Օրվա լրահոսը
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՐԺԵՔԸ
Միջազգային աճուրդները սկսվում են սովորական երեւույթ դառնալ։ Երկրիս ղեկավարությունը երեւի պարզել է, որ տեղացի սեփականատերերից «խեր» չկա։ Մյուս կողմից էլ արդեն վերանում է սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառություն մտցված խմբաքանակը։ Սեփականաշնորհումն այլեւս ընթանալու է «նաղդ» փողով։ Այս պարագայում կարեւորվում է միջազգային աճուրդներ կազմակերպելու պրակտիկան։ Այս ոլորտի որոշակի փորձ արդեն կա։ Մինչ այսօր օտարերկրյա գնորդներին առաջարկվել է 18
«Մեր հայրենիքը» երգելը… քրեորեն հետապնդելի է
Մինչեւ վերջերս համոզված էի, թե մեր օրհներգը «թշվառ, անտերն» է, որը, խոսքը մեր մեջ, ավելի համահունչ է իրականությանը։ Բայց, փաստորեն, սխալվում էի։ Այս խնդրում սխալվելով հանդերձ, ճիշտ էի ամենահիմնականում՝ մեզանում ոչ մի ԲԱՆ իրականությանը չի համապատասխանում եւ ենթակա չէ առողջ տրամաբանության։ Իրականում «թշվառ, անտերը» հիմա այս տեսքն ունի. Մեր Հայրենիք, ազատ անկախ, Որ ապրել է
ԼՈՒՐՋ ՄԱՄՈՒԼԸ՝ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ՈՒՂԻՈՎ
Երեկ Ժուռնալիստի տանը Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց հայաստանյան մամուլի իր մոնիտորինգի արդյունքները։ Մամուլի այս դիտարկումը, որի նպատակն է «զբաղվածներիս» ծանոթացնել հայաստանյան մամուլի աշխատանքներին (թեպետ հետո կարծիք հայտնվեց, որ այն ամենից շատ պետք կգա Հայաստանի ազգային հեռուստատեսությանը) կատարվել է 1998 թ. մայիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Մամուլում նկատված դրական միտումներից ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախ
100 ՕՐՎԱ ՀԱԼՎԱՆ ՈՒ ՊՂՊԵՂԸ
Համախոհներն անգամ քննադատում են Միանշանակ չեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ո՛չ առաջին 100 օրվա գնահատականները, որոնք այս կամ այն չափով հնչել են արդեն, ո՛չ էլ վերաբերմունքն այդ իրադարձության կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում նրա արտահայտած մտքերի նկատմամբ։ Մեր զրուցակիցների թվում են ինչպես Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած, այնպես էլ նրա դեմ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ու յուրաքանչյուրն
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ՝ «ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ»
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող չուգունի արտադրությամբ Խորհրդային Միությունն աշխարհում առաջինն էր։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տնտեսական զարգացման ծրագրերի թվով առաջինն, իհարկե, Հայաստանն է։ Բայց խնդիրը միայն ծրագրերի առատությունը չէ։ Դեռեւս Բագրատյանի կառավարության ժամանակներից Հայաստանում նկատվում է զարմանալի մի երեւույթ. որքան տնտեսական ցուցանիշներն աճում են, այնքան բնակչության կենսամակարդակը նվազում է։ Այդ օրինաչափությունը չխախտվեց նաեւ
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5 ՄԻԼԻՈՆԻ ՄԱՍԻՆ
Կան հարցեր, որոնց այս կամ այն թերթը փորձում է հետամուտ լինել երկար ժամանակահատվածի ընթացքում: Մեզ համար այդպիսի հարց է Հայաստան մտած եւ անհետացած գումարների ճակատագիրը, որի մասին ավելի քան մեկ տարի առաջ խոսել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խոսքը, հիշեցնենք, դատաիրավական բարեփոխումների համար ստացած 1 մլն 600 հազար դոլարի, ազատ մամուլի զարգացմանը հատկացված 1
«ՇԱՄԻՐԱՄԸ» ՉՈՒՆԻ ՀԵՌԱԽՈՍ
«Շամիրամ» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ անջատվել են իրենց գրասենյակի բոլոր հեռախոսները։ Անջատողը ՆԳ եւ ԱԱ նախարարությունն է։ Հանգստացեք, չկա որեւէ քրեական տարր։ Պարզապես, երբ Վանո Սիրադեղյանն է եղել ՆԳ նախարար, «Շամիրամի» հեռախոսները նստեցրել է ՆԳՆ-ի հաշվեկշռին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք եւս գործել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչեւ վերջին օրերը։ ՄԱՔԵՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Շուրջ
Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ
Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի «ո՞վ է այն տղամարդը» արտահայտությանը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասաց. «Երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում, դա միշտ կասկածներ է առաջացնում»։ Իսկ թե ո՞վ է այդ տղամարդը եւ ով ում մեջ է նրան տեսնում, նկատի ունենք կուսակցությունները, կարդացեք
ԳԱՐԱԺ
ԱԺ-ի մեքենաների հավաքակայանում կա 45-50 մեքենա, որոնցից ամենահինը ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին սպասարկող մեքենան է։ Նախկինում «Վոլգա ԳԱԶ-31» այդ մեքենան սպասարկել է Կարեն Դեմիրճյանին։ Պրն Հարությունյանի մեքենան թեեւ արտաքուստ փայլում է եւ տեսքն էլ, կարծես վատ չէ, սակայն տիրոջից գաղտնի այն պարբերաբար վերանորոգվում է։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Բոլորը հիշում են, որ արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մամլո հարցերի պատասխանատուն «Երեւան» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Աղվան Վարդանյանն էր։ Սակայն հուլիսի 22-ին տեղի ունեցած նախագահի մամլո ասուլիսին «Երեւան» կենտրոնի թղթակիցներին չէին հրավիրել։ Վերջիններիցս մեկն ասուլիսից առաջ ներկայացել էր նախագահի աշխատակազմ, սակայն նա այդպես էլ նախագահին տեսնելու բախտավորությունը չունեցավ։
Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ
Շախմատասերներին, անշուշտ, հետաքրքիր է իմանալ, թե գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ինչ պատճառով չի մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի 58-րդ առաջնությանը։ «Առավոտին» վստահելի աղբյուրից հաջողվեց պարզել, որ հայ շախմատիստը ներկայումս գտնվում է Իսպանիայում, որտեղ մարզում է Շախմատի համաշխարհային խորհրդի վարկածով աշխարհի չեմպիոնության համար Գարրի Կասպարովի հետ վճռորոշ մրցամարտին նախապատրաստվող Ալեքսեյ Շիրովին։
ՔԽ-Ի ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն «Առավոտին» ասաց, թե նպատակահարմար է արդեն հաջորդ շաբաթ գումարել Ռոբերտ Քոչարյանի կազմավորած Քաղաքական խորհրդի առաջին նիստը։ Այդ շտապողականության պատճառը, ըստ Աղամալյանի, հանրապետությունում կուտակված բազմաթիվ խնդիրներն են։
Ո՞ՒՐ ԵՔ, ՏՂԱՆԵ՛Ր
Անցյալ շաբաթավերջին տեղի ունեցած ՔԴՄ արտահերթ համագումարին ներկա չէին այդ կուսակցության անդամ ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկը։ Այս առումով Ազատ Արշակյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն ավելի քան մեկ տարի է, չի այցելում կուսակցություն։ Պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերաբերյալ էլ Ազատ Արշակյանն ասաց, թե նախորդ օրը հանդիպել է վերջինիս,
ԴԱՎԻԹԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Երեկվանից ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանի հանձնարարությամբ լայնածավալ ստուգումներ են սկսվել Կենտրոն թաղապետարանում։ Չստուգված լուրերի համաձայն՝ Կենտրոնի թաղապետ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանին նախապես չի առաջարկվել հրաժարական տալ, ի տարբերություն ՀՀՇ վարչության անդամ, Շենգավիթի նախկին թաղապետ Բագրատ Անդրեասյանի։
ՆԱՎԻ ԲԱԽՏ
«Իմը չէ (նվեր ստացած զբոսանավը- Վ.Դ.)։ Հանրապետության սեփականությունն է։ Օրենքով ես պարտավոր եմ նման նվերները մուտքագրել, որը եւ արել եմ։ Եվ եթե հեղաշրջում լինի, որի մասին այդքան խոսում եք՝ այն կանցնի մյուս նախագահին»։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «Առավոտ», 21 հուլիսի Զբոսանավը, պարզվում է, մյուս նախագահին կանցնի միայն այն դեպքում, եթե հեղաշրջում լինի… Դե, իսկ եթե
Չկայացած այցը՝ հաղթանակի գրավական
Ֆրանսիական «Պարի մատչ» ամսագիրը, անդրադառնալով այդ երկրի նախագահ Ժակ Շիրակի՝ Հայաստան կատարելիք այցին, նշել է, որ այդ այցը ոչ թե հետաձգվել է, այլ ընդհանրապես հանվել է օրակարգից, քանի որ Ֆրանսիան չի ցանկացել նեղացնել Թուրքիային։ Դա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, թեեւ պատմությանը առայժմ հայտնի չէ մի դեպք, երբ որեւէ
ՀԱՅ ՕՖԵԼՅԱՆ ՄՏՆԻ՞ ԿՈՒՍԱՆՈՑ
Մայրաքաղաքի փողոցներում հազարավոր կենսախինդ աղջիկների ներկայությունը առաջին իսկ պահից պիտի որ ցրի յուրաքանչյուր միտք, որը կառնչվի Հայաստանում կուսանոցներ հիմնելու անհրաժեշտությանը։ Սակայն թե՛ իրականությունը եւ թե՛ այլոց փորձը հակված են հակառակը պնդելու։ Մի դեպքում մեր պատկերացումներն են թերի, մեկ այլ դեպքում խնդիրն է դիտվում ոչ այն տեսանկյունից, որ ճշմարիտ է։ Քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնքների գոյության մասին
Սկսվեց հակասահմանադրական նշանակումների մի շարք
-Պարոն Մարգարյան, անցյալ տարի Ձեր հրաժարականից հետո, հարցազրույցի առաջարկությունը մերժեցիք, իսկ այժմ… -Մինչ շարունակելը եկեք ճշտենք։ Մերժում չի եղել։ Պետության հասարակականևքաղաքական կյանքում զանգվածային լրատվության միջոցների դերի վերաբերյալ ես ունեմ իմ հատուկ մոտեցումը։ Այստեղ փակ ոլորտներ կամ հարցեր չպետք է լինեն, իհարկե, բացառությամբ ազգային անվտանգությանը առնչվողների։ Չորրորդ իշխանությունը պետք է հնարավորություն ունենա իրազեկ լինել հասարակության մեջ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՏՈՒՆ ԿԱՆՉԻՐ
Թափառող եւ մուրացիկ երեխաների մասին այնքան է խոսվել ու գրվել, որ դժվար է նոր բան ասել այս թեմայի շուրջ։ Իրենց խելքը գլխին համարողները, իմանալով, թե ինչի մասին է խոսքը, շարունակ փնթփնթում են, թե «էդ քրջոտների մասին խոսելով՝ խենթացրիք»։ Սակայն հայտնի է, որ կաթիլն էլ է ժայռ ծակում, ուստի մենք հակված ենք խոսել եւ գրել այնքան,
ԿԱ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ
Մասնագետներն այս մասին նպատակահարմար են գտնում չխոսել։ Կարելի է, իհարկե, ընդհանուր դրույթներով շարադրել բուն էությունը, բայց ոչ ավելին։ Մի քանի կետեր ընդհանրապես հրապարակման ենթակա չեն։ Բոլոր դեպքերում, շրջանցելով պայմանականությունները՝ համաձայնեցինք խոսել այն չափով, որքանով կարելի է։ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր ուղղությունների ծրագիրն արժանի էր նման ուշադրության։ Մտահղացումը կար վաղուց։ Բայց եղավ մի պահ, երբ մարդիկ հասկացան,
Վճարովի ավտոլվացում Զանգվի ձորում
Կարգուկանոնի եւ օրենքի պահապաններն ու հսկիչները փոխակերպվում են՝ դառնալով հանցագործներ, քանի որ կաշառք վերցնելով՝ անթույլատրելին դարձնում են թույլատրելի։ Նրանց՝ օրենքի պաշտպաններին, ավելի մեծ խստությամբ պետք է մեղադրել եւ դատապարտել, քան կարիքախեղդ շարքային մարդուն։ Պատանիներ (18 տարեկան) Թ-ն եւ Ա-ն չեն ցանկանում ասել ոստիկանների ավտոմեքենայի մակնիշն ու համարը՝ զգուշանալով նրանց վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, իրարից նախադասություն ու
ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Երկուշաբթի Թեհրանից վերադարձավ Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ օպերատիվ հարցերի նախարար Շահեն Կարամանուկյանի գլխավորությամբ։ «Առավոտի» թղթակցի խնդրանքով պրն Կարամանուկյանը պատմում է այցի արդյունքների մասին։ – 1997-98 թվականներին հայևիրանական առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվում են որոշ լճացման երեւույթներ։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ հարաբերություններում գերակշռողն առ այսօր պարզ առեւտուրն էր, ապրանքափոխանակությունը, որն իրեն լիովին արդարացնում էր 90-ականների սկզբին եւ
«Առավոտի» հարցերը Ռոբերտ Քոչարյանին
– Պրն նախագահ, ես այս հարցը տվել եմ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, նա չի պատասխանել, եւ հիմա վարչապետ չէ։ Ես այս հարցը տվել եմ նախագահ Տեր-Պետրոսյանին, նա չի պատասխանել, եւ հիմա նախագահ չէ։ Այնպես որ, անպայմանորեն հարցին հարկավոր է պատասխանել։ Շուրջ մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեծ ծավալի փող է կորել։
ԱՌԱՋԻՆ 100 ՕՐԸ
Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը մամլո ասուլիս է տալիս մեծ լսարանի առջեւ։ Այս անգամ, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան ասուլիսի, նկատելի էին մի քանի նոր իրողություններ։ Նախագահի աշխատակազմն ասուլիսին պատրաստվել էր շատ ավելի լուրջ, քան ենթադրվում էր։ Լրագրողներին բաժանվեցին փաստաթղթերի փաթեթներ, որոնք հետաքրքիր տեղեկություններ էին բովանդակում տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ասուլիսն
ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԹՈՆՔԸ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահական արտահերթ ընտրություններից այս կողմ Կարեն Դեմիրճյանը նորից քաղաքական պասիվ դիրք է բռնել։ Այդ պասիվությունն, իհարկե, հարաբերական է, որովհետեւ վերջինս այս ընթացքում ստեղծեց Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որը հունիսի 15-ին միաձայն քվեարկությամբ գրանցվեց արդարադատության նախարարությունում: Այդ գերատեսչության կոլեգիայի նիստում հարցը ներկայացնողը կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն էր։ Նրա պաշտոնը կուսակցությունում երկրորդն է։ Նա էլ պարզաբանումներ տվեց
ՀԱՅ ՕՖԵԼՅԱՆ ՄՏՆԻ՞ ԿՈՒՍԱՆՈՑ
ՀԱՅ ՕՖԵԼՅԱՆ ՄՏՆԻ՞ ԿՈՒՍԱՆՈՑ Մայրաքաղաքի փողոցներում հազարավոր կենսախինդ աղջիկների ներկայությունը առաջին իսկ պահից պիտի որ ցրի յուրաքանչյուր միտք, որը կառնչվի Հայաստանում կուսանոցներ հիմնելու անհրաժեշտությանը։ Սակայն թե՛ իրականությունը եւ թե՛ այլոց փորձը հակված են հակառակը պնդելու։ Մի դեպքում մեր պատկերացումներն են թերի, մեկ այլ դեպքում խնդիրն է դիտվում ոչ այն տեսանկյունից, որ ճշմարիտ է։ Քրիստոնյա միանձնուհիների
Սկսվեց հակասահմանադրական նշանակումների մի շարք
-Պարոն Մարգարյան, անցյալ տարի Ձեր հրաժարականից հետո, հարցազրույցի առաջարկությունը մերժեցիք, իսկ այժմ… -Մինչ շարունակելը եկեք ճշտենք։ Մերժում չի եղել։ Պետության հասարակական-քաղաքական կյանքում զանգվածային լրատվության միջոցների դերի վերաբերյալ ես ունեմ իմ հատուկ մոտեցումը։ Այստեղ փակ ոլորտներ կամ հարցեր չպետք է լինեն, իհարկե, բացառությամբ ազգային անվտանգությանը առնչվողների։ Չորրորդ իշխանությունը պետք է հնարավորություն ունենա իրազեկ լինել հասարակության մեջ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՏՈՒՆ ԿԱՆՉԻՐ
Թափառող եւ մուրացիկ երեխաների մասին այնքան է խոսվել ու գրվել, որ դժվար է նոր բան ասել այս թեմայի շուրջ։ Իրենց խելքը գլխին համարողները, իմանալով, թե ինչի մասին է խոսքը, շարունակ փնթփնթում են, թե «էդ քրջոտների մասին խոսելով՝ խենթացրիք»։ Սակայն հայտնի է, որ կաթիլն էլ է ժայռ ծակում, ուստի մենք հակված ենք խոսել եւ գրել այնքան,
ԿԱ ՄԻ ՏԵՂ, ՈՒՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ
Մասնագետներն այս մասին նպատակահարմար են գտնում չխոսել։ Կարելի է, իհարկե, ընդհանուր դրույթներով շարադրել բուն էությունը, բայց ոչ ավելին։ Մի քանի կետեր ընդհանրապես հրապարակման ենթակա չեն։ Բոլոր դեպքերում, շրջանցելով պայմանականությունները՝ համաձայնեցինք խոսել այն չափով, որքանով կարելի է։ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր ուղղությունների ծրագիրն արժանի էր նման ուշադրության։ Մտահղացումը կար վաղուց։ Բայց եղավ մի պահ, երբ մարդիկ հասկացան,
Վճարովի ավտոլվացում Զանգվի ձորում
Կարգուկանոնի եւ օրենքի պահապաններն ու հսկիչները փոխակերպվում են՝ դառնալով հանցագործներ, քանի որ կաշառք վերցնելով՝ անթույլատրելին դարձնում են թույլատրելի։ Նրանց՝ օրենքի պաշտպաններին, ավելի մեծ խստությամբ պետք է մեղադրել եւ դատապարտել, քան կարիքախեղդ շարքային մարդուն։ Պատանիներ (18 տարեկան) Թ-ն եւ Ա-ն չեն ցանկանում ասել ոստիկանների ավտոմեքենայի մակնիշն ու համարը՝ զգուշանալով նրանց վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, իրարից նախադասություն ու խոսք