Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները աշխարհում մեծ իրարանցում են առաջացրել։ Այլ հայեցակետերի կողքին մեզանում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանում տիրող վիճակը, որտեղ Հարավսլավիայի իրադարձությունների առնչությամբ ակնհայտորեն նշմարվում է հակազդեցության երկու գիծ. «մեծապետականները» հակադրվում են «ժողովրդավարության» կողմնակիցներին։ Ռուսաստանն իրականում իր ապագա ուղեգիծն ընտրելու փուլում է՝ գնալ մեծապետական իր հզորությունն ու վիրավորված ինքնասիրությունը վերականգնելու ուղիո՞վ, թե շարունակել երկրի վերակառուցումը՝

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՂԵՏԸ, ԱՅԼԵՎ ԳՈՒԹԸ

Երկրաշարժի 10-ամյակն էլ անցավ։ Հիշեցինք տարերային աղետի զոհ դարձած անմեղ մարդկանց, խոստումներ լսեցինք աջուձախ, թե հրես աղետյալների հարցերին վերջ կտրվեն, թե շատ քիչ մնաց դոմիկ կոչված բնակարաններում բնակվելու։ Տարերային եղավ, սակայն, ոչ միայն աղետը։ Տարերային եղան մարդասիրության դրսեւորումները, գութը, սերն առ մերձավորը։ Փլված շենքի, սեփական բնակարանի (1 շենք, 45 բնակարան) հիշողությունը երկար ժամանակ հանգիստ չէր

ԱԽ, ԱՅՍ «ՎԻԱԳՐԱՆ»

«Վիագրա» դեղի անունը լսելիս մարդկանց դեմքերն ամենատարբեր արտահայտություններն են ընդունում։ Ամեն ինչ կախված է «նամուսից»՝ ոմանք ամոթխած կարմրում են, ոմանք՝ գռեհիկ ծիծաղում։ Մանկավարժական ինստիտուտի մոտ գտնվող «Լավանդա» դեղատանը տեղյակ չէին՝ իրենք ունե՞ն «Վիագրա» վաճառելու լիցենզիա, թե՞ ոչ։ Ադմինիստրացիայի աշխատողը հեչ հավես չուներ այդ թեմայով զրուցելու։ Առողջապահության նախարարությունում լիցենզավորմամբ չեն զբաղվում։ Իսկ առողջապահության նախարարության առաջնային առողջության

«ԱՅՍՕՐՎԱ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ ՎԱՂՎԱ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆ Է»

Վեդեցի Մարգո Հարությունյանն ու ղափանցի Կլարա Ցոն մուրացկանական մաֆիայի ներկայացուցիչներ են։ Երեւանում ունեն իրենց մշտական տեղը՝ Չարենցի անվան դպրոցի մոտ։ Չունեն փաստաթղթեր, բայց երկուսն էլ ունեն գործընկերներ. Մարգոն իր օրվա հացի փողը վաստակում է մեկամյա Արթուրիկի հետ, Կլարան՝ ութ ամսական Սուրիկի։ Բոլորն ապրում են միասին եւ համատեղ «աշխատանքի» շնորհիվ՝ օրական 500 դրամ տան վարձ տալիս։

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ

«Շուկա, շուկա» գոռալով բավական ինքնատիպ տնտեսական համակարգ ենք ստեղծել։ «Անցումային շրջանի տնտեսություն» է կոչվում։ Երկրի համար էլ ենք անուն գտել։ Միջազգային ստանդարտներով ընդունելի անուն։ 70-ամյա սոցիալիստական (ու թունդ արդյունաբերական) էտապը հաղթահարելուց հետո դարձել ենք «զարգացող երկիր»։ Գյուղխորհրդի դավթարներից մինչեւ Միացյալ Ազգերի Կազմակերպության մատյաններ մեր երկիրն այդպես էլ անվանվում է «զարգացող երկիր»։ Հասարակության մի հատվածը (իշխանական

Թաղի տղերքի հետ համերաշխ

Քաղաքացիական հասարակություն միության «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու ծրագիրն արդեն իրականացվել է ԱԺ թափուր տեղերի համար ընտրությունների ընթացքում։ Այժմ այս կազմակերպությունն իր 4 հազար կամավորներով պատրաստվում է վերահսկել խորհրդարանական ընտրություններն ամբողջ հանրապետությունում։ Ներկայացնելով իրենց լուրջ ձեռքբերումները, ծրագրի տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց, որ իրենց ծրագիրը ԿԸՀ մարտի 17-ի թիվ 54 գրությամբ հնարավորություն է ստացել

ՏԱՐՈՍԸ ՍԵՐՈԲԻՉԻՆ

Այսօր Խոսրով Հարությունյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Փարիզից Երեւան կվերադառնա։ Ճիշտ է, այս 4-օրյա այցի ընթացքում արարողակարգային բնույթի մանր-մունր միջադեպեր եղան (ասենք, Ֆրանսիայի ԱԺ նախագահ Լորան Ֆաբիուսը չդիմավորեց եւ չճանապարհեց հայաստանցի իր գործընկերոջը։ Նախատեսվածի համաձայն, նրանց հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան չեղավ եւ այլն), բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի պատվիրակությանն ամեն տեղ ջերմ ընդունելություն էին ցույց

Արդյոք նոր սպանություն չի՞ նախատեսվում

ՀՀ դատախազի հետ լրագրող Անահիտ Եսայանի հարցազրույցի վերաբերյալ իմ արձագանքը, որ զետեղված էր «Օրագիր» օրաթերթի երեկվա համարում, վերջինս, ամենայն հավանականությամբ, չի կարդացել։ Այլապես արված որոշ հարցադրումների պարզապես պարտավոր էր պատասխանել։ Իսկ եթե կարդացել է ու չի պատասխանում, ուրեմն ես իրավունք եմ վերապահում հայտարարելու, որ տիկին Եսայանը պատվեր է կատարում։ Որպեսզի թե՛ ես, թե՛ Անահիտ Եսայանը,

ՈՐԸ ԽԵՐՆ Է, ԱՍՏՎԱԾ ԷՆ ԱՆԻ

Անշուշտ, քաղաքական այս շաբաթվա առանցքային իրադարձությունը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կամոք «Միասնություն» դաշինքի ստեղծումն էր՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների սերտացված համագործակցության տեսքով։ Ինչ են դրա մասին մտածում պարզ, հասարակ մարդիկ, ժողովրդի ներկայացուցիչները, որոնք, վերջին հաշվով, ամբողջացնում են ընտրազանգված հասկացությունը։ Մեր առաջին այցելավայրը Մալաթիայի նախկին կոլտնտեսային շուկան էր, ուր նաեւ գյուղացիության ներկայացուցիչներն են վերավաճառողների հետ

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նոր հրամանով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ժամանակավոր տնօրեն է նշանակվել Կրթական բարեփոխումների կենտրոնի աշախատակից Ռուբեն Սարգսյանը։ Նրան էլ տարել է դպրոց եւ ուսուցիչներին ներկայացնելու փորձ արել կրթության վարչության պետ Արա Ավետիսյանը։ Բայց ուսուցիչները պրն Սարգսյանի ներկայությամբ բեմ են հրավիրել Աշոտ Բլեյանին եւ մոտ

ԼԱՎ ԼՈՒՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է, որ պատգամավորության թեկնածուներն իրենց սեփականության մասին փաստաթուղթ ներկայացնեն՝ նշելով, թե ինչ հողամաս ունեն, բնակելի տարածք, ավտոմեքենա եւ այլն։ Օրերս մարզային հանձնաժողով դիմած թեկնածուներից մեկը իր ունեցվածքի հայտարարագրում թվարկումը սկսել է այսպես. «Ունեմ անձնագիր»։ ՎԱՏ ԼՈՒՐ   Ապրիլի 1-ի երեկոյան ԱԺ նախագահը, «Հայաստան» հիմնադրամի նախագահը եւ ԼՂՀ փոխարտգործնախարարը հանդիպեցին ֆրանսահայ համայնքի

ՀՀՇ-ի Գեւորիկը՝ ընդդեմ ՀՅԴ-ի

ՀՀՇ-ի Գեւորիկի (Գեւորգ Մելքոնյանի) համառությունն ու սկզբունքայնությունն, իրոք, նախանձելի է։ Տղան որոշեց ընտրապայքարի մեջ մտնել ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի հետ, այդպես էլ արեց։ Մայրաքաղաքի թիվ 17 ընտրատարածքում երեկ գրանցվել է Գեւորիկն ու անմիջապես սկսել ստորագրահավաքը։ Նա վստահված անձինք չունի, այդ դեպքում ստորագրահավաքը «կգնար կեղծիքներով եւ այլ բաներով»։ -Թիվ 17 ընտրատարածքում՝ բացի քեզանից ու Վահան

ԴՌՆԱԿԸ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Ստորագրությունդ բախշիր մեզ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները բուռն թափով ձեռնամուխ են եղել ստորագրահավաքի սուրբ գործին։ Կուսակցությունները այս գործի համար օգտագործում են իրենց առավել գիտակից մասսային, նրանց, ովքեր քիչ թե շատ բարեհամբույր են, մարդամոտ, համբերատար։ Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 11 ընտրատարածքում ստորագրությունների հավաքման գործընթացին մասնակցեցինք Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Սպանդարյանի շրջանի

Ռաֆայել Ղազարյանը

Անցած շաբաթ վերջապես ձեւավորվեց իշխանության կուսակցությունը՝ համալրվելով Կարեն Դեմիրճյանով եւ իր մի քանի կողմնակիցներով։ Ցավոք, այդ պատմական իրադարձությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որը չբացատրեց հայ ժողովրդին. արդյոք Դեմիրճյանի ուսերին նստա՞ծ են Լեւոնն ու Վանոն, ինչպես նա պնդում էր նախորդ ընտրարշավի ժամանակ, թե՞ արդեն իջել են։ Բացառված չէ, որ քարոզիչ ակադեմիկոսը, իշխանության կուսակցության

ԼՌԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԿԴԱՏՎԵՍ

«Կատուն էն գլխից պետք է ճղել» ժողովրդական առածին հետեւելով էր հավանաբար «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախաձեռնել ԶԼՄ-ներին եւ ընտրություններին նվիրված սեմինարը։ Գիտությունների ազգային ակադեմիայի օղակաձեւ դահլիճում հավաքվել էին առաջիկա ընտրությունների օրինական անցկացման խնդրով «ամենամտահոգված» օրինացերկիրցիներն ու լրագրողները։ Վերջիններիս ներկայությունն անհրաժեշտ էր ոչ միայն այն պատճառով, որ սեմինարի թեման նրանց էր առնչվում, այլ նրանց

ՁԱԽՈՂԱԿԸ ԱՌԱՅԺՄ 164-Ը

Մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանն աշխատանքից ազատել է սեփական աներձագին, որն աշխատում էր Լոռվա տարածաշրջանային մաքսատանը։ Ընդամենը երեք օրում վարչության պետի ազգականը հասցրել էր կաշառք վերցնել։ ԱՌԱՅԺՄ 164-Ը Ինչպես տեղեկացանք Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Ալեքսանյանից, մարտի 2-ին ժամը 19.30-ի դրությամբ իրենց էր դիմել պատգամավորության 164 թեկնածու, որոնք 500-ական ստորագրություն են հավաքելու Երեւանի 25

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՎԱՏ ԿԱՏԱԿ

Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն (առանց նախազգուշացման) ապրիլի 1-ին ուղղակի չմասնակցեց ի պատիվ իրեն եւ Հայաստանի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի ընդունելությանը, որ կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին։ Ընդունելությունը նախատեսված ժամից 15 րոպե ուշացումով սկսվեց, քանզի ողջ պատվիրակությունը հուսով էր, թե Երեւանի քաղաքապետն այսպես, մեղմ ասած, անփութորեն չի անտեսի Հայաստանի բնակչությանը կրկնակի եւ ավելի անգամ գերազանցող

«Մեծ Թուրանի» հարավային տարբերակը

Համաձայն թուրքական Ջումհուրիեթ թերթի մի քանի օր առաջ հրատարակած տեղեկության, երկրի արտաքին գործերի նախարարությունը վերջերս վերանայել եւ արդի պահանջներին է համապատասխանեցրել այսպես կոչված Իրաքի ծրագիրը, որը պատրաստվել է դեռեւս 1996 թ. երկրի այն ժամանակվա վարչապետ Բուլենթ Էջեւիթի կողմից: Ծրագիրը բաղկացած է 12 կետերից, որոնք հնարավորություն են տալիս լիակատար պատկերացում կազմել ոչ միայն հարեւան երկրի հիմնախնդիրների

ՆԱՏՕ-Ն ԽՓԵՑ «ԵՎՐՈՅԻՆ»

Մինչ ՆԱՏՕ-ն ռմբակոծում է Հարավսլավիայի քաղաքները, այդ կազմակերպության զինակիցների միջեւ տնտեսական ոլորտում աննկատ, բայց ոչ պակաս կարեւորություն ունեցող հակամարտություն է տեղի ունենում։ Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից քաղաքական վերլուծության որոշ աղբյուրներ կարծիք էին հայտնել, որ Բելգրադի դեմ ռազմական գործողությունները ավանդական ամերիկյան դոլարի եւ նորաստեղծ եվրոյի մրցակցության հետեւանք են։ Այդ տեսակետի ջատագովները պնդում էին, թե ԱՄՆ-ը

ԹԱՆԻՆ ԹԹՈՒ ՉԵՆ ԱՍՈՒՄ

1996 թ. նոյեմբերի 10-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանվեց հինգ զինծառայող. Ա. Մանուկյան, Ա. Չալաբյան, Վ. Մարտոյան, Ա. Մխիթարյան, Է. Մաթեւոսյան։ Նրանց սպանության մեջ մեղադրվում էր նույն զորամասի զինվոր Արթուր Մկրտչյանը։ 1997 թ. հունիսի 18-ին ԳԴ զինվորական գործերի դատական կոլեգիան Արթուր Մկրտչյանին դատապարտեց բացառիկ պատժաչափի՝ մահապատժի։ Թե՛ ծնողների, թե՛ ամբաստանյալի դատապաշտպանի կարծիքով, նախաքննական մարմինը զերծ չի

«Թարմը պեռա՜շկի»

Մի քանի օր առաջ մամուլում տպագրվեց ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Շենգավիթ շրջանի հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանի հրահանգը դպրոցների բուֆետ-ճաշարաններում կարտոֆիլով կարկանդակի եւ փքաբլիթի արտադրությունն ու վաճառքը արգելելու մասին։ Պատճառաբանությունն այն է, որ «բուսական յուղի մեջ տապակված կարկանդակի մշտական օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա»։ Հրահանգի սկիզբը կարդալիս ստեղծվում է

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հայաստանում պաշտոնապես ճանաչված 380 հազար փախստականներից միայն 1/3-ը ունի տանիք, աշխատանք եւ Հայաստանը համարում է իր մշտական բնակավայրը։ Չգիտես ինչու, բոլորին թվում է՝ եթե մարդը եկել է հայրենիք, բնականաբար, պետք է արագ եւ անցավ հարմարվի նոր պայմաններին։ Ցավոք, նույնիսկ այսօր, 10 տարի անց, փախստականները մնացել են փախստական, նույնիսկ ոչ վերաբնակիչ։ Գուցե դա՞ է նրանց կրկնակի

Հերթական դմբո հիմնավորումներ, որոնք բավարար չեն

Ինչպես հայտնի է՝ մեզ մոտ շատ հաճախ են խոսում, միջազգային ստանդարտների մասին, եւ ոչ միայն խոսում են, այլեւ որոշակի քայլեր են արվում այդ ուղղությամբ: Ի դեպ, բոլորովին հաշվի չառնելով մեր երկրի եւ ժողովրդի այսօրվա ռեալ իրավիճակը: Այստեղ տեղին է հիշեցնել ժողովրդական ասացվածքը «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր»: Դրանից հետեւում է՝ սկզբից վերմակդ մեծացրու, հետո ոտքդ մեկնիր:

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՃՇՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ փողերի եւ իշխանության հարաբերությունն իսկապես հետաքրքիր ոլորտ է։ Մեծ փողերն, անշուշտ, լծակներ ունեն իշխանությունների վրա ազդելու բոլոր երկրներում։ Քաղաքական գործիչները համարյա ամենուրեք ընտրվելու եւ վերընտրվելու կարիք ունեն։ Հետեւաբար քաղաքական գործիչներն ընդհանրապես ու պարբերաբար նյութական աջակցության կարիք ունեն։ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է։ Ասել է, թե՝ տրամագծորեն հակառակն է։ Հայաստանում մեծ փողերը քաղաքական աջակցության

Սամոն եւ Սյամոն

Եկել է մեռած հոգիների վերակենդանացման ժամանակը։ Եվ ոչ միայն՝ ընտրացուցակների կազմման հարցում։ Մեռելածին կուսակցությունների կողքին հարություն են առնում իրենց կենսագրության ամենածաղկուն շրջանում բնակչության 0,1%-ին հայտնի, իսկ վերջին տարիներին ընդհանրապես անհետացած կուսակցություններ։ Նրանք մի ձգտում ունեն, այն է՝ փրկել մեր ժողովրդին։ Իսկ մեր ժողովուրդը կործանվել է այն ժամանակ, երբ այդ կուսակցական գործիչները հեռացվել են իշխանության ճաշասեղանից։

Հանրապետության փողերով` Փարիզում

Դեռ 1998-ի ամռանն էր Սենատի նախագահ Ռընե Մոնորին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին Ֆրանսիա հրավիրել։ 1999-ի մարտին Սենատի նորընտիր նախագահ Քրիստիան Պոնսըլեն եւս իր կողմից հրավիրել էր նրան։ Եվ արձագանքելով այդ կրկնակի հրավերին՝ ԱԺ նախագահն իր հետ Փարիզ բերեց խորհրդարանի պատվիրակությունը, 10 գործարարների եւ 8 լրագրողների։ Բա Իգիթյա՞նը Պատվիրակության կազմում բացակայում էր 1990-ից Հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական

«Նստեց» նաեւ «Անի»-ն

«Նստեց» նաեւ «Անի»-ն «Անի» հյուրանոցի՝ միջազգային մրցույթով սեփականաշնորհումից հետո բավականին ժամանակ է անցել, սակայն հյուրանոցի աշխատակիցների կարգավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Երեկվանից հյուրանոցի աշխատակիցները նստացույց հայտարարեցին։ Հյուրանոցը սեփականաշնորհվել է առանց աշխատատեղերի պահպանման։ Առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարար Հ. Գեւորգյանի՝ 1998 թ. հունվարի 25-ի թիվ 7 հրամանի համաձայն, հյուրանոցի տնօրեն պարոն Փափազյանը աշխատանքից ազատել է հյուրանոցի

«ՈՒՄ ՎՏԱՐԵՑԻՆՔ, ԴԱՐՁԱՆ ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) ղեկավար Վազգեն Սաֆարյանը կուսակցության առաջին համագումարում հայտարարեց, թե առաջադիմական կուսակցությունը հիշաչար չէ եւ պատրաստ է հարաբերությունները վերահաստատել Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ։ Եթե հիշում եք, ՀԱՄԿԿ-ի մի քանի դեմքեր ժամանակին վտարվել են ՀԿԿ-ից։ Վերոհիշյալ հարցը մեկնաբանում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բադալյանը. «Գիտեք ինչ, այդ կուսակցություն ասվածը

ԱԺ-ՈՒՄ ԱՊՐԻԼԻ ՄԵԿԸ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

ՀՀԿ-ՀԺԿ դաշինքի գաղափարական ընդհանրությունները՝ բացի միավորվողներից, այլ կուսակցությունների համար այնքան էլ պարզ (եւ «բարի») չեն։ Երեկ հերթական բրիֆինգների ընթացքում դա փորձեցին հասկացնել ԱԺ խմբերն ու խմբակցությունները։ Մեզ մոտ՝ Ֆինլանդիայում ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը Ջեմմա Անանյանի հետ Ֆինլանդիա էր մեկնել եւ վերադարձել շատ բուռն տպավորություններով։ Բայց գլուխը չէր կորցրել։ Նախ ներկայացրեց ՀՀԿ-ՀԺԿ-ի միասնության իր ընկալումը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1998 թվականի փետրվարյան հեղաշրջման արդյունքում իշխանությանը տիրացած վարչախումբը հաջողության չհասավ հասարակությանը մտահոգող եւ ոչ մի բնագավառում. կատարվել է ակնհայտ նահանջ իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներից, կասեցվել են բարեփոխումները, որի արդյունքում կանգ է առել տնտեսական զարգացումը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, ուժային կառույցները վերահսկում են հասարակական եւ քաղաքական համակարգերը, ինչը շրջադարձ է քաղաքացիական հասարակության հաստատման ճանապարհից, ընդդիմության

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31