմայով։ – Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Հարավսլավիայի ռազմական դաշնակիցը լինելով հանդերձ, ռմբակոծել է օկուպացված Բելգրադը։ Դուք հիշո՞ւմ եք դա։ – Ես այդ ժամանակ փոքր էի։ Դա տեղի է ունեցել 1944-ի ապրիլի 16-ին, Սուրբ Զատիկի նախօրյակին։
Հնարավոր տարբերակներ
Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանի հրաժարականից դեռ մի շաբաթ առաջ արդեն հայտնի էին այդ պաշտոնի հնարավոր հավակնորդները՝ համենայնդեպս, իշխանության աջակցությունը վայելող թեկնածուները։ Կառավարությունը, հաստատելով պրն Մնոյանի հրաժարականը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արմավիրի մարզպետարանի քարտուղար Հարություն Մխոյանին։ Նման դեպքերում հակվածություն կա մտածել, որ կառավարությունը այդ պաշտոնում ուզում է տեսնել հենց պրն Մխոյանին։ Պրն Մխոյանը նաեւ Հանրապետական կուսակցության մարզային
«ԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ» ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Իմ բախտը չի բերել. երեք անգամ հանրապետության նախագահ եմ ընտրել, երեք անգամն էլ, հակառակի պես, իմ ընտրածներն են նախագահ դարձել։ Քանի որ ամեն «քաղցր բան» վերջ է ունենում, ես էլ վերջապես «հպարտությամբ» կարող եմ հայտարարել, որ ընդդիմադիր եմ ու «դեռ մի բան էլ ավելի»։ Այսինքն՝ ոչ թե միայն նախկիններին ու ներկաներին, նույնիսկ ապագա իշխանություններին չեմ
ՎԻՃԱՐԿՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ, ՎԻՃԱՐԿՎՈՂ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ «Երկրապահի» հերաթական նախաձեռնությունն այս անգամ կրքերի տեղիք տվեց միայն ԱԺ քվեարկությունից հետո։ Դահլիճում ներկա էր 106 պատգամավոր, երբ կատարվեց անհրաժեշտ քվեարկությունը։ Արդյունքներն այսպիսին էին՝ 100 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ»։ Առաջինը դրանց իսկությունը փորձեց վիճարկել Արա Սահակյանը։ Նա արձանագրեց, եւ նախագահությունն ընդունեց, որ այո՛, մեկ հոգու փոխարեն քվեարկել է
ԼԱՎ ԼՈՒՐ
Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել երկու ռազմագերիների եւ մեկ պատանդի փոխանակություն։ Ադրբեջանը Ղարաբաղյան կողմին է հանձնել 42-ամյա ռազմագերի Դավիթ Նազարյանին եւ 1938 թվի ծնված Բաբկեն Սահակյանին։ Իրենց հերթին ԼՂՀ իշխանությունները ազատ են արձակել ռազմագերի Ակիր Ահմեդովին։ Վերջինս, ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողություններ ծավալելու համար, ղարաբաղյան դատական մարմիների կողմից ավելի վաղ դատապարտվել
Ոտքի ելան քուրդ երեխաները
Աբդուլլահ Օջալանին ազատագրելու պայքարի համար այս անգամ քրդերը որոշել էին ոտքի հանել երեխաներին։ «Թուրքիա՝ տեռորիստ», «Ամերիկա՝ ֆաշիստ» վանկարկումներով քուրդ երեխաները մեծահասակների դիրիժորությամբ մարտի 12-ին օպերայի հրապարակից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Այստեղ նրանց կազմ-պատրաստ սպասում էին ոստիկաններն ու կարմիր բերետավորները։ Իրենց պահանջները ներկայացնելու համար երեխաները (կամ գուցե մեծահասակները) առանձնացրել էին 3 հոգու, որոնց ընդունեց ՄԱԿ-ի
ՁԻԱՀ-ի ահից բոլորը լռում են
«Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը հանգիստ խղճով կարելի է կախել ՍՊԻԴ-ի թեմայի վրա, թեպետ, ըստ հայտնի աղբյուրների, պետությունը հակասպիդի հայտնաբերման համար ոչ մի լումա չի ծախսել։ «Արմենիկումի» հայտնագործման մասին հայտարարությունից հետո որոշ ջրեր են հոսել եւ մեր ռուս եղբայրները առաջինն արձագանքելով որոշեցին առաջինն իրենց մաշկի վրա փորձարկել (հանձին Նիկոլայ Կոլեսնիկովի) հայկական հրաշքի ազդեցությունը։ Ռուս տղան
ԴՈՒ ԻՄ ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ԻՄ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Պարույր Հայրիկյանի հոգեպարար երգերի ուղեկցությամբ դահլիճ էին մտնում ԻՄ կուսակցության 18-րդ համագումարի 2-րդ վեհաժողովի պատվիրակները։ Օրհներգ։ Տերունական աղոթք։ ՀՀ նախագահի ուղերձի ընթերցում։ «Եզդիխանա» կուսակցության ուղերձի հանձնում։ Ողջույնի կրակոտ խոսքեր։ Վաղօրոք որոշվեց, որ վեհաժողովը նախընտրական նպատակներին չի ծառայեցվի։ Ապա… ԻՄ-ական Մեխակ Գաբրիելյանը, մասնավորապես, կոչ արեց ժողովրդին բացատրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթի ԻՄ-ը եւ ստանձնի
Վանո Սիրադեղյանը
Իր առաջնորդին պաշտպանելու Հայաստանում չափազանց տարածված ձեւ է կիրառել ՀՀՇ վարչությունը, ընտրելով Հայաստանից բացակայող Վանո Սիրադեղյանին այդ կուսակցության ղեկավար: Հիշեցնեմ, որ ժամանակին կալանավայրում գտնվող Վահան Հովհաննիսյանը ընտրվել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ /տվյալ դեպքում նշանակում է՝ նախագահ/: Նույն պրն Հովհաննիսյանին փորձեցին առաջադրել պատգամավորության թեկնածու: Այդպիսի փորձեր եղան նաեւ 89-ին՝ ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ: Հայ քաղաքական
«ԿՊԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏ ՄԱԿԱՇՈՎԻ ԽՈՍՔԻՆ»
Երեւանում է գտնվում կոմունիստ, Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար Ա. Ա. Ուվաեւը։ Ընկեր Ուվաեւը երեկ Հայաստանի կոմունիստների հետ հանդիպումից անմիջապես հետո հատուկ պատասխանեց «Առավոտի» հարցերին։ – Ինչ վերաբերում է Մակաշովին (հիշեցնեմ, որ Մակաշովը հայտնի է իր վերջին հակահրեական հայտարարություններով- Մ. Ե.), պետք է ասեմ, որ այդ բոլորը պատահաբար չի կատարվում։ Եվ արվում է միայն այն պատճառով,