Օրվա լրահոսը
ՅՈՒ-ՈՒՅ
«Հարգելի հույրեր…» ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ նախագահի երդման արարողության ելույթից, 9 ապրիլի Պրն Հարությունյանի մի կողմում Յուրի Բախշյանն էր, որը եթե «հույրերի» մեջ լիներ, պիտի Խոսրով Հարությունյանի օրհնությամբ Ույրի Բախշյան վերանվանվեր։ ՎԱՀԱ՞Ն… «Ես Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած եմ նրա համար, որ այնտեղ չլինի Արշակ Սադոյանն իր սոցիալիստական աշխատաձեւով»։ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ «Առավոտ», 9 ապրիլի Պրն Հայրիկյանը փաստորեն
ՀՆԳԱՄՅԱԿԸ՝ 4 ՏԱՐՈՒՄ
«Քոչարյանական հնգամյակին ընդառաջ» վերնագրով առաջնորդող է հրապարակել Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթը։ «Ազգ», 9 ապրիլի «Յառաջի» առաջիկա համարներում տպագրվելիք առաջնորդողները, հավանաբար, լույս կտեսնեն հետեւյալ վերնագրերով. «Բարձրացնենք կովերի կաթնատվությունը», «Հերոսական աշխատանքով նշանավորենք Մեծ Հոկտեմբերը», «Քոչարյանը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը», «Հնգամյակը՝ 4 տարում» (չնայած երկու տարվա փորձ նույնպես ունենք) եւ այլն։ Պ.Ա.Հ. ՄԵԾԱՏԱՌ, պահ
Ի՞նչ ընդդիմություն ունի նոր նախագահը հանձին ՀՀՇ-ի
Տարօրինակ մի պատահականությամբ կամ օրինաչափությամբ՝ այժմ ասպարեզում մնացած ընդդիմադիրները ՀՀՇ-ամերձ կամ ՀՀՇ-ից սերված են։ ԱԺՄ-ն, «Ժողովրդավարական Հայրենիքը», «Նոր ուղին», «Ազգային առաջադիմությունը» տարբեր տարիներին ՀՀՇ-ից անջատված խմբեր են։ Կարելի է նաեւ ընդդիմադիր համարել ՌԱ(ԼԴ)Կ-ին եւ ՔԴՄ-ին, որոնք նախկինում մաս էին կազմում «Հանրապետություն» միավորմանը։ Մայր կազմակերպության՝ ՀՀՇ-ի առաջնորդ Վանո Սիրադեղյանն այդպես էլ չի ցանկանում հաշտվել «ընդդիմադիր» որակման
Կեղծ ընտրակաշա՞ռք
Կաշառքն, ինչպես հայտնի է, ընդհանրապես առավել դժվար ապացուցելի հանցագործություններից մեկն է։ Գործնականում դա կարող է ապացուցվել միայն այն դեպքում, եթե կաշառք տվողը (կամ վերցնողը) ինքը նախապես հայտնի իրավապահ մարմիններին։ Մնացած դեպքերում կաշառք տվողն, օրինակ, կարող է հայտարարել, որ պարզապես նվեր է տվել ինչ-որ մեկին, քանի որ իրեն դուր է եկել նրա քայլվածքը (կամ կոճակների գույնը)։
ՀՆԳԱՄՅԱԿԸ՝ 4 ՏԱՐՈՒՄ
«Քոչարյանական հնգամյակին ընդառաջ» վերնագրով առաջնորդող է հրապարակել Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթը։ «Ազգ», 9 ապրիլի «Յառաջի» առաջիկա համարներում տպագրվելիք առաջնորդողները, հավանաբար, լույս կտեսնեն հետեւյալ վերնագրերով. «Բարձրացնենք կովերի կաթնատվությունը», «Հերոսական աշխատանքով նշանավորենք Մեծ Հոկտեմբերը», «Քոչարյանը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը», «Հնգամյակը՝ 4 տարում» (չնայած երկու տարվա փորձ նույնպես ունենք) եւ այլն։ Պ.Ա.Հ. ՄԵԾԱՏԱՌ, պահ
Կարեն Դեմիրճյանը «դավաճանեց» հեղափոխությանը
Հանապազօրյա հացի փնտրտուքն այժմ բթացնում է ժամանակի ընթացքի դիսկրետությունը, եւ Պարույր Հայրիկjանի Ղ.Լ.Կ.-ն էր, որ մեզ կրկին հիշեցրեց պահի կարեւորությունը: Վերջին ընտրություններն իսկապես կարող էին շրջադարձային պահ դառնալ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, սակայն վերջին տասնամյակի գերիշխող մեթոդաբանությունը՝ ճարպկամտությունը, այժմ էլ թույլ չտվեց քանդել արդեն խեղդող արատավոր օղակը: Իսկ մեզ պե՞տք է հեղափոխություն Արդեն երկար
Ուզո՞ւմ է Քոչարյանը պատերազմ
Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելու լուրն առնելուն պես, Թուրքիայում բավականին ազդեցիկ «Հյուրիյեթ» թերթը գրեց. «Հայտնի է, որ Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն իշխանության գլուխ է գալու ԱՍԱԼԱ-ի զինյալներից ոչ շատ տարբեր, «բազե»-ների թեւի մի քաղաքագետ։ Թուրքիայի թշնամի դաշնակները դարձյալ իշխանություն են դառնում Հայաստանում։ Հարգանքով շնորհավորում եմ ամբողջ մեր պետական ավագանուն եւ արտաքին գործոց նախարարությանը, որոնք այս տարիների
Հետադարձ պարզաբանումներ
Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբը չի կարող ապացուցել իր իսկ գրանցած «խախտումները» Ապրիլի 1-ին տպագրել էինք «Ծանր տեղամասեր, ըստ մեկ շտաբի» հրապարակումը, որում ներկայացրել էինք Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբից մեզ տրամադրած խախտումներից մի քանիսը։ Հիշեցնեմ, որ հրապարակումը ապրիլմեկյան կատակ չէր, եւ նյութը գրվել էր ամենայն լրջությամբ։ Նշված խախտումները մեզ էր տրամադրել Դեմիրճյանի շտաբի աշխատակից ոմն Ստյոպա,
«Կոկա-կոլան» ազնիվ է խաղում, բայց ամենազոր չէ
Հանրահայտ «Կոկա-կոլա» ընկերության հերթական գովազդային ձեռնարկը մեզ նոր անակնկալներ է խոստանում՝ Ֆրանսիա -98 ֆուտբոլի աշխարհի առաջնության 10 ուղեգիր, 50 հեռուստացույց, 500 ֆուտբոլի գնդակ եւ այլն։ Իրակա՞ն են արդյոք այդ շահումները։ Անձամբ ես, մի քանի անգամ առիթ եմ ունեցել հենց փողոցում շահել մեկ շիշ անվճար կոկա-կոլա եւ իսկույն էլ վաճառողի կողմից գրողի ծոցն ուղարկվել։ Ի՞նչ երաշխիք,
ՆՈՐ ԿԼԻՊ՝ «ԽՈՍՐՈՎԻՆ ԱՍԵԼ ԵՆ՝ ՀԱ՜»
«Մեր ժողովուրդը, կարծում եմ, առաջին անգամ իմաստավորեց իր ընտրության քաղաքական նշանակությունը։ Ժողովուրդն առաջին անգամ ընկալեց՝ ինչպիսի մեծ նշանակություն ունի իր ապագայի եւ զարգացման համար բուն ընտրության ինստիտուտը»։ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «Ազգ», 7 ապրիլի Խոսրով Հարությունյանը, ասում են, ընտրությունների ժամանակ դերվիշի շորերով շրջել է ժողովրդի մեջ եւ պատահածին հարց ուղղել. «Դու առաջին անգա՞մ ես իմաստավորում
Կատաղում են ոչ միայն մարդիկ
Հայաստանյան շների շան կյանքը 1993-94 թթ. Վրաստանում շները կատաղեցին, այսինքն՝ բռնկվեց կատաղության համաճարակ։ Կատաղության բացիլը Հայաստան չթափանցելու դեմ պայքարի մեզ հայտնի միակ ու բավական դաժան միջոցը հատուկ ջոկատների տղաների անվարժ կրակոցներն էին. փողոցներում գիշերային ժամերին տարածվող փողոցային շների կաղկանձն ու ցավի ոռնոցները վկայում էին, որ նրանք վիրավոր են։ Իսկ առավոտյան արդեն կամ տեսնում էինք արյունաքամ
Դիսիդե՞նտ, թե՞ միլպետ
Քաղաքական դաշտը հերթական անգամ նեղացավ: Ընտրությունների նոր ալիքը իր հետ կուլ տվեց եւս մի քանի կուսակցությունների, որոնց մեծաքանակ լինելուց այնքան շատ սարսափում էին 1991-92 թթ.։ Այդքան շատ կուսակցությունների գոյությունը որակվում էին իբրեւ ազգային պառակտվածության չափանիշ եւ ազգային չարիք։ Այսօր ընդդիմադիրների թիվը հասել է հնարավոր նվազագույնին. կայացե՞լ է ուրեմն ազգային համաձայնությունը եւ միասնությունը, ինչպիսի՞ն են լինելու
Էս նյութը ԻՄ մասին է
Պարույր Հայրիկյանի երեկ հրավիրած ասուլիսի նպատակը ընտրությունների վերաբերյալ ԻՄ «ընթացիկ ղեկավարության» գնահատական-եզրակացությունը ներկայացնելն էր։ Հիմնական հարցը թերեւս ամենակարեւորն այն հարցի պատասխանն էր, թե արդյոք ԻՄ-ն այս ընտրություններն «ազատ եւ արդար» կգնահատի՞։ Ներկայացված բավական ծավալուն եզրակացության մեջ այս առնչությամբ, ըստ էության, էականը հետեւյալ հատվածն էր. «Այս նախագահական ընտրությունները կարելի է առաջընթաց համարել հայկական ժողովրդավարության պատմության մեջ,
Լավ նախաձեռնություն, թերի իրականացում
Կարծիք կա, թե լրագրողներն են պատճառն այն բանի, որ որեւէ վայրում հայտնվելուն պես, ցանկացած միջոցառում վերածվում է ասուլիսի։ Այս անգամ ճիշտ հակառակն էր։ ՀՀՇ վարչության շենքում երեկ լրագրողները հրավիրված էին ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ ղարաբաղյան շարժման տասնամյակին նվիրված ֆիլմի առաջին ներկայացմանը։ Այս ֆիլմն էլ, ճիշտ է փոքրիկ, բայց լեգենդ ունեցավ. հայտնի էր, որ ի
Սա հերթական կառավարությունը չէ
Աշոտ Մանուչարյանի հետ մեր զրույցը սկսեցինք հարցադրմամբ, թե ինչպես պատահեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումից անմիջապես հետո անվերապահ զորակցություն արտահայտելով առ Ռոբերտ Քոչարյանը, այնուհետեւ ինքը ակտիվ դերակատարություն չունեցավ։ Կամ՝ գոնե այդպես էր առերեւույթ։ Ի պատասխան Աշոտ Մանուչարյանն ասաց, թե Քոչարյանի հետ «նույն նավակում» հայտնվել է ոչ թե նախագահական ընտրությունների նախօրյակին, այլ դեռեւս 88-ից։ Այսպես թե այնպես,
ՍԻՄ-ին՝ վերահսկողական դիրքեր
«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ այս հարցազրույցով «Առավոտը» սկսում է շարք, ուր կներկայացնի զանազան դիտարկումներ՝ կազմավորվելիք կառավարության հնարավոր բնույթի եւ բովանդակության մասին։ Ամբիոն կտրամադրվի ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին, որոնց կարծիքները եւս, կարծում ենք, կարող են օգտակար լինել չսխալվելու շնորհակալ գործում։ -Պարոն Խաչատրյան, մեկ անգամ արդեն թեթեւակի անդրադարձել եք այն
ԹՈՒԼԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ
«Երեւի թե չպետք է կույս ձեւանանք՝ մի կողմն ասի, որ ամբողջն ընթացել է կոպիտ խախտումներով, իսկ մյուսն ասի, որ ոչ մի խախտում չի եղել»։ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀԴԿ նախագահ, «Իրավունք», թիվ 13, 3 ապրիլի Իրոք. որքանո՞վ է ազնիվ, որ վերջերս նախագահի թեկնածու առաջադրված կուսակցության առաջնորդը կույս ձեւանա։ Չէ՞ որ հասարակությունը դա առավել
«Իմ հիմնական խնդիրը համարում էի Դեմիրճյանին խանգարելը»
Երեկ «Քաղաքացիական ֆորում-1998» ծրագրով անցկացվող սեմինարի զեկուցողը ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն էր, թեման՝ «Նախագահական ընտրությունները եւ ժողովրդավարությունը Հայաստանում»։ Մինչ զեկույցի սկիզբը, Սուրեն Զոլյանը Լեւոն Տեր- Պետրոսյանի հրաժարականին հասնելու գործում կարեւորեց նաեւ Ռաֆայել Ղազարյանի գլխավորած «Ազգային խորհրդի» հայտարարությունը։ Պրն Զոլյանն այս առնչությամբ հետեւյալ հարցն ուղղեց Ռաֆայել Ղազարյանին. «Արդյոք Ձեզ դուր եկա՞վ ձեր արածը»։ Ընդ որում, պրն Ղազարյանը
«Հայաստանում Դաշնակցության եւ «Երկիր»-ի հեղինակությունը մեկտեղված է»
Ինձ հաջողվեց զրուցել 1994 թ. «Երկիրի» գլխավոր խմբագիր ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։ Ասում եմ հաջողվեց, որովհետեւ նրան լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ Համլետն արած գործը երբեք երեւալու միջոց չի դարձնում։ Սա իր համոզմունքն է: -Ուզում եմ մեր զրույցը մի փոքր հեռվից սկսել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո զանգահարեցի քեզ՝ շատ հանգիստ էիր, ասես ամենեւին քեզ չէր
Քրեական գործ, որ դժվար թե հարուցվի
Ասում են, սուտը 40 օրվա կյանք ունի։ Բայց դա երեւի այն դեպքում, եթե դեմն առնող չկա։ Նման մի բան հայտնվեց ընտրությունների օրը՝ թռուցիկի տեսքով։ Անկախ բովանդակությունից, հայտնվելու օրը օրենքի խախտում էր։ Բովանդակությունն, իր հերթին, Աղվան Վարդանյանի կողմից որակվեց որպես զրպարտանք։ Ըստ Կարեն Դեմիրճյանի շտաբի, այդ առիթով նույնիսկ քրեական գործ է հարուցվել։ Փորձենք պարզել, թե ում
ԱՆՎՃԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդի ծառան «Ի վիճակի եմ կատարել ցանկացած աշխատանք, բայց որեւէ պաշտոնի մասին չեմ մտածում»։ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «ՀՀ», 2 ապրիլի Երբ Հայրիկյանը նախագահի թեկնածու էր, հրապարակավ հայտարարեց. «Նվագում եմ շեփոր։ Կորնետ նվագում եմ միջակ»։ Այժմ ընտրություններն անցյալ են։ Այս ընթացքում որքա՜ն բան է սովորել Պարույր Հայրիկյանը, որքա՜ն նոր մասնագիտությունների է հասցրել տիրապետել։ Եվ ամենեւին
Ես «փուստ» եմ տվել, իսկ Բերիկյանը սկզբունքային է
Ինչպես արդեն «Առավոտը» ծանուցել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 1-ի նիստին, երբ հրապարակվեցին նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, բացակայում էին ԱԺՄ-ի անդամներ Վովա Հախվերդյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։ Ֆիլարետ Բերիկյանին մեր թղթակիցը հանդիպեց, երբ նա դուրս էր գալիս ԱԺՄ-ի գրասենյակից։ Ուստիեւ բացատրություններն էլ համարյա այնպիսին էին, ինչպիսիք կարող են ստացվել «ոտքի վրա»։ Իսկ Վովա
«Ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել»
Իր թիմի հետ Կարեն Դեմիրճյանի հանդիպումից հետո, զրուցեցինք Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի հետ։ – Այնուամենայնիվ, հանրահավաք կազմակերպվելո՞ւ է, թե՞ ոչ։ – Դեռեւս մարտի 27-ին մենք դիմել էինք քաղաքապետարան՝ 31-ին հանրահավաք անցկացնելու խնդրանքով։ Նրանք անհիմն պատճառներով մերժել էին մեր խնդրանքը։ Բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր պատվիրած միտինգն անցկացնել ցանկացած օր։ Եթե հասցրինք՝ կանենք
Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ամենից առաջ ես մի անգամ եւս խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուր ընտրողի, որը վստահել է ինձ եւ քվեարկել իմ օգտին։ Հավատացեք, դա ինձ համար բարձր պատիվ է։ Երախտագիտությանս խոսքն եմ ուղղում նաեւ բոլոր այն աջակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին՝ դժվարին պայմաններում կազմակերպելու իմ
Մեկական հարց
Խոսրով Հարությունյանին -«Ա1+»-ին, «Ազգին» տված հարցազրույցներում սկսել եք խորհրդարանի նկատմամբ հոռետեսական տրամադրություններ սերմանելու մեջ մեզ՝ լրագրողներիս մեղադրել, անընդունելի համարելով «ԶԼՄ- ների այդ լացը ԱԺ-ի վաղաժամ վախճանի կապակցությամբ», եւ «պատգամավորների խուճապային տրամադրություններն էլ» պայմանավորել եք «լրագրողների ժխտական դիրքով»։ Այս պարագային է՞լ դարձյալ մենք մեղավոր դուրս եկանք: – Նախ, հավանաբար մեղավորության մասին պետք չէ խոսել, այլ ավելի
Երեքնուկի թերթիկներն առ նախագահ սիրո մասին
Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպելով Արաբկիր համայնքի ընտրողների հետ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ներածական խոսքից հետո, երբ չիմացավ այլեւս ինչ ասելն, մի պահ դադար տվեց եւ խիստ հուզված ու դողացող ձայնով ասաց. «Ժողովուրդ, ես ձեզ սիրում եմ»։ Չի բացառվում, որ թեկնածուն, իրոք, անկեղծ էր։ Ժողովուրդն էլ անմիջապես հուզվեց եւ բուռն ծափահարեց։ Այս ամենն արդեն հիշողություն
Խախտումներ՝ ցուցակներում
Կարեն Դեմիրճյանի ընտրաշտաբի որոշ ներկայացուցիչների կարծիքով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ցուցակների միջոցով։ Ըստ «Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքի պահանջի, ինչպես ներկայացրեց Կարեն Դեմիրճյանի՝ Երեւանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի անդամ Բորիս Գլեբովը, ընտրացուցակները պետք է կազմվեն առավելագույն ճշգրտությամբ։ Սակայն, ինչպես ներկայացրեց զրուցակիցս, խախտվել է օրենքի հենց առաջին պահանջը. ցուցակները թերի են։ Կոնկրետ՝ Կենտրոն համայնքում, ինչպես
Ընտրությունից հինգ պակաս
Ընտրությունների ամբողջ գործընթացում ամենաահեղը ընտրություն կատարելու պահն է: Ավելի ճիշտ՝ քվեաթերթիկը քվեատուփի անորոշ մթությանը հանձնելը: Այսպես է, որովհետեւ եթե չես ալարել ու հասել ես ընտրական տեղամաս, եթե հերթ ես կանգնել ու ստացել քվեաթերթիկ, ուրեմն պատասխանատվության ու ռիսկի քո բաժինն ունես, ուրեմն քո ձայնի ծանրության չափով դու այն մարդն ես, ով դառնալու է Նախագահ կամ ով
40 տոկոսը՝ մեծ հաղթանակ
Երեկ Կարեն Դեմիրճյանն իր թիմին ստեղծված իրավիճակի հետ համակերպվելուն ուղղված նոր փորձ արեց։ Սակայն, ի տարբերություն նախորդ փորձի, այս անգամ նա կտրուկ ընդդիմության հանդիպեց։ Վստահված անձինք, շտաբների անդամները, որոնք օր ու գիշեր պայքարել են Կարեն Դեմիրճյանի համար, իսկ մի մասը ենթարկվել է բռնությունների եւ սեփական արժանապատվության ոտնահարման, չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ ամեն
Ընտրությունից հինգ պակաս
Ընտրությունների ամբողջ գործընթացում ամենաահեղը ընտրություն կատարելու պահն է: Ավելի ճիշտ՝ քվեաթերթիկը քվեատուփի անորոշ մթությանը հանձնելը: Այսպես է, որովհետեւ եթե չես ալարել ու հասել ես ընտրական տեղամաս, եթե հերթ ես կանգնել ու ստացել քվեաթերթիկ, ուրեմն պատասխանատվության ու ռիսկի քո բաժինն ունես, ուրեմն քո ձայնի ծանրության չափով դու այն մարդն ես, ով դառնալու է նախագահ կամ ով