Օրվա լրահոսը

«Շուկա ծախեմ դոլարով»

Հերթը հասավ շուկաները ծախելուն։ Ընդ որում՝ աճուրդով։ Շուկան էլ հո կոնյակի գործարան չի՝ միանգամից ծախեն… Ծածկած շուկայի մեկնարկային գինը նշանակվել է 3,5 մլն դոլար, ԳՈՒՄ-ի շուկայինը՝ 5 մլն դոլար։ Հավանաբար՝ «թանկից էժանը չկա» տրամաբանությամբ։ Որեւէ ձեռնարկություն սեփականաշնորհելիս, մանավանդ, եթե նոր տերերն արտասահմանցիներ են, Հայաստանի կառավարությունը նախընտրում է սեփականաշնորհվելիք ձեռնարկության դիմաց ստանալ նվազագույն արժեքը։ Կարեւորը տերն

Ավտովթար որը կարող է կրկնվել

Հուլիսի 15-ին տեղի ունեցած ավտոճանապարհային վթարը մեկ անգամ եւս հաստատում է, որ պետությունը, ավելի ճիշտ՝ պետական այրերը, պետք է, այնուամենայնիվ, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա՝ մեր հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքի որոշ բնագավառներ կանոնակարգելու, վերահսկելի հունի մեջ դնելու համար։ Հիշեցնենք վթարի որոշ մանրամասներ։ «Մասիվից» իջնող սեփական ԿաՎԶ մակնիշի ավտոբուսի արգելակները «շրջանայինի» մոտ «ատկազ» են անում, ու տուժում են

ԱԺիոտԱԺ

Այսօր ԱԺ-ն շուտափույթ ցրելու եւ նոր ԱԺ կազմավորելու հրատապությունը որոշակի քաղաքական խմբավորումների կողմից ներկայացվում է՝ որպես ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող դարակազմիկ իրողություն։ Այս կուտը, որպես նախընտրական հիմնական խոստման իրականացում, փորձում են հրամցնել ժողովրդին, բայց ժողովուրդն առայժմ կուտը չի ուտում։ Այսինքն՝ ուտում է, բայց՝ ո՛չ ազգովի։ Պարզապես շատ է շոգ, եւ մարդիկ դրա ոչ սիրտն

Դասականը՝ հունվարից

Դասականը՝ հունվարից Երեկ տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջին մամլո ասուլիսը։ Մինչ նախաբանին անցնելը, նախարարը խնդրեց լրագրողներին՝ բարի խորհուրդներ տալ ասուլիսի կազմակերպման հարցում. «Որովհետեւ, ի վերջո, պատվիրատուն դուք եք»։ Այնուհետեւ ներածական խոսքում պրն Հարությունյանն անդրադարձավ ընդունված դատավարական օրենսգրքերին՝ քաղաքացիական եւ քրեական, ինչպես նաեւ «Դատարանակազմության մասին», «Փաստաբանական ծառայության մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներին։ «Միաժամանակ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋԱԿԵՏ ԴՆԵԼՈՒ

Ես վաղուց եմ վճռել չտպագրվել հայաստանյան մամուլում, առավել եւս, չպատասխանել ինձ հասցեագրված լուտանքներին, որովհետեւ, նախ՝ Հայաստանում մամուլը չեմ համարում ազատ եւ անկախ, երկրորդ՝ հաշվի եմ առնում մտածելակերպերի տարբերությունը, եւ վերջապես, թանկ եմ գնահատում ժամանակս։ «Առավոտ» թերթն ընտրեցի լոկ այն պատճառով, որ 12.06.98 թ. համարում զետեղված է հոդված, որը, ինչպես հասկանում եմ, պետք է ընդունել իբրեւ

«ԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԼԾԱԿՆԵՐ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ»

Ասում է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանը -Կարծո՞ւմ եք արդյոք, որ իշխանությունների փոփոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որեւէ լուրջ տեղաշարժ է արձանագրվել։ -Պետական քաղաքականության մեջ մի քանի սկզբունքներ կան, որոնց հետեւելը շատ կարեւոր է, եթե այդ երկիրն ուզում է իր լիարժեք տեղը գտնել համաշխարհային հանրության մեջ։ Իմ կարծիքով, այդ սկզբունքներից են վարվող քաղաքականության կանխատեսելիությունը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Նախագահին առընթեր ստեղծվել է հերթական հանձնաժողով, որը հերթական անգամ իր մեջ է ներառել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Իմ սկզբնական վերաբերմունքն այդ նախաձեռնությանը դրական էր: Սակայն քիչ հետո գերակշռող դարձավ մեկ այլ նկատառում. որքան շատ են նույն տրամաբանությամբ ստեղծվող ձեռնարկումները, այնքան շատ են դրանց վերաբերյալ կասկածներ առաջանում: Եվ պատճառը միայն այն չէ, որ միեւնույն գաղափարը

ԴԵՊԻ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 17-ին հերթական նիստը գումարեց Պարույր Հայրիկյանի գլխավորած սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Իբրեւ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող հեռանկարային թեկնածու, Պարույր Հայրիկյանը հանձնաժողովում իր դիրքը հստակ դրել է։ Ինչպես մյուս, այնպես էլ այս նիստը սկսվեց ներկա-բացակայով։ Արդյունքում արձանագրվեց, որ բացակա են Էդվարդ Եգորյանը, կոմունիստ Ֆրունզե Խառատյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը՝ խորհրդարանական «Բարեփոխումներ»

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհրդի քարտուղար, իսկ դա կազմակերպության երկրորդ պաշտոնն է, Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» հայտնեց, որ բազմաթիվ երկրապահներ են անդամագրվում իրենց կուսակցությանը։ Նրա հետ հարցազրույցը «Առավոտի» առաջիկա համարում։ ՀԱԼՎԱ՝ ՀԱՎԱՍԱՐ Է ՃԳՆԱԺԱՄ Անդրադառնալով Սերգեյ Բադալյանի, Դավիթ Շահնազարյանի, Վանո Սիրադեղյանի եւ այլոց այն կանխատեսմանը, թե աշնանը Հայաստանում կխստանա ճգնաժամը, Ազգային

ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ «Օրենսդիր եւ գործադիր իշխանության փոխհարաբերություններում վերջին շրջանում բավական բարդ պահեր արձանագրվեցին։ Իբրեւ ԱԺ նախկին նախագահ, ինչպե՞ս եք մեկնաբանում դրանք»,- «Առավոտի» այս հարցին Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. «Խորհրդարանի վրա վերջին շրջանում հարձակումների ուժգնացումը օրինաչափ եմ համարում։ Գուցե պատահական չէ, որ այսօր նախագահի աշխատակազմում պաշտոնները բաշխվել են միայն այն կուսակցությունների միջեւ, որոնք 1996-ին խորհրդարանի գրոհն էին կազմակերպել»։

ԾՆՆԴՈՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ Աստուած կանչեց եւ ասաց Միքայէլին. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Միքայէլ գնաց, եւ այդ երկրի մէջ սօվ եղավ, բացի այն առաջին սօվից,

Կարմենը՝ թատրոնից վտարված

Հուլիսի 4-ի մեր հայտնի հրապարակմանն արձագանքեցին թատրոնից վտարված բազմաթիվ երգիչ-երգչուհիներ եւ անգամ օպերային թատրոնի հետ առնչություն չունեցող արվեստագետներ։ Տիգրան Լեւոնյանի գործունեությանը լավատեղյակ անձինք զարմացան (քիչ է ասել՝ զարմացան) նրա ասուլիսային արձագանքից՝ դատարան դիմելու սպառնալիքից, եւ մինչեւ այսօր սպասում են այդ դատավարությանը մասնակցելուն ու այլ փաստեր մեջբերելուն։ Տ. Լեւոնյանի՝ թատրոնի տնօրեն եւ այլ պաշտոններ զբաղեցնելուց հետո

ԱՅՈ՛, ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՆՈՐԱԿ ԵՐԳՉԻՆ

Ասում է Օհան Դուրյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Արմեն Սմբատյանը իր պաշտոնավարության վերջին օրերին մեծատաղանդ դիրիժոր Օհան Դուրյանին նշանակեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար։ Նախարարի այդ որոշման մասին Տիգրան Լեւոնյանն ասաց. «Այդ հրամանը մեզ համար գրոշի արժեք չունի…»։ Ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչու նախարարի հրամանը չիրագործվեց։ Բացատրեմ։

ՃՇՏԵՆՔ

«Հայոց աշխարհ» օրաթերթի հուլիսի 10-ի համարում տպագրված «Եհովայի վկաները» գրանցվել են ուզում» հոդվածում (հեղ՝. Ա. Հովհաննիսյան) նշվում է. «… Ի դեպ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն աշխարհի գրեթե ոչ մի երկրում (եթե ոչ՝ ողջ աշխարհում) պաշտոնապես գրանցված չէ…»։ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մեզ տրամադրեց այն երկրների (ԱՊՀ-ի եւ Եվրոպայի շրջանում) ցուցակը, որտեղ պաշտոնապես

ՓՈՐՁԵՆՔ ԸՆՏՐԵԼ ՄԻՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վերջին երկու դարերի ընթացքում աշխարհի բնակչության մի զգալի մասը գտնվել է այնպիսի վիճակում, որ կամա թե ակամա համարվել է երկու կամ ավելի երկրների քաղաքացի։ Հաճախ այս վիճակը պատմական դեպքերի հետեւանք է, օրինակ՝ տնտեսական նոր հարաբերությունների, պատերազմի, մարդու քաղաքական, տնտեսական իրավունքների խախտման, սովի, արտաքսման, ցեղասպանության պատճառներով, երբեմն անձնական պատճառներով, օրինակ՝ տեղափոխություն, ամուսնություն օտարերկրացու հետ, հայրենադարձություն։ Առնչվելով

Ո՞ՒՐ ԳՆԱ ԹԱՄԱՐԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ

«Ինչպե՞ս եք անցկացնում ամառային արձակուրդները»,- հարցնում էինք ամառային արձակուրդներն անցկացնող դպրոցականներին կամ էլ նրանց ծնողներին, եթե իրենք տանը չէին լինում եւ ամառային արձակուրդներն էին անցկացնում (քաղաքից դուրս)։ Նույն հարցը, մենք, իհարկե, կարող էինք տալ նաեւ միայն վերջերս հանգստանալ սկսած Ազգային ժողովի պատգամավորներին, բայց չենք տալիս, որովհետեւ նրանք սեպտեմբերին, ամենաուշը առաջին տասնօրյակում, «Ինչպես եմ անցկացրել ամառային

ԳՈՐԾ ՏՎԵՔ, ԹԵ ՉԷ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՆ

Վերջերս խմբագրություն էր այցելել վրդովված մի երիտասարդ, եւ ձեռքը սեղանին խփելով պահանջում էր ինձնից, որ իրեն աշխատանք տամ։ Մինչ ես փորձում էի բացատրել, որ ես աշխատանքի եւ զբաղվածության նախարար չեմ, եւ իմ գործը գրելն է միայն եւ այդպիսով իր նմանների մասին «վերեւներին» տեղեկություն տալը (եթե, իհարկե, «վերեւները» չունեն այդ տեղեկությունը եւ երազում են այդ մասին

Վիրավորված ենք ՊՆ-ից

Տարիներ շարունակ Արփա-Սեւան թունելում ենք եղել։ Աշխատել ենք զօր ու գիշեր՝ հաղթահարելով լեռնային ահավոր բարդ պայմանների հարուցած դժվարությունները։ Շաբաթներով, ամիսներով տան, տնեցիների երես չենք տեսել։ Եվ այսօր, երբ Սեւանը չի «իջել մինչեւ ծնկները», առաջին հերթին եւ գլխավորապես մեր աշխատանքի արդյունքն է, 48 կիլոմետրանոց, իր տեսակի մեջ եզակի, թունելի արդյունքը։ Դրանից հետո մխրճվեցինք Որոտան-Արփա թունելի խորքերում

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ՏՆՏԵՍԱՎԱՐԵԼ

Ազգային ժողովը հասարակական կյանքի «վտանգավոր» օղակ է դառնում։ Այստեղ ընթացող քննարկումներն ու հետազոտությունները մեր տնտեսական կյանքի մասին ինֆորմացիայի «արտահոսքի» պատճառ են դառնում։ ԱԺ Վերստուգիչ պալատի տարեկան հաշվետվությունը վերջապես հրապարակայնություն մտցրեց վարկերի ոլորտում։ Նույն գործը նույն հաջողությամբ շարունակվում է։ Անցած շաբաթ խորհրդարանը նոր վարկային պայմանագրեր վավերացրեց։ Իսկ այս շաբաթ Վերստուգիչ պալատը իր եզրակացությունը հրապարակեց եւս երկու

«Առավոտը»՝ Դաշնակցության պատվերով

Հերթական վարկաբեկիչ հոդվածն ԱԺ-ի մասին Խորհրդարանում գրեթե բոլորը դժգոհ են, թե լրատվամիջոցներն ինչպես են ներկայացնում ԱԺ-ի աշխատանքները։ Համընդհանուր տեսակետը մոտավորապես այս է, որ իրենք լավն են, շատ կարեւոր եւ օգտակար գործ են անում։ Իսկ մամուլը վատն է, միտումնավոր ու չար եւ վարկաբեկում է ԱԺ-ին։ «Չգիտեմ ում պատվերն է, Դաշնակցությա՞ն, թե՞ ում։ Բայց վարկաբեկման անիվը պտտվում

ԱԺ-Ի ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՄԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ ամփոփեց խորհրդարանի 7-րդ եւ արտահերթ նստաշրջանների արդյունքները, տվյալներ ներկայացնելով ընդունված 35 օրենքների եւ այլնի վերաբերյալ։ Լավ թե վատ՝ գրեթե ամեն օր ենք անդրադարձել խորհրդարանի գործունեությանը, ուստի այս ասուլիսի միայն երկու հայտարարությունների կանդրադառնանք՝ հավելելով հետո ճշտած որոշ մանրամասներ։ Կստորագրի՞ ԱԺ նախագահը ՍԴ դիմումի տակ «Առավոտը» խնդրեց ԱԺ նախագահին՝ չանդրադառնալով կոնյակի գործարանի

ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Աղետի գոտու շինարարության տեմպերին ծանոթանալու նպատակ ուներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չորեքշաբթի այցելելով Շիրակի եւ Լոռու մարզեր։ Նախագահին այս գործում մենակ չէին թողել նրա խորհրդական, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը եւ, ինչպես ընդունված է ասել՝ պաշտոնատար այլ անձինք։ Աղետի գոտու

Պարզաբանումներ

ՀՀՇ հանրապետական խորհրդում արված հայտարարությունների կապակցությամբ «Առավոտը» լրացուցիչ պարզաբանումների համար դիմեց Վանո Սիրադեղյանին. – Ասացիք, որ իշխանությունը գործընթացները տանում է դեպի պատերազմ։ Ի՞նչ հիմքեր ունեք։ – Բանակցային պրոցեսը տապալելը տանում է պատերազմի։ Ուրիշ ո՞ւր կարող է տանել։ – Ի՞նչ հիմքեր ունեք պնդելու, որ իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ունե՞ք լրացուցիչ տեղեկություններ։ – Պատերազմն ինքը կբերի իշխանափոխության։

ՀՀՇ-Ի ԹԵԺ ԱՄԱՌԸ

Ոչ ՀՀՇ հանրապետական խորհրդի, եւ ոչ էլ կուսակցության վարչության անդամներն, անշուշտ, չէին կարող ակնկալել, որ հուլիսի 16-ին գումարված իրենց ժողովն այդքան բուռն ընթացք է ունենալու։ Նախաժողովային խոսակցություններն ու նիստի սկիզբը, համենայնդեպս, դրան չէին տրամադրում։ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի նախաբանն էլ բավականին աշխարհիկ բովանդակություն ուներ. բարեհաջող վիրահատվել է «Հայքի» գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանը, իսկ նախկին

ՄՇԱԿԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ․ ԿՐԿՆԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾԵԼԱՈ՞Ճ

«Տեսա՞ր, մեր մարզպետի գլխին դաշնակ նշանակեցին»,- որոշ երկրապահ պատգամավորներ մի քիչ վրդովված, մի քիչ էլ հիասթափված՝ այսպես մեկնաբանեցին Վահան Հովհաննիսյանին նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ նշանակելու իրողությունը։ Մոտավորապես նույն տրամադրությունները խորհրդարանում ժամանակին նաեւ «Ազգն» էր արձանագրել։ Սակայն այս եւ հանձնաժողովի գործառույթներին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցելու մեր (որքան տեղյակ ենք՝ նաեւ այլ թղթակիցների)

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ԾԵԾՎԱ՞Ծ

ՀՀՇ հանրապետական խորհրդի կուլիսներում խոսակցություն կար, թե երրորդ կամ չորրորդ օրն է, որ ծեծված վիճակում տանն է գտնվում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Թե ինչ հողի վրա է դա տեղի ունեցել, «Առավոտին» չհաջողվեց պարզել։ Ե՛վ ՀՀՇ-ում ոչինչ չասացին, ե՛ւ հնարավոր չեղավ Բագրատ Ասատրյանի հետ կապվել հեռախոսով։ ՍԱՎՊԱԴԵՆԻ-4 ԱՄՆ-ում մի հարցազրույցի ժամանակ սփյուռքահայ պարբերականի խմբագիրը

5 ՏՈԿՈՍԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՉԵՆ

«Օրինակ՝ ես։ Բացարձակապես մաքո՜ւր, սենց շիտա՜կ… Իմ օպոնենտները վերջում եկել էին, ինձնից շնորհակալություն էին հայտնում եւ շնորհավորում էին։ Ընտրվել եմ։ Ինչպե՞ս ես կարող եմ հաշտվել այդ գաղափարների կամ հարցադրումների հետ»,- ասաց Խոսրով Հարությունյանն այն հայտարարության առնչությամբ, թե ԱԺ-ի 95 տոկոսը հանցագործներ են։ «Երեւի Դուք մյուս 5 տոկոսի մեջ եք»,- հովհարը թափահարելով, պչրանքով տեղից նկատեց Ազգային

ՊԱՎԼԻԿԻ ՑԻՑՆ ՈՒ ԹԱԳԸ

Անշեղորեն կենսագործելով Երկրապահ կամավորների միության վերջին համագումարի պատմական որոշումները, Տավուշի քաջարի մարզպետ Պավլիկ Ասատրյանն անցած ուրբաթ օրը գումարեց մարզպետարանի նիստ: Օրակարգի գլխավոր հարցերից մեկն էր՝ ինչպես հաշվեհարդար տեսնել «Առավոտ» թերթի հետ: Հավանաբար, պրն Ասատրյանը նախօրոք հանձնարարություն էր տվել իր ստորադասներին, որոնք մարզպետի նման գիշեր-ցերեկ մեկը մեկից սարսափելի պատիժներ էին մտմտում թերթի աշխատակիցների համար: Ամփոփելով խորհրդակցության

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ արհէստաւարժները, գալով իշխանութեան գլուխ, վէրջապէս հասկացան, որ անխուսափելի է Բագրատեանի իշխանութեան վէրադարձը, անմիջապէս սկսեցին մայրաքաղաքի բօլօր հիւրանոցները վաճառել օտարերկրացիներին, որպէսզի վէրջիններս դրանք վէրակառուցեն ու դարձնեն հինգաստղանի, եւ Բագրատեանը, փաստորեն, հայրենիքում ապրելու տէղ չունենա։ Եւ, ի յէճուկս դորանց, Բագրատեանն էլ, իշխանութեան յուր վէրադարձի առաջին յանգրուանում դառնալով Կօնեակի փօխնախագահ, հինգաստղանի

ՍԵՎԱՆԸ, ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Կյանքումս այդքան իրար գլխի հավաքված միջին խավ չէի տեսել։ Եվ բոլորն անխտիր՝ սպիտակ «Նիվա»-ներով (ոմանք՝ սպիտակ զբոսանավերով)։ Սեւանի ափին բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար։ Ինչպես միշտ, ամենատարածված բնապատկերը ձմերուկի կեղեւներն էին, ամենատարածված հաճույքը՝ ուտել-խմելուց հետո տաբելային զենքից ճայերի վրա կրակելը։ Այս առումով, Սեւանն իսկապես եզակի է։ Կանարյան կղզիներում կամ Լազուրե լողափում ոչ ոք նման բան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031