Օրվա լրահոսը
ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՉ ԹԵ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ ԳՐԵՆՔ, ԱՅԼ ԿՈԿՏԵՅԼՆԵՐԻ
ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՉ ԹԵ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ ԳՐԵՆՔ, ԱՅԼ ԿՈԿՏԵՅԼՆԵՐԻ Շաբաթ է, շոգ։ Հանգստյան հնարավորություններ առաջարկող ֆիրմաների գովազդներից բացի, ուրիշ ոչինչ հաճույքով չես ընթերցում։ Կտրուկ բարձրացել է բացօթյա սրճարանների վարկանիշը։ Դրանցից մեկն էլ նախկին «Ֆլորա» կամ «Ակվարիում» սրճարանն է, որի առաջին հարկը ժամանակի շնչով մե՛կ բարեգործական սրճարան դարձավ, մե՛կ տոնավաճառ, այժմ էլ «Բինգո» է։ Իսկ
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «…ՈՒ ԼԱՎ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ԻՆՁ ՀԵՏ ԷՐ»
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի առանձնասենյակն էլ ավելի զուսպ ու ասկետիկ է, քան ՊՆ պաշտոնյաների մեր տեսած այլ նստավայրեր: «Ոչինչ փափուկ չեմ սիրում»,- խոստովանեց գեներալը, առաջարկելով կոշտ աթոռ: Կոմանդոս անունը, որ կարծում էինք Աֆղանստանում ծառայելու ժամանակներից է կրում, Մանվել Գրիգորյանն է դրել 92-ին Ղարաբաղում: Ծնվել է Թբիլիսիում, 59 տարեկան է, պրոֆեսիոնալ զինվորական: Ծառայել
ՄՈՍԿՎԱ. ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
«Մենք Չուկոտկայում գործարաններ կկառուցենք, որպեսզի Չուկոտկայում լինի սեփական պրոլետարիատ» – («Չուկոտկայի պետը» ֆիլմից)։ Պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Մոսկվայում բնակվող հայերի թիվը մոտավորապես կազմում է 1 մլն եւ ավելի։ Թվերը մեջ են բերվում տարբեր առիթներով, տարբեր տրամադրվածությամբ եւ ենթատեքստով, ինչն էլ, թերեւս, թվային տվյալների այսքան մեծ տարբերության պատճառն է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե
Զադոյան Դավիթը Մելո անունով տղա չունի
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը հրավիրել էր լրագրողներին, հայտնելու, որ ինքը ո՛չ Մելո անունով տղա ունի, ո՛չ էլ կարմիր գույնի որեւէ ավտոմեքենա։ Իսկ այսպիսի հայտարարություն անելու առիթը «Ա1+» հեռուստաընկերության հունիսի 24-ին ժամը 23.40-ին եթեր հեռարձակած հաղորդումն էր այն մասին, թե «ոմն Արծվիկ Վարդանյան ներկայացավ որպես սպանված Մարիետա Վարդանյանի մայր, զրպարտեց ինձ այն բանում, որ իբր
ԹԵ ՉԷ՝ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ
ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն ու հարկային վարչության պետը երեկ հանդիպեցին հայ գործարարներին՝ ասելու, որ այսուհետեւ հատկապես պիտի պայքարեն տնտեսության ստվերային կողմի դեմ։ Վարչապետը բացառեց տհաճ «սյուրպրիզները» Արմեն Դարբինյանը համարեց, որ այս կառավարության (նկատի ուներ նաեւ Ռ. Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ) աշխատանքը իրավունք է տալիս խոսելու հարկային «պարզ, թափանցիկ» քաղաքականության մասին։ Ըստ նրա՝ 1997
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թե՛ անցյալում եւ թե՛ մանավանդ այսօր շատերն են պնդել եւ պնդում, որ քաղաքականությունն ու անբարոյականությունն իրարից գրեթե անբաժան բաներ են։ Այդուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ թե՛ անցյալում եւ թե՛ հատկապես այսօր փորձել եւ փորձում են հակառակն ապացուցել։ Հակառակը պնդողներ, բնականաբար, կան, եւ բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին մեզանում քաղաքականությանը բարոյականություն խառնելու գրեթե բոլոր հաջող եւ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ
Եվրախորհրդի պատգամավորները երեկ հանդիպելով նախագահին, ԱԺ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ ԱԺ շենքում հանդիպեցին նաեւ հայ լրագրողների հետ։ ԱԺ աշխատակիցներն ինձ հանդիմանեցին հայերեն գրել եւ կարդալ չիմանալու մեջ, որպես դրա կարկառուն օրինակ ներկայացնելով մեր թերթի նախորդ համարում տեղ գտած վրիպակը, երբ տիկին Յոնսի անունը տպագրվել էր՝ Կոնս։ Սակայն հայ եւ եվրոպացի խորհրդարանականների համատեղ ասուլիսը բացահայտեց
ՆՐԱՆՑ ԳԻՏԵԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ
Պայքար՝ նաեւ ԶԼՄ-ների միջոցով Երեկ «Թմրամիջոցների չարաշահման ու ապօրինի շրջանառության» միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում-ասուլիս։ Ինչպես նշված էր հրավերում, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կատիցա Չեկալովիչի եւ համապատասխան այլ մարմինների ներկայացուցիչների կողքին պետք է լիներ նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Սակայն վերջինիս փոխարինելու էր եկել փոխնախարար Հ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ ՈՏՔԻ ՎՐԱ
«Առավոտի» հունիսի 25-ի համարում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ վկայակոչելով «Հայոց աշխարհում» ներկայիս արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության (ըստ որի՝ նախկին իշխանությունները համաձայն էին, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում) մասին, իր հերթին հայտարարել էր, թե «… կարելի է ասել, որ դա ստախոսություն է, իսկ արտգործնախարարին սուտ խոսելը վայել չէ»։ Այս կապակցությամբ պարոն Օսկանյանը չցանկացավ կարծիք հայտնել կամ
ԱՊՐԵ՛Ս ԲԱԲԻԿ, ՔԱՂՑՐԻ՜Կ ԲԱԲԻԿ
Հունիսի 26-ին «Թուրան» գործակալությունը տարածել է Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի «Մոսկովսկիե նովոստի» օրաթերթին տված հարցազրույցի որոշ սենսացիոն մանրամասներ։ Մասնավորապես, Ռասուլ Գուլիեւը Հեյդար Ալիեւին մեղադրելով Ադրբեջանի 6 շրջանները Հայաստանին հանձնելու մեջ՝ հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 1993-ի մայիսին Ալիեւի եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում։ ԿԴԱՏՎԻ՞ «ԵՐԿՐԻ» ԽՄԲԱԳԻՐԸ Շուտով «Երկիր»
ԴԵՊԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎ ԵՎ ԱԺ ԼՈՒԾԱՐՈՒՄ
Հուլիսի 10-ին աշխատանքը կսկսի ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովը, ինչի առիթով «Առավոտը» հարցազրույց անցկացրեց ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։ – Պարոն Կարապետյան, որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե մոտ ժամանակներս ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն մարմինը հանդես է գալու ներկայիս իշխանության գործելակերպի նկատմամբ վերապահություն արտահայտող հայտարարությամբ։ -Պետք է ասեմ, որ նման որեւէ բան չի
ՆԱՎԻՑ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
«Ի՞նչ էիք անում Ամերիկայում»,- «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության աշխատակից Ռուզան Խաչատրյանի այս հարցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը պատասխանել էր. «Առավոտ» թերթը ենթադրել էր, որ անգլերենս էի բարելավում, բայց ես ավելի շատ հայերի հետ էի հանդիպում ու բարելավեցի արեւմտահայերենս»։ Ռադիոկայանով երեկ հեռարձակված այս հարցազրույցից մեջբերենք որոշ առավել հետաքրքրական հատվածներ։ «Ներկա Գերագույն մարմինը
Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՑԱՎՈՒՄ Է
Երեկ խմբագրություն զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը եւ ցավ հայտնեց այն մասին, որ իր «չորսի բանդա» արտահայտությունը ուղղակի է հասկացվել, այլ ոչ որպես քաղաքական իրոնիա: Պրն Սիրադեղյանը հիշեցրեց, որ Մաո Ցզեդունի օրոք եւ հետո իր սերնդի համար հումորի անսպառ աղբյուր էին «խունվեյբիններ», «կուլտուրական հեղափոխություն», «չորսի բանդա» եւ այլ արտահայտությունները: ՀՀՇ նախագահը խնդրեց «Առավոտի» ընթերցողներին
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԻԼՎԱՅԻՑ ՈՒ ՌՈՒԲԻԿԻՑ ՆՈՒՅՆ ԵՐԳՆ Է ՈՒԶՈՒՄ
Կարծում եմ, որ աշխարհի խելոքները մրցանակներն ստեղծել են, որպեսզի իշխանությունները արվեստագետներին ու գիտնականներին չփչացնեն շքանշաններով ու մեդալներով։ Իշխանությունները գտնում են մեդալի հանձնումը պատճառաբանելու ձեւակերպումը՝ «ազգային մշակույթին մատուցած ծառայությունների համար»։ Այս ձեւակերպմամբ մեդալ ու շքանշան են ստանում Լեւոն Ներսիսյանն ու Սիլվա Կապուտիկյանը կողք-կողքի։ Նախ որեւէ օրինաչափության չի ենթարկվում Սիլվա Կապուտիկյանի ծառայությունների գերադասումը Լեւոն Ներսիսյանի ծառայություններից (առաջինը
Գործարաններն աշխատեն՝ տաք ջուր կունենանք
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ Հայաստանի ջերմաէլեկտրակայաններում արտադրված մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի վրա ծախսվում է մոտավորապես 400 դրամ պայմանական վառելիք, ինչը, մեղմ ասած, խոր միջնադար է, քանի որ զարգացած երկրներում այդ թիվը 200-ից չի անցնում։ Եւ ընդհանրապես, տարօրինակ է, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 11,72 դրամ է (ավելացված արժեքի հարկն էլ հետը), բայց բնակչությանն այն վաճառվում
ՉԿՐԿՆԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ
«Ասում են՝ շատ է խոսվում ու գրվում կոնյակի գործարանի մասին, որովհետեւ չկան այսօր քաղաքական դատավարություններ եւ այլն։ Մի քանի հոգի պիտի բռնած լինեին, որ այս գործն այսքան հնչեղություն չստանար»։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «ՀՀ», 23 հունիսի Այժմ արդեն կարող ենք չկասկածել, որ, ասենք, «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհմանը կնախորդեն զանգվածային ձերբակալություններ։ «ՀԸԲԸ ԿՅԱՆՔՍ ԻԶՈ՞ՒՐ ԱՆՑԱՎ» «-Բենզինի խնդիր
Արձակուրդի անհրաժեշտությունը հասունացել է
Ամառվա շոգը պարզապես անտանելի է դարձել։ Արեւից հալվում է ոչ միայն ասֆալտը, այլեւ մարդկային ուղեղը։ Հասարակ մահկանացուների համար դա նույնիսկ օգտակար է. որքան քիչ մտածեն՝ այնքան լավ։ Պետական ուղեղները, սակայն, պետք է փայփայել եւ փրկել։ Մեր նախարարները, պատգամավորները եւ պետական մանր ու մեծ ծառայողները, որոնք, ինչպես հայտնի է, օրնիբուն աշխատում են ազգիս համար, այս շոգից
ՎԱՐՊԵՏ ՕՀԱՆԻ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Շինարարությունը երկրի տնտեսական վիճակի գնահատման ցուցանիշներից մեկն է։ Շինարարության ծավալների աճը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ տվյալ երկրի տնտեսությունը զարգացման փուլում է։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած երկրում կրճատվում են շինարարության ծավալները։ Այս ընդհանուր դատողությունները կարելի է անել կայուն ու կանխատեսելի տնտեսական համակարգ ունեցող երկրների համար։ Անցումային փուլ ապրող երկրներում նման դատողությունները նույնչափ միանշանակ չի կարելի
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ
Միայն այն միտքը, որ օտարերկրացի ինչ-որ մեկի խելքին կարող է փչել ապաստան փնտրել հենց Հայաստանում, արդեն իսկ անսովոր է հնչում։ Մեր հոգսն ու հարյուր հազարավոր փախստականների ներկայությունը լիովին կբավարարեն մի ամբողջ տասնամյակ եւս խճճվել նրանց խնդիրներում։Սակայն սոցիալական ապահովության նախարարության փախստականների եւ բնակչության տեղաշարժերի գլխավոր վարչությունը արձանագրում է փաստը. 67 օտարերկրացիներ, հիմնականում Մերձավոր Արեւելքի երկրներից (Իրաք,
ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք Առայժմ հոդվածի այս մասում ես քննարկել եմ հայ-ադրբեջանական պատերազմի մեկ այլ սցենար, անտեսելով արտաքին գործոնները։ Անշուշտ, նման բազմաթիվ գործոններ կլինեն, բայց ես այժմ կկենտրոնանամ դրանցից միայն ամենակարեւորի՝ Ռուսաստանի հավանական վարքագծի վրա։ Սկիզբը՝ այստեղ : Հատկապես կարեւոր է հարցի ճիշտ ձեւակերպումը։ Իմաստ չունի հարցնել, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի շահեր, որոնք
«ՈՒ»-Ի ՏԵՂԸ ԱՅԲՈՒԲԵՆՈՒՄ
Կամ հարցեր ուղղագրությունը փոխել-չփոխելու խնդրի վերաբերյալ Համաշխարհային հանրության կողմից Հայաստանի հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու փաստը առաջ բերեց հայերենը եւ հայոց գիրը միջազգային տեղեկատվական համակարգում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Խնդրի լուծման նպատակով պետք էր ստեղծել հայերեն գրանշանների հավաքածու, որը հնարավորություն կընձեռեր տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում մուտքագրել, շտեմավորել եւ դրանցով փոխանցել հայերեն ցանկացած տեքստ՝ անկախ ուղղագրությունից։ Երկարատեւ գիտական բանավեճերից
ՆԱՋԱՐՍՏԱՆ՝ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ
Այն պահին, երբ ռուսաստանյան հեռուստատեսությունը ցուցադրում էր Իսպանիա-Բուլղարիա ֆուտբոլի մրցամարտը, նույն պահին թուրքական հեռուստատեսությունը զուգահեռաբար ցուցադրում էր Պարագվայ-Նիգերիա հանդիպման ընթացքը։ Պարզվում է, որ Նիգերիա անվանումը սերտ առնչություն ունի հնչակյանության հետ եւ թուրքերեն հնչում է Նաջարստան։ Հարցի վերաբերյալ Հայաստանի հնչակների առաջնորդ Էռնեստ Սողոմոնյանը որեւէ մեկնաբանություն չուներ։
ՁԿԱՆ ՕՐ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ
Ձկան խանութի հարեւանությամբ գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակից դաշնակցականները պիտի տեղափոխվեին վերջերս իրենց հատկացված Հանրապետության փողոցում գտնվող շենքը։ Սակայն «Հայձուկ» միավորման աշխատակիցներն առայժմ հրաժարվում են այդ շենքն ազատել։
ՑԱՎԱԼԻ ՎՐԻՊԱԿ
Երեկվա համարում լուրի հեղինակ Արմեն Զաքարյանի անուշադրության պատճառով տեղեկատվության մեջ սպրդել է ցավալի վրիպակ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Սանդոյանի եղբոր անունը Ռաֆիկ է, ոչ թե Ռազմիկ, իսկ նրա ղեկավարած բանկը կոչվում է «Լենդ-բանկ»։
ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱՎ
Հունիսի 23-ին նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը որոշել է առաջարկություն ներկայացնել նախագահին՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների՝ Հայաստանում սահմանափակել ծխախոտի վաճառքը եւ արգելել ծխախոտի գովազդը։
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍԹ
Երեկվա մեր թերթի առաջին էջի մակագրությամբ հայտնում էինք, որ Ավստրալիայում, թեժ շոգի պատճառով, ուշաթափվել էր մի զինվոր։ Քանի որ ընթերցողներից եւ նույնիսկ թերթի աշխատակիցներից ոչ մեկը չարձագանքեց այդ լուրին, պետք է արձանագրենք, որ հասանք մեր նպատակին՝ ապացուցելով հոգեբանական կարեւոր մի օրինաչափություն, երբ քո երկրում թեժ ամառ է, դու չես կարող պատկերացնել, թե որեւէ այլ տեղ
ԴԵՂՈՐԱՅՔԸ՝ ԽԱՂԱԼԻՔ
Երկու օր առաջ Գյումրիի նորակառույց Անի եւ Մուշ թաղամասերի հարեւանությամբ հայտնաբերվել է ֆրանսիական արտադրության հորմոնալ անոթալայնիչ եւ ցավազրկող դեղորայքի մի մեծ կույտ, որը դարձել է այդ թաղամասերի երեխաների համար զբաղվելու հիմնական միջոց։ Կույտի մեջ ժամկետանց դեղորայքից զատ հայտնաբերվել են նաեւ ժամկետային առումով պիտանի դեղորայք։ Այս պահին դեռեւս պարզ չէ, թե ում միջոցով եւ ինչ ճանապարհով
ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՌԵՐ
«Արդարություն եւ միասնություն» համագործակցության շրջանակներում արգելված է օգտագործել երեք բառ։ Նիստերում դրանք երբեք չեն կիրառվում։ Առաջինը «թափանցիկ» բառն է, որը լայն շրջանառության մեջ դրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի ժամանակ։ Երկրորդը «արհեստավարժ» բառն է, որն ավելի լայն շրջանառության մեջ դրեց վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ երրորդն ընդհանրական շրջանառության մեջ գտնվող «Վիգեն Խաչատրյան» բառակապակցությունն է։
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԹԵՔՈՒՄԸ՝ ՁԱԽ
Եթե հավատանք Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահին, հունիսի 25-ը պատմական նշանակության օր էր Հայաստանի նորօրյա պատմության մեջ, իսկ իրենց մասնակցությամբ հրավիրված սոցիալիստական կողմնորոշում ունեցող կուսակցությունների համատեղ խորհրդաժողովը՝ պատմական անհրաժեշտության միջոցառում։ Սա, իհարկե, նույն օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ արտահայտված ամենաարտառոց միտքը չէ։ Սակայն մինչեւ մեր սոցիալիստ գործիչների մտավոր գոհարները շարադրելը պարզաբանենք, թե ինչ էր կազմակերպված հավաքն
ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի դեռ առաջին նիստում էր Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հիմնական մոտեցումները շարադրող այս փաստաթուղթը։ Հանձնաժողովի հետագա նիստերում էլ հիմնականում քննարկվել են նախագահի այս առաջարկները։ Պետք է ենթադրել, որ վերջնական տարբերակն էլ գրեթե նույնությամբ կկրկնի Քոչարյանի մտահղացումները, ուստիեւ արժե ծանոթանալ Սահմանադրության բարեփոխման քոչարյանական տարբերակին։ 1. Խոսքը գնում է