Օրվա լրահոսը
«Ի վերջո, դա երկրի նախագահն է»
Խոստովանեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը ապրիլի 6-ին կայացած բրիֆինգի ընթացքում։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե մեկ տարի առաջ ժողովրդին իր կուսակցությունը համարող նախագահը ինչո՞ւ չընդունեց վերջերս նստավայրի մոտ հավաքված իր կուսակցության անդամներին, այլ մի քանի տասնյակ լավ զինված ոստիկաններ ուղարկեց նրանց մոտ՝ Վահե Գաբրիելյանը նշեց, որ այն չեզոք հարց չի համարում։
«ԱՅԼԱՆԴԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»
«Գնո՞ւմ ենք ընտրությունների, թե՞ չենք գնում, դա չէ խնդիրը»,- համլետաբար փիլիսոփայեց ՀՀՇ նախընտրական կենտրոնը, ավելի կոնկրետ՝ այն երեկվա ասուլիսում ներկայացնող Հովհաննես Իգիթյանը՝ Արարատ Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի «թիկնապահությամբ»։ Բայց լրագրողներիս հրավիրել էին ավետելու, որ «ՀՀՇ կուսակցությունը պատրաստ է գնալ ընտրությունների»։ Այնքան պատրաստ էին, որ նույնիսկ կուսակցական ցուցակն էին մանրամասն «կինդեր»-ային ու գենդերային հետազոտության ենթարկել. առաջադրված
ԱՌԱՋԻՆԸ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» Է
Ամենից շատ պաշտոնաթերթիկ՝ 500 հազար ստորագրություն հավաքելու համար, ԿԸՀ-ից ստացել է «Միասնություն» դաշինքը։ Մյուսները ամենաշատը, իրենց ստացած քվեաթերթիկներով, 400 հազար ստորագրություն կարող են հավաքել։ ԱՌԱՋԻՆԸ Երեւանի մարզային հանձնաժողովում երեկ առաջինն իր պաշտոնաթերթիկը՝ 1000 ստորագրությամբ, հանձնել է 5-րդ ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Արմեն Մկրտչյանը։ Վերջինս ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը։ ԻՄՆ ՈՒՐԻՇ Է Երեկ խմբագրություն զանգահարեց «Միասնություն» դաշինքի
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՅՍ ԴԱՇԻՆՔԸ ՀԱՎԱՆԵԼ Է
Ժողինստիտուտի դահլիճի շեմով անցնող-դարձող ուսանողներին բարձրագույն մաթեմատիկայի դասախոս Վլադիկ Դավթյանը երեկ ստիպում էր մտնել դահլիճ։ Ու այլեւս դուրս չգալ։ Այս ակտի նպատակն ուսանողներին ու «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին նույն դահլիճում հանդիպեցնելն էր։ Բայց ստացվեց այնպես, որ դահլիճում լրագրողներիս ու դասախոսների հետ որոշ ուսանողներ էլ կային։ Քանի որ Արտաշես Գեղամյանը չկար, դաշինքը ներկայացնելու գործը ստանձնեց ՍԻՄ
ԻՆՉՊԵՍ ՀԵՔԻԱԹՈՒՄ
ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Միասնություն» դաշինքը պաշտպանելու է 40 թեկնածուի։ Նրանցից 20-ը հանրապետական է, մյուս 20-ը՝ ժողովրդական։ 15 ընտրատարածքում «Միասնությունը» չի պաշտպանելու որեւէ թեկնածուի, որովհետեւ այդ ընտրատարածքներով պետք է անցնեն կուսակցությունների ղեկավարները։ ՎԱՐՔ ՄԵԾԱՑ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը միասին տեղ են գնացել։
ՓԱԽԱԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ
ՆԳ համակարգի նախկին աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Առավոտին» հայտնեց, որ վարչապետ Արմեն Դարբինյանի նշանակած կադրերի մեծամասնությունը 1993-ին եռամսյա զինվորական հավաքներից խուսափելու համար հետախուզման մեջ է եղել։ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ «Ես Արծրուն Մարգարյանին մոտավորապես այնպես էի ճանաչում, ինչպես ինքս ինձ։ Եվ անցած տարվա դեպքերի եւ այս տարվա «ինքնասպանության»
Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը որոշակի քաղաքականացված կառույց է դարձել, որն այսօր կոնկրետ ծառայություն է մատուցում միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին։ Վերջինս համոզված է, որ ապագա խորհրդարանում ունենալու է իր տեղը։ Ուրբաթ օրը, արտահերթ համագումար պահանջող նախաձեռնող խումբը հանդիպեց Ս. Իսրայելյանին եւ միության վարչության անդամներին՝ համագումարի օրը ճշտելու նպատակով։ Նախաձեռնող խումբը մտադիր էր փոխհամաձայնության գալ, սակայն Ս. Իսրայելյանի
Հիշողությունը կորցրած վկան
Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Տ. Պետրոսյան) շարունակվում է Գրիգոր Մկրտչյանի սպանության կապակցությամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Դատարանում ամենահետաքրքիր պահվածքը դրսեւորեց Արշակ (Արտաշես) Միրոյանը։ Նա թե՛ նախաքննությամբ, թե՛ նախորդ դատարանում (Ա. Վարդապետյանի գլխավորությամբ) տված ցուցմունքներում առանձնապես չէր դժգոհել գոնե հիշողությունից։ Ընդհակառակը, նա նկարագրել էր, թե ինչպես իր ընկերներ Հարությունի (Արտյոմի), Խոսրովի (Հոծոֆի), Արթուրի (Смерть),
ԱՎՏՈՏԵՍՈԻՉՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում ԳՈՒՄ-ի տարածքում պետավտոտեսչության աշխատակիցները ծեծի ենթարկեցին ամուսիններ Թերեզա Ասատրյանին եւ Լյովա Խաչատրյանին։ Թերեզայի շատ հրապարակումներ ծանոթ են նաեւ «Առավոտի» ընթերցողներին։ Տեղեկացնենք, որ նա Էրեբունու ՀԺԿ սկզբնական կազմակերպության քարտուղարն էլ է։ Մենք հանդիպեցինք Թ. Ասատրյանին, երբ նա արդեն տանն էր եւ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Ահա թե ինչ պատմեց նա դեպքի
Մտորումներ ընտանեկան նպաստի շուրջ
Վաղուց եմ ուզում գրել, բայց հարմար չեմ գտնում. գիտեմ՝ ոչինչ չի փոխվի։ Մեր «արհեստավարժ» կառավարությունը ինչ որոշում է, այն էլ կիրառում է։ Ինչպես նախագահական ընտրությունից առաջ անընդհատ թմբկահարում էին ազատ, արդար, թափանցիկ բառերը, այնպես էլ ընտանեկան նպաստի նշանակումից առաջ էին եթերով անընդհատ արդար ու հաջողված համարում այդ որոշումը։ Սակայն իրականում, ցանկացած շքամուտքի հինգ նպաստառուից չորսը
ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ ՉԷ
Գնալով ավելի ու ավելի ենք հեռանում կոմունիզմի «ճահճային» սպասումից ու հնարավորինս արագ յուրացնում զարգացման նոր՝ կապիտալիստական համակարգը։ Ինչպես եւ ենթադրում էին մեր ղեկավարները՝ մեզ մոտ աստիճանաբար եւ ոչ ցավագին պետք է ծնունդ առնեին նոր առաջնորդներ, նոր կապիտալիստներ, բուրժուաներ, որոնք կկարողանան երկիրը ֆինանսա- ապրանքային հարաբերությունների նոր էտապ բերել։ Որտե՞ղ են նոր ռոկֆելլերները, օնասիսները եւ ֆորդերը, որոնք
«Էն օրն եկան թովջի արին»
Հարկ են ուզում տերության Վանաձորի առեւտրական որոշ օբյեկտներում օրերս խուճապային իրավիճակ էր։ Պատճառը հարկային բարձր մակարդակի ստուգումներից թաքնվելն էր՝ այդ օբյեկտների տերերի կողմից։ Մի քանի խանութներ պինդ ու պինդ կողպել էին դռները, վաճառողները՝ անհետացել։ Առավել աչալուրջներն իրենց իսկ խանութի տարածքը հսկում էին 2-3 մետր շառավղով հեռավորությունից եւ դրանից ավելի չէին մոտենում՝ իրենց «չբացահայտելու» նպատակով։ Փակ
ԳԱՌՆԻԻ «ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Հանրապետության արդյունաբերական հզորությունները մի ժամանակ հպարտության թեմա էին։ Հպարտանում էինք, որ ոչ մի լուրջ գործ առանց հայերի մասնակցության գլուխ չէր գալիս։ Անգամ՝ տիեզերքի ուսումնասիրությունը։ 1978 թ. Հայաստանում գործում է «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ՀԿԲ)։ Բյուրոն զբաղվել է տիեզերական սարքաշինությամբ։ Աշխատակիցները պարգեւատրվել են պետական մրցանակներով։ 1983 թ. ուլտրամանուշակագույն աստղադիտակի պատրաստումը խորհրդա-ֆրանսիական ծրագրի շրջանակներում մինչեւ հիմա էլ
ՆՈՐ ՇԵՆՔ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր շենք է փնտրում, որն ավելի մեծ կլինի եւ ավելի օտարված հասարակական շարժման վայրերից։ Ըստ նույն աղբյուրի, հավանաբար, ամերիկացիներին Երեւանյան լճի հարեւանությամբ տարածք կտրամադրվի, որպեսզի նրանք կառուցեն նոր դեսպանատուն։ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Փարիզյան այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Ֆրանսիայի Ազգային ժողով էին այցելել։ Մեր պատգամավորները հետո «Առավոտին» փոխանցեցին իրենց տպավորությունները,
Գրեք ու հանգիստ քնեք
Այս հոդվածը գրել եմ՝ հետապնդելով մեկ նպատակ։ Ընտրություններից առաջ մենք բոլորս պետք է իմանանք, թե ով ով է, մասնավորապես ընդդիմության որ մասն է իրական ազնիվ ընդդիմություն, եւ որն ընդամենը գովազդում է, որ ինքը ընդդիմություն է։ Խոսքը գնալու է ԱԺՄ կուսակցության վարչության անդամ պարոն Դ. Վարդանյանի մասին, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի
ԱՊՀ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԲԱՐԴ Է
Մոսկովյան «Պրեզիդենտ-օթելում» արտգործնախարարների հանդիպումով սկսված գագաթաժողովն ակնհայտորեն բարդ ընթացք էր ենթադրում։ Այս տարվա սկզբից պարզ էր, որ ԱՊՀ երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ եւ ավելի ու ավելի լայն ոլորտներ է ընդգրկում։ Գագաթաժողով Բնականաբար, ուշադրության կենտրոնում էին հայտնվել Ուզբեկստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք ցանկություն են հայտնել դադարեցնել իրենց մասնակցությունը ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, սակայն
Նշանակովի՞… ընտրություններ
Ընդդիմադիր եւ պարզապես ո՛չ իշխանամետ գործիչներից շատերը բուռն վրդովմունք են հայտնում ընդունված ընտրական օրենսգրքի շուրջ։ Կոնկրետ փաստարկներով բազմաթիվ անարդարացի կետեր ու կողմեր են նշանակում վերոնշյալ օրենսգրքի հոդվածներում։ Սակայն որքան էլ ընդունված օրենսգիրքը լավ լիներ, եթե ընտրությունները վերահսկող ուժերը որոշել են այն կեղծել կամ իրենց ուզածի պես անցկացնել, միեւնույն է կատարյալ օրենսգիրքն էլ չէր փրկելու ընտրական
Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ
Կամ 1998 թ. մարտի 30-ից 1999 թ. մարտի 30 Կարեն Դեմիրճյանին մեր ժողովուրդը շատ է սիրում։ Հանուն այդ սիրո եւ սիրեցյալի հաղթանակի առավել կրքոտ սիրահարները պատրաստ են գնալ զոհողությունների։ Էմմա Խուդաբաշյանը Կարեն Դեմիրճյանին սիրում էր բոլորից շատ։ 1998 թ. մարտյան արտահերթ ընտրություններում նա հերոսացավ՝ կրծքով փակելով ի վնաս Կարեն Սերոբիչի քվեատուփ լցվող քվեաթերթիկների ճանապարհը։ Տիկին
Կասեմջյանի թեւը հաղթեց Սողոմոնյանի խմբակին
Եթե հայ ռամկավարներն ընտրությունից առաջ միավորվեցին, ապա հնչակների հարցը լուծեց հայրենական արդարադատությունը, որին դիմել էին վեճի առարկա երկու կողմերն էլ։ Մարտի 30-ին Արդարադատության նախարարության կոլեգիան հիմք ընդունելով Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունում կատարված ստուգումները, չեղյալ է հայտարարում կուսակցության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին արդարադատության նախարարի 1998 թ. դեկտեմբերի 29-ի հրամանը եւ որոշում գրանցել կուսակցության 4-րդ համագումարի կողմից ընդունված
ԲԱԺԱՆԵՔ ՓՈՂԵՐԸ, ՀԱՄ ԷԼ ՁԱՅՆԵՐ ԿՀԱՎԱՔԵՔ
ՀԺԿ գրասենյակի մոտ հույս ունեինք ՀԺԿ անդամներից բացի հանդիպել նաեւ Ժողովրդական կուսակցության հետ դաշինք կազմած հանրապետականների կամ համախոհների։ Մեր այցելության պահին մի խումբ մարդիկ էին խմբվել գրասենյակի դռանը։ Պարզվեց, որ նրանք ո՛չ դեմիրճյանական են, ո՛չ էլ երկրապահ։ Մարդիկ «Սիփան» ՓԲԸ-ի կողմից խաբվածներն էին, որոնք տարիներ շարունակ աշխատում են, խաբվում ու աշխատավարձ չեն ստանում։ Ժամանակ առ
ԼԱՎ ԼՈՒՐ
Թիվ 37 խորհրդանշական համար ունեցող ընտրատարածքում առայժմ մեկ պատգամավորության թեկնածու է գրանցվել՝ Հրանտ Գրիգորյան։ Պատճառն այն է, որ պատգամավորության թեկնածուն Արշալույս գյուղի հայտնի խնջույքի տանտեր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է։ Պետք է ենթադրել երկուսից մեկը. կամ իր վճռական բնավորությամբ հայտնի գեներալ Մանվելի ազգականի դեմ ոչ ոք չի համարձակվել թեկնածություն դնել, կամ էլ՝ հնարավոր թեկնածուներին ֆիդայիները
«Կուսակցություն ստեղծած եմ՝ փող ղրկեք»
Ընտրություններին կմասնակցի 31 կուսակցություն Փանջունիականությունը՝ պարարտ հող զգալով ոտքի տակ, ծլեց-ծաղկեց ու բարգավաճեց։ Ոնց պտտվում ես՝ ոտքիդ տակ փանջունի է հայտնվում եւ իր 5-6 հոգիանոց կուսակցության գովքն է անում։ Խոսելն, իհարկե, փողով չէ, բայց կուսակցություն ստեղծելն ու պահելն առանց ընկեր Փանջունու «Փող ղրկեք» աղաղակի, հնարավոր չէ։ Փող տվող, անշուշտ, գտնվում է. հայրենյաց սիրով վառված, քուն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ
Այլեւս հայտնի է, թե քանի մարդ է մեծամասնական ընտրատարածքներում մտնելու պայքարի մեջ։ Երեւանի 25 ընտրատարածքներին բաժին է ընկել 243 թեկնածու։ Ինչպես տեսնում եք, հարաբերակցությունը մոտ է 10/1-ին։ Մյուս 50 ընտրատարածքներում, որոնք բաշխված են ամբողջ Հայաստանով մեկ, առաջադրվել է շուրջ 500 թեկնածու։ Պատկերը, ինչպես տեսնում եք, էլի մոտավորապես նույնն է։ Առաջինն Աղվանն է Ինչպես սահմանված է
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՎԱՐ
Արմավիրի մարզի մի քանի գյուղեր երեկոյան ժամերին հոսանքազրկվում են։ Մոտավորապես այս բովանդակության ահազանգ ստացանք երեկ։ «Լրատուն» հոսանքազրկումը կապում էր նախընտրական փուլում պատգամավորության թեկնածուների գործողությունների հետ՝ մեկը մյուսին ընտրողների «աչքից գցելու համար» պատրաստ է հոսանքազրկել մրցակցի «տարածքը»։ Այս ինֆորմացիայի իսկությունը ստուգելու համար դիմեցինք ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայություն։ Պարզվեց, որ վերջին շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզի գյուղերում
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԸ
Քաղաքացիական հասարակարգում զինվորականները քաղաքականությանը չեն խառնվում: Մենք այդպիսի հասարակարգ չենք եւ, ինչպես ասում են, անցումային փուլում ենք: Իսկ այդ փուլում զինվորականների դերը օբյեկտիվորեն մեծ է՝ մանավանդ, երբ հարեւան երկրի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ ես: Ցավը, սակայն, այն է, որ մեր զինվորականներն առայժմ չեն պայմանավորվել եւ ժողովրդին չեն ասել, թե ով, որ չափով եւ որքան ժամանակ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-1
Նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանը ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի «Միասնություն» դաշինքն անվանակոչել է ՆԱՏՕ-ի մի ծրագրի պես «Գործակցություն՝ հանուն խաղաղության»։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-2 Հայտնի լրագրողներից մեկը երկմտեց. «Որ Վազգեն Սարգսյանը պետհամալսարանում ասում էր. «Ուշադիր եղեք՝ այս տարի ամուսնանալու եմ»՝ կարո՞ղ է Դեմիրճյանին նկատի ուներ…»։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ-3 Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ամենայն
ԱՎՏՈՆ ԵԿԱՎ, ՅԱՐՈ ՋԱՆ
Եթե ԱՊ Սամվել Շահինյանին Սամվել Բաբայանը երկու մեքենա է նվիրել, ապա ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանին՝ ամբողջ 8 հատ։ Դրանով իսկ ընդգծվում է Սահմանադրական իրավունքի առաջնայնությունը՝ Ազգային պետության նկատմամբ։ ԿՈՄԿՈՒՍԸ ԿԱՅՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ Հայկոմկուսի լրատվության պատասխանատու Ռոբերտ Ահարոնյանն «Առավոտին» հայտնեց, որ ապրիլի 8-ից իրենք վերսկսում են բողոքի ցույցերը ԱՄՆ դեսպանատան առջեւ։ Այդ օրը Հայաստանում գտնվող ամերիկացիները
ՏՆՔՈՑՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԸ
Սիրելի խմբագրություն, արձագանքելով ձեր առաջարկին՝ ուղարկում եմ մոտ օրերս լույս տեսնող իմ «Սիրո վերադարձը» գրքից մի փոքր հատված։ Բարի մաղթանքներով՝ ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ …Անուշն իջավ լողափ տանող աստիճաններով եւ մի պահ կանգ առավ՝ լիաթոք շնչելով ծովի դառնավուն բույրին միախառնված՝ ծաղիկների քաղցր բուրմունքը։ Մի քանի քայլ անելուց հետո նրա ոտքերը խրվեցին փափուկ ավազի մեջ։ Լողափը լրիվ ամայի
«ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ»
Ասում է կինոռեժիսոր, «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը -Որքան հայտնի է, չնայած ձեր ստուդիայի ունեցած խնդիրներին, այսօր նա ակտիվ ստեղծագործական կյանք է ապրում։ – Ստուդիան այս տարի նշելու է իր ստեղծման 30-ամյակը։ 1969 թվին «Երեւան» ստուդիան դարձավ առանձին կինոմիավորում։ Ոմանք ասում են՝ դա կատարվել է 70 թվին, բայց 69-ն ավելի ճիշտ է, մանավանդ որ այդ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի կողմից ծավալած պատերազմին նվիրված տարբեր «տրամաչափի» հրապարակումների շարքում քիչ չեն այնպիսիները, որոնցում «Եվրոպայի» (ՆԱՏՕ-ի գործողություններում անմիջականորեն ներգրավված եվրոպական երկրների) դիրքորոշումը գնահատվում է որպես «կույր», «կարճատես», անգամ՝ «ցնորամիտ»։ Նման որակումներն արդարացված լինելով որոշ երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության հրամայականների տեսանկյունից, այնուամենայնիվ, «Եվրոպայի» իրական դիրքորոշման գնահատման խնդրում՝ գուցեեւ միանշանակ արդարացի չեն։ Դրանք սովորաբար հիմնվում