Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՓԱԶԱՆՑ ԼԱՎ ԼՈՒՐԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

«Լրաբեր» ծրագրով փախստականների եւ բնակչության տեղաշարժի գլխավոր վարչության պետ Մեխակ Գաբրիելյանը չափազանց լավ լուր հաղորդեց. «Ամեն շաբաթ 30 մարդ է տեղափոխվում Ղարաբաղ՝ բնակվելու»։ Ովքեր են տեղափոխվում Ղարաբաղ Լուրն իրականում «չափազանց» լավը չէր, որովհետեւ յուրաքանչյուր շաբաթ Ղարաբաղ մեկնողները, ինչպես պարզվեց, փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչությունում, հայրենիք վերադարձող ղարաբաղցիներ չեն։ Աշխատավարձ չստացող եւ քաղցի խնդիր ունեցող հայաստանաբնակ

«Հայկական ավիաուղիները»՝ սնա՞նկ

Մայիսի 8-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի եռագույնի պատկերով ամերիկյան «Lockheed» ֆիրմայի արտադրության ինքնաթիռ։ Որոշ լուրերի համաձայն, այդ հսկա օդանավը պատկանում է մի մասնավոր կազմակերպության, որը պատրաստվում է կատարել թռիչքներ դեպի Լոս Անջելես։ Հայտնի է, որ «Հայկական ավիաուղիները» առաջիկայում վարձակալությամբ ստանալու են եվրոպական «Էյրբաս» կոնցեռնի A-310 մակնիշի ինքնաթիռ։ Նախատեսվում է այն շահագործել հիմնականում Արեւմտյան

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

«Բացարձակ ազատ մամուլը, ես ենթադրում եմ, պետք է հասկանալ նաեւ՝ բացարձակ անպատասխանատու։ Նման մամուլը պարզապես չարիք է։ Այդպիսի մամուլ ավելի լավ է չունենանք։ Ավելի լավ է՝ բոլորը լինեն պետական կամ կուսակցական, քան թե՝ բացարձակ անպատասխանատու»։ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «ՀՀ», 15 մայիսի Պարոն Հարությունյանը, ցավոք սրտի, բացարձակապես ազատ է այս կարգի բացարձակ անպատասխանատու ենթադրություն անելու

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բագրատ Ասատրյանը 1990-95-ին խորհրդարանի պատգամավոր էր։ Ընտրվեց նաեւ այս ԱԺ-ի կազմում, սակայն հետո Միջազգային արժութային հիմնադրամի պահանջով՝ լիազորություններն ինքնակամ վայր դրեց։ Աշոտ Նավասարդյանի մահից հետո թափուր մնացած թիվ 3 ընտրատարածքում այժմ դարձյալ փորձում է պատգամավոր ընտրվել, որտեղ 8 մրցակից ունի։ -Մեր տեղեկություններով, ներկա իշխանություններին ամենախիստ դժգոհության տեղիք էր տվել հատկապես Ձեր հրաժարականը, քանի որ հարցականի

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 9 ԳԼԽԱՆԻ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, հիրավի, բեկումնային փաթեթ է մեր ժողովրդի պատմության մեջ։ Այն մեր դարավոր իղձերի ու երազանքների արտահայտությունն է, մեր ազգային իմաստնության վառ դրսեւորումը։ Դժվար է ներկայիս իմացական մակարդակով գնահատել ծրագրի պատմական արժեքը, սակայն իմ պարտքն եմ համարում հայտնել մի քանի հիացական նկատառում։ Նախ՝ առաջին անգամ միախառնվել են առաջին հայացքից միմյանց հետ կարծես թե

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

Թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Գեւորգ Մարգարյանի ծրագիրը ներկայացնող թերթիկի առաջին էջին նշված է. «Նա ժողովրդին ներկայանում է բաց ճակատով, մաքուր ձեռքերով եւ կոնկրետ ծրագրերով»։ Բաց ճակատի վերաբերյալ պնդումը (լուսանկարից դատելով) իրականությանը լիովին համապատասխանում է։ Կոնկրետ ծրագրերից այս թերթիկում նշված է տվյալ ընտրատարածքում 500-600 աշխատատեղեր ստեղծելու խոստումը, որը, մեղմ ասած, բավական անհավանական է թվում,

Ազգային համաձայնությունը կայացավ

Որոշ չափով տարբերվելով իր նախորդից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց նախընտրական խոստումները եւ իշխանական կառույցներում տեղավորեց իրեն սատարած գրեթե բոլոր քաղաքական ուժերին: Մնում է «մաքուր ձեռքերի» խնդիրը, որը, թերեւս, կլուծվի ամենամոտ ժամանակներում: Խորհրդային ժամանակվա «երիտասարդ մասնագետ» կոչումը փոխարինվեց «արհեստավարժ նախարարով» ու կազմվեց կառավարություն, ուր տեղ գտան դաշնակները, երկրապահները եւ այլք: Լուծվեց մշակույթի նախարարի առեղծվածը, անգամ տեղեկատվության

ԹՐԻԼԼԵՐ՝ ՀՅԴ-ՀԻՏԼԵՐ

«Մի անգամ Մոսկվայում, ՊԱԿ-ի բարձրաստիճան մի հայ գործակալ ինձ առաջարկեց տեղեկություններ փոխանցել իրենց ՀՅ Դաշնակցության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ես պարզապես ցնցված էի նման առաջարկությունից եւ ասացի առաջարկողին հետեւյալը. «Դուք պատկերացնում եք, պարոն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերին առաջարկվեր լրտեսել Ստալինի օգտին։ Ձեր առաջարկությունը գրեթե նույնն է։ Ես պատկանում եմ Դաշնակցություն կուսակցության ղեկավար

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Եվ ոչ միայն այդ մասին Սկիզբը ապրիլի 28-ին էր, երբ ԱԺ-ում հայտարարությունների համար սահմանված ժամին ելույթ ունեցավ Գրիգոր Ավագյանը եւ խոսեց այն մասին, թե ովքեր եւ ինչպես են Հայաստանը ներկայացնում արտաքին ճակատում։ Ի դեպ, այս առիթով տարաբնույթ ասեկոսեները բազմաթիվ են, մասնավորապես՝ որ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունների անդամները շատ անգամ միայն ռուսերենին են տիրապետում, ուստիեւ չեն կարողանում

«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«Կան կուսակցություններ, որոնց գաղափարախոսությունը անընդունելի է, եւ նրանց փրկելու խնդիր պետությունը չպետք է ունենա»: Այդպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, կուսակցությունների գծով ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է պետությունը աջակցելու կուսակցությունների ֆինանսական պրոբլեմների լուծմանը: Բնական հարց է ծագում. ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է որոշելու գաղափարախոսության ընդունելիությունը կամ անընդունելիությունը: Պատասխանի տարբերակներն են.

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

«… հհշաբար գրվեց մեր նորագույն պատմության սեւ էջը, որը այս կամ այն կերպ տեւեց երեք տարուց ավելի: Եվ հալածական ու ճնշիչ այդ մթնոլորտում դաշնակցությունից հեռացողներ եղան։ Իշխանական անբարոյականությունն իր հերթին ծնեց առանձին անհատների անբարոյականություն՝ մղելով ինքնամեկուսացման»։ ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ բանաստեղծ, «Երկիր», 14 մայիսի Մեջբերվածը մեր նորագույն պատմության սեւ էջի պայծառ շարադրանքն է, քանի որ գրված է

Իսլամական հեղափոխությունը եւ ազգային շահերը

Ժամանակակից աշխարհում իսլամական հեղափոխության (այն երեւույթի, որին քաղաքագետները սովոր են իսլամական արմատականություն անվանել) հայտնությամբ են պայմանավորված միջազգային քաղաքական եւ տնտեսական զարգացման միանգամայն բացատրելի գործընթացները, որոնք թվում է, թե երկու հակասական սկզբունքներ են պարունակում։ Աշխարհը մի կողմից քայլ է կատարել դեպի նոր (կամ լավ մոռացված) իռացիոնալիզմի ժամանակաշրջանը, իսկ մյուս կողմից միանգամայն նյութական պատճառն է առկա. իսլամական

ՊԱՐՏՔ ԷԻ՞ՆՔ, ԹԵ՞ ՄԵՆՔ ԷԻՆՔ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Գերմանիան շուքով ընդունեց ոչ թե մեր պատվիրակությանը, այլ 50 տարի փնտրած իր ձեռագրերը ՀՀ նախագահի մայիսի 1-ի՝ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի 1948 թվականից պահպանած գերմանական 575 ձեռագրերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը վերադարձնելու հրամանագրին եւ առհասարակ այդ երեւույթին անդրադարձան միայն որոշ լրատվական միջոցներ, չհաշված ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի Հանրապետության դեսպանատան եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական

ԳՐԱԴԱՐԱՆ ՏՎԵՔ՝ «ՕԲՅԵԿՏ» ԲԱՑԵՄ

Թե հաշված տարիների ընթացքում հանրապետության մշակութային օջախներին ինչպիսի ճակատագիր բաժին ընկավ, ամենքին է հայտնի։ Մեկեն պարզվեց, որ մենք բոլորովին էլ կարիք չունենք այդքան մեծ թվով կինոթատրոնների, գրադարանների, համերգասրահների, մշակույթի տների, եւ դրանք թեթեւ ձեռքով վերածվեցին շուկաների, վաճառատների, օֆիսների։ Հանրային արժեքները սեփականաշնորհվեցին ու մասնավորեցվեցին այնպիսի հեշտությամբ, ասես վաղն իսկ պատրաստ էին կորսվածը հատուցել էլ ավելի լավով։

ՈՉ ԹԵ ՕՐԻՆԱԿԱՆ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԿԻՐ

Հարցազրույց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Վլադիմիր Նազարյանի հետ։ Իսկ առաջիկա օրերին կներկայացնենք նրա տեսակետները հանրապետության սահմանադրական կարգի եւ Սահմանադրության մեջ կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ -Պարոն Նազարյան, որոշ շրջանակներ խոսում են, որ հատկապես դուք եք կանգնած «Օրինաց երկիր» կուսակցության ստեղծման հիմքերում եւ փաստական առաջնորդն էլ եք դուք։ -Չէ, չէ, «Երկիր օրինացում» փաստական առաջնորդը մարդը չպետք է

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Որոշակի իրադարձության առկայության պայմաններում խորհրդարանական ճեպազրույցների մարաթոնը բավական հետաքրքիր է լինում։ Ափսոս, որ միաժամանակ 5 ճեպազրույց ներկայացնելու պատճառով ստիպված են բավական համառոտ անդրադառնալ դրանց։ «Կարելի էր ոչ թե 64, այլ 72 ստորագրություն հավաքել» «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանի ճեպազրույցից նախ մեջբերենք «Առավոտի» հարցերին տրված պատասխանները։ Հետաքրքրվեցինք, թե համապատասխան հանդիպումների ընթացքո՞ւմ են պարզել, որ չէին գտնվի

THANK YOU-Ն ՀՆՉԵՑ ԲԱԶՄԻՑՍ

Մաշտոցի պողոտայում երեկ շատ շքեղ եւ շատ ներկայացուցչական ձեւով բացվեց «Արմա» բժշկական կենտրոնը։ Սա «Էրեբունի» բժշկական համալիրի մասնաճյուղն է, որի նպատակն է սպասարկել նաեւ քաղաքի կենտրոնում բնակվող կանանց։ Կենտրոնն ապահովված է չափազանց արդիական, խիստ հուսալի եւ հրաշալի բուժսարքավորումներով։ Կանայք կարող են այստեղ ցանկացած հետազոտման ենթարկվել եւ բուժվել առանց փոքր-ինչ անհանգստանալու որեւէ վարակից։ Կենտրոնը գործելու է

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԱԶԻ ՁԱՅՆԸ

Հիշո՞ւմ եք հին անեկդոտը. երբ գիշերով մեկը սղոցում է խանութի կողպեքը եւ անցորդի՝ ի՞նչ ես անում հարցին պատասխանում է, թե՝ սազ է նվագում։ Անցորդի զարմանքին, թե ինչո՞ւ ձայնը չի լսվում, կողպեք սղոցողը պատասխանում է, որ իր նվագի ձայնը հետո կլսվի։ Երբ սեփականաշնորհումը պետական ակտիվ քաղաքականություն հայտարարվեց, բոլորս էլ մեծ հույսեր ունեինք։ Հասկանում էինք, որ դրական

Մի ծրագրով գարուն չի գա

Եվ այսպես, արհեստավարժ կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը։ Այլեւս փրկված ենք։ Հաշվի առնելով երկու հինավուրց ճշմարտություն՝ այն, որ ծրագիր ունենք, աշխարհը չունի, եւ այն, որ մի ծրագրով գարուն չի գա, նպատակահարմար ենք համարում ներկայացնել մեկ այլ՝ այլընտրանքային ծրագիր, վստահ, որ այն ավելի է համապատասխանում հայ ժողովրդի պատմական շահերին եւ ներկա խնդիրներին։ Ներկա աշխատանքը գալիս է նաեւ

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող պետություններում իշխանության փոփոխությունը կատարվում է ընտրությունների միջոցով։ Ընտրություններն են որոշում այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության տեղը պետության մեջ։ Ավելի մեծ վստահություն եւ վարկանիշ ունեցողները անցնում են իշխանության, իսկ մյուսները պայքարում են իրենց քաղաքական հայացքներն ու գաղափարները հասարակության ավելի լայն շերտերին հասցնելու միջոցով ձեռք բերել այդ ազդեցությունը։ Ոչ ժողովրդավարական կամ, ինչպես

Դմիտրի Ադբաշյանը նորից կվերադառնա իր պաշտոնին

Եթե հրավիրեն Խոսրով Հարությունյանի վարչապետության ամիսները նշանավորվեցին նաեւ հենց իր աշխատասենյակում՝ Հայաստանի ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի ձերբակալությամբ։ Այս թեման տարիների փոշուց չէինք հանի, եթե այսօր նորից քննարկման առարկա չդառնար պրն Ադբաշյանի՝ դարձյալ նույն պաշտոնի հավանական թեկնածությունը, թեեւ դատական գործը դեռ փակված չէ, եւ պրն Ադբաշյանին այդպես էլ չեն ասել՝ ի վերջո անմե՞ղ էր, թե՞

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ

«Ես աչք, ու դու լույս, հոգի» Նահապետ Քուչակ «Մեկին հազար ձի ու ջորի» Ֆրիկ Չինաստանի կառավարության ծրագրից «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը թեեւ հայերեն տառերով է, սակայն լեզուն այլ է։ Այն ավելի շատ հակում ունի դեպի միջին չինարենը, որի ընտրությունը, իմ կարծիքով, պատահական է եւ ոչ այնքան հիմնավորված»։ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի

ՄԻ TV ԱԼԻՔ ԷՐ ԿԱՐԾԵՍ ԱՆՑԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՐԱՅՈՎ

«Լավ փորձ եմ ձեռք բերել։ Իմ 3 հարցերից 2-ը միջանցքում արդեն լուծել եմ։ Ոչ մեկին չգտա, որ այս մի հարցը տամ, ուստի հնչեցնում եմ»,- անկեղծացավ կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը։ Եթե նրա օրինակին այլ պատգամավորներ էլ հետեւեին եւ մի հիմնարկի, գյուղի եւ այլ զուտ տեղական նշանակության հարցերը նախարարների հետ միջանցքներում լուծեին՝ կառավարության հետ հարցուպատասխանը, որի միջոցով

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԵՑՐԱԾ ՈՒՂՏԵՐ

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԵՑՐԱԾ ՈՒՂՏԵՐ Ազգային համաձայնությունը, ի դեմս ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ԻՄ-ի եւ ՀԴԿ-ի, ամփոփվելով հանրապետության նախագահի աշխատակազմում, մեծ եռանդով զբաղվում է պետական շինարարությամբ: Սակայն միասնությունը դեռեւս կատարյալ չէ, քանի որ նախագահի նստավայրից դուրս են առայժմ մի շարք արհեստավարժ կուսակցապետեր, որոնք նույնպես ցանկանում են լծվել ազգանվեր գործերին: Բնական է, որ վերջնական համաձայնություն կայացնելու համար նրանց նույնպես պետք է

Արտյոմ Աթալյանցը Հայաստանը Շվեյցարիա դարձնելու իր ծրագրից չի հրաժարվում

– «Առավոտ», ապա եւ «Հայք» թերթերում տպագրված Ձեր մասին հաղորդագրությունները աղմկալի կարելի է համարել… Համաձայն դրանց «Հայաստանում է հայազգի հայտնի բիզնեսմեն Արտյոմ Աթալյանցը (նախկին նախագահի խորհրդական), որը ըստ լուրերի վերջին տարիներին խնդիրներ է ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ»… Ի՞նչն է ձեզ Հայաստան բերել։ – Հայաստանում եմ նույն նպատակով՝ իրականություն դարձնել տնտեսական այն ծրագիրը,

ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մայիսի 13-ին ընտրական օրենսգրքի սեփական տարբերակը ներկայացնելու հերթը վերջապես հասավ կոմունիստներին։ Այն ինչ-որ իմաստով զուտ ճանաչողական նշանակություն պիտի ունենար, որովհետեւ նախորդ շաբաթվանից իսկ նախագծերի հեղինակների միջեւ պայմանավորվածություն կար՝ համատեղ աշխատել ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի վրա։ Սակայն իրադարձություններն այլ զարգացում ունեցան։ 15 օրով քննարկումները հետաձգելու պայմանավորվածության դեմ ընդվզեցին Վահագն եւ Վարդան Խաչատրյանները, այդ մոտեցումը համարելով կանոնակարգի

Հին հայկական սպասարկում

Պայծառ, արեւոտ օր է, արեւոտ տրամադրություն: Քաղաքը մարդաշատ է եւ լավատես: Թատերական հրապարակի մի ծայրից մյուսն է հոսում չմուշկավոր երեխաների արհեստավարժ /լավ իմաստով/ վտառը՝ խուճապի մատնելով տարեց ու ոչ այնքան տարեց զանգվածին: Մի խոսքով, կյանքը հիասքանչ է, ուրախացի՛ր, որքան կարող ես: Պայծառ օրվա գույներն ավելի են խտանում, երբ պարզվում է, որ մեծ համերգասրահում համերգային ծրագրով

Ազգային ռաբիս աշխարհընկալում

Ճիշտ կլինի ազգային գաղափարախոսությունը ենթադրել ոչ թե որպես մի փարոս, որին պետք է ձգտեն ազգը եւ պետությունը, այլ որպես այն հոգեւոր իրողությունը, որտեղ ապրում ենք եւ գործում: Նման մոտեցումը իրական է, քանի որ ապագայի ծրագրերի փոխարեն տալիս է իրականության գաղափարական պատկերը, ուր քաղաքական որոշումներ են կայացվում: Թերեւս, ակնհայտության պատճառով, չարժե կրկին անդրադառնալ իրողությանը համարժեք որոշումներ

ԱՆՓՈՐՁ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՆԵՐԻ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼՈՐԴ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ԵՎ ՀՌՉԱԿԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Ահա որակումների այն սեղմ ու հավաքական բնութագիրը, որ երեկ հնչեցին կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ։ Չնայած գրեթե բոլորը ավելի կամ պակաս չափով վերապահումներ ունեին ծրագրի վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ չեն գտնվի անհրաժեշտ 64 պատգամավորները կառավարությանը անվստահություն հայտնելու խնդիրն արծարծելու համար եւ այսօր, 11.05-ին, այս ծրագիրը կհամարվի հաստատված։ Ո՞ր ծրագիրն է հաստատելու ԱԺ-ն Նախ նշենք, որ

«Սա փորձնական միջոցառում է». Դավիթ Վարդանյան

– Դուք գտնո՞ւմ եք, որ Քոչարյանը լեգիտիմ նախագահ է։

– Գտնում եմ, որ ընտրությունները եղել են մեծ խախտումներով։ Ընտրությունները արդար ու ազատ չեն եղել։ Երեւի՝ ոչ, լեգիտիմ չէ։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031