Օրվա լրահոսը

Մեծերի ժամանակակիցը լինելը հեշտ չէ

Ռուբեն Ահարոնյանը եւ Ժան Տեր-Մերկերյանը Բախի Կրկնակի կոնցերտը կատարել էին 17 տարի առաջ՝ Երեւանում։ Նույն կատարումը օրեր առաջ հնչեց Մարսելում։ Սա այն քաղաքն է, ուր բնավորված է ֆրանսահայության բավականին հոծ մի զանգված եւ որը օթեւան է տվել Ժան Տեր-Մերկերյանին։ Ս.Վիկտոր եկեղեցու դահլիճը տեղավորել էր 1000-ից ավելի հանդիսականի։ Համերգում կատարվեց նաեւ Վիվալդիի Եռակի կոնցերտը՝ արդեն նաեւ

Վ. Սիրադեղյան. երեւանյան խորհրդակցության արդյունքները գոհացուցիչ են

Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 24-26-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տասներորդ խորհրդակցությունը։ Հանդիպման արդյունքների մասին խնդրեցինք պատմել խորհրդակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին։ Եթե անգամ այս խորհրդակցությունում չընդունվեին որոշումներ, չմշակվեին հանցավորության դեմ պայքարի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթեր, գործընկերների հանդիպումը, անձնական շփումներն իսկ լավ, բարերար հող են ստեղծում

Մենաշնորհն ընդդեմ շուկայի

Պետական մենաշնորհները գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Կարեւոր կենսական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, հացը, կապը, ջուրը, եւ այլն, այսօր վերածվել են տնտեսական զարգացման խոչընդոտների։ Անհասկանալի եւ դրանով իսկ կասկածելի են այս ոլորտներում գնագոյացման մեխանիզմները: Իհարկե, շատ զարգացած երկրներում այս ոլորտները, հատկապես էներգետիկան, առավելապես պետական են: Բայց անցումային հասարակություններում, երբ ժողովրդավարական հաստատությունները դեռ

ՀՅԴ անդամները կդառնա՞ն ՀՀ քաղաքացիներ

Երկար սպասված «Քաղաքացիության մասին» օրենքը, որն օրերս ընդունվել է Ազգային ժողովի կողմից, մի շատ հետաքրքրական կետ ունի. քաղաքացիություն ստանալու մասին դիմումը մերժվում է այն դեպքում, եթե տվյալ անձը անդամակցում է մի կազմակերպության, որի գործունեությունն արգելված է ՀՀ օրենքով։ Կասկած չկա, որ օրենքի այդ պահանջը արդեն մոտ ժամանակներս կարող է որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատկերացնենք, օրինակ, որ

«Մարտնչող մատերիալիստի» հետնորդները

Դուք, իհարկե, հիշում եք, թե ով էր «մարտնչող մատերիալիզմի» ջատագովը։ Պրն. Ուլյանովը գտնում էր, որ քիչ է, բավարար չէ կողմնակից լինել այս կամ այն գաղափարական հոսանքին եւ փորձել ապացուցել սրա ճշմարտացիությունը։ Անհրաժեշտ է «մարտնչել»։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվ բոլշեւիկները մարտնչեցին, ոչ միայն ֆիզիկապես կոտորելով գաղափարական հակառակորդներին, այլեւ մի քանի սերնդի մեջ մտցնելով այն գաղափարը,

Մրցանակներն առաքինության համար են

ՄԱԿ-ի կեսդարյա հոբելյանին մասնակցում են 150 պետությունների ղեկավարներ։ Պետությունը մնում է հասարակության կազմակերպման լավագույն  ձեւը, ինչպես 1000, 2000, 5000 տարի առաջ։ Նույնն են նաեւ լավագույն պետության մասին մարդկության պատկերացումները: Հազարամյակների հոլովույթում չհնանալով ապրում են յոթ իմաստունների անունները, որոնք մեկական նախադասությամբ բանաձեւել են պետության իրենց ընկալումը։ Հին աշխարհում կրթված մարդիկ քիչ էին, ուստի կարող ենք նկատել,

Լավ եղանակ խոստացեք նաեւ մեզ համար

Հիմա նաեւ գուշակությունների դար է։ Ոչ միայն՝ ինչ կլինի մեկ տարի հետո, յոթ տարի հետո, քառասուն տարի հետո, այլ մեկ ժամ հետո, յոթ ժամ հետո, մեկ օր հետո, յոթ օր հետո… Եվ այդ ամենը կախված է, թե ինչ եղանակ է խոստանում Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունը։ Արդեն քանի օր, որ ամիս կկազմի, դեռ մի երկու ամիս էլ

Արտոնյալ մարդկանց կարգավիճակը

Մարդու կարեւորագույն հատկանիշներից մեկը, որ նա ժառանգում է սերնդեսերունդ, նրա պաշտպանական բնազդն է: Բնության եւ միջավայրի փոփոխվող պայմաններում նա ձգտում է ապահովության։ Անպաշտպան լինելու վախը հաղթահարում է ամենատարբեր եղանակներով։ Մարդը ձգտում է կայունության։ Կայունությունը նրա համար ապրելու ու գործելու հարմար միջավայր է: Հասարակական եւ անհատական պաշտպանական համակարգերը ստեղծվել են շատ վաղուց եւ անընդհատ կատարելագործվել են։

«Գրավը» գրավ դրվեց

ԱԺ եռօրյայի վերջին չորեքշաբթին խոստանում էր նախորդ օրվա դռնփակ նիստերի բացում եւ ցանկալի տեղեկատվության հոսք։ Օրվա ամենաբնորոշ հատկանիշը կառավարության գործուն մասնակցությունն էր՝ ամենաբարձր մակարդակով։ 10.00-ին երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» նախագիծը պետք է դրվեր քվեարկության: Թեեւ պետք է նշել, որ այդ քննարկումները հետաքրքրում էին ոչ բոլոր պատգամավորներին, այլ նրանց մի մասին։

Պահեստը տպավորիչ «թիկնազոր» ուներ

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում հերթը հասավ 7-րդ ամբաստանյալ, Լիբանանի քաղաքացի Արա Հարմանդարյանին։ Նա մեղադրվում է ավազակախմբի անդամ լինելու եւ թմրաբիզնեսի մեջ։ Հարմանդարյանը, ինչպես եւ իր ընկերները, իրեն մեղավոր չի համարում, սակայն ի տարբերություն նրանց, ոչ մի նախնական պայմաններ ցուցմունք տալու համար առաջ չի քաշում։ Երեկ նա պատրաստակամությամբ մոտեցավ խոսափողին, չնայած սկզբում նույնպես հրաժարվում էր մասնակցել

ՆԳ նախարարների խորհրդակցությունն ավարտվեց

Հայաստանն Ադրբեջանցի երեք պատանդ է վերադարձնում ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարները լի են վճռականությամբ շարունակելու համագործակցությունն ու փոխգործակցությունը։ Այդպիսի հետեւություն կարելի է անել ՆԳ նախարարների Երեւանում ավարտված խորհրդակցության արդյունքներից։ Երկու օր Հայաստանի մայրաքաղաքի կառավարական ընդունելությունների տանը լարված աշխատանք էր ընթանում օրակարգային հարցերի շուրջ։ ԱՊՀ կանոնադրության համաձայն մենք մտադիր ենք մեր խորհրդակցությանը տալ ԱՊՀ ներքգործնախարարների

Ակցիզը դեղատո՞մս է

Ինչպես հայտնի է, պրոլետարիատի մեծ առաջնորդը գների միջոցով գանձվող անուղղակի (ակցիզային) հարկերը համարում էր աղքատների շահերին խփող երեւույթ, քանի որ դրանք առնչվում էին նախեւառաջ առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Դժվար թե մեր քաղաքական գործիչներն առանձին հակվածություն ունեն մարքս–լենինյան տնտեսական ուսմունքի հանդեպ, սակայն անապահով խավերի վիճակի մասին մտահոգությունը գերակշռում էր «Ակցիզային հարկի մասին» օրենքի մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ:

Լեզվաշինարար ԱԺ-ի վարդապետությունը

Երեկ ԱԺ եզրափակիչ նիստում տնտեսական եւ վարչատարածքային  խնդիրներին զուգահեռ՝ պետք է որոշվեր նաեւ «ՀՀ Պաշտպանության օրենքի» ճակատագիրը, թեկուզ առաջին ընթերցմամբ։ Ինչպես հայտնի է, տվյալ օրենքի շուրջ տարաբնույթ լուրեր էին շրջում, ԳԽ-ում կազմված այս օրենքի նախագիծը համարվում էր կորուսյալ։ Սակայն ինչպես փաստեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյանը, նման լուրերը ակնհայտորեն

Ադամը հայ չէր: Եվ այդ մտքի հետ պետք է հաշտվել

«Առավոտ» օրաթերթում հրապարակված Վահրամ Մարտիրոսյանի «Մի ժողովրդի պատմություն» հոդվածում այն միտքն էր արծարծվում, որ հայերը տառապում են ազգային սնափառությամբ, բայց իրականում ոչ մի նշանակալի արժեք չեն ստեղծել, եւ մենք պետք է դա ընդունենք, որպեսզի «փոխադարձ հիասթափություն» չապրենք: Մի կողմ թողնենք այն, թե հեղինակն ինքը ինչ արժեքներ է դավանում։ Պարզ է, որ այդ թեմայի շուրջ պետք

Իրականությունը սա է

Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք երիտասարդ ԱԺՄ-ականի անդրադարձը մեր թերթում տպագրված մի նյութի: Ընթերցողի դատին ենք հանձնում թե հոդվածում տեղ գտած փաստարկների մակարդակը եւ թե ագրեսիվ տոնայնությունը, որը հատուկ է ՀՀՇ-ի մի մասին եւ այդ կազմակերպությունից սերած բազմաթիվ «աղանդներին»։ «ԱՌԱՎՈՏ»   Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկն էր ժողովրդից, որը մեծ ոգեւորությամբ հետապնդում էր ազատության եւ ժողովրդավարության գաղափարները։

Առաջ անցնենք հրեաներից

Բանաստեղծի ասած՝ «Կա մի թուլություն, որ ինձնից վանել չեմ կարողանում»։ Իմ թուլությունը համեմատական ազգաբանությունն է։ Ավելի ճիշտ՝ ճակատագրով ու կարելիություններով իրար այնքան մոտ հայերիս ու հրեաների՝ «միմյանց վանող այդ նույնատիպ լիցքերի» բաղդատումը, որով, իհարկե, միայն ես չեմ զբաղվում։ Մեղքս ինչ թաքցնեմ։ Կար ժամանակ, երբ ես խոր խոցված էի նկատում մեր ազգի արժանապատվությունը եւ ճնշված էի

Ընդհատված խոյաթռիչք

«Առավոտը» հյուրընկալեց Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված Վարուժան Կարապետյանի մորը՝ Արշալույս Կարապետյանին։ – Տիկին Արշալույս, ձեր որդու ցմահ բանտարկության հանգամանքները Հայաստանում լավ հայտնի չեն։ Խնդրում եմ մոր անկողմնակալությամբ վերհիշեք 1983-ի իրադարձությունները։ – 1983-ին Ֆրանսաի Օռլի օդակայանին թրքական բաժնի գրասենեակին առաջ, պայթումի պատճառով, ձերբակալվեցան 60-է աւելի մարդիկ, որոնցմէ 40-ը թրքահպատակ եւ պարսկահպատակներ էին, անոնց մէջ կային նաեւ

Գերադասելի են կրծքերի բնական չափերը

Երեկ Ազգային ժողովի 252 սրահում կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդրանիկ ինքնուրույն ասուլիսը, որը վարում էին Հայաստանի եւ ներքին սփյուռքի հնչակների առաջնորդ Եղիա Նաջարյանը եւ քաղաքական դիվանի անդամ Էռնեստ Սողոմոնյանը: Ասուլիսի հրավիրման առիթը, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին կայանալիք ՍԴՀԿ համահնչակյան 16-րդ համագումարն էր։ Եղիա Նաջարյանը ներածական խոսքում անդրադարձավ իր լրագրական հախուռն լեզվական ոճի թյուրըմբռնմանը, որը տեղիք

Զուտ գաղափարական դրդապատճառներով

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվեց Արմեն Գրիգորյանի նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Գրիգորյանի առաջին հարցաքննության տեսագրության բուռն քննարկումից եւ այդ տեսագրության սղագրության ճշգրտման վրա ծախսված մի ամբողջ օրից հետո, փաստաբանների խանդավառությունը զգալիորեն նվազեց, եւ նիստն անցնում էր չափազանց հանգիստ մթնոլորտում։ Միակ սուր պահը՝ գործի նյութերում փաստաթղթերի բացակայությունն էր, որոնք կապված էին Գրիգորյանի ձերբակալման եւ

Հացի մաֆիան անմահ է

Թվում էր, որ հացի գների արձակման եւ չարաբաստիկ կտրոնների վերացմանը զուգահեռ, հացամթերքների դեֆիցիտն ամբողջությամբ կվերանա թեկուզ այն պատճառով, որ հաց թխելը եկամտաբեր գործ պետք է դառնա ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հացթուխների համար։ Բացի այդ, նման քայլը պետք է որ կրճատեր, այսպես կոչված, հացի մաֆիայի ազդեցության ոլորտը, քանի որ վերջինս գումարներ էր «շփում» ալյուրի բարձր

Ինչպես բաժանել Հայաստանը

Պատգամավոր Գրիգոր Ավագյանի կարծիքը Երեկ, բացառյալ առավոտյան սրընթաց ընդունված ՀՀ ԱԺ կանոնակարգը, նիստերի ողջ ժամանակը նվիրված էր Հայաստանի վարչատարածքային բաժանման նախագծի դռնփակ քննարկմանը։ Այս քննարկումը, կարծես, կարծիքների մեծ տարասփռում է առաջացրել, եւ ինչպես փաստեց պատգամավոր Գրիգոր Ավագյանը, ոչ միայն շրջանային գործադիր խորհուրդների նախագահների կամ այդ պաշտոնին հավակնողների շրջանակում։ Նա հայտնեց իր մտահոգությունները այս նախագծի վերաբերմամբ.

Ապրողների պարտքը

Հայաստանի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության պատվիրակության 11 անդամները մեկնել էին Մարտակերտ՝ իմանալու, ինչու չէ, նաեւ որպես յուրահատուկ «հանձնաժողով» ստուգելու, թե ինչպես են վերաբնակեցվում, նոր կյանք առնում այն գյուղերը, որոնց պաշտպանության եւ ազատագրման համար կռվեցին ու զոհվեցին իրենց որդիներն ու ամուսինները։ «Կալեր» կոչվող թաղամասով մտնում ենք Մարտակերտ: Ճանապարհի երկու կողմերում ծառերը ծանրաբեռնված են՝ կարմիր նուռ, սեւ

Հիշողությունը մահվան պատճա՞ռ

Տնտեսապես զարգացած երկրներում բնակչության մեջ մահացության 1 տոկոսը բաժին է ընկնում ինքնասպանություններին։ Սա վկայում է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ ինքնակամ հրաժարվում են ապրելուց։ Տարեցտարի նման մարդկանց թիվն ավելանում է։ Ինքնասպանությունը որպես մահվան պատճառ գրավում է երկրորդ տեղը, մինչեւ 35 տարեկան անձանց մոտ՝ այսինքն մահանում են մարդիկ, որոնց ապագան դեռ առջեւում է եւ ունեն բավարար

Քարեղեն վերադարձ

Ո՛չ, ո՛չ անմեկնելի չէ այն քարեղեն խորհուրդը, որ այլեւս Վարդան Բախշյան է կոչվում։ Ե՛վ թիկունքն է Արարատին տվել, ե՛վ կրծքով Մասիսն է պաշտպանում։ Հայացքը հորիզոններ է զավթել, սպասումն է ծովացել աչքերում։ Ե՛վ խստադեմ է, ե՛ւ խրոխտ, ինչպես իմացյալ մահվամբ նահատակվածին է վայել։ Այսպես է նրան տեսել վարպետը, այսպես է նրան կերտել վարպետը, քարի մեջ մարդկային

Հարկավոր է հարգել ընթերցողին եւ գործընկերներին

Բաց նամակ երիտասարդ գործընկերոջս՝ Արա Թադեւոսյանին Սիրելի Արիկ։ Այս նամակը լույս աշխարհ չէր գա, եթե շաբաթ օրվա «Առավոտում» չընթերցեի քո ստորագրությամբ «Mass-media-ն նախկին ԽՍՀՄ-ում. Բելառուս» վերնագրով նյութը։ Եվ այս նամակն այդ նյութի առաջացրած զայրույթի ու ցասման արդյունք է։ Գիտեմ, թե ինչ ցավոտ ես ընդունում քեզ ու քո գրածին հասցեագրած ցանկացած քննադատություն, սակայն այս անգամ չեմ

«Մեր հարսը» գալիս է

Կիսաբարձր հասարակության լրատվության «ամենանշանակալի երեւույթը» անցած շաբաթ եղավ երեւանցիների բնակարաններում… կիսալուսավորվածության- կիսախավարի իրավիճակի պահպանումը, քանի որ էլեկտրաէներգիա բնակիչներին մատակարարվում է հիմնականում գիշերը։ Այսպիսով, հայերը ստիպված են ընդօրինակել հավատացյալ մուսուլմանների փորձը։ Այսինքն՝ ցերեկը հանգստանա, իսկ աշխուժանալ եւ սնունդ պատրաստել՝ գիշերը։ Եվ եթե վերջիններս «գիշերային գրաֆիկի» են անցնում տարեկան միայն մեկ ամիս՝ «Ռամազանի» ժամանակ, ապա Հայաստանի քաղաքացիները՝

Քաղաքացիությունը բաց, բաժանումը՝ փակ

ԱԺ երկուշաբթի օրվա նիստը հույժ գործնական ընթացք ունեցավ, նախորդ օրակարգից ժառանգած երեք հիմնային օրենքներից երկուսը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ, այսինքն՝ վերջնականորեն։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն արդեն կառուցիկ եւ գործնական տեսք ուներ, բարենորոգված տարբերակը հարստացված էր ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հոդվածներով։ Վերջինիս կազմավորումը եւ կանոնադրության հաստատումը հանրապետության նախագահի տիրույթում են։ Ճշգրտված քաղաքական եւ իրավաբանական

Բենզինը պերճանքի առարկա

Այդպես է կարծում Ազգային ժողովը Հոկտեմբերի 23-ի նիստը բուռն քննարկումների եւ կարծիքների բախման առումով խորհրդարանական պայքարի օրինակ էր։ Կիզակետում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծն էր։ Առաջարկվող վերասրբագրումները խիստ լուրջ բնույթի էին։ Ակցիզային հարկի ենթակա ապրանքների շարքում՝ որպես պերճանքի հայտնի առարկաներ կամ ուտեստներ՝ ոգելից խմիչքներ, խավիար, ծխախոտ, մորթեղեն, բյուրեղապակի եւ ճենապակի…, հայտնվել էին

Վասն ալան-թալանի

Որ աշխարհում եղել ու կմնա մի Ռոքուէլ Քենտ, դա փաստ է։ Որ եղել է, դա փաստ է, որ կմնա, դա դեռ փաստ չէ։ Բայց փաստ է, որ նա եղել է Հայաստանում ու մեր աչքերով նայած՝ չտեսի նման հիացել է մեր աշխարհով։ Նրա խոսքը տարածված է Հայաստանում, իհարկե, հայերեն։ Մեծ նկարիչն ասել է «Հայաստանը թանգարան է

Մոտիկ ու անծանոթ Պարսկաստանը

Երեւանում հաջողությամբ շարունակվում են Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի օրերը։ Հարյուրավոր երեւանցիներ են այցելում կամերային երաժշտության տուն, որտեղ գործում է ցուցահանդես-վաճառքը եւ որտեղ պարբերաբար կայանում են Իրանից  ժամանած երաժիշտների համերգները։ Շատերն այս օրերին հնարավորություն ստացան հաղորդակցվելու աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մշակույթին։ Տասնամյակների ընթացքում ստեղծված արհեստական օտարացման պատնեշը թույլ չէր տալիս հաղորդակից լինելու, մոտիկից շփվելու միմյանց։ Այնինչ մենք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031