Օրվա լրահոսը

ՆՇԱՆԱԿՈՂԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

Թեպետ հաղորդվել էր, որ ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Հովհաննես Ահարոնյանը պետք է նշանակվի սոցիալական ապահովության փոխնախարար, սակայն դա տեղի չի ունենա։ Խնդրո առարկայի վերաբերյալ նախարար Գագիկ Եգանյանը (լուսանկարում) «Առավոտին» պարզաբանեց, որ զրույցի հրավիրված Հ. Ահարոնյանն իրեն բավականին դուր է եկել, սակայն «դուք գիտեք, թե Հայաստանում ով է նշանակում փոխնախարարներ»։ Պարզվեց՝ վարչապետն է այլ ընտրության

ՎԱՐՉԱՊԵՏ-«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կառավարություն-ԱԺ հարաբերությունների շրջանակում հունիս 17-ին վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպել է «Հանրապետություն» միավորման պատգամավորական խմբակցության հետ։ Ինչպես տեղեկացրեց Վահագն Խաչատրյանը (լուսանկարում)` հիմնականում խոսքն արտահերթ նստաշրջանի օրակարգին է վերաբերել, ինչին հաջորդել է «Հանրապետություն» միավորման խնդրանքն արտահերթ նիստի տնտեսական հարցերի բլոկին առնչվելիք քվեարկությունը հունիս 24-25-ին անցկացնելու մասին։ Վարչապետը պատասխանել է, թե այդ հարցում չկա որեւէ խնդիր։  

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿԱՆՑՆԻ՞ «ՄԵՆԱՏԵՊԻՆ»

«Արդշինբանկի» բաժնետոմսերի 27%-ը, որը պատկանում էր պետական եւ նախկինում պետական ձեռնարկությունների («Հրազդանմաշ», «Կանազ», «Ցենտրոլիտ» եւ այլն), կառավարությունը վերցրել է իր տրամադրության տակ։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ 27%-ը պատրաստվում են վաճառել մոսկովյան «Մենատեպ» բանկին։ Սա լուրջ նախադրյալ է, որպեսզի հսկիչ ծրարը ստանա «Մենատեպը», որը խոստացել է վճարել բաժնետոմսերի գնից ավելին։  

Двоюродный брат

Տարբեր աղբյուրների միջոցով ճշտեցինք, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր վարչապետ Արմեն Դարբինյանի ոչ հարազատ եղբորը, այլ հորեղբոր տղային։ Լեւոն Դարբինյանը նախկինում էլ է Մոսկվայում ձերբակալվել հանցավոր ազդեցիկ խմբերից մեկի կազմում դրամաշորթությամբ (ռեկետով) զբաղվելու համար եւ այժմ էլ Լուբյանկայում է։ Միաժամանակ նշենք, որ «Առավոտը» բոլորովին այն համոզումը չունի, թե վարչապետը որեւէ պատասխանատվություն է կրում իր

ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴԻ՞Կ

ԼՂՀ ներիշխանական ճգնաժամին Հայաստանի ղեկավարության անմասն չլինելու մասին պնդել էին Բաբկեն Արարքցյանը եւ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ Վերջինս նաեւ նշել էր, թե «Հայաստանի ղեկավարության կողմից անցկացվող խաղերի նպատակն է թուլացնել եւ ապա բացառել ԼՂՀ ղեկավարության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա»։ «Առավոտի» թղթակիցը խնդրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնաբանել այս հայտարարությունները. «Իսկ ո՞վ է Մուրադ

ՆՈՐԻՑ՝ ԿՈՆՅԱԿԸ, ՆՈՐԻՑ՝ ԱՐՏԱՀԵՐԹ

Համարելով, որ սխալ քվեարկություն է կատարվել կոնյակի հարցով հունիս 9-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, նոր ստորագրություններ են հավաքվում նույն խնդրով ԱԺ նոր արտահերթ նիստ գումարելու համար։ Ըստ «Հայրենիք» խմբակցության անդամ Պետրոս Մակեյանի (լուսանկարում), արդեն հավաքվել է 50 ստորագրություն: Ստորագրահավաքին ակտիվորեն մասնակցում են «Հայրենիք», «Հանրապետություն», ԱԺՄ, Կոմկուս, ԻՄ խմբակցությունները: Առավել կրավորական դիրք են այս խնդրում

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎԱԽ

«Կան իշխանության ներկայացուցիչներ եւ այստեղ, եւ Հայաստանում, ովքեր փորձում են դիկտատորի կերպար հորինել… Պատճառն այն է, որ վախենում են ինձանից։ Վախենում են մի մարդուց, որը չի վախենում իր կարծիքը հայտնելուց ցանկացած տեղ»։ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԼՂՀ պաշտպանության նախարար, «ՀՀ», 6 հունիսի Անհասկանալի է, թե վախենալու իրական բաները թողած՝ իշխանության ներկայացուցիչներն ինչու են վախենում Սամվել Բաբայանից։ Բայց

Ազգային հարստությունն արժե կես միլիարդ

Ոչ թե 30 միլիոն Ազգային ժողովի պատգամավորները մտադիր են շարունակել պայքարը կոնյակի գործարանի համար։ Իսկ մեր պայքարը, ինչպես հայտնի է, վերջ չունի։ Ավելի ճիշտ, վերջը կլինի ֆրանսիացիների հետ գործարքը չեղյալ հայտարարելը, կամ կառավարության հրաժարականը, քանի որ, ինչպես նշեց Արշակ Սադոյանը. «մեր աչքի դեմ, 100 օրը չլրացած, թույլ է տրվում ազգային հարստության թալան»։ Ինչո՞ւ ենք մենք

ԼԱՎ ԱՌԻԹ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն արագ անցնում էր «Արմենմոտորի» արտադրամասերով, բանվորներին բարեւում, արտադրանքը նայում, որ շարժիչներից ու գեներատորներից բացի նաեւ խաղալիք ձեռնաշղթաներ ու ատամփորիչներ էին։ Բավական ժամանակ էլ տնօրենի առանձնասենյակում անցկացնելուց հետո միայն նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ընտրական օրենսգրքի առնչությամբ «Առավոտի» հարցն էր, թե «Երկրապահ» պատգամավորական խմբի հետ հանդիպման ժամանակ ինքն իրոք հավանություն տվե՞լ է մեծամասնական ընտրահամակարգին,

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՅՔԱՐԵՑ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Եվ միշտ կողմ էր փաթեթային տարբերակին Թմրամոլությանը եւ թմրադեղերի ապօրինի շրջանառությանը նվիրված ՄԱԿ-ի 20-րդ հատուկ նստաշրջանին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը ԱՄՆ կատարած այցից հետո երեկ հանդիպեց լրագրողների հետ։ Հատուկ նիստում ելույթ ունենալով, պրն Օսկանյանը ներկայացրել է վիճակը Հայաստանում՝ նշելով, որ վերջին տարիներին ավելացել է թմրանյութերի մուտքը, եւ օգտագործումը կարող է

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Այդ թուականին ազգայնական բօլօր աշխարհացունց իրադարձութիւններն առնչուած էին հայերի եւ ֆրանսիացիների հէտ։ Նախ, Ֆրանսիան ճանաչեց ցէղասպանութիւնը, ապա՝ գնեց Կօնեակի գօրծարանը, իսկ այնուհէտեւ անցկացրեց ֆութպօլի աշխարհի առաջնութիւնը, որի բացման առթիվ ԱԺ-ն դադարեցրեց յուր նիստը, եւ դորան դէմ չէր նոյնիսկ Սադօյեանը, քանզի միմեանց հէտ խաղալու էին Բրազիլիո եւ Սքօթլանդիո ոչ թէ սովորական

Գնացեք Աշնակ եւ հարցրեք, թե ով է դաշնակը

Թալինի շրջանի Աշնակ գյուղում, եթե որեւէ մեկին հարցնես, թե ինչ կուսակցության է պատկանում՝ զարմացած կնայի երեսիդ եւ հարցին հարցով կպատասխանի՝ ուրիշ կուսակցություններ էլ կա՞ն, իհարկե դաշնակ ենք։ Դաշնակը՝ դաշնակ, բայց աշնակցիներից շատերը նաեւ բեղ-մորուք ունեն եւ սասունցու ավանդական կերպարին գրեթե չեն դավաճանել։ Ջրագիծը հանձնվեց Աշնակ գյուղում ՀՍՆՀ-ն շահագործման հանձնեց իր հերթական ոռոգման ջրագիծը։ Արագածոտնի մարզում

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՎՈՏԸ»-2

Երկու տարի առաջ («Հայաստանի Հանրապետութիւն», 13.03.1996) այս վերնագրով հոդված էի գրել, կյանքումս ամենադառն ու դժվար հոդվածն այս մասին, որ մենք պարտադրված ենք անվերջորեն կորցնողի դերին, եւ որ մենք չէ, մեր հայրենիքն է մեզ դավաճանում։ Երկու տարի ամեն օր հիշել եմ ու ինքս ինձ հետ պատերազմել, որ գրածս հիմարություն էր. հայրենիքը չի կարող դավաճանել, եւ հայրենիքն

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈ՞Ց, ԹԵ՞ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹ

Շատ թանգարանների տնօրեններ են այսօր դժգոհում այցելուների բացակայությունից կամ, լավագույն դեպքում՝ սղությունից։ Եվ պատճառը միայն նախկին էնտուզիազմի կամ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի կորուստը չէ, այլ այն, որ, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, մեր երկրում թանգարանները դարձել են զուտ նկարների պահոցներ՝ «հուշարձանների» կարգավիճակով։ 1993 թ. նախկին նախագահի տիկնոջ եւ Հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աննա

ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ «ԴՐԱ ՄԱՍԻՆ» ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ

Մեր էջի մշտական ընթերցողներն արդեն գիտեն, որ յուրաքանչյուր հինգշաբթի կներկայացնենք ինտիմ կյանքին, սեռական խնդիրներին վերաբերող նյութեր։ Կփորձենք բժիշկ-սեքսապաթոլոգների միջոցով բաց խոսակցություն սկսել վերը նշված թեմաների շուրջ։ Եթե հիշում եք, մեր թերթի երեքշաբթի օրվա համարում արդեն սեռական դաստիարակության մասին տեսակետներ են հայտնել այդ խնդրի հետ առնչվող տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Այսօր սեռական դաստիարակության մասին սեքսապաթոլոգիայի վերականգնողական

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿԱՆՑՆԻ՞ «ՄԵՆԱՏԵՊԻՆ»

«Արդշինբանկի» բաժնետոմսերի 27%-ը, որը պատկանում էր պետական եւ նախկինում պետական ձեռնարկությունների («Հրազդանմաշ», «Կանազ», «Ցենտրոլիտ» եւ այլն), կառավարությունը վերցրել է իր տրամադրության տակ։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ 27%-ը պատրաստվում են վաճառել մոսկովյան «Մենատեպ» բանկին։ Սա լուրջ նախադրյալ է, որպեսզի հսկիչ ծրարը ստանա «Մենատեպը», որը խոստացել է վճարել բաժնետոմսերի գնից ավելին։  ՎԱՐՉԱՊԵՏ-«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ Կառավարություն-ԱԺ հարաբերությունների շրջանակում հունիս

ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴԻ՞Կ

ԼՂՀ ներիշխանական ճգնաժամին Հայաստանի ղեկավարության անմասն չլինելու մասին պնդել էին Բաբկեն Արարքցյանը եւ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ Վերջինս նաեւ նշել էր, թե «Հայաստանի ղեկավարության կողմից անցկացվող խաղերի նպատակն է թուլացնել եւ ապա բացառել ԼՂՀ ղեկավարության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա»։ «Առավոտի» թղթակիցը խնդրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնաբանել այս հայտարարությունները. «Իսկ ո՞վ է Մուրադ

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՍ ՄԱՐԴԸ

Տվեք ինձ 0 դոլար, եւ ես կգնեմ կոնյակի գործարանը «Ես չգիտեմ, թե կոնյակի գործարանն ինչ արժե։ Կոնյակի գործարանն արժե այնքան, որքանով հնարավոր է վաճառել՝ սա է թելադրում գնագոյացման շուկայական տրամաբանությունը։ Եվ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ կարող եմ ավելին ասել։ Միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե,

Իրենց կուսակցությունն իրենց ժողովուրդն է

Կարեն Դեմիրճյանը կատարեց իր նախընտրական խոստումը եւ ստեղծեց իր կուսակցությունը, համեստորեն կոչելով այն՝ Հայաստանի ժողովրդական։ Պարզ է՝ իր կուսակցությունը իր ժողովուրդն է։ Եթե ոչ ամբողջը, ապա նրա այն մասը, որը քվեարկեց Դեմիրճյանի օգտին։ Հիմա մենք ունենք արդեն երկու Ժողովրդական կուսակցություն, մեկը՝ Հայաստանի, մյուսը՝ ոչ։ Այդ մյուսը, եթե հիշում եք, ծնվել էր ռամկավարների հերթական պառակտման արդյունքում,

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար: Սկզբում ժօղովրդին թվում էր, թէ երկրում ամէն ինչ վաճառուած եւ թալանուած է, բայց երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, բօլօրն անմիջապէս հասկացան, որ դէռեւս ահագին ծախելու բան կա։ Միով բանիւ՝ շուկայական հարաբէրութիւնները հայոց մէջ շարունակում էին ծաղկում ապրել։ Ամէն ինչ կամ վաճառում էին, կամ էլ՝ վարձակալութեան տալիս։ Զօրօրինակ՝ պաշտօնեաների, պատգամաւորների

 «ԵՍ ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ԵՍ ՀՈՒՄՔ ԵՄ…»

«Մենք դեգրադանտներ ենք, թույլ տվեք գնանք այստեղից, որ առանց ստորացման ապրենք»,- բղավեց փախստական, մասնագիտությամբ հոգեբան Ստելլա Ղուկասովան, հունիսի 11-ին Պատանդների պաշտպանության ֆոնդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Պատանդների պաշտպանության ֆոնդը ղեկավարում է Լարիսա Ալավերդյանը։  Երեւանում այս կազմակերպությունը փախստականներով զբաղվող մի քանի կազմակերպություններից է եւ ունի իրական ու կոնկրետ գործեր, սակայն, ըստ երեւույթին, այն եւս ընտրեց սեմինարային

ՀՐԵԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈՒ ՄԵՐ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Անցնող շաբաթվա հիմնական բնութագիրը տալը բարդ չէ։ Անընդհատ տնտեսական հարցեր էին քննարկվում։ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ ԱԺ-ում, ԶԼՄ-ներում մեկ կոնյակի գործարանի վաճառքն էին փաստարկում, մեկ 1997թ. բյուջեի կատարողականն էին պատմում։ Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, անցած շաբաթ էլ կառավարության ներկայացուցիչներին լսելիս ակամա ցանկություն էր առաջանում տալ նույն հարցը. «պարոնայք, եթե դուք այդքան խելոք եք, ապա ինչո՞ւ է

Վտանգավոր շրջադարձ արտաքին քաղաքական ոլորտում

Որքան էլ փորձենք դիվանագիտական ձեւակերպումներով մեղմել ՀՀ նոր իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության սուր կողմերը եւ խնդիրը ներկայացնել այնպես, թե իբր արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, այնուհանդերձ, ակնհայտ է, որ մեր արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվել է։Անկախության ձեռքբերումից հետո ակնհայտ էր, որ Հայաստանը պետք է շատ արագ ինտեգրացվի միջազգային հանրությանը։ Դա հեշտ ճանապարհ չէր, բայց միակն էր։

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԾՐԱԳՐՎԱԾ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումից ընդամենը մեկ օր առաջ թիվ 48 մանկապարտեզում անսովոր եռուզեռ էր։ Չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ մտա մանկապարտեզ։ Մթնոլորտը լարված էր, բոլորը խոսում էին, քննարկում եւ հայտնում իրենց տեսակետները։ Մի խոսքով, բոլորը խոսում էին միմյանց հետ՝ առանց իրար լսելու։ Պարզ դարձավ, որ արդեն երկու օր է՝ թիվ 48 գործող պետական մանկապարտեզ է ներխուժել Նազարյանների

«ՀՀ»-Ի ԵՎ ԱԺ-Ի ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԵՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների, որոնք իրեն ներկայացվել էին մեր թերթի երեկվա համարի «ԱԺ-ն դժգո՞հ է պետական լրատվամիջոցներից» հարցազրույցում։ «Թերթը ներկայացնում է միակողմանի դիրքորոշումներ» ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանի այն դիտողությանը, թե «ՀՀ»-ն խախտել է մամուլի մասին օրենքը՝ սահմանված ժամկետներում չհրապարակելով Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանի, բժշկական համալսարանի 3 պրոֆեսորների

Դատախազի երկրորդ գալստյանը սպասելիս

«Երեւան» ոսկու տոնավաճառը դարձյալ վերսկսել է աշխատանքը։ ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանը գլխավոր դատախազի միջնորդության առայժմ միակ բարերար ազդեցությամբ այս տոնավաճառը վերադարձրեց Մուրադյան եղբայրներին՝ առանց իր սեփականությունը հանդիսացող սեղանների եւ որոշ գույքի։ Ըստ էության, այս պատմությունը կարող էր թվալ ոչ այլ ինչ, եթե ոչ տնտեսական երկու խմբավորումների միջեւ պայքար։ Կարելի է գուշակել, թե ովքեր են Նվեր

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ՍԵՔՍԸ

Սփյուռքահայ այն ուսանողները, որոնք ցանկություն կհայտնեն սովորել Հայաստանի բուհերի ասպիրանտուրաներում եւ մագիստրատուրաներում, այլ փաստաթղթերի թվում, տվյալ երկրի հյուպատոսարան պիտի ներկայացնեն նաեւ բժշկական տեղեկանք առ այն, որ սպիդով վարակված չեն։  

5-ՐԴՆ՝ ԻՐ ՈԼՈՐՏՈՒՄ

Ինչպես «Առավոտին» հաջողվեց պարզել արհեստավարժ աղբյուրներից` ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ֆիրման 5-րդն է աշխարհի ոչ բոլոր ձեռնարկությունների ցուցակում, այլ ընդամենը՝ թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող եւ վաճառող ֆիրմաների թվում։ Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանը արտադրության է պատրաստում «Նոյյան տապան» անունով նոր կոնյակը, որի մեկ շիշը կարժենա 800 դոլար եւ կունենա 70 տարվա հնություն։  

«ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ՝ ԵՍ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՄ»

Այսպես պատասխանեց Ստեփան Զաքարյանը մեր այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ստանձնել Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։ Երեկ նրան հեռացրել են Երեւանի մշակույթի վարչության պետի պաշտոնից, այն «փոխանցելով» Արա Երնջակյանին։ Իսկ Ստեփան Զաքարյանը հրաժարվելու է քաղաքապետին խորհուրդներ տալու վեհ առաքելությունից, քանի որ վստահ է, թե քաղաքապետը չի կարող դրանք կատարել. «Ասենք, չի կարող աշխատանքից ազատել եւ

ՊԱՎԼԻԿԸ ՊԱՆԴՈՒԽՏ ԷՐ

Կոնյակի գործարանը սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակի մեջ մնալու համար ԱԺ-ում «քվեարկած» երկու մարզպետներ՝ Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանն ու Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը այդ պահին ոչ միայն դահլիճում չէին, այլ, առհասարակ, հանրապետությունում չէին։ Երկուսն էլ «Պեռնոյի» հայրենիք Ֆրանսիայում էին։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031