Օրվա լրահոսը
Հիշել Մալյանին
Դժվար է հավատալ, բայց արդեն յոթ տարի է, ինչ Հենրիկ Մալյանը մեզ հետ չէ։ Յոթ տարին, այն էլ այնպիսի տարիներ, որ մենք ապրեցինք, մեծ ժամանակահատված է։ Մեծացել է արդեն մի սերունդ, որի համար Հենրիկ Մալյանը կինոյի պատմության մեջ նույնքան հեռու է, որքան Համո Բեկնազարյանը։ Եվ դա իրավացի է։ Ինչպես ճիշտ նկատեց Լեւոն Հախվերդյանը սեպտեմբերի 29-ին
Չուկչաները հացին բագրատ են ասում
Իսկ հայե՞րը Չար, երբեմն նաեւ բարի ու բարեխառն լեզուներն ասում են, որ չուկչաները հացին բագրատ են ասում: Միանգամից ասեմ, որ սա ոչ մի կապ կամ աղերս չունի Հայաստանի վարչապետի հետ, որի ազգանունը Բագրատյան է, իսկ անունը Հրանտ։ Կարծում եմ, որ չուկչաների՝ հացին բագրատ ասելու գաղափարը էնէնէն Զորի Բալայանի հերթական սադրանքն է, ինչը նախապատրաստվել է Հայաստանի
Չին տղամարդիկ՝ հայ կանանց աչքերով
Երեկ Երաժշտահանների տանը Կանանց համահայկական միությունը կազմակերպել էր իր ասուլիսը՝ նվիրված պեկինյան Կանանց միջազգային համաժողովին։ Ասուլիսը բացեց ԿՀՄ-ի համակարգիչ խորհրդի անդամ Ինեսա Գաբայանը, որը հաջորդաբար խոսք տրամադրեց իրենց պատվիրակության անդամներին։ Պեկինի համաժողովի բնույթի, կառուցվածքային յուրահատկությունների վերաբերյալ տեղեկություններ տվեց Նատալյա Մարտիրոսյանը։ Կանանց այս միջազգային շարժումն արդեն 20-ամյա պատմություն ունի, առաջին համաժողովը գումարվել է 1975-ին, ապա 80,
Միտինգային դիվանագիտություն
Երեկ ԱԻՄ-ի ագիտմեքենան շրջելով քաղաքում՝ կոչ էր անում մասնակցել հանրահավաքին, որի թեման է լինելու ոչ ավել, ոչ պակաս՝ այսօր Հելսինկիում սկսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները։ ԱԻՄ-ը պատրաստվում է բացահայտել «Ղարաբաղին Հայաստանի կողմից դավաճանելու փաստը», քանի որ, ըստ նրա, «գոյություն ունի փաստաթուղթ, որով Հայաստանը թողել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Հենց դրա դեմ է պատրաստվում ԱԻՄ-ը բարձրացնել
Խաբել, թե չխաբել
Երկու շաբաթ առաջ մոսկովյան հեռուստաալիքով ցուցադրում էին մի ծրագիր, որը կոչվում է «Բաց խաղ»։ Այդ հաղորդումը խոստանում է հեղափոխական ցնցումներ ոչ միայն հեռուստալրագրության, այլեւ մեծ քաղաքականության մեջ։ Խնդիրն այն է, որ հեղինակն առաջարկել է հանճարեղ քայլ՝ հրավիրվածի հետ զրույցի ժամանակ օգտագործել, այսպես կոչված, «ստի ցուցիչ», գիտական լեզվով ասած՝ պոլիգրաֆ։ Առաջինը (եւ, որքան հայտնի է, վերջինը)
Մի ժողովրդի պատմություն
Սկիզբը Մենք ազատասեր չենք։ Մեծ ազգերի ու մեծ արշավանքների ճանապարհին մենք, իհարկե, խոչընդոտ ենք եղել, բայց, ցավոք սրտի՝ հեշտ հաղթահարելի խոչընդոտ։ Իսկ վերջին հազարամյակում ամեն մի խոշոր պատերազմի ու պարտության հետեւել է նաեւ զանգվածային արտագաղթը։ Արտագաղթողների դրոշին գրված է եղել հազար ու մի արդարացում, բայց մտքներում կրկնել են միայն մի՝ «Որտեղ՝ հաց, անտեղ՝ կաց» կարգախոսը։
Հոգեկան սատարն առաջնային
Ութերորդ ամիսն է՝ Զոհված ազատամարտիկների ընտանիքների միությունը գործում է իբրեւ Արդարադատության նախարարությունում գրանցված կազմակերպություն։ Որքան էլ անսպասելի է՝ ո՛չ բարեգործականի կարգավիճակով։ Երեկ մամուլի ասուլիսի հրավիրված լրագրողներին Միության նախագահ Մարսել Վարդանյանը հայտարարեց, որ իրենք «հեռուն գնացող նպատակներ ունեն», որոնք չեն սահմանափակվի հիշյալ ընտանիքներին նյութական օգնություն հատկացնելով։ Նա բազմիցս կրկնեց, որ կերակրողին կամ զավակին կորցրած ընտանիքները հանապազօրյա
Քննարկում նորից չստացվեց
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստին սպասում էին անհամբերությամբ։ Փաստաբան Չերքեզյանի հիվանդությունը ընդհատեց գործի քննությունը վճռական փուլում՝ ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանը խոստովանեց, որ Արմենակ Զաքարյանի ցուցումով հետեւում էր Աշոտ Ներսիսյանին («Քերոբ» օպերացիա) եւ այդ մասին զեկույցներ էր գրում, որտեղ Աշոտի անվան փոխարեն օգտագործում էր «02» ծածկագիրը, իսկ իր ստորագրության փոխարեն՝ «3102»։ Այդ խոստովանությունը, ինչպես նաեւ ամբաստանյալ Ալավերդյանի լրացրած
Կանոնավոր խաղ
Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի վարձի բարձրացումը որեւէ սոցիալական ցնցում չառաջացրեց, չնայած այս անգամ թանկացումը չէր ուղղորդվում նվազագույն աշխատավարձերի ինդեքսավորմամբ։ Հաճախակի է շոշափվում եւ չափազանց խոսուն է այն փաստը, որ բնակչության 94 տոկոսը աղքատության սահմանագծից ցածր է, բայց դրանով հանդերձ ոչ միայն սոված չի մնում, այլեւ բավականին հաճելի տեսք ունի։ Մեր երկրի ազգաբնակչությունն ավելի քան հանգիստ է
Մի ժողովրդի պատմություն
Ռուս ժողովրդի ամենամեծ մեղքն այն է, նա միշտ անմեղ է իր աչքին։ ՅՈՒՐԻ ՆԱԳԻԲԻՆ Ռուս ժողովրդին տարբեր ժողովուրդներ տարբեր մակդիրներով են բնութագրել։ Ամենավիրավորական որակումից՝ «խոզից», որը գերմանացիներն էին օգտագործում պատերազմի ժամանակ, մինչեւ ամենատարածվածը՝ «արջը»։ Դեռեւս Շեքսպիրի գործերում հիշատակվող այս վերջին պիտակը ցույց է տալիս, որ աշխարհն իրեն ծանոթ է համարում ռուսների բնավորությանն ու զգուշանում է
Համառում
Մեռած եւ արդեն ծիծաղելի: Կուռքերի համառ ճանաչմամբ … ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից։ Վահան Տերյան «Հայ գրականության աննկատելի մահը» վերնագրով իմ հեռուստահաղորդումը, որի գրական հենքը օգոստոսի 11-ին եւ 12-ին որպես հոդված լույս տեսավ «Առավոտ»-ում, մի արդյունք գոնե տվեց: Երկարամյա ընդմիջումից հետո սեպտեմբերի սկզբին վերջապես Հայաստանի գրողների միությունը զուտ գրական խնդիրներին նվիրված ընդլայնված պլենում
Հաջորդական ներողություն՝ հերքմամբ
Հասարակայությանն արդեն հայտնի է «Գոլոսի» հրապարակային ներողությունը «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունից եւ ԱԺ նրա պատգամավորներից: Իսկ այսօր ներողությունների շարքը համալրվում է, դատարանի որոշմամբ՝ «Գոլոսը» պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում բացի ՀՀՇ վարչությանն ուղղված ներողությունից (ի դեպ, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում ներողության վերաբերյալ կետ չկա)՝ հերքել իրենց բերված գումարի մոտավոր թիվը, որը ենթադրաբար պիտի ծախսած լիներ վերոհիշյալ
Նույնիսկ ավանակն է հասկանում
Թե ինչու են նրան հարսանիքի կանչում Վերջին ժամանակներս Հայաստանը սկսել է նմանվել գեղանի հարսնացուի, որի շուրջը պտտվում են երկրպագուները եւ հաճոյախոսություններ են շռայլում։ Մի քանի օր առաջ, օրինակ, մեզ գովել է Ժիրինովսկին, որը կանխատեսեց Հայաստանի ապագան՝ որպես տարածաշրջանային մեծ տերություն։ Մենք, իհարկե, ուրախացանք մարգարեի խոսքերից, սակայն լիակատար հրճվանքին խանգարում էր նրա «փլեյբոյական» համբավը։ Զգացվում էր
Խոչընդոտները հաղթահարելի են
Երեքշաբթի օրը ավարտված կառավարական պատվիրակության այցը Թուրքմենստան կարելի է, ընդհանուր առմամբ, հաջող համարել: Ստորագրված փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ ազատ առեւտրի եւ 1996թ. թուրքմենական գազը Հայաստան մատակարարելու մասին, կասկած չեն թողնում, որ կողմերը կարողացան փաստարկներ գտնել հօգուտ փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Գլխավոր չլուծված խնդիրը կարելի է համարել այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պարտքը թուրքմենական
Ոչ մի կապ չունի
Մեր ներքին կյանքում կան երեւույթներ, որոնք կարող են տարընթերցումներ առաջացնել, խթանել կոնստրուկտիվ եւ ոչ կոնստրուկտիվ բանավեճեր։ Սակայն գոնե մի բան պարզ է եւ միանշանակ. եթե մամուլի որեւէ օրգան անախորժությունների է հանդիպում, ապա դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Օրինակ, երկու օր է լույս չի տեսնում «Լրագիրը»: Կարծում եք, պատճառները քաղաքակա՞ն են։ Ամենեւին։ Պարզապես պետական
Գերադասում ենք «Կարապի լիճը»
Վերլուծելով իշխանություններ-մամուլ-հասարակություն հարաբերությունները, կարելի է առանձնացնել դրանց 4 տարբերակը. տոտալիտար, արեւմտյան, ավտորիտար եւ, այսպես կոչված, «Կարապի լճի» (եթե հիշում եք, Չայկովսկու այդ բալետը օրեր շարունակ ցույց էր տրվում Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ԳԿՉՊ-ի խռովության ժամանակ): Տոտալիտար տարբերակ Սրան մենք շատ լավ ծանոթ ենք եղել ԽՍՀՄ-ի տարիներին։ Այն ժամանակվա համակարգում լրատվության միջոցները ունեին իրենց յուրահատուկ տեղն ու դերը։
«Կամ… կամ…». խաղ, որ հանդիսատեսի համար չէ
Երկարատեւ թմբիրից հետո հայկական հեռուստատեսությունում կարծես թե աշխուժության նշաններ են երեւում։ Անցյալում փորձարկված բազմաթիվ շոուներից հետո, որոնք կոչված էին հեռուստախաղի «ժանրը» ներմուծել հայկական եթեր (ցավոք, որպես կանոն, իրենց պրիմիտիվության պատճառով դրանք բոլորն էլ տապալվեցին ու երկար կյանք չունեցան), հոկտեմբերի առաջին օրը հեռարձակվեց սերիալի հերթական հաղորդումը։ Այս անգամ «Կամ… կամ» անվանումով։ Երբ հաղորդավարը բացատրում էր խաղի
Հարցերը 2 րոպե, պատասխանները՝ 3
Անցած եռօրյայի եզրափակիչ նիստի առանցքը Ազգային ժողովի կանոնակարգի բարեփոխյալ տարբերակի քննարկումն էր, այն առաջին ընթերցմամբ ի վերջո ընդունվեց, սակայն տարակարծությունների դաշտը բավական մեծ է, ընդսմին առաջին ընթերցման դեմ առարկողները զգալի թիվ էին կազմում, ի վերջո համերաշխություն բերեց Խ. Հարությունյանի առաջարկը, որով ամրագրվեց երկրորդ ընթերցման ժամանակ վիճահարույց հոդվածների շահագրգիռ քննարկումը։ Շտապողականությունն այս հարցում անհարկի է, ինչպես
Երեւանը՝ նախամարզային հանգրվանում
Խորհրդային հասարակարգի հարստություններից մեկը՝ կենտրոնական ջեռուցումը, այս ձմռանն էլ կմնա մայրաքաղաքի իշխանությունների գլխավոր գործը, այն այլընտրանք չունի։ Հիմնավորումը հաշվարկներն են. դրանք ցույց են տալիս, որ ջեռուցման ծախսերը անհամեմատ զիջում են գազի, նավթի ու փայտի դիմաց պետության եւ բնակչության վճարելիք գումարները։ Հրատապության հնչերանգ ունի նաեւ ծառահատումների վերսկսման վտանգը, որի պարագիծն այս անգամ անչափելի կդառնա։ Կենտրոնական ջեռուցմանն
Դրամի կուրսը քաղբյուրոն չի հաստատում
Վերջին ժամանակներս, երբ դրամը ոչ միայն կայունացավ, այլեւ մի քանի մրցամարտ շահեց դոլարից,. սոցիալիզմի քաղտնտեսության մի շարք մասնագետների մեջ կարծիք առաջացավ, որ այդ երեւույթի հետեւում իշխող վերնախավի կապիտալիստական դավերն են։ Այդ դավերի նպատակն է իբր իջեցնել առանց այդ էլ ցածր կենսամակարդակը։ Քանզի այդպիսին է մեր տնաթուխ կապիտալիզմի գազանային էությունը։ Դա, անշուշտ, մարքսիստական մոտեցում է, բայց
ՀՌԱԿ-ի գործերը շտկվում են
Ներքաղաքական սուր իրավիճակներ սիրողները վերջերս դժգոհ են կյանքից եւ ստիպված են բավարարվել թերեւս ՀՌԱԿ-ում տեղի ունեցող ներքին հակամարտությամբ։ Այդ կոնֆլիկտի արհեստական բնույթը պարզ էր ի սկզբանե, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը, այնուամենայնիվ, որոշակի խարդավանք մտցրեց Հայաստանի հասարակական կյանքի միաձայնության ճահճի մեջ։ Մեկ շաբաթ առաջ ՀՌԱԿ-ի «այլընտրական» վարչությունը Գագիկ Օհանյանի ղեկավարությամբ, դիմեց արդարադատության նախարարությանը, վիճարկելով սեպտեմբերի 19-ին
Իրական ու հորինված Սփյուռքը
Սփյուռքի միատարրության մասին վարկածը մերժվեց այն պահից, երբ հնարավոր դարձավ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապերի ընդլայնումը՝ համագործակցության որակական նոր մակարդակի վրա: Խորհրդային տարիներին, երբ շփումը հայկական գաղութների հետ իրականացվում էր առավելապես «էլիտար մտավորականության շքախմբերի միջոցով, սփյուռքը հայրենիքում ընդունվում էր որպես միմիայն Հայաստանի ճակատագրով ու խնդիրներով ապրող, միայն կորցրած հողատարածքների վերադարձման գաղափարով գոյատեւող մի ամուր կառույց։
Ի՞նչ արժե սեփականաշնորհվող օբյեկտը
Տպագրելով կառավարության հարգարժան պաշտոնյաների կրակոտ, հրապարակախոսական ոճով գրված պատասխանը (որի համար, այնուամենայնիվ, շնորհակալ ենք), ուզում ենք, որ ընթերցողը, պատգամավորները, տնտեսագետները, գործարանների տնօրենները, ձեռներեց մարդիկ, եւ, իհարկե, իրենք՝ կառավարության հարգարժան պաշտոնյաները, պատասխանեն հետեւյալ հարցերին.՝ ՚ ա) Արդյո՞ք Հայաստանում իսկապես կիրառվում է սեփականաշնորհման միակ հնարավոր եւ ամենաարդյունավետ ձեւը։ բ) Արդյո՞ք սեփականաշնորհման ընթացքում հնարավոր չեն չարաշահումներ, որոնց արդյունքում
Անցում «համահայկականից դեպի «քաղաքացիական»
Հասարակական-֊քաղաքական իրադարձությունների լարվածությունը աստիճանաբար մարում է եւ Հայաստանում հաստատվում է հարաբերականորեն անդորր ու անվրդով կեցություն։ Ընտրական եւ սահմանադրական ամառը կարծես սպառեց հուզագործնական եռանդը հասարակության թե՛ գոհ, թե՛ դժգոհ խավերի մեջ: Պարտության դառնությունն ու հաղթանակի վայելքն արդեն երկու ճամբարներում էլ անցած շրջան են, միակ բացառությունը, թերեւս, ՀՌԱԿ-ն է, որտեղ անհաջողակների բացասական եռանդուժը դեռեւս պարբերաբար բորբոքվում է,
Գավառական օրիորդի փեսացուները
Ինչպես արդեն գրել ենք մեր թերթում («Առավոտ», թիվ 152), կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը, հանդես գալով ԱԺ նիստում, փորձեց ապացուցել, որ Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ) հանցագործների եւ մարդասպանների հավաքածո է։ Դրանով իսկ պատգամավորը հանրագումարի բերեց այն զանգվածային հիսթերիան, որը տիրել է մեր քաղաքական շրջանակներին՝ արտաքին թշնամու համառ փնտրտուքում։ Այդ թշնամու հավաքական կերպարը այսօրվա վիճակով մոտավորապես հետեւյալ
Նոր նոմենկլատուրան հնից դույզն իսկ առավել չէ
Ինչպե՞ս էին դատական պատասխանատվության ենթարկում հանցագործություն կատարած մարդկանց նախկին խորհրդային հասարակության մեջ: Եթե խոսքը շարքային քաղաքացու մասին է, որը կուսապարատի ոչ մի նոմենկլատուրայի մեջ չէր մտնում, ապա այդ գործողությունը շատ հասարակ ընթացք էր ունենում, քրեական գործ էր հարուցվում, հետաքննություն վարվում եւ եթե պետք էր լինում (իսկ մեծամասամբ հենց այդպես էլ լինում էր), մարդուն ձերբակալում էին,
Տարօրինակ «Անձնական թերթիկները»
«Դրո»-ի երեկվա դատավարությունը էլ ավելի խճճեց քննարկվող խնդիրները եւ առաջացրեց բազմաթիվ այլ հարցեր։ Ըստ հերթականության երրորդ ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանի ցուցմունքները հակասում էին ոչ միայն նախնական քննությանը տված իր իսկ ցուցմունքներին, այլեւ դատավարության ժամանակ արդեն հանդես եկած ամբաստանյալների ելույթներին։ Սկսելով ավանդական դարձած հայտարարությունից, թե ամբողջ գործը սարքած է, Սիմոնյանը, ի տարբերություն իրենից առաջ հանդես եկած Ալավերդյանի,
«Ինչո՞վ եք զբաղվել մինչեւ 17 թվականը»
Անկեղծորեն խոստովանեմ. մանկապարտեզում ես մեծ ոգեւորությամբ արտասանում էի Լենին պապիկի մասին ոտանավորներ, այնուհետեւ, փոքրոգություն ցուցաբերելով, ընդունվեցի պիոներների շարքերը, որից հետո դարձա նաեւ կոմերիտական։ Ինստիտուտում ես սերտում էի գիտական կոմունիզմի կանոնները։ Ավարտելուց հետո ամբողջությամբ ծախվեցի խորհրդային վարչակարգին, աշխատելով մի թերթում, որը (ո՜վ սարսափ) կոչվում էր «Կոմսոմոլեց»։ Գիտակցելով իմ հանցավոր անցյալը, որին ներում չկա, խոստանում եմ մինչեւ
«Մոնա Լիզայի» ժպիտը
Ինչպես երեւում է Հայաստանը կրկին Մեքքա է դառնում բոլոր աստիճանների ու ոճի էստրադային աստղերի եւ աստղիկների համար, սկսած թինեյջերների եւ ոչ միայն նրանց սիրեցյալներ Անջելիկա Վարումից ու ռեստորանային կուռք Շուֆուտինսկուց, եւ վերջացած առեղծվածային «Մոնա Լիզայով», որի փարթամամարմին մասնակիցները, դատելով հայկական հեռուստատեսությամբ պտտվող գովազդային տեսահոլովակից, խոստանում էին սեքսուալ անմոռաց տպավորությունների եւ այլ հաճույքների մի շարան։ Ի
Կոմունիստները չեն վերականգնի ԽՍՀՄ-ը
Բայց ԱՊՀ-ն կարող են քանդել ԱՊՀ-ի ճակատագրի վերաբերյալ Ռուսաստանի հիմնական քաղաքական ուժերի տեսակետների բազմազանությունը ցույց է տալիս, որ երկրի քաղաքական-պետական վերնախավը այդ հարցում վերջնականապես ինքնորոշված չէ, թեեւ արդեն սկսում է համակերպվել որոշ հանգամանքների հետ։ «Ռուսաստանի դեմոկրատական ընտրությունը», որը ղեկավարում է Եգոր Գայդարը, Ռուսաստանի ազգային-պետական կառուցվածքի վերաբերյալ հստակ բանաձեւ ունի՝ «Միացյալ, սակայն բաժանելի Ռուսաստան»: Ըստ այդ