Օրվա լրահոսը
Կառավարողները դժգոհ են, կառավարվողները՝ եւս
Պետական կառույցի նոր սկզբունքների տեսական հաստատումն ավարտին է մոտենում, իսկ դրա գործնական վավերացումն ի կատար կածի սեպտեմբերի 11-ին մեկնարկող Ազգային ժողովը։ Փոփոխությունների հիմքում աչքի զարնող առաջին միտումը կրճատումն է, որը վերաբերում է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության համակարգերին՝ խորհրդարանական 6 մշտական հանձնաժողովներ, 27 նախարարություններ, 8 մարզեր, գերզարգացած աստիճանակարգությունները՝ նախագահ-փոխնախագահ-տեղակալներ-քարտուղարներ, պետնախարար-փոխնախարար… Սահմանադրությամբ պարզեցվում են։ Թվում է՝
Ինչպես է բացվում «Առավոտը» Արցախում
Արդեն բավականին ժամանակ է, ինչ Արցախի մամուլի ամենօրյա արշալույսի մեջ «Առավոտ»-յան երանգներ են հայտնվել. «Առավոտ» թերթը սկսել է պարբերաբար հայտնվել մայրաքաղաքի կրպակներում՝ գտնելով իր մշտական ընթերցողներին։ Վերջիններս այնքան էլ շատ չեն՝ կես հարյուրյակի չափ։ Բայց այս համեստ թիվը տարակուսանքի առիթ չի տա, եթե հիշեցնենք, որ նախ՝ միշտ չէ հնարավոր թարմ համար գտնել։ Ընդամենը այդքան օրինակ
Լեւոն Լաճիկյան. «Յուրաքանչյուր հոդվածս խնկարկում է գեղարվեստի մարդուն…»
– Լեւոն, «Առավոտը» շնորհավորում է Ձեր ծննդյան 40-ամյակը։ – Շնորհակալություն։ – Հավատո՞ւմ եք, որ… 40 եք արդեն։ – Բնավ ո՛չ։ Թեեւ հին հույներն այդ տարիքը անվանել են «ակմե», դրա մեջ տեսնելով մարդուս կյանքի բարձրակետը եւ ֆիզիկական ու մտավոր կարողությունների ծաղկյալ շրջանը։ – 40-ը երկու հատ քսա՞ն է: – Ինձ համար մեկ քսան, եթե ընդհանուր հաշվարկից
Փոխադարձ ձգտումներ
Թուրքիայի կողմից՝ ավելի ուժեղ Անդրկովկասի, Միջին Ասիայի եւ Բալկանների համար Ռուսաստանի ու Թուրքիայի պայքարը շարունակվում է։ Իհարկե, Թուրքիայից բացի կան այլ՝ ավելի հզոր մրցող կողմեր, բայց նրանք երբեմն ձգտում են հանդես գալ Թուրքիայի թիկունքում, հատկապես Անդրկովկասում եւ Միջին Ասիայում։ Սակայն Թուրքիան միայն մեծ տերությունների կամակատարը չէ այս պայքարում եւ հետապնդում է իր շահերը, ձգտելով ռեգիոնալ
Կատարյալ ներդաշնակություն չկա
«Դրո»-ի դատավարության երեկվա առավոտը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Այն սկսվեց փաստաբանների մամուլի ասուլիսից, որի ընթացքում նրանք նկարագրեցին դատավարությունում ստեղծված իրավիճակը ամենասեւ գույներով։ Խոսվում էր անօրինականությունից, դատապաշտպանների անպաշտպանվածությունից, վիճակի անելանելիությունից։ Միաժամանակ, վճռականություն հայտնվեց պայքարել մինչեւ վերջ։ «Ես խնդրում եմ չորրորդ իշխանությանը՝ օգնեք մեզ, օգնեք պայքարելու դատական իշխանությունների ապօրինության դեմ», կոչ արեց փաստաբան Սահակյանը։ Սակայն երեկվա դատավարության ժամանակ
Պարսկական մոտիվներ
Երեւանում առաջին հատուկենտ պարսկական բեռնատարների հայտնվելով սկսվեց տնտեսության՝ դեպի Իրան կողմնորոշվելու փուլը։ Աստիճանաբար բեռնափոխադրումների ծավալը հարեւան պետությունների միջեւ մեծացավ, կնքվեցին դրանք եւ այլ բազմաթիվ հարցեր կարգավորող պայմանագրեր, եղան պաշտոնական պատվիրակությունների այցելություններ, հավաստիացումներ փոխադարձ վստահության մասին։ Հետո հայտնվեցին պարսկական խանութները, ու մեր ականջներին անսովոր պարսկերենը կարելի էր լսել ամեն քայլափոխի։ Այսպիսին էր սկիզբը մի երեւույթի, որի
Աթոռի խարդավանքները
«ԳՐԵԹԵ» բառը գրեթե բառ է։ ՄԱԿԱՅՈՆՈԿ ԳՐԵԹԵ օրինաչափություն է. բարեհաճում է գրիչ վերցնել ու մեր իրականության արատավոր երեւույթների շուրջ իր նկատառումներն արտահայտել այն պաշտոնյան, ում աթոռը կամ երերում է սույն անձի «ծանրությունից», կամ պարզապես գնում է մի այլ պաշտոնյայի ծանրության «հաճույքը» վայելելու։ Երերուն աթոռի տիրոջ խիստ քննադատական սլաքները միջին օղակների աստիճանասանդղակից վեր չեն բարձրանում
Ռուսները ցրեցին եւս մի հայկական առասպել
Սերժ Ջիլավյանի ձերբակալությունը Մոսկվայում ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից, իհարկե, կարող է թվալ տեղական մասշտաբի սենսացիա՝ բնական է, մեզ համար, ոչ թե Ռուսաստանի։ Մոսկվայում նման դեպքերը սենսացիայի կոչմանը չեն արժանանում. այլ են մասշտաբները։ Միանշանակ կարելի է կանխատեսել, որ մեր առանձին ազգային գործիչները այդ ձերբակալության մեջ կմեղադրեն ոչ թե ռուսներին, այլ ՛հայերին եւ մեր իշխանություններին, որոնց խնդրանքով,
Թեեւ աստեղային, բայց ընդամենը ժամ է
Հայոց լեզվի աստեղային ժամը Շարժման այն շրջանում էր, երբ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում տերուտնօրինություն էին անում ռուսական տանկերն ու զրահամեքենաները, իսկ Ազատության հրապարակը, մեղմ ասած, օկուպացվել էր։ Այդ ժամանակ էր, որ գոհունակությամբ ու մասնավորապես նշվեց, որ մեր մայրենին միայն պոետների համար չէ «ոսկեղենիկ» ու «հազարագանձ»։ Հիշողներ անպայման կգտնվեն, որ այդ շրջանում ռուսախոս հայերը կամ ջանում էին
Ինչ է երեւում «ներսից»
«Մոսկովսկիե նովոստի» թերթի հրապարակումը, որը կերտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի յուրահատուկ դիմանկարը, հավանաբար, դարձել է օգոստոս ամսվա բեստսելերը, քանի որ այն ջանասիրաբար արտատպեցին հայրենական մի շարք թերթեր։ «Գոլոս Արմենիի» թերթում այդ հրապարակումը զետեղվել էր «Մեր մասին գրում են» խորագրի տակ, սակայն պետք է հաշվի առնել, որ «ՄՆ»-ի 19-ամյա թղթակից Արա Թադեւոսյանը ամենեւին էլ արտասահմանյան դիտորդ կամ
Ցանկանում է, բայց չի կարող
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը է՛լ ավելի սրեց կոնֆլիկտային իրավիճակը, որը ստեղծվել էր նախորդ օրը եւ որի արդյունքն էր դատական կոլեգիայի որոշումը՝ շարունակել հետաքննությունը, հիմնվելով ամբաստանյալ Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների վրա։ Արծրունու դատապաշտպան Վ. Ավագյանը հայտարարեց, որ այդ որոշման մեջ խեղաթյուրված են փաստերը, նրա պաշտպանյալը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող ցուցմունք
Հայոց հարյուր տարվա մենության կենսագիրը
Այսօրվա «դոլարադրամային, առնեմծախեմային» ժամանակները պայմանավորած միջավայրում, իսկ դրանք խորքում ամենեփն էլ միմյանցից շրջադարձով անջատված չեն, բնական է՝ Հրանտ Մաթեւոսյանին շատերը պիտի շարունակեին համարել «գյուղագիր», իսկ Ռուբեն Հովսեփյանի արվեստն էլ նրանց պետք է անհասանելի մնար: Կային, ասպարեզ էին իջեցվել մոդայիկ թեմաներ գինարբուքի տեսարաններով, կիսասենտիմենտալ, անկողնային հայրենասիրական պատումներով, որոնք թեպետ հասանելի էին շատերին ու դրանով էլ պայմանավորված
Եզն ընկավ. դանակ սրողները շատացան
Մեր կյանքում այսօր «դանակ սրողներ» շատ կան. հանապազօրյա հացի հայթայթման ճամփաները զառիթափ են, «անակնկալներով» լի ու ոչ մի կերպ դեպի տաճար չեն հասցնում։ Հասարակության ամենատարբեր խավերում բողոք է հասունանում՝ տարերային ու բնազդածին, որովհետեւ մերձակա իրականությունը ոչ մի կերպ չի համապատասխանում 88-ին բոլորիս ոտքի հանած զրնգուն գաղափարներին։ 88-ին մեր հասարակությունը հարաբերականորեն բարեկեցիկ էր («կուշտ», ինչպես հիմա
Արծրունու ցուցմունքները կհրապարակվեն
«Դրո»-ի գործով բավականին դանդաղորեն զարգացող դատավարությունը երեկ հասել էր կրիտիկական կետի։ Օրվա քննարկումների արդյունքում դատական կոլեգիան յուրահատուկ ձեւով արձագանքեց դատապաշտպան Անահիտ Եսայանի կոչին՝ կտրել Գորդյան հանգույցը, որն հյուսվել է Արծրունու օրագրի շուրջ։ Որոշումը հետեւյալն է. քանի որ ամբաստանյալ Արծրունին չի ուզում ցուցմունք տալ օրագրի բացակայությամբ, պետք է հրապարակել եւ քննարկել նրա ցուցմունքները նախնական քննության ժամանակ։
Մի՛ վախեցեք մարզպետից
Հանրապետության «մեծ վերաձեւումը», որը նախատեսված է նոր Սահմանադրությամբ եւ որի մանրամասները ճշտվում են այժմ կառավարության կողմից մշակվող ՀՀ տարածքավարչական բաժանման մասին օրենքի նախագծում, հավանաբար, շարքային քաղաքացու մեջ առանձին ցնցումներ չի առաջացնի։ Ի վերջո, կառուցվածքային նորարարությունների նկատմամբ, որոնք կիրառվում էին թե խորհրդային, եւ թե ետխորհրդային շրջանում, մենք ունենք կայուն իմունիտետ, որը ի զորու չէ խախտել 38
Բթամատերի անտառի ժամանակները
Ամառն անցավ։ Ազգային ժողովի «բաց դռների» օրերը մոտենում են։ Անհամբերությամբ սպասողները քիչ չեն (մանավանդ լրագրողները): Պատճառն, իհարկե, հյուծող կարոտը չէ (ոչ հոր կողմից են բարեկամ, ոչ մոր): Պարզապես դժնատեսիլ կանխագուշակում-գլուխկոտրուկների շրջանը կանցնի։ Վերջիվերջո, ավելի դյուրին է իրականությունը տեսնել ու գնահատել ինչպես որ է։ Եթե «անկանխատեսելի հետեւանքների հղիության» տարբերակը բացառենք («սուրբ Երրորդություն» եղբայրակցությունից մինչեւ նոր խմբակցությունների
Մոլության վտանգները
Հայրենասիրության 9-րդ ալիքին հնչող մեղադրանքներից ամենաթանձրը ռուսամոլությունն էր, իբրեւ ելակետ ընդունելով Սահմանադրությամբ պետական լեզու ճանաչվող հայերենը՝ քննադատության կիզակետում ամենից առաջ հայտնվում էին ե՛ւ պաշտոնական գրագրության մեջ հետզհետե գերիշխող ռուսերենը, ե՛ւ օր օրի բարգավաճող ռուսաց դպրոցները, ե՛ւ առտնին խոսք ու զրույցում «հիմնովին» հաստատվող ռուսերենի դարձվածներն ու քերականությունը, միով բանիվ՝ «մեծ եղբոր» լեզուն՝ իր ամբողջությամբ։ Հընթացս հիշատակվում
Ո՞ւմ էր խանգարում Շեւարդնաձեն
Շեւարդնաձեի մահափորձի վարկածները («Մոսկվայի ձեռքը», «աբխազական հետքը» եւ «ներքին գործոնը») սովորաբար դիտվում են իրարից անջատ։ Սակայն փորձենք այս բոլոր վարկածները համադրել՝ որոշ զուգահեռներ հաստատելով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ արթնացան վրացական ազգայնական բնազդները, Մոսկվան արդեն իսկ մտահոգված էր Անդրկովկասի ճակատագրով։ «Նոր Ռուսաստանի» հիմնական նպատակն էր Անդրկովկասում վերականգնել իր ազդեցությունը՝ կիրառելով «ղարաբաղյան» եւ «աբխազական» խաղաքարտերը։ Մոսկվան կողմ
«Ինքնաքննադատության փորձ մը»
Խմբագրին ասացի՝ վաղվանից որոշել եմ շա՜տ բարեխիղճ լրագրող դառնալ։ Ասաց՝ հա՞։ Ասացի՝ հա՛։ Ասաց՝ վաղը ժամը 10.00-ին կառավարության շենքում մամուլի ասուլիս կա։ Ասացի՝ հաստա՞տ։ Ասաց՝ հաստա՛տ։ Ուրախացա՝ աշխարհով մեկ եղա։ Այնքա՛ն ուրախացա ու այնքա՛ն աշխարհքով մեկ եղա, որ չհարցրի՝ ի՞նչ մամուլի ասուլիս։ Առավոտյան ժամը 10.00-ին կառավարության շենքի մուտքը պահպանող ոստիկանը բարեխիղճ լրագրողիս ասաց՝ շատ իզուր
Լեզվի մասին օրենքը՝ օրենքից դուրս
Ով հիշողություն ունի՝ չի կարող մոռանալ նախարարների խորհրդի նախկին նախագահ Մարգարյանցի՝ զայրույթից եռացող դեմքը, երբ նրա ռուսերեն ելույթը ՀՀՇ-ի անդրանիկ համագումարում ընտիր հայերենի էր վերածվում ու տարածվում Հայաստանով մեկ։ Երեւույթը շատ բարեկիրթներից չէր, բոլորն զգում էին, որ վարչակարգի 2-րդ, 3-րդ դեմքին նվաստության այդ աստիճանին իջեցնելը հանդգնություն է։ Բայց կար մի անսովոր հանգամանք, որ արդարացնում էր
SILENTIUM
Հայաստանի բուհերում ընդունելության ողջ համակարգը կառուցված է կաշառքի վրա: Պրոֆեսորները գիտեն եւ լռում են Հայաստանի ՆԳՆ-ը հաղորդեց, որ կաշառք ստանալու մեղադրանքով իր բնակարանում ձերբակալվել է ընդունելությունների հանրապետական հանձնաժողովի կենսաբանության առարկայի գծով նախագահ, պրոֆեսոր Մելքումյանը։ «Լրաբերով» եւ «02» ծրագրով ցուցադրվեց մի ոչ ծավալուն տեսահոլովակ: Հաջորդ օրը կատարվածը ծուլորեն վերապատմեցին թերթերը, հայտնելով նաեւ ՀՀ բարձրագույն կրթության նախարարությունը մի
ՀՌԱԿ ՀՎ-ն բանակցությունների դաշտում
Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՌԱԿ-ի արդեն տրոհված կառույցում նոր ճեղքվածք գոյացավ, որը սպառնում էր ռամկավարական երրորդության ստեղծմամբ՝ 100-ամյակի եզրագիծը հատած մյուս ավանդական կուսակցության՝ ՀՅԴ օրինակով։ ԱԺ ընտրություններից առաջ, ինչպես հայտնի է ստեղծվեց Դաշնակցություն անվամբ թիվ 3 միավորումը: Ռամկավարական այս ըմբոստացումն ունի ամենից առաջ անձնական ուղղվածություն՝ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյան։ Կուսակցության անհաջողությունները, պայմանական «ընդդիմադիրների» համոզմամբ, արդյունքն
Ռոբերտ Ճեպեճյան. Հայաստանը մեր լինելիության վեմն է…»
– Գիտեմ, որ Հալեպում հիմնել եք ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական մասնագիտացված կենտրոն, որին հալեպցիները պարզապես անվանում են «Ճեպեճյան ակնաբուժարան»։ Ինչո՞ւմն է կայանում նրա առաքելությունը։ – Մեզ մոտ կատարվում են աչքի բարդ վիրահատություններ, այդ թվում աչքի ցանցաթաղանթի հերձում, կատարախտի ամբողջական արտահանում, որկորային նեղացումների երկարատեւ բուժում, ծռված թարթիչները վերականգնող վիրահատություններ եւ շլության ուղղաշտկում։ – Դուք 48-ից ֆրանսիական
Հայոց արծիվները Էր-Ռիյադի երկնքո՞ւմ
Վերջերս տեղական թերթերից մեկում կարդացի չափազանց հետաքրքիր մի հրապարակում. պարզվում է Ջերմուկ առողջարանի մերձակայքում ֆերմերներին տհաճության են պատճառում անսովոր չափով բազմացած դաշտամկները: Պատճառներից մեկն էլ այն է, որ զգալիորեն քչացել են գիշատիչ թռչունները: Վերջիններիս՝ արծիվներին եւ ճուռակներին, պարզվում է, որսում են եւ մաքսանենգ ճանապարհով տանում որոշ արաբական երկրներ, որտեղ վաճառում են 10 հազար դոլարով։ Ինչքան
Ժողովրդավարությունը եւ ռուսական հոգեխառնվածքը
Եթե ռուսական ազգային գիտակցության մեջ «ուժեղ իշխանություն», «արդարություն», «ուժեղ ղեկավար», «ազգային առաքելություն» կատեգորիաները կատարելապես իշխող էին, ապա եվրոպականում դրանք չնայած առկա էին, սակայն հակակշռվում էին «ազատության» գաղափարի հետ, որի հիմքում Եվրոպական անհատապաշտական ավանդույթն էր։ Այսպիսով, դեմոկրատական համակարգը եվրոպական «օրգանիզմի» վրա կառուցվել է այդ կատեգորիաների հավասարակշռման հետեւանքով։ Ասենք՝ ազատության ու արդարության իդեալները Եվրոպայում կերպարանափոխվեցին համապատասխանաբար՝ լիբերալիզմի
Մեղադրողի բազմոցից՝ մեղադրյալի աթոռին
Թեեւ կոոպերատիվների «Հայաստան» միության նախագահ Աշոտ Աբրահամյանը երեք օր անընդմեջ հայկական հեռուստատեսությամբ բավականին հաջող հանդես եկավ մեղադրողի դերում, դա ամենեւին էլ չօգնեց նրան խուսափել մեղադրյալի աթոռին նստելուց։ Երեկ Գերագույն դատարանում լսվում էր նրա եւ միության եւս 11 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հենց սկզբից նշենք, որ տարօրինակ էր աղմուկ հանած գործին տուժողների պասիվ մասնակցությունը՝ 136-ից
Խորհուրդների հոգեվարք
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային եւ տեղական փորձը, ամենավտանգավոր, ագահ եւ նյութապաշտ պաշտոնյան այն պաշտոնյան է, որը զգում է իր պաշտոնի ժամանակավոր եւ անցողիկ բնույթը։ «Օ՜,- տառապում է նա,- ես այլեւս երբեք տիրաբար չեմ բացի «պադավատի» դուռը, երբեք ընդմիջում չեմ անի «վետերոկում», երբեք չեմ օգտվի իմ դիրքի այլեւայլ վայելքներից»։ Այդ սկզբունքը, բնականաբար, գործում է անցումային
Հայկական դեմոկրատիայի ճակատագիրը
Քամին փչում է նաեւ հյուսիսից Ոմանք կարող են տարակուսանքով վերաբերվել «հայկական դեմոկրատիա» արտահայտությանը, նշելով ներկա իշխանությունների հակադեմոկրատական բազմաթիվ գործողությունները։ Անշուշտ, «մեղքերը» բավականին շատ են, եւ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն չի կարելի միաժամանակ չխոստովանել, որ Հայաստանի ներկա զարգացման հիմնական ուղղությունն ընթանում է դեպի «նոր հասարակարգի» ձեւավորման եւ դեմոկրատական համակարգի հաստատում։ Մեր վերլուծության ներկա առարկան
Ֆլորա Մարտիրոսյան. «Հրաժեշտիս երգը «Քելե, լաո»-ն էր…
– Սիրելի երգչուհի, բարո՛վ եք վերադարձել Ձեր տունը: – Շնորհակալություն։ Բարո՛վ տեսնվեցինք: – Ուզում եմ վերադարձի Ձեր առաջին հարցազրույցը սկսել Լոս Անջելեսում կայացած Ձեր հրաժեշտի մենահամերգի ազդագրով. «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր…»: Ինչո՞ւ այդպես անվանեցիք։ – Պատահական չէր այդ ընտրությունը։ 4 տարի ապրեցի հայրենիքից հեռու, Ամերիկայում, ունեցա 2 զավակ (աղջիկ եւ տղա): Եվ ահա
«Ա1». Փորձությունների դաշտ
«Ա1» անկախ հեռուստաընկերության եւ սահմանափակ պատասխանատվության ընկերության շուրջ հյուսվում է արդեն բանահյուսությունը՝ դատաիրավական, ֆինանսաարտադրական եւ քաղաքական սյուժեներով։ Իսկ փաստերի զարգացումը հանգել է հետեւյալին. Ա) «Ա1»-ի տնօրեն Սեսրոպ Մովսիսյանին աշխատանքից հեռացնելու «Սիգլ» կոնցեռնի նախագահի օգոստոսի 7-ի թիվ 23 հրամանը չեղյալ է հայտարարված ստորագրողի կողմից։ Մի նոր հրամանով, թվագրված 10.08.1995թ., Մեսրոպ Մովսիսյանի գործունեությունը համարվում է կասեցված։ Այսինքն՝