Օրվա լրահոսը

Ինչպես եւ ողջ քաղաքակիրթ աշխարհում

Ամբողջ աշխարհում իշխանավորներն ու պաշտոնյաները ձգտում են կոծկել ճշմարտությունը հասարակությունից եւ, հետեւաբար, մամուլից՝ այս կամ այն սուտը հորինելով: Եվ, իհարկե, իրենց ստերը պաշտոնյաներն արդարացնում են ոչ թե սեփական ստամոքսի, գրպանի կամ աթոռի նկատմամբ անսահման նվիրվածությամբ, այլ միմիայն ազգային եւ պետական բարձր շահերով: Դրա համար կան հատուկ բանաձեւեր. ցանկացած բացասական երեւույթի մասին պատմող տեղեկատվություն «փչացնում է

ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳՍԵՐԸ

Երկրից Ամենայն Հայոց կաթողիկոսի անակնկալ մեկնումը ոչ միայն հակասական ենթադրությունների առիթ հանդիսացավ, այլեւ մեկ անգամ եւս հանրության ուշադրությունը բեւեռեց Եկեղեցուն, ուր այս օրերին ընթացող զարգացումներն ու խմորումները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակների կնիքն ունեն։ Նախ՝ Գարեգին Առաջինի արտերկիր մեկնելու փաստի շուրջ։ Գուցե թե զուգադիպությունների ու դիպվածների շղթան այս անգամ անհամեմատ երկար էր, բոլոր դեպքերում

Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ որեւէ պաշտոն չի առաջարկվել»։ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ԶԼՄ-ների գծով աշխատանքների պատասխանատու, «Երեւան» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ, ՀԼԿԵՄ կենտկոմի մրցանակակիր, բանաստեղծ «Իրավունք», թիվ 22 Աղվան Վարդանյանը չի դժգոհում, չի բողոքում, ուրիշների նման ջանք չի թափում ուշադրություն գրավել, ինչպես ասում են՝ ոտքի տակ չի ընկնում։ Առհասարակ իրեն շատ արժանապատիվ է պահում։ Եվ՝

ՄԱՅԻՍԻ 25. ՔՇՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ

Մայիսի 30-ին նախատեսվում է «Կանազ» ՓԲԸ-ի պարտքերը մարելու համար աճուրդով վաճառել «Կանազ» մշակույթի պալատը։ Ընկերությունը հսկայական պարտքեր ունի պետությանը, եւ դրանք ենթադրում են մարում։ Սակայն ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը գտնվում է պետության ձեռքում եւ բաժնետերերի խորհրդում էլ, բնականաբար, վճռական ձայնի եւ որոշումներ ընդունելու հնարավորությունը պատկանում է կառավարության ներկայացուցիչներին։ Այսինքն՝ իրականում խնդիրը ոչ թե «Կանազ» ՓԲԸ

LET IT BE կամ արտառոց ոչինչ չկա

Հավանաբար, սա այն դեպքն է, երբ պետք է կրկնել հայտնի բանաձեւը. հեղինակների կարծիքները միշտ չէ, որ համընկնում են խմբագրության դիրքորոշման հետ։ Մասնավորապես, իմ անձնական դիրքորոշման ելակետը ճիշտ հակառակն է. արքա (եթե, իհարկե, խոսքը երկնային Արքայի մասին չէ) կարող է դառնալ միմիայն արքայադավը, եւ այդպիսիք են մարդկության ձեւավորման առաջին իսկ պահից առ այսօր աշխարհի բոլոր (անխտիր՝

ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ

«Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ երկու հայկական պետությունների առկայությունը վտանգավոր է»։ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ, «Հայք», 22 մայիսի Այսուհանդերձ՝ հուսանք, որ հայկական երկու պետությունները չեն սպառնա միմյանց տարածքային ամբողջականությանը եւ բոլոր տարաձայնությունները կհարթեն խաղաղ բանակցությունների միջոցով։ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԵԿ ԱՆՀԱՅՏՈՎ «Երբ Տեր Աստված կամ երկրաբանական գործընթացները ստեղծում էին այս մոլորակը, նրանք չգիտեին, որ նավթի հանքավայրերի

«Կանազի» մշակույթի տունը պատրվա՞կ

Քանաքեռի ալյումինի գործարանի տնօրեն Ռոբերտ Ենգոյանը մշակույթի տան հայտարարված սեփականաշնորհման պատմությունն այսպես ներկայացրեց. -Մեր գործարանն, իրոք, պարտքեր ունի՝ շահութահարկի վճարման եւ կենսաթոշակային ապահովության հիմնադրամին շուրջ 300 հազար դոլարի չափով։ Մենք «Կանազի» ֆինանսական առողջացման ծրագիր ենք ներկայացրել, որտեղ նաեւ պարտքերը փակելու ժամկետներ ենք նշել։ Այս ծրագիրն այժմ նախարարությունում քննարկվում է։ Սակայն կառավարությունը որոշում է ընդունել «Կանազի»

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայրենի ընդդիմության լեզուն, ոճն ու բարոյական նկարագրի հիմնական բաղադրիչները սաղմնավորվեցին 1988-ից սկսած՝ Թատերական (Ազատության) հրապարակում, հանդիսատեսի աչքի առաջ։ Մեր իմացած «Ղարաբաղ» կոմիտեն, կարճ ժամկետում առավելության հասնելով Իգոր Մուրադյանի ղեկավարած նույնանուն կոմիտեի նկատմամբ, իրավունք նվաճեց հանդիսանալ Հայաստանի խորհրդային իշխանությունների հանդեպ հիմնական ընդդիմադիր ուժը։ Դրան, իհարկե, մեծապես նպաստեց նաեւ հանդիսատես-մասնակիցների (ժողովրդի) հոգիներում կուտակված տասնամյակների դժգոհությունն ու ցասումը,

«ՄԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱԿԸ»

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք հիմա ոչ մի տեղ էլ չենք գնում։ Մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացել է, բայց չի զգացվում, որ ինչ-որ մեկը եկել է»։ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ, «Այժմ», թիվ 18 Ամեն գիշեր, ասում են, Վազգեն Մանուկյանի աչքին շատ ծանոթ մի կերպարանք է հայտնվում եւ տագնապած հարցնում. «Չեմ էրեւո՞ւմ, ապե»։ ՆՈՐ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ խոսակցություններն օրեցօր ավելի լուրջ բնույթ են ստանում։ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է խնդրո առարկայով զբաղվող հանձնաժողով, որի նախագահն է Պարույր Հայրիկյանը։ Այդ մարմինն իր առաջին նիստը գումարելու է մայիսի 27-ին։ Խնդրո առարկայի շուրջ «Առավոտի» ճեպազրույցը Պարույր Հայրիկյանի հետ։ -Ըստ երեւույթին՝ զուտ աշխատանքային խումբը բաղկացած կլինի 7-12 հոգուց։ Բայց ինքը՝ հանձնաժողովը,

«ՍԱ ՃԻՉ Է, ՈՐ ՀՆՉՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ»

Այսպես ձեւակերպեց իր վերաբերմունքը «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրինագծի նկատմամբ ՌԱ(ԼԴ)Կ անդամ պատգամավոր Ռոբերտ Մնացականյանը։ Ի՞նչ ճիչ էր սա Այս նախաձեռնությունը «Հայրենիք» խմբի պատգամավոր Մկրտիչ Գիմիշյանն է ներկայացրել, հիմնավորելով, թե այսպիսով «կապահովեն ղեկավար աշխատողների քիչ թե շատ արժանապատիվ կենսամակարդակը, որն իր հերթին կնպաստի նրանց անկախությանը,

ՍՍՍ… ԹԱՏՐՈՆՈՒՄ «ՓՈՐՁ» Է

Ընդամենը մեկ ամիս առաջ «սունդուկյանցիները» կարծես հանգիստ էին, թվում էր, թե բուռն ստեղծագործական կյանքով են ապրում։ Այնինչ այդ ընթացքում սպասում էին իրենց ծրագրերի իրականացմանը։ Արագ-արագ սկսեցին հեռուստատեսությամբ եւ մամուլի հրապարակումներով հանդես գալ՝ աղաղակելով, թե թատրոնն աշխատում է, էս-էս ներկայացումներն ենք պատրաստում։ Թատրոնի որոշ «ակտիվիստներ» անհամբեր սպասում էին Ալվարդ Պետրոսյանի՝ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար

ՎԵՑ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԻՑ՝ ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

«հայ», «Հայաստան», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի համար Այսօր բազմաթիվ ձեռնարկություններ օգտագործում են Հայաստանի Հանրապետության հեղինակությունն իրենց ֆիրմային անվանումներում։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության օրենսդրության զարգացման բաժնում փորձեցի ճշտել «Ֆիրմային անվանումների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների գործածման հետ կապված պրոբլեմները բաժնի պետ Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցի ընթացքում։ -Ովքե՞ր են մշակել «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքը։ -Ես

ՄՈՒՇ-3 ՍՊՁ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ռ. Քոչարյանին Երեւանի Շենգավիթի շրջանի նախկին հանրախանութի աշխատավորական կոլեկտիվի 180 անդամներս, չունենալով հոգեկան եւ ֆիզիկական հանգստություն, շուրջ երկու տարի է անհավասար պայքարի մեջ ենք մտել հիշյալ հանրախանութի ապապետականացման եւ սեփականաշնորհման գործում կոպտորեն խախտված եւ ոտնահարված մեր իրավունքները վերականգնելու եւ օրինական շահերը պաշտպանելու համար։ Մեր հետեւողական պայքարի դառը փորձը, սակայն,

ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԵՐԿԻՐ»

«ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց պետական հասարակական ունեցվածքի գողությունների եւ հափշտակումների բացահայտման դեմ կատարվող աշխատանքները»։ «ԵՐԿԻՐ», անստորագիր, 21 մայիսի Գլխավոր դատախազի հաջորդ ասուլիսի (եթե այդպիսին լինի) վերաբերյալ «Երկիրի» հրապարակման մեջ կնշվի կառավարական բարձր պարգեւների արժանացած այն անձանց ցուցակը, ովքեր անձնազոհաբար պայքարել են նշված ծանր հանցագործությունների բացահայտման դեմ։ Այդ կերպ թույլ չտալով խայտառակել գողերի եւ հափշտակողների բարի

ՍԱԴԻԶՄԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՔԸ

Այն, ինչի մասին կպատմեմ, չընդունեք իբրեւ հերթական սենսացիայի հետեւից գնալու ինքնանպատակ փորձ։ Սա այն դեպքն է, երբ լռելը շատ վիրավորական է նախ՝ հայ մարդու, եւ հետո՝ նույն ամերիկացու համար։ Ազգերի եղբայրության եւ բարեկամության ոգեշունչ պաշտպանները թող ավելորդ մոլորության մեջ չըկնկնեն եւ չմտածեն, թե մենք դեմ ենք այդ արժեքներին։ Պարզապես, մենք վստահ ենք, որ փոխադարձ հարգանքն

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ 20-ԻՑ 12% ԴԱՐՁՆԵԼՈՒՆ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ

1. Յուրիկ Հարությունյանը 2. Հարություն Ղարագյոզյանը 3. Արթուր Բաղդասարյանը 4. Գեղամ Ղարիբջանյանը 5. Արմենակ Արմենակյանը 6. Մհեր Սեդրակյանը 7. Հարություն Քուշկյանը 8. Արարատ Խրիմյանը 9. Հարություն Խաչատրյանը 10. Գալուստ Սահակյանը 11. Վահան Զատիկյանը 12. Յուրի Բախշյանը 13. Սերգո Երիցյանը 14. Իշխան Զաքարյանը 15. Մարտին Զիլֆիմյանը 16. Արարատ Գոմցյանը 17. Վիկտոր Դալլաքյանը 18. Համլետ Հայրապետյանը 19.

ՄԻՏՔ ՈՒ ԳԻՐ

«Ես նրանց (լրագրողներին- Վ. Դ.) խորհուրդ կտայի՝ տիկնայք եւ պարոնայք, գրեք եւ ասեք այն, ինչ մտածում եք, միաժամանակ մտածելով, թե ինչ եք գրում եւ ասում»։ ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆ ԼՂՀ խորհրդարանի նախագահ, «ՀՀ», 20 մայիսի Մինչեւ Օլեգ Եսայանի այս խորհուրդը լրագրողներից ոմանք գրում եւ ասում էին այն, ինչ չէին մտածում, միաժամանակ մտածելով, թե ինչ են գրում եւ

Օրենքո՞վ, թե՞ անօրեն

Հայաստանում շատ քիչ անհատ ձեռներեցներ կամ ֆիրմաներ կարող են պարծենալ, որ երբեւէ մաքսային կամ հարկային մարմինների հետ ունեցած իրենց խնդիրները փորձել են լուծել դատարանի միջոցով. բոլորի համար հասկանալի է, որ այդ մարմինների հետ առկա խնդիրները պետք է լուծել «փոխադարձ համաձայնությամբ»։ Հայաստան էլեկտրոնային ապրանքներ ներմուծող եւ վաճառող խոշորագույն ֆիրմաներից մեկը՝ «Արայը» ապրիլի 27-ին դիմել է Արաբկիրի

ԷՆ ՎԱՂ ԷՐ, ՈՐ ԷՇԸ ԿԱՂ ԷՐ

Ահա այս զուգահեռն անցկացրեց ՀՀ գերագույն դատախազ Հենրիկ Խաչատրյանն այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ հիմքեր ուներ Վանո Սիրադեղյանը, երբ «Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քաղաքական սպանություններից երկուսը երբեք չեն բացահայտվի։ «Ես կաշխատեմ ձեր առաջ սեւերես չմնալ ու բացահայտել այդ գործերը»։ Ահա այսպես։ Իսկ մինչ այդ պրն Խաչատրյանը ջանք չխնայեց համոզելու, որ ինքը շատ

Կաշառք չի վերցրել, բայց մաքսայինի պետի հետ խնդիրներ ունի

«Առավոտն» արդեն հաղորդել էր, որ ԱԺ պատգամավոր, հայ-իտալական «Իմակ» ֆիրմայի տնօրեն Գագիկ Պողոսյանը վերջերս նշանակվել էր Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ։ Նա այդ պաշտոնում շատ կարճ մնաց եւ այժմ նոր պաշտոն ունի՝ կառավարության վերահսկողության ծառայության պետն է։ Երեք տարբեր պատգամավորներ մասնավոր զրույցներում հավաստիացնում էին, որ Գագիկ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը կաշառքով ինչ-որ գործ դասավորելն է եղել, եւ

ԱՀԱ ՔԵԶ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱԺ-Ի ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Ենթադրելի էր, որ ԱԺ-ի արտահերթ նիստում երեկ պիտի բախումներ լինեին։ Սակայն դրանք սպասվում էին այլ օրինագծերի՝ «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի» կամ «Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի» քննարկման ժամանակ, որոնց երեկ իսկի հերթ չհասավ էլ եւ արտահերթ նիստն այսօր շարունակելու է աշխատանքները։ Փոխարենը երեկ ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններում սոսկալի լարվածության տեղիք տվեցին պատգամավոր Վարդան Խաչատրյանի

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Լրագրողին հաճելի է, երբ իրեն պատասխանում են։ Հատկապես, երբ պատասխանում են պաշտոնատար անձինք։ Լրագրողի իմ տեսակի համար երիցս հաճելի է ջուխտակ էներգետիկ պաշտոնյայի տեսակի պատասխանը։ Այն, որ պատասխանում են, նշանակում է, դեռ հարգում են տառերը ու դեռ արժանապատվության պես մի բան էլ է մնացել։ Նախ նշեմ, որ «Հրազդանյան աշտարակաշինություն բաբելոնյան լավագույն ավանդույթներով» հոդվածիս միայն վերնագիրն

ՌԱԲԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց շոու բիզնեսի հսկա Արամ Ասատրյանի մասնակցությունը իշխանական խնջույքներին պարզապես երաժշտական նախասիրության արդյունք չէ, այլ՝ ռաբիսի եւ քաղաքականության միահյուսման լավագույն խորհրդանիշը: Իսկական ռաբիսություն էր «Նաիրիտը» փակելու պահանջով 88-ի երթը դեպի ԿԳԲ: Իսկ դաշնակներին փակելու առթիվ 95-ի սկզբին Պետքարտուղարության մտահոգությանը ՀՀՇ վարչության պատասխանը՝ ԱՄՆ-ին թմրաբիզնեսի եւ ահաբեկչությանը հովանավորության մեղադրանքներով, արդեն լրիվ քոլոզով երգ էր: Եթե հպատակները

ԿԱԽԵ՞Լ, ԹԵ՞ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Փառք Երկնավորին։ Վերջապես Հայաստանը եւս մի վիթխարի քայլ կատարեց դեպի ժողովրդավարական հասարակարգ։ Մայիսի 18-ին «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հիմնադիրները հանդիպել են ՀՀ նախագահի հետ եւ ի թիվս այլ հարցերի նշել նաեւ, թե «առանձնակի կարեւորություն ունի տվյալ հիմնախնդրի («Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում ստեղծված վիճակի- Ա. Բ.) մեկ այլ կողմը՝ խոսքը պետական զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում «Ռեսպուբլիկա

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ

«Խոսրով Հարությունյանը զարմանալիորեն խոսում է չեղած բաների մասին՝ մասնավորապես նշելով. «Վիկտոր Դալլաքյանը դիմել է մեզ եւ խնդրել ծրագիրը, ես իրեն բառացիորեն ասել եմ. «Խնդրեմ, եկեք վերցրեք»։ Վիկտոր Դալլաքյանը պատասխանել է՝ «Բավարարված եմ»։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին երկու ամսում Խ. Հարությունյանի հետ հանդիպում կամ խոսակցություն չեմ ունեցել հետեւաբար, չէի կարող «բառացիորեն» ինձ վերագրվող բաներ

Ո՞վ է թիվ 1 հնչակյանը Հայաստանում

Երեկ ԱԺ-ում հայտնվեց ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի նախկին նախագահ Եղիա Նաճարյանը, որին առաջարկեցինք իր պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններ անել։ – Այդ լուրն ինձ անձամբ չի հաղորդվել, ես էլ ձեզ նման լսել եմ։ Հնչակյան կուսակցության Հայաստանի կառույցն ինքնուրույն կազմակերպություն է։ Ընդհանուր հնչակյանության մի ճյուղը լինելով՝ գրանցված է արդարադատության նախարարությունում, ունի ծրագիր եւ կանոնադրություն։ Այդ կանոնադրությամբ ես ընտրված

ԵՐԵՔՇԱԲԹԻՆ ԴԵՄԿՈՒՍՈՒՄ

Երեքշաբթին այլեւս սովորական օր չէ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում։ Եթե ճիշտը խոսենք, այդ օրը, ըստ էության, բերման է ենթարկվում որեւէ նախարար, եւ մոտ ժամ-ժամուկես պատասխանում Հայաստանի դեմոկրատների հարցերին։ Ասում ենք՝ բերման է ենթարկվում, որովհետեւ անցյալում, երբ ՀԴԿ-ն մաքուր ընդդիմադիր կարգավիճակ ուներ, անհնար է եղել որեւէ նախարարի հետ հանդիպում կազմակերպելը։ Այս մասին, համենայնդեպս, բարձրաձայնեց ՀԴԿ նախագահ Արամ

«Ռուս-հայկական հարաբերությունները կարող են զարգանալ միայն դրական ուղղվածությամբ»

Գ. Շահբազյան. Ռուսաստանում ՀՀ դեսպանը առանձնապես ուշադրություն չի դարձնում իր պաշտոնանկության մասին պտտվող լուրերին: -Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը։ Ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանում առկա փոփոխությունները այդ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա։ – Վստահ եմ, եթե լինեն փոփոխություններ, կլինեն միայն դրական ուղղությամբ։ Ինչպես բազմիցս նշվել է, այդ հարաբերությունների հիմքում ընկած է մեր ժողովուրդների ավանդական

ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԴՎԵԼ ԵՆ

«Առավոտում» նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրապարակումներ եղան օրենքով գողերի եւ, ինչպես ասում են՝ «հեղինակությունների» մասին, որոնց ընդունված է կոչել «մարդ»։ Ստորեւ, իբրեւ շարունակություն, ներկայացնում ենք ականատեսի պատմածներից մի քանի հետաքրքիր դեպքեր ու կարծիքներ այդ աշխարհի վերաբերյալ։ Կայծակի պես տղաներ են եղել եւ այնպիսի անուն ու պատիվ են թողել այլ ազգերի մեջ, որ նրանց անունով են երդվել։ Իսկ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031