Օրվա լրահոսը

ՀՈԳԵՄԱՇ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամենաբաց նամակներից մեկը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Հարգարժան պարոն նախագահ, ստիպված եմ եւս մեկ անգամ դիմելու Ձեզ, այս անգամ արդեն մամուլի էջերում, քանի որ ֆիլհարմոնիկ նվագախմբի չորս երաժիշտներիս հարցը արդեն երկու տարի է, որ ոչ մի կերպ չի լուծվում հանրապետության եւ ոչ մի իրավական ատյանում՝ հասկանալի չէ՝ նրանց անզորությա՞ն, թե՞ անհետեւողականության պատճառով։ Իսկ հարցը վերաբերում

ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Չնայած բուհերի ընդունելության քննությունների «բացումը» (ի դեպ, անցյալ տարի նույնպես) ոչ աշխատանքային օրերի էր համընկել, սակայն դրանից ոչ միայն դիմորդների եւ նրանց ծնողների հարկադրյալ, այլ նույնիսկ՝ դիտորդների կամավոր ակտիվությունը չէր նվազել։ Երեկ համեմատաբար հանգիստ էր. քննությունների դիտորդի պատվավոր կոչմանն արժանացած լրագրողներն ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ-մեկ (առաջին օրը եկել էին խմբերով) ներկայանում էին հանրապետական ընդունող

Սոցիալական շերտավորումը Սեւանի ճանապարհին

Ամառային հանգստի ամենաեռուն շրջանն է։ Ամենքին թվում է, թե ամենագրավիչ հանգիստն այնտեղ է, որտեղ իրենք չկան։ Ու ձգտում են, ինչ գնով էլ լինի՝ փախչել, հեռանալ քաղաքի տոթից, ձանձրույթից, աշխատանքից։ Ամենից ավելի հայերը ձգտում են «ծովափ» գնալ։ «Ծովափ» ունենք, աշխարհը չունի։ Միայն մեր Սեւանին կարելի է ծովի լիազորություններ տալ եւ նրան կոչել ամենափաղաքշական անուններով։ Անցած հանգստյան

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻ՞Չ…

Մարմնավաճառությունը կամ կանանց անօրինական վաճառքը կարծես թե մեզ չի սպառնում, քանի դեռ Ամստերդամի «Կարմիր լապտեր» փողոցում կանգնածները ԱՊՀ-ի, Աֆրիկայի եւ Ասիայի «խոպանչի» կանայք են։ Սակայն դա ամենեւին չի նշանակում թերագնահատել մեր կանանց հնարավորությունները, սոցիալական ամենատարբեր գործոններ հաշվի չառնել, մանավանդ որ քողարկված այդ երեւույթն առկա է եւ մեզանում ու կարիք ունի ներքին խոր ուսումնասիրությունների եւ վիճակագրության։

Հայաստանը՝ ծուռ ակոսի մեջ

Եթե ամեն անգամ կեղծ ընտրությունները երկիրը հետ են գցում մի քանի տարով, ապա Սահմանադրական կարգի ոչ ճիշտ ընտրությունը երկիրը հետ է գցում մի քանի տասնյակ տարով։ Շավարշ Քոչարյանի երեկվա ասուլիսը Հայաստանի կառավարման ձեւը պրեզիդենտականից պառլամենտականի փոխելու հերթական փորձն էր, մանավանդ երեկ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է քվեարկություն կատարեր։ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկն էլ Սահմանադրության

Սանդոյանը նաեւ ջենթլմեն է

Սրանում համոզվելու համար բավական էր միայն երեկ լինել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, ուր նախարար Էդվարդ Սանդոյանն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Կարոլա Մյուլլեր Հոլտքեմփերը ստորագրեցին երկու միջկառավարական համաձայնագիր. Համաձայնագիր տեխնիկական համագործակցության եւ Համաձայնագիր 1997 թ. ֆինանսական համագործակցության մասին։ Սպիտակ կոստյում հագած նախարարը անդադար ժպտում էր, իսկ համաձայնագրերի ստորագրումից առաջ նույնիսկ հարմարեցրեց տիկին

ՏԵՐ ՀՈՒՍԻԿԸ

Կարկառուն ՀՀՇ-ականներից գոնե երկուսը Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից հետո աստիճանաբար պասիվացան ու հեռացան քաղաքական ետնաբեմ։ Եթե Ազգային ժողովի եւ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Արա Սահակյանը դեռեւս շարունակում է այդ ընթացքը, ապա ՏերՀուսիկ քահանա Լազարյանը, կարծես թե, դադար է տվել։ Նա վերջերս նորից երեւաց քաղաքական շրջանակներում, իր հայտնությունը բարի անելով ՀՀՇ հանրապետական խորհրդի շուրջ 10 օր առաջ

ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ. ԵՂԱԾՆԵՐԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԱՌԵՑՎԱԾ Է

Քեֆի էինք գնացել։ Սովորական հայկական քեֆ էր՝ ոչխարով, բջջային հեռախոսով, շորտիկներով ու ծնողների կենացով։ Իսկ Արզնու ձորում, ինքներդ էլ հասկանում եք, կիրակի օրը ասեղ գցելու տեղ չկար։ Մեզանից երկու ծառ այն կողմ նստած քեֆչիները, դատելով ամեն ինչից, բավականին զարգացած եւ ունեւոր մարդիկ էին եւ շարունակ քաղաքականությունից էին խոսում։ Նրանցից մեկը նույնիսկ նախագահի մամուլի ասուլիսն էր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԵԾ ԲԻԶՆԵՍԻ ՉԻ ՎԵՐԱԾՎԵԼ

Երեկ ԳԱԱ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության եւ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կազմակերպած սեմինարը՝ նվիրված փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի խնդիրներին։ Սեմինարի համակարգողը ԱՄՆ պետքարտուղարության միջազգային թմրամոլության դեմ պայքարի եւ օրինապահության հարցերի վարչությունն էր։ Սեմինարի բացմանը (որին եւ հրավիրված էին լրագրողները) ներկա էին ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը,

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՅԻՆ ԷԻՆ

Երեկ «Առավոտ» զանգահարեց թիվ 1 կլինիկայի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանը եւ հայտնեց, որ իր հիմնարկում անցկացվող կառավարության ստուգումները պլանային էին: Նման ստուգումներ անց են կացվել բոլոր բուժհիմնարկներում եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեին: ՎԱՆՈՆ՝ ՄԱՄՈՒԼԱԹՈՂ Նորից հետաքրքրության կենտրոնում Վանո Սիրադեղյանի անձն է, մանավանդ դատախազություն հարցաքննության եւ ՆԳՆ առերեսման «հրավիրվելուց» հետո։ Սակավաթիվ երկրներում է այդպես

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀՇ-ՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀՇ-ՈՒՄ Հուլիսի 25-ին ՀՀՇ վարչության շենք է այցելել Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ականատեսները վկայում են, որ նա եղել է աշխարհիկ զգեստներով, ասենք՝ ջինսե շորերով, եւ որոշակի փոփոխություն էլ նկատելի է նրա սանրվածքում։ Իսկ թե ինչու էր Տեր-Պետրոսյանը գնացել ՀՀՇ՝ «Առավոտի» թղթակցությունը կարող եք կարդալ վաղվա համարում։ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ Հայտնի լեզվաբան եւ հայագետ

«Կանխատեսումները հիմնականում իրականացել են, սակայն ՆԳ ղեկավարությունը լիովին բավարարված չէ»

Երեկ հրավիրված ասուլիսում հայտնեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով 1998 թ. առաջին վեց ամիսների վերլուծությունների արդյունքները։ Նվազում                  Հանցագործության դեպքերի նվազման շարժընթացը զարգացում ստացավ այս վեց ամիսների ընթացքում։ Եթե 1997 թ. առաջին կիսամյակում բոլոր գծերով գրանցվել է 6445 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4961։ Զգալիորեն

ՀՆՉԱԿՅԱՆ ՄԵԿԱՄՍՅԱ ՓՈՂԵՐ

«Հնչակյան լրատուն» հրապարակել է ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի 98 թ. հունիս ամսվա բյուջեն։ Գրասենյակային ծախսեր՝ 35 հազար, տրանսպորտային ծախսեր՝ 25 հազար, միջոցառումներ՝ 145 հազար եւ մամուլ՝ 50 հազար դրամ։ Գումարման բարդ գործողությունը թողնում ենք ընթերցողին։

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հուլիսի 22-ին «Առավոտը» էլեկտրոնային փոստով նամակ ստացավ Միլդեբուրգի բնակիչ Հանս Կոստերից։ Նա փնտրում է Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիների կողմից գերված Սամվել Հակոբյանին՝ մոտավորապես 1921 թվի ծնված։ Գերի ընկնելուց հետո նրան ուղարկել էին հոլանդական Օուդորպ քաղաք, որտեղ 45 թվականին ծնվել է նրա որդին։ Վերջինս առ այսօր ապրում է Օուդորպում։

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ…

Թեպետ նախապես հայտարարվել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողների միության հիմնադիր համագումարը գումարվելու է հուլիսի 25-ին, սակայն հերթական անգամ այն հետաձգվել է։ Այդուհանդերձ, ղարաբաղցի լրագրողները մտադրվել են համագումարը հրավիրել մինչեւ օգոստոսի սկիզբը։

«ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ»

Ընդամենը վերջերս էր, որ հայտարարվեց, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցությունը, սակայն, չնայած իր կարճ կյանքին, այդ կազմակերպության անվանումն արդեն իսկ վերաձեւվել է։ Այժմ այն ԱԺ մի խումբ պատգամավորներ ոչ թե օրինաց, այլ «Հորինած երկիր» են կոչում։

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ստուգումներ են սկսվել ՀՀՇ-ին եւ նրա վարչության նախագահին մոտ կանգնած մարդկանց հիմնարկություններում։ Ի մասնավորի, բայց դեռեւս չճշտված լուրերի համաձայն, ստուգումներ են անցկացվում միկրովիրաբույժ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի թիվ 1 կլինիկայում։ Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ ստուգումների գործընթացն սկսվել է ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի գլխավորած «Հայհացահատիկ» ձեռնարկությունում եւս։  

ՊԱՅԹՅՈՒՆ ԶԵՅԹՈՒՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Զեյթունի շուկային մերձ բացօթյա տոնավաճառում երեկ առավոտյան տեղի է ունեցել պայթյուն։ Տաղավարների արանքում կապված թելի վրա ամրացված նռնակը պայթել է իր ապրանքը տոնավաճառ բերած կնոջ անզգույշ շարժումից։ Ժամանակ անց նման մի նռնակ է հայտնաբերվել նաեւ շուկայի մոտ գտնվող բացօթյա սրճարանում։ Երկրորդ նռնակը, բարեբախտաբար, չի պայթել… Առավել հավանական է այն ենթադրությունը, որ ահաբեկչությունն առնչվում է շուկաների

ԿԴԻՄԱՆԱ՞ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԱՌԵՐԵՍՄԱՆԸ

Վանո Սիրադեղյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՀ դատախազություն՝ հարցաքննման, բայց ոչ թե Արմեն Տեր-Սահակյանի գործով, այլ Վահան Հարությունյանի տված ցուցմունքների հետ կապված։ «Հիմա, այս պահին, կատարվում է առերես հարցաքննություն»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Ասուլիսի մանրամասները՝ այստեղ։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

«Համոզված եղեք, որ դուք (ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամները-Վ.Դ.) պաշտպանված եք պետության կողմից»։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «ՀՀ», 24 հուլիսի Կենսագործելով ՀՀ նախագահի պատմական որոշումը՝ ընդունելության քննությունների հանձնաժողովների յուրաքանչյուր անդամի վզից կկախվի ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»։ ԱՄԱՉԿՈՏԸ «Բա որ իմանաք ե՛ս ինչքան եմ ամաչում իմ աշխատավարձի չափից…»: ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ «Հայոց աշխարհ», 23 հուլիսի

Հասկանալու ժամանակը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նշմարվում են երկու հակադիր մոտեցում։ Երկուսն էլ, մեր կարծիքով, մերժելի են, նույնիսկ՝ անհասկանալի։ Դժվար է հասկանալ նախկինների հրճվանքը եւ չարախնդությունը՝ Հայաստանի ենթադրվող «քաղաքական մեկուսացման» վերաբերյալ։ Այստեղ, կարծում ենք, նրանք չափազանցնում են՝ ցանկալին իրականի տեղ դնելով եւ փորձելով ապացուցել, թե իրենց բացակայությամբ ամեն ինչ կործանվելու է։ Թեեւ մարդկային տեսակետից նման մոտեցումը կարելի

ԱՍՏՎԱԾ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ՉԱՐԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՈՒ «ԱՌԱՎՈՏԻՑ»

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին սրբազանի եւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Հովնան սրբազանի ընկերակցությամբ ուղեւորությունն Իջեւան քաղաքի նորաբաց եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու առիթով էր, թեեւ ճանապարհին մեր զրույցը միանգամայն այլ նյութերի շուրջ էր։ Տեղ հասնելուն պես Իջեւանի կենտրոնում կուտակված ծառայողական ավտոմեքենաների առատությունը վկայեց, որ տեղի իշխանությունները ջանացել են արարողությանը հաղորդել նաեւ աշխարհիկ հնչեղություն, ինչը նրանց

Գյուղապետն իրեն գյուղի տեր է զգում

Շիրակի մարզի Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների մասին շատ է գրվել Շիրակի մարզպետարան։ Սակայն մարզպետարանն իր ընդունած որոշումներում նշել է միայն, որ դիմումևբողոքներում բերված փաստերը համապատասխանում են իրականությանը եւ բավարարվել դրանով։ Գյուղապետն էլ, ըստ երեւույթին, օգտվելով մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատողների թողտվությունից եւ իր պաշտոնական լիազորությունների անսահմանությունից, միտումնավոր, իր բնավորությանը եւ վարքագծին համապատասխան,

ՇԱՌՈՅԱՆԸ ՄԻԱՅՆ «ԴԵՂԻՆ-ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՅՏ» ՇԱՌԵՐ Է ԱՆՈՒՄ…

«Կանազ» ՓԲԸ մշակույթի պալատի ճակատագրի շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում։ Այսինքն՝ այս 3 ամիսը կարելի է ձեւակերպել զուտ որպես փափուկ բարձ՝ մշակույթի պալատի աշխատակազմին եւ խմբակներ հաճախող երեխաներին ժամանակավոր հանգստացնելու համար։ «Կանազ» մշակույթի պալատի տնօրենին (սակայն գործարանի հասցեով) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանը այսպիսի մի նամակ էր ուղարկել. «… Հայտարարված աճուրդ-վաճառքում

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ Է

Հաղորդագրություն, վրիպակ եւ վարկած Երբ քաղաքում հառնեց Կենտրոնական բանկի ճերմակ շենքը՝ թանկարժեք վերանորոգումից հետո, քաղաքն անմիջապես տեղեկացավ 5 մլն դոլար վերանորոգման ծախսի մասին։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ ղեկավարում էր Բագրատ Ասատրյանը։ Կենտրոնական բանկի նախագահն այն քչերից էր, որոնք արտաքնապես եւ գործածած լեզվի կուլտուրայով միանշանակ կոչվում են բարեկիրթ, եւ չնայած նրա պաշտոնը «խոստումնալից» պաշտոններից մեկն էր՝ Բագրատ

Կեսգիշերային շնաշատ փողոցներ

Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Երեւանը մթության մեջ է, տեղ-տեղ լուսավորված են շքեղ խանութների ցուցափեղկերը, կենտրոնական փողոցներն ու հրապարակները։ Կեսգիշերից հետո, երբ մարդիկ փողոցներից հեռանում են, փողոցներում դրության տերը մարդկանց բարեկամներն են դառնում։ Շներն այս ու այն աղբակույտն են քչփորում, իրար պոչ են քաշքշում, գզվռտվում եւ զբաղվում շնային այլ գործերով։ Բայց վա՛յ նրանց, եթե սխալմամբ հայտնվեն փողոցի երթեւեկելի մասում։

Ով է Ասողիկին ավելի շատ սիրում

Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձերբակալությունից ի վեր եկեղեցին դեռ չի սթափվել անակնկալ ցնցումից։ Եվ խնդիրն այստեղ միայն բարձրաստիճան հոգեւորականի մեղավորևանմեղ լինելու հանգամանքը չէ։ Ըստ էության, կատարվածը լրջորեն սասանել է Հայ առաքելական եկեղեցու վարկը, աղճատել պարկեշտության, բարոյականության չափանիշ ներկայացող կրոնավորի կերպարը։ Թե ինչպես դա կընկալի հասարակությունը, մեծապես պայմանավորված կլինի եկեղեցու դիրքորոշմամբ։ Եկեղեցին իր հերթին

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ

Ամառը արձակուրդի շրջան է։ Հետխորհրդային մարդու համար արձակուրդ գնալը սովորույթի պես բան էր դարձել։ Բարձրագույն կրթությունը 24-օրյա արձակուրդ էր ապահովում։ Մտավորական համարվող ու անվանվող խավի համար՝ բանվորագյուղացիական պետության մեջ հեգեմոն համարվող դասակարգերի նկատմամբ։ Հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, կենցաղային զրույցների հիմնական թեման արձակուրդն է։ Ավելի ճիշտ՝ արձակուրդ գնալու անհրաժեշտությունը։ Այն ոչ ոք չի վիճարկում։ Քննարկումների

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ

Հեղաշրջման տեսություն Այս թղթակցությունը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մանավանդ նրանք, ովքեր ինձ չեն սիրում, կարող են համարել Հայաստանի Հանրապետության նախագահի պատվերը։ Առաջին հերթին հենց նրա հետաքրքրասիրությունը բավարարելու համար է, որ թեթեւակի մի շրջայց կատարեցի Հայաստանի կուսակցություններով՝ պարզելու, թե ով է այն տղամարդը Հայաստանում, որ կարող է հեղաշրջում անել: Անկեղծ ասեմ, որ նրանց մեջ կասկածյալներ չկան։

ՇԱՌՈՅԱՆԸ ՄԻԱՅՆ «ԴԵՂԻՆ- ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՅՏ» ՇԱՌԵՐ Է ԱՆՈՒՄ…

«Կանազ» ՓԲԸ մշակույթի պալատի ճակատագրի շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում։ Այսինքն՝ այս 3 ամիսը կարելի է ձեւակերպել զուտ որպես փափուկ բարձ՝ մշակույթի պալատի աշխատակազմին եւ խմբակներ հաճախող երեխաներին ժամանակավոր հանգստացնելու համար։ «Կանազ» մշակույթի պալատի տնօրենին (սակայն գործարանի հասցեով) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանը այսպիսի մի նամակ էր ուղարկել. «… Հայտարարված աճուրդ-վաճառքում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031