Օրվա լրահոսը
Քննարկում չի ստացվում
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստը, ինչպես եւ սպասվում էր, նվիրված էր Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տրված ցուցմունքների հրապարակմանը։ Գործն արագ էր շարժվում, եւ նիստի վերջում ընթերցումը հասավ 95 թվականի ապրիլի վերջին։ Սակայն քննարկում չստացվեց։ Դատավորի, ատենակալների, մեղադրողների եւ դատապաշտպանների բազմաթիվ հարցերը դեմ էին առնում Արծրունու սովորական կեցվածքին. «Կպատասխանեմ իրեղեն ապացույցների հետազոտման ժամանակ»,- պնդում էր ամբաստանյալը,
Նախարարը՝ վայրկենաչափով
Հայաստանի Ոստիկանության բարձրագույն դպրոցում քննող դասախոսներին ոստիկանական մեքենաներով էին տանում, որպեսզի հետո պահակախմբով չտանեն։ Այսօր Երեւանում միայն խոսում են Ոստիկանության բարձրագույն դպրոցի ընդունելության քննություններից: Քիչ է, որ քննությունները տեղի էին ունենում մայրաքաղաքի կենտրոնական համերգասրահում՝ Կամերային երաժշտության տանը, քիչ է, որ դիմորդների գրեթե մեկ երրորդը թույլ սեռի ներկայացուցիչներ էին, ովքեր երազում են ոստիկան դառնալ, դեռ ընդունելության
ՀՌԱԿ արտահերթ 5-րդ համագումարից
Երեկ Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում կայացավ ՀՌԱԿ արտահերթ 5-րդ համագումարը, որի կազմակերպումն ընթացավ թեժ փոխվտարումների, կանոնադրաիրավական սրամարտում, որտեղ ընդվզող կողմի պահվածքը բավական հարձակողական էր: Ութ օր պահանջվեց Հանրապետական վարչությանը այս պաշտպանիչ համագումարը նախաձեռնելու եւ հրավիրելու համար։ Ժամանակի սակավությունը, սակայն, չանդրադարձավ կազմակերպական մթնոլորտի վրա, բնութագրական էր լոկ լրագրողներից խուսանավելը։ 12.30-ին իրենց ներկայությունն արդեն ամրագրել
Միսաք Հովենց. «Աստծո շունչն է ճշմարիտ պոեզիան…»
– Ի՞նչ տեղ ունի գեղարվեստական գրականությունը Ձեր կյանքում։ – Այն էությունս սնուցողն է միակ եւ իմաստնություն պարգեւողն անձիս։ – Իսկ պոեզիա՞ն: – Անշուշտ, շնչառությունս։ – Ի՞նչ է լեզուն պոեզիայի համար։ – Ինչպես գույները, երանգների համադրությունը եւ լույսն է կտավի համար, այնպես էլ մեր ճոխ ու ճկուն լեզուն է պոեզիայի համար։ Որքան հարուստ է բանաստեղծի բառաֆոնդն,
«Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին կազմակերպվեց Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողների արշավ՝ աղետի գոտի եւ Արցախ: Արշավի հիմնական նպատակն էր լրատվական միջոցներով իրազեկ պահել աշխարհով մեկ սփռված հայությանը այն աշխատանքներին, որոնք իրագործվում են հիմնադրամի օժանդակությամբ։ Առավոտյան ժամը 10:00-ին մեքենաները շարժվեցին դեպի աղետի գոտի: Հրավիրված էին մեծ թվով լրագրողներ տարբեր երկրներից. հայկական գաղութներից, այդ թվում «Արմինյան
SILENTIU՞M, թե՞ պատեհապաշտ աղմուկ
Ձերբակալված է կաշառակեր մտավորական, եւ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական վարչության նախկին պետ Տիգրան Հակոբյանի կարծիքով, մեր գիտական վերնախավը պետք է միահամուռ դատապարտի խայտառակված այդ մեկին (տես «Առավոտ», 2 սեպտեմբերի, 1995թ.): Ծանոթ գործելակերպ է։ Հիշեցնում է մեր ընդհանուր անցյալը, երբ ընկածին դատափետում էին բոլորը, որպեսզի փրկեն իրենց կաշին, ի լուր բոլորի հայտարարեն. «Այ, տեսե՛ք, ես լավն
Միջանկյալ տարբերակ չկա
Գիտության մեջ եւ արվեստում լինում են չհասկացված հանճարներ, անհատներ, որոնց գործը նշանակություն է ձեռք բերում տասնամյակներ կամ նույնիսկ դարեր հետո։ Հասարակական հարաբերությունները ավելի օբյեկտիվ բնույթ ունեն. քեզ հետ հաշվի են նստում ճիշտ այն չափով, որով դու կշիռ ունես եւ կարող ես ազդել իրադարձությունների վրա։ Զուտ քաղաքական տեսակետից (մի կողմ թողնելով իրավական, բարոյական, պատմական եւ այլ խնդիրները)
Ռաֆայել Ղազանչյան. «Կենսունակ կերպարները նոր ծնունդներ են նշանավորում…»
– Ի՞նչ է գրականությունը։ – Գրականությունը կյանքի արտացոլումն է բազմաթիվ դիտանկյուններից։ – Իսկ արձա՞կը։ – Արձակը տարողունակ ժանր է իր որոշակի չափուկշռով։ – Մեկ բառով ինչպե՞ս կբնորոշեք արձակը: – Մարդարարություն։ – Այսի՞նքն։ – Ստեղծել մի կերպար, որն ապրի շրջապատող իրականության մեջ։ Իսկ երբ այդ կերպարը գործի բնորոշ հանգամանքներում, ուրեմն նա… ծնվել է: – Իր ծնունդով այն
Ընտրապայքարի ռուսական տարբերակը
Վերջին օրերին ռուսական մամուլի ու հեռուստատեսության ուշադրությունը կենտրոնացած էր սեպտեմբերի 9-ին Պետդումայում տեղի ունեցած միջադեպին։ Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են, սակայն կադրերը, որ ցուցադրում էին, մեկնաբանությունների կարիք չունեին։ Քաղաքակիրթ Ռուսաստանը հասավ պառլամենտարիզմի նոր մակարդակի։ Ներխորհրդարանական բանավեճերը վերածվեցին խմբակային ձեռնամարտի, որտեղ հակամարտ կողմերից էին՝ աջ ծայրահեղ կուսակցության ղեկավարը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատիայի հայրը, հոգեւորականը, «Նոր ռեգիոնալ քաղաքականություն»
Մեկ թեւով թռչելը դժվար է
– Հիշո՞ւմ եք Ալլա Պուգաչովայի հանրաճանաչ երգի խոսքերը. «Առանց քեզ, սիրելիս, թռչելու եմ մեկ թեւով»։ Այդ երգն, հավանաբար, ամեն առավոտ երգում են Ելցինը եւ Ձեռնոմիրդինը, որը շատ բնական է։ Իվան Ռիբկինի այսպես կոչված ձախ բլոկը, ի տարբերություն չեռնոմիրդինյան «իշխանության կուսակցության» («Մեր տունը Ռուսաստանն է» շարժումը), ոչ մի կերպ չի կարողանում լուրջ քաղաքական ուժ դաոնալ։ Մտահղացումը
Հոգեբանական օգնություն Արցախին
Արցախցիների հոգեվիճակին փոքրիշատե ծանոթ մասնագետները գտնում են, որ այսօր մեզ անհրաժեշտ է որակյալ հոգեբանական օգնություն։ Առաջին անգամ չէ, որ հոգեբանների խմբեր են ժամանում Երեւանից, Մոսկվայից եւ Սփյուռքից։ Մասնագիտական լուրջ օգնություն ցույց տալով, այդ խմբերն իրարից անկախ եկել են այն եզրակացության, որ «սեզոնային» աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ, եւ կարեւորել են տեղում հոգեբանական ծառայության կենտրոնի ստեղծման
Չորս կյանքերի դիմաց՝ մահապատիժ
Երեկ ՀՀ Գերագույն դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինվորական Էլչին Ջաֆարովի դատավճիռը։ Մինչ այդ, նա, չհրաժարվելով հանդերձ վերջին խոսքից, որեւէ բան չունեցավ ասելու եւ ամեն ինչ թողեց դատարանի հայեցողությանը։ Նշելով, որ գործով անցնող նյութերով հաստատված է Էլչին Ջաֆարովի կողմից Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում չորս հայ կանանց սպանություն իրականացնելու փաստը, ինչպես նաեւ գնահատելով հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության
Ռե-ֆորմ
Դպրոցներում հերթական անգամ հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլեւ կրթական համակարգում սրընթացորեն իրականացվող ռեֆորմների ավարտը։ «Բլեյանական» ռեֆորմի առաջին քայլերին հուզախառն արձագանքած մամուլն ու լրատվական միջոցները, փաստելով, որ մեր իրականության մեջ գործի բովանդակային, խորքային ուսումնասիրության փոխարեն իսկապես «գրանցվել» է միայն խոսակցություններ վարելու բարի ավանդույթը։ Իսկ խոսակցությունների, ելույթների, խոսքերի եւ բաժակաճառերի մեջ,
ՄԱԿ-ը ակտիվանում է Անդրկովկասում
Աշխատանքային այցով, ինչպես արդեն հաղորդվել է մամուլում, Բաքու էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի ներկայացուցիչ Ալդո Այելոն։ Անցած օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, իսկ մինչ այդ առանձնազրույց է ունեցել նաեւ արտգործնախարար Հասան Հասանովի հետ։ Ըստ նախնական տեղեկատվության, Ալդո Այելոն պետք է այցելի նաեւ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ իր այցելության
Արկադի Ղուկասյան. «Փակուղու մասին խոսելը վաղաժամ է»
Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի մոսկովյան բանակցությունների արդյունքներին: Արտգործնախարարը բանակցությունները կարեւորեց մի շարք առումներով, նաեւ այն հանգամանքով, որ դրանց մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչները: Նշելով, որ Մոսկվայում երբեք այդքան լավ պայմաններ չէին ստեղծվել բանակցությունների հաջող ընթացքի համար, նա ափսոսանքով ավելացրեց,
Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում
Հայաստանի խորհրդարանում սեպտեմբերի 12-ին բոսնիացի սերբերին համերաշխություն հայտնելու անհաջող փորձը կրկին արդիական է դարձնում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը։ Առաջին հայացքից մեր եւ սերբերի շահերի ընդհանրությունն ակնհայտ է. նույն մուսուլմանական թշնամին, որի թիկունքում կանգնած են Արեւմուտքը, Թուրքիան եւ իսլամական աշխարհը։ Միակ հզոր դաշնակիցը Ռուսաստանն է: Ավանդական կրոնամշակութային ընդհանրությունը՝ Հայաստան–Ղարաբաղ եւ Սերբիա-Կրաինա մոդելներն էլ գնալով ավելի նմանվում
Արծրունին նորից փոշմանում է
Երկօրյա ընդմիջումից հետո, երեկ վերսկսվեց «Դրո»-ի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը ավարտվեց Արծրունու խոստովանությամբ, որը իր էությամբ սենսացիոն էր եւ կարող էր փոխել դատավարության ողջ ընթացքը։ Այն օրը, սակայն, Արծրունին չհասցրեց արտահայտվել, իսկ վերադառնալով քննչական մեկուսարան, նա նստեց, մտածեց եւ… որոշեց հրաժարվել խոստովանությունից, ինչի մասին հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին գրավոր տեղեկացրեց կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։
Երվանդ Պետրոսյան. «Արժանի լինենք մեզ վրա բացվող առավոտներին…»
– Որտե՞ղ կարելի է փնտրել Ձեր պոեզիայի արմատները։ – Արագածի լանջին թառած իմ ծննդավայրում (Հնաբերդ), նրան շրջապատող սար ու ձորերում, մեր ավանդույթներում եւ գրականության մեջ։ – Հավատո՞ւմ եք ոգու սովին: – Չեմ հավատում։ Մարդկությունը միշտ էլ ուժ ու հնար կգտնի իր մեջ իրեն սպառնացող նաեւ այդ մահվան դեմն առնելու։ – Ո՞րն է Աստվածային ստեղծագործությունը: –
Սկսված է 100 հուշարձանների վերականգնումը
Վռամշապուհի փողոցում հայացքս ընկավ երեւանյան մի հին շենքի վրա, որի կամարակապ շքամուտքի անկյունաքարերը պարզապես հոշոտված էին: Հոշոտված ոչ թե ժամանակի, այլ ինչ-որ մի սրիկայի միտումնավոր ձեռքով: Ակամայից ցանկացա իմանալ՝ արդյո՞ք այս եւ նման շենքերը որեւէ արժեք չունեն։ Հարցերս ուղղեցի Հուշարձանների պահպանության եւ վերականգնման վարչության պետ Կորյուն Ղաֆադարյանին: – Ո՞ր արժեքն է հուշարձան կոչվում։ – Հուշարձանը
Ցանկացած ժողովուրդ արժանի է իր խաբեբաներին
Գերագույն դատարանում շարունակում է լսվել հանրահայտ Աշոտ Աբրահամյանի եւ նրա 18 գործընկերների գործը։ Սույն պարոնը ճարպկորեն խաբեց ինչպես հանրապետությունում հարգված մարդկանց, այնպես էլ քաղաքական գործիչներին եւ ըստ արժանվույն գնահատվում է որպես թիվ մեկ արկածախնդիր, որն իր հետեւում է թողել անհայտ ու սովորական մարդկանց խաբած JMZ–ը, «Նորինվեստը» եւ մյուսներին։ Անշուշտ, այդ բարձր կոչմանը նա կարող է
Արեգ Լուսինյան. «Նախընտրում եմ գեղեցիկ երաժշտությունը…»
– Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար։ – Կյանքիս իմաստը։ – Ո՞րն է երաժշտության բանալին։ – Ոգին, զգացմունքը եւ բովանդակությունը։ – Երգի մեջ ո՞րն է առաջնայինը՝ խո՞սքը, թե՞ երաժշտությունը։ – Առաջնայինը… երգն է։ – Երաժշտության ո՞ր ժանրն եք նախընտրում։ – Նախընտրում եմ գեղեցիկ երաժշտությունը՝ լինի դասական, թե էստրադային։ – Ժողովրդական մեղեդին հավերժակա՞ն է: – Այո։ Ինձ
Ազատ մամուլի ժամանակը
Հարցազրույց «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Միքայել Հայրապետյանի հետ։ – Մենք տեղյակ ենք, որ ազատել եք «Երեւան» հյուրանոցում «Օրեր» թերթի վարձակալած տարածքը, ինչո՞ւ: – Մեզ ասացին, որ սենյակները տալու են մեկ այլ կազմակերպության, թեեւ պայմանագիրը, որի ոչ մի կետ չենք խախտել, կնքված էր մինչեւ տարեվերջ։ – Երկու համար լույս ընծայվելուց հետո «Օրերը» լռեց, պատճառն արդյո՞ք այն
ՀՌԱԿ-ը շարունակում է ճյուղավորվել
Ամենայն հավանականությամբ, ՀՌԱԿ-ում առաջացած վերջին կոնֆլիկտը, որը կգերազանցի նախորդները՝ կուսակցությունից առաջացած ճյուղավորումների առատությամբ, ունի ավելի խորը արմատներ, քան այն պատճառները, որոնց մասին խոսում են կոնֆլիկտի մասնակիցները։ ՀՌԱԿ-ի նորահայտ դիսիդենտները՝ Ռաֆիկ Պետրոսյանը, Մելս Սահակյանը եւ Լեւոն Բաբայանը դժվար թե հույս ունեին ստանալ կենտրոնական վարչությունում ձայների մեծամասնություն։ Ակնհայտ է, որ «անջատողական խումբը», որն իրեն վարչություն է անվանում,
Ազգային հպարտության ստեղծարար ուժը
Ո՞վ ենք մենք Պատմական, քաղաքական, սոցիալական մի շարք գործոններ մեզ շեղել են մեր բուն նախասկզբից։ Դատապարտվածության զգացումը (աշխարհաքաղաքական դիրքի շահարկումով), կոտորակվածությունը, պետականության երկարատեւ կորուստը եւ, վերջապես, հայի ծանր կյանքը ցավագնորեն աղճատել են մեր պատկերը։ Իսկ կրթության պատմամշակութային գործոնի թերագնահատումը հանգեցրել է ազգային թերարժեքության գիտակցության, ազգային սնապարծության ձեւավորմանը։ Եթե առաջինը փորձում ենք հաղթահարել գոնե արցախյան հողում,
Գեւորգ Աբաջյան. «Ազգային թատրոնը ժողովրդի դեմքն է…»
– Շուրջ երկու տասնյակի հասնող թատերական մենագրությունների ու գրքերի, ինչպես նաեւ անթիվ հոդվածների, ռադիո եւ հեռուստատեսային սցենարների հեղինակ եք: Ո՞րն է լինելու հաջորդը: – «Կանգ առ, ակնթարթ»։ Պատրաստ է արդեն տպագրության, որի հովանավորը դեռեւս չի հայտնվել։ – Իսկ ի՞նչ եք մտադրվել գրելու։ – Մտադրվել եմ գրել պայմանական վերնագրով «Թատերական նվագներ» նովելաշարը, ուր տեղ կգտնեն մեր
Քաղաքական շոուի ճգնաժամը
Երկու օր առաջ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ցուցադրվում էր հետաքրքրաշարժ տեսահոլովակ Պետական դումայում տեղի ունեցող ծեծկռտուքի մասին: Միջադեպը հետաքրքիր էր նախեւառաջ նրանով, որ բռնցքամարտի տուժածների թվում էր պատգամավորական կազմի քնքուշ կեսի ներկայացուցիչը: Փառք Աստծո, կովկասյան տղամարդիկ միշտ աչքի են ընկել ջենտլմենական վարքով, ուստի, հուսով եմ, որ «Շամիրամին» նման վտանգ չի սպառնում։ Եվ ընդհանրապես հայոց խորհրդարանում, նույնիսկ նրա
Արծրունին սկսում է ապաշխարել
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը գերազանցեց անկանխատեսելիության բոլոր ռեկորդները։ Օրվա առաջին կեսն ամբողջությամբ անցնում էր սովորական հունով։ Դատավոր Մանուկյանը կարդաց Արծրունու հարցաքննության հերթական արձանագրությունը (11 հունվարի, 95թ): Վերջինս, սովորության համաձայն, հրաժարվեց իր նախնական ցուցմունքներից եւ հստակորեն պահպանում էր իր գիծը, պատասխանելով դատապաշտպանների հարցերին։ Իսկ երբ հարցեր էին տափս դատավորն ու մեղադրողները, պատասխանը մեկն էր. «Ձեր հարցերին
Հարութ Փամբուկչյան. «Տարինե՜րս անցան…»
– Սիրելի Հարութ, «Առավոտն» իր ընթերցողների անունից բարի գալուստ է մաղթում Ձեզ։ – Շնորհակալություն։ – Այս՝ թվով 3-րդ այցելության ժամանակ, ինչպիսի՞ ն տեսաք Ձեր մանկության քաղաքը։ – Ժպիտ նկատեցի Երեւանի դեմքին։ – 20 տարի առաջ, երբ ընդամենը 25 տարեկան էիք, մեկնեցիք Ամերիկա: Ինչո՞վ նշանավորվեց Ձեր մուտքը օվկիանոսի այն ափին։ – Թողարկեցի իմ առաջին ձայնագրությունը՝ Արթուր
Պաշտոնաթերթը կարո՞ղ է դեմոկրատական լինել
Իսկ նեգրը՝ սպիտակ Պաշտոնաթերթերը, որպես վաղ դեմոկրատիայի օրինական զավակներ, որոնք ծնունդ առան հայրենական առաջին ազատ խորհրդարանից, մի տեսակ որբացան այն ժամանակվանից, երբ նրանց ծնողը բավականին արագ կորցրեց իր ներքին ներդաշնակությունը եւ սկսեց խոսել տարբեր լեզուներով։ Սկզբնական մտահղացումը վատը չէր. «Հայաստանի Հանրապետութիւնը», նրա ռուսական կրկնօրինակ «Ռեսպուբլիկա Արմենիին» (սկզբից, կարծես թե, նախատեսվում էր նաեւ անգլիական տարբերակը, որին
Այդպես են վարվում ոչ բոլոր կանայք
Չգիտես ինչու, բոլոր դասական պատմությունները սկսվում են հետեւյալ նախադասությամբ. «Ամուսինը վերադառնում է գործուղումից…»։ Կյանքում, սակայն, պատահում է ճիշտ հակառակ պատկերը։ Ահա թե ինչ ցնցող պատմություն է պատմել ինձ իմ լավ ընկերներից մեկը: Նրա բարեկամի կինը գնացել էր հարեւան քաղաք՝ հիվանդ մորը այցելելու: Բայց վերադարձել էր մի օր շուտ։ Մինչդեռ նրա անհավատարիմ եւ թեթեւաբարո ամուսինը օգտվել