Օրվա լրահոսը
ԱԺ ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ Հուլիսի 5-ին Սեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ Հրաշալի է։ Սակայն այս ամենի կողքին կա այլասիրության եւ ինքնաարգահատման բացառիկ դրսեւորում։ Այն թղթապանակը, որը բաժանվել է պատգամավորներին, եւ որի վրա նշված է, թե պետք է տեղի ունենա այդ հավաքը, վերեւում վրացերեն եւ ներքեւում միայն հայերեն շարադրանք է բովանդակում։
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ երբ հայոց աշխարհում ի յայտ եկան բօլօրովին նօր իշխանութիւններ, հանրապէտութիւնում ծայր առան ընդունմանևյանձնման գօրծընթացները։ Եւ այդ ընթացքում էր, որ ՀՀՇ-ն բալանսից բալանս «Երկրապահին» յանձնեց իր երէսփօխաններից շուրջ 50 (յիսուն)-ին։ Դրանք մօտավորապէս այն ժամանակներն էին, երբ Հայաստանը բալանսից բալանս Ֆրանսիային եւ Ժակ Շիրակին
ԱԺՄ եւ ՀՀՇ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանում է ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը -Հաշվի առնելով փոխադարձ որակումները՝ մի քանի ամիս առաջ ուղղակի անպատկերացնելի կլիներ այն, ինչի ականատեսն ենք այսօր, որ ՀՀՇ-ականներն ու ԱԺՄ-ականները ոչ միայն բավական ջերմ փոխհարաբերություններ կունենան, այլեւ անգամ համատեղ որեւէ ձեռնարկ կիրականացնեն։ -Իրոք, եթե նախկինում բացառվում էր, որ ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի անդամներն իրար հետ նստեին, մտքեր փոխանակեին,
«ԱՅԼԵՎԱՅԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԶ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ»
Ասում է «Սիլ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը – Իրոք Ձե՞ր «պատվերով» էր ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը մաքսային որոշ դրույքաչափեր վերանայելու նախաձեռնությամբ հանդես եկել։ – Այս տարվա հունվարի 20-ին «Սիլ» կոնցեռնը վարչապետ Ռոբերտ Քոչարյանին էր ուղղել մի նամակ, որտեղ արծարծված էին այն բոլոր խնդիրները, որոնք ունեն այսօր պլաստմասսայե իրեր արտադրող ձեռնարկությունները։
«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
«Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը, որը հանպատրաստից գոյացավ նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչևոր իմաստով անբնական բնույթ ունի, եւ այդ պատճառով էլ հասարակական ու քաղաքական գիտակցության մեջ չի ընկալվում իբրեւ հեռանկարային դաշինք։ Ավելին՝ կատարելով իրենց նախընտրական դերը, այն է՝ ամենայն ջանքով նպաստել Ռոբերտ Քոչարյանի ընտրությանը, արդարության եւ միասնության կողմնակիցներն ընտրություններից տառացիորեն օրեր անց քողազերծեցին միջդաշինքային հակասությունները։ Հետաքրքիր
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԲԵ՞Դ
Վիկտոր Դալլաքյանը փորձում է ԱԺ-ում իր ելույթներն առավելագույնս հարստացնել սեփական «արտադրության» աֆորիզմներով։ «Զենքի մասին» օրենքի երկրորդ ընթերցման առնչությամբ օրակարգի մեջ համարելով իր «զինե՞լ, թե՞ չզինել հասարակությանը» հարցադրումը, պնդեց, թե այս օրենքի ընդունման դեպքում «զենքը կծնի իրավունք», կխորանա «զինված հարուստների եւ անզեն աղքատների» հակադրությունը եւ «Հայաստանում կշրջի հրացանակիր մարդու ուրվականը»։
ՄԱՔՍԱՅԻՆԸ՝ ՎԱՐԿԱՌՈ՞Ւ
Մայիս ամսին, չկատարելով գանձումների պետական պլանը, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ՀՀ մաքսային վարչությունը վարկ է վերցրել «Հայներարտբանկից», եւ փակել չհավաքված գումարի պարտքը։ Նույնը, սակայն, հունիս ամսին կարծես թե չի հաջողվել։ Հարց է ծագում. ինչպե՞ս է դա հաջողվել մայիսին։
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 3-Ն ԷԼ
Ըստ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրների, այլեւս վերջնականապես լուծված է «Երկրապահի» հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու հարցը։ Օրերս համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկրապահ» պատգամավորական խումբը եւ Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծում են նոր կուսակցություն։ Ասենք, որ ոչ բոլոր կամավոր եւ պատգամավոր երկրապահներն են տեղ ունենալու Հանրապետական կուսակցությունում։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ
Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց մեր այն հրապարակմանը, որ ինքը եւս «լռակյաց» պատգամավորների ցանկում է. «Ես, ճիշտ է, չեմ խոսում, բայց մեծ ուշադրությամբ լսում եմ»։
ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Պետրոս Մակեյանը։ Անցյալ շաբաթավերջին հանձնաժողովը քվեարկել է նաեւ հօգուտ Վահագն Խաչատրյանին քարտուղար ընտրելու։ Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վեցամսյա գործունեության ժամկետ ունենալու պատճառով այն աշխատելու է առանց արձակուրդի։
ՎԵՐՋՆԱԳԻ՞Ր
Երկուշաբթի վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպում էր ունեցել գործադիր իշխանության մարմիններում աշխատող ԱԺ պատգամավորների հետ։ Ըստ այս տեղեկությունը մեզ փոխանցած պատգամավորների՝ վարչապետն իրենց մասնավորապես նույն երկընտրանքի առջեւ է կանգնեցրել, ինչ ժամանակին Հրանտ Բագրատյանը։ Պրն Դարբինյանը հայտարարել է, որ իրենք չպիտի կառավարության ԱԺ բերած օրինագծերին դեմ քվեարկեն, այլապես պիտի բարոյականություն ունենան գործադիրի իրենց պաշտոններից հրաժարվել։
ՎԱՀԱ՛Ն, ԴՈՒ ՃԻՇՏ ԷԻՐ
«Փոքրամասնության տեռորը մեծամասնության նկատմամբ՝ նույնպես մարդու իրավունքների ոտնահարում է»,- Պարույր Հայրիկյանի ԱԺ-ում արած այս արտահայտությունը վերաբերում էր Արշակ Սադոյանի գործողություններին։ Սակայն այսպիսով հաստատեց նախագահի մեկ այլ խորհրդականի այն պնդումը, թե փոքրամասնությունների խնդիրներով Պարույր Հայրիկյանն է զբաղվում՝ եւ ոչ միայն անհատապես, այլ խմբային։
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ցավոք, մենք աշխարհում քիչ բարեկամներ ունենք, եւ դրանց թվում են, առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Ուստի այդ երկու պետությունների հետ հարաբերություններում յուրաքանչյուր հայ պետք է առավելագույն նրբանկատություն դրսեւորի»։ ՍԵՐԳԵՅ ԲԱԴԱԼՅԱՆ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր, «Հայոց աշխարհ», 2 հուլիսի Հայերը որքան էլ ջանում են՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում մասնակի վրիպումներ են թույլ տալիս։
Ցանկացած խոհարարուհի
Լենինյան պայծառ երազանքն իրականացնելու նպատակով խորհրդային դարաշրջանում կանանց համար հաստատվում էին «քվոտաներ», համաձայն որոնց, նրանք զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ, ընտրվում էին պատգամավոր, ընդունվում ԽՄԿԿ շարքերը եւ այլն: Դեմոկրատները այդ «քվոտաները» վերացրին, դրանով իսկ նեղացնելով այն կանանց, որոնց հավակնությունները դուրս են գալիս խոհանոցի սահմաններից: Իհարկե, նրանք կարող են ընտրել եւ ընտրվել, բայց այդ իրավունքն իրագործելու ճանապարհին
ԱԺՄ եւ ՀՀՇ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանում է ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը -Հաշվի առնելով փոխադարձ որակումները՝ մի քանի ամիս առաջ ուղղակի անպատկերացնելի կլիներ այն, ինչի ականատեսն ենք այսօր, որ ՀՀՇ-ականներն ու ԱԺՄ-ականները ոչ միայն բավական ջերմ փոխհարաբերություններ կունենան, այլեւ անգամ համատեղ որեւէ ձեռնարկ կիրականացնեն։ -Իրոք, եթե նախկինում բացառվում էր, որ ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի անդամներն իրար հետ նստեին, մտքեր
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ երբ հայոց աշխարհում ի յայտ եկան բօլօրովին նօր իշխանութիւններ, հանրապէտութիւնում ծայր առան ընդունման-յանձնման գօրծընթացները։ Եւ այդ ընթացքում էր, որ ՀՀՇ-ն բալանսից բալանս «Երկրապահին» յանձնեց իր երէսփօխաններից շուրջ 50 (յիսուն)-ին։ Դրանք մօտավորապէս այն ժամանակներն էին, երբ Հայաստանը բալանսից բալանս Ֆրանսիային եւ Ժակ Շիրակին
«ԱՅԼԵՎԱՅԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԶ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ»,-
Եվ եթե համոզված են, որ Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, մեզ հովանավորում էր՝ ինչպե՞ս են դա պատկերացնում, ասենք, վարչապետի հետ նրա շատ վատ փոխհարաբերությունների պայմաններում։
«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
«Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը, որը հանպատրաստից գոյացավ նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչ-որ իմաստով անբնական բնույթ ունի, եւ այդ պատճառով էլ հասարակական ու քաղաքական գիտակցության մեջ չի ընկալվում իբրեւ հեռանկարային դաշինք։ Ավելին՝ կատարելով իրենց նախընտրական դերը, այն է՝ ամենայն ջանքով նպաստել Ռոբերտ Քոչարյանի ընտրությանը, արդարության եւ միասնության կողմնակիցներն ընտրություններից տառացիորեն օրեր անց քողազերծեցին միջդաշինքային հակասությունները։ Հետաքրքիր
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 3-Ն ԷԼ
Ըստ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրների, այլեւս վերջնականապես լուծված է «Երկրապահի» հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու հարցը։ Օրերս համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկրապահ» պատգամավորական խումբը եւ Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծում են նոր կուսակցություն։ Ասենք, որ ոչ բոլոր կամավոր եւ պատգամավոր երկրապահներն են տեղ ունենալու Հանրապետական կուսակցությունում։ ՄԱՔՍԱՅԻՆԸ՝ ՎԱՐԿԱՌՈ՞Ւ Մայիս ամսին չկատարելով գանձումների
ՎԵՐՋՆԱԳԻ՞Ր
Երկուշաբթի վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպում էր ունեցել գործադիր իշխանության մարմիններում աշխատող ԱԺ պատգամավորների հետ։ Ըստ այս տեղեկությունը մեզ փոխանցած պատգամավորների՝ վարչապետն իրենց մասնավորապես նույն երկընտրանքի առջեւ է կանգնեցրել, ինչ ժամանակին Հրանտ Բագրատյանը։ Պրն Դարբինյանը հայտարարել է, որ իրենք չպիտի կառավարության ԱԺ բերած օրինագծերին դեմ քվեարկեն, այլապես պիտի բարոյականություն ունենան գործադիրի իրենց պաշտոններից հրաժարվել։ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ,
ԵՐԵՎԱՆԻ ԹԵՐԹԸ
Շուտով Երեւանի քաղաքապետարանը կհրատարակի սեփական թերթը, որը «Երեկոյան Երեւանը» չի լինելու։ Ըստ երեւույթին, թերթը կկոչվի «Երեւանն այսօր»։ Դեռեւս լուծված չէ խմբագրի հարցը։ Թերթի սկզբունքների շուրջ էլ խորհրդատվություններ են անցկացվում թաղապետերի հետ։
«ՇԱՄԻՐԱՄ»-Ը ԵՍ ԵՄ
«Շամիրամ»-ի համանախագահ Շողեր Մաթեւոսյանին ուղղված հարցը, թե արդյոք չգիտի՞, որ «Շամիրամ»-ն իրոք պառակտվելու է, վերջինս լրջորեն պատասխանեց. «Իսկ ես ինչպե՞ս կարող եմ տրոհվել»։
ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հայտարարությունը, Վանո Սիրադեղյանն ասաց. «Մարդիկ կան, որոնց չպետք է թողնես, որ լռեն։ Ավելին, պետք է նպաստել, որ խոսեն։ Ինքն այդ դեպքն է։ Եվ հիմա, կարծում եմ, արդեն պարզ է դառնում, թե ինչ հիվանդ է 4 տարի ղեկավարել Հայաստանի տնտեսությունը եւ իրագործել սեփականաշնորհումը»։ Փորձեցինք դրդել, որ մանրամասն անդրադառնա հայտարարության
ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳՈՏԿԱՏԵՂԸ
Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանը մի անգամ հայտարարել է, թե մինչեւ գոտկատեղը սպիտակցի է, իսկ գոտկատեղից վերեւ՝ տավուշցի՝ կամ հակառակը։ Այս հայտարարության առիթով խորհրդարանում վերջերս լուրջ հարցադրումներ են կատարվում՝ իսկ որտեղացի՞ է Պավել Ասատրյանի գոտկատեղը։
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
Արշակ Սադոյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե հուլիսի 3-ի հանրահավաքից հետո երթ են կազմակերպելու դեպի Ֆրանսիայի դեսպանատուն եւ այնտեղ պիկետներ են անելու։ Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Խորեն Սարգսյանն «Առավոտի» թղթակցին հայտնեց. «Դա անմտություն եմ համարում։ Նման բան պետք չէ թույլ տալ, քանի որ կառավարությունը ֆրանսիական մասնավոր ընկերության հետ է գործարք կնքել։ Տանը եղած վատի համար
ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ
Հակառակ այն պնդումների, թե Կոտայքի մարզպետ պիտի նշանակվի Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոսը, մարզպետի պաշտոնում հաստատվել է նախկին փոխմարզպետը։ Սամվել Ստեփանյանը մորաքրոջ որդին է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ։ Արագածոտնի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է ներկայիս փոխմարզպետը՝ Ռաֆայել Մկրտչյանը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Տեղի համար պայքարում են նաեւ մեկ դաշնակցական եւ Ձորափի Արամը։
ՊԱՏՎԵՐՈՎ ՕՐԵ՞ՆՔ
«Կարող ենք օրենքի նախագծում գրել, որ այս կետը տարածվում է բոլորի վրա՝ բացառությամբ Սուքիասյանների ընտանիքի»,- այսպես փորձեց Էդվարդ Սանդոյանը պաշտպանել Արմեն Եղիազարյանին այն մեղադրանքներից, թե նա իր օրինագծով փորձում է մաքսային արտոնություններ սահմանել Սուքիասյանների որոշ ձեռնարկությունների համար։ Պրն Սանդոյանն իբրեւ հակառակի ապացույց նախաձեռնության այլ կետեր մեջբերեց. «Տանկերի կամ ինքնագնաց զրահամեքենաների հետ նրանց կապը նկատվե՞լ է
ՎՀՈՒԿՆԵՐԸ SOS ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
«Եթե կան վհուկներ, ինչո՞ւ չզբաղվենք դրանց որսով։ Ես արյունռուշտ չեմ եւ չեմ ասում, թե դրանց բոլորին ոչնչացնենք…»։ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ Դերասան, «Իրավունք», թիվ 28 Նոր Զելանդիայի մաուրիների վկայությամբ՝ վհուկների միսը (առանձնապես չալաղաջը) շատ համով է, մանավանդ՝ անչոուսի սոուսով կամ կետչուպով։ Որսորդմիությունից տեղեկացնում են, որ վհուկների որսը թույլատրվում է սեպտեմբերի սկզբից մինչեւ հոկտեմբերի վերջը, հանրապետության ողջ տարածքում
«… Որ ժողովրդին լավ լինի»
Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որը կոչված է քննարկել կառավարության կողմից առաջարկած տնտեսական օրենքների փաթեթը՝ առժամանակ հետաձգեց պատգամավորների ազնվորեն վաստակած հանգիստը։ Երեսփոխանները քափուքրտինք մտած փորձում են համատեղել անհամատեղելին. նպաստել ազատական բարեփոխումներին եւ այնպես անել, որ «ժողովրդին լավ լինի» կամ, համենայնդեպս, ավելի վատ չլինի։ Պատգամավորները հենց այդ հարցն են համառորեն տալիս կառավարությանը. ձեր առաջարկած օրենքներով հայ ժողովրդին լա՞վ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ կայսրութիւնը փլուզուեց, եւ արդէն ժօղովուրդների միջեւ տէղի էր ունենում ընդունում-յանձնում արարողութիւնը, ահա այդժամ Հայաստանը բալանսից բալանս Ազէրպայճանի տնօրինութեանը յանձնեց Զէյնաբ Խանլարօվային։ Եւ երբ հայերը հէտ վէրցրին Ղարաբաղը, ազէրիներն ի լուր աշխարհի աղաղակեցին, թէ հայերը, լօբու մէծամէծ պաշարներ ստանալով Ամէրիկայից, ամբօղջ ժամանակ զբաղուած են լօբբինգով։ Սակայն բօլօրին անհայտ էր՝