Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ ՁԵԶ ԴՈ՞ՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

Համարյա նախատեց ազգիս ակադեմիկոսներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի բոլոր ելույթները համբերատար լսելուց հետո։ Մինչդեռ ակադեմիկոսներն այնքա՜ն շոյված ու խանդավառված էին ՀՀ նախագահի՝ ժողովն իր ներկայությամբ պատվելու աննախադեպ քայլից, որ տեղի-անտեղի իրենց հուզումնալից երախտագիտությունն էին հայտնում այդ առթիվ։ Իր նախատինքը մեղմելու ցանկությամբ երեւի՝ Ռոբերտ Քոչարյանը փորձեց մեղադրողի պատասխանատվությունը ներկաների հետ կիսել. «Համոզված

Մեզնից յուրաքանչյուրին ճնշում է մթնոլորտի սյունը

Մթնոլորտի սյունը ճնշում է առաջին հերթին պատգամավորներին։ Այս ճնշումը օրենսդիր այրերն զգացին հատկապես այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ համարձակվեցին սառեցնել էլեկտրաէներգիայի սակագները։ Այս որոշումն անթաքույց դուր չեկավ ՀՀ նախագահին, եւ նա իր մամուլի խոսնակի միջոցով հաղորդեց, թե տվյալ օրենքի ընդունումը ճիշտ չէ եւ ինքը պատրաստ է իր վետոն դնել համապատասխան տեղում։ ՀՀ նախագահի

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՍԵԼ Է…

«Առավոտի» նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էինք, որ կոմունիստները չէին դիտել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը, սակայն խոստացել էին պատմել, թե ինչ հարցեր են արծարծվել Հայկոմկուսի պատգամավորական ֆրակցիայի եւ նախագահի միջեւ կայացած հանդիպման ժամանակ։ Մեր զրուցակիցն է Գագիկ Թադեւոսյանը։ – Մի քանի օր առաջ մենք ամբողջ կազմով հյուրընկալվեցինք նախագահի մոտ։ Հիմնականում շոշափվեցին ընտրություններին առնչվող հարցեր։

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ

Ըստ որոշ աղբյուրների, որոնց իսկությունը ստուգելու հնարավորություն չի եղել, 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն ունեցող հինգ հիմնական կուսակցություններից չորսի ղեկավարները, հավանաբար, մեծամասնական ընտրակարգով չառաջադրվեն պատգամավորության թեկնածու։ Խոսքը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի եւ Սերգեյ Բադալյանի մասին է։ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Արդյո՞ք

ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

Հայոց գիտնականներին երեկ հյուրընկալված ՀՀ նախագահը համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ դրանք էլեկտրաէներգիայի սակագներին չեն առնչվում։ Իսկ մենք միայն ցանկանում էինք ճշտել ՀՀ նախագահի կարծիքը ԵՊՀ-ի եւ թուրքական համալսարանի միջեւ կնքված համաձայնագրի վերաբերյալ՝ մասնավորապես եւ նման համագործակցությունների նկատմամբ՝ ընդհանրապես։ Պատասխանն այս էր. «Ընդհանրապես ես համարում եմ, որ կապեր ստեղծելու եւ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրջինները վէրստին դարձան առաջիններ, եւ առաջինները՝ վէրջիններ, ահա այդ ժամանակներում սկսուեցին միանգամայն նօր ընտրութիւններ, որոնք բօլօրովին տարբէր էին նախօրդներից, եւ, չնայեած զգալիորեն պակասել էին պատգամաւորական տէղերը, բայց եւ այնպես շատերն էին վստահ, որ կընտրուեն։ Եւ այս անգամ պատգամաւոր դառնալու մէծ հոյսեր ունեին ոչ միայն թաղային հէղինակութիւններն

ՓՈՔՐ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾԻ ՏԵՂԸ ՆԵՂՎԱ՞ԾՔ Է

Իսկ երկիրը չի կառուցվում ու չի կառուցվում  Գուցե ընդհանրացնելը ճիշտ չէ՞ եւ խնդիրը միայն հայի՞նն է։ Համեմատական դիտարկումներ չունեմ, բայց ոչ մեկիդ համար նորություն չէ հարցի էությունը։ Փոքր երկրի քաղաքացի հայն իր երկրում շատ ավելի վատ է դրսեւորում իր կարողությունները, քան ուրիշ, բայց մեծ երկրում։ Մեծ երկրի ընդարձակ տարածքներում նրա շնչառությունը լիաթոք է, նա ե՛ւ

ԱՐՅԱՆ ԳՆՈՎ

«Միայն իմ եւ կոլեկտիվիս արյան գնով կտամ կնիքը»,- այսպես էր հոխորտացել Տիգրան Լեւոնյանը, երբ Մշակույթի նախարարության աշխատակիցները, նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանին արդեն երկրորդ անգամ տարել էին ներկայացնելու թատրոնի կոլեկտիվին։ Լեւոնյանը, բացի այն, որ Կ. Հովհաննիսյանին դուրս էր վռնդել իր սենյակից (մեղմ ասած՝ սենյակից, ավելի ճիշտ կլիներ ասել՝ հյուրասրահից, ինչ նպատակով որ այդ սենյակն ի

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այդ դեպքում ինչի՞ համար է այդ նախարարությունը Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տպագրվեց իմ մի հրապարակումը՝ «Վիեննայի կոնվենցիան «խանգարում» է կատարել ժողդատարանի վճիռը», ուր անդրադարձել էի Այգեստան 9 փողոցի 2ա տան բնակիչների՝ Հակոբյան ընտանիքի բնակարանի հետ կապված ոտնձգությանը։ Ոտնձգություն բառը հարմար է օգտագործել եւ այս պահին, իսկ Հակոբյանների սեփական միջոցներով, ջանքերով, ուժերով 1959 թ. կառուցած սեփական

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞… Կրթության եւ գիտության նախարարությունն այս տարի որոշել է հայոց լեզվից բուհական ընդունելության քննությունը իր ոչ մրցութային (ստուգարքային) մասով տեղափոխել դպրոց՝ նույնացնելով դպրոցի ավարտական պետական քննության հետ, այսինքն՝ դիմորդներին իրավունք է տրվել դպրոցի ավարտական քննության գնահատականով մասնակցել բուհի ընդունելության մրցույթին։ Նույնը վերաբերում է նաեւ «ֆիզիկա», «մաթեմատիկա» առարկաներին։ Իսկ «կենսաբանություն», «քիմիա» առարկաների համար բավարար է

ԻՄ-Ը ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԻՄ-ի՝ օրերս տեղի ունեցած հերթական վեհաժողովում իր մշակած տնտեսական ծրագրով հանդես եկավ տնտեսագետ, նախկին պատգամավոր Գոռ Թովմասյանը։ Փորձ արվեց, որպես լուրջ կռվան, ծրագիրը դնել առաջիկա ընտրապայքարի հիմքում։ Դրանում նշվում է, որ հնարավոր է կարճ ժամկետում, առանց լրացուցիչ կապիտալ ներդրումների, փրկել Հայաստանի կործանվող տնտեսությունը, հարկերի կտրուկ իջեցմամբ հնարավորություն տալ ձեռնարկություններին օրինական ճանապարհով հարստանալ եւ, որպես նվազագույն

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ Էլեկտրաէներգիայի գների հերթական թռիչքից հետո, երբ, կարելի է ասել, դրա հեղինակները սպասվածից ավելի խաղաղ եւ փափուկ վայրէջք կատարեցին, հակառակորդ կողմը (այսուհետեւ՝ բնակիչ) ինքնապաշտպանության (այսուհետեւ՝ էլեկտրագողություն) առավել բացահայտ միջոցների անցավ։ Սույն ծառայության՝ Շենգավիթի թիվ 4 հենակետի պետի առարկություն չհանդուրժող կարծիքով, ենթակայանից մինչեւ բնակարաններն ընկած մի քանի տասնյակ մետրերի

ՏԺԺՈՒՄ ԵՆ ՈՍՏՐԵՆԵՐԸ ՍՆՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԸ՜Ս

Հայ եւ չին ժողովուրդների դարավոր բարեկամությունը երեկ եւս մի փաստով նշանավորվեց. Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն իրենց դեսպանատուն այցելելու եւ չինական խոհանոցին անմիջականորեն ծանոթանալու հրավերներ էր ուղարկել լրագրողներին։ Հրավիրյալների թվում էին հայ դասական ժուռնալիստիկայի գիգանտներ Հակոբ Ավետիքյանը, Սերգեյ Երիցյանը, Ռոբերտ Մավիսակալյանը։ Գորտի տոտիկներ, խխունջներ, բրինձ ու ջրիմուռներ սեղանին չկային։ Փոխարենը՝

Ազատ, արդար եւ թափանցիկ

Ազատ, արդար եւ թափանցիկ 1990 թվականին ՀՀՇ-ն անցկացրեց Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները։ ՀՀՇ-ական ակտիվիստները, ոգեշնչված ազգային իշխանություններ ձեւավորելու հեռանկարով, ծեծ ու ջարդով, ահաբեկումներով կարողացան ընտրատարածքների մեծ մասում ապահովել իրենց պաշտոններին կառչած նախկին ռեժիմի մնացորդներից, որոնց միակ նպատակը Հայաստանի անկախությանը եւ ժողովրդավարացմանը խոչընդոտելն էր։ Կոմունիստ թեկնածուները չբողոքեցին կատարված ընտրական խախտումների

ԹԵԿՆԱԾՈ՛Ւ, ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԵ՞Ս

Ըստ երեւույթին վիճակված է, որ մարտի 16-ն ակտիվ գործունեության օր լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար։ Անցյալ տարի այդ օրը անցկացվում էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ այս տարի՝ ի շարս այլ հարցերի, ԿԸՀ-ն քննարկում էր, թե ինչ կարգով պետք է հայտարարագրվեն ԱԺ պատգամավորության թեկնածուների ունեցվածքն ու վերջին մեկ տարվա ընթացքում նրա եւ իր ընտանիքի անդամների

Վերջին ուղեւորությունը «Կադիլակ»-ով

Նրանց, ում դեռ չի վիճակվել «Կադիլակ» նստել, կարող են բոլորովին չհուսահատվել։ Դեռ ուշ չէ։ Մեքենայի այս տեսակը հանրապետություն չի ներմուծվում մասսայաբար։ Բերվում է միայն մեկ-երկու հատ։ «Երկարատեւ ուղեւորության մեկնողների» համար (խոսքը այն ուղեւորության մասին է, որ միայն ֆիզիկապես մեռածներին է հասու) մեքենայի այս տեսակի պակաս չկա։ Պակասողն, ինչպես միշտ, գումարն է, այն էլ գտնվում է,

Ինչուներ, որոնց պատասխանելու է հանձնաժողովը

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպեցին նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը եւ կապի նախարար Արտակ Վարդանյանը։ ՀՀ նախագահի հրամանով մարտի 3-ին ստեղծվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հիմնադրման գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացի օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովը իր կարծիքը պետք է ներկայացնի 3 ամսվա ընթացքում։ Դ. Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը եւ գործունեության ծրագիրը։ Նա նաեւ

ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԵԳՈՐՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը նախորդ շաբաթ Մոսկվայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել «Մեր տունը Ռուսաստանն է» խմբակցության նախագահ Վլադիմիր Ռիժկովի եւ «Յաբլոկո» խմբակցության փոխնախագահ պարոն Գրունովի հետ։ Պարոն Եգորյանը ներկայացնելով իր հանդիպումների բովանդակությունը, ասաց, թե համագործակցության եւ տեղեկատվության փոխանակության պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն հիմքով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացքներն ու վիճակները բավականին

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՐՈՏԻԿ ԷՋԵՐԻՑ-1

1993-ին ատոմակայանի վերաբացման վերաբերյալ ԳԽ փակ նիստում զեկուցողը Սեպուհ Թաշճյանն էր։ Նրան ուղղված բազմաթիվ հարցերից մեկն էլ սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանինն էր։ Նշենք, որ երկուսն էլ հայերենի իմացությամբ առանձնապես չէին փայլում՝ մեկը անգլիական կրթությամբ սփյուռքահայ, մյուսը՝ ռուսական կրթությամբ ղարաբաղցի։ Տիկին Բալայանի հարցն էր. «Պրն Տաշչյան, Դուք որ կանգնացրած լինեիք՝ հիմա կսեղմեի՞ք»։ «Հարկավ կսեղմեի»,- պատասխանել

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց Էջմիածնի հեղինակություն Ճոյտ Հակոբը՝ ԱԺ ապագա պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Նա դժգոհություն հայտնեց մեր թերթում տպագրված ՀԺԿ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից։ Երբ նրան բացատրվեց, որ պրն Հովհաննիսյանն է պատասխանում իր խոսքերի համար, նա խմբագրությունից զանգահարեց վերջինիս եւ խոստացավ «ամեն ձեւի նրա հարցերը լուծել»։ «Առավոտը» չի կասկածում, որ ա) Ճոյտը մեծ բարեգործ է

«Ես կատարում եմ ընկերներիս խնդրանք-պահանջը»

Ասում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, փոխգնդապետ Ռուստամ Գասպարյանը Շաբաթ օրվա «Առավոտում» տպագրված «Հնարավոր տարբերակներ» հոդվածում, որը վերաբերում էր մարտի 28-ին Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, այլ հարցերի հետ, արծարծվել էին նաեւ ԵԿՄ Արմավիրի տարածքային կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանի առաջադրման եւ ընտրության հնարավոր հետեւանքները։ Երկուշաբթի օրը ԵԿՄ Արմավիրի մարզային կազմակերպության նախագահ, ՊՆ թիկունքի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանի հրավերով

ՀՀՇ-Ն ԿՀԱՂԹԱՀԱՐԻ՞ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

ՀՀՇ վարչության նախագահի ընտրությունից հետո վերջին տարիներին պարտված հավակնորդի թիմը հեռանում էր կազմակերպությունից՝ պատճառաբանելով գաղափարները, այլ ոչ անձնական հավակնությունները։ Այս անգամն էլ բացառություն չէր, բայց վերջին տրոհումը գուցե ճակատագրական լինի։ ՀՀՇ վարչության անդամների արդեն մի ստվար խումբ՝ շուրջ 10 հոգի, հայտարարել է, թե մինչեւ Վանո Սիրադեղյանը Հայաստան չվերադառնա՝ վարչության նիստերին չեն մասնակցելու։ Կան նաեւ այլ

Թռչունիչին ձեռնափայտով բզբզում էին

Խորհրդարանը ամբողջ կազմով ակնհայտորեն սկսել է ժողովրդին դուր գալու նախընտրական կոկետությունը։ Արտահերթ նիստում 96 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագիծը նախընտրական առաջին ասֆալտի դեր կատարեց։ Եթե օրենքն ընդունվի ամբողջությամբ, ապա հանրապետության տարածքում կրկին կսահմանվի էլեկտրաէներգիայի եռաստիճան համակարգ։ Այս դեպքում մինչեւ 100 կվտ/ժ էներգիա սպառած քաղաքացիները 1 կվտ-ի դիմաց կվճարեն 15 դրամ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԻՐԱՌԻ ՎԵՏՈՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դժվար չէր կռահել, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի բրիֆինգի ամենասպասելի հարցը վերաբերելու էր երկուշաբթի օրը ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին։ Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, պարոն Գաբրիելյանը տվեց սահուն եւ պատրաստի պատասխան. «Նախագահը գտնում է, որ այդպիսի օրենքը անթույլատրելի է, որովհետեւ նախ ամբողջովին երկրի էներգետիկ համակարգը… եւ

ՀՆՉԱԿՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նոր ատենապետ է ընտրվել։ Ինչպես հայտնի է, մի քանի օր պաշտոնավարելով ընդամենը, մահացավ Եղիա Նաճարյանին փոխարինած Ա. Խաչատրյանը։ Այժմ այդ պաշտոնում է ընտրվել ԿԸՀ անդամ, հնչակյան Ջորջ Հակոբյանը, որը Վազգեն Կասեմճյանի թիմից է։ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ Օրերս ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ժողով է անցկացվել՝ մարզադպրոցները բաժնետիրականացնելու խնդրով։ Հերթը

ՁԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն կկազմեն ձախ, սոցիալիստական կողմնորոշման ուժերը։ ՉԻ ԼԻՆԻ Ըստ որոշ տեղեկությունների, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ) Հայաստանի ներկայացուցիչ դառնալու լուրջ հավակնություններ է դրսեւորում Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որը Հայաստանի քաղաքացի չէ։ Տեղյակ աղբյուրները պնդում են, որ նրան երբեք չի

ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ՍԵՔՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Ինչ ուզում եք ասեք, հասարակ ժողովրդի եւ իշխանավորների միջեւ հսկայական անջրպետ կա։ Ու էս հասարակ ժողովուրդը սխալ պատկերացում ունի «խեղճ» իշխանավորների մասին։ Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ են իշխանավորները «խեղճ»՝ բացատրեմ։ Բայց մինչ այդ՝ հասարակ ժողովրդի պատկերացումների մասին։ Հարկավ, ամեն մեկս էլ երազում ենք իշխանավոր դառնալ։ Հսկայական առանձնասենյակ ունենալ, ծառայողական ավտոմեքենա, ժողովրդական լեզվով ասած՝ բազմաթիվ նազիր-վեզիրներ,

ԷՐՈՏԻԿ ԹԵՔՄԱՄԲ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՆՍ-ՄՐՑՈՒՅԹ

Սկիզբը խոստումնալից է, այնպես չէ՞։ Բայց այդ մասին՝ հետո… Խոսքը, որքան էլ զարմանալի է, վերջերս Երիտասարդության պալատում տեղի ունեցած պոպ ու ռեպ պարի հանրապետական յոթերորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգի մասին է։ Մրցույթի անփոփոխ կազմակերպիչներին՝ մշակույթի եւ արվեստի, «Արայ» ստուդիայի դանս-շոուի գծով կենտրոնին արդեն երկու տարի միանում է Հայաստանի ազգային ռադիոն, որը նաեւ տեղեկատվական աջակցությունն է ապահովում։

Կա-չկա՞

Տուժող, Իրանի քաղաքացի Վարուժ Անդրեասյանը երեկ չէր ներկայացել Արաբկիրի 1-ին ատյանի դատարան, ինչը ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցների, սույն գործով մեղադրյալներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտպանների արգահատանքին արժանացավ։ Հիշատակվեց քր. դատ. օր. 476 հոդվածը, որով օտարերկրացին իր համաձայնությամբ կարող է ներկայանալ դատաքննություններին եւ նրան բերման ենթարկել չի կարելի։ Դատավոր Ս. Հովսեփյանն իր հերթին կոչ արեց

Ո՞ր յուրահատուկ արժանիքների համար

Ազգային ժողովում քննարկվող Կոնյակի գործարանի, ԱրմենՏելի, «Արմենիա» հյուրանոցի գործարքների օրինականության վերաբերյալ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների արդարացի վրդովմունքը մեծ արձագանքի է արժանացել հասարակության մեջ։ Հարկ է նշել, որ հիշյալ քննարկումների ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանը իրավացիորեն նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի Նորքի այգիներ-275 հասցեի հանգստյան տունը ապօրինաբար հատկացվել եւ այնուհետեւ ծիծաղելի գնով սեփականաշնորհվել է ԱՐՄԱ ընկերության

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31