Օրվա լրահոսը
SILENTIUM
Հայաստանի բուհերում ընդունելության ողջ համակարգը կառուցված է կաշառքի վրա: Պրոֆեսորները գիտեն եւ լռում են Հայաստանի ՆԳՆ-ը հաղորդեց, որ կաշառք ստանալու մեղադրանքով իր բնակարանում ձերբակալվել է ընդունելությունների հանրապետական հանձնաժողովի կենսաբանության առարկայի գծով նախագահ, պրոֆեսոր Մելքումյանը։ «Լրաբերով» եւ «02» ծրագրով ցուցադրվեց մի ոչ ծավալուն տեսահոլովակ: Հաջորդ օրը կատարվածը ծուլորեն վերապատմեցին թերթերը, հայտնելով նաեւ ՀՀ բարձրագույն կրթության նախարարությունը մի
ՀՌԱԿ ՀՎ-ն բանակցությունների դաշտում
Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՌԱԿ-ի արդեն տրոհված կառույցում նոր ճեղքվածք գոյացավ, որը սպառնում էր ռամկավարական երրորդության ստեղծմամբ՝ 100-ամյակի եզրագիծը հատած մյուս ավանդական կուսակցության՝ ՀՅԴ օրինակով։ ԱԺ ընտրություններից առաջ, ինչպես հայտնի է ստեղծվեց Դաշնակցություն անվամբ թիվ 3 միավորումը: Ռամկավարական այս ըմբոստացումն ունի ամենից առաջ անձնական ուղղվածություն՝ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյան։ Կուսակցության անհաջողությունները, պայմանական «ընդդիմադիրների» համոզմամբ, արդյունքն
Ռոբերտ Ճեպեճյան. Հայաստանը մեր լինելիության վեմն է…»
– Գիտեմ, որ Հալեպում հիմնել եք ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական մասնագիտացված կենտրոն, որին հալեպցիները պարզապես անվանում են «Ճեպեճյան ակնաբուժարան»։ Ինչո՞ւմն է կայանում նրա առաքելությունը։ – Մեզ մոտ կատարվում են աչքի բարդ վիրահատություններ, այդ թվում աչքի ցանցաթաղանթի հերձում, կատարախտի ամբողջական արտահանում, որկորային նեղացումների երկարատեւ բուժում, ծռված թարթիչները վերականգնող վիրահատություններ եւ շլության ուղղաշտկում։ – Դուք 48-ից ֆրանսիական
Հայոց արծիվները Էր-Ռիյադի երկնքո՞ւմ
Վերջերս տեղական թերթերից մեկում կարդացի չափազանց հետաքրքիր մի հրապարակում. պարզվում է Ջերմուկ առողջարանի մերձակայքում ֆերմերներին տհաճության են պատճառում անսովոր չափով բազմացած դաշտամկները: Պատճառներից մեկն էլ այն է, որ զգալիորեն քչացել են գիշատիչ թռչունները: Վերջիններիս՝ արծիվներին եւ ճուռակներին, պարզվում է, որսում են եւ մաքսանենգ ճանապարհով տանում որոշ արաբական երկրներ, որտեղ վաճառում են 10 հազար դոլարով։ Ինչքան
Ժողովրդավարությունը եւ ռուսական հոգեխառնվածքը
Եթե ռուսական ազգային գիտակցության մեջ «ուժեղ իշխանություն», «արդարություն», «ուժեղ ղեկավար», «ազգային առաքելություն» կատեգորիաները կատարելապես իշխող էին, ապա եվրոպականում դրանք չնայած առկա էին, սակայն հակակշռվում էին «ազատության» գաղափարի հետ, որի հիմքում Եվրոպական անհատապաշտական ավանդույթն էր։ Այսպիսով, դեմոկրատական համակարգը եվրոպական «օրգանիզմի» վրա կառուցվել է այդ կատեգորիաների հավասարակշռման հետեւանքով։ Ասենք՝ ազատության ու արդարության իդեալները Եվրոպայում կերպարանափոխվեցին համապատասխանաբար՝ լիբերալիզմի
Մեղադրողի բազմոցից՝ մեղադրյալի աթոռին
Թեեւ կոոպերատիվների «Հայաստան» միության նախագահ Աշոտ Աբրահամյանը երեք օր անընդմեջ հայկական հեռուստատեսությամբ բավականին հաջող հանդես եկավ մեղադրողի դերում, դա ամենեւին էլ չօգնեց նրան խուսափել մեղադրյալի աթոռին նստելուց։ Երեկ Գերագույն դատարանում լսվում էր նրա եւ միության եւս 11 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հենց սկզբից նշենք, որ տարօրինակ էր աղմուկ հանած գործին տուժողների պասիվ մասնակցությունը՝ 136-ից
Խորհուրդների հոգեվարք
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային եւ տեղական փորձը, ամենավտանգավոր, ագահ եւ նյութապաշտ պաշտոնյան այն պաշտոնյան է, որը զգում է իր պաշտոնի ժամանակավոր եւ անցողիկ բնույթը։ «Օ՜,- տառապում է նա,- ես այլեւս երբեք տիրաբար չեմ բացի «պադավատի» դուռը, երբեք ընդմիջում չեմ անի «վետերոկում», երբեք չեմ օգտվի իմ դիրքի այլեւայլ վայելքներից»։ Այդ սկզբունքը, բնականաբար, գործում է անցումային
Հայկական դեմոկրատիայի ճակատագիրը
Քամին փչում է նաեւ հյուսիսից Ոմանք կարող են տարակուսանքով վերաբերվել «հայկական դեմոկրատիա» արտահայտությանը, նշելով ներկա իշխանությունների հակադեմոկրատական բազմաթիվ գործողությունները։ Անշուշտ, «մեղքերը» բավականին շատ են, եւ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն չի կարելի միաժամանակ չխոստովանել, որ Հայաստանի ներկա զարգացման հիմնական ուղղությունն ընթանում է դեպի «նոր հասարակարգի» ձեւավորման եւ դեմոկրատական համակարգի հաստատում։ Մեր վերլուծության ներկա առարկան
Ֆլորա Մարտիրոսյան. «Հրաժեշտիս երգը «Քելե, լաո»-ն էր…
– Սիրելի երգչուհի, բարո՛վ եք վերադարձել Ձեր տունը: – Շնորհակալություն։ Բարո՛վ տեսնվեցինք: – Ուզում եմ վերադարձի Ձեր առաջին հարցազրույցը սկսել Լոս Անջելեսում կայացած Ձեր հրաժեշտի մենահամերգի ազդագրով. «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր…»: Ինչո՞ւ այդպես անվանեցիք։ – Պատահական չէր այդ ընտրությունը։ 4 տարի ապրեցի հայրենիքից հեռու, Ամերիկայում, ունեցա 2 զավակ (աղջիկ եւ տղա): Եվ ահա
«Ա1». Փորձությունների դաշտ
«Ա1» անկախ հեռուստաընկերության եւ սահմանափակ պատասխանատվության ընկերության շուրջ հյուսվում է արդեն բանահյուսությունը՝ դատաիրավական, ֆինանսաարտադրական եւ քաղաքական սյուժեներով։ Իսկ փաստերի զարգացումը հանգել է հետեւյալին. Ա) «Ա1»-ի տնօրեն Սեսրոպ Մովսիսյանին աշխատանքից հեռացնելու «Սիգլ» կոնցեռնի նախագահի օգոստոսի 7-ի թիվ 23 հրամանը չեղյալ է հայտարարված ստորագրողի կողմից։ Մի նոր հրամանով, թվագրված 10.08.1995թ., Մեսրոպ Մովսիսյանի գործունեությունը համարվում է կասեցված։ Այսինքն՝
Արծրունու անավարտ մենախոսությունը
Երեկ «Դրո»-ի դատավարությունն անսպասելի «սկզբնախաղ» ունեցավ։ Ամբաստանյալ Արմենակ Զաքարյանի հոնքի վերեւում նշմարված վնասվածքը պատճառ դարձավ մեղադրյալների ծնողների եւ ազգականների բուռն դժգոհությանը: Նրանք հանգստացան միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ վնասվածքի պատճառը մեկուսարանից դատարան փոխադրող ավտոմեքենայի անհաջող արգելակումն է, եւ բոլոր ամբաստանյալները դա կարող են հաստատել։ Հուզմունքը վերջնականապես հանդարտվեց, երբ նախագահող Մանուկյանը խոստացավ Ա Զաքարյանի
Ֆյուրերը սպասում է իր ժամին
Պատմության ընթացքում տարբեր պետություններում գործած բռնապետներին չի կարելի ֆաշիստներ անվանել։ Ֆաշիզմը հատուկ համակարգ է, որը գալիս է փոխարինելու ժողովրդավարությանը: Մյուս կողմից՝ ֆաշիզմը միմիայն գերանձի գաղափար չի պարունակում, կամ էլ օտարների նկատմամբ անսահման թշնամանք։ Դա մի ամբողջական համակարգված գաղափարախոսություն է, որը կյանքի բոլոր բնագավառներում իր կաղապարներն է առաջարկում։ Ֆաշիզմն, անշուշտ, կապված է ազգային գաղափարների հետ։ Սակայն
Հիմնական քաղաքական ֆոբիաները եւ Հայաստանը
Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի չափազանց հետաքրքիր ճյուղ, որը ուսումնասիրում է քաղաքական ֆոբիաները կամ, ավելի պարզ, քաղաքական վախերը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր քաղաքական առասպելաբանությունը (միֆոլոգիան): Նման առասպելաբանությունից եւ նրան ուղեկցող ֆոբիաներից զերծ չէ նաեւ Հայաստանը: Ա. ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱԽ: Յուրաքանչյուր կուսակցական տեսություն յուրովի է ընկալում ներկան, անցյալը եւ ապագան: Հատկանշական է, որ տարբերվում են ոչ միայն
Արծրունին հրաժարվում է նախորդ ցուցմունքներից
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստի առաջին կեսը նվիրված էր փաստաբան Ռշտունու բացարկի քննարկմանը, որը վերաբերվում էր կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։ Իր հուզականությամբ եւ տեւողությամբ առանձնանում էր դատապաշտպան Ռ. Սահակյանի ելույթը, որը ոչ միայն պաշտպանեց գործընկերոջը, այլեւ ավելացրեց մի շարք սեփական փաստարկներ, պահանջելով բացարկի մերժման դեպքում կետ առ կետ հիմնավորել այն։ Նա մեղադրեց նաեւ ժողովրդական ատենակալներին օրենքի
Դեր Զորի հայ Դերվիշը…
Սիրիահայ անվանի գրող եւ հասարակական գործիչ Թորոս Թորանյանն իր գրքի ընծայականում գրել է. «Դանիել Պետրոսյանին, որ կտոր մը քալող Սասուն է Հալեպի մեջ…»։ Եվ իրոք։ Փոքրամարմին, աշխույժ շարժուձեւով այդ տարեց մարդը, որին բոլորը Սասունցի Դանիել են կոչում, հեռավոր Սիրիայում ապրում ու շնչում է իո Էրգրով։ Եվ երազում է այն օրը, երբ կրկին կտեսնի իր Սասունը,
Բաբկեն Սիմոնյան. «Ես տեսա Բալկանյան Արցախը»
– Հարավսլավիայից բերել եք Ձեր հրատարակած երեք գրքերը։ Որո՞նք են դրանք։ – Պետք է ասեմ, որ անցյալ տարի եւս երկու գիրք եմ հրատարակել Հարավսլավիայում։ Այս տարի հաջողվեց հրատարակել երեք գիրք՝ «Բալկանյան կրակների միջով» (որն ի դեպ, իմ հեղինակային գիրքն է), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» եւ «Հայոց Մեծ Եղեռնը»։ Ասեմ, որ վերջին երկու գրքերը ինքս եմ կազմել
Արծրունին ցուցմունք է տալու
Բացարկների, միջնորդությունների եւ մերժումների կարուսելը պտտվում է Նախ ուզում եմ շնորհավորել «Ազգ» թերթի իմ գործընկերներին։ «Դրո»-ի երեկվա դատավարությունն ամբողջությամբ արդարացրեց այդ թերթում տպված ծաղրանկարը։ Ի պատասխան փաստաբան Ռշտունու հայտարարությանը՝ հերթական անգամ բոլոր դատավորներին եւ մեղադրողներին բացարկ հայտարարելու մասին, նախագահող Մանուկյանը բացականչեց. «Այսինքն ի՞նչ եք ուզում, որ կարուսե՞լ սկսվի»։ Սակայն նշված կարուսելը արդեն մի քանի օր
ՀՅԴ լուրջ փոփոխությունների շեմին
Չորս հարց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանին – Նկատի առնելով ՀՅԴ աշխարհագրական տարասփռումը՝ ձեզ չի թվո՞ւմ, որ Ընդհանուր ժողովի գումարումը կարող է ձգձգվել։ Ժամանակի նման կորուստը, ուղեկցված հեռանկարի անորոշությամբ, վա՞տ չի անդրադառնա Հայաստանում Դաշնակցության անդամների եւ ողջ քաղաքականապես գործուն հասարակության վրա՝ ծնունդ տալով հիասթափության: – Չի թվում, որովհետեւ կուսակցության բարձրագույն՝ Ընդհանուր ժողովը կկայանա երկու ամսից։
Ո՞վ է վախենում այլընտրանքից
Հայաստանի միակ անկախ հեռուստաստուդիայի գլխին շարունակում են ամպեր կուտակվել։ Մեր դժվարին ժամանակաշրջանում դա կարող է երկրորդական խնդիր թվալ։ Բայց իրականում հարցը սկզբունքային է. մենք իսկապե՞ս ենք ուզում անցնել մենաշնորհից դեպի բազմազանություն, իրո՞ք հասկացանք, որ մենաշնորհը քաղաքականության տնտեսության մեջ, մշակույթում կամ հեռուստատեսությունում խոչընդոտում է զարգացմանը։ Շատ լավ իմանալով «Ա1» ստուդիայի աշխատանքի մեխանիզմը, որում մեծ դեր է
Ոգեւորությունը շարժիչ ուժ չէ
Գրեթե բոլոր բանավեճերում, ինչպես եւ այսօր, բախվում էին հեղափոխական ռադիկալիզմն ու հավասարակշռված պահպանողականությունը: Օրինակ, ինչո՞ւ «անկախության գործընթացի սկիզբ» եւ ոչ թե լիակատար եւ վերջնական անկախություն։ Կամ ավելի սկզբունքային եւ այսօր իր զարգացումն ունեցող մի հարց. ինչպե՞ս պետք է Հռչակագրում արտացոլվի Հայ Դատը, պահանջատիրությունը, 15 թվականը։ Ահա այստեղ կարելի է 5 տարվա տարածությունից ասել, որ ժամանակը
Օրագրին գումարվում է 25 հարց
Թվում է, թե «Դրո»-ի դատավարության համար արդեն սովորական է դարձել, որ ցանկացած նիստ սկսվում է նախորդի փակուղային իրավիճակից դուրս գալու փորձից, իսկ ավարտվում է նոր՝ նույնատիպ իրավիճակով։ Երեկվա նիստը բացառություն չէր։ Առավոտյան դատապաշտպան Ավագյանը իրագործեց իր մտադրությունը եւ բացարկ հայտարարեց պետական մեղադրողներ Գրիգորյանին եւ Հունանյանին։ Դատական կոլեգիան մերժեց բացարկը։ Դրան սակայն չհաջորդեց դատական կոլեգիայի բացարկը,
ՍԻՄ-ը աջակցում է քննարկումների գաղափարին
Եվ ոչ անձերին Ինչպես արդեն հաղորդել ենք, Պարույր Հայրիկյանը դիմել է ուղերձով բոլոր ընդդիմադիր կազմակերպություններին, որտեղ առաջարկում է ընտրություններում հանդես գալ մեկ միացյալ թեկնածուի օգտին, ընդսմին այդ թեկնածուն պարտավորվում է. ա) նախագահի պաշտոնը չզբաղեցնել ավելի, քան մեկ տարի, բ) հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը, գ) նախագահական իշխանության մեկ տարվա ընթացքում զբաղվել ազգային համաձայնության հիման
Հակոբ Հակոբյան. «Կյանքի նոր ծնունդն է Առավոտը…»
– Ի՞նչ է գույնը նկարչի համար։ – Գույնն է, որ տալիս է իսկական նկարագիրը գույնը օգտագործող անձնավորության։ – Իսկ գույնի զգացողությո՞ւնը: – Մի վիճակ է, որ գտնվում է նկարչի մեջ։ – Ստեղծագործելիս ո՞ր գույնն եք նախընտրում. – Քիչ գույներ եմ օգտագործում։ Գրեթե անգույն են իմ գույները։ – Ո՞րն է առավոտի խորհուրդը։ – Կյանքի նոր ծնունդն
Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը Աթենքից վկայում է
«Առավոտ»-ը «Դրօշակ»-ից մի բոցաշունչ հոդված է արտատպել («Դատավճիռ» 18 օգոստոս): Ողջունելի քայլ է. չիմանա՞նք խավարամիտ, խավարասեր ու ստրկամիտ հայաստանաբնակներս, թե ինչ է մտածում իր հեռավոր հայրենիքում կատարվող անցուդարձի մասին մեր աթենքաբնակ բարեկամ Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը։ Կարդացինք՝ իմացանք, շատուշատ վատ բաներ է մտածում։ Ոչ միայն շատուշատ վատ բաներ է մտածում, նաեւ «վկայում է»։ Ի՞նչ
Պարի վերջը
Բռնցքամարտ-քաղաքականությանը զուգահեռ Շաբաթ օրը երեկոյան հռչակավոր բռնցքամարտիկ Մայք Թայսոնը 4 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ ռինգ: Մայքը երեք տարի անց էր կացրել բանտում՝ բռնաբարության մեղադրանքով։ Նրա հակառակորդը՝ Մաքնիլին, մրցամարտից առաջ շատ էր թռչկոտում, պարային-ջղաձգային շարժումներ էր անում, տատանվում ճոճանակի պես, հոխորտում, որ հեշտությամբ կջարդի Թայսոնին։ Բայց սկսվեց մրցամարտը, եւ Մայքի մի քանի հարվածը միանգամայն բավական
Կողմերը պերճախոս էին
Բայց իրար չհամոզեցին Երեկ «Դրո»-ի գործով զբաղվող դատարանի առջեւ նորից ողջ սրությամբ կանգնեց ամբաստանյալ Արսեն Արծրունու օրագիրը գործին կցելու խնդիրը։ Այդ օրագիրը հայտնաբերված է Արծրունուն պատկանող բնակարանում խուզարկության ժամանակ։ Հիշեցնենք, որ օրագրում զետեղված տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական նոր գործ եւ կատարվում է քննություն։ Այդ օրագրի հանդեպ ուշադրության պատճառն այն է, որ, ըստ Արծրունու,
Ամենամեծ չարիքը տգիտությունն է
Փորձենք լիբերալիզմ-սոցիալիզմ-ազգայնականությունը իրենց դասական իմաստով ընկալել, հասկանալ նրանց սկզբնական դոկտրինալ աշխարհայացքը, որպեսզի կարողանանք բանավեճի «կամուրջներ» գցել՝ մեղմացնելով եռանկյան սուր (անբնական սուր) անկյունները։ Ըստ լիբերալների, մարդկության պատմության զարգացումը մարդկային անձի ազատագրման պատմություն է՝ մարդն ազատվում է կրոնական, ազգայնական ու սոցիալական մթին բնազդներից։ Հետեւաբար, «անհատականություն-պետություն» հարաբերությունների համակարգում լիբերալները, անկասկած, գերադասում են անհատին։ Ավելին, ըստ նրանց, պետությունը չարիք
Հակադիր ճամբարները ընդհանուր թշնամի գտան
Դա, իհարկե, մտավորականն է «Մտավորական» բառն այսօր ամենահաճախակի վկայակոչվողն է, ըստ այդմ երկրորդ շնչառություն են ստացել «Մտավորականը ժամանակի խիղճն է, ոգին, ամեն ինչի պատասխանատուն» եւ նմանաոճ՝ բոլոր դարաշրջաններում պարբերաբար մոռացվող ու անմիջապես էլ թարմացվող արտահայտությունները։ Դրանք բոլորն էլ արտասանվում են հռետորական շեշտով, որն անպայմանորեն մեղադրական երանգի է։ Մեր քաղաքական բեւեռայնացված իրականության երկու ճամբարներում էլ «ամեն
Արծրունին պահանջում է իր օրագիրը
Դատարանը զբաղված է մամուլի տեսությամբ Երեկ «Դրո»-ի գործին նվիրված դատավարության նիստի ուղիղ կեսը դատարանը տրամադրեց մամուլի հրապարակումների վերլուծություններին: Չորեքշաբթի օրը տուժող կողմի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանը խնդրել էր նախագահողին՝ չպարտադրել իրեն արտասանելու այն բառերը, որոնցով նրա սպանված ամուսինը բնութագրել է Ա. Մնջոյանին։ Դա առիթ տվեց վերջինիս դատապաշտպան Ռշտունուն հանդես գալու հայտարարությամբ, որում ասված է, թե «ՀՀ»-ում եւ