Օրվա լրահոսը
100 ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դրական Պաշտոնապես թույլատրվեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը ու չարգելվեց որեւէ այլ կուսակցություն: Պաշտոններ ստացան Պարույր Հայրիկյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը եւ Դավիթ Վարդանյանը: Այդ կերպ վերացվեց կեղծ եւ անսկզբունքային ընդդիմությունը, իսկ կառավարությունը ժամանակավորապես դուրս եկավ հարվածի տակից: Արդյունավետ անցավ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի առաջին այցը Հայաստան: Թարմացել եւ երիտասարդացել է կառավարությունը: Նախարարի պաշտոն ստացան Լեւոն
ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՐԲՆՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Կառավարության 1998 թ. հունվարի 16-ի որոշմամբ, ՀՀ նախագահի վավերացմամբ եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանագրով հունիսի 20-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն ռազմական բազմաբնույթ ուսումնարանը դարձավ ինստիտուտ: Հուլիսի 11-ին Ռազմական ինստիտուտը, որ հիմնադրվել է 4 տարի առաջ, ունեցավ իր առաջին շրջանավարտները: Ավելի քան 300 երիտասարդների շնորհվեց սպայական լեյտենանտի կոչում, միեւնույն ժամանակ շրջանավարտները ձեռք բերեցին նաեւ քաղաքացիական մասնագիտություններ:
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՀԱՅԵՐԸ 24 ԺԱՄՈՒՄ
Գործարար աշխարհի համար դիվանագիտական պայմանավորվածությունները դեռեւս վերջին խոսքի արտոնությամբ օժտված չեն, թեեւ քաղաքականությունը տնտեսության համար շարունակում է մի դեպքում խթանիչ, մեկ այլ դեպքում խոչընդոտ լինել։ Հայ-թուրքական ներկա հարաբերությունները դրա լավագույն վկայությունը կարող են հանդիսանալ, երբ տնտեսական առնչությունները մի քանի քայլ առաջ են անցել քաղաքականից։ Վերջին շրջանում այդ հարաբերություններում ի հայտ են գալիս միանգամայն նոր երանգներ,
«ԱՂՔԱՏԻՆ ՀՈՒՅՍ ՏԱԼԻՍ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
Հիշում ե՞ք, ինչպես էր Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւում»՝ «Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երեւան հասնում են մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երեւան հասնելու համար պետք է գնալ մի գիշեր ու մի ցերեկ»։ Հայաստանը նաեւ Ջիլիզան է Մեծ արձակագրից լավ չես նկարագրի, մանավանդ որ պատկերը ճիշտ եւ ճիշտ Ծմակուտի նման էր, պարզապես խեղճ «ծմակուտցիք» ավելի էին խեղճացել ու
Մենք մեր քրտինքն ենք պահանջում
Երեկ կեսօրին խմբագրությունն ահազանգ ստացավ։ «Էլեկտրոն» գործարանի կոլեկտիվը խուճապի մեջ էր. սեփականաշնորհում էին գործարանին պատկանող մանկապարտեզը, որ կառուցվել էր կոլեկտիվի անդամների ջանքերով։ Զանգի հետքերով Մանկապարտեզի բակում խռնված ամբոխից ընտրեցի ու մոտեցա մի ոստիկանի, քանի որ ահազանգով հայտնել էին, թե «ոստիկանները ծեծում են խաղաղ բնակչությանը»։ Ոստիկանն, իհարկե, հերքեց այդ փաստը, սակայն բացատրություն էլ չհասցրեց տալ. թաղապետարանի
ՀՈԽՈՐՏԱԼՈՒՑ ԵՎ ԳՈՌԳՈՌԱԼՈՒՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ ԷՐ ՄՏՄՏԱԼ ՈՒ ԽՈԿԱԼ
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է. Հայ ժողովուրդը՝ հայաստանյան եւ սփյուռքյան զանգվածներով, այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների դեմհանդիման. պետականակերտում, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում եւ կիրառում, հայ ժողովրդի մարդկային, քաղաքական, իրավական ու պատմական իրավունքների վերահաստատում ցեղասպանության, տեղահանության եւ գրավման պատճառով իրենից կողոպտված Արեւելահայաստանի մի հատվածի եւ Արեւմտահայաստանի
Երբ Վեհափառը տանը չէ
Վերջին օրերին հայ եկեղեցու առանձին բարձրաստիճան այրերի հետ բոլոր պայմանավորված հանդիպումները փայլուն ձախողման արժանացան։ Իհարկե, նման բացահայտ խուսափողականությունը խիստ անհամատեղելի էր օրեր առաջ գերիշխող տրամադրության հետ, երբ որոշ հոգեւորականներ իրենց կրակոտ ելույթներով պատրաստ էին հայրենի մամուլը դասել երկրի ու եկեղեցու թշնամիների շարքում, իսկ անհաջողությունների մեղքը բարդել հատկապես սրբություններ չճանաչող լրագրողների վրա։ Բայց, երեւում է, Ասողիկ
ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵՑԻՆՔ ՍԵՎԱՆԸ
«Սագերը Հռոմը փրկեցին։ Այսքան լրագրողներով մի սագի չափ չկա՞նք, որ Սեւանը չփրկենք»,- տեսախցիկի առջեւ աքլորացավ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցուհին, որը «Ազգ», «Առավոտ» եւ «Գարուն» պարբերականների, Ինտերֆաքս եւ Ֆրանսպրես գործակալությունների, «Ար» հեռուստաընկերության աշխատակիցների հետ միասին մասնակցում էր «Փրկենք Սեւանը» եռօրյա սեմինարին։ Ջրից ծանր Սեմինարի անվանումը մի քիչ պայմանական է։ Լրագրող Մարիետա Մակարյանի («Ազգ», Թեքեյան մշակութային միության լրատվականի
ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օրերս Կառավարության նիստերի դահլիճում, աշխատանքային պայմանների հարմարության նկատառումով տեղափոխվեց մեկ այլ դահլիճ։ Հուլիսի 11-12-ին Դիվանի եւ հանձնախմբերի ընտրությունից եւ ժողովի օրակարգի հաստատումից հետո լսվեց ԳՄ-ի հաշվետվությունը՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Այնուհետեւ սկսվեց տեղեկագրի քննարկումը, որն ընթանում է առողջ քննադատության մթնոլորտում։ Այսօր, ժամը
ՌՈՒՍԸ ՆԱԵՎ ԵՐԿՆՔՈ՞ՒՄ Է ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ
1997 թ. մայիսից «Աերոֆլոտ-ռուսական միջազգային ավիաուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենն է Վալերի Օկուլովը՝ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի փեսան։ Երեկ նա Երեւանում էր՝ մասնակցելու նպատակով «Աերոֆլոտի» նոր գրասենյակի (200 քմ տարածքով) շնորհանդեսին եւ ինչպես «Հայկական ավիաուղիների» տնօրեն Տիգրան Աչոյանն ասաց. «Մարդը վեր է կացել, եկել, հո մենակ կերուխում չէի՞նք անելու»։ Ի վերջո կնքվել է երկկողմանի
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀՀՇ-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀՀՇ-ն առաջարկել է բասկետբոլային հանդիպում անցկացնել կառավարության թիմի հետ, որն առաջնորդում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շաբաթ օրը նախատեսվող այդ խաղի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն։ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի հուշարձանների պահպանության պատվավոր ու ազգանվեր խնդիրը, ինչպես երեւում է, վերջնականապես դրված է ՊՆ-ի զորավոր ուսերին։ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերը հավերժացնող հուշարձանները վերանորոգելուց հետո նախարարությունը
ԹՌԵՔ «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ
ԹՌԵՔ «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ Երեկ ՌԴ դեսպանատանը ընդունելություն էր «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ընկերության պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու առիթով։ «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն եւ նախագահ Վալերի Օկուլովին (որը նաեւ Բորիս Ելցինի փեսան է) պատվելու էին եկել Շահեն Կարամանուկյանը, Սուրեն Աբրահամյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալբերտ Բազեյանը եւ այլք։ Լուսանկարչական ռեպորտաժը՝ «Առավոտի» վաղվա համարում։ ՑՈՒՅՑԻ
ԿՈՄԿՈՒՍԸ ՔԽ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Երեկ հրապարակվել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բյուրոյի հայտարարությունը, որով կուսակցությունը չի ընդունում հանրապետության նախագահին առընթեր ստեղծվող քաղաքական խորհրդում ընդգրկվելու առաջարկությունը։ «Անիմաստ է,- ասված է հայտարարության մեջ,- տարբեր քաղաքային կարգ ունեցող եւ ծայրահեղ տարբեր գաղափարներ որդեգրած կուսակցություններին «շրջափակել» մեկ «թոկով» եւ հավակնել հասցնելու մի համաձայնության, որի շինծուությունը արդեն իսկ ակնհայտ է»:
Ղարաբաղն ու Նախիջեւանը նույն նժարի՞ն
Ադրբեջանի խորհրդարանում վերջերս բավականին բուռն քննարկումներ էին ընթանում Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախագծի ընդունման շուրջ։ Բանն այն է, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն այն կարծիքն էին հայտնում, թե Նախիջեւանի սահմանադրության ընդունումը որպես Ադրբեջանի սահմանադրության լրացում կարող է նախադեպ դառնալ, եւ հետագայում Ադրբեջանի խորհրդարանը ստիպված կլինի նույն կերպ «որպես լրացում» ընդունել նաեւ Լեռնային Ղարաբաղի
ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱԲԱՑՎՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆ
Արդեն մեկ անգամ պաշտոնապես բացվել է Շուշիում գտնվող Ղազանչեցոց վանքը, սակայն հուլիսի 19-ին այն նորից է վերաբացվելու։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ դա սերտորեն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվան, որը լրանում է նույն օրերին։
ՆՎԵՐԸ՝ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ԱՐԱԳԱԾՈՏՆԻՆ
«Առավոտի» հարցադրմանը, թե՝ արդյո՞ք, նվեր չէր ՀՅԴ-ին՝ ԳԺ-ի նախօրյակին իր` Արագածոտնի մարզպետ դառնալը, Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Ինչպես միշտ, այս անգամ էլ «Առավոտը» չափազանցնում է։ Լավ կլիներ, որ այդ նվերը Արագածոտնի բնակչությանը տրվեր»։
ԳՄ-Ն ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ
Լրագրողների հարցին, թե՝ ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատանքը վերջին երկու տարվա ընթացքում, Վահան Հովհաննիսյանն անմիջապես արձագանքեց՝ շատ բարձր։ Նա նշեց նաեւ, որ թեեւ ԳՄ-ն շատ է քննադատվել, ընդ որում՝ բոլոր կողմերից, սակայն իր գործունեության հիմքում միշտ էլ դրել է սկզբունքային ու ճիշտ մոտեցումներ։
ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐ
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ոչ պաշտոնական մի պատվիրակություն է մեկնել Փարիզ՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Պատվիրակության կազմում է նաեւ «Հայնավթ» ձեռնարկության տնօրեն, ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը, որն էլ, ըստ որոշ ենթադրությունների, ֆինանսավորել է ամբողջ ճանապարհորդությունը։
ՀԻՆ ՄԵՂՔԵՐԸ
Ոստիկանության բարձրաստիճան մի սպա, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հայտնեց «Առավոտին», որ վերջերս Աբովյան քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են 3 մարդու դիակներ: Մարդիկ սպանվել են 4 տարի առաջ։ Ըստ նույն աղբյուրի, այդ դիակներն առնչվում են «Արմեն Տեր-Սահակյանի բանդայի» գործի հետ, ավելին՝ այդ մարդկանցից մեկը իբր սպանվել է այն ժամանակվա ՆԳ զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի աշխատասենյակում։
ԱԲՈ ՊՈՂԻԿՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ գնահատական կտա ՀՅԴ Բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը Վահան Հովհաննիսյանի քաղաքական զեկույցին, որն արտասանվեց ՀՅԴ ԳԺ-ի առաջին օրը, տրվեց շատ լակոնիկ պատասխան՝ գոհ չեմ։ Իսկ թե ի՞նչ ընթացք ունեցավ ՀՅԴ Գերագույն ժողովը, կարդացեք այստեղ։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ
«Քննադատությունն, ընդհանուր առմամբ, նորմալ ինստիտուտ է ժողովրդավարական երկրների համար»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ «Մտավորական Հայաստան» միության նախագահ, ԱԺ պատգամավոր «ՀՀ», 10 հուլիսի Թոքմաջյանի անվան Երեւանի պետական Քննադատության նորմալ ինստիտուտը (ԵրՊՔՆԻ) հայտարարում է 1998-99 թթ. ընդունելություն հետեւյալ մասնագիտությունների գծով. 1. Զազրախոսություն Քննությունները՝ ա) փողոցային լուտանքներ եւ դիամատ (գրավոր), բ) նույնը՝ օտար լեզվով (բանավոր)։ 2. Քծնանք Քննությունները՝ ա) սապոնի
ՔԽ-Ն ՈՒ «ՊՈՒՊՈԻՇԸ»
Ժամանակին ՀՀՇ-ն իր արբանյակ կուսակցություններով /«Հանրապետություն» միավորում/ ջանասիրաբար փորձում էր դուրս մղել բոլոր ընդդիմադիրներին հասարակական-քաղաքական կյանքից, հայտարարելով, որ նրանք՝ ընդդիմադիրները, ֆաշիստ են, ծայրահեղական են եւ մարդասպան: Մի խոսքով՝ «քըխ»: Այդ որակավորումներն այնքան էին կրկնվում, որ ընդդիմադիրները, գալով իշխանության, իրենց «Հանրապետություն» միավորման անունն այդպես էլ դրեցին՝ ՔԽ /քաղաքական խորհուրդ/: Անունով ՔԽ լինելով՝ ՀՅԴ-ն իր արբանյակ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Մարդու իրավունքներ-96» միության եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ՝ «Ի պաշտպանություն պառլամենտական ընտրությունների» թեմայով։ Լսումներին հրավիրված էին 30-ից ավելի պետական, հասարակական-քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ։ Սակայն հրավիրյալների շրջանում ոգեւորությունն այնքան էլ մեծ չէր։ Քանի որ «Առավոտը» հուլիսի 9-ի համարում արդեն իսկ անդրադարձել է այս միջոցառմանը մասնակցող-չմասնակցողների ցանկին, միայն որոշ լրացումներ
ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Վերջին տարիների մեր ձմեռները կարծես սովորականից շատ ավելի ցուրտ են։ Եվ մեր գարուններն ուշ գալիս ու շուտ են գնում։ Եվ մեր ամառները պարզապես տժժացնում են մեզ։ Աշունները՝ անպտուղ, անձրեւոտ ու արագընթաց։ Իրականում այդպե՞ս է, թե՞ մեզ է թվում։ Մե՞զ է թվում, թե՞ հենց այդպես էլ կա։ Թե՞ մենք ենք ավելի փնթփնթան ու դժգոհող դարձել։ Սրանք
ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է
Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդիմություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։ Վախենամ թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ո՛չ ակնհայտ ձեռքբերում կա, ո՛չ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրավորված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։
ՀՅԴ-Ն ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ-ԲԱՑԱԿԱ
ՀՅԴ հուլիսի 10-ին սկսված Գերագույն ժողովը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն նախորդների ո՛չ նկուղներում է անցկացվելու, եւ ո՛չ էլ տեղից տեղ է քոչելու։ Այս անգամ դաշնակցականներին է տրամադրվել հանրապետության լավագույն սրահներից մեկը՝ կառավարության նիստերի դահլիճը։ Հարկ է արձանագրել, որ այն սկսեց շուրջ 25 րոպե ուշացումով։ Այսինքն՝ հետաձգվեց այնքան, մինչ հանրապետության նախագահը կժամաներ։ Իսկ մինչ
Հայրենասիրությունն ընդդեմ ժողովրդավարությա՞ն
«PA» թերթի հուլիսի 7-ի համարում «Ընտրում եմ հայրենասիրության դիկտատուրան» վերտառությամբ հրապարակված հոդվածում հարգարժան հեղինակն այն միտքն է հայտնում, թե հայկական զանգվածային լրատվամիջոցները հեղեղված են սեփական պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հայհոյանքներով, որոնց հեղինակները լավ վարձատրվող կեղծարարներն են։ Հեղինակը, հայտարարելով, թե ինքը քվեարկում է հանուն հայրենասիրության դիկտատուրայի, գտնում է, թե միայն դա կարող է երկիրը փրկել
…ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Մարդու իրավունքներ-96» միության եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ՝ «Ի պաշտպանություն պառլամենտական ընտրությունների» թեմայով։ Լսումներին հրավիրված էին 30-ից ավելի պետական, հասարակական-քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ։ Սակայն հրավիրյալների շրջանում ոգեւորությունն այնքան էլ մեծ չէր։ Քանի որ «Առավոտը» հուլիսի 9-ի համարում արդեն իսկ անդրադարձել է այս միջոցառմանը մասնակցող-չմասնակցողների ցանկին, միայն որոշ լրացումներ
ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Վերջին տարիների մեր ձմեռները կարծես սովորականից շատ ավելի ցուրտ են։ Եվ մեր գարուններն ուշ գալիս ու շուտ են գնում։ Եվ մեր ամառները պարզապես տժժացնում են մեզ։ Աշունները՝ անպտուղ, անձրեւոտ ու արագընթաց։ Իրականում այդպե՞ս է, թե՞ մեզ է թվում։ Մե՞զ է թվում, թե՞ հենց այդպես էլ կա։ Թե՞ մենք ենք ավելի փնթփնթան ու դժգոհող դարձել։ Սրանք
Ղարաբաղն ու Նախիջեւանը նույն նժարի՞ն
Ադրբեջանի խորհրդարանում վերջերս բավականին բուռն քննարկումներ էին ընթանում Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախագծի ընդունման շուրջ։ Բանն այն է, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն այն կարծիքն էին հայտնում, թե Նախիջեւանի սահմանադրության ընդունումը որպես Ադրբեջանի սահմանադրության լրացում կարող է նախադեպ դառնալ, եւ հետագայում Ադրբեջանի խորհրդարանը ստիպված կլինի նույն կերպ «որպես լրացում» ընդունել նաեւ Լեռնային Ղարաբաղի