Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարցազրույց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարո Տերտերյանի հետ -Ձեր գլխավորած հիմնադրամը վերջերս կարծես թե ավելի սերտ համագործակցություն է սկսել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ։ Ո՞րն է այս սերտացման պատճառը։ -Պատճա՞ռը… ճիշտն ասած, մենք սկսել ենք սոցիալական հիմնադրամի հետ համագործակցել փոքր ծրագրերով։ Մեզի քաջալերեց իրենց ծրագիրների էությունը։ Շատ ենք հավանում սոցներդրումների հիմնադրամի թափանցիկությունը, բացի այդ՝

ՈՉ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԱՅԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայնեք, որ հայկական օրաթերթում ինտիմ կյանքին վերաբերող էջ ունենալն այնքան էլ սովորական երեւույթ չէ։ Խոստովանեմ, որ այս ընթացքում ե՛ւ լրագրողներս ենք սովորում, ե՛ւ առավել եւս ընթերցողները։ Այս անգամ որոշեցինք կազմակերպել, այսպես ասած, «Կլոր սեղան… անկողնու շուրջ»։ 1. Ի՞նչ հաճախականությամբ եք մտածում սեքսի մասին։ 1. Անահիտ – Ամեն օր։ 2. Զարինե – Միայն էրոտիկ ֆիլմեր դիտելիս։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ…

Ցուցահանդեսի կազմակերպման նպատակը Ոսկերիչների եւ ակնագործների միության գոյության ամրագրումն էր Հունիսի 23-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Ոսկեգործություն-98» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Հայ ոսկեգործների եւ ակնագործների միությունը, որի նախագահն է Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։ Հանրապետությունում առաջին անգամ ներկայացվում էր ոսկերչական, արծաթագործական արտադրանքի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակումների եւ դրանց հետ կապված գործիքների ու

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ, ԹԵ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՄ ՕԳՏԻՆ»

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ իշխանությունների փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել՝ կապված առաջին հերթին ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ դիրքորոշման կոշտացման հետ։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ – Տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունների վերաբաշխման փուլում որտե՞ղ եք տեսնում Հայաստանի ապագան։ Ո՞ր ճամբարում է Հայաստանի տեղը։ – Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենվում

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարցազրույց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարո Տերտերյանի հետ -Ձեր գլխավորած հիմնադրամը վերջերս կարծես թե ավելի սերտ համագործակցություն է սկսել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ։ Ո՞րն է այս սերտացման պատճառը։ -Պատճա՞ռը… ճիշտն ասած, մենք սկսել ենք սոցիալական հիմնադրամի հետ համագործակցել փոքր ծրագրերով։ Մեզի քաջալերեց իրենց ծրագիրների էությունը։ Շատ ենք հավանում սոցներդրումների հիմնադրամի թափանցիկությունը, բացի այդ՝

ՄԵԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏԸ

ՄԵԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏԸ Հռոմեական իրավունքի մասնագետ չլինելով հանդերձ, կարող ենք պնդել, որ հին աշխարհի այդ երկրի օրենսդրության մեջ տող անգամ չկար պետական ունեցվածքի սեփականաշնորհման մասին։ Ավելի ստույգ լինելու համար կարելի է ասել՝ տող չկար Հայաստանի Հանրապետությունում ապապետականացում անցկացնելու մասին։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով էլ սեփականաշնորհման մասին մեր օրենքը, մեղմ ասած, թերի է։

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԻ ԵՎ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԴԵՄ

«Ազատություն» կուսակցության մամուլի ծառայության 1998 թվականի հունիսի 30-ի հայտարարությունը Վերջին ժամանակներս որոշ քաղաքական գործիչների կողմից կեղծ լուրեր են տարածվում Հրանտ Բագրատյանի հասցեին։ Ամեն ինչ սկսվեց «Իրավունք» եւ «Երկիր» թերթերում պրն Բագրատյանին ինչ-որ մտքեր վերագրելուց։ «Երկիր»-ը հղում էր կատարում «Իրավունքին», վերջինս «Armenian mirror»-ին, այս վերջինս՝ ինչ-որ հայկական թերթի եւ այլն։ Տպագրվածը, մեղմ ասած, կեղծիք էր։ Եթե

ՀԺՆ-ն կակտիվանա օրերս

Նախագահական արտահերթ ընտրություններից ի վեր «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը կարծես թե մնացել է ստվերում։ Այս ամիսների ընթացքում չի եղել որեւէ միջոցառում, հրապարակային նախաձեռնություն՝ կամ հայտարարություն։ Պատճառներն հասկանալն այնքան էլ դժվար չէ։ Բացատրությունների հիմքում ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանի հավաստումն է, թե իրենք չեն փոշմանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու համար։ Թեեւ դեռեւս տեղաշարժեր չկան, սակայն ՀԺՆ-ականները հույս

ԱԽ, ԱՅԴ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ այս երկրում այլ բան չի մնում, քան մամուլին դիմել»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը։ Ի դեպ, նա առաջարկում էր իր ճեպազրույցը վերնագրել. «Դատախազը հովանավորում է քրեական հանցանք կատարած ԱԺ պատգամավորներին»։ Սակայն լրագրողները, որոնք նախանձախնդիր են վերնագրեր ինքնակամ որոշելու իրենց իրավունքի նկատմամբ, տեղում նրան հակադարձեցին, թե ԱԺ պատգամավորներն էլ են հովանավորում քրեական հանցանք կատարածներին։ Ինչեւէ։

ՄԵԿՕՐՅԱ ԲԱԶՄԱՍԵՐԻԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Արգենտինայի նախագահ Կառլոս Սաուլ Մենեմը երեկ այցելեց Հայաստան եւ իր այցով պատմական քայլ կատարեց։ Պարոն Մենեմի այցը արեւմուտքի նախագահներից առաջինի այցն է Հայաստան։ Ժողովուրդը կասեր՝ ոտքը թեթեւ լինի, եւ նոր նախագահներ գան ու գնան։ «Զվարթնոց» օդակայան տանող ճանապարհը ոստիկաններով եւ այլ կարգ պահպանողներով, խիստ պատկառելի տեսք ուներ։ Ասեմ, որ լրագրողներին էլ էին լավ վերաբերվում, եթե

ԼԾՎԵՆՔ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾԻՆ

Հայկական «Новое время» թերթում ս.թ. հունիսի 24-ի հրապարակման (որը թերթի պնդմամբ «В новом свете» լոս-անջելեսյան շաբաթաթերթից վերատպում է), ինչպես նաեւ այդ հրապարակմանը «Голос Армении» եւ «Իրավունք» թերթերի արձագանքների կապակցությամբ խնդրում ենք Մարինա Վարդանյանին եւ վերոհիշյալ ԶԼՄ-ներին ներկայացնել Տեր-Պետրոսյանների «կլանին» պատկանող անշարժ գույքի օբյեկտների եւ բանկային հաշիվների կոնկրետ հասցեները: Մենք նաեւ դիմում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանին,

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

 Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ կայսրութիւնը փլուզուեց, եւ հայոց աշխարհում ազատութիւն եւ անկախութիւն էր, պէտութիւնը սկսեց խստորեն հաշուի առնել ոչ միայն մարդկանց, այլեւ կէնդանիների իրավունքներն ու անվտանգութիւնը։ Այդ նպատակով իշխանութիւնները նօրօգեցին Խօսրօվի արգէլոցի դարպասները, որոնք արմատախիլ արուեցին 1996-ի սէպտեմբերի 25-ին, զի խռօվարարները բօղօքեին, որ կէնդանիներն աւէլի լաւ վէրաբէրմունքի են արժանանում, քան՝ մարդիկ։ Միով

ԴԵ՛, ՍՊԱՍԵՔ, ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՅԴ

Մոտավորապես այսպես կարելի է փոխանցել այն վճռական տրամադրվածությունը, որ ունեին այս երկուսի նկատմամբ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու նախանձախնդիր պատգամավորները։ Ավելի ստույգ, Արշակ Սադոյանն էր այդ կարգի արտահայտություններ անում, իսկ իր գործընկերները լռում էին, որն, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Սակայն նախ հայտարարություն կատարեց Էդվարդ Եգորյանը եւ իրավական առումով ոչ ճիշտ որակեց նախագահ Քոչարյանի

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Պնդելով, թե մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անբարոյական էր անվանել այն պատգամավորներին, որոնք փորձում են իրենց աշխատավարձերը բարձրացնել՝ այդ նախաձեռնության հեղինակ Սոս Գիմիշյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում անբարոյականություն անվանեց 100 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ ստանալով 100 հազարավոր դոլարներով ապրելը. «Կամ 100 հազարանոց նվեր՝ զբոսանավ ստանալը,- ավելացրեց պրն Գիմիշյանը։ – Թե՞ բարոյականը նա է, ով

ՊԱՇՏՈՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊԱՇՏՈՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Դավիթ Վարդանյանը նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվելուց հետո կասեցրել է իր անդամակցությունը ԱԺՄ վարչությանը, բայց շարունակում է ԱԺՄ շարքային անդամ մնալ։ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ Թեեւ «Հայկական ավիաուղիների» գինը «պահպանվում է պետության կողմից», ամեն դեպքում «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ այն գնվելու է, ամենայն հավանականությամբ, 17 մլն դոլարով։ Մեկ այլ աղբյուր՝ ՀԺՆ-ի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ ցածր դասարանցիների համար Եւ երբ դարավէրջին կայսրութիւնը փլուզուեց, եւ անկախ պէտականութեան շինարարութեան շնօրհիւ ժօղովուրդը հայտնուեց ծայրաստիճան աղքատութեան մէջ, եւ երբ նոյն ժօղովրդի համար միանգամայն պարզ դարձաւ, որ ջէրմուկն ու կօնեակը հայոց համար ապագայ չեն, շատերը, քչփօրելով հօրենական ու պապենական սնդուկները, գտան յուրեանց նախնու գաղթականի ցուպը, որ մէծ զօրութիւն ուներ։ Միով բանիւ՝ շատերն էին

Սոցիալական քաղցկեղը «Առագաստի» մատույցներում կամ հինգ րոպեն բավական է բողոքելու համար

Հունիսի 26-ին՝ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, «Առագաստ» սրճարանի շրջակայքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այնուհետեւ, տեղի ունեցավ, ինչպես ընդունված էր ասել, բողոք-ակցիա՝ «Ես ուզում եմ ապրել» կարգախոսով։ Ասեմ, որ բողոք-ակցիան ոմանց շուրթերին հնչում էր (մինչեւ սկսվելը) իբրեւ ռոք-ակցիա, բայց, ի վերջո, մոտեցավ ջազ-ակցիայի։ Ժամը 19-ին սկսվեց համերգը։ Ներկայացնեմ առաջին հինգ

ՏԵՍԱ-ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՀԱՅ-ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնը բացվեց «Արեւելք-Արեւմուտք-ենթատեքստ» տեսա-ինֆորմացիոն ցուցահանդեսով։ Ցուցահանդեսին օժանդակել են Հայաստանում հավատարմագրված դեսպանատներ, բաց հասարակության եւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտները, հայաստանյան մի շարք կազմակերպություններ («NEW WIND») եւ անհատներ։ Տասնչորս երկրների ժամանակակից արվեստի տեսանյութեր էին ներկայացվում տարբեր սրահներում եւ ամեն մի հանդիսատես հնարավորություն էր ստանում իր ցանկացած երկրի նորարար արվեստին ծանոթանալու։ Ցուցահանդեսն իր տեսակով եւ ներկայացրած

Հոդվածի առիթով

«Երկիր» թերթի մայիսի 13-ի համարում տպագրված է «Զրույց հողի հետ» վերնագրով մի հոդված, որ սկսվում է Գյոթեի «Ֆաուստով», գնում դեպի ՀՀՇ եւ հասնում սպանության մի դեպքի։ Սպանության մասին պատմվող հատվածից որոշ մեջբերումներ անենք. «Վերջերս Սեւանում կատարվեց մի սպանություն։ Սեւան քաղաքի բնակիչ Հարություն Հարությունյանը ավտոմատ հրազենով սպանել էր ցամաքաբերդցի Դավոյին։ 1995թ. ամռանը Դավոն կազմակերպել էր Հարությունի

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔՈՎ

Ձոն, հորդոր արհեստավարժության Սիրելի՛ հայրենակիցներ, ժողովուրդ, հանգիստ եղեք։ Կոնյակի գործարանի, բոլորիս ապագայի հանդեպ մեր կասկածն ու անհանգստությունը չհասկանալուց է։ Չէ՞ որ մեր ազգընտիր նախագահը, որ ստացավ ձեր ձայների 60%-ը, ամենաիմաստունն է, շրջահայացը, լայնախոհը, հայրենասերն ու հերոսը։Ցավոք, ես այն ժամանակ նրան չընտրեցի, քանզի հայ ազգի ներկայացուցիչ եմ, մի ազգի, որի մասին մեր թշնամիներն ասում են՝ հայի

Երեք ստացած բժիշկներ եւ ծաղկող առողջապահություն

Հունիսի 21-ին կիրակնօրյա «Լրաբերը» գերհագեցած քաղաքական հաղորդման վերջում հիշեցրեց, որ հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է, իսկ բժիշկների լիցենզավորման կենտրոնում տեղեկացա, որ միայն 1998 թ. լիցենզիա է տվել մոտավորապես 2000 (երկու հազար) մարդու։ «Մոտավորապես»-ը պայմանավորված է նրանով, որ լիցենզավորման կենտրոնի տնօրեն Մ. Կիրակոսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունում գտնվող բժիշկների լիցենզավորման կենտրոնում համակարգիչ չկա եւ հաշվառումը թղթային

Հոգաբարձուները դժգո՞հ են տնօրենից

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների` անցած շաբաթ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդակցություն, որի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատանքից: Ըստ այդ լուրերի, նախագահն իբր կշտամբել էր պրն Հովհաննիսյանին շրջագայությունների համար չափից դուրս մեծ գումարներ ծախսելու համար, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված հայեցակարգում հաստիքացուցակների ուռճացումից (նախատեսվում էր, օրինակ,

Եթե դու VIP չես

Հունիսի 26-ին Մոսկվայից Երեւան ժամանած 909 չվերթի ուղեւորները Հայաստանի մայրաքաղաք հասան 18.30-ին, սակայն իրենց ճամպրուկները ուղեւորների մի մասը ստացավ 21.00-ին: Երկուսուկես ժամանոց հոգեմաշ ստորացումը մեր ժողովրդի համբերատար զավակները, ինչպես միշտ, տարան զուսպ, անտրտունջ եւ, բնականաբար, ըմբռնումով: «Հայկական ավիաուղիների» ղեկավարները շատ են սիրում գլուխ գովել ինչ-որ անհասկանալի նպատակների համար կառուցած տերմինալներով կամ էլ բարձրաստիճան անձանց համար

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՔ ՃԳՆԱԺԱՄ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն օրերս թույլատրել է, որպեսզի Երեւանի քաղաքային կոմիտեն հուլիսի 11-ին հանրահավաք անցկացնի։ Դա, կոմունիստների հաշվարկով, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվա սահմանագլխին։ Նշենք, որ մեր համայնավարները, տվյալ դեպքում, թվարկումը ոչ թե նախագահի երդման, այլ ընտրության օրվանից են սկսել։ Այս հանգամանքը, սակայն, որեւէ դեր չի խաղում, մանավանդ որ, ինչպես ձեր թղթակցին

«ՄԻ ՁԵՌՔԱՆԻ ԲԱՆԴԻՏՆԵՐԻՑ» ՇՈՒՏՈՎ ԵՐԿՈՒ ՁԵՌՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ԿԳԱՆՁԵՆ

Խոսքը համապատասխան խաղային ավտոմատների մասին է, որոնց համար հաստատագրված վճարը կառավարությունն առաջարկում է կրկնակի բարձրացնել։ Իհարկե, «բանդիտների» հանդեպ ավելի մեղմ են գտնվել, քան խաղատների մեկ այլ բաղկացուցչի՝ խաղասեղանների, որոնց համար վճարը 16-ապատկվելու է։ Նման շեշտակի բարձրացում «Հաստատագրված վճարների մասին» օրենքի նախագծով միայն 3 տեսակ գործունեության համար է նախատեսված՝ բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի, Երեւանի կենտրոնում գտնվող

ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՀՇ-Ի ՀԱՄԱՐ

ՀՀՇ վարչության հերթական նիստը մի կերպ հանդուրժեց, որ օտար մամուլի ներկայացուցիչը ներկա լինի։ Նախ նախկին նախարար Լեւիկ կամ Լյովիկ Խաչատրյանն ընդվզեց, թե «կգնա կպնողական բաներ կգրի» կարծելով, թե ինքը «Առավոտի» ուշադրությունը վաստակել է, հետո էլ նախկինում Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը բարձրաձայն մտածեց, թե լրագրողի ներկայության մեջ անկանխատեսելի հեռանկար կա ու երեւի իր այդ կանխատեսմամբ էլ

ՆՈՐ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ 

  Հուլիս 4-ին Մոսկվայում աշխատանքը կսկսի ԱՊՀ եւ Բալթյան երկրների ժողովրդահայրենասիրական ուժերի խորհրդաժողովը։ Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը։ Հրավիրվող ատյանի նպատակն է լուրջ հիմք ստեղծել կամավորության սկզբունքով նոր միության կազմավորման համար։

ԹԱՎԱԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ 

  Անցած շաբաթ իր ասուլիսում ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը հայտարարեց, որ ինքը մոտ օրերս կստորագրի եւ Ազգային ժողովին կներկայացնի Մեծածախ շուկայի վարկի, Կենսաթոշակային ֆոնդի գործունեության եւ Ազգային հեռուստատեսության պետական պատվերի կատարման վերաբերյալ Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքները:

ԷԼ Ի՞ՆՉ ՆՈՐ ԲԱՆ ԿՄՏԱԾԵՆ 

Երեկ, մինչ նախագահի հրամանագրով հրավիրված արտահերթ նստաշրջանի սկսվելը, պատգամավորները սկսեցին Խոսրով Հարությունյանին նեղել, թե ինչո՞ւ են Սահմանադրությանը հակառակ՝ անտեսվում կոնյակի գործարանի խնդրով արտահերթ նիստ հրավիրելու իրենց ստորագրությունները։ ԱԺ նախագահը նրանց հանգստացնում էր, թե այդ նիստն անպայման հրավիրվելու է։ Սակայն ԱԺՄ-ի եւ Կոմկուսի ներկայացուցիչները, վկայակոչելով Քոչարյանի հրապարակավ արած այն հայտարարությունները, թե մտադիր չէ այդ նիստը հրավիրել,

ՍԵՐԳԵԵՎԻ ԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է 

Հուլիսի 1-ին սպասվում էր ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի այցը Հայաստան։ Սակայն այդ այցելությունը հետաձգվում է մինչեւ հուլիսի կեսերը։ Գեներալ Սերգեեւին նվիրված հրապարակումը կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031