Օրվա լրահոսը
ՍԱՆԴՈՅԱՆԸ ՀԱՐԳՈՒՄ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀՈՒՄՈՐԸ
«Կարո՞ղ է Ազատության հրապարակն էլ մետրերի բաժանեք ու հանրահավաքներից ըստ այդմ հարկ ուզեք։ Իսկ երթերն էլ երեւի ըստ երկարությա՞ն եք նախատեսում հարկել»,- Արշակ Սադոյանի այս հարցադրումներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանը պատասխանեց. «Ես հարգում եմ Ձեր հումորը եւ միշտ նկատել եմ, որ Դուք բոլոր ոչ ստանդարտ հարցադրումներն անում եք հումորով։ Բայց այդ հարցի պատասխանը
ՀՀՇ-ՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ
Հունիս 29-ին հրավիրված ՀՀՇ վարչության նիստում քանիցս խոսք եղավ, թե կուսակցության մեջ կարող են պառակտումներ լինել։ Այս ամենը պայմանավորվում է նրանով, թե ինչ արագությամբ եւ ինչ տեմպերով կընդունվի կուսակցության նոր ծրագիրն ու նոր անվանումը։ Վերջիվերջո, ընդունվեց Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի այն դիտողությունը, որ հեռացողները, այսպես թե այնպես, որեւէ պատճառ կգտնեն, ուստի հարկավոր չէ շտապել
«ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ. ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ՍՄՈՔԻՆԳ»
«Ամեն մի ժամանակ իր հերոսն ունի, եւ ես համոզված եմ՝ մի 5-10 տարի հետո Երեւանի քաղաքապետը պետք է լինի «бабочка»-ով, սմոքինգով, բա ի՞նչ, ես Երեւանի ապագան այդպես եմ պատկերացնում։ Չնայած էն օրը երեխաներին հարցրեցի՝ ի՞նչ եք ուզում դառնալ, ամեն ինչ ասացին, բացի՝ քաղաքապետից»։ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեւանի քաղաքապետ, «ՀՀ», 27 հունիսի «Պատկերացնո՞ւմ ես, Շուրա, մեկ միլիոն
Սոցիալական քաղցկեղը «Առագաստի» մատույցներում կամ հինգ րոպեն բավական է բողոքելու համար
Հունիսի 26-ին՝ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, «Առագաստ» սրճարանի շրջակայքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այնուհետեւ, տեղի ունեցավ, ինչպես ընդունված էր ասել, բողոք-ակցիա՝ «Ես ուզում եմ ապրել» կարգախոսով։ Ասեմ, որ բողոք-ակցիան ոմանց շուրթերին հնչում էր (մինչեւ սկսվելը) իբրեւ ռոք-ակցիա, բայց, ի վերջո, մոտեցավ ջազ-ակցիայի։ Ժամը 19-ին սկսվեց համերգը։ Ներկայացնեմ առաջին հինգ
ՏԵՍԱ-ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՀԱՅ-ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնը բացվեց «Արեւելք-Արեւմուտք-ենթատեքստ» տեսա-ինֆորմացիոն ցուցահանդեսով։ Ցուցահանդեսին օժանդակել են Հայաստանում հավատարմագրված դեսպանատներ, բաց հասարակության եւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտները, հայաստանյան մի շարք կազմակերպություններ («NEW WIND») եւ անհատներ։ Տասնչորս երկրների ժամանակակից արվեստի տեսանյութեր էին ներկայացվում տարբեր սրահներում եւ ամեն մի հանդիսատես հնարավորություն էր ստանում իր ցանկացած երկրի նորարար արվեստին ծանոթանալու։ Ցուցահանդեսն իր տեսակով եւ ներկայացրած
Հոդվածի առիթով
«Երկիր» թերթի մայիսի 13-ի համարում տպագրված է «Զրույց հողի հետ» վերնագրով մի հոդված, որ սկսվում է Գյոթեի «Ֆաուստով», գնում դեպի ՀՀՇ եւ հասնում սպանության մի դեպքի։ Սպանության մասին պատմվող հատվածից որոշ մեջբերումներ անենք. «Վերջերս Սեւանում կատարվեց մի սպանություն։ Սեւան քաղաքի բնակիչ Հարություն Հարությունյանը ավտոմատ հրազենով սպանել էր ցամաքաբերդցի Դավոյին: 1995թ. ամռանը Դավոն կազմակերպել էր Հարությունի
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔՈՎ
Ձոն, հորդոր արհեստավարժության Սիրելի՛ հայրենակիցներ, ժողովուրդ, հանգիստ եղեք։ Կոնյակի գործարանի, բոլորիս ապագայի հանդեպ մեր կասկածն ու անհանգստությունը չհասկանալուց է։ Չէ որ մեր ազգընտիր նախագահը, որ ստացավ ձեր ձայների 60%-ը, ամենաիմաստունն է, շրջահայացը, լայնախոհը, հայրենասերն ու հերոսը։Ցավոք, ես այն ժամանակ նրան չընտրեցի, քանզի հայ ազգի ներկայացուցիչ եմ, մի ազգի, որի մասին մեր թշնամիներն ասում են՝ հայի
«Երեք» ստացած բժիշկներ եւ «ծաղկող» առողջապահություն
Հունիսի 21-ին կիրակնօրյա «Լրաբերը» գերհագեցած քաղաքական հաղորդման վերջում հիշեցրեց, որ հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է, իսկ բժիշկների լիցենզավորման կենտրոնում տեղեկացա, որ միայն 1998 թ. լիցենզիա է տվել մոտավորապես 2000 (երկու հազար) մարդու։ «Մոտավորապես»-ը պայմանավորված է նրանով, որ լիցենզավորման կենտրոնի տնօրեն Մ. Կիրակոսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունում գտնվող բժիշկների լիցենզավորման կենտրոնում համակարգիչ չկա եւ հաշվառումը թղթային
Հոգաբարձուները դժգո՞հ են տնօրենից
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, անցած շաբաթ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդակցություն, որի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատանքից: Ըստ այդ լուրերի, նախագահն իբր կշտամբել էր պրն Հովհաննիսյանին շրջագայությունների համար չափից դուրս մեծ գումարներ ծախսելու համար, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված հայեցակարգում հաստիքացուցակների ուռճացումից /նախատեսվում էր, օրինակ,
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ ցածր դասարանցիների համար Եւ երբ դարավէրջին կայսրութիւնը փլուզուեց, եւ անկախ պէտականութեան շինարարութեան շնօրհիւ ժօղովուրդը հայտնուեց ծայրաստիճան աղքատութեան մէջ, եւ երբ նոյն ժօղովրդի համար միանգամայն պարզ դարձաւ, որ ջէրմուկն ու կօնեակը հայոց համար ապագայ չեն, շատերը, քչփօրելով հօրենական ու պապենական սնդուկները, գտան յուրեանց նախնու գաղթականի ցուպը, որ մէծ զօրութիւն ուներ։ Միով բանիւ՝ շատերն էին
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՔ ՃԳՆԱԺԱՄ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն օրերս թույլատրել է, որպեսզի Երեւանի քաղաքային կոմիտեն հուլիսի 11-ին հանրահավաք անցկացնի։ Դա, կոմունիստների հաշվարկով, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվա սահմանագլխին։ Նշենք, որ մեր համայնավարները, տվյալ դեպքում, թվարկումը ոչ թե նախագահի երդման, այլ ընտրության օրվանից են սկսել։ Այս հանգամանքը, սակայն, որեւէ դեր չի խաղում, մանավանդ որ, ինչպես ձեր թղթակցին
«ՄԻ ՁԵՌՔԱՆԻ ԲԱՆԴԻՏՆԵՐԻՑ» ՇՈՒՏՈՎ ԵՐԿՈՒ ՁԵՌՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ԿԳԱՆՁԵՆ
Խոսքը համապատասխան խաղային ավտոմատների մասին է, որոնց համար հաստատագրված վճարը կառավարությունն առաջարկում է կրկնակի բարձրացնել։ Իհարկե, «բանդիտների» հանդեպ ավելի մեղմ են գտնվել, քան խաղատների մեկ այլ բաղկացուցչի՝ խաղասեղանների, որոնց համար վճարը 16-ապատկվելու է։ Նման շեշտակի բարձրացում «Հաստատագրված վճարների մասին» օրենքի նախագծով միայն 3 տեսակ գործունեության համար է նախատեսված՝ բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի, Երեւանի կենտրոնում գտնվող
ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՀՇ-Ի ՀԱՄԱՐ
ՀՀՇ վարչության հերթական նիստը մի կերպ հանդուրժեց, որ օտար մամուլի ներկայացուցիչը ներկա լինի։ Նախ նախկին նախարար Լեւիկ կամ Լյովիկ Խաչատրյանն ընդվզեց, թե «կգնա կպնողական բաներ կգրի» կարծելով, թե ինքը «Առավոտի» ուշադրությունը վաստակել է, հետո էլ նախկինում Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը բարձրաձայն մտածեց, թե լրագրողի ներկայության մեջ անկանխատեսելի հեռանկար կա ու երեւի իր այդ կանխատեսմամբ էլ
ՍԵՐԳԵԵՎԻ ԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Հուլիսի 1-ին սպասվում էր ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի այցը Հայաստան։ Սակայն այդ այցելությունը հետաձգվում է մինչեւ հուլիսի կեսերը։ Գեներալ Սերգեեւին նվիրված հրապարակումը կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում։ ԷԼ Ի՞ՆՉ ՆՈՐ ԲԱՆ ԿՄՏԱԾԵՆ Երեկ, մինչ նախագահի հրամանագրով հրավիրված արտահերթ նստաշրջանի սկսվելը, պատգամավորները սկսեցին Խոսրով Հարությունյանին նեղել, թե ինչո՞ւ են Սահմանադրությանը հակառակ՝ անտեսվում կոնյակի գործարանի խնդրով
ՀՀՇ-ՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ
Հունիս 29-ին հրավիրված ՀՀՇ վարչության նիստում քանիցս խոսք եղավ, թե կուսակցության մեջ կարող են պառակտումներ լինել։ Այս ամենը պայմանավորվում է նրանով, թե ինչ արագությամբ եւ ինչ տեմպերով կընդունվի կուսակցության նոր ծրագիրն ու նոր անվանումը։ Վերջիվերջո, ընդունվեց Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի այն դիտողությունը, որ հեռացողները, այսպես թե այնպես, որեւէ պատճառ կգտնեն, ուստի հարկավոր չէ շտապել
ԿԴԱՏՎԻ՞ «ԵՐԿՐԻ» ԽՄԲԱԳԻՐԸ
Շուտով «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուշեղ Միքայելյանը կկանգնի դատարանի առաջ։ Ոչ նրան չսիրողները ծափ զարկելու եւ ոչ էլ սիրողները ախ քաշելու առիթ չունեն։ Մուշեղ Միքայելյանը կուսակցական դատարանի առջեւ է կանգնելու։ Պատճառն այն է, որ մի խումբ դաշնակցականներ դժգոհել են Ռոլանդ Շառոյանի նախարար նշանակվելու առիթով «Երկիր» օրաթերթում տեղ գտած հրապարակումներից եւ նկարներից։
ԱՊՐԵ՛Ս ԲԱԲԻԿ, ՔԱՂՑՐԻ՜Կ ԲԱԲԻԿ
Հունիսի 26-ին «Թուրան» գործակալությունը տարածել է Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի «Մոսկովսկիե նովոստի» օրաթերթին տված հարցազրույցի որոշ սենսացիոն մանրամասներ։ Մասնավորապես, Ռասուլ Գուլիեւը Հեյդար Ալիեւին մեղադրելով Ադրբեջանի 6 շրջանները Հայաստանին հանձնելու մեջ՝ հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 1993-ի մայիսին Ալիեւի եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում։
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ՝ ԵԼՄԱՆ ԴԻՐՔՈՒՄ
Կոմունիստական բողոքի առաջին ցույցը ՀԿԿ ներկայացուցիչները կկազմակերպեն հուլիսի 11-ին, երբ, իրենց հաշվարկներով, լրացած կլինի Ռոբերտ Քոչարյանի 100 օրը։ Կոմունիստները ոչ թե երդում տալու, այլ ընտրվելու օրվանից են սկսել հաշվարկը։ Հանրահավաքը հրավիրելու է Երեւանի կոմունիստական քաղկոմը, եւ հիմնականում սոցիալական շեշտադրումներ է ունենալու։ Բնական է՝ կխոսվի նաեւ կոնյակի գործարանի մասին ու եթե միտինգը հաջողություն ունենա, որոշ ժամանակ
ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄ
«Առավոտը» հաղորդել էր, որ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության ներկայացուցիչները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ հանդիպելու եւ դրանից հետո Արցախ մեկնելու մտադրություն ունեն։ ԱՄՀ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, թե այդ հարցերը լուծվելու են Արցախի վերաբերյալ կոնցեպտուալ վերաբերմունք մշակելու շրջանակներում։
ԳԵՎՈՐԳՅԱՆ 4 ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
«Առավոտի» հունիսի 25-ի համարում տպագրված «Գուցե սրա՞նց մասին են ասում՝ «խորհրդարանական ճահիճ» հրապարակման առնչությամբ խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ անդամ Գեւորգ Գեւորգյանը եւ հայտնեց, որ նախ Հովիկ Աբրահամյանին Արարատի մարզպետ նշանակելուց հետո ինքը հրաժարվել է փոխմարզպետի պաշտոնից։ Այժմ աշխատում է քաղաքապետարանում՝ իբրեւ վերահսկողության վարչության պետ։ Պրն Գեւորգյանը նաեւ համաձայնելով, որ իրեն ակտիվ պատգամավոր չէիր անվանի՝
Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՑԱՎՈՒՄ Է
Երեկ խմբագրություն զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը եւ ցավ հայտնեց այն մասին, որ իր «չորսի բանդա» արտահայտությունը ուղղակի է հասկացվել, այլ ոչ որպես քաղաքական իրոնիա: Պրն Սիրադեղյանը հիշեցրեց, որ Մաո Ցզեդունի օրոք եւ հետո իր սերնդի համար հումորի անսպառ աղբյուր էին «խունվեյբիններ», «կուլտուրական հեղափոխություն», «չորսի բանդա» եւ այլ արտահայտությունները: ՀՀՇ նախագահը խնդրեց «Առավոտի» ընթերցողներին
ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ 4 ԶՈՀ
«Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհվել են գեղեցիկ սեռի չորս ներկայացուցիչ՝ վարորդը եւ բոլոր երեք ուղեւորները։ Վթարը տեղի է ունեցել հունիսի 25-ին, օրվա երկրորդ կեսին, մոտավորապես ժամը 18-ին, «Սեւան» պանսիոնատի մերձակայքում։ Ըստ մեր տեղեկությունների՝ մեքենան մեծ արագությամբ սլանալիս է եղել դեպի թերակղզի։ Ինչ-որ պահի այն կորցրել է ղեկավարումը։
ՆԱՎԻՑ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
«Ի՞նչ էիք անում Ամերիկայում»,- «Ազատություն» ռ/կևի հայկական ծառայության աշխատակից Ռուզան Խաչատրյանի այս հարցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը պատասխանել էր. «Առավոտ» թերթը ենթադրել էր, որ անգլերենս էի բարելավում, բայց ես ավելի շատ հայերի հետ էի հանդիպում ու բարելավեցի արեւմտահայերենս»։ Ռադիոկայանով երեկ հեռարձակված այս հարցազրույցից մեջբերենք որոշ առավել հետաքրքրական հատվածներ։ «Ներկա Գերագույն մարմինը
ԴԵՊԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎ ԵՎ ԱԺ ԼՈՒԾԱՐՈՒՄ
Հուլիսի 10-ին աշխատանքը կսկսի ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովը, ինչի առիթով «Առավոտը» հարցազրույց անցկացրեց ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։ -Պարոն Կարապետյան, որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե մոտ ժամանակներս ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն մարմինը հանդես է գալու ներկայիս իշխանության գործելակերպի նկատմամբ վերապահություն արտահայտող հայտարարությամբ։ -Պետք է ասեմ, որ նման որեւէ բան չի պատրաստվում՝
ՆՐԱՆՑ ԳԻՏԵԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ
Պայքար՝ նաեւ ԶԼՄ-ների միջոցով Երեկ «Թմրամիջոցների չարաշահման ու ապօրինի շրջանառության» միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում-ասուլիս։ Ինչպես նշված էր հրավերում, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կատիցա Չեկալովիչի եւ համապատասխան այլ մարմինների ներկայացուցիչների կողքին պետք է լիներ նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Սակայն վերջինիս փոխարինելու էր եկել փոխնախարար Հ.
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ
Եվրախորհրդի պատգամավորները երեկ հանդիպելով ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ ԱԳ նախարարին, ԱԺ շենքում հանդիպեցին նաեւ հայ լրագրողների հետ։ ԱԺ աշխատակիցներն ինձ հանդիմանեցին հայերեն գրել եւ կարդալ չիմանալու մեջ, որպես դրա կարկառուն օրինակ ներկայացնելով մեր թերթի նախորդ համարում տեղ գտած վրիպակը, երբ տիկին Յոնսի անունը տպագրվել էր՝ Կոնս։ Սակայն հայ եւ եվրոպացի խորհրդարանականների համատեղ ասուլիսը բացահայտեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թե՛ անցյալում եւ թե՛ մանավանդ այսօր շատերն են պնդել եւ պնդում, որ քաղաքականությունն ու անբարոյականությունն իրարից գրեթե անբաժան բաներ են։ Այդուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ թե՛ անցյալում եւ թե՛ հատկապես այսօր փորձել եւ փորձում են հակառակն ապացուցել։ Հակառակը պնդողներ, բնականաբար, կան, եւ բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին մեզանում քաղաքականությանը բարոյականություն խառնելու գրեթե բոլոր հաջող եւ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ ՈՏՔԻ ՎՐԱ
«Առավոտի» հունիսի 25-ի համարում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ վկայակոչելով «Հայոց աշխարհում» ներկայիս արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության (ըստ որի՝ նախկին իշխանությունները համաձայն էին, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում) մասին, իր հերթին հայտարարել էր, թե «… կարելի է ասել, որ դա ստախոսություն է, իսկ արտգործնախարարին սուտ խոսելը վայել չէ»։ Այս կապակցությամբ պարոն Օսկանյանը չցանկացավ կարծիք հայտնել կամ
ԹԵ ՉԷ՝ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ
ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն ու հարկային վարչության պետը երեկ հանդիպեցին հայ գործարարներին՝ ասելու, որ այսուհետեւ հատկապես պիտի պայքարեն տնտեսության ստվերային կողմի դեմ։ Վարչապետը բացառեց տհաճ «սյուրպրիզները» Արմեն Դարբինյանը համարեց, որ այս կառավարության (նկատի ուներ նաեւ Ռ. Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ) աշխատանքը իրավունք է տալիս խոսելու հարկային «պարզ, թափանցիկ» քաղաքականության մասին։ Ըստ նրա՝ 1997
Զադոյան Դավիթը Մելո անունով տղա չունի
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը հրավիրել էր լրագրողներին, հայտնելու, որ ինքը ո՛չ Մելո անունով տղա ունի, ո՛չ էլ կարմիր գույնի որեւէ ավտոմեքենա։ Իսկ այսպիսի հայտարարություն անելու առիթը «Ա1+» հեռուստաընկերության հունիսի 24-ին ժամը 23.40-ին եթեր հեռարձակած հաղորդումն էր այն մասին, թե «ոմն Արծվիկ Վարդանյան ներկայացավ որպես սպանված Մարիետա Վարդանյանի մայր, զրպարտեց ինձ այն բանում, որ իբր