Օրվա լրահոսը

Քաղաքացիության խաչմերուկներում

«ՀՀ քաղաքացիության մասին օրենքի» քննարկումը մինչ հուլիսի 5-ը բուռն բանավեճերի տեղիք էր տալիս. հակադրությունների ակունքը երկքաղաքացիության սկզբունքն էր՝ կա՛մ-կա՛մ, թե՞ ե՛ւ-ե՛ւ։ Հայոց Սփյուռքի գոյությունը դարձել էր փորձաքար, սակայն Սահմանադրությունը ընդունվեց, եւ տարակարծություններն ըստ տրամաբանության պիտի վերանային. «ՀՀ քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»։ Ուստի ԳԽ-ից ԱԺ օրակարգ տեղափոխված քաղաքացիության օրենքի նախագիծը անգամ հակադիր

Որքան վատ, այնքան լավ

Մսի կոմբինատը՝ 400 դոլարով Ազգային ժողովը հետին թվով հաստատեց կառավարության 95 թվականի սեփականաշնորհման ծրագիրը։ Սակայն վաուչերային սեփականաշնորհման գործընթացը վաղուց արդեն սկսվել է եւ իր գագաթնակետին կհասնի, հավանաբար, այս աշնանը։ Մոտակա երկու ամսվա ընթացքում սեփականաշնորհվելու են մոտ 70 միջին եւ խոշոր պետական օբյեկտներ, որոնց թվում կան «չալաղաջ կտորներ»՝ մայրաքաղաքի լավագույն հյուրանոցները, պահածոյի եւ կաբելի գործարանները, ծխախոտի

Մահ-ը մա՞հ է

Երեկ ԱԺ եզրափակող նիստում պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը ելույթ ունենալով սեփականաշնորհման կառավարության ծրագրի կապակցությամբ, հրապարակեց մի ուշագրավ տեղեկատվություն։ Մադրիդում գործող Ազգերի մշտական դատարանը 1994 թ.-ի նոյեմբերյան իր նիստում Միջազգային արտարժութային հիմնադրամի (ՄԱՀ-ի) գործունեությունը որակել է իբրեւ մարդկանց սպանություն՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչպես է իրագործվում այդ հանցագործությունը՝ հայերեն հապավման բառային իմաստով։ Հայտնի է, որ ՄԱՀ-ի ներդրում-ծրագրերը

Գագիկ Մկրտչյանին չեն ներում

Լրագրողները շարունակում են մնալ ահաբեկիչների նախընտրելի թիրախները։ Հերթական անգամ նրանք ընտրել են «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Գագիկ Մկրտչյանին։ Ընթերցողները նրան հիշում են «Երկիր»-ի հրապարակումներից՝ ուղղված հանրապետությունում բնավորված ախտերի ու հանցագործությունների դեմ։ Միշտ էլ կարելի է հեղինակի հետ բանավիճել, բայց անկարելի է չփաստել, որ Մկրտչյանն այն լրագրողներից է, որոնց չեն պակասում ինչպես համարձակությունը, այնպես էլ մասնագիտական

Ալավերդյանը «ծաղկեցրել» էր իր կենսագրությունը

Երեկ «Դրո»-ի դատավարության ժամանակ լսվում էին ամբաստանյալ Գեւորգ Ալավերդյանի ցուցմունքները։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է ներկայացված Քրօրի թիվ 72 հոդվածով՝ զինված ավազակախմբին անդամակցելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն, նա թեեւ անմիջական մասնակցություն չուներ սպանությունների մեջ, սակայն կատարելով իր ղեկավար Արմենակ Մնջոյանի հանձնարարությունները,,՛ հետեւում էր Աշոտ Ներսիսյանին։ Մեղադրանքը հիմնված է հարցաթերթիկի վրա, որը լրացրել էր Ալավերդյանը «Դրո»

Հետխորհրդային ռեժիմները խստանում են

Դեմոկրատիայի եւ ազատության ճնշումը ընդդիմադիր մամուլի եւ բոլոր հավաքույթների գլխավոր թեման է։ Թեման, իսկապես, արգասաբեր է՝ հեղափոխական օրորոցից դուրս ելած հայրենի իշխանությունները այսօր բավականին միանշանակ ձեւով «ձգում են պտուտակները»՝ բոլոր բնագավառներում եւ շատ վճռականորեն։ Այժմ զավեշտական է թվում, որ 92 թվականին առաջին ձախողված «Դաշինքի» անդամները պետական հեռուստատեսությամբ ազատ եւ անարգել կոչ էին անում ժողովրդին հեղաշրջում

Երբ բացվում են վարագույրները

Որքան շատանում են թերթերն, այնքան էլ ընդարձակվում է ընթերցողների հետաքրքրությունների շրջանակը։ Ի՞նչ նոր խոսք է ասելու… նորածինը, հետաքրքիր է, ի վերջո, ո՞րն է նպատակը։ «Մեր պատկերացումներում «ԿՀ»-ն լինելու է թերթ ընտանիքի համար, այն փորձելու է բավարարել ավագ, միջին, երիտասարդ սերունդների հետաքրքրությունները։ Լինելու է թերթ տան տղամարդու ու նաեւ տանտիրուհու, գործարարի ու գործ սկսողի, բազմափորձ այրի

«Դրո»-ի գործ. Օրագիրը ողջ է, թե՞ մեռած

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը նորից պտտվում էր Արծրունու օրագրի շուրջը։ Օրագիրը գործին կցելու հերթական՝ թվով 5-րդ միջնորդության հեղինակը դարձավ փաստաբան Ավագյանը։ Քանի որ իր պաշտպանյալը շատ բան պատմեց օրագրի ստեղծման մասին, «օրագիրը մեռած է», հայտարարեց Ավագյանը, ավելացնելով, որ այն չի կարելի օգտագործել այլ գործում եւ ոչ մի արգելք չկա այս դատավարության ժամանակ նրա կիրառման համար։

«Կին եւ տղամարդ»-ը պատգամավորների սիրած թերթն է

Նորընտիր խորհրդարանն իր երկրորդ եռօրյայի նիստերն է գումարում, ուստի մեր պատգամավորների նախասիրությունների, աշխատաոճի մասին կարելի է արդեն որոշ դիտողություններ կատարել։ Մամուլի հանդեպ վերաբերմունքը մեր օրերում բնութագրիչ նշանակություն ունի, հատկապես եթե նկատի ունենանք ձեւավորվող այն տեսակետը, ըստ որի՝ հայ հասարակությունն աստիճանաբար խորթանում է զանգվածային լրատվության միջոցներից։ Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե օրենսդիր այրերը. ա) հետեւո՞ւմ

Գումարելիների տեղափոխումից

Պաշտոնյաների հրաժարականները, որոնք առաջներում սրտի թրթիռ էին առաջացնում լայն քաղքենիական շրջանակներում եւ, կարծես թե, փոփոխություններ էին խոստանում օլիմպիական բարձունքներում, այսօր ընկալվում են փիլիսոփայական հանգստությամբ։ Մեր ազգաբնակչությունը վերջնականապես սերտել է քաղաքական թվաբանության տարրական օրենքները, որոնց համաձայն գումարելիների տեղափոխությունից գումարը լի փոխվում։ Կոմունիստներին արժանիորեն փոխարինած ՀՀՇ-ականները հերքեցին իրենց նախորդների քրիստոմատիկ դարձած կարգախոսը, ըստ որի՝ անփոխարինելի մարդիկ չկան։

Կուսակցական տոմսը անջնջելի խարան է

Հոկտեմբերի 25-ի ԱԺ-ի հերթական նիստն ամբողջությամբ նվիրված էր «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի» օրենքի նախագծի քննարկմանը։ Կանոնակարգի նախագիծը կանխավ բաժանված էր պատգամավորներին, ուստի բավական ծավալուն (21 գլուխ՝ 147 հոդվածով) փաստաթղթին ծանոթանալու ժամանակ յուրաքանչյուր կամեցող ուներ։ Օրենքի նախագիծը ժողովի դատին ներկայացրեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ էգ Եգորյանը: Մտքերի փոխանակությունն ընթացք առավ ու ծավալվեց։ Օրակարգում, Արտաշես Թումանյանի պատկերավոր արտահայտությամբ,

Ճնճղուկալաց՝ կկվային երանգներով

Մեր թերթի նախորդ համարում հրապարակել էինք ՀՌԱԿ-ի «անջատողականների» կողմից տրամադրված հոդվածը, որը պարունակում էր գաղափարական եւ անձնական մեղադրանքներ ՀՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հասցեին: Այսօր տպագրում ենք վերջիններիս պատասխանը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից: «Առավոտ» Տարօրինակ է. բայց փաստ. հենց որ ՀՌԱԿ-ում ինչ-որ գործընթացներ սկսվեցին, հանրապետական որոշ թերթերում անմիջապես հայտնվեցին ներկուսակցական իրավիճակի վերլուծությանը հավակնող

Գլուխը պատով տալու առավելությունները

Ամերիկացիները խելացի մարդիկ են։ Կամ, գուցե, ոչ այնքան խելացի են, որքան փորձառու՝ կատակ բան չէ 200 տարվա դեմոկրատիան։ Ուզես թե չուզես, քաղաքակիրթ «դեմոս» կդառնաս։ Մինչեւ որ մենք սովորության համաձայն զարգացնում էինք վաղ դեմոկրատիայի պարզունակ մեթոդները՝ հանրահավաքներ, երթեր եւ այլն, ամերիկացիների միտքը հասավ բացասական հույզերի եւ ավելորդ էներգիայի սպառման շատ ավելի կատարելագործված միջոցի։ Գտնվեցին բարի մարդիկ,

Փոստատարն, ինչպես միշտ, երկու անգամ է զանգում

Բայց մեծ ուշացումով Տարածված կարծիք գոյություն ունի, որ նախկին միության տարածքում փոստը գործնականում չի աշխատում։ Իհարկե, կարելի է բարեկամին նամակ ուղարկել, բայց այն միեւնույնն է, տեղ չի հասնի։ Հետաքրքիր փորձ է կատարել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Միեւնույն օրը թերթի 15 նախկին հանրապետություններում եւ ռուսաստանյան 10 խոշորագույն քաղաքներում սեփական թղթակիցները երկու ծրար են ուղարկել միեւնույն մոսկովյան հասցեով։

Քրիստոսն իր խաչն է տանում, Սուրեն Բաբայանը՝ իրենը…

… Գյումրիի հին զորանոցի նկուղների ծանր ու երկար կամարների տակ, կիսախավարում մի թափոր է շարժվում։ Մեկն իր խաչն է տանում… Այսպես է պատկերացնում Գողգոթան կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը իր «Բարաբբա» ֆիլմում։ Ֆիլմում, որն ինքը գողգոթա դարձավ Սուրեն Բաբայանի համար։ Երկար ու ծանր են նկուղի կամարները, ու ոչ մի լույս՝ առջեւում։ Ավելի երկար ու ծանր է ֆիլմի

Եկեղեցու պատմությունը՝ ազգի պատմությունն է

Հարցազրույց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության եւ գրականության դոկտոր, պրոֆեսոր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հետ։ – Սրբազան, ո՞րն էր ֆակուլտետի ստեղծման անհրաժեշտությունը։ – 70 տարի շարունակ իշխում էին հակակրոնական գաղափարախոսություններ, հայկական ամենալուրջ, ամենախոր աստվածաբանությունը, որն իր եկեղեցին ստեղծել էր որպես արվեստ, արգելված էր ուսանողության համար։ Եվ ահա անհրաժեշտ էր, որ այդ պակասը լցվեր։ Մինչդեռ եկեղեցու պատմությունը ազգի

Ապարատային կկուներ

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում՝ նորից սրվել են ներքին հակասությունները։ ՀՌԱԿ-ի 5-րդ արտահերթ համագումարից մեկ օր առաջ խմբագրություն էին եկել ՀՌԱԿ-ի վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հակառակորդներ Մելս (ՍԱՄՎԵԼ) Սահակյանը, Գագիկ Օհանյանը եւ կոմպոզիտոր Վռամ Գրիգորյանը։ Նրանք խնդրեցին տպագրել «Հենրիխ Հովհաննիսյան» ստորագրությամբ մի նյութ (դա մեզ համար անհայտ հեղինակ է, որը

Բանական հայրենիքը եւ զգայական սփյուռքը

Երեկ «Հայաստան» հիմնադրամում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որը նվիրված էր նույն օրը կայացած տեղական հանձնախմբերի միացյալ նիստին։ Մանուշակ Պետրոսյանն իր խոսքը սկսեց «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած այցելությունից, որի ընթացքում բոլոր հրավիրյալները, ներառյալ եւ լրագրողները, հնարավորություն ստացան անմիջաբար ծանոթանալու հանգանակված գումարների գործնական կայացումներին։ Միակ խանգարիչ հանգամանքը այդ «ստուգողական» այցի վատ եղանակն էր, սակայն նման առիթներ դեռեւս շատ

Արժեքների ճոճանակը

Բելառուսի Հանրապետությունում եւս դասագրքերի մեժում-արգելման բուռն հակամարտություններ են ծավալել. կիզակետում մայրենի լեզվի եւ գրականության, պատմության հիմնային դասագրքերն են։ Բայց եթե Հայաստանում կրթական բարեփոխումների անիվը նոր-նոր է սկսում պտույտները, հեղափոխական դասագրքերը, «անիծյալ» անցյալին հակառակ, ստեղծվեցին ու տպագրվեցին, բաժանորդագրման ենթարկվեցին բոլորովին վերջերս փափագով, ապա Բելառուսում նման դասագրքեր հրատարակվեցին 1991-ին՝ անկախությունից անմիջապես հետո։ Այդ դասագրքերի հայրերը ոչ թե

Կապի նախարարության անկապությունը

Շաբաթվա սկզբին Երեւանում երկու օր անընդմեջ անձրեւում էր։ Դա, հավանաբար, կապի նախարարության համար ճապոնական ցունամիի նման մի բան է, որի հետեւանքով Մամուլի տան գրեթե բոլոր (այդ թվում նաեւ կառավարական) հեռախոսները մինչեւ շաբաթվա վերջը լռում են։ Քանի որ աշնան եւ ձմռան ընթացքում բնությունը սովորություն ունի դավեր նյութել մեր կապավորների դեմ անձրեւի եւ ձյան տեսքով, պետք է

Աղդամ քաղաքը

«Ձախ մայթով կգնաս, շենքերի կողքով… Զգույշ կլինես, Աղդամից խփում են»,- անհանգստանում են ամեն անգամ բարեկամներս։ Իսկապես, Աղդամից խփում են… հեռահար հրետանուց, «Գրադից»։ Ձախ մայթով եմ գնում։ Ստեփանակերտ, 1992թ. նոյեմբեր։ «Մտնելո՞ւ ես մզկիթ… դու գիտես»: Մզկիթի բակում «շինելների» ու «սապոգների» հսկայական կույտ։ Դագաղներ… Աստիճաններով բարձրանում եմ մզկիթի երկրորդ հարկը։ Խփում են՝ հեռահարից, «Գրադից»։ Ադրբեջանցիներն են՝ գիտեն,

Մենք ճանապարհին ենք

Պետականության երազանքի ճանապարհներին մենք բազմաթիվ առասպելներ ենք հյուսել՝ սրբազան մասունքներով։ Յուրաքանչյուր հայ ընտանիքի թաքուն գզրոցներում, պապի ու տատի հուշարկղիկներում փայփայված գանձեր կային՝ Եռագույն դրոշի, մազապուրծ գրքերի, լուսանկարների պատառիկներով։ Մեր ուղեղներն ու հոգիներն էլ դարձել էին մասունքների տուտ, որովհետեւ այնտեղ ամրագրված էին անուններ, երգեր ու բառեր, որոնք տասնամյակներով արգելքի ենթակա էին։ Հպարտ էինք. զգայական-ազգային խառնվածքի պատճառով

Այ, էդ գնդից ենք…

Երեկ սեպտեմբերի 20-ն էր՝ Հատուկ գնդի հինգերորդ տարեդարձը։ Այս կարեւոր իրադարձությանը ներկա էին Հայաստանի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարները, ՆԳ փոխնախարարը, պաշտոնատար անձինք, նախկինում կամավորականներ, զինվորներ։ Հատուկ գունդը ստեղծվեց 1990-ին Հայաստանի ՆԳ համակարգի ներքո՝ այլ կերպ հնարավոր չէր, Խորհրդային Միություն էր, ու թեեւ ազգերը ելել էին կռվի՝ դեմ հանդիման, բանակը, խորհրդային բանակը բոլորինս էր։ 1992-ի

Արեւելահայերենը Արծրունուն խորթ է

Երեկ «Դրո»-ի դատավարության գրեթե ամբողջ նիստը գրավեց Արծրունու ապրիլի 28-ի հարցաքննության արձանագրության քննարկումը։ Հետաքրքրությունը այդ փաստաթղթի նկատմամբ պատահական չէր, քանի որ նախնական քննության վերջին հարցաքննությունը ամենաերկարն էր եւ առնչվում էր դատավարության ամենացավագին հարցին՝ Արծրունու օրագրին։ Օրագրի գրառումների հիման վրա արձանագրության մեջ ճշտվում էին Արծրունու հարաբերությունները Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլ անձանց հետ։ Սակայն արձանագրության

Քոչարյանն ու Այելոն Նյու Յորքում ռեստորան կգնան

Սեպտեմբերի 20-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալդո Այելոյի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վարդան Օսկանյանի մամլո ասուլիսը։ Ալդո Այելոն հայտնեց, որ եկել է տարածաշրջան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի հանձնարարությամբ, իսկ այցի հիմնական նպատակն է՝ շեշտել գլխավոր քարտուղարի ակտիվ հետաքրքրությունը հակամարտության քաղաքական լուծման նկատմամբ, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հաստատել

Դեպի նոր արժեքային համակարգ

Եթե Հայաստանի անկախությունը դիտարկենք մեր ազգի զարգացման հարթության մեջ, ապա անշուշտ, պետք է նշենք, որ այն կենսական ձեռքբերում է, որի ամբողջ արժեքը կգնահատեն մեր հաջորդ սերունդները: Անկախության այսօրվա ըմբռնումը անխուսափելիորեն թերի է, հակասական եւ պայմանավորված է մեր կյանքում իրականացվող առնվազն չորս խոշոր գործընթացներով։ ա) Հին արժեքների համակարգի հետ միասին փոխվում է ազգային ինքնության ընկալման ձեւը։

Մենք արդեն ինտեգրված ենք

Վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան քաղաքական գործիչները լուրջ քայլեր են ձեռնարկում ԱՊՀ հիման վրա «տնտեսապես եւ քաղաքականապես ինտեգրացված միավորում ստեղծելու ուղղությամբ, որը կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային հանրության մեջ»։ Նշված արտահայտությունը մեջբերում է մի փաստաթղթից, որը կոչվում է «Ռուսաստանի ռազմավարական կուրսը ԱՊՀ երկրների հետ»։ Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, այդ փաստաթուղթը, որն օրերս հաստատել է նախագահ Բորիս

Քննարկում չի ստացվում

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստը, ինչպես եւ սպասվում էր, նվիրված էր Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տրված ցուցմունքների հրապարակմանը։ Գործն արագ էր շարժվում, եւ նիստի վերջում ընթերցումը հասավ 95 թվականի ապրիլի վերջին։ Սակայն քննարկում չստացվեց։ Դատավորի, ատենակալների, մեղադրողների եւ դատապաշտպանների բազմաթիվ հարցերը դեմ էին առնում Արծրունու սովորական կեցվածքին. «Կպատասխանեմ իրեղեն ապացույցների հետազոտման ժամանակ»,- պնդում էր ամբաստանյալը,

Նախարարը՝ վայրկենաչափով

Հայաստանի Ոստիկանության բարձրագույն դպրոցում քննող դասախոսներին ոստիկանական մեքենաներով էին տանում, որպեսզի հետո պահակախմբով չտանեն։ Այսօր Երեւանում միայն խոսում են Ոստիկանության բարձրագույն դպրոցի ընդունելության քննություններից: Քիչ է, որ քննությունները տեղի էին ունենում մայրաքաղաքի կենտրոնական համերգասրահում՝ Կամերային երաժշտության տանը, քիչ է, որ դիմորդների գրեթե մեկ երրորդը թույլ սեռի ներկայացուցիչներ էին, ովքեր երազում են ոստիկան դառնալ, դեռ ընդունելության

ՀՌԱԿ արտահերթ 5-րդ համագումարից

Երեկ Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում կայացավ ՀՌԱԿ արտահերթ 5-րդ համագումարը, որի կազմակերպումն ընթացավ թեժ փոխվտարումների, կանոնադրաիրավական սրամարտում, որտեղ ընդվզող կողմի պահվածքը բավական հարձակողական էր: Ութ օր պահանջվեց Հանրապետական վարչությանը այս պաշտպանիչ համագումարը նախաձեռնելու եւ հրավիրելու համար։ Ժամանակի սակավությունը, սակայն, չանդրադարձավ կազմակերպական մթնոլորտի վրա, բնութագրական էր լոկ լրագրողներից խուսանավելը։ 12.30-ին իրենց ներկայությունն արդեն ամրագրել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031