Օրվա լրահոսը
Փոխադարձ հիասթափության միտումների կանխումը
Հարցազրույց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հետ – Ընդհանուր ժողովի Հայտարարությունից արդեն ակնհայտ է որ ՀՅ Դաշնակցության ռազմավարությունը չի փոխվել… – Ճիշտ եք նկատել, եւ դա շատ բան է ասում մեր կազմակերպության մասին։ Մեր իրականության մեջ շատ քիչ են այն կուսակցությունները, որոնք ունեն ամբողջական արժեքային համակարգ եւ հետեւողական են իրենց քաղաքական ռազմավարության մեջ։ –
Արեւմուտքը չի երկյուղում «բարօրությունից»
Անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրություններում Թուրքիայի խորհրդարանի 550 մանդատների համար պայքարի մեջ էր մտել 12 կուսակցություն։ Նախընտրական մրցակցությունը անցնում էր լարված մթնոլորտում, կուսակցություններից մի քանիսի շտաբ-բնակարաններում նույնիսկ ռումբեր պայթեցվեցին: Թուրքիայում, ըստ գործող օրենքների, ընտրություններից առաջ հասարակական կարծիքի հարցումներ կազմակերպելը արգելվում է, սակայն որոշ դիտորդներ, հիմք ընդունելով թուրք ընտրողների տրամադրվածությունը, ընտրություններում գրանցված արդյունքներին մոտավոր տվյալներ կանխատեսել
Կծելու համար կատաղությունը պարտադիր չէ
Մոտ անցյալի հետ համեմատած՝ թափառող շների թիվը բնակավայրերում բավականաչափ նվազել է։ Չի նվազել մարդկանց կասկածը, թե ցանկացած անկյունում կամ մութ փողոցում իր վրա որեւէ գազազած կենդանի չի հարձակվի։ Այդ կասկած-տագնապին խթան է տալիս կիսաառասպելական-կիսաբամբասական այն դեպքը, իբր մայրաքաղաքում շները հոշոտել են մի միայնակ անցորդի։ Ինչպիսին էլ լինեն դեպքերը՝ հիմնավոր, թե հնարովի, քաղաքացիներն իրավունք ունեն անվտանգության
Վե՞րջ «սեղանիկներին»
Ինչպես հայտնեց ոչ պետական առեւտրի տնօրեն Ֆրունզիկ Հայթյանը զանգվածային լրատվության որոշ միջոցներին, գալիք տարվա հունվարից փողոցային առեւտուրը իսպառ արգելվելու է։ Ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ շեշտն այսուհետ դրվելու է, այսպես կոչված, տոնավաճառների վրա, որոնք, համաձայն նույն աղբյուրի, ունեն միջին հաշվով 91 մլն դրամի հասնող ապրանքաշրջանառություն եւ աշխատատեղով ապահովում են 30 հազար մարդու՝ 50-100 հազար
Նորի՞ց երկու կրակի արանքում
Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները միայն առաջին հայացքից կարող են թվալ տարբեր, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ։ Իրականում դրանք առնչվում են ամենաանմիջական ձեւով։ Ռուսաստանցիների ընտրությունը հօգուտ կոմունիստների եւ թուրքերինը՝ հօգուտ իսլամականների վկայում են, որ Արեւելքը պատրաստ չէ (եւ տեսանելի ապագայում դժվար թե պատրաստ լինի) ընդունել հասարակության զարգացման էվոլյուցիոն, ազատական եւ ցենտրիստական ճանապարհը։ Արեւելյան
Զգուշացեք «էվրիկայից»
«Էվրիկա՛» (գտա) բացականչողների մեջ այսօր դժվար թե գտնվեն գիտնականներ ու գյուտարարներ։ Փոխարենը՝ որքան ուզեք պրպտուն որոնումների արդյունքում փող աշխատելու հեշտ եղանակ գտնողներ: Ահավասիկ մեկը, որն իր ընտանեկան կոոպերատիվի անունը դրել է «Էվրիկա», կնքելով եւ հորջորջելով այն «աշխատուժի տրամադրման եւ աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայություն», առաջին հերթին հետամուտ է մեծ շահույթ ձեռք բերել: «Էվրիկա» կոոպերատիվի տնօրեն, մասնագիտությամբ
Հումանիտար ճգնաժամ
Մինչ քաղաքական տարբեր շրջանակներում, ամենայն լրջությամբ, քննարկվում էր հայ ժողովրդի համաշխարհային ազգ լինելու վարկածը, ժողովուրդն աստիճանաբար, աննկատ վերածվեց «հումանիտար» ազգի։ Այս կարգավիճակը ներառում է արտոնությունների ու փաղաքշանքների մի ողջ համակարգ, որը հետո անպայման վերածվելու է պարտավորությունների ու պահանջելու է փոխհատուցում։ Հումանիտար օգնության կամ օժանդակության շնորհիվ հանրապետության բնակչության մի մասը ի վիճակի է լինելու հաղթահարել ձմռան
Շատ արա՞գ, շատ դանդա՞ղ, թե՞ չափավոր
Տարածված կարծիք է, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը գաղափարախոսություն չունի։ Ընդդիմադիր շրջանակներում տարածված այս սխալ կարծիքը բազմաթիվ վկայություններից մեկն է այն բանի, որ ընդդիմությունը չէր ըմբռնում երկրում առկա պրոցեսները, որը հետեւաբար, նաեւ նրա պարտության պատճառներից մեկն էր։ Նախ՝ հիշենք զուտ գաղափարական դրդապատճառներով իրականացված հողի սեփականաշնորհումը՝ նման դեպքերին հատուկ շտապողականությամբ եւ մակերեսայնությամբ։ Երկրորդ, եթե ուշադիր հետեւենք այսօր ընթացող
Միքայել Մանուկյանը ազատ է արձակվել
Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանը խափանման միջոց կալանքի փոփոխմամբ. երկու անձի երաշխավորությամբ ազատ է արձակվել՝ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալու պատճառով։ Այս լուրը մեր թղթակցին հայտնեց «դատախազության քննչական մասի պետ Սուրեն Գյոզալյանը։ Ըստ նրա, գործը կարճված չէ, ներկայացվել է նոր ժամկետ եւ քննությունը շարունակվում է։ Իսկ մյուս մեղադրյալների
Շեշտադրումները փոխվում են
Եթե մեր քաղաքական կյանքը հետաքրքիր է ինչ-որ առումով, ապա դա նրա անկանխատեսելիությունն է։ ՀՀՇ-ի դիրքերը, որոնք դեռեւս երեկ անսասան էին թվում, այնուամենայնիվ սասանվեցին շաբաթ օրը ավարտված 7-րդ համագումարի համատեքստում։ Եվ հարցն այն չէ, որ այն անց էր կացվում առ այսօր չտեսնված բաց ինքնաքննադատության մթնոլորտում։ Հակառակը, դա վկայում է կազմակերպության հասունության մասին, քանի որ, ինչպես իրավացիորեն
Համագումարյան ամփոփիչ դասերը
Շաբաթ օրը Հայոց Համազգային Շարժման համագումարում վերլուծությունների ամփոփման եւ դասերի օր էր։ Դաս-ընդհանրացումներն առարկայացան թե՛ վարչության անդամների ընտրությամբ, (նշենք, որ այս անգամ ընտրությունները բավական խստաշունչ էին. կուսակցության ղեկավար ատյանում իր տեղը գտնելու համար անհրաժեշտ էր ձայների մեկ երրորդը՝ 156), թե՛ ընդունված քաղաքական բանաձեւի տեսքով, որը վերջին պահին լրացավ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի գնահատականով, թե՛ նորափոփոխ
Խոփի փայլը՝ աչքերում
Փարիզը արվեստների ու նորաձեւության մայրաքաղաք է, Չիկագոն՝ համարձակ գիտափորձերի։ Քաղաքի համալսարանականները վերջերս մի անսպասելի հայտարարություն են հրապարակել՝ մարդն ամենադրական հույզերն ունենում է աշխատանքի պահին։ Սա, իհարկե, ոչ մի առնչություն չունի «ծերուկ Դարվինի» տեսության հետ, թե կապիկին աշխատանքն է մարդ դարձրել։ Ոչ էլ կոմունիզմի կոդեքսներն են ազդել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները սկսել են
Զսպաշապի՞կ
«Այժմ արդեն կարող ենք կայանի հզորությունը հասցնել 370 մեգավատի, եթե սպառման համակարգը կարողանա ընդունել»։ Հայկական ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանի այս խոսքերը «Արմենպրեսն» օրերս սփռեց հանրապետությունով մեկ։ Ներկա ժամանակների համար խիստ կարեւոր պաշտոն զբաղեցնող անձի հայտարարությունը մերկապարանոց բնույթ չէր կրում, այն խարսխված էր մասնագիտական փաստարկման վրա. ՀԱԷԿ-ի հզորությունը ցանկալի մակարդակի հասցնելու հնարավորություն չի լինում, որովհետեւ սպառման
«Նարինեն» վերստին երեխաներինն է
«Նարինե» մանկական կերը պատմության մեջ կմնա որպես պրոֆեսոր Երզնկյանի գյուտ։ 30 տարի առաջ հայտնագործված այս կերատեսակի հրաշագործ հատկությունները հաստատել են գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումները։ «Նարինեն» համբավավոր է եղել ոչ միայն Հայաստանում։ Դրանով ժամանակին հետաքրքրվել են ճապոնացիները՝ առաջինը գնելով արտադրությունը կազմակերպելու իրավունքը: Այն տեղ է գտել նաեւ ռուս, ուկրաինացի եւ ղազախ երեխաների օրաբաժնում։ Այս կաթնամթերքը
Վերադարձ դեպի քաղբյուրո՞
Երեկ ՀՀՇ 7-րդ համագումարի ընթացքում շատ ելույթ ունեցողներ զտիչ միջոցառումների կոչ էին անում՝ փաստելով պետական կառավարման ամենատարբեր մակարդակներում այսօր պաշտոն գրավող մարդկանց դիրքորոշումները հուլիսի 5-ի Ազգային ժողովի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի վերաբերմամբ: Վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը հականե-հանվանե նշեց այն շրջանները, որտեղ ՀՀՇ-ի համամասնական ցուցակը եւ Սահմանադրությունը հավաքել էին ցածր տոկոսներ, այսինքն՝ շրջանային կազմակերպությունները իրենց
Հայագիտության ռահվիրան
Մկրտիչ Էմինի ծննդյան 180 եւ մահվան 105-ամյակների առթիվ Ականավոր հայագետ-արեւելագետ, մանկավարժ ու թարգմանիչ Մկրտիչ Հովսեփի Էմինը (Կարապետյան) ծնվել է 1815թ. նոյեմբերի 25-ին (դեկտեմբերի 7-ին) Պարսկաստանի Սպահան քաղաքի հայաբնակ Նոր Ջուղա արվարձանում։ Ինը տարեկան հասակում հայրը նրան տանում է Հնդկաստան, ուսման տալիս Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», որտեղ աշակերտում է Հովհաննես Ավդալյանին եւ Մեսրոպ Թաղիադյանին։ 1829թ. գարնանը Էմինը
Ռուսաստանի ընտրությունները եւ մենք
ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքը «Կարծես թե որեւէ արտառոց բան տեղի չունեցավ Ռուսաստանում։ Ձախ ուժերի տպավորիչ հաղթանակը մի քանի պատճառներ ունի. ա) կարոտախտը ապահով անցյալի հանդեպ եւ բ) արդեն ավելի ծանրակշիռ՝ Ռուսաստանում այս վերջին տարիների ընթացքում բարեփոխումների հստակ ծրագիր չիրագործվեց, նույնիսկ եթե այդ ծրագիրը կար, ապա այն գործունեության մեջ չէր դրվում։ Մի կողմից
Դեմոկրատների պարտության հիմնական պատճառները
Պատճառ առաջին Գրեթե ամենուրեք ողջ հետկոմունիստական տարածքում իշխանության են վերադառնում նախկին կոմունիստական ուժերը՝ Ռուսաստանն էլ բացառություն չէ։ «Ձախ ուժերի» այս ֆենոմենալ վերադարձը փայլուն նկարագրել է հայտնի լեհ քաղաքագետ եւ լրագրող, խմբագիր Ադամ Միխնիկը։ «Ամեն մի հեղափոխություն,- նշում է նա,- ունի իր տրամաբանությունը։ Նա ծնում է մեծ սպասումներ ու հույսեր, որոնք երբեք, բնականաբար, չեն իրականանում։ Սակայն
Թզենու շպրտված վերջին տերեւը
Ճիշտ որ՝ եթե մի խենթ քարը փոսն է նետել, հազար խելոք չեն կարող հանել… Մեր լրագրային միջավայրում անցած ամսավերջի ամենից աղմկահարույց երեւույթը, երեւի, դրամանյութական ծանր պայմանների պարտադրանքով պարբերականության «իր շավղից դուրս սայթաքած» «Գրական թերթին» մատուցված անակնկալն էր, նրա «հավելվածը»՝ կրկնակ ծավալով։ Այն, ըստ «խաչաձեւության սկզբունքով» հավաքված-համադրված տվյալների լույս աշխարհ է եկել Հայաստանի ԳԱ երիտասարդ գրողների սեկցիայի
«Կյանքն է ստիպում…»
Ի՜նչ լավ է, չէ՞… Մենք՝ հայերս, ամեն օր տոն ենք նշում։ Անշուշտ կհարցնեք՝ ինչպե՛ս… Շատ հասարակ։ եթե բոլոր ազգերի մոտ «տոնավաճառ» հասկացությունը կապվում է որեւէ տոնի հետ, ապա մեզ մոտ այն «առօրեական» բնույթ է կրում… Այնպես որ «միտք եմ անում, միտք… ու չեմ հասկանում», ինչպես մեծն Թումանյանը կասեր, թե էս կիսաքաղց ու ցրտից կծկված մարդիկ
Երեք գրողներ- երեք մեծ հայեր
(Սկիզբը՝ նախորդ համարում) 30-ական թվականների սկզբին Հայաստան այցելեց երրորդ Մեծ Հայը։ Իր մշտական բնակության երկիրը վերադառնալով, նա հրատարակեց ուղեւորության ժամանակ կուտակած տպավորություններով առլեցուն մի ժողովածու, որի մեջ էր նաեւ «Հայը եւ Հայը» փոքրիկ պատմվածքը։ Դժվար է պատկերացնել ու ենթադրել, թե երրորդ Մեծ Հայը կարդացել էր (կամ նրա համար թարգմանաբար կարդացել էին) առաջին Մեծ Հայի պոեմանման
«Մեր զենքն ու զրահը գիրն է եղել եւ գիրքը…»
Անվանի գրող Վալտեր Արամյանի հետ մեր աշխատակից Սարո Գյոդակյանի զրույցն այս, որ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ մեզ հետ էր նա… Իսկ զրույցի թեման ինչպես միշտ, իր պաշտելի ժողովուրդն էր, նրա հինավուրց մշակույթը, գիրն ու գրականությունը։ Պատմությունն ասում է մեզ, որ մոտ 1500 տարի առաջ մեր լեզուն դեռ իր տառերը
Սիրո խորհուրդը խորհուրդներ չի ընդունում
Վահան Թոթովենցը, Հենրիկ Մալյանն ու Տիգրան Մանսուրյանը խանդաղատանքի բացառիկ խտացմամբ հայության սերունդներին են հանձնել Թորիկի բյուրեղյա կերպարը, որը «հասարակական տխեղծ կարծիքից» անչափ վեր է գծված։ Թորիկյան հոգեբանությունը հաղթանակած էր թվում, քանի դեռ անպատկառ ու ամոթխած հայ օրիորդները չէին սկսել կուսության մասին իրենց վեճը: Նրանց առաջին խումբը կուսությունն ամոթ է համարում, երկրորդը՝ արժանիք: Միջամտում է բժիշկը,
Քաղաքական սերնդափոխություն
Քաղաքականության մեջ, ինչպես եւ սովորական կյանքում, սերնդափոխությունը օրինաչափ երեւույթ է, որի ընթացքում էլ ծնվում է «հայրերի ու որդիների» նույնքան տրամաբանական հակադրությունը։ Հեղափոխությունից եկած «հայրերի» ու «որդիների» հարաբերությունները առավել բարդ են ու հակասական, որովհետեւ ցանկացած հեղափոխություն՝ լինի թավշյա թե կրակե, իր հետ բերում է առասպելականացած պատմություն։ Այդ պատմություն- առասպելի համար ոչ մի նշանակություն չունի վաղեմության ժամկետը՝
Ակունքը լեռներում, լուծումը՝ դաշտերում
Էլեկտրաէներգիայի պակասն ու գազի բացակայությունը երեւանցիների կենցաղի վրա այն սաստկությամբ չէին անդրադառնա, եթե առաջինի պատճառով չխճողվեր նաեւ ջրի խնդիրը։ Հատկապես բարձրահարկերը ջուր ստանում են այն ժամանակ, երբ հոսանք են ունենում։ Իսկ եթե այնպես է պատահում, որ ջրմուղի պարունակությունն ու ժամանակացույցը միմյանց չեն համապատասխանում, բնակիչները ստիպված են լինում դույլերն առած շրջել «սեփականների» բակերում։ Ջրի անվերջ փնտրտուքը
Մարտնչող հակապոպուլիզմ
Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Լիֆշիցը եթերում խոստովանեց, որ մինչեւ նախագահական ընտրությունները իշխանությունները կգնան պոպուլիստական քայլերի, օրինակ՝ կվճարեն, ասենք, Տամբովի մարզի ուսուցիչների վերջին մի քանի ամսվա աշխատավարձը։ Հասկանալի է. Դումայի ընտրությունների արդյունքներից տագնապած իշխող ուժը, բոլոր միջոցներն ուղղում է մինչեւ նախագահական ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում իրադրությունը մի փոքր շտկել։ Հեղինակավոր մասնագետ, հայտնի տնտեսագետ Լիֆշիցը, որ
Այլընտրանքը մեկն է
Քաղաքական տարին մոտենում է ավարտին։ Արժե հայացք ձգել ՀՀՇ-ի, աջ կենտրոնամետ «Հանրապետություն» դաշինքի գործունեության վրա։ Դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը պատճառաբանված էր Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու, անհրաժեշտ քանակի մանդատներ ստանալու հնարավորությունն ապահովելու եւ որ ամենակարեւորն է՝ աջ կենտրոնամետ ուժերը համախմբելու, յուրօրինակ գերկուսակցություն ստեղծելու նկատառումներով։ Այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն իրենց ամբողջական, ցանկալի արդյունքը
«Հանրապետությունը» գերկուսակցությո՞ւն
Երեկ կայացավ «Հանրապետություն» միավորման հերթական նիստը, որն, ըստ այդ քաղաքական բլոկի մեջ մտնող կուսակցությունների նախնական պայմանավորվածության, տեղի է ունենում 2 շաբաթը մեկ անգամ։ Նիստը կայացել է ՍԴՀԿ գրասենյակում։ Ի թիվս նախապես համաձայնեցված հարցերի, քննարկվեց նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից առաջարկված՝ «Հանրապետություն» միավորման կազմակերպչական բարեփոխումների մասին» հարցը։ Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին «Փարոս-2» ծրագրի իրականացման ընթացքը։ Միավորման անդամ կազմակերպությունները
«Արվեստին պետական հոգատարություն է պետք…»
Դավիթ Ղազարյան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի առաջին տեղակալ Նախ ասեմ, թե ինչ տվեց մեզ այս տարին։ Ընկերության սուղ միջոցներով կարողացանք բազմաթիվ միջոցառումներ անցկացնել. Դրանք մրցույթներ էին, փառատոներ, համերգներ: Պետք է խոստովանեմ, որ դժբախտաբար այն լիցքը, որ մենք ունեինք 10-15 տարի առաջ, այդ լիցքով չենք աշխատել։ Երգչախմբային ընկերությունն, որը 87 թվականից վերանվանվեց երաժշտական ընկերության, նրա շրջանակներն
Երեք գրողներ-երեք մեծ հայեր
Քսաներորդ դարասկզբի առաջին տասնամյակում ստեղծագործող Մեծ Հայորդիներից մեկը պոեմանման մի կարճ բանաստեղծություն գրեց, որի մեջ կային այսպիսի տողեր. Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին, Որպես լեռն է մեր պայծառ տեսել ազատ ձյուն, այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Գերված ենք մենք- ոչ ստրուկ-