Օրվա լրահոսը

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության կապակցությամբ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ՀՀ դատախազությունից ստացել է հաղորդագրություն, որում ասված է. «Օգոստոսի 6-ին, ժամը 17-ի սահմաններում ՀՀ դատախազության դատարաններում կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի դատախազ Արամ Լյուդվիգի Կարապետյանը ներս է մտել ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Մկրտչի Խաչատրյանի աշխատասենյակ եւ հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի 4 կրակոցներով սպանել է

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Կրակոցներ, որ ցնցեցին Հայաստանը Ինչպես միշտ, այս անգամ էլ ոչինչ մինչեւ վերջ հայտնի չէ։ Հանրապետության դատախազի սպանության մասին նույն օրը որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: Սպանության փաստն իր հեռուստաելույթում արձանագրեց հանրապետության նախագահը։ Ռ. Քոչարյանը նշեց, որ համապատասխան իրավապահ մարմիններին հանձնարարված է շուտափույթ բացահայտել հանցագործությունը։ Համապատասխան իրավապահ մարմիններն առայժմ լռում են։ Կարելի է ենթադրել, որ ստեղծվել

ԵԹԵ…

ԵԹԵ… «Ջերմուկ» առողջարանի գլխավոր բժիշկը չհերքեց քաղաքում տարածված այն լուրը, որ Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանն իր տիկնոջ հետ կիրակի կամ երկուշաբթի պետք է ժամաներ Ջերմուկ՝ հանգստանալու։ Ոչ գլխավոր բժիշկը, ոչ էլ որեւէ այլ ոք, սակայն, տեղեկություն չուներ, թե որ առողջարանում պիտի հանգրվաներ Հենրիկ Խաչատրյանը։ ՊԱՐԶ ԳՈՐԾ, ԲԱՐԴ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ «Մեր հանրապետության ողջ իրավիճակը, երբ գլխավոր դատախազին

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Այդ ժամանակներում հայոց մէջ մէծ զարգացում ապրեց աճպարարութեան արուէստը։ Մարդիկ ֆօկուս էին անում, եւ ինքնըստինքեան մուծվում էր ամբողջ ամսվա լոյսի վարձը, որը երիցս գէրազանցում էր մարդկանց աշխատավարձը։ Ուրիշներ ֆօկուս էին անում, եւ բէրնեբէրան լցվում էին սպառողական զամբիւղները։ Որպէս ճշմարիտ քրիստօնեաներ՝ մեր հայրենակիցները լաւ էին յիւրացրել մեր Տէր Յիսուս Քրիստօսի ձկան

ՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Վերջերս թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանի կառավարությունը բյուջեից 80 միլիոն դրամ ($160 000) է հատկացնում՝ մամուլին աջակցելու նպատակով: Նույն հաղորդագրությունից տեղեկացա նաեւ, որ գումարը բաշխվելու է գրական-գեղարվեստական հրատարակություններին՝ մասնավորապես «Գրական թերթին», «Գրքերի աշխարհին» եւ այլն: Այս շարքում չկար «Գարուն» ամսագիրը: Չկարծեցի, թե մոռացել են, չմտածեցի, թե դիտավորյալ են դուրս թողել: Պարզապես մեր երկրում ավանդույթ է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ։ ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ…

Չէ՛, ինչ ուզում եք, ասեք, այս հանրապետությունում դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան կատարվում է։ Մեր իշխանավորները մի տեսակ շա՜տ ուշադիր են դարձել մամուլի նկատմամբ։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էի արձանագրել 4-րդ իշխանության կայացման եւ նրա նկատմամբ առաջին 3 իշխանությունների ցուցաբերած մեծ ուշադրության մասին, եւ ահա չուշացավ հերթական փաստը։ Եթե ասեմ՝ կառավարությունն է զգուշավոր, ապա ի՞նչ

Ադրբեջանի անհյուրընկալ պատերը սեւ

Դիմադրության ալիք ՀՀ նախագահի հավանական այցին «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությունը երեկ հաղորդել է, որ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը քննադատել է Քոչարյանին Բաքու հրավիրելու՝ Ալիեւի նախաձեռնությունը։ Նույն տեսակետն ունի նաեւ Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շոֆքեթ Հաջիեւան։ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Սարդար Ջալալօղլին ասել է. «Առնվազն անտրամաբանական է Ալիեւի ցանկությունը՝ նույն սեղանի շուրջ նստել մի

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ ՄԱՆՐ ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Է»

Հարցին իր բացասական պատասխանը երեկ տվեց դատախազությունը Այս պատմության մասին բավական ժամանակ է, ինչ աղմուկ կա՝ ԱԺ-ում, ԱԳՆ-ում եւ այլուր։ Խնդրի էությունը հետեւյալն է. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությանը Ստրասբուրգում վերջին անգամ հրաժարվել էին ինքնաթիռի տոմսի արժեքը ամբողջությամբ փոխհատուցել՝ պատճառաբանելով, որ 1270 դոլարի ներկայացրած հաշիվն անիրական է։ Պատվիրակության անդամներն իրենք էլ էին անհանգստացել ու պարզել

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

ՀՀ տրանսպորտի նախարար Ե. Զախարյանը «Առավոտի» խմբագրություն է ուղարկել հետեւյալ պարզաբանումը. «Առավոտ» օրաթերթի 1998 թ. օգոստոսի 5-ի թիվ 148/826 համարում «Տրանսպորտի նախարար չեն ծնվում, դառնում են» խորագիրը կրող ակնարկի կապակցությամբ հայտնում եմ իմ, մեղմ ասած, անհամաձայնությունը։ Համաձայնելով ակնարկի վերնագրի մասում արտահայտված մտքի հետ, երբեք չեմ կարողանում գտնել որեւէ կապ ԼՂՀ պաշտպանության նախարար պրն Ս. Բաբայանի

ԿԱՆՉՎԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ՎԿԱ

ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ օգոստոսի 6-ին դարձյալ ՀՀ դատախազություն է հրավիրվել Վանո Սիրադեղյանը՝ այս անգամ, որպես վկա, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության գործով հարցաքննվելու համար: 6 ՕԳՈՍՏՈՍԻ 1998 Թ. ԺԱՄԸ 14:10 ՍՊԱՆՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԸ Այսօր իր առանձնասենյակում հրազենի կրակոցով սպանվել է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Ըստ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցի տեղից հեռախոսով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ

Երեկ ժամը 17-ն անց 20-ին մոտ «Առավոտ» զանգահարած մի կին հուզված ձայնով տեղեկացրեց՝ սպանվել է հանրապետության գլխավոր դատախազը, եւ կախեց լսափողը։ Մոտ 20-25 րոպե չէր պատասխանում դատախազության հասարակության հետ կապերի պատասխանատուի հեռախոսը։ Նախօրոք տեղյակ էինք, որ Գ. Ամբարյանն արձակուրդում է։ Ի վերջո, հեռախոսը վերցնող աշխատակիցը կտրուկ հերքեց լուրը եւ նույնպես կախեց լսափողը։ Ժամը 18-ից «Առավոտի»

ԹՈՒԼՈՒԹՅՈ՛ՒՆ, ԱՆՈՒՆԴ ԿԻՆ Է

«Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանի այն հավաստիացումներին, թե պատրաստ են Վանո Սիրադեղյանի հետ դժոխք գնալ՝ արձագանքեց «Շամիրամի» մյուս համանախագահ Գայանե Սարուխանյանը. «Ինձ թվում է, ավելի հարմար առիթ չի գտնի այդ խոստումն իրականացնելու եւ Վանոյի հետ դժոխք գնալու համար։ Թող հենց այսօր էլ գնա»։ ՀՌԱԿ-Ը, ՀԴԿ-Ն, ՀԻՄԱ ԷԼ… ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը 100 մլն դրամն ԱԺ-ի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Շարադրութեան տէքստ՝ ցածր դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, հայոց Արտաքին գօրծոց գօրծերը միանգամայն աշխոյժ հուն մտան, քանզի նօր խօրհրդական Արամ Սարգիսեանն արտաքին գօրծոց ողջ հարցերն անցկացնում էր Հայ դատի արդար պահանջատիրութեան խօղովակով։ Այդպէս Սարգիսեանը փօրձում էր Իրանի դէսպան նշանակել Գէղամ Ղարիբջանեանին, որպէսզի գօնէ այս անգամ ԱԺ նօր ընտրութիւններում Ղարիբջանեանի ընտրատարածքից ինքը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Գրողների միության դահլիճը լեփ-լեցուն էր, ծաղկեփնջերով զարդարված ամբիոնը՝ շրջափակվա տեսախցիկներով ու լուսանկարչական թարթող աչքերով, երբ սկսվեց Պերճ Զեյթունցյանի 60-ամյակին նվիրված հանդիսությունը։ Երեկոն վարողը՝ Յուրի Խաչատրյանը, տաղանդավոր գրողի երեկոյի սկբում խնդրեց, որ ելույթները լինեն կարճ, որպեսզի շատերը հնարավորություն ունենան խոսել։ Դահլիճում գտնվող շատերը հավանություն տվեցին նրա խոսքին, հավելելով. «Նաեւ այն պատճառով, որ շատ շոգ է»։ Բայց

OTE-ն վերավաճառում է ԱրմենԹելը

Հունական OTE ընկերության կողմից ԱրմենԹել գնելը որակվեց որպես ազգային հարստության թալանի հերթական դրսեւորում։ OTE-ն խոստանում էր Հայաստանի հեռախոսային ցանցի թվայնացում, նոր հեռախոսակայանների տեղադրում, միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկատվության ԱրմենԹելում վիճակն այնքան էլ փայլուն չէ։ Այս ենթադրության անուղղակի ապացույց է նաեւ ԱրմենԹելի գործադիր տնօրենների անընդհատ փոփոխությունը։ Ընդամենը մի քանի ամիս աշխատած գործադիր տնօրեն

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼԸ

2269 թվականին միջմոլորակային ակադեմիայի հնագիտության բաժնի գիտնականները հայտնաբերել են անհայտ հեղինակի պատկանող ձեռագիր մի փաստաթուղթ՝ գրված հայերեն լեզվով։ Թեեւ փաստաթուղթը թվագրված չէ, սակայն որոշ հանգամանքներ հիմքեր են տալիս ենթադրելու, թե այն գրվել է 20-րդ դարի վերջին կամ 21-րդ դարի սկզբին։ Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ՝ մասնակի կրճատումներով։ «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին

ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է ՏԵՂԵԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՔՈ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԴ

«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Արմեն Քոլոյանն Ադրբեջանի իշխանական եւ ընդդիմադիր գործիչներից մեկնաբանություններ է ստացել Քոչարյանին Բաքու աննախադեպ հրավերի վերաբերյալ։ Մասնավորապես Ադրբեջանի Ժողճակատի փոխնախագահ Ասիմ Մոլա Զադեն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանում հրավերը միանշանակ չի ընկալվի։ «Երկրի հիմնական քաղաքական ուժերը Քոչարյանին դիտում են որպես պատերազմի կուսակցության առաջնորդ, որն անձամբ պատասխանատվություն է կրում պատերազմի տարիներին կատարված հանցագործությունների

ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ է

Երկու օր առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Երեւանի Կենտրոն համայնքի ՀՀՇ-ական ղեկավարը պետք է հրաժարական տա, բայց չի տալիս»։ Բայց քանի որ այդ փայլուն մտքին պրն խորհրդականը որեւէ հիմնավորում չկարողացավ տալ, եզրակացրեց (մեջբերում եմ «Առավոտից»). «Բայց նրանք երբեք էդպես չեն գնա, ինչի մասին է խոսքը։ Կթու կովից հեռու չեն

«ՀԱՅԿՈՈՊԻՆ» ՎՌԱԶ ՓՈՂ Է ՊԵՏՔ

Ռաֆայել Բագոյանի վերջնագիրը շուկաների կոլեկտիվներին «Հայկոոպի» նախագահ Ռաֆայել Բագոյանը օգոստոսի 4-ի իր գրություններով թիվ 1 (Ծածկած) եւ թիվ 2 (ԳՈՒՄ-ի) շուկաների կոլեկտիվներին բավականին արտառոց առաջարկություն է արել, որն ավելի շատ վերջնագիր է հիշեցնում։ Նշված շուկաները սեփականաշնորհելու որոշման, նաեւ՝ այդ նպատակով նախատեսված աճուրդի ձախողման փաստին մեր թերթն արդեն տեղեկացրել է։ Աճուրդի ձախողումից (մեկնարկային գինը, որոշ գնահատումներով,

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՔ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

«Նախկինների համեմատ» լուրի («Առավոտ» 5 օգոստոսի, էջ 2) կապակցությամբ երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը եւ հայտնեց, որ ԱԺ նախագահի տեղակալներից յուրաքանչյուրն ունի 1-ական խորհրդական, օգնական եւ գործավարուհի, եւ ոչ թե 6-ական խորհրդականներ ու օգնականներ, ինչպես մեր թղթակցին հայտնել էր ներկայանալ չկամեցած մի խորհրդավոր պատգամավոր։ «Այդպես եղել է նախկինում, այդպես է նաեւ այժմ»,- ասաց

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-1

ՀՀՇ-ամերձ շրջանակներից ստացած տեղեկության համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրանց զրույցի հիմնական նյութը Վանո Սիրադեղյանին առնչվող հանգամանքներն են եղել։ Նման լուրերը, որպես կանոն, պաշտոնապես չեն հաստատվում։ Եվ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ այդ հանդիպման մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ, որը չհամաձայնեց իր անունը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան արդէն հրաժարական էր տուել, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին եւ յուրեանց հարիւրօրեայ խրախճանքն էին անում Անգօլայում ծագած մի ժանտախտի պահին, եւ չնայեած բօլօրին էր յայտնի, որ հարիւր օրուա ընթացքում ոեւէ ծառ բէրք չի տալիս, բայց եւ բօլօրն էին ապշայար, որ որօշ արհէստաւարժների ծառերն

ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա գարնանը Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի թեմի առաջնորդական ընտրություններում իր թեկնածությունը չներկայացրեց Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, որը 20 տարի շարունակ թեմի առաջնորդն է եղել։ Մեկը մյուսին հաջորդեցին հակասական մեկնաբանություններ, որոնք մի դեպքում պարզապես ենթադրություններ էին, մեկ այլ դեպքում այդպես կարծելու իրական հիմքեր ունեին։ Մեսրոպ սրբազանն ինքը նպատակահարմար գտավ եղելությունը չներկայացնել

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեղ են գտել ոճական, սրբագրական եւ այլ բնույթի սխալներ, որոնց մասին կփորձեմ դիտողություններ ներկայացնել եւ որոնք իմ կարծիքով կօգնեն Սահմանադրության հետագա կատարելագործմանը։ Ուսումնասիրված է Սահմանադրության 3-րդ գլխի միայն մի մասը։ Հոդված 6. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը»։ Կարծում եմ «գերակայությունը» այստեղ տեղին չէ գործածված։ «Գերակայություն» նշանակում է՝ բարձրություն, գերազանցություն։ Ստացվում

Մինչդեռ նախագահը դեռ չի կողմնորոշվել

Սեպտեմբերի 7-8-ը Բաքվում կայանալիք միջազգային համաժողովին, որտեղ քննարկվելու են Եվրոպա-Կովկաս-Ասիա ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին առնչվող խնդիրներ, Հայաստանն անպայման կմասնակցի։ Այսպես հավաստիացրեց նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, հիշեցնելով մեր իշխանությունների բազմակի հայտարարությունները, թե ակտիվորեն մասնակցելու են տարածաշրջանային ծրագրերի, այդ թվում եւ ՏՐԱՍԵԿԱ-ի քննարկումներին։ «Մասնակցության մակարդակը կորոշվի առաջիկայում»,- նաեւ հայտնեց Հասմիկ Պետրոսյանն ի պատասխան մեր հարցի, թե

Նախագահի խորհրդականը խորհուրդ է տալիս Բաքու չգնալ

«Հա՞րկ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունի Հեյդար Ալիեւի հրավերը»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհու այս հարցին նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը ճեպազրույցում պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է, որ նա պետք է զգուշանա։ Վերջապես, Ադրբեջանն անակնկալներով հարուստ երկիր է։ Եթե նախագահին այս հարցում փոխարինող չգտնվի (իսկ ես վստահ եմ, որ կգտնվի), ապա հարցին այլ տեսանկյունից կարելի է

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

«Ես չեմ կարծում, որ պատճառը նրանց ՀՀՇ- ական լինելն է»,- արձագանքեց նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանն «Առավոտի» թղթակցի թվարկմանը, թե քանի ՀՀՇ անդամ է վերջին շրջանում դուրս մղվել տեղական մարմիններից։ «Եթե նրանք խախտումներ են կատարել՝ բնականաբար, պիտի ստուգվի նրանց աշխատանքը։ Եվ եթե այդ խախտումները հաստատվեն՝ նրանք պիտի դուրս մղվեն աշխատանքից։ Խախտումների

«Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ»

Ըստ ամենայնի, Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ճեպազրույցով փորձ էր արել ցրել նախորդ օրը տեղի ունեցածի տպավորությունը։ Լրագրողներին պաշտոնապես հրավիրել էին նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, բայց 5 րոպե հետո դուրս էին արել, պատճառաբանելով, թե ներքին հարցեր են քննարկելու (խոսքը հանձնաժողովի գործունեության եռամսյա ծրագրի եւ կանոնադրության մասին է)։ Այս միջադեպը «Լրաբերի» մեկնաբանին լիովին արդարացված

Спинным мозгом чувствую… ՀԱՅՐԻԿՅԱՆ

Երեկ Աիմավան-98-ում (այսինքն՝ Երեւանում) տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչ, մարդու իրավունքների անխոնջ պաշտպան, ականավոր այլախոհ, ԻՄ կուսակցության (եւ ընդհանրապես) նախագահ Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։ Հայ քաղաքական մտքի ռահվիրան, որն իր օլիմպիական բարձունքից բարեհաճել է դատի տալ ողորմելի ու ճղճիմ «Առավոտ» թերթուկին, անդրադարձավ հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակին, ընդգծեց, թե իր ծրագրերից որն է իրականացրել

«ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է»

«Ռուսաստան-Բելառուս- Հայաստան ժողովրդական նախաձեռնություն» կազմակերպության գրասենյակում քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի երեկվա ասուլիսը իրականում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 31-ի «Ադբաշյան + 4» հրապարակման քննարկումն էր։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ օդանավի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը, գործող ԻԼ-86 օդանավի հրամանատար Ռաֆիկ Մելքոնյանը եւ շտուրման Գարիկ Մկրտչյանը։ Օդանավերից «քյաշ» փող էին վերցնում Պրն Ադբաշյանը հաստատեց, որ իրոք, 1991-ին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031