Օրվա լրահոսը
Հայկական դեմոկրատիայի ճակատագիրը
Քամին փչում է նաեւ հյուսիսից Ոմանք կարող են տարակուսանքով վերաբերվել «հայկական դեմոկրատիա» արտահայտությանը, նշելով ներկա իշխանությունների հակադեմոկրատական բազմաթիվ գործողությունները։ Անշուշտ, «մեղքերը» բավականին շատ են, եւ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն չի կարելի միաժամանակ չխոստովանել, որ Հայաստանի ներկա զարգացման հիմնական ուղղությունն ընթանում է դեպի «նոր հասարակարգի» ձեւավորման եւ դեմոկրատական համակարգի հաստատում։ Մեր վերլուծության ներկա առարկան
Ֆլորա Մարտիրոսյան. «Հրաժեշտիս երգը «Քելե, լաո»-ն էր…
– Սիրելի երգչուհի, բարո՛վ եք վերադարձել Ձեր տունը: – Շնորհակալություն։ Բարո՛վ տեսնվեցինք: – Ուզում եմ վերադարձի Ձեր առաջին հարցազրույցը սկսել Լոս Անջելեսում կայացած Ձեր հրաժեշտի մենահամերգի ազդագրով. «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր…»: Ինչո՞ւ այդպես անվանեցիք։ – Պատահական չէր այդ ընտրությունը։ 4 տարի ապրեցի հայրենիքից հեռու, Ամերիկայում, ունեցա 2 զավակ (աղջիկ եւ տղա): Եվ ահա
«Ա1». Փորձությունների դաշտ
«Ա1» անկախ հեռուստաընկերության եւ սահմանափակ պատասխանատվության ընկերության շուրջ հյուսվում է արդեն բանահյուսությունը՝ դատաիրավական, ֆինանսաարտադրական եւ քաղաքական սյուժեներով։ Իսկ փաստերի զարգացումը հանգել է հետեւյալին. Ա) «Ա1»-ի տնօրեն Սեսրոպ Մովսիսյանին աշխատանքից հեռացնելու «Սիգլ» կոնցեռնի նախագահի օգոստոսի 7-ի թիվ 23 հրամանը չեղյալ է հայտարարված ստորագրողի կողմից։ Մի նոր հրամանով, թվագրված 10.08.1995թ., Մեսրոպ Մովսիսյանի գործունեությունը համարվում է կասեցված։ Այսինքն՝
Արծրունու անավարտ մենախոսությունը
Երեկ «Դրո»-ի դատավարությունն անսպասելի «սկզբնախաղ» ունեցավ։ Ամբաստանյալ Արմենակ Զաքարյանի հոնքի վերեւում նշմարված վնասվածքը պատճառ դարձավ մեղադրյալների ծնողների եւ ազգականների բուռն դժգոհությանը: Նրանք հանգստացան միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ վնասվածքի պատճառը մեկուսարանից դատարան փոխադրող ավտոմեքենայի անհաջող արգելակումն է, եւ բոլոր ամբաստանյալները դա կարող են հաստատել։ Հուզմունքը վերջնականապես հանդարտվեց, երբ նախագահող Մանուկյանը խոստացավ Ա Զաքարյանի
Ֆյուրերը սպասում է իր ժամին
Պատմության ընթացքում տարբեր պետություններում գործած բռնապետներին չի կարելի ֆաշիստներ անվանել։ Ֆաշիզմը հատուկ համակարգ է, որը գալիս է փոխարինելու ժողովրդավարությանը: Մյուս կողմից՝ ֆաշիզմը միմիայն գերանձի գաղափար չի պարունակում, կամ էլ օտարների նկատմամբ անսահման թշնամանք։ Դա մի ամբողջական համակարգված գաղափարախոսություն է, որը կյանքի բոլոր բնագավառներում իր կաղապարներն է առաջարկում։ Ֆաշիզմն, անշուշտ, կապված է ազգային գաղափարների հետ։ Սակայն
Հիմնական քաղաքական ֆոբիաները եւ Հայաստանը
Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի չափազանց հետաքրքիր ճյուղ, որը ուսումնասիրում է քաղաքական ֆոբիաները կամ, ավելի պարզ, քաղաքական վախերը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր քաղաքական առասպելաբանությունը (միֆոլոգիան): Նման առասպելաբանությունից եւ նրան ուղեկցող ֆոբիաներից զերծ չէ նաեւ Հայաստանը: Ա. ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱԽ: Յուրաքանչյուր կուսակցական տեսություն յուրովի է ընկալում ներկան, անցյալը եւ ապագան: Հատկանշական է, որ տարբերվում են ոչ միայն
Արծրունին հրաժարվում է նախորդ ցուցմունքներից
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստի առաջին կեսը նվիրված էր փաստաբան Ռշտունու բացարկի քննարկմանը, որը վերաբերվում էր կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։ Իր հուզականությամբ եւ տեւողությամբ առանձնանում էր դատապաշտպան Ռ. Սահակյանի ելույթը, որը ոչ միայն պաշտպանեց գործընկերոջը, այլեւ ավելացրեց մի շարք սեփական փաստարկներ, պահանջելով բացարկի մերժման դեպքում կետ առ կետ հիմնավորել այն։ Նա մեղադրեց նաեւ ժողովրդական ատենակալներին օրենքի
Դեր Զորի հայ Դերվիշը…
Սիրիահայ անվանի գրող եւ հասարակական գործիչ Թորոս Թորանյանն իր գրքի ընծայականում գրել է. «Դանիել Պետրոսյանին, որ կտոր մը քալող Սասուն է Հալեպի մեջ…»։ Եվ իրոք։ Փոքրամարմին, աշխույժ շարժուձեւով այդ տարեց մարդը, որին բոլորը Սասունցի Դանիել են կոչում, հեռավոր Սիրիայում ապրում ու շնչում է իո Էրգրով։ Եվ երազում է այն օրը, երբ կրկին կտեսնի իր Սասունը,
Բաբկեն Սիմոնյան. «Ես տեսա Բալկանյան Արցախը»
– Հարավսլավիայից բերել եք Ձեր հրատարակած երեք գրքերը։ Որո՞նք են դրանք։ – Պետք է ասեմ, որ անցյալ տարի եւս երկու գիրք եմ հրատարակել Հարավսլավիայում։ Այս տարի հաջողվեց հրատարակել երեք գիրք՝ «Բալկանյան կրակների միջով» (որն ի դեպ, իմ հեղինակային գիրքն է), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» եւ «Հայոց Մեծ Եղեռնը»։ Ասեմ, որ վերջին երկու գրքերը ինքս եմ կազմել
Արծրունին ցուցմունք է տալու
Բացարկների, միջնորդությունների եւ մերժումների կարուսելը պտտվում է Նախ ուզում եմ շնորհավորել «Ազգ» թերթի իմ գործընկերներին։ «Դրո»-ի երեկվա դատավարությունն ամբողջությամբ արդարացրեց այդ թերթում տպված ծաղրանկարը։ Ի պատասխան փաստաբան Ռշտունու հայտարարությանը՝ հերթական անգամ բոլոր դատավորներին եւ մեղադրողներին բացարկ հայտարարելու մասին, նախագահող Մանուկյանը բացականչեց. «Այսինքն ի՞նչ եք ուզում, որ կարուսե՞լ սկսվի»։ Սակայն նշված կարուսելը արդեն մի քանի օր
ՀՅԴ լուրջ փոփոխությունների շեմին
Չորս հարց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանին – Նկատի առնելով ՀՅԴ աշխարհագրական տարասփռումը՝ ձեզ չի թվո՞ւմ, որ Ընդհանուր ժողովի գումարումը կարող է ձգձգվել։ Ժամանակի նման կորուստը, ուղեկցված հեռանկարի անորոշությամբ, վա՞տ չի անդրադառնա Հայաստանում Դաշնակցության անդամների եւ ողջ քաղաքականապես գործուն հասարակության վրա՝ ծնունդ տալով հիասթափության: – Չի թվում, որովհետեւ կուսակցության բարձրագույն՝ Ընդհանուր ժողովը կկայանա երկու ամսից։
Ո՞վ է վախենում այլընտրանքից
Հայաստանի միակ անկախ հեռուստաստուդիայի գլխին շարունակում են ամպեր կուտակվել։ Մեր դժվարին ժամանակաշրջանում դա կարող է երկրորդական խնդիր թվալ։ Բայց իրականում հարցը սկզբունքային է. մենք իսկապե՞ս ենք ուզում անցնել մենաշնորհից դեպի բազմազանություն, իրո՞ք հասկացանք, որ մենաշնորհը քաղաքականության տնտեսության մեջ, մշակույթում կամ հեռուստատեսությունում խոչընդոտում է զարգացմանը։ Շատ լավ իմանալով «Ա1» ստուդիայի աշխատանքի մեխանիզմը, որում մեծ դեր է
Ոգեւորությունը շարժիչ ուժ չէ
Գրեթե բոլոր բանավեճերում, ինչպես եւ այսօր, բախվում էին հեղափոխական ռադիկալիզմն ու հավասարակշռված պահպանողականությունը: Օրինակ, ինչո՞ւ «անկախության գործընթացի սկիզբ» եւ ոչ թե լիակատար եւ վերջնական անկախություն։ Կամ ավելի սկզբունքային եւ այսօր իր զարգացումն ունեցող մի հարց. ինչպե՞ս պետք է Հռչակագրում արտացոլվի Հայ Դատը, պահանջատիրությունը, 15 թվականը։ Ահա այստեղ կարելի է 5 տարվա տարածությունից ասել, որ ժամանակը
Օրագրին գումարվում է 25 հարց
Թվում է, թե «Դրո»-ի դատավարության համար արդեն սովորական է դարձել, որ ցանկացած նիստ սկսվում է նախորդի փակուղային իրավիճակից դուրս գալու փորձից, իսկ ավարտվում է նոր՝ նույնատիպ իրավիճակով։ Երեկվա նիստը բացառություն չէր։ Առավոտյան դատապաշտպան Ավագյանը իրագործեց իր մտադրությունը եւ բացարկ հայտարարեց պետական մեղադրողներ Գրիգորյանին եւ Հունանյանին։ Դատական կոլեգիան մերժեց բացարկը։ Դրան սակայն չհաջորդեց դատական կոլեգիայի բացարկը,
ՍԻՄ-ը աջակցում է քննարկումների գաղափարին
Եվ ոչ անձերին Ինչպես արդեն հաղորդել ենք, Պարույր Հայրիկյանը դիմել է ուղերձով բոլոր ընդդիմադիր կազմակերպություններին, որտեղ առաջարկում է ընտրություններում հանդես գալ մեկ միացյալ թեկնածուի օգտին, ընդսմին այդ թեկնածուն պարտավորվում է. ա) նախագահի պաշտոնը չզբաղեցնել ավելի, քան մեկ տարի, բ) հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը, գ) նախագահական իշխանության մեկ տարվա ընթացքում զբաղվել ազգային համաձայնության հիման
Հակոբ Հակոբյան. «Կյանքի նոր ծնունդն է Առավոտը…»
– Ի՞նչ է գույնը նկարչի համար։ – Գույնն է, որ տալիս է իսկական նկարագիրը գույնը օգտագործող անձնավորության։ – Իսկ գույնի զգացողությո՞ւնը: – Մի վիճակ է, որ գտնվում է նկարչի մեջ։ – Ստեղծագործելիս ո՞ր գույնն եք նախընտրում. – Քիչ գույներ եմ օգտագործում։ Գրեթե անգույն են իմ գույները։ – Ո՞րն է առավոտի խորհուրդը։ – Կյանքի նոր ծնունդն
Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը Աթենքից վկայում է
«Առավոտ»-ը «Դրօշակ»-ից մի բոցաշունչ հոդված է արտատպել («Դատավճիռ» 18 օգոստոս): Ողջունելի քայլ է. չիմանա՞նք խավարամիտ, խավարասեր ու ստրկամիտ հայաստանաբնակներս, թե ինչ է մտածում իր հեռավոր հայրենիքում կատարվող անցուդարձի մասին մեր աթենքաբնակ բարեկամ Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը։ Կարդացինք՝ իմացանք, շատուշատ վատ բաներ է մտածում։ Ոչ միայն շատուշատ վատ բաներ է մտածում, նաեւ «վկայում է»։ Ի՞նչ
Պարի վերջը
Բռնցքամարտ-քաղաքականությանը զուգահեռ Շաբաթ օրը երեկոյան հռչակավոր բռնցքամարտիկ Մայք Թայսոնը 4 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ ռինգ: Մայքը երեք տարի անց էր կացրել բանտում՝ բռնաբարության մեղադրանքով։ Նրա հակառակորդը՝ Մաքնիլին, մրցամարտից առաջ շատ էր թռչկոտում, պարային-ջղաձգային շարժումներ էր անում, տատանվում ճոճանակի պես, հոխորտում, որ հեշտությամբ կջարդի Թայսոնին։ Բայց սկսվեց մրցամարտը, եւ Մայքի մի քանի հարվածը միանգամայն բավական
Կողմերը պերճախոս էին
Բայց իրար չհամոզեցին Երեկ «Դրո»-ի գործով զբաղվող դատարանի առջեւ նորից ողջ սրությամբ կանգնեց ամբաստանյալ Արսեն Արծրունու օրագիրը գործին կցելու խնդիրը։ Այդ օրագիրը հայտնաբերված է Արծրունուն պատկանող բնակարանում խուզարկության ժամանակ։ Հիշեցնենք, որ օրագրում զետեղված տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական նոր գործ եւ կատարվում է քննություն։ Այդ օրագրի հանդեպ ուշադրության պատճառն այն է, որ, ըստ Արծրունու,
Ամենամեծ չարիքը տգիտությունն է
Փորձենք լիբերալիզմ-սոցիալիզմ-ազգայնականությունը իրենց դասական իմաստով ընկալել, հասկանալ նրանց սկզբնական դոկտրինալ աշխարհայացքը, որպեսզի կարողանանք բանավեճի «կամուրջներ» գցել՝ մեղմացնելով եռանկյան սուր (անբնական սուր) անկյունները։ Ըստ լիբերալների, մարդկության պատմության զարգացումը մարդկային անձի ազատագրման պատմություն է՝ մարդն ազատվում է կրոնական, ազգայնական ու սոցիալական մթին բնազդներից։ Հետեւաբար, «անհատականություն-պետություն» հարաբերությունների համակարգում լիբերալները, անկասկած, գերադասում են անհատին։ Ավելին, ըստ նրանց, պետությունը չարիք
Հակադիր ճամբարները ընդհանուր թշնամի գտան
Դա, իհարկե, մտավորականն է «Մտավորական» բառն այսօր ամենահաճախակի վկայակոչվողն է, ըստ այդմ երկրորդ շնչառություն են ստացել «Մտավորականը ժամանակի խիղճն է, ոգին, ամեն ինչի պատասխանատուն» եւ նմանաոճ՝ բոլոր դարաշրջաններում պարբերաբար մոռացվող ու անմիջապես էլ թարմացվող արտահայտությունները։ Դրանք բոլորն էլ արտասանվում են հռետորական շեշտով, որն անպայմանորեն մեղադրական երանգի է։ Մեր քաղաքական բեւեռայնացված իրականության երկու ճամբարներում էլ «ամեն
Արծրունին պահանջում է իր օրագիրը
Դատարանը զբաղված է մամուլի տեսությամբ Երեկ «Դրո»-ի գործին նվիրված դատավարության նիստի ուղիղ կեսը դատարանը տրամադրեց մամուլի հրապարակումների վերլուծություններին: Չորեքշաբթի օրը տուժող կողմի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանը խնդրել էր նախագահողին՝ չպարտադրել իրեն արտասանելու այն բառերը, որոնցով նրա սպանված ամուսինը բնութագրել է Ա. Մնջոյանին։ Դա առիթ տվեց վերջինիս դատապաշտպան Ռշտունուն հանդես գալու հայտարարությամբ, որում ասված է, թե «ՀՀ»-ում եւ
Տեր՝ հեռվից եւ մոտիկից
Արդեն 50-ամյա կենսագրություն ունեցող ֆրանսահայ երիտասարդության միության (ԺԱՖ) նախաձեռնությամբ Հայաստանում էին գտնվում մի խումբ ֆրանսահայ պատանիներ ու աղջիկներ (խմբի ղեկավար՝ Ռոբերտ Ազիլազյան): Նրանք շրջել էին գրեթե ողջ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ֆրանսիա վերադառնալուց առաջ եկել էին ՀՀ մշակույթի նախարարություն, եւ նրանց զրույցը փոխնախարար Ստեփան Լուսիկյանի հետ իրենց տպավորությունների, երկուստեք ծրագրերի ու ցանկությունների շուրջ էր։ Եվ տպավորություններն
Խելացի հակառակորդները իրարից սովորում են
Ոչ թե փորձում են իրար ոչնչացնել Եթե Արեւմուտքում լիբերալիզմի, սոցիալիզմի ու ազգայնականության դասական սկզբունքների մասին այսօր արդեն ոչ ոք չի խոսում, պատճառն այն է, որ այնտեղ նման բանավեճերը վաղուց արդեն անցել են պատմության գիրկը։ Եվրոպայի ներկայիս լիբերալները, սոցիալիստներն ու ազգայնականները չնչին ընդհանրություններ ունեն իրենց նախնիների հետ։ Օրինակ, ժամանակակից Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լիբերալները նույնիսկ վիրավորվում են,
Օհան Դուրյան. «Ներշնչանքն ինքնին լուսավոր է…»
– Ո՞րն է երաժշտության բանալին։ – Հոգու մաքրությունը եւ ազնվությունը։ – Իսկ երաժշտության կախարդիչ ո՞ւժը: – Տվյալ կոմպոզիտորին վերակենդանացնելու եւ նրա հոգին հանդիսատեսի հետ շաղկապելու կարողությունը։ – Դուք մի՞շտ եք զգում դահլիճի շնչառությունը: – Միշտ։ Զգում եմ իմ հոգու եւ մարմնի մեջ։ Առանց հանդիսատեսին տեսնելու ֆիզիկապես զգում եմ նրա ներկայությունը։ – Անգամ փա՞կ աչքերով։ –
«Դրոյի» դատավարության նախնական փուլն ավարտվեց
Պատմում են տուժածները Երեկ վերջապես ավարտվեց «Դրոյի» գործին նվիրված դատավարության նախնական փուլը։ Դատավոր Է. Մանուկյանը հայտնեց, որ փաստաթղթերի ցուցակը, որը պահանջել էր փաստաբան Ռշտունին, կներկայացվի օգոստոսի 17-ին: Դատարանը սկսեց լսել տուժածների եւ նրանց ներկայացուցիչների ցուցմունքները: Արկադի Թունյան անունով մոտ 25 տարեկան մի երիտասարդ, ներկայացրեց իր եւ մեղադրյալ Մնջոյանի ծանոթության պատմությունը։ Այն սովորական է. «Արարատ» ռեստորանում
Քաղաքակիրթ աշխարհը սինթեզում է «իզմերը»
Մենք դեռ մոլորված ենք Վերջերս նորից մեր հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել լիբերալիզմի, ազգայնականության եւ սոցիալական քաղաքականության խնդիրները: Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ պրոբլեմներ են քննարկվում նաեւ հարեւան Ռուսաստանում, ապա կարելի է ենթադրել, որ այս ուշադրությունը, առաջին հերթին, պայմանավորված է ընտրություններից բխող քաղաքական ակտիվության բարձրացմամբ։ Խորհրդային ժողովուրդների համար 1988-ից մինչեւ 1993-ը ռոմանտիզմի շրջան էր, երբ
«Դրո»-ի դատավարությունը շարունակվում է
Փաստաբանները կենտրոնացել են ընթացակարգային հարցերի վրա Երեկ դատավարությունը սկսվեց լրագրողներիս համար բավական «ձանձրալի» հարցերի քննարկումից: Նախագահող դատավոր է. Մանուկյանը մեկ աո մեկ դիմեց ամբաստանյալներին, թե արդյոք նրանց հա¬մար հասկանալի է մեղադրական եզրակացությունը, եւ ընդունում են նրանք իրենց մեղքը։ Ոչ բոլորն էին հասկացել մեղադրանքը. մի մասը այն ընկալել էր որոշ, չափով, սակայն ոչ մեկը իրեն մեղավոր
Ինչու են մեզ խորթ ժողովրդավարական արժեքները
Հայ մտավորականությանը խորթ են ժողովրդավարական արժեքները եւ քաղաքացիական մտածողությունը: Այսօր այս մեղադրանքը հաճախ է հնչում։ Արձանագրելով այդ տխուր փաստը, մենք նորից ընկնում ենք ազգային թերարժեքության կոմպլեքսի գիրկը, նույն հոգեվիճակը պարտադրելով ընթերցողին։ Այնինչ փաստը ոչ թե լացուկոծի, այլ բացատրության կարիք ունի։ Դարերով օտար լծի տակ տառապած ժողովրդին կարո՞ղ են, բացի ազգայնականությունից, այլ արժեքներ հարազատ լինել։ Նեղ