Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ Է

Հաղորդագրություն, վրիպակ եւ վարկած Երբ քաղաքում հառնեց Կենտրոնական բանկի ճերմակ շենքը՝ թանկարժեք վերանորոգումից հետո, քաղաքն անմիջապես տեղեկացավ 5 մլն դոլար վերանորոգման ծախսի մասին։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ ղեկավարում էր Բագրատ Ասատրյանը։ Կենտրոնական բանկի նախագահն այն քչերից էր, որոնք արտաքնապես եւ գործածած լեզվի կուլտուրայով միանշանակ կոչվում են բարեկիրթ, եւ չնայած նրա պաշտոնը «խոստումնալից» պաշտոններից մեկն էր՝

Գյուղապետն իրեն գյուղի տեր է զգում

Շիրակի մարզի Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների մասին շատ է գրվել Շիրակի մարզպետարան։ Սակայն մարզպետարանն իր ընդունած որոշումներում նշել է միայն, որ դիմում-բողոքներում բերված փաստերը համապատասխանում են իրականությանը եւ բավարարվել դրանով։ Գյուղապետն էլ ըստ երեւույթին օգտվելով մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատողների թողտվությունից եւ իր պաշտոնական լիազորությունների անսահմանությունից, միտումնավոր, իր բնավորությանը եւ վարքագծին համապատասխան,

Կեսգիշերային շնաշատ փողոցներ

Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Երեւանը մթության մեջ է, տեղ-տեղ լուսավորված են շքեղ խանութների ցուցափեղկերը, կենտրոնական փողոցներն ու հրապարակները։ Կեսգիշերից հետո, երբ մարդիկ փողոցներից հեռանում են, փողոցներում դրության տերը մարդկանց բարեկամներն են դառնում։ Շներն այս ու այն աղբակույտն են քչփորում, իրար պոչ են քաշքշում, գզվռտվում եւ զբաղվում շնային այլ գործերով։ Բայց վա՛յ նրանց, եթե սխալմամբ հայտնվեն փողոցի

ԱՍՏՎԱԾ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ՉԱՐԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՈՒ «ԱՌԱՎՈՏԻՑ»

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին սրբազանի եւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Հովնան սրբազանի ընկերակցությամբ ուղեւորությունն Իջեւան քաղաքի նորաբաց եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու առիթով էր, թեեւ ճանապարհին մեր զրույցը միանգամայն այլ նյութերի շուրջ էր։ Տեղ հասնելուն պես Իջեւանի կենտրոնում կուտակված ծառայողական ավտոմեքենաների առատությունը վկայեց, որ տեղի իշխանությունները ջանացել են արարողությանը հաղորդել նաեւ աշխարհիկ հնչեղություն, ինչը նրանց

Ով է Ասողիկին ավելի շատ սիրում

Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձերբակալությունից ի վեր եկեղեցին դեռ չի սթափվել անակնկալ ցնցումից։ Եվ խնդիրն այստեղ միայն բարձրաստիճան հոգեւորականի մեղավոր-անմեղ լինելու հանգամանքը չէ։ Ըստ էության, կատարվածը լրջորեն սասանել է Հայ առաքելական եկեղեցու վարկը, աղճատել պարկեշտության, բարոյականության չափանիշ ներկայացող կրոնավորի կերպարը։ Թե ինչպես դա կընկալի հասարակությունը, մեծապես պայմանավորված կլինի եկեղեցու դիրքորոշմամբ։ Եկեղեցին իր հերթին

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ

Ամառը արձակուրդի շրջան է։ Հետխորհրդային մարդու համար արձակուրդ գնալը սովորույթի պես բան էր դարձել։ Բարձրագույն կրթությունը 24-օրյա արձակուրդ էր ապահովում։ Մտավորական համարվող ու անվանվող խավի համար՝ բանվորագյուղացիական պետության մեջ հեգեմոն համարվող դասակարգերի նկատմամբ։ Հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, կենցաղային զրույցների հիմնական թեման արձակուրդն է։ Ավելի ճիշտ՝ արձակուրդ գնալու անհրաժեշտությունը։ Այն ոչ ոք չի վիճարկում։ Քննարկումների

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Հեղաշրջման տեսություն Այս թղթակցությունը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մանավանդ նրանք, ովքեր ինձ չեն սիրում, կարող են համարել Հայաստանի Հանրապետության նախագահի պատվերը։ Առաջին հերթին հենց նրա հետաքրքրասիրությունը բավարարելու համար է, որ թեթեւակի մի շրջայց կատարեցի Հայաստանի կուսակցություններով՝ պարզելու, թե ով է այն տղամարդը Հայաստանում, որ կարող է հեղաշրջում անել: Անկեղծ ասեմ, որ նրանց մեջ կասկածյալներ չկան։

«Կանխատեսումները հիմնականում իրականացել են, սակայն ՆԳ ղեկավարությունը լիովին բավարարված չէ»

Երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով 1998 թ. առաջին վեց ամիսների վերլուծությունների արդյունքները։ Նվազում Հանցագործության դեպքերի նվազման շարժընթացը զարգացում ստացավ այս վեց ամիսների ընթացքում։ Եթե 1997 թ. առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 6445 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4961։ Զգալիորեն նվազել են ծանր հանցագործությունները։ Պրն Սարգսյանի հավաստմամբ, դրական

«ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ»

Ընդամենը վերջերս էր, որ հայտարարվեց, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցությունը, սակայն, չնայած իր կարճ կյանքին, այդ կազմակերպության անվանումն արդեն իսկ վերաձեւվել է։ Այժմ այն ԱԺ մի խումբ պատգամավորներ ոչ թե օրինաց, այլ «Հորինած երկիր» են կոչում։ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ Հուլիսի 22-ին «Առավոտը» էլեկտրոնային փոստով նամակ ստացավ

ԿԴԻՄԱՆԱ՞ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԱՌԵՐԵՍՄԱՆԸ

Վանո Սիրադեղյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՀ դատախազություն՝ հարցաքննման, բայց ոչ թե Արմեն Տեր-Սահակյանի գործով, այլ Վահան Հարությունյանի տված ցուցմունքների հետ կապված։ «Հիմա, այս պահին, կատարվում է առերես հարցաքննություն»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Ասուլիսի մանրամասները՝ 2-րդ էջում։ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ստուգումներ են սկսվել ՀՀՇ-ին

ԿԱԴՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայտնի լրագրող Նարինե Դիլբարյանի հայրը՝ Հակոբ Դիլբարյանը, նշանակվել է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության աշխատակազմի ղեկավար։ Նույն վարչությունում կադրային եւս մի հարց է լուծվել. մասնագիտությամբ անասնաբույժ եւ արհեստավարժությամբ մի պանրագործ նշանակվել է, ըստ չճշտված տեղեկությունների՝ ցանցային տեղեկատվության բաժնի պետ։

ՑՈՐԵՆԻ ԹԵՓՆ ԱՐԺԵ 150 ԴՐԱՄ, ՑՈՐԵՆԸ՝ 90

Ապրանքի իրացման խնդիրը Գյուղատնտեսության նախարարությունը, ըստ գյուղնախարար Վլ. Մովսիսյանի, ունի երեք կարեւոր խնդիր՝ կապված գյուղմթերքների հետ։ Առաջինը սպասարկումների խնդիրն է՝ վարը, ցանքսը, վառելանյութը եւ այլն։ Երկրորդը վարկավորման ու ապահովագրության հարցն է, եւ երրորդը՝ ապրանքի իրացման խնդիրը։ Եթե գյուղացին չկարողանա իրացնել ամիսների իր չարչարանքի արդյունքը, ապա մյուս տարի չի ուզենա կատարել նույն սիզիփոսյան աշխատանքն ու կասի

Սպանվեց մի աղավնու համար

Տասնութամյա պատանի Արտյոմն ակնդետ  հետեւում էր ամառային եթերում գեղեցիկ սավառնող ճերմակաթույր աղավնուն՝ ըմբոշխնելով նրա սահուն թռիչքի պարգեւած բերկրանքը։ «Սա որտեղի՞ց հայտնվեց», մտածում էր պատանին՝ աչք չկտրելով աղավնուց։ Քա՞ղցն էր պատճառը, թե եղբոր հրացանը գործածելու, կրակելու գայթակղությունը, դժվար է ասել, բայց վայելչատես պատանին անմիջապես վերցրեց հրացանը եւ, փողն ուղղելով սավառնող աղավնուն՝ կրակեց… Աղավնին ցած ընկավ քարի

ԴԻՊՈՒԿ ԶՈՒԳԱՀԵՌ

Ինչպես հիշեցրեց «Արմենպրեսի» թղթակիցը «Առավոտի» թղթակցին, «երբ սիգարետի բոլոր ֆիրմաներն սկսում են իրենց գովել, «Marlboro»ևն ոչ մի ձայն չի հանում, բայց հետո պարզվում է, որ բոլորի գրպանում «Marlboro» է»։ Թե ինչին էր վերաբերում մեր գործընկերոջ այդ համեմատությունը, կարդացեք այստեղ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ԵՎ ՆԱ ԲՈՂՈՔՈՒՄ Է

ՀՀ վարչապետ պարոն Ա. Դարբինյանին ՀՀ սոցիալական ապահովության նախարար պարոն Գ. Եգանյանին Ձեզ ենք դիմում՝ հույսով, որ լռության չեք մատնի մի ամբողջ կոլեկտիվի խնդրանքը։ Մեր կենտրոնի տնօրեն Գուրգեն Խալաթյանին ազատեցին աշխատանքից իբրեւ վատ աշխատելու համար՝ կանոնադրական պարտականությունները չկատարելու համար։ Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք նրան ճանաչում ենք որպես բանիմաց, աշխատասեր, պատասխանատվության զգացումով ղեկավարի։

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՐԺԵՔԸ

Միջազգային աճուրդները սկսվում են սովորական երեւույթ դառնալ։ Երկրիս ղեկավարությունը երեւի պարզել է, որ տեղացի սեփականատերերից «խեր» չկա։ Մյուս կողմից էլ արդեն վերանում է սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառություն մտցված խմբաքանակը։ Սեփականաշնորհումն այլեւս ընթանալու է «նաղդ» փողով։ Այս պարագայում կարեւորվում է միջազգային աճուրդներ կազմակերպելու պրակտիկան։ Այս ոլորտի որոշակի փորձ արդեն կա։ Մինչ այսօր օտարերկրյա գնորդներին առաջարկվել է 18

«Մեր հայրենիքը» երգելը… քրեորեն հետապնդելի է

Մինչեւ վերջերս համոզված էի, թե մեր օրհներգը «թշվառ, անտերն» է, որը, խոսքը մեր մեջ, ավելի համահունչ է իրականությանը։ Բայց, փաստորեն, սխալվում էի։ Այս խնդրում սխալվելով հանդերձ, ճիշտ էի ամենահիմնականում՝ մեզանում ոչ մի ԲԱՆ իրականությանը չի համապատասխանում եւ ենթակա չէ առողջ տրամաբանության։ Իրականում «թշվառ, անտերը» հիմա այս տեսքն ունի. Մեր Հայրենիք, ազատ անկախ, Որ ապրել է

ԼՈՒՐՋ ՄԱՄՈՒԼԸ՝ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ՈՒՂԻՈՎ

Երեկ Ժուռնալիստի տանը Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց հայաստանյան մամուլի իր մոնիտորինգի արդյունքները։ Մամուլի այս դիտարկումը, որի նպատակն է «զբաղվածներիս» ծանոթացնել հայաստանյան մամուլի աշխատանքներին (թեպետ հետո կարծիք հայտնվեց, որ այն ամենից շատ պետք կգա Հայաստանի ազգային հեռուստատեսությանը) կատարվել է 1998 թ. մայիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Մամուլում նկատված դրական միտումներից ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախ

100 ՕՐՎԱ ՀԱԼՎԱՆ ՈՒ ՊՂՊԵՂԸ

Համախոհներն անգամ քննադատում են Միանշանակ չեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ո՛չ առաջին 100 օրվա գնահատականները, որոնք այս կամ այն չափով հնչել են արդեն, ո՛չ էլ վերաբերմունքն այդ իրադարձության կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում նրա արտահայտած մտքերի նկատմամբ։ Մեր զրուցակիցների թվում են ինչպես Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած, այնպես էլ նրա դեմ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ու յուրաքանչյուրն

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ՝ «ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ»

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող չուգունի արտադրությամբ Խորհրդային Միությունն աշխարհում առաջինն էր։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տնտեսական զարգացման ծրագրերի թվով առաջինն, իհարկե, Հայաստանն է։ Բայց խնդիրը միայն ծրագրերի առատությունը չէ։ Դեռեւս Բագրատյանի կառավարության ժամանակներից Հայաստանում նկատվում է զարմանալի մի երեւույթ. որքան տնտեսական ցուցանիշներն աճում են, այնքան բնակչության կենսամակարդակը նվազում է։ Այդ օրինաչափությունը չխախտվեց նաեւ

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5 ՄԻԼԻՈՆԻ ՄԱՍԻՆ

Կան հարցեր, որոնց այս կամ այն թերթը փորձում է հետամուտ լինել երկար ժամանակահատվածի ընթացքում: Մեզ համար այդպիսի հարց է Հայաստան մտած եւ անհետացած գումարների ճակատագիրը, որի մասին ավելի քան մեկ տարի առաջ խոսել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խոսքը, հիշեցնենք, դատաիրավական բարեփոխումների համար ստացած 1 մլն 600 հազար դոլարի, ազատ մամուլի զարգացմանը հատկացված 1

ՄԱՔԵՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Շուրջ մեկ շաբաթ առաջ մասնակցելով «Հայրենիք» պատգամավորական խմբի եւ «Նաիրիտ» ֆուտբոլային թիմերի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը, ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանը կոտրել է ոտքը, այն վնասելով ճանի շրջանում։ Այժմ պատգամավորը «Էրեբունի» հիվանդանոցում է։ Առողջություն ենք մաղթում։

«ՇԱՄԻՐԱՄԸ» ՉՈՒՆԻ ՀԵՌԱԽՈՍ

«Շամիրամ» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ անջատվել են իրենց գրասենյակի բոլոր հեռախոսները։ Անջատողը ՆԳ եւ ԱԱ նախարարությունն է։ Հանգստացեք, չկա որեւէ քրեական տարր։ Պարզապես, երբ Վանո Սիրադեղյանն է եղել ՆԳ նախարար, «Շամիրամի» հեռախոսները նստեցրել է ՆԳՆ-ի հաշվեկշռին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք եւս գործել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչեւ վերջին օրերը։

ՀՅԴ-Ն ԿԻՋՆԻ ՔԱՂԱՔ

«Առավոտը» թեպետ արձանագրել էր, որ դաշնակցության հայաստանյան մարմնի հուլիսի 10-ին սկսված  տեղից տեղ չի քոչելու, սակայն, ըստ էության, սխալվել էր։ Կառավարության նիստերի դահլիճում սկսված ՀՅԴ ԳԺ-ն այնուհետեւ տեղափոխվեց կապի նախարարության շենք, իսկ հիմա մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում է հանգրվանել։ Այս ամենը, սակայն, այլեւս քաղաքական հալածանքների հետեւանք չէ, այլ՝ շոգի։ Ինչեւիցե, շաբաթ օրը դաշնակցականները Ծիծեռնակաբերդի բարձունքից

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի «ո՞վ է այն տղամարդը» արտահայտությանը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասաց. «Երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում, դա միշտ կասկածներ է առաջացնում»։ Իսկ թե ո՞վ է այդ տղամարդը եւ ով ում մեջ է նրան տեսնում, նկատի ունենք կուսակցությունները, կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅԱՑՔՈՎ

«Շատ կուզենայի, որ ավարտից (ընդունելության քննությունների- Վ. Դ.) հետո իրավունք ունենայինք ասել, որ Հայաստանում կազմակերպվել են ամենաարդար ընդունելության քննությունները մեր պատմության մեջ»։ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ «Հայոց աշխարհ», 23 հուլիսի Դատելով վարչապետի վճռականությունից՝ պետք է ենթադրել, որ կամ հաջորդ տարիներին քննություններն անցնելու են անարդար, կամ սա հայոց պատմության վերջին տարին է։ ԳՐԵԹԵ ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ «Ես

Նորի՞ց «խաղ չկա»

Վերջին տարիների ընթացքում «հեղաշրջում» բառը հաստատորեն մտել է մեր քաղաքական բառապաշարի մեջ: Դաշնակները մեղադրվում էին զինված հեղաշրջման կոչեր արտասանելու մեջ, 95 եւ 96 թվականների ընտրությունները ընդդիմությունը հեղաշրջում էր անվանում, եւ նույնիսկ սեպտեմբերի 25-ի անկարգությունները նախորդ դատախազը սկզբից որակեց որպես պետական հեղաշրջման փորձ: Բնական է, որ իշխանության վերջին փոփոխությունից դժգոհ մարդիկ դա էլ են կոչում հեղաշրջում:

ՑՈՐԵՆԻ ԹԵՓՆ ԱՐԺԵ 150 ԴՐԱՄ, ՑՈՐԵՆԸ՝ 90

Ապրանքի իրացման խնդիրը Գյուղատնտեսության նախարարությունը, ըստ գյուղնախարար Վլ. Մովսիսյանի, ունի երեք կարեւոր խնդիր՝ կապված գյուղմթերքների հետ։ Առաջինը սպասարկումների խնդիրն է՝ վարը, ցանքսը, վառելանյութը եւ այլն։ Երկրորդը վարկավորման ու ապահովագրության հարցն է, եւ երրորդը՝ ապրանքի իրացման խնդիրը։ Եթե գյուղացին չկարողանա իրացնել ամիսների իր չարչարանքի արդյունքը, ապա մյուս տարի չի ուզենա կատարել նույն սիզիփոսյան աշխատանքն ու կասի

Սպանվեց մի աղավնու համար

Տասնութամյա պատանի Արտյոմն ակնդետ հետեւում էր ամառային եթերում գեղեցիկ սավառնող ճերմակաթույր աղավնուն՝ ըմբոշխնելով նրա սահուն թռիչքի պարգեւած բերկրանքը։ «Սա որտեղի՞ց հայտնվեց», մտածում էր պատանին՝ աչք չկտրելով աղավնուց։ Քա՞ղցն էր պատճառը, թե եղբոր հրացանը գործածելու, կրակելու գայթակղությունը, դժվար է ասել, բայց վայելչատես պատանին անմիջապես վերցրեց հրացանը եւ, փողն ուղղելով սավառնող աղավնուն՝ կրակեց… Աղավնին ցած ընկավ քարի

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ԵՎ ՆԱ ԲՈՂՈՔՈՒՄ Է

ՀՀ վարչապետ պարոն Ա. Դարբինյանին ՀՀ սոցիալական ապահովության նախարար պարոն Գ. Եգանյանին Ձեզ ենք դիմում՝ հույսով, որ լռության չեք մատնի մի ամբողջ կոլեկտիվի խնդրանքը։ Մեր կենտրոնի տնօրեն Գուրգեն Խալաթյանին ազատեցին աշխատանքից իբրեւ վատ աշխատելու համար՝ կանոնադրական պարտականությունները չկատարելու համար։ Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք նրան ճանաչում ենք որպես բանիմաց, աշխատասեր, պատասխանատվության զգացումով ղեկավարի։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031