Օրվա լրահոսը
Կուսակցություններ, որ միշտ մեզ հետ են
Քաղաքագիտության մեջ կա «սոցիալիզացիա» հասկացությունը, որն արտացոլում է մարդկանց քաղաքականության մեջ ներգրավելու գործընթացը։ Իսկ քաղաքականության մեջ ներգրավելու ամենակարճ ճանապարհը որեւէ կուսակցության անդամագրվելն է։ Սակայն ո՞ր կուսակցությունն ընտրել։ Իհարկե, կարելի է, առանց երկար մտածելու դառնալ դաշնակցական։ Շատ հաճելի կուսակցություն է եւ, ամենակարեւորը. ինչպիսի՜ հմտությամբ են նրանք լուծում սերնդափոխության հարցը։ Կա կարծիք, որ կուսակցական չեն ծնվում, այդ
ՀՈՒԼԻՍՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Հուլիսի եւ նախորդ ամսվա ընդհանրությունն այն էր, որ այս ամիս եւս կատարվեց մեկ լուրջ իրադարձություն (ի տարբերություն նախորդի, այս մեկը չավարտվեց կալանքով) եւ կազմվեց ամսվա իրադարձային ողնաշարը, իսկ մյուսները, պարզապես, լրացրին։ Հուլիսի իրադարձությունը կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի միգրացիայի անհաջող փորձն էր, ըստ հավաստի տվյալների, մեկ մլն դոլարով հանդերձ։ Ըստ երեւույթին, մեկ միլիոնն առայժմ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑՆՑԵՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ
1998-ի հուլիսի 29-ին քաղաքապետի որոշմամբ արգելվեց միդռնանի ավտոբուսների շահագործումը մայրաքաղաքում։ Որոշման ճիշտն ու սխալը չափազանց հարաբերական է, որովհետեւ մի կողմից մեզնից ոչ ոք իրեն չի զրկել այդ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից եւ գիտի, թե որքան անհարմար եւ վտանգավոր է այն։ Սակայն, մյուս կողմից, բազմաթիվ վարորդներ հսկայական ծախսերի եւ զրկանքների գնով ձեռք են բերել ե՛ւ ավտոբուսը, ե՛ւ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸԼԼԱԼՈՎ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՍԻՐԵՆՔ
Մի տարօրինակ գործընթացի ականատեսն ենք՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրություններում պաշտպանած, եւ ըստ այդմ՝ իշխանամետ քաղաքական ուժերը հերթով փորձում են ընդդիմադիր վերաորակավորվել։ Առաջիններից մեկը Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունն էր, որի գործադիր կոմիտեի փոխնախագահ Աղասի Արշակյանը կառավարության հրաժարականն անհրաժեշտ համարելով՝ չբացառեց, որ ներկա վիճակի պահպանվելու դեպքում իրենք նաեւ նախագահի հրաժարականը կպահանջեն։ Հաջորդը «Սահմանադրական իրավունք» միությունն է, որն իր
«ԵՐԲ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԽՈՍԵԼՈՒ 1 ՐՈՊԵԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵԻՆ»
Ռոբերտ Մավիսակալյանի «Հինգշաբթի» ծրագրի հյուրը հուլիսի 23-ին պիտի լիներ Վանո Սիրադեղյանը։ Սակայն Հայաստանի ազգային հեռուստաընկերության ղեկավարության միջամտությունից հետո պայմանավորվածությունը ոչ եւս է արվել՝ գրաքննության վերաբերյալ ասեկոսեների տեղիք տալով. «Չնայած Սիրադեղյանն ինձ ժամանակին եթերից հանելու առաջամարտիկն է եղել՝ մենք ավելի լայնախոհ ենք եւ նման սահմանափակումներ չենք դնում»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀԱՀ-ի ղեկավար Տիգրան Նաղդալյանը։
ԿՐԱԿԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵ՞Ն ԿՐԱԿԵԼ
Շաբաթ օրվա «Առավոտ»-ը հայտնել է, որ հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ժամը 2-ին ավտոմատային 3 կրակահերթ է արձակվել նախկին նախագահի առանձնատան ուղղությամբ։ ՆԳ եւ ԱԱ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին. «Նախնական ստուգումներով՝ ահազանգն անհիմն է։ Նախկին նախագահի թիկնազորի պետի կանչով անհապաղ դեպքի վայր մեկնած ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները չեն հայտնաբերել որեւէ հետք
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ
Սա Արշակ Սադոյանի դիմանկարի փորձ չէ։ Պարզապես վերնագիրն այսպես միանշանակ ստացվեց, քանզի քաղաքական նոր թատերաշրջանի բեմ ենք ոտք դնում մի իրավիճակում, երբ Հայրիկյանը, Դավիթ Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արամ Սարգսյանը միանգամայն հասկանալի ու հարգելի պատճառներով բացակայելու են միտինգներից։ Իսկ կոմունիստների ժամանակը ոնց որ դեռ չի եկել։ Առավել եւս չի եկել Խաչիկ Ստամբոլցյանի ժամանակը։ Անցել է
ՄԵԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Կամ Լուիզ Սիմոնն իր գումարները միայն Լորիսին է վստահում Լորիս Ճգնավորյանի՝ նեղացած ու վրդովված հեռանալու օրից սկսած խոսակցություններ արդեն պտտվում էին, թե նա ամեն ջանք կգործադրի իր «պոստին» վերադառնալու համար կամ այնպես կանի, որ իրեն հետ կանչեն։ Մանավանդ, որ նա իր հեռանալուց հետո ՀՖՆ-ից որոշ պետքական փաստաթղթեր եւ իրեր չմոռացավ տանել, փոխարենը թողեց «իր մարդկանցից»
100-րդի երկար սպասումով
Միացյալ հայկական հիմնադրամի 100-րդ ինքնաթիռի վայրէջքն իսկապես իրադարձություն էր լինելու։ Ու հավանաբար այդ հանգամանքը գիտակցում էր նաեւ ինքը՝ ինքնաթիռը, որ իրեն այդքան սպասեցնել տվեց։ Երբ լրագրողներս ժամը 18-ի սահմաններում հասանք «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզվեց, որ ինքնաթիռը 45 րոպե ուշացումով էր վայրէջք կատարելու։ Չէի ասի, թե այդ մեկ ժամն աննկատ անցավ, բայց դե ինչպես ասում են ամեն
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երբ Պարույր Հայրիկյանը մեկ տարի առաջ վերադառնալով ԱՄՆ-ից հայտարարեց, որ ինքը 30 ձեռնարկություններում մանր բաժնետեր է եւ բողոքեց, որ իշխանությունները չեն աջակցում փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը, չէր կարող ենթադրել, որ մեկ տարի հետո հնարավորություն կունենա իշխանությունների աջակցությամբ ճզմելու ավելի մեծ սեփականատերերին։ Ընդամենը 60 հազար դոլարով Պարույր Հայրիկյանը հնարավորություն ստացավ տիրանալու մի ձեռնարկության, որի իրական արժեքը
«ՇԱՄԻՐԱՄԸ»՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Նախորդ օրն «Առավոտի» հյուրասրահում էր «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանը, որի հետ զրույցը սկսվեց նրա ղեկավարած կազմակերպության ներկայիս վիճակի մասին հարցադրումով։ Տիկին Մաթեւոսյանն ասաց, որ «Շամիրամը» հետեւում է իշխանության քայլերին, որը ժամանակ առ ժամանակ վերելքներ է ապրում, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ ծանր անկումներ ունենում։ Հիմա, ըստ էության, «Շամիրամը» գտնվում է կողմնորոշման փուլում, ու ամեն
ՀԱՎԱՔ
«Առավոտի» հուլիսի 30-ի համարում տպագրված երկու հոդվածները («Խելքի աշեցեք» եւ «Օրենքը՝ քարեդարյան մտածողության եւ մարտնչող ստրկամտության օտարման հենարան») պատճառ դարձան, որ Աջափնյակի կրպակներից «հավաքվեն» բոլոր «Առավոտները»։ Այս մասին մեզ հեռախոսազանգերով տեղեկացրին նույն համայնքի բնակիչները։ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԳՆ-ՈՒՄ Արդյոք կրթության եւ գիտության նախարարությունում անցկացվող ստուգումների մասին պտտվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը. այս հարցով դիմեցինք նախարարություն։ Մեզ հայտնեցին,
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ գիշերը, ժամը 2-ի կողմերը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ժամանակավորապես հատկացված առանձնատան ուղղությամբ մոտ տարածությունից արձակվել է 3 ավտոմատային կրակահերթ։ Մի քանի րոպե անց դեպքի վայրը հասած ոստիկանությանը եւ Տեր-Պետրոսյանի թիկնապահներին չհաջողվեց հայտնաբերել կրակողներին։ ՓԱՍՏԱՐԿՎՈՂ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, նախագահ Քոչարյանը դատախազ Հենրիկ Խաչատրյանին Վահան Հարությունյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի գործերի կապակցությամբ հանձնարարություն է
«Օրենքը բոլորի համար հավասար է»
Ասել է նախագահը եւ խոստացել, երբ ինքն ընտրվի, կիրագործվի այդ պատգամը։ Հանրապետության քաղաքներում անվտանգ երթեւեկության ապահովումը կապված է մի շարք պրոբլեմների լուծման հետ։ Նշենք, որ մեր քաղաքներում ցածր է փողոցների երթեւեկության թողունակությունը տրանսպորտային միջոցների կողմից, հատկապես աղետի գոտում։ Փողոցների մեծ մասի մի կողմը ունի երթեւեկության մեկ կամ երկու գոտի, երեք եւ ավելի գոտիներ ունեցող փողոցների
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ
Ոնց ասենք, կանե՞ն Հիմա որ գրենք բարձրաստիճան պաշտոնյաները ամեն ինչ «Առավոտի» ասածով են անում, կասեն՝ էլի մեծամտացան։ Վարչապետի նախադեպն ունենք։ Երեկ էլ թե չգրեինք՝ նախագահը քննասրահներ չի այցելում, իսկ երբ վարչապետ էր, այցելել էր, տեսնես հենց նույն օրը կգա՞ր ԵՊՀ՝ այնտեղ անցկացվող քննությունները դիտելու։ Երկու օր առաջ որդին այստեղ հայոց լեզվի քննություն էր հանձնել, բայց
Երեք հարյուր մարդ՝ իր հաշվին արձակուրդում
«Հայծխախոտ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանն այսպես է հիմնավորում ձեռնարկությունում կատարված փոփոխությունները: -Տարեկան հաշվետու ժողովից մեկ օր հետո տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ձեռնարկության խոշոր սեփականատերերից մեկը՝ Լիդա Սարգսյանը, իր բաժնետոմսերը վաճառել կամ նվիրել է ուրիշ փայատիրոջ։ Նոր փայատերը աուդիտ է անցկացնում, ես դա բնական եմ համարում։ Նրա խնդրանքով մինչեւ աուդիտի ավարտը մենք որոշեցինք
«ԱՐԱՂ, ԹՈՒԹՈՒՆ, ԱԽՊԵՐՈՒԹՈՒՆ»
Կամ ծխախոտային մեծ կրքեր Վերջին տարիներին «Հայծխախոտ» բաժնետիրական ընկերությունը առնվազն երկու անգամ «պղտորել» է հասարակության հանգիստը։ Առաջին անգամ՝ երբ սեփականաշնորհվում էր։ Այդ պահին ցուցակներ ընդգրկված մեկ այլ ձեռնարկության՝ Շամպայն գինիների գործարանի հետ պատճառ դարձավ վաուչերների գնի կտրուկ աճի։ Երկրորդ անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանկարծ սկսեց չաշխատել։ «Հայծխախոտը» Հայաստանի հին ձեռնարկություններից մեկն է։ Հիմնադրվել է
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՄԱՍԻՆ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌԵՔ
«Առավոտ» օրաթերթի մեծարգո խմբագիր. Շատերի նման գրեթե ամեն օր ընթերցում եմ «Առավոտ» օրաթերթը, որը, հիրավի, այսօր հանրապետությունում մեծ մասսայականություն է վայելում։ Ընթերցում եմ նաեւ այն պատճառով, որ բավականին հաճախ թերթի էջերում հանդիպում եմ նյութերի, որտեղ այս կամ այն ձեւով քննարկվում է Երկրապահ կամավորականների միության, մի շարք անհատ երկրապահների գործունեությունը։ Թերեւս սա էլ միանգամայն օրինաչափ է
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Նախկինում, երբ աշխատում էին զանազան ու բազմաբնույթ հիմնարկություններ, գործարաններ, ֆաբրիկաներ ու սովխոզներ, երբ կարգուկանոն ու նաեւ իշխանություն կար (այդ թվում եւ Հայաստանում), աշխատանքային ռեժիմը խախտողները ղեկավարությանը բացատրագիր էին ներկայացնում՝ աշխատանքից ուշանալու, աշխատանքային պրոցեսում թերանալու եւ նման կարգի այլ զանցանքների վերաբերյալ։ Ամենախիստն, անշուշտ, կուսակցությանը (կոմերիտմիությանը) ներկայացվող բացատրագրերն էին։ Լենինգրադում ուսանելու տարիներին, օրինակ, հայազգի մի երիտասարդի հեռացրին
Ադբաշյան+4
Ինչո՞վ է բացատրվում քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Դ. Ադբաշյանի ձերբակալումը եւ հեռացումը պաշտոնից. պարզաբանում է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը: «Ես կարծում էի, որ սա այն նյութն է, որ չէր կարող այսչափ դառնալ քննարկման առարկա. ես նկատի ունեմ այն, որ վերջին ժամանակներս փորձում են այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա։ Ինչեւէ։ Պետք է մտովի տեղափոխվեք 92
ԵՎ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ԵՐԳԵՑԻ
Երեկ ՀՅԴ հայաստանյան նորընտիր Գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը եւ փոխներկայացուցիչ Արմեն Ռոստամյանը ներկայացրին 17 օր տեւած Գերագույն ժողովի արդյունքները։ Ըստ ասուլիսը վարող Աղվան Վարդանյանի՝ ժողովի գաղտնիությունը ոչ թե հասարակությունից գաղտնիքներ ունենալու, այլ ավանդականության դրսեւորում է։ Ասուլիսից պարզ դարձավ, որ ժողովի հիմնական քննարկման թեման կուսակցություն-իշխանություն փոխհարաբերությունների խնդիրն է։ Եվ ժողովը հանգել է ամենաճշմարիտ բանաձեւին՝
100-րդ ինքնաթիռը
Միացյալ հայկական հիմնադրամի հարյուրերորդ ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Տասը տարվա ընթացքում այդ հիմնադրամը Հայաստան է հասցրել 300 մլն դոլարի դեղորայք, սնունդ, հագուստ եւ սարքավորումներ: Առաջին չվերթը կատարվել էր 1988 թ. եւ խորհրդանշում էր մեր հանրապետությանը բաժին ընկած դժբախտությունները: Այն ժամանակ մեզ շատերն էին օգնում: Եվ «Զվարթնոցում» էին իջնում ինքնաթիռներ գրեթե ամբողջ աշխարհից:
ՈՂՋՈՒՆԵԼԻ ՀԵՏԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում նորից շշուկներ կան, թե ավելացվելու է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ու քանի որ խնդրո առարկայով մտահոգ է նաեւ կուսակցություններից մեկը, հենց նրանց գրասենյակ էլ դիմեցինք։ Խոսքը ԳիԱրՔՄի-ի մասին է, որի խորհրդի նախագահն իրենց կուսակցությունը բնորոշեց իբրեւ տնտեսական ուղղվածության կազմակերպություն։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կուսակցությունը նախագահական ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ Ալեքսանդր
ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵՔ
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն, անդրադառնալով «Առավոտի» հարցադրմանը, թե Ռոբերտ Քոչարյանի ստեղծած Քաղաքական խորհուրդը չի կարող լիարժեք լինել առանց Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության, պատասխանեց՝ ՀԺԿ-ն դեռեւս չի ձեւավորվել իբրեւ քաղաքական ուժ, սակայն երբ ձեռք բերի այդ որակը, Աղամալյանն ինքը կլինի Կարեն Դեմիրճյանի կուսակցությունը Քաղաքական խորհրդում ընդգրկելու ջատագովներից մեկը։ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈՒՂԵԾԻՐ Մոտ օրերս Ազգային ժողովի
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԵԼՈՒՅԹԸ ՉԿԱՐԴԱՑ
Ի տարբերություն որոշ պաշտոնյաների նա խոսեց բանավոր եւ բավական սահուն Երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթ ունեցավ «Օրինաստեղծ գործունեությունը ՀՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանում» թեմայով, որը, ինչպես ինքն ասաց, լրացուցիչ հնարավորություն էր՝ մեկ անգամ եւս կիսվել՝ գոնե այն տպավորություններով, որ «ես՝ որպես Ազգային ժողովի նախագահ, ունեմ՝ 7-րդ նստաշրջանի աշխատանքներն ավարտելուց հետո»։ Ելույթն
ՄԵԿՆԵՑԻՆ ՀԱՆԳՍՏԻ
Բարձրաստիճան պաշտոնյաների հանգստյան սիրած տեղ է դարձել Էգեյան ծովը: Երեկ Հունաստան մեկնեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ չնայած որդին ընդունելության քննություններ է հանձնում, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը՝ իր տիկնոջ հետ։ ՇՇՈՒԿՆԵՐ ՏԵՂԱՊԱՀԻ ՄԱՍԻՆ Եկեղեցական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները ծանուցում են, որ բավականին վատացել է Գարեգին Ա կաթողիկոսի առողջական վիճակը։
ՊԱՀԻ ԿԵՆԱՑԸ
«Իհարկե, պատգամավորը պետք է ունենա անձեռնմխելիության իրավունք, եւ ոչ միայն Հայաստանում, աշխարհն է այդ ինստիտուտով ապրում»,- Ամերիկյան համալսարանում իր ելույթից հետո տրված հարցին պատասխանեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում արտահայտած հակառակ կարծիքը համարելով «պահի տակ ասված»։ ԱԺ նախագահի դասախոսության մասին կարդացեք 2-րդ էջում։ ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱԼԱԼՈՒԹՅՈՒՆ «Հայծխախոտ» բաժնետիրական ընկերությունն
Սերմից է ծնվում վաղվա բերքը
Բայց՝ ոչ մարդասիրական օգնության ժամկետանց սերմերից Գյուղատնտեսական գաղութացում Օրեր առաջ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Պտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Ար. Նազարյանը բողոքում էր այն երեւույթի դեմ, որ մենք կամաց-կամաց դառնում ենք շուկա՝ արտասահմանյան սերմերի համար, որոնք հիբրիդներ են, հիբրիդային առաջին սերունդ, որը կցանվի միայն մեկ տարի, իսկ հաջորդ տարի նորից կախյալ վիճակի մեջ ենք հայտնվելու։
ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՑՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Յուրաքանչյուր լեզվաբան առանց ավելորդ ջանքերի ձեզ կապացուցի, որ ստուգաբանությունն ու զգացմունքայնությունն անհամատեղելի երեւույթներ են։Կուզեք՝ եղածն ընկալեք իբրեւ չար կատակ, սակայն ռոմանտիզմն այստեղ այլեւս տեղ չունի։ Եվ նույնիսկ սիրո պես ազնվագույն զգացմունքն իր մեկնությունը կգտնի միանգամայն այլ շեշտադրությամբ։ Պարզվում է, որ «սեր» բառը հնդեվրոպական նախալեզվի բայարմատ է, որ սկզբնապես նշանակել է ոչ այլ ինչ, քան «պառկել»։
ԵՐՐՈՐԴ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԾԻՔԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ասել եմ արդեն. 95, 96 թթ. եւ 97 թ. 2,95 դրամի պահանջը ան-օ-րի-նա-կա՛ն է» Նախորդ տարիներից ոռոգման ջրի վարձերի պարտքի խնդիրը վերջին ամիսներին «Առավոտի» ուշադրության կենտրոնում է։ Մենք այս «մթնեցված» (իմ կարծիքով) հարցի շուրջ հրապարակել ենք գյուղնախարարության ջրային տնտեսության ու մելիորացիայի վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանի, «Ոռոգում» պետական ՓԲԸ տնօրեն Մամիկոն Գասպարյանի տեսակետները։ Հրապարակումներում հռետորական հարց