Օրվա լրահոսը
Պատասխան նաեւ Վանիկ Սիրադեղյանին
Պարոն Սիրադեղյան, կարդալով «Առավոտ» թերթի հունիսի 24-ի համարը, զարմացա ձեր վիրտուոզ տեխնիկայով՝ «հիվանդ գլխից առողջ գլխին» բարդել ձեր անձնական պրոբլեմը՝ Հայաստանում իշխանական բանդիտիզմի եւ իշխանության բարոյալքման ձեր «դափնին»։ Դուք չէի՞ք, որ հանուն իշխանության պատրաստ էիք ձեռքի հետ մի ութ հարյուր մարդ ոչնչացնել։ Մի՞թե «բանդայի» անդամներ Տեր Հուսիկը եւ Արա Սահակյանը չէին գլխավորում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ձեզ
ՀՅԴ-Ն ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
«Առավոտի» թղթակիցը հուլիս 10-ին աշխատանքն սկսելիք ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի նախընթաց շրջանի մասին հարցազրույց է անցկացրել ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։ Օգտվելով առիթից, զրույցի վերջում մեր թղթակիցը նրան հարց ուղղեց նաեւ կոնյակի գործարանի վաճառքի վերաբերյալ։ -Պարո՛ն Կարապետյան, կոնյակի գործարանի սեփականաշնորհման խնդրի շուրջ վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ կրքեր բորբոքվեցին։ Սակայն ՀՅԴ-ն այդ ամենին
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԻԼՎԱՅԻՑ ՈՒ ՌՈՒԲԻԿԻՑ ՆՈՒՅՆ ԵՐԳՆ Է ՈՒԶՈՒՄ
Կարծում եմ, որ աշխարհի խելոքները մրցանակներն ստեղծել են, որպեսզի իշխանությունները արվեստագետներին ու գիտնականներին չփչացնեն շքանշաններով ու մեդալներով։ Իշխանությունները գտնում են մեդալի հանձնումը պատճառաբանելու ձեւակերպումը՝ «ազգային մշակույթին մատուցած ծառայությունների համար»։ Այս ձեւակերպմամբ մեդալ ու շքանշան են ստանում Լեւոն Ներսիսյանն ու Սիլվա Կապուտիկյանը կողք-կողքի։ Նախ որեւէ օրինաչափության չի ենթարկվում Սիլվա Կապուտիկյանի ծառայությունների գերադասումը Լեւոն Ներսիսյանի ծառայություններից (առաջինը
«ՈՒ»-Ի ՏԵՂԸ ԱՅԲՈՒԲԵՆՈՒՄ
Կամ հարցեր ուղղագրությունը փոխել-չփոխելու խնդրի վերաբերյալ Համաշխարհային հանրության կողմից Հայաստանի հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու փաստը առաջ բերեց հայերենը եւ հայոց գիրը միջազգային տեղեկատվական համակարգում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Խնդրի լուծման նպատակով պետք էր ստեղծել հայերեն գրանշանների հավաքածու, որը հնարավորություն կընձեռեր տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում մուտքագրել, շտեմավորել եւ դրանցով փոխանցել հայերեն ցանկացած տեքստ՝ անկախ ուղղագրությունից։ Երկարատեւ գիտական բանավեճերից
ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք Առայժմ հոդվածի այս մասում ես քննարկել եմ հայ-ադրբեջանական պատերազմի մեկ այլ սցենար, անտեսելով արտաքին գործոնները։ Անշուշտ, նման բազմաթիվ գործոններ կլինեն, բայց ես այժմ կկենտրոնանամ դրանցից միայն ամենակարեւորի՝ Ռուսաստանի հավանական վարքագծի վրա։ Սկիզբը՝ այստեղ։ Հատկապես կարեւոր է հարցի ճիշտ ձեւակերպումը։ Իմաստ չունի հարցնել, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի շահեր, որոնք
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ
Միայն այն միտքը, որ օտարերկրացի ինչ-որ մեկի խելքին կարող է փչել ապաստան փնտրել հենց Հայաստանում, արդեն իսկ անսովոր է հնչում։ Մեր հոգսն ու հարյուր հազարավոր փախստականների ներկայությունը լիովին կբավարարեն մի ամբողջ տասնամյակ եւս խճճվել նրանց խնդիրներում։ Սակայն սոցիալական ապահովության նախարարության փախստականների եւ բնակչության տեղաշարժերի գլխավոր վարչությունը արձանագրում է փաստը. 67 օտարերկրացիներ, հիմնականում Մերձավոր Արեւելքի երկրներից
ՎԱՐՊԵՏ ՕՀԱՆԻ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Շինարարությունը երկրի տնտեսական վիճակի գնահատման ցուցանիշներից մեկն է։ Շինարարության ծավալների աճը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ տվյալ երկրի տնտեսությունը զարգացման փուլում է։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած երկրում կրճատվում են շինարարության ծավալները։ Այս ընդհանուր դատողությունները կարելի է անել կայուն ու կանխատեսելի տնտեսական համակարգ ունեցող երկրների համար։ Անցումային փուլ ապրող երկրներում նման դատողությունները նույնչափ միանշանակ չի կարելի
Գործարաններն աշխատեն՝ տաք ջուր կունենանք
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ Հայաստանի ջերմաէլեկտրակայաններում արտադրված մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի վրա ծախսվում է մոտավորապես 400 դրամ պայմանական վառելիք, ինչը, մեղմ ասած, խոր միջնադար է, քանի որ զարգացած երկրներում այդ թիվը 200-ից չի անցնում։ Եւ ընդհանրապես, տարօրինակ է, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 11,72 դրամ է (ավելացված արժեքի հարկն էլ հետը), բայց բնակչությանն այն վաճառվում
ՀՅԴ-Ն ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
«Առավոտի» թղթակիցը հուլիս 10-ին աշխատանքն սկսելիք ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի նախընթաց շրջանի մասին հարցազրույց է անցկացրել ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։ Օգտվելով առիթից, զրույցի վերջում մեր թղթակիցը նրան հարց ուղղեց նաեւ կոնյակի գործարանի վաճառքի վերաբերյալ։ – Պարո՛ն Կարապետյան, կոնյակի գործարանի սեփականաշնորհման խնդրի շուրջ վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ կրքեր բորբոքվեցին։ Սակայն ՀՅԴ-ն այդ
Պատասխան նաեւ Վանիկ Սիրադեղյանին
Պարոն Սիրադեղյան, կարդալով «Առավոտ» թերթի հունիսի 24-ի համարը, զարմացա ձեր վիրտուոզ տեխնիկայով՝ «հիվանդ գլխից առողջ գլխին» բարդել ձեր անձնական պրոբլեմը՝ Հայաստանում իշխանական բանդիտիզմի եւ իշխանության բարոյալքման ձեր «դափնին»։ Դուք չէի՞ք, որ հանուն իշխանության պատրաստ էիք ձեռքի հետ մի ութ հարյուր մարդ ոչնչացնել։ Մի՞թե «բանդայի» անդամներ Տեր Հուսիկը եւ Արա Սահակյանը չէին գլխավորում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ձեզ
ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի դեռ առաջին նիստում էր Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հիմնական մոտեցումները շարադրող այս փաստաթուղթը։ Հանձնաժողովի հետագա նիստերում էլ հիմնականում քննարկվել են նախագահի այս առաջարկները։ Պետք է ենթադրել, որ վերջնական տարբերակն էլ գրեթե նույնությամբ կկրկնի Քոչարյանի մտահղացումները, ուստիեւ արժե ծանոթանալ Սահմանադրության բարեփոխման քոչարյանական տարբերակին։ 1. Խոսքը գնում է
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԹԵՔՈՒՄԸ՝ ՁԱԽ
Եթե հավատանք Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահին, հունիսի 25-ը պատմական նշանակության օր էր Հայաստանի նորօրյա պատմության մեջ, իսկ իրենց մասնակցությամբ հրավիրված սոցիալիստական կողմնորոշում ունեցող կուսակցությունների համատեղ խորհրդաժողովը՝ պատմական անհրաժեշտության միջոցառում։ Սա, իհարկե, նույն օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ արտահայտված ամենաարտառոց միտքը չէ։ Սակայն մինչեւ մեր սոցիալիստ գործիչների մտավոր գոհարները շարադրելը պարզաբանենք, թե ինչ էր կազմակերպված հավաքն
ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՌԵՐ
«Արդարություն եւ միասնություն» համագործակցության շրջանակներում արգելված է օգտագործել երեք բառ։ Նիստերում դրանք երբեք չեն կիրառվում։ Առաջինը թափանցիկ բառն է, որը լայն շրջանառության մեջ դրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի ժամանակ։ Երկրորդը արհեստավարժ բառն է, որն ավելի լայն շրջանառության մեջ դրեց վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ երրորդն ընդհանրական շրջանառության մեջ գտնվող Վիգեն Խաչատրյան բառակապակցությունն է։ ԴԵՂՈՐԱՅՔԸ՝ ԽԱՂԱԼԻՔ Երկու
ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱՎ
ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱՎ Հունիսի 23-ին նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը որոշել է առաջարկություն ներկայացնել նախագահին՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների՝ Հայաստանում սահմանափակել ծխախոտի վաճառքը եւ արգելել ծխախոտի գովազդը։ ՁԿԱՆ ՕՐ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ Ձկան խանութի հարեւանությամբ գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակից դաշնակցականները պիտի տեղափոխվեին վերջերս իրենց հատկացված Հանրապետության փողոցում գտնվող շենքը։ Սակայն «Հայձուկ» միավորման աշխատակիցներն առայժմ
ԳՈՒՑԵ ՍՐԱ՞ՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ԱՍՈՒՄ՝ «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԱՀԻՃ»
Ավարտվեց Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը։ Ճիշտ է, դեռ արտահերթ նստաշրջաններ կլինեն՝ գերազանցապես կառավարության որոշած օրակարգով, այնուամենայնիվ՝ կարելի է արդեն որոշ ամփոփումներ կատարել։ Որոշեցինք ի մի բերել այն պատգամավորների անունները, որոնք, մեր դիտարկումներով, այս նստաշրջանի ընթացքում գրեթե ոչ մի անգամ խոսափողին չմոտեցան, նախաձեռնություն հանդես չբերեցին եւ ԱԺ նիստերի դահլիճ էին գալիս միայն եւ միայն քվեարկության կոճակները
ՄԱՔՐՎԱԾ, ԱՆՄԵՂ ՇՐՋԱՊԱՏ
«Վերջին 6-7 տարվա բոլոր թերություններում մեղադրեցինք նախկին նախագահին, իսկ մյուսները՝ այդ շրջապատը ոնց որ մաքրվեց, բայց ես համոզված եմ, որ շատ հարցերի վերաբերյալ, այն, ինչ որ արվում էր, դրանք իմ մոտեցումները չէին, մյուսներին ձերբազատում եք մեղադրանքներից»։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «Ազգ», 23 հունիսի Նախկին նախագահի առնվազն վերջին մեկ տարվա շրջապատում, եթե հիշում եք, իրենց «համեստ»
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՉԵՆ
-Այս էլ որերորդ անգամ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է Ձեր գործունեությանը։ Նախ, նա հայտարարեց, թե ծանոթ չի եղել Ձեր՝ իբրեւ տնտեսական հարցերով խորհրդականի «խորհուրդներից» որեւէ մեկին։ Իրոք, որեւէ փոխառնչություն չե՞ք ունեցել։ -Չէ, եղել են ե՛ւ առնչություններ, ե՛ւ շփումներ, ե՛ւ հանդիպումներ, ե՛ւ նորմալ համագործակցություն։ Համենայնդեպս, մեկս մյուսի հասցեին դժգոհության կամ հանդիմանանքի առիթներ չենք ունեցել։ Չգիտեմ, հիմա
ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԸ
ՀՀՇ-ական շրջանակները մի փոքր այլ կերպ են տառադարձում «Արդարություն եւ միասնություն» համագործակցության անվանումը։ Նրանք պարզապես փոխում են միասնություն եւ արդարություն բառերի տեղը, ինչի արդյունքում ստացվում է ՄԱՀ։ Հիշեցնենք, որ մի ՄԱՀ էլ ունենք՝ ի դեմս Միջազգային արժութային հիմնադրամի։
Անցյալի ծանր բեռը
Հայոց Համազգային Շարժում անունը կրող կազմակերպությունը կարող է, իհարկե, վերանվանվել «Երրորդ» կամ «Չորրորդ հանրապետություն», բայց դա նրան ամենեւին էլ չի օգնի գրավել դատարկ մնացած ընդդիմադիր տարածքը։ «Գլխավոր ընդդիմադիրը» դառնալու որոշ գաղափարախոսական հիմքեր ունենալով, ՀՀՇ-ն այսօր չի կարող լրջորեն մասնակցել քաղաքական կյանքին՝ հին մեղքերն են խանգարում։ Դա ամենից լավ հասկանում են իրենք՝ ՀՀՇ-ականները, որոնք այսօր փորձում
ՆԱԽԱՐԱՐԱՇԵՆ ՄԵՐՈՒԺԱՆԸ
«ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանն օրերս հայտարարեց, որ Ռոլանդ Շառոյանի նշանակումով «Գարուն» ամսագրում իր ենթակայությամբ աշխատած բոլոր բաժնի վարիչները դարձան նախարար։ Այդ շարքը լրացնում են Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Հակոբ Մովսեսը։
ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԸ
Կոնյակի գործարանում ֆրանսիացիների հայտնվելուց հետո արդեն իսկ առաջին ակնհայտ փոփոխությունն է արձանագրվել։ Դեպի գործարան տանող աստիճանների եզրաշերտին լուսասյուներ են տեղադրվել։
ՉՏՐՎԵՑ ՍԱԴՐԱՆՔԻՆ
«Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Դավիթ Վարդանյանի նշանակմանը եւ արդյոք իշխանությունների հասցեին իր որակումները նաեւ նրա՞ն են վերաբերում՝ Արշակ Սադոյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ԱԺՄ անդամը շատ հստակ նշել է իր դիրքորոշումները եւ իր վրա ենթարկման որեւէ պարտավորություն չի վերցրել։ Եթե հարմարվողականության նկատառումներով նա փոխի իր համոզմունքներն ու քաղաքական գիծը, ապա իմ ասածները
ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 25-ին «Արմենպրեսը» տարածել էր արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված էր. «Վերջերս հանրապետության մամուլում եղան հրապարակումներ մի շարք պետական ձեռնարկությունների՝ միջազգային մրցույթով սեփականաշնորհման վերաբերյալ, որտեղ նշվել էին նաեւ գործարքների գները։ Հրապարակումներում նշված գները չեն համապատասխանում իրականությանը»։ Նշենք, որ խոսքը մասնավորապես կոնյակի գործարանը 30 մլն դոլարով վաճառելու լուրի արտահոսքի մասին էր։
ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ՝ ԵՂԲՈՐԻՑ ԵՂԲՈՐԸ
Ըստ որոշ շրջանակների, այն փուլում, երբ Բագրատ Ասատրյանը Կենտրոնական բանկի նախագահն էր, իսկ այժմյան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանը՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ կամ վարչության պետ, Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրված վարկից զգալի գումարներ են փոխանցվել այն մասնավոր բանկին, որը ղեկավարել է կամ այնտեղ կարեւոր աշխատակից է եղել Էդուարդ Սանդոյանի եղբայր Ռազմիկ Սանդոյանը։ Ըստ նույն աղբյուրների,
ՄԻ ՉԱՐԱՇԱՀԻՐ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ» ԴԻՐՔԸ
Խորհուրդ կտար մասնագետը Շարունակում ենք տպագրել Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի սեքսոպաթոլոգ Գ. Վարդանյանի տեսակետները սեռական կյանքի վերաբերյալ։ Բավականին հաճախ տրվող հարցերից է, թե որ ձեւն է «ճիշտ» եւ որը՝ «սխալ»։ Նախեւառաջ մարդկանց մեծամասնության կողմից ընդունված սեռական հարաբերությունը տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ, բժշկության մեջ կոչվում է «նորմատիվային», ի տարբերություն բազմաթիվ այլ ձեւի սեռական հարաբերությունների, որոնք մեր
Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՎԵՐԵՎՆԵՐԸ
Մի կարմիր մեքենա է շրջում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան ընկերակցությունը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ հետեւյալ թեմայով`«Արդարադատությունը Հայաստանում»։ Առիթը Գ. Դիլանյանի, Նիկողոսյանների եւ էլի մի քանիսի սպանությունների գործերն էին, որոնցից մի քանիսին «Առավոտն» արդեն անդրադարձել է ոչ մեկ անգամ։Կարճ՝ առաջին գործի մասին։ Նախ նշեմ, որ Հելսինկյան ընկերակցությունը մոնիտորինգ է անցկացրել ՀՀ Գերագույն դատարանում
Մի գրոշ ընծայեք «կենսակառույցի» համար
«Շուտով բոլորիս ջանքով իրականություն կդառնա մեր միասնական համահայկական կենսակառույցը» Ռ. Քոչարյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի նոր ղեկավար Ներսես Մկրտչյանը հրաժարվեց հարցազրույցից՝ հայտնելով, որ «Առավոտ» օրաթերթին «առայժմ» հարցազրույց չի տա։ Իսկ բանավոր զրույցից Ներսես Մկրտչյանը հրաժարվեց վճռականորեն։ Ապա առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր, որոնց, ըստ երեւույթին, «Հայաստան» հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավարը պատասխանելու էր նույնպես
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԿՆՈՋ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Երեկ խմբագրություն այցելեց 1998 թվականի մարտի 3-ից հետախուզման մեջ գտնվող եւ բանդիտիզմի հոդվածով մեղադրվող ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի կինը՝ Կամիլյա Հարությունյանը: Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Վահան Հարությունյանը ձերբակալվել է իր տանը, եւ այժմ գտնվում է ՆԳ եւ ԱԱ նախարարության մեկուսարանում: Տիկին Հարությունյանի խոսքերով, ձերբակալվելուց առաջ իր ամուսինը խնդրեց հայտնել հետեւյալը. 1.
«ՇԱՄԻՐԱՄԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձ է արվում պատասխանել ԳիԱրՔՄի-ի եւ նրա համանախագահ Ալեքսանդր Աղամալյանի վերջերս հնչեցրած մեղադրանքներին։ Հայտարարության մեջ մեղադրանքներ են հնչում ԳիԱրՔՄի-ի փաստացի ղեկավար Աշոտ Մանուչարյանի հասցեին, որը «Շամիրամի» կարծիքով, ՆԳ նախարար լինելու ժամանակ չի կարողացել կամ չի կամեցել լուրջ պայքար ծավալել հանցագործ տարրերի դեմ։ Այնուհետեւ նշվում է, որ ՀՀՇ-ն,
«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՍՈՒՏ ԽՈՍԵԼԸ ՎԱՅԵԼ ՉԷ»
Պաշտոնաթողությունից հետո արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեծ դժվարությամբ է շփման մեջ մտնում մամուլի ներկայացուցիչների հետ։ Սակայն, օրերս նրա հետ խոսելու առիթ ներկայացավ եւ պետք է ասել, որ նախկին արտգործնախարարը, էնպես, լավ էլ տեղը տեղին ասելիք ուներ։ Նա նախ հարկ համարեց նշել, որ պրն Օսկանյանի հետ մի 6-7 տարի աշխատել են միասին։ Սակայն վերջինս «Հայոց աշխարհ» թերթի