Օրվա լրահոսը
ՀԱՑ ՉՈՒՆԵՔ՝ ՍԵՔՍԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ
Վստահաբար կարող եմ ասել, որ «Առավոտի» ընթերցողները փաստել են սեքսին ու սեռական կյանքին վերաբերող «Սպիդ-ինֆո» էջի գոյությունը։ Բնականաբար, տարբեր են սիրելի ընթերցողների ընկալումները՝ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք ողջունում են այդ էջի գոյությունը, իսկ այ օրինակ մի երթուղային տաքսում հայտնված «Առավոտի» աշխատակցին ուղեւորները «գամել էին անարգանքի սյունին», իսկ մեր գործընկերներից մեկն անընդունելի համարեց ներկայումս
ՀԵՐՔՈՒՄ
Օգոստոսի 11-ին «Առավոտում» հրապարակված մի լուր տեղեկացնում էր, թե «Շամիրամի» համանախագահ Գայանե Սարուխանյանն իբր սովորություն ունի լողալ «Կարմիր խաչի» լողավազանում։ «Առավոտի» բարեկամների շնորհիվ պարզվեց, որ տիկին Գայանեն նման սովորություն չունի, այդ լուրը հերյուրանք է եւ իրականությանը չի համապատասխանում։ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «Առավոտը» տեղեկություն ուներ, որ վարչապետը նախաձեռնել է կառավարությանը կից ստեղծել մի մարմին, որը դառնալու է
ԱՅՍՔԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ԱՅՍՔԱՆ ԶԱՐԳԱՑԱԾ
Նահանջ՝ զենքով Հայաստանը 170 պետությունների մեջ զարգացվածության աստիճանով 90 թ. զբաղեցրել է 47-րդ տեղը, 92 թ.՝ 92-րդ, 93 թ.՝ 100-րդ եւ 94 թ.՝ 103-րդ տեղը։ Այս մասին հայտարարվեց ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գրասենյակում օգոստոսի 12-ին տեղի ունեցած «Մարդկային զարգացման զեկույց. Հայաստան-1997» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Գիրք հրատարակել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։ Ի՞նչ զեկույց է սա
ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ
Բացարձակ վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ գեներալ Ռոմեն Ղազարյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հետախուզվելու ընթացքում մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում՝ իր մի հարազատի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները տեղյակ են եղել գեներալի ժամանակավոր այցի մասին։ ԲԱՔՈՒ
ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ
Գյումրիի միջազգային առաջին Բիենալե Պաշտոնական մաս Արդի արվեստի կողմնակիցները որոշեցին առիթը բաց չթողնել եւ երկրաշարժի ավերակների մեջ ժամանակակից արվեստի փառատոն՝ «Գյումրիի միջազգային առաջին Բիենալե» անցկացնել։ Գաղափարը եւ նախաձեռնությունն արվեստագետներինն էր, գաղափարի պաշտպանությունն ու հոգածությունը՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնինը։ Փառատոնի տեւողությունը մեկ ամիս է՝ օգոստոսի 5-ից սեպտեմբերի 5-ը։ Օգոստոսի 5-ին փառատոնի կազմակերպիչները մամլո ասուլիս հրավիրեցին։ Գյումրիի
Հեռվում ապրող մարդիկ
Հայերի նորագույն արտագաղթն առանձնացավ նաեւ իր աշխարհագրական ընդգրկմամբ՝ հանգրվանների ընտրությամբ բացահայտելով մարդկային կեցությունը պայմանավորող նախապայմանների շղթան։ Երկիրը լքած բազմաթիվ հայեր այլ վայրերի թվում ընտրեցին նաեւ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընկած Լեհաստանը, որն առանձնապես աչքի չէր ընկնում հայկական խոշոր գաղթօջախ լինելու հավակնությամբ կամ ընդհանրությունների առատությամբ։ Այսօր Լեհաստանում ապաստանած հայերի թիվը, համաձայն այդ երկրի պաշտոնական տվյալների, կազմում
ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ – 2
Ամիսներ աառջ, երբ առիթ ունեցա ներկայացնել Անահիտ Ֆերջուլյանի հայրական գերդաստանի պատմությունը, եւ այն, որ Անահիտ Ֆերջուլյանը դիմել է Մայր աթոռ սբ. Էջմիածին՝ 1915 թվականին եկեղեցուն պահ տված իր հայրական հարստությունը ետ ստանալու խնդրանքով, հույս էի հայտնել, թե Ամենայն հայոց եկեղեցին վեր կկանգնի մարդկանց հերթական անգամ խաբող բանկերի դերից եւ կվերադարձնի եղեռնից մազապուրծ գերդաստանի ունեցվածքը։ Ավաղ,
«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Առաջնորդվելով մամուլի մասին օրենքի հոդված 24-ով՝ «Պարույր Հայրիկյանը վայելում է ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը» հոդվածին («Առավոտ» թիվ 146 (824)) որպես պատասխան, պահանջում ենք տպագրել հետեւյալ նյութը։ Պատասխան Ավետիս Բաբաջանյանին «Պարույր Հայրիկյանը վայելում է ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը» վերնագրով հոդվածը բոլշեւիկյան միջավայրի ծնունդ թղթակցի ծախու գրչի արգասիք է, ինչի մասին վկայում է հոդվածի վերնագիրն իսկ։ Այլապես,
«Ռոսիյսկի Կրեդիտը» Հայաստանում
«Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկի բացման շնորհանդեսի անցկացումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատահական չէր։ Ռուսական դեսպանատունը բացահայտ շահագրգռվածություն է ցուցաբերում ռուսական բիզնեսի ակտիվացմամբ, որով դյուրացվում է հենց իր աշխատանքը։ «Ռոսիյսկի Կրեդիտ-Արմենիա» բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը 1,1 միլիոն դոլար է։ Սկզբնապես «Ռոսիյսկի Կրեդիտը» որոշել էր այստեղ բացել իր մասնաճյուղը, սակայն Ռուսաստանի կենտրոնական բանկը հավանություն չի
«ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ Ո՞Վ է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՈՐ ՄԵԶ ՁԵՌՔ ՄԵԿՆԻ»
Պատասխանեց Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն «Առավոտի» հարցին, թե «նախ ՔԽ-ից դուրս եկաք, հիմա էլ Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովից եք դուրս գալիս. ինչո՞ւ եք հետ հրում այն ձեռքը, որ, ինչպես Վահան Հովհաննիսյանն էր ասել, մեկնվել է բարեկամաբար, համագործակցության առաջարկով»։ Կոմունիստները չեն ուզում Սահմանադրությունն այսպես փոփոխել Հայկոմկուսի ղեկավարների երեկ հրավիրված ասուլիսում լրագրողներին բաժանվեց ՀԿԿ կենտկոմի
Մեր միլիոնին լավ կպահեք
Այն պահից ի վեր, երբ եվրոպական «Էյրբաս Ինդուստրի» ձեռնարկության արտադրած A-310-200 օդանավն առաջին անգամ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսության ծնծղաների ներքո խլացան բոլոր դժգոհությունները եւ մոռացության տրվեցին չպարզված հարցերը։ Մինչդեռ շատ բան այդպես էլ չասվեց ու չմեկնաբանվեց։ Այնպես որ, փոքր-ինչ ուշացմամբ, բայցեւայնպես արժե անդրադառնալ այդ հարցերից մի քանիսին։ «Հայկական ավիաուղիները» երկար ժամանակ ջանքեր էր գործադրում
ԱԶԱՏԱԳՐՎԱ՞Ծ, ԹԵ՞ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Բնության օրենքը ուժեղի օրենքն է. ուժեղներն ուտում են թույլերին, թույլերը՝ իրենցից թույլերին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զբաղեցնում էր նախկին ԱԳ նախարարության շենքը այնքան ժամանակ, մինչեւ նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց ընդլայնել իր խորհրդականների ապարատը, իսկ նրանք էլ՝ իրենց աշխատակազմը։ Կարմիր խաչի ընկերակցությանը առաջարկվեց ազատել այդ տարածքը, փոխարենը հավաստիացնելով տրամադրել այն տարածքը, որի վրա «մատները կդնեն»։
ԳՈՐԳԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Մայր աթոռ սբ. Էջմիածնում երեկ գորգերը լվանալու եւ չորացնելու ժամանակն էր։ Եկեղեցու բակում, ցանկապատերին բազմաթիվ լվացած գորգեր եւ ուղեգորգեր էին փռված։ Ոչ պաշտոնական աղբյուրներից իմացանք, որ եկեղեցու գորգերը լվացվում են ամեն տարի։ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ Վարչապետի մամուլի գրասենյակի ղեկավար Կոնստանտին Աթանեսյանը 1 տարով ԱՄՆ է մեկնել։ Այսուհետ նրա փոխարեն լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ԲԱՔՈՒ ՉՄԵԿՆԵՍ՝ ԿՎԱՐԿԱԲԵԿՎԵՍ
«Ես չեմ կարծում, որ այսօր այնպիսի հոգեբանական վիճակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանի որեւէ լուրջ քաղաքական գործիչ մեկնի Բաքու։ Ես համարում եմ դա անընդունելի»,- ՀԿԿ կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանն այսպես պատասխանեց ասուլիսում հնչած հարցին, որ եթե ինքը լիներ հանրապետության նախագահը՝ կընդունե՞ր Բաքու այցելելու՝ Ալիեւի հրավերը։ «Այստեղ միայն անվտանգության հարցը չէ։ Բլեյանի անվտանգությունն էլ
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԸ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ ԲԱԽԻ ՀԱՆԴԵՊ, ՊԻԿԱՍՈՅԻՆ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ, ԿԱՎԱԲԱՏԱՅԻՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ…
Կենձաբուրո Օէին է սիրում, «Կետերի աստվածի» համար գժվում է եւ… ամենապրոֆեսիոնալ լրագրողն է Մշակույթի նախկին նախարարը փոքրիկ տեսախցիկ ուներ ընդունարանում, բայց օրինակ Ռոլանդ Շառոյանի սեղանի զարդարանքը համակարգիչն է (կարեւոր չէ ինչ նպատակով է այն օգտագործում)։ Ու թեեւ Ռ. Շառոյանն օգտվում է ժամանակակից տեխնիկական սարքավորումներից (տեսամագնիտոֆոն, «բջջային» հեռախոս եւ այլն), այնուամենայնիվ, արվեստի մասին խոսում եւ մտածում
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԽԱՉԲԱՌԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Բաց նամակ բնապահպանության նախարար պրն Սարգիս Շահազիզյանին Նախորդ համարում գրված էր ՀՀ բնության պետնախարարությունում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտման մասին։ Համակարգի 18-ամյա աշխատակցին ապօրինի ազատել են աշխատանքից, դատարանը վերականգնել է նրան, սակայն 2 ամսից ավելի է՝ նախարարությունն անտեսում է դատարանի վճիռը։ Ինչո՞ւ է քաղաքացին հուսահատ դիմում, գանգատվում, ինչո՞ւ է նա բազմիցս անհաջող փորձել Ձեր ընդունելությանը արժանանալ
Հենց այնպես չեն գալիս
Երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անորոշ ժամանակով հետաձգեց իր պաշտոնական այցը Հայաստան, իսկույն ծնվեցին զանազան ենթադրություններ, թեեւ դրդապատճառներից մեկի մասին, այնուամենայնիվ, հրապարակվեց։ Համաձայն դրա, այցը պաշտոնապես հայտարարված չի եղել, ուրեմն եւ անիմաստ է խոսել պայմանավորվածությունների խախտման շարժառիթների մասին։ Սակայն այս մեկնաբանությունը բավարար չէր թեկուզ այն պարզ պատճառով, որ հանրապետության առաջին դեմքերը ոչ միայն անթաքույց ոգեւորությամբ
ԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ…
Կիրակի օրը ՀՀ դատախազության դատարաններում կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի դատախազ Արամ Կարապետյանի հուղարկավորությունն էր։ Թաղման արարողությանը մասնակցողները բազմիցս շեշտում էին, թե չեն հավատում պաշտոնական վարկածին՝ Արամ Կարապետյանի մարդասպան եւ ինքնասպան լինելու վերաբերյալ։ Նրա գերեզմանի վրա ընկերները երդվեցին պարզել ճշմարտությունը, որպեսզի կարողանան բացճակատ այցելել նրա շիրմին։ Հուղարկավորությունը բավական ազդու էր. Արամ Կարապետյանի
ՀԺԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը, որը ՀԺԿ-ում Կարեն Դեմիրճյանից հետո երկրորդ ղեկավար գործիչն է, «Սնարք» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, պատասխանեց. «Ողբերգության իրական պատկերը պետք է պարզի հետաքննությունը։ Միայն հետաքննության արդյունքով հնարավոր կլինի կատարվածին տալ իրավաբանական գնահատական, բացահայտել կրակողի ով լինելը։ Սակայն ով
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ Վլադիմիր Նազարյանի հետ օգոստոսի 8-ի համարում հրապարակած հարցազրույցի թեման գլխավոր դատախազի սպանությունն էր, եւ այդ իսկ պատճառով էին դուրս թողնվել զրույցի այլ հատվածներ, որոնք, կարծում ենք, ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում։ Դմիտրի Ադբաշյանի մասին «ՀՀՇ-ի տղերքը պատմում էին, որ Խոսրովն ասել է, թե ինքնաթիռները, տրամվի պես լցված էին, իջնում էին, գալիս
Դատաբժշկական կենտրոնի մասնագետները դեռեւս եզրակացություն չեն ներկայացրել
Վերջապես ՀՀ դատախազությունը սկսեց մանրամասներ ներկայացնել։ Ներկայացված է հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանի աշխատանքային վերջին օրը։ Սակայն որոշ հակասություններ կան դատախազության ե՛ւ օգոստոսի 7-ին տարածած հաղորդագրության հետ համեմատած, ե՛ւ այս հաղորդագրության մեջ։ Նախ՝ օգոստոսի 7-ին նշվում էր, որ Ա. Կարապետյանը «ատրճանակի 4 կրակոցով սպանել է նրան (հանրապետության դատախազին- խմբ.)։ Այնուհետեւ նույն ատրճանակով կատարել է ինքնասպանություն»։ Այսինքն՝
ԴԱՏԱԽԱԶԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալները՝ դեպքի օրվա ժամանակագրական որոշ մանրամասների վերաբերյալ Երեկ՝ օգոստոսի 10-ին, ժամը 19.30-ին ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ստացել էր ՀՀ դատախազության հետեւյալ հաղորդագրությունը. «1. Դեպքի օրը ՀՀ Գլխավոր դատախազ Հ.Մ.Խաչատրյանը տնից դուրս է եկել եւ աշխատանքի է ներկայացել ժամը 8.45-ին: 2. Աշխատասենյակում մնացել է մինչեւ
ՀՈՒՌՈՒԹՔ «ՇԱՄԻՐԱՄԱՅ» Ի ԲԱՍԵԻՆ…
ԸՆԴ ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅ ԶԱՄԲՅՈՒՂ ԳՆԴԱԿ ԵԼԱՆԷՐ. ՍԱՎՊԱԴԵՆԻ-5 «Շամիրամ» կուսակցության համանախագահ Գայանե Սարուխանյանը սովորություն ունի լողալու «Կարմիր խաչի» լողավազանում, քրոջ հետ։ Որպես կանոն այդ ժամերը համընկնում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարակից դահլիճում բասկետբոլ խաղալու ժամերին։ ԳՐԻՇԱ՛, ԴՈՒ Ո՞ՒՄ ՓԵՍԱՆ ԵՍ «Պավլիկապատում-2» հրապարակման մեջ («Առավոտ», 5 օգոստոսի) Նոյեմբերյանից ստացված մեր մի թղթակցությանն ի պատասխան, որտեղ պնդումներ կային
ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
Այսօր Էջմիածնի ժողդատարանում կսկսվի մի աննախադեպ դատավարություն, որտեղ պատասխանող է ճանաչված Մայր աթոռ սբ. Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսությունը։ Հայցվորը եղեռնից մազապուրծ Թերջուլյան ընտանիքն է, որը ժամանակին եկեղեցուն ի պահ էր տվել իր հարստությունը (մոտ 10 հազար դոլարի արժողությամբ ոսկե եւ արծաթե զարդեր) եւ չի կարողանում ետ ստանալ։ Հայցադիմումում պահանջն այդպես էլ ձեւակերպված է. «Հայ առաքելական
ԱՍԼԱՆ ԱԲԱՇԻՁԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
«Թեժ աշունը» դառնում է հետխորհրդային տարածքի ամենաարդիական թեման Վերջին անգամ նման տեսարանի հանդիպել էի լատինաամերիկյան հովերով նկարահանված ամերիկյան ֆիլմերում։ Մինչդեռ գործողության վայրը Բաթումն էր, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը, ս/թ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը։ Դա էլ էական չէ, քանզի խոսքը Գերագույն խորհրդի շենքի տանիքից մշտապես հերթապահող չորս նշանառու հրաձիգների (մեկը՝ գնդացրով) մասին է։ Պողոտան (այն կրում
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԽԱՉԲԱՌԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Բաց նամակ բնապահպանության նախարար պրն Սարգիս Շահազիզյանին Ստիպված եմ բաց նամակով դիմելու Ձեզ։ Պատճառները շատ են եւ օբյեկտիվ։ Նախ, ապրիլից սպասում եմ Ձեր աշխատակցի «սպառնալիքի» իրականացմանը՝ ի պատասխան մեկ տասնյակից ավելի հեռախոսազանգերի, ես ստացա բաղձալի լուրը՝ «նախարարը հենց որ ազատ լինի, կհայտնենք հանդիպման օրվա մասին»։ Այսինքն՝ «այլեւս դու մի զանգիր, համբերատար սպասիր մեր զանգին»։ Եվ
Արեւելյան ճամփորդություն
Լիսաբոնյան «հաղթանակից» հետո Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը առաջարկել էր Ստեփանակերտը Հեյդարաբադ վերանվանել, իսկ «Առավոտ»-ը հակառակ առաջարկով էր հանդես եկել՝ Բաքուն վերանվանել Ռոբերտաշեն, ինչը ավելի տրամաբանական էր թվում: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահն էր, թեեւ հայ դիվանագիտական միտքը, ընդհանուր առմամբ, «պարտություն կրեց»: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրավերը Ռոբերտ Քոչարյանին՝ մասնակցելու սեպտեմբերի 8-9 Բաքվում կայանալիք TRASECA-ի միջազգային
«ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Տեսակետներ, կարծիքներ կամ էլ ուղղակի կուսակցական խոսք ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության առիթով «Առավոտի» թղթակիցները փորձեցին մեկնաբանություններ ստանալ կուսակցությունների գրասենյակներից։ «Շամիրամ» կուսակցություն Շողեր Մաթեւոսյան (համանախագահ) – Ցավակցում ենք երկու զոհերի ընտանիքներին այս ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Ցավակցում ենք նաեւ մեր հասարակությանը այս արտառոց միջադեպի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ սա չի դառնա հանրապետությունում անկայունության չարագուշակ սկիզբ։
«ՆՐԱՆՔ ՀԱՑԸՆԿԵՐՆԵՐ ԷԻՆ»
«Ուզո՞ւմ եք ավտոմատով ԱԺ մտնեմ: Ցանկացած դռնից»,- լուրջ-լուրջ առաջարկեց պրն Նազարյանը: Ընդհանրապես շատ քիչ վայրերում են ստուգում:
ԴԱՐՁՅԱ՞Լ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Հովհաննես Իգիթյանի փոխարեն այսուհետ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը կգլխավորի «Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հենց այս խմբին էր մաս կազմում Խոսրով Հարությունյանը մինչեւ ԱԺ նախագահ ընտրվելը։ ԳԱՅԱՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ՝ ԴՐԱԽՏՈՒՄ «Ջերմ» երկխոսությունը շարունակվում է «Ի պաշտոնե՝ համանախագահ, փաստացի՝ կազմակերպությունից վտարված իր եւ իր այդորակների՝ «Շամիրամին» ուղղված երախտամոռ գռեհկաբանությունները միայն պատիվ են բերում